ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
11 մարտի 2010 թվականի N 9
25. ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` «ԱՐԻ ՏՈՒՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների` «Արի տուն» 2010 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի մարտի 11-ի
նիստի N 9 արձանագրային
որոշման
ԾՐԱԳԻՐ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` «ԱՐԻ ՏՈՒՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ
1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների` «Արի տուն» 2010 թվականի ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նպատակ ունի`
1) ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքն աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար,
2) աջակցել սփյուռքահայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը,
3) ձևավորել սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ,
4) ներկայացնել սփյուռքահայ երիտասարդ սերնդին հայ ժողովրդի սովորույթների ու ավանդույթների, հայ ընտանիքի և հայ մարդու կերպարի առանձնահատկությունները, աջակցել նրանց մեջ Հայաստանը որպես հայրենիք գիտակցելու ձևավորմանը,
4) ընդլայնել սփյուռքահայ երիտասարդության մեջ ազգային ինքնության և արմատների ճանաչողության, ազգային գիտակցության ձևավորման հնարավորությունները,
5) նպաստել սփյուռքահայ երիտասարդների մեջ հայրենասիրության և հայոց պետականաստեղծ գործին աջակցելու ցանկության ձևավորմանը,
6) խթանել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությունը, նպաստել երիտասարդության հայադարձությանը:
II. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Հիմնախնդիրներն են`
1) Սփյուռքի և Հայաստանի երիտասարդության միջև թույլ և չհամակարգված կապերը:
2) հայրենիքի, նրա պատմաճարտարապետական կոթողների, հայ մարդու կյանքի, կենցաղի և կենսագործունեության, ընդհանրապես ազգային արժեքային համակարգի և ազգային մշակույթի վերաբերյալ սփյուռքահայ երիտասարդների թերի տեղեկացվածությունը:
3) Հայաստանի և հայ իրականության վերաբերյալ Սփյուռքում առկա ոչ լիարժեք կամ սխալ պատկերացումները:
4) սփյուռքահայ շատ ընտանիքների սոցիալական սուղ պայմանները` սփյուռքահայ երիտասարդներին դեպի Հայաստան ուխտագնացության ուղարկելու նպատակի իրականացման համար:
5) որոշ համայնքներում մայրենի լեզվի տիրապետման ցածր մակարդակը և խառն ամուսնությունների ավելացումը:
6) Սփյուռքի համայնքային կառույցներում երիտասարդների քիչ ընդգրկվածությունը:
III. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
3. Ծրագրի մշակման և իրականացման հիմք են հանդիսացել`
1) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
2) Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի N ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշումը,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1049-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրության դրույթները,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշումը:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4. Ծրագրի իրականացման հնարավոր արդյունքներն են`
1) Հայաստան-Սփյուռք գործակցության խթանումը և զարգացումը,
2) երիտասարդության շրջանում ազգային ինքնության և արժեքների ճանաչողության գործընթացի խթանումը,
3) լեզվապահպանության, հայադարձության և հայրենադարձության գործընթացների արդյունավետության բարձրացումը.
4) «Հայկական աշխարհի» կազմավորմանը նպաստող անհրաժեշտ համագործակցության հնարավորությունների ստեղծումը,
5) Հայաստանի և Սփյուռքի երիտասարդության շրջանում կապերի ամրապնդումը.
6) զբոսաշրջության խթանումը,
7) Հայաստանի Հանրապետության բուհերի վերաբերյալ տեղեկատվության տարածումը և հետաքրքրությունների ավելացումը:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
5. Ծրագիրն իրականացվում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն Հայաստան-Սփյուռք գործակցության խթանմանն ու զարգացմանը:
6. Ծրագիրը մեկնարկում է 2010 թ. մայիսին և շարունակվելու է մինչև նոյեմբեր, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-20 տարեկան մինչև 600 երիտասարդներ երկշաբաթյա փուլերով կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում:
7. Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերը ձևավորվելու և Հայաստան են տեղափոխվելու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների աջակցությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդները ճանապարհածախսը հոգում են իրենք` կամ սեփական միջոցների, կամ օտարերկրյա պետություններում գործող համայնքային հասարակական, և այլ կազմակերպությունների և կառույցների, կամ այլ հովանավորների միջոցների հաշվին:
8. Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, մշակել և իրականացնել միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են երիտասարդների հայաստանյան հասակակիցների հետ շփումներ, հաղորդակցություն, կապերի ստեղծում, էքսկուրսիաներ` պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների դիտումներ, փառատոներին մասնակցություն, այցելություններ ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ, այլ ժամանցային միջոցառումներ, ինչպես նաև ապահովել Ծրագրի միջոցառումների մասնակցության համար տրանսպորտային միջոցներ և սնունդ, ծրագրային միջոցառումների լուսանկարահանում և տեսանկարահանում, տրամադրել Ծրագրի տարբերանշանով պարագաներ, Ծրագրին առնչվող անհրաժեշտ տպագիր և էլեկտրոնային նյութեր:
9. Հյուրընկալ ընտանիքների ընտրության գործընթացը կազմակերպվում է Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի համապատասխան կառույցների և նրանց կողմից երաշխավորված կրթական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության բուհերի, այլ երիտասարդական, հասարակական կազմակերպությունների միջոցով: Ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է հյուրընկալվող երիտասարդներին հասակակից և նույն սեռի ներկայացուցիչ ունեցող ընտանիքներին: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց:
VI. ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններն են`
1) ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող խորհրդի և աշխատանքային խմբերի ձևավորումը.
2) հյուրընկալ ընտանիքների ընտրության չափորոշիչների և դիմում-հարցաթերթիկի մշակումը: Հյուրընկալ ընտանիքների ընտրության գործընթացի կազմակերպումը.
3) հյուրընկալվող երիտասարդների ընտրության չափորոշիչների և դիմում-հարցաթերթիկի մշակումը: Հյուրընկալվող երիտասարդների ընտրության գործընթացի կազմակերպումը.
4) հյուրընկալվող երիտասարդների և հյուրընկալ ընտանիքների հայտերի ընդունումը, ուսումնասիրումը: Երկու կողմերի տեղեկատվական տվյալների հավաքագրումը, համադրումը և փոխանակումը.
5) գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրությունը և ներգրավումը Ծրագրի իրականացման կազմակերպական աշխատանքներում,
6) հյուրընկալ ընտանիքների և հյուրընկալվող երիտասարդների հաղորդակցության, կենցաղային համակեցության, իրավական, բարոյահոգեբանական հարաբերությունների և համապատասխան մեխանիզմների կազմակերպումը: Հյուրընկալության ընթացքում ծագող հնարավոր խնդիրներին շուտափույթ արձագանքումն ու կարգավորումը,
7) հյուրընկալության ընթացքում կրթական, մշակութային և այլ միջոցառումների ծրագրերի մշակումը և կազմակերպումը. մասնավորապես`
ա. մշակութային փառատոների, համերգների, թատերական ներկայացումների դիտումները, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ այցելությունները,
բ. պատմամշակութային կոթողներ, տեսարժան վայրեր շրջայցերի կազմակերպումը,
գ. հայրենագիտության` հայոց լեզվի և գրականության, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության ուսուցողական ծրագրերի իրականացումը,
դ. երգի, պարի կամ կերպարվեստի դասընթացների կազմակերպումը.
8) Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի անհատների հետ հանդիպումները.
9) Սփյուռքի երիտասարդների Հայաստան այցելությունների փուլերի ժամանակացույցի կազմումը,
10) Սփյուռքի տարբեր գաղթօջախներից երիտասարդների խմբերի ձևավորումը և Հայաստան երկշաբաթյա այցերի կազմակերպումը` ըստ փուլերի.
11) հյուրընկալվող երիտասարդներին պարզեցված ընթացակարգով և անհատույց Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրումը,
12) հյուրընկալվող երիտասարդների առաջին և անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում.
13) Ծրագրի միջոցառումների անխափան անցկացման և հյուրընկալվող երիտասարդների անձնական անվտանգության ապահովումը:
VII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
11. Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, Հայաստանի և օտարերկրյա պետություններում գործող համայնքային հասարակական և այլ կազմակերպությունների և կառույցների, բնակչության (ընտանիքների), ինչպես նաև հյուրընկալվող խմբերի սերտ համագործակցությունը:
12. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը հանդես է գալիս որպես սույն ծրագրի իրականացման համակարգող պետական մարմին:
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ապահովում է երիտասարդների համար հայրենագիտության ուսուցողական ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի ուսումնական հաստատություններ ճանաչողական այցերի կազմակերպումը:
14. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն ապահովում է հյուրընկալվողներին Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը և հայկական մշակութային արժեքներին ծանոթացնելու նպատակով էքսկուրսիաների կազմակերպման, պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ այցելությունների, ինչպես նաև համերգների, թատերական ներկայացումների դիտումների, փառատոներին, երգի, պարի, գեղարվեստի խմբակներին երիտասարդների մասնակցության ու հանգստի անցկացման այլ ծրագրերի մշակման և կազմակերպման աշխատանքները:
15. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ապահովում է շախմատի, այլ սպորտաձևերի, ավանդական խաղերի ու ժամանցային ծրագրի մշակումը և կազմակերպումը:
16. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը (համաձայնությամբ) աջակցում են հյուրընկալ ընտանիքների հավաքագրմանն ու ընտրությանը, ապահովում են նրանց կողմից լրացված դիմում-հարցաթերթիկների ներկայացումը Ծրագրի կազմակերպիչներին, ինչպես նաև գործուն մասնակցություն են ունենում ծրագրի իրականացման գործընթացին` հյուրընկալության ամբողջ ժամանակահատվածում:
17. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը`
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով` աջակցում է Հյուրընկալվող երիտասարդների ընտրության գործընթացի կազմակերպմանն օտարերկրյա պետություններում, ինչպես նաև Հայաստան` հայ երիտասարդների ուղարկման գործին, միաժամանակ ապահովելով հյուրընկալվող երիտասարդներին պարզեցված ընթացակարգով և անվճար Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը: Անհրաժեշտության դեպքում` հյուրընկալության ժամանակահատվածում կապը հյուրընկալվող երիտասարդների ընտանիքների, խմբերի ձևավորմանն աջակցող Սփյուռքի կառույցների և անհատների հետ:
18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ապահովում է հյուրընկալվող երիտասարդների Հայաստան մուտքի արտոնագրերի անվճար տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանակետերում:
19. Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված են նաև գործընկեր հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են ծրագրային միջոցառումների կազմակերպման, հյուրընկալ ընտանիքների և հյուրընկալվող երիտասարդների հաղորդակցության, կենցաղային համակեցության, միջմշակութային և բարոյահոգեբանական հարաբերությունների կազմակերպման աշխատանքներին:
VIII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
20. Ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Ծրագրի իրականացման համար հատկացվել է 35000.0 հազար ՀՀ դրամ, որի շրջանակներում կկազմակերպվի մինչև 600 սփյուռքահայ երիտասարդների հյուրընկալություն:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի մարտի 11-ի
նիստի N 9 արձանագրային
որոշման
ՑԱՆԿ
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆԸ |
|ը/կ| | |
|___|_________________________________|_______________________________|
| 1 | 2 | 3 |
|___|_________________________________|_______________________________|
|1. |Հյուրընկալ ընտանիքների դիմում - |Հայաստանի Հանրապետության |
| |հարցաթերթիկների մշակում, նախնական|սփյուռքի նախարարություն |
| |ընտրված հյուրընկալ ընտանիքների |Հայաստանի Հանրապետության |
| |ուսումնասիրություն և հյուրընկալ |տարածքային կառավարման |
| |ընտանիքների ընտրություն |նախարարություն |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |մարզպետարաններ |
| | |Երևանի քաղաքապետարան |
| | |(համաձայնությամբ) |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |կառավարությանն առընթեր |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |ոստիկանություն |
| | |միջգերատեսչական աշխատանքային |
| | |խումբ |
|___|_________________________________|_______________________________|
|2. |Ծրագրի մասնակիցների հայտերի |Հայաստանի Հանրապետության |
| |մշակում, տարածում սփյուռքյան |սփյուռքի նախարարություն |
| |համայնքներում և հյուրընկալվող |Հայաստանի Հանրապետության |
| |մասնակիցների ընտրություն |արտաքին գործերի նախարարություն |
| | |միջգերատեսչական աշխատանքային |
| | |խումբ |
|___|_________________________________|_______________________________|
|3. |Հյուրընկալ ընտանիքների և |Հայաստանի Հանրապետության |
| |հյուրընկալվող մասնակիցների |սփյուռքի նախարարություն |
| |տեղեկատվական տվյալների համադրում |միջգերատեսչական աշխատանքային |
| | |խումբ |
|___|_________________________________|_______________________________|
|4. |Հյուրընկալվող խմբերի դիմավորում, |Հայաստանի Հանրապետության |
| |տեղավորում հյուրընկալ |սփյուռքի նախարարություն |
| |ընտանիքներում, ընթացիկ |Հայաստանի Հանրապետության |
| |վերահսկողություն, ճանապարհում |արտաքին գործերի նախարարություն |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |կառավարությանն առընթեր |
| | |քաղաքացիական ավիացիայի գլխավոր |
| | |վարչություն |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |կառավարությանն առընթեր |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |ոստիկանություն |
| | |միջգերատեսչական աշխատանքային |
| | |խումբ |
|___|_________________________________|_______________________________|
|5. |Հյուրընկալվող մասնակիցներին |Հայաստանի Հանրապետության |
| |ծրագրի ընթացքում օգտագործման |սփյուռքի նախարարություն |
| |համար անհրաժեշտ պարագաների | |
| |տրամադրում | |
|___|_________________________________|_______________________________|
|6. |ՈՒսուցողական ծրագրերի մշակում և |Հայաստանի Հանրապետության |
| |իրականացում, ճանաչողական |սփյուռքի նախարարություն |
| |այցելություններ Հայաստանի |Հայաստանի Հանրապետության |
| |ուսումնական հաստատություններ |կրթության և գիտության |
| | |նախարարություն |
| | |Երևանի քաղաքապետարան |
| | |(համաձայնությամբ) |
|___|_________________________________|_______________________________|
|7. |Երևանից դուրս ծրագրերի |Հայաստանի Հանրապետության |
| |իրականացում և էքսկուրսիաների |սփյուռքի նախարարություն |
| |կազմակերպում |Հայաստանի Հանրապետության |
| | |տարածքային կառավարման |
| | |նախարարություն |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |մարզպետարաններ |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |մշակույթի նախարարություն |
|___|_________________________________|_______________________________|
|8. |Մշակութային, մարզական և |Հայաստանի Հանրապետության |
| |ժամանցային ծրագրերի կազմակերպում |սփյուռքի նախարարություն |
| |Երևանում և Հայաստանի |Հայաստանի Հանրապետության |
| |Հանրապետության մարզերում |մշակույթի նախարարություն |
| | |Երևանի քաղաքապետարան |
| | |(համաձայնությամբ) |
| | |Հայաստանի Հանրապետության սպորտի|
| | |և երիտասարդության հարցերի |
| | |նախարարություն |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |տարածքային կառավարման |
| | |նախարարություն |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |մարզպետարաններ |
|___|_________________________________|_______________________________|
|9. |Ճանաչողական այցելություններ |Հայաստանի Հանրապետության |
| |ռազմական հաստատություններ |սփյուռքի նախարարություն |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |պաշտպանության նախարարություն |
|___|_________________________________|_______________________________|
|10.|Հանդիպումներ Հայաստանի |Բոլոր պետական մարմինները |
| |Հանրապետության պետական | |
| |հաստատություններում և պաշտոնատար| |
| |անձանց հետ | |
|___|_________________________________|_______________________________|
|11.|Ծրագրի իրականացման ամբողջ |Հայաստանի Հանրապետության |
| |ընթացքում հյուրընկալվող |առողջապահության նախարարություն |
| |երիտասարդների առաջին և |Հայաստանի Հանրապետության |
| |անհետաձգելի բժշկական օգնության և |կառավարությանն առընթեր |
| |սպասարկման կազմակերպում և |Հայաստանի Հանրապետության |
| |անձնական անվտանգության ապահովում |ոստիկանություն |
._____________________________________________________________________.
----------------------------------------------
ԻՐՏԵԿ - որոշման բնագրի հավելվածում կա երկու «4)» ենթակետ