Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ...

 

 

040.0103.110210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌՄԱՄԲ)

(9-րդ մաս)

 

III-1.2.1.1.4. Ինտենսիվ յուրացված գոտու բնապահպանական ամփոփ

բնութագիրը

 

Ինտենսիվ յուրացված գոտու մյուս հատվածներում (սկսած մարզի արևմտյան սահմանից մինչև Ջերմուկ) մթնոլորտային օդը աղտոտվում է միայն ավտոտրանսպորտից: Բնակչության 75-76% (50.0-55.0 հազ.մետր) բնակվում է ինտենսիվ յուրացված գոտում` միջպետական ճանապարհի հարևանությամբ:

Հաշվարկվել է ճանապարհի այդ հատվածում տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների (ածխածնի մոնօքսիդի, ազոտի օքսիդների, ածխաջրածինների) և ծանր մետաղների ծավալները:

L

Q = 365 x T (qմ + kմ + qբ + kբ) x fա x fi x fH * N * ___ x 360

V

 

որտեղ T-ն դիտարկված անցուդարձի տևողությունն է 1 օրում, և մարդատար և բեռնատար ավտոմոբիլների որևէ վնասակար նյութի արտանետման նյութի տեսակարար քանակությունն է (մգ/վրկ), kմ և kբ մարդատար և բեռնատար ավտոմոբիլների մասնաբաժինն է տրանսպորտի մեջ, fա, fi և fH - ավտոմոբիլների շարժման միջին արագության, փողոցի կամ ճանապարհի երկարության թեքության և ծովի մակերևույթից ունեցած բարձրության ազդեցության գործակիցներն են, N-ժամային անցուդարձը, L-ճանապարհի երկարությունը, կմ, V-տրանսպորտային հոսքի միջին արագությունը կմ/ժ

Այսպիսով ածխածնի մոնօքսիդը կազմում է 1592.4 տ

ազոտ օքսիդները կազմում է` 63.6 տ

ածխաջրածինները-159.2 տ

ծանր մետաղները-1.5 տ

Ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների քանակի փոքրացման նպատակով, սույն նախագծով նախատեսվում է

- Տարանցիկ ճանապարհի դուրս բերում Վայք քաղաքի տարածքից (նախատեսված է նաև «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծում»)

- Ճանապարհների երկարությամբ սանպահպանման գոտիների ծառապատում,

- Կազմակերպչական խնդիրներ (մեքենաների տեխնիկական վիճակի բարելավում, էթիլացված բենզինի ներկրման և օգտագործման արգելում և այլն):

. Նախագծով նախատեսվող «բազային» ճյուղերի արդյունաբերական օբյեկտները տեղակայվելու են ինտենսիվ յուրացված գոտուն հարող թույլ յուրացված գոտում և տարաբնակեցման համար անբարենպաստ գոտու «բաց տարածքներում», որոնք փոխհատուցող (կոմպենսացնող) բուֆերային գոտիներ են` բարենպաստ մթնոլորտային օդում վնասակար նյութերի ցրման տեսանկյունից: Բացի դրանից արդյունաբերական օբյեկտները նախատեսված են առաջավոր, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաներով: (Կառուցումից առաջ այդ օբյեկտները պետք է ենթարկվեն բնապահպանական փորձաքննության):

Այդ օբյեկտների ապրանքային արտադրանքը հիմք կհանդիսանա մարզում, ինչպես նաև հանրապետությունում արդյունաբերական նոր էկոլոգիապես մաքուր նոր ճյուղերի զարգացման համար (մանրամասն տրված է II գլխում արդյունաբերության «բազային» կոմպլեքսազերծ ճյուղերի զարգացման պոտենցիալ հնարավորությունները):

. Ինտենսիվ յուրացված գոտու մակերևույթային ջրերը (Արփա գետը, աջափնյա և ձախափնյա վտակները) աղտոտվում են գոտու գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի տեխնիկական անբավարար վիճակը (մակերևույթային ջրային ռեսուրսների` Արփա և Եղեգիս գետերի աղտոտվածության բնութագիրը ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների տրված է հավելվածում):

Գյուղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի գլխամասային կառույցները և օրվա կարգավորիչ ջրավազանները (ՕԿՋ) չունեն սանիտարական պահպանման գոտիներ, ջրամատակարարման ներքին ցանցը ֆիզիկապես և տեխնիկապես մշակված են և արդիականացման կարիք ունեն: Ցանկապատված չեն գյուղական մի շարք ջրմուղների կապտաժային կառուցվածքները (Ագարակաձոր, Արենի, Գլաձոր, Ռինդ, Վերնաշեն): Գյուղերին մատակարարվող խմելու ջուրը չի վարակազերծվում, բացառությամբ Աղավնաձոր, Մալիշկա, Արենի, Ռինդ, Ափի և Վերնաշեն գյուղական համայնքների, որտեղ խմելու ջուրը կանխարգելիչ վարակազերծման է ենթարկվում քլորակրով լիցքավորված կերամիկական պարկուճներով:

Գյուղական բնակավայրերը հիմնականում չունեն կոյուղու ցանց: մասնակի կոյուղացված են Գլաձոր, Մալիշկա, Ագարակաձոր, Արենի, Արփի, Գետափ գյուղական համայնքները:

Այսպիսով, մակերևութային խորքային ջրերը աղտոտումից պահպանելու համար անհրաժեշտ է.

. ինտենսիվ յուրացված գոտու բոլոր քաղաքային և գյուղական բնակավայրերի ջրահեռացման և ջրամատակարարման ցանցերի վերակառուցում, վերազինում, որը ընդգրկում է.

- քաղաքներում կոյուղու նոր մաքրման կայանների կառուցում` միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիայով, կեղտաջրերի եռաստիճան մաքրումով (մեխանիկական, ֆիզիկա-քիմիական, կենսաբանական) հետագա խորը մաքրումով,

- քաղաքների կոյուղատարների կոյուղու ցանցի վերանորոգում,

- Ջրամատակարարման ցանցի վերակառուցում (ջրամատակարարման գոտիների սահմանում, ՕԿՋ-ների վերանորոգում, նորերի կառուցում, ջրի մաքրման կայանների կառուցում, բակտերելոգիական և քիմիական լաբորատորիաների կառուցում` ջրի որակի վերահսկման նպատակով):

- Մակերևութային ջրերի հավաքում և հեռացում,

- Արդյունաբերական օբյեկտներում փակ ջրապտուտային ցիկլի ներդրում

. Էլեկտրամագնիսական ճառագայթում

Վայոց Ձորի մարզում էլեկտրամագնիսական ճառագայթումների հիմնական տեխնածին աղբյուրներն են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, հեռուստակենտրոնները և ռադիոկայանների հաղորդիչ անտենաները: Հեռուստակայանը և ռադիոկայանները փոքր հզորության են (մինչև 5 կՎտ), որոնց սանիտարապաշտպանիչ գոտիները բնակելի գոտիներում կազմում են 220 կՎ-ի համար 25 մ ծայրային լարերի պրոեկցիայից գետնի վրա, 110 կՎ-ի համար` 20 մ, 35 կՎ-ի համար` 10 մ:

Ներկայումս ՀՀ ճառագայթման աղբյուրների կողմից ստեղծվող էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի չափումներ չեն կատարվում: Էլեկտրամագնիսական Ճառագայթումից պաշտպանվելու նպատակով անհրաժեշտ է սահմանել այդ աղբյուրների սանիտարապաշտպանիչ գոտիները` արգելելով այդ գոտիներում կառուցապատման աշխատանքները:

 

Տարաբնակեցման համար պիտանի տարածքի (մինչև 2000 մ) բարենպաստության

աստիճանը ըստ օդային ավազանի վիճակի

 

._________________________________________________________________________.

|Գործոնը       |Ցուցանիշները  |Նորմերը,     |Բարենպաստության աստիճանը     |

|              |              |չափման       |_____________________________|

|              |              |միավորները   |անբարե-  |սահմանա- |բարենպաստ|

|              |              |             |նպաստ    |փակ      |         |

|              |              |             |         |բարենպաստ|         |

|______________|______________|_____________|_________|_________|_________|

|Կլիման        |մթն           |             |         |         |         |

|              |ինքնամաքրման  |             |         |         |         |

|              |աստիճանը      |             |         |         |         |

|______________|______________|_____________|_________|_________|_________|

|1|Օդերևութա-  |մթն           |Ինվերսիաների |         | 2-3 գոտի|         |

| |բանական     |արտանետումների|կրկնվածության|         |         |         |

| |պոտենցիալը  |ցրման         |%, քամու     |         |         |         |

| |            |հատկությունը  |արագությունը |         |         |         |

| |            |              |0-1 մ/վրկ    |         |         |         |

|_|____________|______________|_____________|_________|_________|_________|

|2|ՈՒլտրամանու-|մթն վնասակար  |արևափայլի    |         |         |2300-2350|

| |շակագույն   |նյութերի      |տևողությունը |         |         |         |

| |ճառագայթների|քայքայման     |(ժամ)        |         |         |         |

| |ճառագայթների|ունակությունը |             |         |         |         |

|_|____________|______________|_____________|_________|_________|_________|

|3|Տեղումները  |մթն վնասակար  |տարեկան      |         |357-398  |556-802  |

| |            |նյութերի      |տեղումների   |         |(Արփայի  |(Արփայի  |

| |            |լվացման       |քանակը (մմ)  |         |միջին    |վերին    |

| |            |ունակությունը |             |         |ստորին   |հոսանքի  |

| |            |              |             |         |հոսանքի  |հովիտ)   |

| |            |              |             |         |հովիտ)   |         |

|_|____________|______________|_____________|_________|_________|_________|

|4|Բուսածած-   |անտառի        |անտառածածկու-|  7.7    |         |         |

| |կույթը      |բիոլոգիական   |թյան տոկոսը  |         |         |         |

| |            |արդյունավետու-|             |         |         |         |

| |            |թյունը        |             |         |         |         |

|_|____________|______________|_____________|_________|_________|_________|

|5|Բնակչության |մթն           |   մարդ/կմ2  |մեծ 200  |         |փոքր 50  |

| |խտություն   |աղտոտվածության|             |(ինտենսիվ|         |(թույլ   |

| |            |աստիճանը      |             |յուրացված|         |յուրացված|

| |            |              |             |գոտի)    |         |գոտի)    |

|_|____________|______________|_____________|_________|_________|_________|

|6|Ֆոնային     |փոշով ածխաթթու|միջին տարեկան|         |         |0.5 ՍԹԿ  |

| |աղտոտվածու- |և  այլ գազերով|ՍԹԿ          |         |         |         |

| |թյունը      |աղտոտվածութ-  |             |         |         |         |

| |            |յունը         |             |         |         |         |

|_|____________|______________|_____________|_________|_________|_________|

|7|Արդյունաբե- |աղտոտվածության|սանիտարական  |         |         |  IV-V   |

| |րական       |աստիճանը      |վտանգավորու- |         |         |         |

| |պոտենցիալը  |              |թյան կարգը   |         |         |         |

._________________________________________________________________________.

 

Այսպիսով մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը գոտու բնակչության մեծ խտությունն է:

 

Տարաբնակեցման համար պիտանի տարածքի բարենպաստության աստիճանը ըստ

մակերևութային և խորքային ջրերի վիճակի

 

._________________________________________________________________________.

|Գործոնը         |Ցուցանիշները |Չափման     |Բարենպաստության աստիճանը      |

|                |             |միավորը    |______________________________|

|                |             |           |անբարե-   |սահմ.    |բարենպաստ|

|                |             |           |նպաստ     |բարենպաստ|         |

|________________|_____________|___________|__________|_________|_________|

|Մակերևութային   |             |           |          |         |         |

|ջրեր            |             |           |          |         |         |

|                |             |           |          |         |         |

|________________|_____________|___________|__________|_________|_________|

| 1|Ջրի ծախսը    |ջրի ծախսը 95%|մ3/վրկ     |          |  10.1   |         |

|  |             |ապահովվածութ-|           |          |         |         |

|  |             |յամբ         |           |          |         |         |

|__|_____________|_____________|___________|__________|_________|_________|

| 2|Ջրի          |      oC     |           |          |  12-18  |         |

|  |ջերմաստիճանը |             |           |          |         |         |

|  |(ամառային)   |             |           |          |         |         |

|__|_____________|_____________|___________|__________|_________|_________|

| 3|Լանջերի      |սանպահպանման |անտառածած- |փոքր 10   |         |         |

|  |անտառածած-   |գոտու        |կության %  |          |         |         |

|  |կությունը    |սահմանումը   |           |          |         |         |

|__|_____________|_____________|___________|__________|_________|_________|

| 4|Բնակչության  |     -       | մարդ/կմ2  | մեծ 200  |         |         |

|  |խտությունը   |             |           |          |         |         |

|__|_____________|_____________|___________|__________|_________|_________|

| 5|Արդյունաբերա-|ընդհանուր    |արդյունաբե-|          |         |  IV-V   |

|  |կան          |աղտոտվածու-  |րական      |          |         |         |

|  |պոտենցիալը   |թյունը       |օբյեկտների |          |         |         |

|  |             |             |վտանգավո-  |          |         |         |

|  |             |             |րության    |          |         |         |

|  |             |             |կարգը      |          |         |         |

|__|_____________|_____________|___________|__________|_________|_________|

| 6|Թթվածնի      |     -       |     -     |   6.6    |         |         |

|  |կենսաքիմիական|             |           |          |         |         |

|  |պահանջը      |             |           |          |         |         |

|__|_____________|_____________|___________|__________|_________|_________|

| 7|Ֆոնային      |     -       |    ՍԹԿ    |   մեծ 1  |         |         |

|  |աղտոտվածու-  |             |           |          |         |         |

|  |թյունը       |             |           |          |         |         |

._________________________________________________________________________.

 

. Այսպիսով, մակերևութային ջրերի աղտոտվածության հիմնական աղբյուրը կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերն են:

. Խորքային ջրերը ծածկված են ժայռային ապարների հզոր շերտով: Ենթակա չեն աղտոտման: Ջերմուկի հանքային ջրերի համար սահմանված է սանիտարական օկրուգ` 3 սանիտարական պահպանման գոտիներով:

 

III-1.2.2. Հողային ծածկույթի պահպանություն

 

Վայոց Ձորի մարզի հողային ծածկույթը` կապված ոչ մեծ տարածությունների սահմաններում մակերևույթի ձևերի և բարձրությունների ուժեղ տատանումների, ջերմային, ջրային տարբեր պայմանների հետ, խիստ խայտաբղետ է: Տարածքի ցածրադիր մասերից դեպի լեռնագագաթները հողագոյացման հիմնական գործոնների (ռելիեֆ, կլիմա, երկրաբանական կառուցվածք, բուսածածկույթ) հաջորդաբար, ուղղաձիգ գոտիականությունը նպաստել են հողերի խոշոր խմբերի` գենետիկական տիպերի օրինաչափ զարգացմանը` նույնպես ուղղաձիգ գոտիականությամբ: Սակայն ջրաջերմային պայմանների առանձնահատկությունների հետևանքով նկատվում է հողային գոտիների սեպաձև ներթափանցում հարևան գոտիներ (մանրամասն տրված է հավելված 11-ում):

Վայոց Ձորի մարզի հողային ծածկույթին մեծ վնաս են հասցնում հեղեղները և սահքերը (տրված է մանրամասն նաև «տարածքի համալիր գնահատական» և «տարածքի ինժեներական պաշտպանություն» գծագրերի վրա), որոնք ուժեղացնում են դենուդացիոն պրոցեսները: Այդ պրոցեսները մարզում հանդես են գալիս դեֆլյուկցիոն ձևերով ամենուրեք, որտեղ լանջերի թեքությունը 2-30-ից մեծ է: Հողմահարված ապարները մակերևութային ջրերի (ձնհալքի ու ուժեղ անձրևների) միջոցով տեղափոխվում են հաճախ առանձնացնելով լանջերի մերկացումներ: Մակերևութային լվացումները ավելի ուժեղ են նախալեռնային շրջաններում:

Լանջի մակերևութային առավել ուժգին լվացումը (հատկապես մարզի կիսաանապատային գոտում) փոխարինվում է սելավային հոսքերի: Մարզում սելավաբեր են Արփայի աջափնյա վտակ Եղեգիսը և ձախափնյա վտակներ Զառիթափը, Կապույտը (Ախտա), Արտավանը, ՈՒղեձորը, որոնք վնաս են հասցնում շրջակա գյուղերին և գյուղատնտեսական հողատեսքերին: Նշված ձախափնյա 5 վտակների ելքը, 20 տարին մեկ կազմում է 56.5 մ3/վրկ, 50 տարին մեկ կազմում է 76.1 մ3/վրկ, 100 տարին մեկ` 93.9 մ3/վրկ, որոնք բավականին մեծ քանակներ են:

Այսպիսով հողային ծածկույթին մեծ վնաս են հասցնում մակերևույթային հոսքը, հեղեղները և սահքերը:

Հողերը, ինչպես նաև բնակավայրերը հեղեղներից պաշտպանելու նպատակով նախագծով մշակված են հակահեղեղային միջոցառումներ (տես «Տարածքի ինժեներական պաշտպանություն» ենթագլուխը):

Այդ միջոցառումներն են`

- 1900-2300-2400 մ բարձրության լանջերի անտառապատում,

- Ջրամբարների կառուցում,

- Հակահեղեղային միջոցառումների կիրառում հեղեղաբեր վտակների հուներում (ափերի ամրացումներ, բարրաժների կառուցում և այլն):

Խոշոր սողանքները հիմնականում տարածված են ինտենսիվ և թույլ յուրացված գոտիներում, թեք լանջերի վրա, որտեղ մակերեսային նստվածքների և ժայռային ապարների կոնտակտով հոսող մակերևույթային և գրունտային ջրերը, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեությունը (ոռոգում, թափոնների կուտակում, կառուցապատում և այլն) խախտում են գրունտների հավասարակշռությունը և առաջանում են սահքեր: Վերը նշված հակահեղեղային միջոցառումները կնպաստեն սահքերի որոշակի կայունացմանը: Բայց սահքային տեղամասերի կայունացման աշխատանքները պահանջում են լուրջ ուսումնասիրություններ և թանկարժեք և տեխնիկապես դժվար միջոցառումների համալիր:

Սույն նախագծով սողանքային տեղամասերում նախատեսվում է առաջնահերթ հակահեղեղային միջոցառումներ, ոռոգման կանոնակարգում, որը կբացառի ջրերի արտահոսքը, լանջերի նոր կտրումների արգելում, սողանքային տեղամասերի ծառատնկում` հիմնականում ընկուզենիներով:

. Հողային ծածկույթին վնաս են հասցնում նաև արտադրական և կենցաղային թափոնները:

Մարզի բոլոր քաղաքների աղբավայրերը չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ պայմաններին (ցանկապատված չեն, թափոնների վնասազերծում չի կատարվում, չկան աղբատար մեքենաների աղտահանման կայաններ):

Հաշվարկվել է աղբահանման պահանջն քաղաքային բնակավայրերի համար ըստ գոյություն ունեցող (19.3 հազ.մարդ, որից Եղեգնաձորը-8.2 հազ, Վայքը-5.9 հազ, Ջերմուկը-5.2 հազ), իսկ հեռանկարային բնակչությունը (60.0 հազ.մարդ, որից Եղեգնաձորը` 23.0 հազ, Վայքը` 12.0 հազ, Ջերմուկը` 25.0 հազ):

 

.___________________________________________________.

|Կենցաղային կոշտ |Կենցաղային|Գոյություն|Հեռանկարային|

|թափոններ        |աղբը 1    |ունեցող   |բնակչության |

|                |մարդ/տարի |քաղաքային |համար 60.0  |

|                |հաշվարկով |բն. (19.3 |հազ.մարդ,   |

|                |          |հազ.մարդ) |            |

|                |__________|__________|____________|

|                |    կգ    |հազ.      |հազ.        |

|                |          |տոննա/տարի|տոննա/տարի  |

|________________|__________|__________|____________|

|Քաղաքներում     | 200-250  |  3.8-4.7 |  12.0-15.0 |

|ընդհանուր քանակը|          |          |            |

|հասարակ. շենքերի|          |          |            |

|հաշվառումով     |          |          |            |

.___________________________________________________.

 

Սույն նախագծով հողային ծածկույթը աղտոտումից պաշտպանելու համար նախատեսվում է առաջնահերթ գոյություն ունեցող աղբավայրերը համապատասխանեցնել գործող սանպահպանման նորմերին, իսկ հեռանկարում ներդրումների առկայության դեպքում կառուցել փոքր հզորության աղբամշակման գործարան` ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առաջավոր տեխնոլոգիայով:

Գործարանը առաջարկվում է կառուցել Արփա գետի ձախ ափին Ագարակաձոր, Մալիշկա գյուղերից հարավ, Ագարակաձոր-Գնիշիկ ճանապարհի ձախ կողմում:

. Հողային ծածկույթի, ինչպես նաև մակերևութային և խորքային ջրերի աղտոտման աղբյուր են հանդիսանում գերեզմանոցները: Մարզում գերեզմանոցները չեն համապատասխանում սանիտարական պահպանման նորմերին (չեն պահպանված սանիտարական պահպանման գոտիները, գերեզմանոցները ցանկապատված չեն):

Մարզում չկան սպանդանոցներ և անասնագերեզմանոցներ:

Հողային ծածկույթի աղտոտման աղբյուր են հանդիսանում նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը և պեստիցիդները: Պետք է նշել, որ մասնավոր հողօգտագործման պայմաններում չեն վերահսկվում պարարտանյութերի և պեստիցիդների (թունաքիմիկատ) օգտագործման չափաբաժինները, չկան մասնագիտացված պահեստներ դրանք պահպանելու համար:

Գյուղատնտեսական հողերը աղտոտումից պահպանելու համար առաջնահերթ անհրաժեշտ է թունաքիմիկատների և հանքային պարարտանյութերի պահեստավորման սանիտարահիգիենիկ նորմերի և օգտագործման չափաբաժինների վերահսկում:

. Հողերի աղտոտման տեսակետից առավել վտնգավոր է ավտոմոբիլային տրանսպորտի գործունեությունը, որը հիմնականում պոլիքլորացված ալոմատիկ ածխաջրածինների (ՊԱԱ) աղբյուր է:

Ավտոտրանսպորտից հողերի աղտոտման ազդեցությունը փոքրացնելու նպատակով նախատեսված է ճանապարհների սանիտարական պահպանման գոտիների կանաչապատում, էթիլացված բենզինի ներկրման և օգտագործման արգելում, միջպետական ճանապարհի Վայք քաղաքի տարածքով անցնող ճանապարհի դուրս բերում, շրջանցիկ ճանապարհի կառուցում:

. Այսպիսով, հողային ծածկույթի պահպանման և արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է.

- Բնակավայրերի հողերի ռացիոնալ օգտագործում` կառուցապատման ինտենսիվության մեծացումով, թեք լանջերի և քարքարոտ հողերի յուրացումով:

- Հակաէրոզիոն միջոցառումների կիրառում, որոնք ընդգրկում են.

ա) ագրոտեխնիկական, կուլտուրտեխնիկական (նոր հողերի յուրացում, հողերի բերքատվության բարձրացում),

բ) մելիորատիվ միջոցառումների (բնական կերհանդակների բարելավում, յուրացում, հիդրոտեխնիկական և ջրահեռացման, ոռոգման, ձյունապահման կառույցների ստեղծում)

գ) հակահեղեղային, հակասողանքային կառույցներ (Հակահեղեղատային միջոցառումները տրված են «Տարածքի ինժեներական նախապատրաստում» ենթագլխում):

- Կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերի` սանիտարական պահպանման պահանջներին համապատասխանեցում, կենցաղային թափոնների վերամշակող փոքր մոդուլների (5-15 հազ.տոննա/տարի) գործարանի կառուցում:

- Թունաքիմիկատների և հանքային պարարտանյութերի պահեստավորման սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում և վերահսկում,

- Գերեզմանոցների սանիտարական պահպանման գոտիների սահմանում, գերեզմանոցների առաջնահերթ ցանկապատում, ցանկապատի երկարությամբ երկշար ծառապատում (Մարզի քաղաքների համար գերեզմանոցների նոր տեղեր` համապատասխանեցված սանիտարական պահպանման նորմերին նախատեսել են նախորդ փուլում քաղաքների գլխավոր հատակագծերով):

- Անասնապահական, թռչնաբուծական ֆերմաների սանիտարական պահպանման գոտիների սահմանում:

- Ճանապարհային օպտիմալ ցանցի ստեղծում` ճանապարհների սանիտարական պահպանման գոտիների կանաչապատում:

- Անտառտնտեսության հողերում անտառմելիորատիվ աշխատանքների իրականացում:

- Քաղաքային տարածքներում հասարակական կանաչ տարածքների համապատասխանեցում գործող նորմերին:

Վերը նշված միջոցառումների իրականացման, ինչպես նաև լիարժեք ցանքաշրջանառություն կիրառելու նպատակով անհրաժեշտ է նաև միջհամայնքային միավորումների ստեղծում:

 

Տարածքի գնահատականը ըստ հողային ավազանի վիճակի

 

.____________________________________________________________________.

|Գործոնը      |Գնահատման|Կրիտերիա     |Բարենպաստության աստիճանը      |

|             |ցուցանիշը|             |______________________________|

|             |         |             |անբարե-  |սահմանափակ|բարենպաստ|

|             |         |             |նպաստ    |բարենպաստ |         |

|_____________|_________|_____________|_________|__________|_________|

|Միջին և      |խախտված  |տեսակարար    |         |  35-40   |         |

|ուժեղ լվացվող|հողերի   |կշիռը ամբողջ |         |          |         |

|հողաշերտի    |մակերեսը |տարածքում, % |         |          |         |

|առկայությունը|         |             |         |          |         |

|_____________|_________|_____________|_________|__________|_________|

|Տարածքի      |ակտիվ    |տեսակարար    |         |  45-50   |         |

|էրոզիոն      |էրոզացված|կշիռը ամբողջ |         |          |         |

|ակտիվությունը|հողերի   |տարածքում, % |         |          |         |

|             |տարածքը  |             |         |          |         |

|_____________|_________|_____________|_________|__________|_________|

|Անտառածած-   |    %    |խառը անտառներ|   7.7   |          |         |

|կությունը %  |         |             |         |          |         |

|_____________|_________|_____________|_________|__________|_________|

|Հերկվածության|վարած    |տես. կշիռը   |         |          |   10.2  |

|աստիճանը     |հողերի   |ամբողջ       |         |          |         |

|             |մակերեսը |տարածքում    |         |          |         |

|_____________|_________|_____________|_________|__________|_________|

|Բնակչության  |    -    |մարդ/կմ2     |> 200    |          |փոքր 50  |

|խտությունը   |         |             |(ինտենսիվ|          |(թույլ   |

|             |         |             |յուրացված|          |յուրացված|

|             |         |             |գոտի)    |          |գոտի)    |

.____________________________________________________________________.

 

Այսպիսով, մարզի տարածքը ըստ հողային ավազանի վիճակի սահմանափակ բարենպաստ է:

 

III-1.2.3. Կենսաբազմազանության պահպանություն

 

III-1.2.3.1. Բուսականության պահպանություն

 

Վայոց Ձորի մարզը գտնվում է Հայկական-Իրանական բուսա-աշխարհագրական պրովինցիայում, որը բնորոշ է բուսականության չորասեր տեսակներով (անտառային, կիսաանապատային և ֆրիգանոիդ, տրագանտային տափաստաններ): Ծառային բուսականությունը ներկայացված է գլխավորապես քսերոֆիլ նոսր անտառներով: Մինչև անգամ ալպիական բուսականությունն այստեղ ենթարկվել է քսերոֆիլացման: Բուսականության տիպերի աշխարհագրական տարածումը ենթակա է ուղղաձիգ գոտիականության սկզբունքին: Առավել ցածր դիրք են գրավում անապատները և կիսաանապատները, իսկ առավել բարձր վայրերը ծածկված են ալպյան բուսականությամբ: Դրանց միջև տարածված են հիմնականում տափաստանները, մարգագետինները, անտառները և այլն:

. Մարզի կիսաանապատային գոտում, որտեղ (բացառությամբ Արփայի ողողահունի և դարավանդների) քարքարոտ լեռնալանջեր են` թույլ զարգացած գորշ և բաց հողերով, փարթամ բուսածածկ զարգանալ չի կարող: Այստեղ հիմնականում ֆրիգանտային բուսածածկ է, որը բնորոշ է Արփայի հովտի քարքարոտ, ժայռոտ լանջերին: Հատկապես բնորոշ են փոքրատերև թփերն ու բարձիկաձև բույսերը` հարմարված չոր, քարքարոտ, սակավաջուր լեռնալանջերին: Ֆրիգանան այստեղ կազմված է դժնիկի (Rhamnus pallasil), նշենու (Amygdalus fenzliana), էֆեդրայի (Ephedra procera), գիհու (juniperus polycarpos), կեռասենու (Cerasus incana) և այլ թզուկ թփերից, որոնք ցրված են լեռնալանջերի մեջ, իսկ դաշտավլուկը (Poa bulbosavar, vivipara), փետրախոտը (Stipa szovitsiana), վայրի գարին (Hordeum Crinitum), ցորենուկը (Bromus danthonia), սեզը (Agropirum cristatum) և այլ ֆրիգանտային խոտեր լեռնալանջերին նոսր ծածկոց են առաջացնում: Բարձիկավոր բույսերից աչքի են ընկնում գազը (Astragalus gtrictifolius) և ոզնաթուփը (Acantholimon hohenekeri), որոնց տերևները փշեր են: Այդ բույսերի բարձիկաձևությունը և փշատերևությունը պայմաններին հարմարվելու հետևանք է, ջուր քիչ գոլորշիացնելու միջոց: Ֆրիգանտային բույսերը ունեն լավ զարգացած և խորը արմատներ` քամիներից պաշտպանվելու և խորքային ջրերից սնվելու համար:

. Լեռնատափաստանային գոտու բուսականությունը բացառապես խոտային է: Տարբերվում են լեռնատափաստանային բուսականության մի քանի տեսակներ` տրագանտային, փետրախոտային, քսերոֆիլ-տարախոտային և մարգագետնա-տափաստանային: Մարզի համար ավելի բնորոշ է տրագանտային տափաստանը (1500-1700 մ բարձր.), որն առաջացել է երբեմնի կաղնուտների և գիհուտների տեղում: Դա գլխավորապես կորնգանային տափաստան է: 1700-1800 մ բարձրություններում տարածված են չորասեր-տարախոտային լեռնատափաստանները, որտեղ բացակայում են փշոտ տարատեսակները: Փետրախոտային տափաստանները բարձրանում են մինչև 2400 մ, որտեղ հանդիպում են նաև ուրց (Thymus), երիցուկ (Pyrethrum chiliophllum) և այլն:

Մարզի բարձր լեռնային գոտուն բնորոշ են ալպյան գոտիները, որոնց հիմնական բուսականությունը երկշաքիլ խոտատեսակներ են, իսկ հացազգիները ավելի քիչ են, բայց միասին ստեղծում են խիտ խայտաբղետ բուսածածկ:

Խայտաբղետ գորգերի բուսատեսակներից է գույնզգույն զանգակածաղիկը (Campanule trindentata) և ոջլադեղը (Pedicularis crassirostris), քեմոնը (Carum caucasicum), եզան լեզուն կամ ջրախոտը (Plantago saxsatilis), մինուարցիան (Minuartia caucasica), բերենիկեն (veronica gentianoides), խատուտիկը (taraxacum stereni) և այլն:

Ալպյան բուսականության վեգետացիան տևում է 2-3 ամիս և աստիճանաբար բարձրանում է լանջերն ի վեր «ձնհալքին կրկնակոխ»:

Ալպյան բուսականության խոնավասեր տեսակները աճում են ձյան շերտի հալքի հետ: Դրանք են սագասոխուկը (Begea glacialis), պուշկինյան (Pushkinia seilloides), ձնծաղիկը (Merendera raddeana), գնարբուքը (Primule algida) և այլն:

Ալպյան գոտու քարային թափվածքների բուսականությունը ավելի աղքատ է: Այստեղ աճող բուսատեսակներից բնորոշ են թանթոնիկը (Sedum), քնախոտը (Pulsatila violacece), ճարտարուկը (Draba), քարբեկը (Saxifraga) և այլն:

Ալպյան գոտու չինգիլների քարաբեկորները մեծ մասամբ ծածկված են քարաքոսներով:

. Անտառը Վայոց Ձորի մարզում ազոնալ է և հանդես է գալիս լեռնատափաստանային գոտում և լեռնահովիտներում: Անտառի այժմ գոյություն ունեցող պատառիկները նախկինում մեծ տարածություն բռնող և լավ զարգացած անտառների մնացորդներ են: Կաղնին մարզում շատ նոսրացած է: Կաղնուց բացի կան նաև գերիմսատի (Viburnum lantana), ասպիրակի (Spiraea hypericifolia), ցախակեռասի (Loncera caucasica) և մասրենու թփեր (Rosa spinosissima), որոնք ցաքուցրիվ աճում են խոտերի մեջ:

Վայոց Ձորի անտառային բուսականության մի այլ տիպը գիհուտն է: Նոսրանտառները (հիմնականում Արփայի միջին հոսանքում) կազմված են գիհուց (Iunipepus polyearpos), թխկուց (Aeer ibericum), ցախակեռասենուց (Lonicere caucasica), տանձենուց (Pyrus salicifolia), չմենուց (Cotoneaster intergarrima), նշենուց (Amygdalus fenzliana), էֆեդրիայից (Ephedra procera) և այլն: Նոսրանտառի մեծ մասը կազմված է խոտերով:

Գիհուտների բազմաթիվ մնացորդները գտնվում են քսերոֆիտ խոտա-թփուտային խմբավորումների վերափոխման տարբեր աստիճանների վրա: Որաշ գիհուտներում գիհու թփերը շատ նոսր աճում են փարթամ տրագանտային տափաստանում: Գիհուտների մեծ մասը աստիճանաբար անհետանում է:

Այսպիսով մարզում տարբերվում է նոսրանտառի 3 տիպ` քսերոֆիտ տարատեսակ խոտերով գիհուտներ, տրագանտային տափաստաններ գիհուտների և գիհուտների կոմպլեքս` Ֆրիգանայի հետ:

Մարզի անտառների բոնիտետը շատ ցածր է IV, V, Vա, իսկ լրիվությունը կազմում է 0.3-0.4:

Մարզում անտառների բուսատեսակները պահպանվում են 3 անտառտնտեսությունների կողմից.

- Եղեգիսի անտառտնտեսություն (Հերհերի նոսրանտառային արգելավայր), պահպանության տակ են ռելիկտային ծառակերպ նոսր անտառները, տանձի մնացորդային այգին, տրագանտային գազերը:

- Ջերմուկի անտառտնտեսություն (Ջերմուկի արգելավայր), պահպանության տակ են կաղնու անտառները:

- Եղեգնաձորի անտառտնտեսություն (Եղեգիսի արգելավայր), պահպանության տակ են վայրի ցորենի տարատեսակները:

Մարզի բուսական աշխարհի պահպանության նպատակով նախատեսվում է.

. Մարզի բուսական ու կենդանական աշխարհի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելավայրերի վիճակի բարելավում, վերականգնում, կազմակերպչական աշխատանքների կանոնակարգում (Հերհերի, Ջերմուկի, Եղեգիսի արգելավայրեր): Պետք է նշել, որ Վայոց Ձորի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախատեսվում է ստեղծել «Գնիշիկ» և «Ջերմուկ» ազգային պարկերը:

. Տնկարկների ստեղծում և վերականգնում:

. Գյուղատնտեսական հողերում ցանքաշրջանառության կիրառում` միջհամայնքային միավորների ստեղծումով:

. Պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործման վերահսկողություն:

. Արոտներում կենդանիների արածեցման ժամկետների և չափաբաժինների որոշում:

. Անտառամելիորատիվ միջոցառումների իրականացում (անտառածածկ տարածքների մեծացում, պաշտպանիչ նշանակություն ունեցող անտառների ստեղծում` քաղաքների շրջակայքում, ճանապարհներին, գետերի երկարությամբ, արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտների շուրջը, անտառների պաշտպանությունը վնասատուներից և հիվանդություններից կենսաբանական միջոցներով իրականացումը, ծառատեսակների բոնիտետի բարելավումը և այլն):

 

III-1.2.3.2. Կենդանական աշխարհի պահպանություն

 

Ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ Վայոց Ձորի մարզի կենդանական աշխարհը իրենից ներկայացնում է երեք կենդանա-աշխարհագրական օկրուգների (Իրանական, Փոքրասիական և Կովկասյան) կենդանական տեսակների բնորոշ համալիրը:

Նշված կենդանա-աշխարհագրական օկրուգներին հատուկ բուսական խմբակցությունները, մերձարևադարձային շրջանները, կիսաանապատները, տափաստաններն ու անտառները ունեն գոտիական դասավորություն: Կենդանիների աշխարհագրական տարածումը նույնպես ենթարկվում է ուղղաձիգ գոտիականության օրենքին: Կենդանիները, լավ հարմարվողականության շնորհիվ, լայն տարածում ունեն համարյա բոլոր գոտիներում (գայլը, գորշ նապաստակը, դաշնամուկը, աղվեսը, ճանճազգի և հավազգի թռչունները): Շատ կենդանիների հարմարվել են օտար միջավայրի օրինակ մուֆլոնը,հովազը, վարազը կարող են բնակվել անտառներից զուրկ վայրերում, արջը` քարանձավներում, գորշուկը տափաստաններում և այլն:

. Մարզի կիսաանապատային գոտում (Արփայի հովիտը), չորասեր խոտային ու թփուտային բուսականությունը ծնունդ է տալիս բազմաթիվ միջատների, որոնցով սնվում են թռչունները, սողունները, նույնիսկ գիշատիչ կենդանիները (գայլերը, աղվեսները): Շատ բնորոշ են բեզոարյան այծերը, հաճախակի են հանդիպում վայրի ոչխարները, որոնք ձմռանը հավաքվում են լեռների ստորոտներում, իսկ գարնանը բարձրանում ալպյան արոտները: Քարքարոտ վայրերում հանդիպում են արջեր, գայլեր:Կան բավականաչափ կրծողներ (նապաստակ, համստեր, դաշնամուկ), կաթնասուններից տարածված են չղջիկները: Թռչուններից առավել տարածված են կարմրաշամփրուկը, սալամ-կաքավը, տատրակը, աքարը, կկուն, հոպոպը, ագռավը, կաչաղակը և այլն: Հաճախ հանդիպում են վարդագույն սարյակները, որոնք ոչնչացնում են մորեխազգի միջատներին: Կան նաև գիշատիչ թռչուններ` հատկապես օձակեր, արծիվը, սև անգղը և այլն:

Սողուններից այստեղ բնորոշ է շերտավոր մերկակնանիր մողեսը, որը հանդիպում է հիմնականում գազի թփուտներում: Տարածված են նաև կիսաանապատային հատուկ օձերը (գյուրզա, իժ և այլն), մողեսներ և դոդոշներ:

. Մարզի չոր տափաստանային գոտու կենդանական աշխարհը հիշեցնում է ֆրիգանային, բայց դրանցից տարբերվում է տեսակների քչությամբ: Շատ կան միջատներ (Iphingouotus nebulasus, taptopternis gracilis Colliptamus siculus), սողուններից Հայաստանի համար էնդեմիկ գադյուկան (Vipereraddei), թռչուններից` կաքավ, ճնճղուկ:

. Լեռնատափաստանային գոտու համար բնորոշ են գայլը, աղվեսը, նապաստակը, գետնասկյուռը: Բազմաթիվ թռչուններ (կաքավ, հոպոպ) այս գոտին են գալիս գարնան սկզբին: Հանդիպում են նաև ագռավ և բազմաթիվ գիշատիչ թռչուններ (բազե, ուրուր և այլն):

. Մարզի անտառային գոտում, հատկապես գիհուտներում, կաթնասուններից հանդիպում են գայլ, աղվես, կզաքիսներ, փորսուղներ, աքիսներ: Կրծողներից տարածված են անտառային մկները ու նապաստակները, իսկ ցանքատարածություններն մոտ ու ցելերում` փոքրասիական համստերները: Թռչուններից հանդիպում են սալամ-կաքավներ, տատրակներ, ագռավներ և կաչաղակներ:Ժայռոտ տեղերում տարածված են սողուններ (ժայռաբնակ մողես, սահնօձեր և այլն):

. Բարձր լեռնային գոտին (ալպյան) աղքատ է ողնաշարավոր կենդանիների տեսակներով, որոշ տեսակներ այդտեղ ապրում են բոլոր տարին, մյուսները (գայլը, աղվեսը) լեռներում են բարձրանում միայն գարնանն ու ամռանը: Այս գոտում գերակշռում են կրծողները (ձյունաբնակ դաշնամուկը, անտառամկներ) և թռչունները (ուլարը, եղջերավոր արտույտը և ալպիական սերինոսը), գիշատիչ թռչուններից` ուրուրը, գիշանգղը, բազեն և այլն:

Կենդանական աշխարհին հիմնականում վնաս է հասցնում մարդու տնտեսական-քաղաքաշինական գործունեությունը (որսը, տարբեր տիպի շինարարական աշխատանքները, անտառահատումները, տրանսպորտը և այլն):

Քաղաքաշինական գծային ենթակառուցվածքները (տրանսպորտային ուղիները, ջրագծերը, էլեկտրագծերը) խախտում են կենդանիների ու միջատների ավանդական տեղաշարժի ուղիները: Հակամերկասառույցային նյութերի օգտագործումը, ավտոմոբիլային արտանետումներն ու ճանապարհային փոշին, ինչպես նաև հողերի էրոզիան ոչնչացնում են ճանապարհամերձ բուսականությունը, աղտոտում ջրամբարներն ու ջրահոսքերը:

Ինժեներական կառուցվածքները` կամուրջները, խողովակները, հանգույցները, թունելները, հենապատերը, պաշտպանիչ կառուցվածքներն ունեն առանձնակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա, օրինակ` ճանապարհների, կամուրջների կառուցման ժամանակ փոխվում է ափի գիծը, ջրահոսքի կտրվածքը, առաջանում են ողողումներ:

Շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրներն են նաև անտրոպոգեն այնպիսի տարրեր, ինչպիսիք են ավտոտրանսպորտային օբյեկտները, կայանատեղերը, լվացման կետերը, վառելիքի լիցքավորման, տեխնիկական սպասարկման կայանները և այլն: ՈՒստի, վերջիններիս տեղի ընտրության ժամանակ հարկ է ելնել լանդշաֆտի և շրջակա միջավայրի առավելագույն պահպանման պահանջից:

Լանդշաֆտների աղտոտումը բերում է կենդանիների ու միջատների բնակատեղերի խաթարման և բնական լանդշաֆտների վերականգնման հատկանիշների կորստի, որի հետևանքով էկոհամակարգերն աստիճանական անկում են ապրում, խախտվում է բնության ինքնավերականգնման հատկությունը:

Կենդանիների շատ տեսակներ չեն կարող գոյատևել առանց տեղաշարժի: Խոշոր կճղակավորներն ամենօրյա տեղաշարժ են կատարում արոտավայրերից դեպի ջրատեղ, իսկ տարեկան (սեզոնային) տեղաշարժերը տասնյակ կիլոմետրերի են հասնում: Երկկենցաղների բազմացումն առանց ջրավազաններին մոտենալու հնարավորության անհնար է:

Այսպիսով, կենդանական աշխարհի պահպանության հիմնական միջոցառումներից են.

. Հատուկ պահպանվող տարածքների կազմակերպում, գոյություն ունեցող արգելավայրերի, արգելոցների վիճակի բարելավում, վերականգնում, կազմակերպչական աշխատանքների կանոնակարգում` անհետացման եզրին գտնվող կենդանիների բնականոն վերարտադրությունը կազմակերպելու համար:

. Որսի ռեսուրսների կանոնակարգում (թույլտվությունների վերահսկում),

. Քաղաքաշինական գործունեության, հիմնական շինարարական աշխատանքների վերահսկում (հատուկ ուսումնասիրություններ կենսաբանների և որսագետների կողմից` շինարարության ժամանակ կենդանիների տեղաշարժերի ուղղությունը որոշելու և էկոդուկներ կառուցելու նպատակով):

 

Ստորև բերվում է Վայոց Ձորի մարզի ՀՀ կարմիր գրքում գրանցված և

անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների ցանկը (ըստ ՀՀ

բնապահպանության տրամադրած տվյալների` հավելված 13-ում)

 

.____________________________________________________________________.

|       Բույսեր       |  Կաթնասուններ  |   Թռչուններ  |Սողուններ և   |

|                     |                |              |երկկենցաղներ  |

|_____________________|________________|______________|______________|

| 1.|Գիհի բազմապտուղ  |Լայնականջ ոզնի  |Եվրոպական     |Կանաչ դոդոշ   |

|   |(Juniperus       |(Erinoceus      |տյուվիկ       |(Bufo viridis)|

|   |excelsa)         |auritus)        |(Accipiter    |              |

|   |                 |                |brevipes)     |              |

|___|_________________|________________|______________|______________|

| 2.|Կապնդեղ նրբաճյուղ|Հարավային       |Եվրոպական     |Լճագորտ (Rana |

|   |(Seseli          |պայտաքիթ        |օձակեր        |ridibunda)    |

|   |leptocladium)    |(Rhinolophus    |(Circaetus    |              |

|   |                 |euriale)        |gallicus)     |              |

|___|_________________|________________|______________|______________|

| 3.|Տերեփուկ         |Մեհելիի պայտաքիթ|Հարավեվրոպական|Փոքրասիական   |

|   |լեզվեյանման      |(Rhinolophus    |բերկուտ       |գորտ (Rana    |

|   |(Centaurea       |mehelyi)        |(Aguila       |macrocnemis)  |

|   |leuzeoides)      |                |chrysaetos    |              |

|   |                 |                |fulva)        |              |

|___|_________________|________________|______________|______________|

| 4.|Տերեփուկ         |Նատերերի        |Նախասիական    |Կովկասյան     |

|   |ֆեոպապուսանման   |արաքսյան        |մորուքավոր    |ագաման        |

|   |(Centaurea       |գիշերային չղջիկ |արծիվ         |(Laudakia     |

|   |phaeopappoides)  |Myotis          |(Gypaetus     |caucasia)     |

|   |                 |nattereri)      |barbatus      |              |

|   |                 |                |aureus)       |              |

|___|_________________|________________|______________|______________|

| 5.|Ճուռակախոտ փրչոտ |Ասիական         |Սև  անգղ      |Դեղնափորիկ    |

|   |(Hieracium       |լայնականջ չղջիկ |(Aegypius     |(Pseudopus    |

|   |pannosum)        |(Barbastella    |monachus)     |apodus)       |

|   |                 |leucomelas)     |              |              |

|___|_________________|________________|______________|______________|

| 6.|Կաթնուկ          |Անդրկովկասյան   |Սպիտակագլուխ  |Բարեկազմ      |

|   |Թախտաջյանի       |գորշ արջ (Ursus |անգղ (Gyps    |օձագլուխ      |

|   |(Lactuca         |arctos syriacus)|fulvus)       |(Ophisops     |

|   |Taktadzhianii)   |                |              |elegans)      |

|___|_________________|________________|______________|______________|

| 7.|Ստեպտորամֆուս    |Հարավռուսական   |Սովորական     |Սովորական     |

|   |չերեպանովի       |խայտաքիս        |բալոբան (Falco|(Natrix       |

|   |(Steptorahamphus |(Vormela        |cherrug)      |natrix) և     |

|   |czerepanovii)    |peregusna)      |              |ջրային (Natrix|

|   |                 |                |              |tesselata)    |

|   |                 |                |              |լորտուներ     |

|___|_________________|________________|______________|______________|

| 8.|Լվածաղիկ կոչիի   |Կովկասյան       |Պարսկական     |Կապարագույն   |

|   |(Tanacetum       |ջրասամույր      |կանաչ մեղվակեր|սահնօձը       |

|   |Kostschyi)       |(Latra lutra    |(Merops       |(Columber     |

|   |                 |meridionalis)   |superciliosus |nummifer)     |

|   |                 |                |persicu)      |              |

|___|_________________|________________|______________|______________|

| 9.|Գազ կարակուշի    |Կովկասյան       |Արևելյան      |Ոսկեգույն     |

|   |(Campanula       |անտառակատու     |կարմրագլուխ   |մաբույան      |

|   |karakuschensis)  |(Felis          |շամփրուկ      |(Mabuya       |

|   |                 |silvestris      |(Lanius       |aurata        |

|   |                 |caucasica)      |senator       |septemtaeniata|

|   |                 |                |niloticus)    |              |

|___|_________________|________________|______________|______________|

|10.|Վահանակերպ       |Առաջավորասիական |Երգող շահրիկ  |Կատվաօձը      |

|   |տափակապատիճ      |ընձառյուծ       |(Silvia       |(Telescopus   |

|   |(Peltariopsis    |(Panthera parbus|hortensis     |fallax)       |

|   |planisliquana)   |tullianus)      |crassirostris)|              |

|___|_________________|________________|______________|______________|

|11.|Մեխակ մանրածաղիկ |Բեզոարյան այծ   |Սևավիզ        |Անդրկովկասյան |

|   |(Dianthus        |(Capra aegagrus)|Քարաթռչնիկ    |սահնօձը       |

|   |parvifjourus)    |                |(Oenanthe     |(Elaphe       |

|   |                 |                |fisch)        |hohenackeri)  |

|___|_________________|________________|______________|______________|

|12.|Վարդակուկ ոսկեզօծ|Հայկական մուֆլոն|Խայտաբղետ     |Սևագլուխ      |

|   |(Rosularia       |(Ovis ammon     |ժայռային      |ռինխոկալամուսը|

|   |chrysantha)      |gmelin) և  այլն |կեռնեխ        |Rhynchocalamus|

|   |                 |                |(Monticola    |melanocephalus|

|   |                 |                |saxsatilis)   |              |

|___|_________________|________________|______________|______________|

|13.|Կուրկուրան       |                |Կապույտ       |Հայկական իժը  |

|   |մետաքսյա         |                |ժայռային      |(Vipera       |

|   |(Hedysarum       |                |կեռնեխ        |raddei) և     |

|   |sericeum)        |                |(Monticola    |այլն:         |

|   |                 |                |solitarius)   |              |

|___|_________________|________________|______________|______________|

|14.|Վիկ կապադոկյան   |                |Իրանական      |Երկարաոտ      |

|   |(Vicia           |                |կապտափող      |սցինկը        |

|   |cappadocica)     |                |(Luscinia     |(Eumeces      |

|   |                 |                |svercica      |schneideri)   |

|   |                 |                |occidentalis) |              |

|___|_________________|________________|______________|______________|

|15.|Եղեսպակ գրոսհեյմի|                |Սպիտակափող    |              |

|   |(Salvia          |                |սոխակ (Irania |              |

|   |Grossheimii)     |                |gutturalis)   |              |

|___|_________________|________________|______________|______________|

|16.|Աբեղախոտ կրետական|                |Իրանական      |              |

|   |(Stachus cretica)|                |սավարական     |              |

|   |                 |                |ճոճհավ (Remiz |              |

|   |                 |                |pendulinus    |              |

|   |                 |                |menzbieri)    |              |

|___|_________________|________________|______________|______________|

|17.|Սախ ակակա (Allium|                |Հայկական մեծ  |              |

|   |Akaka)           |                |ժայռասիտեղ    |              |

|   |                 |                |(Sitta        |              |

|   |                 |                |tephronata    |              |

|   |                 |                |obscura)      |              |

|___|_________________|________________|______________|______________|

|18.|Սուղտավարդ       |                |Կարմրաթև      |              |

|   |սոսնովսկու (Alcea|                |պատասող       |              |

|   |sosnovskyi)      |                |(Tichodroma   |              |

|   |                 |                |muraria)      |              |

|___|_________________|________________|______________|______________|

|19.|Սուղտավարդ       |                |Կարճամատ      |              |

|   |սոսնովսկու (Alcea|                |ճնճղուկ       |              |

|   |sosnovskyi)      |                |(Carposiza    |              |

|   |                 |                |brachydactyla)|              |

|___|_________________|________________|______________|______________|

|20.|Որձաքիստ կոչիի   |                |Ժայռային      |              |

|   |(Arrhenaterum    |                |վարսակուկ     |              |

|   |kotchyi)         |                |(Emberiza     |              |

|   |                 |                |buchanani) և  |              |

|   |                 |                |այլն:         |              |

|___|_________________|________________|______________|______________|

|21.|Ցորենի վայրի     |                |              |              |

|   |միահատիկ         |                |              |              |

|   |(Triticum        |                |              |              |

|   |boeoticum)       |                |              |              |

|___|_________________|________________|______________|______________|

|22.|Մասրենի          |                |              |              |

|   |կիսագնդաձև  (Rosa|                |              |              |

|   |haemisphaerica)  |                |              |              |

|___|_________________|________________|______________|______________|

|23.|Ստերելոպսիս      |                |              |              |

|   |Մաղաքյանի        |                |              |              |

|   |(Stelleropisis   |                |              |              |

|   |magakjanii)      |                |              |              |

|___|_________________|________________|______________|______________|

|24.|Խթանաբույս       |                |              |              |

|   |երկարածաղիկ և    |                |              |              |

|   |այլն (Centranthus|                |              |              |

|   |longiflorus)     |                |              |              |

.____________________________________________________________________.

 

III-1.2.4. Պատմամշակութային և բնության հուշարձանների պահպանություն

 

Վայոց Ձորի մարզի դիրքը միջպետական ճանապարհների խաչմերուկում, մարզի պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն է տալիս մարզը դիտարկելու որպես ռեկրեացիոն ճյուղի զարգացման մեծ պոտենցիալ ունեցող տարածք (մանրամասն տրված է «Ռեկրեացիայի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

Սյուն նախագծով «Պատմամշակութային» և «Բնության հուշարձաններ» գծագրերի վրա (ըստ ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած տվյալների) տրված է պատմամշակութային և բնության հուշարձանների տեղաբաշխումը` վերջիններիս պահպանման համար առաջարկելով հետևյալ միջոցառումների իրականացումը

(11.11.1998 թ. ՀՕ-261` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն):

- Հուշարձանների բուն տարածքներում արգելվում են ցանկացած շինարարական կամ այլ բնույթի աշխատանքներ,

- Մշակութային շերտի պահպանման գոտիների առանձնացում,

- Մշակութային շերտի պահպանման գոտիների (պեղման գոտի) առանձնացում,

- Պոտենցիալ պեղման գոտիների առանձնացում:

Վերջին երեք գոտիներում ցանկացած շինարարական աշխատանքներ կարելի է սկսել միայն պեղումների ավարտից հետո:

Սույն նախագծով պահպանվում են բոլոր գոտիների սահմանված ռեժիմները:

Բնության հուշարձանների համար «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ ՀՕ-211-Ն օրենքի համաձայն բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով, որն ընդգրկում է`

ա) հուշարձանի անվանումը և դասակարգումը.

բ) տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները.

գ) նկարագրությունը, չափագրությունը և վիճակը.

դ) սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը.

ե) տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին.

զ) պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները.

է) տվյալներ պահպանությունն իրականացնող սուբյեկտի մասին:

 

ԳԼՈՒԽ IV
Քաղաքացիական պաշտպանություն

 

IV-1. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

 

Ներածություն

 

Մարզի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը, տարածքային պլանավորման միջոցով, համայնքի համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:

Մարզի տարածքի ինժեներական նախապատրաստումը, տարերային և տեխնածին աղետներից պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակաուղղված են բնակավայրի տարածքում անվտանգ, կայուն կենսամիջավայրի ձևավորման ապահովմանը:

Քաղաքացիական պաշտպանության կարևորագույն միջոցառումներից է բնակչության պատսպարումը հակաճառագայթային թաքստոցներում և ապաստարաններում: Դրանք պետք է պահվեն նորմալ վիճակում, որպեսզի օգտագործվեն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

Մարզի գլխավոր հատակագծում քաղաքացիական պաշտպանության հարցերին լուծումներ տալու համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիկական միջոցառումների նախագծման «Գռաժդանստռօյ»-ի ՎՍՆ ԳՕ 38-82 և ՎՍՆ ԳՕ38-83 հրահանգները» և այլ իրավական և նորմատիվային փաստաթղթերը:

 

IV-1.1. Մարզի ընդհանուր բնութագիրը

 

Բնական պայմանները

 

Վայոց Ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում: Այն ընդգրկում է Արփա գետի վերին և միջին հոսանքների ավազանները և Նախիջևան գետի վտակ Ջահուկի վերին հոսանքի ավազանը:

Արփայի ավազանը իրենից ներկայացնում է մի լայն ու երկար գոգահովիտ շրջապատված հյուսիսից` Վարդենիսի և Ղարաբաղի հրաբխային լեռնաշղթաներով, հարավից` կրաքարերից, մերգելներից և հրաբխածին - նստվածքային շերտախմբերից կազմված Վայոց Ձորի լեռնաշղթայով: Այն բաց է միայն արևմուտքում, որտեղ ելք ունի դեպի Միջինարաքսյան գոգավորությունը:

Մարզի տարածքով հոսող միակ գետը Արփան է, աջակողմյան Եղեգիս վտակով: Արփան սկսվում է Վարդենիսի լեռնաշղթայի 3050 մ բարձրության վրա գտնվող աղբյուրներից և Նախիջևանի տարածքում թափվում է Արաքսի մեջ:

Արփա գետն ունի խառը սնուցում: Դրա հոսքի 58%-ը կազմվում է ձյան հալոցքից և անձրևներից առաջացած ջրերից, մնացած 42%-ը` ստորգետնյա աղբյուրներից:

Գարնանային հորդացումների առավելագույն ծախսերը երբեմն հասնում են աղետալի չափերի` 280 փ 340 մ3/վրկ: Ընդհանուր առմամբ, առավելագույն ծախսերն աղետալի հետևանքներով, Արփայի ավազանում կրկնվում են 5 տարին 1 անգամ: Գետի ջրերի մակարդակը կտրուկ բարձրանում է դուրս գալով իր հունից, ողողում է առափնյա տարածքները, ավտոճանապարհները` վթարի ենթարկելով տներ ու կամուրջներ:

 

Տարածքի սեյսմատեկտոնական բնութագիրը

 

Վայոց Ձորի մարզը Հայաստանի Հանրապետության սեյսմաակտիվ տարածքներից մեկն է: Պատմական անցյալում Վայքի մարզի տարածքում բազմիցս եղել են ուժեղ (M e» 6.0) երկրաշարժեր, որոնք իրենց հետքերն են թողել երկրի մակերեսի վրա` սեյսմածին և ձևախախտումների տեսքով (սողանքներ, փլուզումներ, իջվածքներ), ինչպես նաև բնակավայրերի և պատմական հուշարձանների ավերումներով: Վերջինս արձանագրվել է տարբեր մատենագրերում և քրոնիկներում: Պատմական առավելագույն ուժեղ երկրաշարժերից, որոնք ավերիչ հետևանքներ են ունեցել Վայոց Ձորի մարզում, անհրաժեշտ է նշել Վայքի (735 թ. M=6.5) և Վայոց Ձորի (906 թ. M=6.5) երկրաշարժերը:

Նշված երկրաշարժերի օջախները գլխավորապես կապված են Գառնի-Ելփինի, Վայքի ակտիվ սեյսմածին բեկվածքների և դրանց ճյուղավորումների հետ, որոնք ունեն համապատասխանաբար հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան տարածում:

Համաձայն ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման քարտեզի, Վայոց Ձորի մարզում առանձնացվում են գրունտի առավելագույն հորիզոնական արագացումների 0.2 g - 0.3 g, այսինքն, 8 - 9 բալ ուժգնությամբ` ըստ MSK-64 սանդղակի:

Հաշվի առնելով, որ Հայաստանի հարավում վերջին 32 տարիների ընթացքում դիտարկվում է սեյսմիկ անդորր, չի բացառվում, որ տարածաշրջանում կուտակված առաձգական լարվածությունները Վայոց Ձորի մարզում կարող են դառնալ ուժեղ երկրաշարժի պատճառ:

 

Մարզի ճանապարհները

 

Մարզում գործում են Մ-2, Մ-10 միջպետական և Հ-40,Հ-41, Հ-42, Հ-47 հանրապետական նշանակության ճանապարհները:

Մ-2 ճանապարհը Վայքի տարածքում (Արփայի կիրճում) և ՈՒղեձորի լեռնանցքում շրջանցում չունի: ՈՒղեձորի լեռնանցքը կարելի է շրջանցել Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհով, այնուհետև դաշտային ճանապարհով Ջերմուկից անցնել Գոռ Հայք, որով ճանապարհը երկարում է շուրջ 30 կմ-ով: Այս ճանապարհը 165-167-րդ կմ-ում ունի սողանքային ակտիվ հատվածներ: Ճանապարհի վրա գտնվող արհեստական կառույցներից առավել նշանակալի են 7 կամուրջները, որոնց երկարությունը 20 մ-ից գերազանցում է:

Մինչև 20 մ երկարությամբ կամուրջների թիվը 13 է: Ջերմուկ քաղաքի մետաղական կամուրջն ունի փոխարինող քարե կամարակապ կամուրջ` 40 տ կրողունակությամբ: Մ-2 ճանապարհը, 1850 մ և 2340 մ բարձրությունների վրա, անցնում են Սովետաշեն և ՈՒղեձոր լեռնանցքերով, իսկ Մ -10 ճանապարհը, 2410 մ բարձրության վրա, Սելիմի լեռնանցքով, որտեղ տարվա նոյեմբեր ամսից մինչև մայիս ամիսները լինում են մասնակի փակ: Լեռնանցքի երկարությունը կազմում է 37 կմ:

Մ-2 ճանապարհի 139-րդ կմ-ի վրա գտնվում է ավտոկայան, իսկ 141,5 և 199-րդ կիլոմետրերի վրա էստակադաներ:

Մարզի տարածքում տեղական նշանակության թվով 29 ավտոմոբիլային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 274.5 կմ:

 

IV- 1.2. Վայոց Ձորի մարզի բնական վտանգավոր երևույթները

 

Ջրածածկումներ և հեղեղումներ

 

Մարզի տարածքով հոսող միակ գետը Արփան է, աջակողմյա Եղեգիս վտակով: Արփան սկսվում է Վարդենիսի լեռնաշղթայի 3050 մ բարձրության վրա գտնվող աղբյուրներից և Նախիջևանի տարածքում թափվում է Արաքսի մեջ:

Արփայի հոսքը տարվա ընթացքում բաշխվում է խիստ անհամաչափ: Գարնանային հորդացման ժամանակ, որը սկսվում է մարտի վերջից, իր առավելագույնին է հասնում մայիսի սկզբներին և երկարում է մինչև հունիսի վերջը, այդ ընթացքում անցնում է հոսքի 55-60%-ը:

Գարնանային հորդացումների առավելագույն ծախսերն երբեմն հասնում են աղետալի չափերի` 280 փ 340 մ3/վրկ: Ընդհանուր առմամբ առավելագույն ծախսերն աղետային հետևանքներով Արփայի ավազանում կրկնվում են միջինը 5 տարին մեկ անգամ: Գետի ջրերի մակարդակը կտրուկ բարձրանում է և գետը, դուրս գալով իր հունից, ողողում է առափնյա տարածքները, ավտոճանապարհները, վթարի ենթարկում տներն ու կամուրջները:

Հնարավոր վտանգ հանդիսացող տարածքները և անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքները, ըստ առաջնահերթության բերված են հավելված 13-ում:

 

Սողանքներ

 

Մարզում հայտնաբերված է շուրջ 370 սողանքային տեղամաս, որոնց ազդեցության տակ է գտնվում շուրջ 21800 հա հողատարածք: Սողանքային երևույթների զարգացմանը նպաստում են մի շարք բնական գործոններ` ռելիեֆի մասնատվածությունը, լանջերի մեծ թեքությունները, երկրաբանական շերտերի կառուցվածքը և բաղադրությունը, հիդրոերկրաբանական պայմանները, գրունտային ջրերի բարձր մակարդակը ինչպես նաև անտրոպոգեն ազդեցության փաստերի առկայությունը:

Շուրջ 21 գյուղերի տարածքներ, 4605 մարդ ընդհանուր և բնակչությամբ` մասնակիորեն կամ ամբողջությամբ գտնվում են սողանքային գոտու ազդեցության տակ:

Ներկայումս (մոնիտորինգի արդյունքների բացակայության պատճառով) ունեցած տվյալները բավականին սակավ են և թույլ չեն տալիս կանխատեսել ժամանակի ընթացքում տարածքների դինամիկ բնութագրերի փոփոխությունները:

Սողանքային երևույթների առանձնակի ակտիվություն է դրսևորվում, վերջերս, Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղական համայնքի տարածքում:

«Ագարակաձոր» սողանքային տեղամասը գտնվում է Արփա գետի ձախ ափին, ընդգրկելով Ագարակաձոր համայնքի հարավ-արևմտյան հատվածը, ավելի քան 10 հա մակերեսով: Տեղաբնակների վկայությամբ սողանքի ակտիվացումը սկսվել է մոտ 4 տարի առաջ, առկա դարավանդի գլխամասում, երկու ճեղքային համակարգերի առաջացմամբ, ուղեկցվելով տեղի բնակելի տների նկատելի դեֆորմացիաներով: Ներկայումս (մայիս 2009 թ.) սողանքային երևույթների կտրուկ ակտիվացման հետևանքով զգալի վնասվածքներ են ստացել Ագարակաձոր համայնքի 7 բնակելի տներ, որոնց վթարայնության աստիճանի մեծացմանը նպաստել է նաև 2009 թ. մայիսի 8-ին Եղեգնաձոր քաղաքից 6 կմ հարավ-արևելք տեղի ունեցած մոտ 3 մագնիտուդով երկրաշարժի ազդեցությունը: Ագարակաձոր համայնքի տարածքում սողանքի ազդեցության գոտում են գտնվում ևս 16 բնակելի տներ, որոնք սողանքի տեղաշարժման դինամիկայի պահպանման դեպքում ենթակա են լուրջ դեֆորմացիաների և վթարման:

Ի կատարումն ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի N 845 (հուլիս 2007 թ.) և N 537 (մայիս 2009 թ.) հրամանների, բնակչության և տարածքների պաշտպանության վարչության մասնագիտական խմբերը վարչության պետի ղեկավարությամբ իրականացրել են Ագարակաձոր համայնքի տարածքում սողանքի կտրուկ ակտիվացման հետևանքով ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունները: Արդյունքում նախ և առաջ առաջարկվել է`

- կազմակերպել վտանգի ենթակա 16 բնակելի տների բնակիչների վերաբնակեցումը:

- արգելել բոլոր տեսակի շինարարական և գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը սողանքով տեղաշարժվող և դրանց հարակից տեղամասերում:

Սողանքային վտանգի առավել հիմնավոր նվազեցմանն ու կոնկրետ պաշտպանական միջոցառումների իրականացմանն ուղղված մանրամասն եզրակացությունները ներկայացվել են համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին:

Բնակավայրերի տարածքում գտնվող սողանքային մարմինների ընդհանուր բնութագրերը և դրանց ազդեցության ցուցանիշները, բնակավայրերի, հաղորդակցուղիների վրա, բերված են հավելված 13-ում:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 103-Ն
Որոշում