Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ...

 

 

040.0103.110210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(24-րդ մաս)

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌՄԱՄԲ)

(24-րդ մաս)

 

Հավելված 6

 

Վայոց Ձորի մարզի զբոսաշրջային երթուղիներում ընդգրկվելու առումով

առավել արժեքավոր հուշարձաններ և նախատեսվող միջոցառումներ

 

1. Ք. Եղեգնաձոր -Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձան: Գավառագիտական թանգարան:

Ագարակաձոր գյուղի մոտ Արփա գետի վրա XIII դ մեկկամարանի կամուրջ:

2. Գյուղ Արենի - գյուղի ծայրամասում Սուրբ Աստվածածին եկեղեցի, 1321 թ.: Գյուղի արվարձաններում` քարանձավներ:

3. Նորավանք - գտնվում է Եղեգնաձորից 20 կմ հեռավորությունում: Գլխավոր եկեղեցի` Սուրբ Կարապետի /1221-1227 թ.թ./: 1261 թ. կառուցված գավիթը վերակառուցվել է 1321 թ. ճարտարապետը և քանդակագործը` Մոմիկ: Եկեղեցուց դեպի հյուսիս 1275 թ. կամարակապ գերեզմանոց: Ճարտարապետը` Սիրանես: Կառույցների հիմնական խմբից դեպի հարավ Երկհարկանի գերեզմանոց Օրբելյան իշխանի եկեղեցի /133գ թ./: Ճարտարապետը և քանդակագործը` Մոմիկ: Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Պահպանված են XIII-XIV դդ ոչ մեծ շինությունների մնացորդները, ինչպես նաև մի շարք խաչքարեր, որոնց թվում Մոմիկի աշխատանքները և Մոմիկի խաչքար-տապանաքար:

4. Գյուղ Վերնաշեն - 4 կմ Եղեգնաձորից հյուսիս Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ գտնվում է 1280 թ. Ներսես Մշեցու կողմից Թանահատ վանքում հիմնադրված Գլաձորի համալսարանի թանգարանը:

5. Գյուղ Գնդեվազ - X դ. Գնդեվանքի համալիր: 936թ. չորսաբսիդային գմբեթաձև եկեղեցի: Եկեղեցու արևմտյան մասում գտնվում է գավիթը /996 թ./: XVII թ. կենցաղային և տնտեսական շինություններ: X-XIII դդ խաչքարեր:

6. Կեչուտի ջրամբար - Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի հիմնական կառույցը, ստորգետնյա ջրանցքի երկարությունը 48.3 մ, շահագործման է հանձնված 1981 թ.

7. Ք. Ջերմուկ - բաձրլեռնային բալնեոլոգիական առողջարան, 2000-2100 մ բարձրության վրա: Առողջարաններ, հանգստյան տներ: Ըմպելասրահ` ճարտարապետ Գ. Թամանյան, 1953 թ.

8. Ջերմուկի ջրվեժը, Արփա գետի կանյոնը: Թերմալ աղբյուրներ ձորում:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում նպատակահարմար է Ջերմուկի` որպես զբոսաշրջային տարածաշրջանի գոտևորման սխեմայում և զարգացման ծրագրում ընդգրկել Արենիի Նորավանքի վանական համալիրը, Արփիի «Էրթիջ» ամրոցը, «Մոզրովի» և «Արջերի» քարանձավները, Շատինի Շատիվանքը, Եղեգիսի եկեղեցիները, Հերմոնի և Արատեսի վանական համալիրները, Աղնջաձորի Սելիմի քարավանատունը, Արտաբույնքի Ցախաց քարի վանքը, Սմբատաբերդը, Գլաձորի Սպիտակավոր վանքը և Պռոշաբերդը, Վերնաշենի Թանահատի վանքը և Արկազի Սուրբ Խաչ եկեղեցին, Մարտիրոսի Սուրբ Երրորդություն եկեղեցին, Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին, Գնդևազի Գնդևանքի համալիրը և «Մամարզա» գյուղատեղին, Կեչուտի «Փիլքահաս» քարայր-կացարանների համալիրը, Հեր-Հերի Սուրբ Գևորգ («Չիքի վանք»), Սուրբ Սիոն վանքը, Սուրբ Գևորգ եկեղեցին, Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցին, «Զորաց Քարեր» բնակատեղիի «Քարահունջ» աստղադիտարանը, Աղիտուի կոթողը, Որոտնավանքը, Հարժիսի քարավանատունը և Տաթևի վանքային համալիրը:

1. Արենի գյուղ-Նորավանքի համալիրը գտնվում է Արենի գյուղի մոտ, Երևան-Եղեգնաձոր մայրուղուց 8 կմ հեռավորության վրա: Վանքային համալիրը վերականգնվել է, շրջակայքը բարեկարգ է, դեպի վանքային համալիր առկա է ասֆալտապատ ճանապարհ, գործում է ավտոկանգառ: Համալիրը հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Առաջարկվող միջոցառումներն են.

- հուշարձանի պատմությանը վերաբերող ցուցատախտակի տեղադրում.

- սանհանգույցի շինարարության իրականացում,

- հուշանվերների վաճառքի կրպակի տեղադրում:

2. Արփի գյուղ-»Էրթիջ» ամրոցը գտնվում է Արփի գյուղի մոտ, Երևան-Եղեգնաձոր մայրուղու աջ կողմում, մայրուղուց 4 կմ հեռավորությամբ, Արփա գետի ձախ ափի սարավանդի բարձունքին, մոտեցման ճանապարհը սկսվում է Արփի գյուղի եզրամասից, անցնում գետի վրայով և դաշտամիջյան ճանապարհով բարձրանում դեպի ամրոց:

Առաջարկվող միջոցառումներն են.

- ամրոցապատերի ամրակայման և առանձին հատվածների վերականգնման, մոտակայքում գտնվող գերեզմանոցի տարածքի բարեկարգման, ընկած, տեղաշարժված խաչքարերի և տապանաքարերի կանգնեցման, ուղղման և ամրացման աշխատանքների իրականացում,

- ճանապարհի ասֆալտապատում, մայրուղուց դեպի հուշարձան կողմնորոշիչ ցուցանակների, հուշարձանի մոտ նրա վերաբերյալ տեղեկատվական ցուցատախտակի տեղադրում,

- խմելու ջրի խողովակաշարի և սանհանգույցի կառուցում:

3. Արփի գյուղ-»Արջերի» և «Մոզրովի» քարանձավները գտնվում են Երևան-Ջերմուկ մայրուղուց դեպի աջ, մոտ 4 կմ հեռավորության վրա, մոտեցման ճանապարհը դեպի «Էրթիջ» ամրոց տանող դաշտամիջյան հարթավայրային մասի շարունակությունն է:

Առաջարկվող միջոցառումներն են.

- քարանձավների ուսումնասիրություն, վտանգավոր հատվածների ստալակտիդային առաստաղների ամրացում, ուղենիշների տեղադրում, արգելափակոցների տեղադրում վտանգավոր հատվածներ տանող ուղիների վրա, «Մոզրովի» քարանձավի ներս իջնող աստիճանների տեղադրում, սպասարկող անձնակազմով ապահովում,

- քարանձավներ տանող ճանապարհի վերանորոգում, ասֆալտապատում, կողմնորոշիչ ցուցատախտակների տեղադրում,

- հանգստյան գոտու կազմակերպում (սննդի, հանգստի օբյեկտների, հուշանվերների կրպակի տեղադրում), խմելու ջրի խողովակաշարի անցկացում, սանհանգույցի կառուցում:

4. Շատին գյուղ-Շատիվանքի վանական համալիրը գտնվում է Շատին գյուղից մոտ 4 կմ արևելք, գյուղից վանական համալիրին մոտեցող ավտոճանապարհի երկարությունը 4.5 կմ է:

Առաջարկվող միջոցառումներն են.

- հուշարձանի կառույցների վերականգնում, տարածքի բարեկարգում,

- ավտոճանապարհի և կամրջի վերանորոգում, կողմնորոշիչ ցուցանակների և հուշարձանի վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակի տեղադրում,

- խմելու ջրի խողովակաշարի անցկացում, սանհանգույցի կառուցում հանգստի համար նախատեսված տաղավարի տեղադրում:

5. Եղեգիս գյուղի տարածքում գտնվող հուշարձաններ`

ա) Օրբելյանների տապանատունը Օրբելյանների իշխանական տան ներկայացուցիչների գերեզմանատունն է, որը գտնվում է գյուղ մտնող ավտոճանապարհի եզրին, զբաղեցնում է 20 քմ տարածք, շրջակայքը բարեկարգ է և խնամված:

Առաջարկվող միջոցառումներն են.

- հուշարձանի վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակի տեղադրում:

բ) Սուր Աստվածածին եկեղեցին բազիլիկ, հողածածկ կառույց է, որը գտնվում է գյուղի կենտրոնում:

Առաջարկվող միջոցառումներն են.

- ծածկի վերականգնում, հուշարձանի ամրակայում և վերանորոգում,

- մոտ 80 մ ճանապարհի և եկեղեցու շրջակայքի նորոգում և ասֆալտապատում, հուշարձան տանող ճանապարհի եզրին կողմնորոշիչ ցուցատախտակի տեղադրում:

գ) Սուրբ Ստեփանոս (Զորաց եկեղեցի), Սուրբ Նշան (Սուրբ Կարապետ) եկեղեցիները գտնվում են գյուղի արևելյան եզրին, վերականգնվել են 1971-1974 թթ., մոտեցումը կատարվում է գյուղամիջյան ճանապարհով, ինչպես նաև Եղեգիս-Հերմոն գյուղամիջյան ճանապարհի` դեպի Զորաց եկեղեցի հետիոտն ճանապարհով:

Առաջարկվող միջոցառումներն են.

- Զորաց եկեղեցու մաքրում` բուսածածկույթից և առանձին ճաքերի լցակարում, Սուրբ Նշան եկեղեցու ծածկի վերականգնում և առանձին հատվածների մասնակի վերանորոգում և ամրակայում, ճաքերի լցակարում, շրջակայքի բարեկարգում,

- եկեղեցի տանող մոտ 700 մ ճանապարհի ասֆալտապատում, եկեղեցիներ տանող ճանապարհի եզրին կողմնորոշիչ ցուցանակների տեղադրում, ավտոկանգառի կառուցում Զորաց եկեղեցու մոտ. արգելափակոցի տեղադրում, հուշարձանի վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակի տեղադրում, Զորաց եկեղեցուց մինչև Սուրբ Նշան եկեղեցի մոտ 50 մ երկարությամբ հետիոտն ճանապարհի կառուցում,

- միջգյուղական ավտոճանապարհի մոտ հանգստյան տաղավարի, սննդի օբյեկտի, սանհանգույցի, հուշանվերների կրպակի, Եղեգիսի ձորի բնակավայրերի պատմությանը և պատմամշակութային հուշարձաններին նվիրված թանգարանի շենքի կառուցում, հուշարձանների շրջակա սեփականատերերի հետ հողի` որպես պետական սեփականության, օտարման հարցի լուծում:

6. Հերմոն գյուղ-Հերմոնի վանական համալիրը գտնվում է Երևան-Ջերմուկ ավտոճամնապարհից 27 կմ հեռավորության վրա, Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհի 3.5-րդ կմ վրա, սարալանջին` մոտ 500 մ բարձրությամբ:Եկեղեցին փլուզված է:

Առաջարկվող միջոցառումներն են.

- վանքի շրջակայքի և տարածքի մաքրում` բուսածածկույթից, պեղումների իրականացում, համալիրի կառույցների (եկեղեցու, պարսպապատերի) ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացում, շրջակա գերեզմանոցի և պարսպապատերից դուրս գտնվող տարածքների բարեկարգում,

- Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհի հիմնանորոգում,

- դեպի համալիր մոտեցման նպատակով բացված մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհի` ճանապարհաշինական նորմերին համապատասխանեցման հարցի ուսումնասիրում, ըստ անհրաժեշտության վերակառուցում և ասֆալտապատում, վանքին մոտենալու համար ևս 300 մ ճանապարհի բացում, դրա վերջում ավտոկանգառի կառուցում, ճանապարհներին կողմնորոշիչ ցուցանակների, իսկ հուշարձանի մոտ` դրա վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակի տեղադրում,

- խմելու ջրի խողովակաշարի անցկացում, սանհանգույցի կառուցում:

7. Արատես գյուղ-Արատեսի վանական համալիրը գտնվում է Հերմոն գյուղից 4 կմ հեռավորության վրա, Արատես գյուղում: Համալիրի կառույցները փլուզված են:

Առաջարկվող միջոցառումներն են.

- Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ, Սուրբ Սիոն եկեղեցիների, մատուռի, գավիթի ամրակայում և վերականգնում, շրջակայքի և պատմական գերեզմանոցի տարածքի բարեկարգում,

- Հերմոն-Արատես ավտոճանապարհի հիմնանորոգում և ասֆալտապատում, ավտոկանգառի կառուցում, դեպի եկեղեցի արգելափակոցի տեղադրում, վանքի հարավում գտնվող լքյալ կիսաքանդ տան հեռացում,

- խմելու ջրի խողովակաշարի վերանորոգում, սանհանգույցի, հանգստյան տաղավարի կառուցում:

8. Աղնջաձոր գյուղ-Սելիմի քարավանատունը գտնվում է Եղեգնաձոր-Մարտունի նորակառույց ավտոճանապարհի 30-րդ կմ-ի վրա, վերակագնվել է խորհրդային տարիներին:

Առաջարկվող միջոցառումներն են.

- մուտքի ճակատային մասի, ծածկերի և ներսի մասնակի վերականգնման աշխատանքների իրականացում,

- ավտոմայրուղու հարևանությամբ կառուցված ավտոկանգառի ասֆալտապատում և արգելափակոցի տեղադրում, ավտոկանգառից դեպի քարավանատուն տանող ճանապարհի բարեկարգում և ասֆալտապատում (մոտ 50 մ),

- հանգստյան տաղավարի և սանհանգույցի կառուցում, ավտոճանապարհի եզրին գտնվող հուշաղբյուրի ջրի խողովակաշարի վերանորոգում:

9. Արտաբույնք գյուղ-Ցախաց քարի վանական համալիրը գտնվում է Արտաբույնք գյուղից 6 կմ հս-աե: Վանական համալիրը բաղկացած է երկու խմբից: Արևմտյան խմբի կառույցները փլուզված են, իսկ արևելյան կողմում գտնվող եկեղեցին վթարային վիճակում է: ՀՀ մշակույթի նախարարությունը 2008 թ.-ից սկսած իրականացնում է վանական համալիրի վերականգնումը: Հուշարձանին մոտենալու համար կա դաշտամիջյան ճանապարհ, որը մեծ թեքության պատճառով, չի կարող ծառայել որպես զբոսաշրջային նպատակով օգտագործվելիք տրանսպորտի ճանապարհ, կառուցվում է նոր, բարեկարգ ավտոճանապարհ:

Առաջարկվող միջոցառումներն են.

- միջգյուղական ավտոճանապարհին կողմնորոշիչ ցուցանակների, համալիրի վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակի տեղադրում,

- վանական համալիրի պահպանական գոտու սահմաններից դուրս հյուրանոցի կառուցում` համալիր այցելողների հանգստի կազմակերպման, սննդի, անհրաժեշտության դեպքում` գիշերելու հարցերը լուծելու նպատակով:

10. Արտաբույնք գյուղ-Սմբատաբերդը գտնվում է Ցախաց քար վանական համալիրի դիմահայաց արևմտյան հարավային սարավանդին: Ամրոցը վերականգնվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Սպասարկող ճանապարհը Արտաբույնքից Ցախաց քար տանող ճանապարհն է:

Առաջարկվող միջոցառումներն են.

- Սպասարկող ճանապարհի միջնահատվածից էլ Սմբատաբերդ բարձրացող մոտ 0.4 կմ ճանապարհի ասֆալտապատում, ավտոճանապարհին կողմնորոշիչ ցուցանակների, հուշարձանի վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակների տեղադրում,

- ամրոցի մոտ նոր կառուցված սանհանգույցի ջրի խողովակաշարի անցկացում:

11. Գյաձոր գյուղ-Սպիտակավոր վանքը գտնվում է Վերնաշեն գյուղից 13 կմ հյուսիս: ՀՀ մշակույթի նախարարության կողմից հուշարձանի գլխավոր եկեղեցին, գավիթը, զանգակատունը վերականգնվել են, բարեկարգվել է համալիրի շրջակայքը:

Առաջարկվող միջոցառումներն են.

- վանքի պարսպի և միաբանական կառույցների վերականգնում,

- զբոսաշրջային այցելությունների համար աջակողմյան ավտոճանապարհի լայնացում և ասֆալտապատում, ավտոկանգառի շինարարության ավարտում, վանքին վերաբերող տեղեկատվություն պարունակող ցուցատախտակի տեղադրում,

- խմելու ջրի խողովակաշարի անցկացում, սանհանգույցի կառուցում:

12. Գլաձոր գյուղ-Պռոշաբերդը գտնվում է Սպիտակավոր վանքից մոտ 600 մ արևելք: Հուշարձանին մոտեցումը ապահովվում է Սպիտակավոր վանք գնացող ճանապարհով, սակայն մինչև բերդ տրանսպորտային ճանապարհ չկա:

Առաջարկվող միջոցառումներն են.

- աստիճանների տարբերակով` մոտ 300 մ հետիոտն ճանապարհի կառուցում, ամրոցի մոտ հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ցուցատախտակի տեղադրում:

13. Վերնաշեն գյուղ-Թանահատի վանք գտնվում է Վերնաշեն գյուղից 4 կմ դեպի արևելք: Համալիրը վերականգնված է, շրջակայքը` բարեկարգված: Դեպի վանք գոյություն ունի մոտեցման երկու ճանապարհ` 1-ինը` Եղեգնաձոր-Գլաձոր-Վերնաշեն միջգյուղական ճանապարհով, 2-րդը` Եղեգնաձոր-Վայք ավտոմայրուղուց վանք տանող ճանապարհը: Ճանապարհները ասֆալտապատ են: Վանքի մոտ կառուցված է ավտոկանգառ:

Առաջարկվող միջոցառումներն են.

- առանձին հատվածների վերականգնում, որոշ ճաքերի լցակարում և ծածկերի տեղահանված քարերի ամրացում իրենց տեղերում,

- ճանապարհների հիմնանորոգում,

- մայրուղու համապատասխան հատվածում կողմնորոշիչ ցուցանակի, իսկ վանքի մոտ` հուշարձանի վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակի տեղադրում,

- պետական լիազորված մարմնի հետ տեղակայման վայրը համաձայնեցված հանգստյան տաղավարների, հուշանվերների վաճառքի կրպակի, աղբամանների տեղադրում,

- խմելու ջրի խողովակաշարի անցկացում, սանհանգույցի կառուցում:

14. Վերնաշեն գյուղ-»Արկազի» Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Վերնաշենից մոտ 9 կմ արևելք, վերականգնված է, վիճակը բարվոք է, ուխտատեղի է, ուր մեծաթիվ այցելություններ են կատարվում: Մոտեցման ճանապարհը Թանահատ տանող ճանապարհի հատվածն է (Թանահատից հեռավորությունը մոտ 3 կմ է), ասֆալտապատ է:

Առաջարկվող միջոցառումներն են.

- ճանապարհի մասնակի նորոգում, ճանապարհին կողմնորոշիչ ցուցանակների տեղադրում:

15. Մարտիրոս գյուղ-Սուրբ Երրորդություն եկեղեցական համալիրը գտնվում է Վայք-Ջերմուկ ավտոճանապարհից մոտ 11 կմ հեռավորության վրա, հին Մարտիրոսում, հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Բարերարների միջոցներով համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է, շրջակայքում կառուցվել են զույգ մատուռներ, պարիսպ, որին կից` հյուրատուն, համալիրի տարածքը բարեկարգված է, վերանորոգվել և ամրացվել են համալիրի հարթակի եզրամասերի հենապատերը:

Առաջարկվող միջոցառումներն են.

- համալիրի հարևանությամբ գտնվող տարածքների բարեկարգում,

- ավտոճանապարհի ասֆալտե պաստառի վերանորոգում, եկեղեցական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և ասֆալտապատում, ավտոկանգառի կառուցում, ավտոճանապարհին կողմնորոշիչ ցուցանակների տեղադրում,

- հուշարձանի մոտ դրա վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակների տեղադրում,

- հուշարձանի մոտ հուշանվերների կրպակի կառուցում:

16. Մարտիրոս գյուղ-Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին գտնվում է գյուղից 2 կմ հարավ-արևելք, Նզար լեռան ստորոտում: Համալիրը վիմափոր է` բաղկացած եկեղեցուց, գավթից և նախագավթից, հարավային կողմում գտնվում է ընդարձակ գյուղատեղի և գերեզմանոց:

Առաջարկվող միջոցառումներն են.

- լեռնալանջով առկա հողահոսքի խնդրի, ինչպես նաև ջրահեռացման հարցի լուծում (վիմափոր կառույցների վերնամասում դրենաժային աշխատանքների իրականացում),

- եկեղեցու մուտքին մոտեցման թաղածածկ անցուղու վերականգնում, նախագավիթի վերանորոգում, պեղումների իրականացում, գյուղատեղիի տարածքում արժեքավոր կառույցների ամրակայում, գերեզմանոցի և շրջակա տարածքների բարեկարգում,

- 2.5 կմ ասֆալտապատ ճանապարհի, ավտոկանգառի և եկեղեցու հարևանությամբ գտնվող ձորակի վրա կամուրջի կառուցում, հուշարձան տանող ավտոճանապարհին կողմնորոշիչ ցուցանակի, հուշարձանի մոտ` դրա վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակի տեղադրում,

 

- հուշարձանների պահպանական գոտու արևմտյան կողմում հանգստյան տաղավարի և սանհանգույցի կառուցում, խմելու ջրի խողովակաշարի անցկացում, աղբամանների տեղադրում:

17. Գնդևազ գյուղ-Գնդևանքի վանական համալիրը գտնվում է գյուղից 1 կմ արևմուտք, Արփա գետի ձորահովտի ձախակողմյան բլրի լանջին, Վայք-Ջերմուկ ճանապարհից 12 կմ հեռավորության վրա, համալիրի կառույցները վերականգնված են, սակայն գոյություն ունի հողահոսքի երևույթ` արևմտյան և հյուսիս-արևմտյան կողմերում, որի պատճառով տեղաշարժվել են վանքի պարիսպների որոշ հատվածներ:

Առաջարկվող միջոցառումներն են.

- Գնդևանքի համալիրի պարիսպների վերականգնում և հողահոսքի խնդրի լուծում` դրենաժի օգնությամբ,

- Գնդևանք տանող հին ավտոճանապարհի հիմնանորոգում, դեպի հուշարձան տանող ավտոճանապարհին կողմնորոշիչ ցուցանակների, իսկ հուշարձանի մոտ` դրա վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ցուցատախտակների տեղադրում, ավտոկանգառի կառուցում, համալիր տանող ճանապարհի վրա արգելափակոցի տեղադրում,

- հուշանվերների կրպակի և սանհանգույցի կառուցում, աղբամանների տեղադրում և վանքի հարակից տարածքների ոռոգման կազմակերպում:

18. Կեչուտ գյուղ-»Փիլքահաս» քարայր-կացարանների համալիրը գտնվում է Կեչուտ գյուղից 1 կմ հս, Վայք-Սիսիան ավտոմայրուղուց մոտ 18 կմ հեռավորության վրա:

Առաջարկվող միջոցառումներն են.

- քարայրների ուսումնասիրություն, ըստ անհրաժեշտության` դրանց անվտանգությունն ապահովող միջոցառումների ձեռնարկում, պեղումների իրականացում, շրջակա տարածքի բարեկարգում,

- համալիր տանող ձորամիջյան ավտոճանապարհի կառուցում, Կեչուտից դեպի հուշարձան տանող 3 կմ ճանապարհի վերանորոգում, ավտոկանգառի կառուցում, կողմնորոշիչ ցուցատախտակների և հուշարձանի մոտ դրա վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակի տեղադրում,

- սանհանգույցի կառուցում:

19. Հեր-Հեր գյուղ-Սուրբ Գևորգ եկեղեցին («Չիքի վանք») գտնվում է Հեր-Հեր գյուղից 1.5 կմ հարավ, Հեր-Հեր գետի ձորակի միջնամասում գտնվող բարձրադիր հրվանդանի ժայռոտ եզրամասում, հուշարձանին մոտեցման համար կարող է օգտագործվել Սուրբ Գևորգ եկեղեցի (»Չիքի վանք») և «Կապույտ բերդ» տանող դաշտամիջյան ճանապարհը: Եկեղեցին փոքր ծավալի կառույց է, նրա պատերի վրայից դարերի ընթացքում պոկվել են սրբատաշ քարերը, որոնց մի մասը թափվել է ձորը:

Առաջարկվող միջոցառումներն են.

- Այցելուների անվտանգությունն ապահովելու նպատակով Սուրբ Գևորգ եկեղեցու («Չիքի վանք») վերականգնման-վերանորոգման, ինչպես նաև շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում,

- ճանապարհի հիմնանորոգում, դեպի հուշարձանները տանող խաչմերուկում կողմնորոշիչ ցուցանակի տեղադրում, մոտ 40 մ հետիոտն ճանապարհի կառուցում և դրա երկարությամբ դեպի եկեղեցի տանող ճոպանային անվտանգության գոտու (այն բոլորելով եկեղեցու շուրջը) անցկացում:

20. Հեր-Հեր գյուղ-Սուրբ Սիոն վանքը գտնվում է Հեր-Հեր գյուղից 0.5 կմ հյուսիս-արևելք, մոտեցման համար միակ ճանապարհը հնարավոր է գյուղի դիմահայաց սարի ստորոտով:

Առաջարկվող միջոցառումներն են.

- Սուրբ Սիոն վանքի եկեղեցիների վերանորոգում, շրջակա Պռոշյանների գերեզմանատան տարածքի բարեկարգում, խաչքարերի կանգնեցում,

- Սուրբ Սիոն վանք տանող 700 մ ճանապարհի շինարարություն և ասֆալտապատում, ավտոկանգառի և վանք բարձրացող հետիոտն ճանապարհի կառուցում, դեպի վանական համալիր կողմնորոշիչ ցուցանակի և վանական համալիրի վերաբերյալ տեղեկություն պարունակող ցուցատախտակի տեղադրում,

- ավտոկանգառի հարևանությամբ սանհանգույցի կառուցում, խմելու ջրի խողովակաշարի անցկացում:

21. Հեր-Հերի գյուղ-17-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է գյուղի հարավային մասում:

Առաջարկվող միջոցառումներն են.

- եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացում` ճաքերի լցակարում, ծածկի վերականգնում, եկեղեցու պատերին հենած և հարևանությամբ ընկած խաչքարերի կանգնեցում,

- Վայք-Հեր-Հեր ավտոճանապարհի հիմնանորոգում` ասֆալտե պաստառի վերականգնմամբ, եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքի բարեկարգում, ավտոկանգառի կառուցում, ճանապարհներին կողմնորոշիչ ցուցանակների տեղադրում,

- եկեղեցու մոտակայքում, միջավայրին ներդաշնակ` ըստ նախապես կատարված ընտրության, հուշանվերների կրպակի և աղբամանների տեղադրում, սանհագույցի կառուցում:

 

Զբոսաշրջային երթուղիների առաջարկներ

 

1. Եղեգնաձոր-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

Երթուղու վրա գտնվում են Եղեգնաձորի Սբ Աստվածածին եկեղեցին, Շատին գյուղի Շատին վանքը, Հոստուն գյուղատեղիից-Եղեգիս քաղաքատեղիի ավերակները, Եղեգիս գյուղի Օրբելյան իշխանական տան տապանատունը /հաշվի առնելով, որ Եղեգիսը Օրբելյանների իշխանանիստն է/, Սբ Աստվածածին եկեղեցին, Զորաց քարեր եկեղեցին, Սբ Նշան եկեղեցին, Հրեական գերեզմանոցը, Հերմոն գյուղի Հերմոն վանքը, Արատես գյուղի Արատես վանքը,

2. Եղեգնաձոր-Եղեգիս-Հերմոն-գողթանիկ-Կարմրաշեն-ՀերՀեր

3. Եղեգնաձոր-Վերնաշեն-Գլաձոր

Երթուղու վար գտնվում են Եղեգնաձորի Սբ Աստվածածին եկեղեցին, որը նաև գործող թանգարան է, Թանահատի վանքը, Սպիտակավոր վանքը և Պռոշաբերդը:

4. Եղեգնաձոր-Գլաձոր-Վայք-ՀերՀեր-Գնդևազ-Ջերմուկ

Երթուղու վար գտնվում են Գլաձորի Հրեշտակապետաց եկեղեցին, Թանահատի վանքը:

 

Ջերմուկ քաղաքին հարակից Կեչուտ, Գնդևազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղական համայնքների տարածքներում գտնվում են 252 պատմամշակութային հուշարձաններ: Դրանցից առավել դիտարժան են և զբոսաշրջային երթուղիներում նպատակահարմար է ընդգրկել Գնդևազի Սուրբ Աստվածածին եկեղեցին (1686 թ.), Գնդևանքի համալիրը, «Փիլքահաս» քարայր-կացարանների համալիրը, «Մամարզա» գյուղատեղին, Հերհերի «Կապույտ» բերդը, Սուրբ Գևորգ եկեղեցին («Չիքի վանք»,1297 թ.), Սուրբ Գևորգ եկեղեցին (1897 թ.), Սուրբ Սիոն վանքը:

Նշված տարածքներում առաջարկվում է զբոսաշրջային հետևյալ երթուղին.

Ջերմուկ քաղաք-Գնդևազ գյուղ-Սուրբ Աստվածածին եկեղեցի-Գնդևանք-»Փիլքահաս» քարայր-կացարանների համալիր-»Մամարզա» գյուղատեղի-Սուրբ Գևորգ եկեղեցի («Չիքի վանք»)-Կապույտ բերդ-Սուրբ Սիոն վանք-Հերհերի 17-րդ դարի եկեղեցի:

 

Հավելված 7

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

Հավելված

ՀՀ կառավարության

«___»_________2008 թ.

N____-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 14-ի

N 967-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

 

Երկրաբանական հուշարձաններ

 

.____________________________________________________________________.

|ՀՀ |Անվանումը (նկարագիրը)          |Տեղադիրքը                       |

|___|_______________________________|________________________________|

|73.|Բլրաբերդ հրաբխային գմբեթ       |Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր-Վայք |

|   |                               |ճանապարհի աջ կողմում            |

|___|_______________________________|________________________________|

|74.|Սատանայի աշտարակե սյունաձև     |Վայոց ձորի մարզ, Վայք-Ջերմուկ   |

|   |բազալտներ                      |հին ճանապարհին, Արփա գետի       |

|   |                               |կիրճում                         |

|___|_______________________________|________________________________|

|75.|Բախտի կամար բնական քարե թունել |Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաք, |

|   |                               |Արփա գետի կիրճում               |

|___|_______________________________|________________________________|

|76.|Անանում որմնաքանդակներ         |Վայոց ձորի մարզ, Երևան-Գորիս    |

|   |                               |խճուղու ձախ կողմում, Ջերմուկ    |

|   |                               |տանող ճանապարհից 44 մ դեպի Գորիս|

|___|_______________________________|________________________________|

|77.|Անանուն լավային ծալքեր         |Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից|

|   |                               |5 կմ հվ-արլ                     |

|___|_______________________________|________________________________|

|78.|Վարդան Մամիկոնյաե քարե քանդակ  |Վայոց ձորի մարզ, Կետչուտի       |

|   |                               |ջրամբարից 2 կմ հվ, Արփա գետի    |

|   |                               |կիրճում, Վայք-Ջերմուկ հին       |

|   |                               |ճանապարհին                      |

|___|_______________________________|________________________________|

|79.|Ցիցքար ժայռագագաթ              |Վայոց ձորի մարզ, Վայք քաղաքից   |

|   |                               |0.5 կմ հս-արմ                   |

|___|_______________________________|________________________________|

|80.|Տորք Անգեե քարե քանդակ         |Վայոց ձորի մարզ, Ագարակաձոր     |

|   |                               |գյուղից 1.5 կմ հվ-արլ, Անապատե  |

|   |                               |վայրում                         |

|___|_______________________________|________________________________|

|81.|Սֆինքսե քարե քանդակ            |Վայոց ձորի մարզ, Ագարակաձոր     |

|   |                               |գյուղ, Գրավ գետի կիրճում        |

|___|_______________________________|________________________________|

|82.|Սպիտակ քար ժայռ մնացուկ        |Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր      |

|   |                               |գյուղից 3 կմ հս-արմ,            |

|   |                               |Աղավնաձոր-Ելփին ճանապարհի աջ    |

|   |                               |կողմում                         |

|___|_______________________________|________________________________|

|83.|Անանում տեկտոնական խախտում     |Վայոց ձորի մարզ, Արենի գյուղի   |

|   |                               |արլ մասում, Արփա գետի ձախ ափին  |

|___|_______________________________|________________________________|

|84.|Պահակային աշտարակ, Էրոզիոն     |Վայոց ձորի մարզ, Վայք-Ջերմուկ   |

|   |ժայռ-մնացուկ                   |հին ճանապարհին, Արփա գետի       |

|   |                               |կիրճում, Գնդեվազ գյուղի դիմաց   |

|___|_______________________________|________________________________|

|85.|Անանունե դայկա                 |Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից|

|   |                               |1-1.5 կմ հս-արլ, Արփա գետի      |

|   |                               |կիրճում, Վայք-Ջերմուկ հին       |

|   |                               |ճանապարհին                      |

|___|_______________________________|________________________________|

|86.|Անանուն դայկաներ               |Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից|

|   |                               |4 կմ հս-արլ, Արփա գետի կիրճում, |

|   |                               |Վայք-Ջերմուկ հին ճանապարհին     |

|___|_______________________________|________________________________|

|87.|Անանուն սյունաձև  անջատմամբ    |Վայոց ձորի մարզ, Գոմք գյուղի    |

|   |բազալտներ                      |հս-արլ մասում, ձորակի աջ կողմում|

|___|_______________________________|________________________________|

|88.|Անանուն դայկա                  |Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղի հվ|

|   |                               |եզրին                           |

|___|_______________________________|________________________________|

|89.|Անանուն խզվածքային կառուցվածք  |Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղի   |

|   |                               |արևմտյան  ծայրամասում           |

|___|_______________________________|________________________________|

|90.|Անանուն քարե քանդակներ         |Վայոց ձորի մարզ, Խնձորուտ       |

|   |                               |գյուղից 2.0 կմ հս,              |

|   |                               |Զառիթափ-Խնձորուտ ավտոճանապարհի  |

|   |                               |երկու կողմում                   |

|___|_______________________________|________________________________|

|91.|Վայոցսար (Դալիկ) հրաբուխ       |Վայոց ձորի մարզ, Կարմրաշեն      |

|   |                               |գյուղից 3.0 կմ հվ-արմ           |

|___|_______________________________|________________________________|

|92.|Անանուն լավային հոսք           |Վայոց ձորի մարզ, Շատին գյուղից  |

|   |                               |0.5 կմ արլ                      |

|___|_______________________________|________________________________|

|93.|Անանուն դայկայանման մարմին     |Վայոց ձորի մարզ, Վերնաշեն       |

|   |                               |գյուղից հս                      |

|___|_______________________________|________________________________|

|94.|Գետիկվանքի բրածո ֆլորա         |Վայոց ձորի մարզ, Գետիկվանք      |

|   |                               |գյուղից 3 կմ հս-արլ, 2240 մ     |

|   |                               |բարձրության վրա                 |

|___|_______________________________|________________________________|

|95.|Ազատեկի բրածո ֆլորա            |Վայոց ձորի մարզ, Ազատեկ գյուղի  |

|   |                               |մոտ                             |

.____________________________________________________________________.

 

Ջրաերկրաբանական հուշարձաններ

 

.____________________________________________________________________.

|40.|Ջերմուկի աղբյուր |Վայոց ձորի մարզ, Ջերմուկ առողջարանի տարածքում,|

|   |                 |ծ. մ 2140 մ բարձրության վրա                   |

|___|_________________|______________________________________________|

|41.|Յոթաղբյուր       |Վայոց ձորի մարզ, Ջերմուկ առողջարանի տարածքում,|

|   |աղբյուր          |ծ.մ 2140 մ բարձրության վրա                    |

|___|_________________|______________________________________________|

|42.|Գրավիե աղբյուր   |Վայոց ձորի մարզ, Աղավնաձորի գյուղից 5 կմ հվ,  |

|   |                 |Գրավ գետի հովտում, ծ.մ-ից 1630 մ բարձրության  |

|   |                 |վրա                                           |

|___|_________________|______________________________________________|

|43.|Պարույր Սևակ     |Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գետի վերին         |

|   |աղբյուր          |հոսանքում, ծ.մ-ից 1985 մ բարձրության վրա      |

|___|_________________|______________________________________________|

|44.|Արտաղբյուր       |Վայոց ձորի մարզ,Եղեգիս գյուղից 2.7 կմ հս-արլ, |

|   |աղբյուր          |Եղեգիս գետի աջ ափին, ծ.մ-ից 1840 մ բարձրության|

|   |                 |վրա                                           |

|___|_________________|______________________________________________|

|45.|Ջրովանք աղբյուր  |Վայոց ձորի մարզ, Արփի գյուղից 3 կմ հվ-արլ,    |

|   |                 |Արփա գետի ձախ վտակ Ջրովանք գետի ակունքում,    |

|   |                 |ծ.մ-ից 1345 մ բարձրության վրա                 |

|___|_________________|______________________________________________|

|46.|Առնետի աղբյուր   |Վայոց ձորի մարզ, Խաչիկ գյուղից 3 կմ հս-արլ,   |

|   |                 |ծ.մ-ից 1780 կմ բարձրության վրա                |

|___|_________________|______________________________________________|

|47.|Բազմաղբյուր      |Վայոց ձորի մարզ, Հերհեր գյուղի մոտ, ծ.մ-ից    |

|   |աղբյուրներ       |1508 մ բարձրության վրա                        |

|___|_________________|______________________________________________|

|48.|Մոզ աղբյուր      |Վայոց ձորի մարզ, Մալիշկա գյուղից 2.5 կմ արլ,  |

|   |                 |Արփա գետի կիրճի աջ ափին, ծ.մ-ից 1170 մ        |

|   |                 |բարձրության վրա                               |

.____________________________________________________________________.

 

Ջրագրական հուշարձաններ

 

.____________________________________________________________________.

|29.|Չոբան լիճ        |Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից մոտ 15 կմ հս,|

|   |                 |Արփա գետի աջ վտակի վերին հոսանքում            |

|___|_________________|______________________________________________|

|30.|Բարձրունի լիճ    |Վայոց ձորի մարզ, Բարձրունի գյուղից 3 կմ արլ,  |

|   |                 |2760 մ բարձրության վրա                        |

|___|_________________|______________________________________________|

|31.|Հայելի լիճ       |Վայոց ձորի մարզ, Արտավան գյուղից 2 կմ արլ,    |

|   |                 |2100 մ բարձրության վրա                        |

|___|_________________|______________________________________________|

|32.|Անանուն լիճ      |Վայոց ձորի մարզ, Կապույտ գյուղից 3 կմ հվ-արլ, |

|   |                 |2150 մ բարձրության վրա                        |

|___|_________________|______________________________________________|

|33.|Սրբալիճ լիճ      |Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արլ, |

|   |                 |1937 մ բարձրության վրա                        |

|___|_________________|______________________________________________|

|34.|Մարտիրոս լիճ     |Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 1,5 կմ արլ, |

|   |(Վերին լիճ)      |2145 մ բարձրության վրա                        |

|___|_________________|______________________________________________|

|35.|Ջերմուկ (Ցոլքե)  |Վայոց ձորի մարզ, Արփա գետի աջակողմյան Ջերմուկ |

|   |ջրվեժ            |վտակի վրա                                     |

|___|_________________|______________________________________________|

|36.|Քարավազ ջրվեժ    |Վայոց ձորի մարզ, Հեր-Հեր գետի աջակողմյան վտակի|

|   |                 |վրա  Կարմրաշեն գյուղից 2 կմ արլ               |

|___|_________________|______________________________________________|

|37.|Հեր-Հեր ջրվեժ    |Վայոց ձորի մարզ, Հեր-Հեր գետի վրա  համանուն   |

|   |                 |գյուղից 2.5 կմ հս                             |

|___|_________________|______________________________________________|

|38.|Գետիկվանք ջրվեժ  |Վայոց ձորի մարզ, Եղեգիս գետի աջակողմյան վտակի |

|   |                 |վրա, Վարդահովիտ գյուղից 0.5 կմ արմ            |

.____________________________________________________________________.

 

.____________________________________________________________________.

|11.|Սմբատասար        |Վայոց ձորի մարզ, Արտաբույնք գյուղից 0.75 կմ   |

|   |բնապատմական      |արլ                                           |

|   |համալիր          |                                              |

|___|_________________|______________________________________________|

|12.|Պռոշբերդի        |Վայոց ձորի մարզ, Գլաձորի գյուղից 6 կմ հս      |

|   |բնապատկերներ     |                                              |

|___|_________________|______________________________________________|

|13.|Բերդի գլուխ      |Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից հս-արմ եզրին |

|   |ամրոցի հրվանդան  |                                              |

|___|_________________|______________________________________________|

|14.|Վարդանես լճի     |Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղից 3.5-4 կմ հս-արլ|

|   |համալիր          |նախկին Վարդանես գյուղի ավերակների մոտ 1748 մ  |

|   |                 |բարձրության վրա                               |

|___|_________________|______________________________________________|

|15.|Սուրբ Գևորգ      |Վայոց ձորի մարզ, Հերհեր գյուղի հարավային      |

|   |աղբյուրների խումբ|մասում, Հերհեր գետի աջ ափին                   |

|___|_________________|______________________________________________|

|16.|Մարտիրոս գյուղի  |Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 2.0 հվ-արլ, |

|   |բնապատմական      |Նզար լեռան արմ լանջին                         |

|   |համալիր          |                                              |

.____________________________________________________________________.

 

Կենսաբանական հուշարձաններ

 

.____________________________________________________________________.

|14.|Կորնգան          |Վայոց ձորի մարզ, Վարդենյաց լեռնանցք, Աղնջաձոր |

|   |եղջյուրավոր      |գյուղից 3 կմ հս-արմ                           |

.____________________________________________________________________.

 

Հավելված 8

 

Վայոց ձորի մարզի գյուղական բնակչության բաշխումն ըստ սեռի և տարիքի,

01.01.2008 թ.

 

(մարդ)

.__________________________________________.

|               |Ընդամենը|տղամարդիկ|կանայք |

|_______________|________|_________|_______|

|     Ա         |   1    |    2    |   3   |

|_______________|________|_________|_______|

|Գյուղական      | 38292  |  18984  | 19308 |

|բնակչությունը  |        |         |       |

|__________________________________________|

| այդ թվում տարիքներով                     |

|__________________________________________|

|     0-4       |  2036  |   1099  |   937 |

|_______________|________|_________|_______|

|     5-9       |  2672  |   1423  |  1249 |

|_______________|________|_________|_______|

|   10-14       |  3005  |   1573  |  1432 |

|_______________|________|_________|_______|

|   15-19       |  3805  |   1942  |  1863 |

|_______________|________|_________|_______|

|   20-24       |  2755  |   1413  |  1342 |

|_______________|________|_________|_______|

|   25-29       |  2571  |   1238  |  1333 |

|_______________|________|_________|_______|

|   30-34       |  2457  |   1184  |  1273 |

|_______________|________|_________|_______|

|   35-39       |  3015  |   1500  |  1515 |

|_______________|________|_________|_______|

|   40-44       |  2981  |   1558  |  1423 |

|_______________|________|_________|_______|

|   45-49       |  2148  |   1027  |  1121 |

|_______________|________|_________|_______|

|   50-54       |  1728  |    840  |   888 |

|_______________|________|_________|_______|

|   55-59       |  1075  |    554  |   521 |

|_______________|________|_________|_______|

|   60-64       |  2035  |    985  |  1050 |

|_______________|________|_________|_______|

|65 և  բարձր    |  6009  |   2648  |  3361 |

.__________________________________________.

 

Վայոց ձորի մարզի քաղաքային բնակչության բաշխումն ըստ սեռի և տարիքի,

01.01.2008 թ.

 

(մարդ)

.__________________________________________.

|               |Ընդամենը|տղամարդիկ|կանայք |

|_______________|________|_________|_______|

|       Ա       |   1    |    2    |   3   |

|_______________|________|_________|_______|

|Քաղաքային      | 19605  |   9457  | 10148 |

|բնակչությունը  |        |         |       |

|__________________________________________|

|այդ թվում տարիքներով                      |

|__________________________________________|

|     0-4       |  1080  |    557  |   523 |

|_______________|________|_________|_______|

|     5-9       |  1496  |    763  |   733 |

|_______________|________|_________|_______|

|   10-14       |  2171  |   1116  |  1055 |

|_______________|________|_________|_______|

|   15-19       |  2092  |   1116  |   976 |

|_______________|________|_________|_______|

|   20-24       |  1658  |    853  |   805 |

|_______________|________|_________|_______|

|   25-29       |  1266  |    621  |   645 |

|_______________|________|_________|_______|

|   30-34       |  1045  |    467  |   578 |

|_______________|________|_________|_______|

|   35-39       |  1434  |    601  |   833 |

|_______________|________|_________|_______|

|   40-44       |  2040  |    952  |  1088 |

|_______________|________|_________|_______|

|   45-49       |  1625  |    753  |   872 |

|_______________|________|_________|_______|

|   50-54       |  1042  |    504  |   538 |

|_______________|________|_________|_______|

|   55-59       |   351  |    162  |   189 |

|_______________|________|_________|_______|

|   60-64       |   775  |    342  |   433 |

|_______________|________|_________|_______|

|65 և  բարձր    |  1530  |    650  |   880 |

.__________________________________________.

 

Վայոց ձորի մարզում բնակչության բնական շարժի ցուցանիշները

 

.______________________________________.

|Տարիները|Ծնվածներ|Մահացածներ|Բնական աճ|

|________|________|__________|_________|

|  2003  |  676   |   439    |   237   |

|________|________|__________|_________|

|  2004  |  662   |   430    |   232   |

|________|________|__________|_________|

|  2005  |  664   |   493    |   171   |

|________|________|__________|_________|

|  2006  |  628   |   500    |   128   |

|________|________|__________|_________|

|  2007  |  685   |   479    |   206   |

|________|________|__________|_________|

|  2008  |  736   |   469    |   267   |

.______________________________________.

 

Հավելված 9

 

Աղյուսակի 1-ի տվյալների վերլուծությունից պարզվում է, որ բնական էկոհամակարգերում նյութի և էներգիայի շրջապտույտի տարողությունը և արագությունն անմիջական կախվածություն ունի առաջնային արդյունավետությունը սահմանափակող էկոլոգիական գործոնների համալիրից, որոնք անուղղակի ձևով ազդում են նաև սնման շղթայի բոլոր սննդային մակարդակների վրա և կանխորոշում են բնական էկոհամակարգերի կենսաարդյունավետությունը, նյութի և էներգիայի շրջապտույտի ինտենսիվությունը: Այդ են վկայում Վայոց Ձորի բնական էկոհամակարգերի կենսաարդյունավետության ցուցանիշների և դրանց տարածման արեալների էկոլոգիական գործոնների համադրման արդյունքները: Այսպես, ցածր լեռնային գոտում, որտեղ դիտվում է խոնավության պակաս տարածվում են ցածր կենսաարդյունավետությամբ կիսաանապատային և չոր լեռնատափաստանային էկոհամակարգերը: Միջին լեռնային գոտում, որտեղ ջերմաստիճանի և խոնավության պայմանները բավարար են հանդես են գալիս համեմատաբար բարձր կենսաարդյունավետությամբ լեռնատափաստանային, մարգագետնատափաստանային և լեռնաանտառային էկոհամակարգերը: Բարձր լեռնային գոտում` ջերմաստիճանի նվազման պատճառով, ձևավորվում են ցածր կենսաարդյունավետությամբ օժտված մերձալպյան և ալպյան էկոհամակարգերը:

 

Աղյուսակ 1:

._____________________________________________________________________

|Սննդային|                   Բնական էկոհամակարգերը                   |

|մակարդակ|___________________________________________________________|

|        |Կիսաանապատ |Չոր լեռնա- |Լեռնա-     |Մարգ.-     |Լեռնա-     |

|        |           |տափաստան   |տափաստան   |տափաստան   |անտառային  |

|        |___________|___________|___________|___________|___________|

|        |գ/մ2 |կկալ/|գ/մ2 |կկալ/|գ/մ2 |կկալ/|գ/մ2 |կկալ/|գ/մ2 |կկալ/|

|        |     |մ2   |     |մ2   |     |մ2   |     |մ2   |     |մ2   |

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|P       |  90 | 405 | 150 | 675 | 180 | 810 | 220 | 990 | 900 |4050 |

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|BP      |  54 | 243 |  90 | 405 | 108 | 486 | 132 | 594 | 540 |2430 |

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|CI      |  36 | 162 |  60 | 270 |  72 | 324 |  88 | 396 | 360 |1620 |

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|RCI     | 10.8| 48.6|  18 |  81 | 21.6| 97.2| 26.4|118.8| 108 | 486 |

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|BCI     | 20.9|  94 | 34.8|156.6| 41.8|187.9|  51 |229.7|208.8|936.6|

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|CII     |  4.3| 19.4|  7.2| 32.4|  8.6| 38.9| 10.6| 47.5| 43.2|194.4|

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|RCII    |  1.1|  4.9|  1.8|  8.1|  2.2|  9.7|  2.6| 11.9| 10.8| 48.6|

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|BCII    |  2.8| 12.6|  4.7| 21.1|  5.6| 25.3|  6.9| 30.9| 28.1| 12.6|

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|CIII    |  0.4|  1.9|  0.7|  3.2|  0.9|  3.9|  1.1|  4.8|  4.3| 19.4|

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|RCIII   |  0.1|  0.3|  0.1|  0.6|  0.2|  0.7|  0.2|  0.9|  0.8|  3.5|

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|BCIII   |  0.3|  1.6|  0.6|  2.6|  0.7|  3.2|  0.9|  3.9|  3.5| 15.9|

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|B       |  78 |351.2|130.1|585.4|156.1|702.4|190.8|858.5|780.4| 3512|

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ք.տ.    | 19.5| 87.8| 32.5|146.4|  39 |175.6| 47.7|214.6|195.1|  878|

|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Օ.մ.    | 58.5|263.4| 97.6|439.1|117.1|526.8|143.1|643.9|585.3| 2634|

|________|___________|___________|___________|___________|___________|

|KPD     |    0.08   |    0.16   |    0.26   |    0.47   |    1.12   |

|________|___________|___________|___________|___________|___________|

|        | 236*1034  | 393*1034  |  472*1034 |  577*1034 | 2359*1034 |

|________|___________|___________|___________|___________|___________|

|        |     3.1   |     4.5   |     5.2   |     6.1   |    17.4   |

._____________________________________________________________________

 

._________ ________________________.

|Սննդային| | Բնական էկոհամակարգերը |

|մակարդակ| |_______________________|

|        | |Մերձ-ալպյան|Ալպյան     |

|        | |           |           |

|        | |___________|___________|

|        | |գ/մ2 |կկալ/|գ/մ2 |կկալ/|

|        | |     |մ2   |     |մ2   |

|________| |_____|_____|_____|_____|

|P       | | 190 | 855 | 120 | 540 |

|________| |_____|_____|_____|_____|

|BP      | | 114 | 513 |  72 | 324 |

|________| |_____|_____|_____|_____|

|CI      | |  76 | 342 |  48 | 216 |

|________| |_____|_____|_____|_____|

|RCI     | | 22.8|102.6| 14.4| 64.8|

|________| |_____|_____|_____|_____|

|BCI     | | 44.1|198.4| 27.8|125.3|

|________| |_____|_____|_____|_____|

|CII     | |  9.1|  41 |  5.8| 25.9|

|________| |_____|_____|_____|_____|

|RCII    | |  2.3| 10.3|  1.4|  6.5|

|________| |_____|_____|_____|_____|

|BCII    | |  5.9| 26.7|  3.7| 16.8|

|________| |_____|_____|_____|_____|

|CIII    | |  0.9|  4.1|  0.6|  2.6|

|________| |_____|_____|_____|_____|

|RCIII   | |  0.2|  0.7|  0.1|  0.5|

|________| |_____|_____|_____|_____|

|BCIII   | |  0.7|  3.4|  0.5|  2.1|

|________| |_____|_____|_____|_____|

|B       | |164.8|741.5|104.1|468.2|

|________| |_____|_____|_____|_____|

|Ք.տ.    | | 41.2|185.4|  26 |117.1|

|________| |_____|_____|_____|_____|

|Օ.մ.    | |123.6|556.1| 78.1|351.2|

|________| |___________|___________|

|KPD     | |    0.53   |    1.6    |

|________| |___________|___________|

|        | |  498*1034 |  315*1034 |

|________| |___________|___________|

|        | |     5.4   |    3.6    |

._________ ________________________.

 

Վայոց Ձորի բնական էկոհամակարգերում էներգիայի բաշխման արժեքները սննդային շղթայի տարբեր մակարդակներում:

P - պրոդուցենտներ, B - կենսազանգված, R - շնչառություն, CI, CII, CIII- կոնսումենտ I, II, III կարգի, ՔՏ - ռեդուցենտների գոյացրած քիմիական տարրեր, ՕՄ - ռեդուցենտների գոյացրած օրգանական միացություններ, KPD - օգտակար գործողության գործակիցը (%), »I - տեղեկատվության գումարային մեծությունը (բայտ/մ2), »D - կենսաէներգիայի գումարային արժեքը (դոլլար/մ2):

Վայոց Ձորի բնական էկոհամակարգերի զբաղեցրած մակերեսների միջոցով (որոնց մեջ ընդգրկված չեն մշակովի և այլ զբաղված հողերը) հաշվարկվել է յուրաքանչյուր էկոհամակարգի սնման շղթայի առանձին մակարդակների ընդհանուր կենսաարդյունավետությունը և տարեկան առաջացած մաքուր կենսազանգվածը, որի գումարային մեծությունն արտահայտում է Վայոց Ձորի բնական էկոհամակարգերի կենսաէներգիայի առաջացման հնարավոր քանակությունը (աղ.2): Աղյուսակ 2-ի վերլուծությունից պարզ է դառնում, որ Վայոց Ձորի բնական էկոհամակարգերում առաջնային արդյունավետությունը կազմում է մոտ 173,4*1010 կկալ, առաջին կարգի կոնսումենտների արդյունավետությունը հավասար է շուրջ 69.3*1010, երկրորդ կարգի կոնսումենտներինը` 8.3*1010, իսկ երրորդ կարգի կոնսումենտներինը` 0.83*1010: ՈՒսումնասիրվող տարածքում տարեկան առաջանում է մոտ 334.1 հազար տոննա կենսազանգված, որը համարժեք է 1.5 *1012 կկալ էներգիայի: Միավոր տարածքի համար դրա միջինացված ցուցանիշը կազմում է 176.5 տ/կմ2, կամ 794.2*106 կկալ/կմ2:

 

Աղյուսակ 2:

._______________________________________________________________

| Բն. |  S  |             Սնման մակարդակը                      |

|էկոհ.|(կմ2)|__________________________________________________|

|     |     |    P         | CI          |  CII      |  CIII   |

|     |     |______________|_____________|___________|_________|

|     |     |  տ   | կկալ  | տ    | կկալ | տ   |կկալ | տ  |կկալ|

|_____|_____|______|_______|______|______|_____|_____|____|____|

|ԿԱ   |  68 |  6120|  27540|  2448| 11016|  292| 1319|  27| 129|

|_____|_____|______|_______|______|______|_____|_____|____|____|

|ՉԼՏ  | 112 | 16800|  75600|  6720| 30240|  806| 3629|  78| 358|

|_____|_____|______|_______|______|______|_____|_____|____|____|

|ԼՏ   | 761 |136980| 616410| 54792|246564| 6545|29603| 685|2968|

|_____|_____|______|_______|______|______|_____|_____|____|____|

|ՄՏ   | 278 | 61160| 275220| 24464|110088| 2947|13205| 306|1334|

|_____|_____|______|_______|______|______|_____|_____|____|____|

|ԼԱ   |  85 | 76500| 344250| 30600|137700| 3672|16524| 366|1649|

|_____|_____|______|_______|______|______|_____|_____|____|____|

|ՄԱ   | 243 | 46170| 207765| 18468| 83106| 2211| 9963| 219| 996|

|_____|_____|______|_______|______|______|_____|_____|____|____|

|Ա    | 346 | 41520| 186840| 16608| 74736| 2007| 8961| 208| 900|

|_____|_____|______|_______|______|______|_____|_____|____|____|

|Ընդ  |1893 |385250|1733625|154100|693450|18480|83204|1888|8335|

._______________________________________________________________

 

.______ ________________.

| Բն. | |Սնման մակարդակը|

|էկոհ.| |_______________|

|     | |       B       |

|     | |_______________|

|     | |  տ   | կկալ   |

|_____| |______|________|

|ԿԱ   | |  5304|   23882|

|_____| |______|________|

|ՉԼՏ  | | 14571|   65565|

|_____| |______|________|

|ԼՏ   | |118792|  534526|

|_____| |______|________|

|ՄՏ   | | 53042|  238663|

|_____| |______|________|

|ԼԱ   | | 66334|  298520|

|_____| |______|________|

|ՄԱ   | | 40046|  180185|

|_____| |______|________|

|Ա    | | 36019|  161997|

|_____| |______|________|

|Ընդ  | |334109| 1503338|

.______ ________________.

 

Բնական էկոհամակարգերի կենսաարդյունավետությունը և մաքուր կենսազանգվածը (տոննա, կկալ *106), Վայոց Ձորում:

ԿԱ - կիսաանապատ, ՉԼՏ - չոր լեռնատափաստան, ԼՏ - լեռնատափաստան, ՄՏ - մարգագետնատափաստան, ԼԱ - լեռնաանտառային, ՄԱ - մերձալպյան, Ա - ալպյան, S - բնական էկոհամակարգերի զբաղեցրած մակերեսը, P - պրոդուցենտներ, CI, CII, CIII - կոնսումենտ I, II, III կարգի, B - մաքուր կենսազանգվածը:

 

Էկոհամակարգում կենսազանգվածի 10%-ի սահմաններում օգտագործման պարագայում համակարգը պահպանում է հավասարակշռությունը: Հետևաբար էկոհամակարգերի կայունության ու հավասարակշռության պահպանման համար կենսազանգվածի օգտագործումը Վայոց Ձորում չպետք է գերազանցի տարեկան առաջացող կենսաէներգիայի միջին քանակության 10%-ը, որը կազմում է 79.42*104 կկալ/հա:

Բարդ և հարաշարժ համակարգերի (ինչպիսին էկոհամակարգերն են) գործառույթը հիմնված է նյութի, էներգիայի և տեղեկատվության հոսընթացի վրա: Ի տարբերություն էնտրոպիայի, տեղեկատվությունն արտացոլում է համակարգի կարգավորվածության մակարդակը: Տեղեկատվության, նյութի և էներգիայի քանակական ֆունկցիոնալ կապերի բացահայտումն անհրաժեշտ է տարածքի բնատարողունակության ներուժի որոշման համար:

Կատարված համապատասխան հաշվարկներով, ստացվում է միավոր զանգվածին համարժեք տեղեկատվության քանակությունը, որը հավասար է 3.0295*1034 բայտ/գ: Կենսազանգվածի տվյալներով, որոշված է յուրաքանչյուր էկոհամակարգի միավոր տարածքի տեղեկատվության գումարային մեծությունը, որն արտացոլում է տվյալ էկոհամակարգի կենսաբազմազանության գենոֆոնդի պահպանման ներուժը (աղ.1): Էկոհամակարգերի կենսաարդյունավետության և տեղեկատվության մեծությունների միջև գոյություն ունի ուղիղ կապ: Բարձր կենսաարդյունավետությամբ օժտված էկոհամակարգերն այստեղ ունեն տեղեկատվական մեծ կարողություն, հետևաբար միջավայրի փոփոխությունների նկատմամբ դրսևորում են բարձր դիմացկունություն: Չնայած ներքին տարբերություններին` Վայոց Ձորի տարածքն աչքի է ընկնում էկոհամակարգերի տեղեկատվական ներուժի բարձր ցուցանիշով, միավոր տարածքի միջինը հավասար է մոտ 457*1034 բայտ/մ2:

Կենսաբանական գործընթացների էկոլոգիական գնի մասին կարելի է խոսել միայն պայմանականորեն: Բերված օրինակն արտահայտում է դիտարկվող տարածքի համեմատաբար բարձրարժեք և ցածրարժեք էկոհամակարգերը: Պետք է նշել, որ Վայոց Ձորի բարձրարժեք էկոհամակարգերն ունենալով միջավայրաստեղծ կարևոր նշանակություն ավելի խոցելի են և համակարգի կարգավորված վիճակի մարդածին խախտման դեպքում` արժեքային կորուստն ավելի մեծ է լինում, քան ցածրարժեք էկոհամակարգերում, իսկ ինքնավերականգնման կարողությունը թույլ և տևական: Թեև ցածրարժեք էկոհամակարգերի կենսաէներգետիկ ներուժը փոքր է, բայց դրանք տարվա ընթացքում ունեն ՖԱՃ-ի ռեսուրսների մեծ կուտակում, որը չի օգտագործվում խոնավության անբավարար քանակության պատճառով: Վայոց Ձորի միավոր տարածքի համար կենսաբաղադրիչի էներգետիկ միջին արժեքը կազմում է 5 դոլլար/մ2: Նկար 1: Վայոց Ձորի բնական էկոհամակարգերի էկոլոգիական տարողունակությունը

Յուրաքանչյուր բնական էկոհամակարգի համար այն կունենա հետևյալ տեսքը` կիսաանապատային էկոհամակարգերում 2800 մարդ, չոր լեռնատափաստանում` 7500 մարդ, լեռնատափաստանում` 61400 մարդ, մարգագետնատափաստանում` 27400 մարդ, լեռնաանտառայինում` 34300 մարդ, մերձալպյանում` 21000 մարդ, ալպյանում` 18600 մարդ:

Վայոց Ձորի յուրաքանչյուր բնական էկոհամակարգի կենսազանգվածի օգտագործման թույլատրելի քանակությունը հաշվարկված և քարտեզագրված է ըստ սնման շղթայի սննդային մակարդակների (նկ.1): Համաձայն հարմարավետության համար անհրաժեշտ նվազագույն տարածքի ընդհանուր մեծության, Վայոց Ձորի բնակչության թվաքանակը չպետք է գերազանցի 330000-ը: Այդ թվաքանակի դեպքում, մարդու տարածքային հարմարավետության համար անհրաժեշտ է լինելու 82.4 կմ2 տեխնատարածություն, 247.3 կմ2 անտառ կամ կանաչ տարածություն, 923.2 կմ2 վարելահող և 1055.1 կմ2 արոտավայր, որն ըստ բարձրաչափական գոտիների կբաշխվի հետևյալ կերպ` ցածր և միջին լեռնային գոտիներն ընդգրկելու են տեխնատարածությունը, անտառը կամ կանաչ տարածությունը, վարելահողերն ամբողջությամբ և մասամբ (464 կմ2) արոտավայր, իսկ բարձր լեռնային գոտին ամբողջությամբ կզբաղեցնեն արոտավայրերը: Ստացված ցուցանիշները համադրելով վերոհիշյալ հողատիպերին համապատասխանող բնական էկոհամակարգերի կենսաարդյունավետության հետ (աղ.1) կստացվի յուրաքանչյուր բնակչին հասնող էներգիայի քանակությունը, այն մոտավորապես հավասար է 62*105 կկալ/տարի, որը կարող է բավարարել 7.1 մարդու, այսինքն տարածքի մարդածին ծանրաբեռնվածությունն այստեղ զգալի ցածր է (թույլատրելի ծանրաբեռնվածության դեպքում, տարածքը կբավարարի մոտ 6 անգամ ավելի բնակչության): Սակայն բնակչության խտության էկոլոգիական ցուցանիշների հաշվի առնումով (հիմք ընդունելով կենսամիջավայրի որակը և ոչ թե սննդային ապահովվածության մակարդակը) և ելնելով բնական էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունից (տարեկան առաջացած կենսաարդյունավետության միայն 10%-ի օգտագործման պարագայում)` վերոհիշյալ կառուցվածքով հողատարածքը կարող է ապահովել մոտավորապես 0.7 մարդու:

Բայց, բնակչության թույլատրելի խտության ընդհանուր պատկերը ստանալու և տարածքի տարողունակության ներուժը որոշելու համար անհրաժեշտ է հաշվարկել նաև գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետությունը, քանի որ բնակչությանը սննդային կալորիաներով ապահովում են ագրոէկոհամակարգերը:

--------------------------------------------------------------------------

*-Միջազգային ընդունված չափանիշների համաձայն, յուրաքանչյուր մարդու տարածքային հարմարավետության համար անհրաժեշտ է 250 մ2 տեխնատարածություն, 750 մ2 անտառ կամ կանաչ տարածություն, 2800 մ2 վարելահող և 3200 մ2 արոտավայր, ընդամենը` 7000 մ2:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 103-Ն
Որոշում