ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
25 մարտի 2010 թվականի N 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Վ. Հովակիմյանի` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2009 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թ. մարտի 25-ի նիստի
N 11 արձանագրային որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, գործընկերներ.
Թույլ տվեք Արարատի մարզի ազգաբնակչության անունից ողջունել Ձեզ և շնորհակալություն հայտնել կառավարության արտագնա նիստը մեր մարզում անցկացնելու համար: Համոզված եմ, որ այն հնարավորություն կընձեռի լուծելու Արարատի մարզի մի շարք հիմնախնդիրներ, իրականացնելու նոր ծրագրեր:
Արարատի մարզը իր զարգացած գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, տնտեսական ներուժով և ռազմավարական նշանակությամբ Հայաստանի Հանրապետության կարևորագույն մարզերից է:
Արարատի մարզն իր մեջ ընդգրկում է Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջանները` 97 համայնքներով, որոնցից 4-ը քաղաքային և 93-ը գյուղական համայնքներ են: Մարզի բնակչության թիվը շուրջ 280.0 հազար մարդ է, որից 82 հազ. քաղաքաբնակներ են (30%), 198 հազար գյուղաբնակ (70%):
Արարատի մարզպետարանը իր գործունեության ընթացքում առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով` իր գործողությունների հիմքում դնելով կառավարության «Կայուն զարգացման», «Հակաճգնաժամային» ծրագրերի դրույթները, իրականացրել է միջոցառումներ` ապահովելու ֆինանսական հատվածի կայունացումը, համախառն ներքին արդյունքի աճը, մեղմելու մարզի տնտեսության և բնակչության առավել խոցելի խմբերի վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը:
2009 թվականին ընթացք է տրվել որոշակի հարցերի, հստակեցվել են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները և զարգացման ուղիները, որոնք արտացոլվել են Արարատի մարզի 2011-2014 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում և որն այսօր ներկայացվում է կառավարության նիստի հաստատմանը:
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
2009 թվականին պետական բյուջեից մարզպետարանին, համայնքներին և մարզային ենթակայության կազմակերպություններին ֆինանսավորման գումարը կազմել է 11 մլրդ 90 մլն դրամ, որից`
1. ապարատի պահպանման համար 242 մլն դրամ,
2. մարզային ճանապարհների վերանորոգման համար` 36 մլն դրամ,
3. թանգարանների պահպանության համար` 12 մլն դրամ,
4. հանրակրթական ուսուցման համար` 5 մլրդ 819 մլն դրամ,
5. հանրակրթական օբյեկտների հիմնանորոգման համար` 335 մլն դրամ,
6. մշակութային միջոցառումների կազմակերպման համար` 3 մլն դրամ,
7. երաժշտական դպրոցների ազգային նվագարանների 13 մլն դրամ,
ուսուցման համար
8. առողջապահությանը` 2 մլրդ 162 մլն դրամ,
9. դոտացիա համայնքներին` 2 մլրդ 346 մլն դրամ,
10. սուբվենցիա համայնքներին` 108 մլն դրամ,
11. կառավարության պահուստային ֆոնդից 13 մլն դրամ:
ֆինանսավորում
Ֆինանսավորումը իրականացվել է ամբողջությամբ:
Վերահսկողություն է իրականացվել պետական բյուջեից մարզային ենթակայության հիմնարկներին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ:
Տարվա ընթացքում մարզպետարանի ուշադրության կենտրոնում է եղել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը:
Յուրաքանչյուր եռամսյակ մարզխորհրդի նիստերում քննարկվել են համայնքների բյուջեների կատարողականները և արվել է համապատասխան առաջարկություններ:
Մարզի համայնքների բյուջեներով եկամտային մասը նախատեսվել էր 3 մլրդ 900 մլն դրամի չափով, որի դիմաց փաստացի մուտքը կազմել է 3 մլրդ 923 մլն դրամ, 101%, որը նախորդ տարվանից ավել է 802 մլն դրամով, տարեսկզբի ազատ մնացորդը կազմել է 828 մլն դրամ, հողերի օտարումից մուտքերը` 321 մլն դրամ:
Սեփական եկամուտների գծով, առանց օտարումից մուտքերի և տարեսկզբի մնացորդի, բյուջեով նախատեսված 1 մլրդ 352 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1 մլրդ 385 մլն դրամ, կամ սեփական եկամուտների պլանը կատարվել է 102%-ով, նախորդ տարվա նկատմամբ սեփական եկամուտների գծով ավել է մուտքագրվել 802 մլն դրամ, իսկ տարեկան պլանից ավել է գանձվել 33 մլն դրամ, այդ թվում`
1. հողի հարկի գծով գանձվել է` 102.8%,
2. գույքահարկի գծով` 111.4%,
3. տեղական տուրքերի գծով` 101.8%,
4. պետական տուրքերի գծով` 80.4%,
5. հողերի վարձակալության գծով` 99.0%:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
2009 թվականին մարզում զգալի աշխատանք է կատարվել քաղաքաշինության բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման, համայնքների կողմից կառուցապատման նպատակով հողհատկացման առաջարկությունների ուսումնասիրության, համայնքների ղեկավարների քաղաքաշինական գործունեության վերահսկման, ինքնակամ շինարարության հայտնաբերման և կասեցման ուղղությամբ:
Մարզում ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ 16 մլրդ 586 մլն դրամի շինարարական աշխատանքներ, այդ թվում`
1. Պետական բյուջեի միջոցներով 4 մլրդ 164 մլն դրամ,
Ճանապարհաշինություն 2 միլիարդ դրամ,
Դպրոցաշինություն 2 միլիարդ 164 մլն,
որից մարզպետարանի պատվերով 328 մլն դրամ,
2. «Համաշխարհային բանկի» ներդրումային 326 մլն դրամ,
ծրագրի միջոցներով
3. Միջազգային կազմակերպությունների միջոցներով 89 մլն դրամ,
4. «Ասիական զարգացման բանկի» միջոցներով 4 մլրդ 460 մլն դրամ,
5. Համայնքային բյուջեների միջոցով 626 մլն դրամ,
6. Կազմակերպությունների միջոցով 3 մլրդ 812 մլն դրամ,
7. Անհատների միջոցներով 3 մլրդ 76 մլն դրամ:
Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին պետբյուջեից դպրոցաշինությանը տրամադրվել են խոշոր գումարներ, մարզի 112 դպրոցներից 62-ը հիմնանորոգման կարիք ունեն և միայն 47-ն են ապահովված լոկալ ջեռուցմամբ:
Առաջնային խնդիր է մնում ինքնակամ շինությունների կանխարգելումը` գրանցվել և կանխվել է 61 ինքնակամ շինարարության դեպք: Մեր մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում մարզի քաղաքների ճարտարապետական տեսքը, որը վերջին տասնամյակում աղճատվել է:
ԲՆԱԿԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Մարզում առկա է 57893 բնակարան (որից 795-ը` համայնքային, 57098-ը` մասնավոր): Բնակարանային ֆոնդը կազմում է 5 մլն. 649.7 հազ. քմ:
2009 թվականին մարզի 4 քաղաքների իշխանությունների կողմից շուրջ 50 մլն դրամի աշխատանքներ է իրականացվել բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման համար: Մարզի համայնքների կողմից ավելի քան 300 մլն դրամ է ծախսվել զբոսայգիների և հրապարակների բարեկարգման, փողոցային լուսավորության վերականգնման ուղղությամբ:
Մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է գտնվում բնակավայրերում աղբահանության կազմակերպման գործը: Համայնքների կողմից ձեռք է բերվել 15 միավոր նոր տեխնիկա աղբահանության կազմակերպման համար:
Մարզի մայրուղային խմելու ջրագծերի երկարությունը շուրջ 870 կմ է, որից 660 կմ-ը` համայնքների տարածքում, իսկ ներքին ցանցերի երկարությունը մոտ 4010 կմ է:
Մարզում առկա են խմելու ջրի 25 ջրամբարներ` 32 հազ. խմ տարողությամբ: Մարզ մտնող ընդհանուր ջրաքանակը կազմում է շուրջ 1260 լ/վրկ: Ջրի կորուստը մարզում կազմում է մոտ 70%, որը կանխելու համար կարևոր խնդիր է ջրաչափերի տեղադրումը: Այսօրվա դրությամբ բաժանորդների միայն 56%-ն է օգտվում ջրաչափերից:
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) ծրագրով և «Ասիական զարգացման բանկի» միջոցներով կառուցվել և վերակառուցվել են 150 կմ երկարության մայրուղային ջրատարներ: Ջուր մատակարարող ընկերությունների միջոցների հաշվին մարզի 19 համայնքներում նորոգվել է 5240 գծմ ընդհանուր երկարության ներքին ցանց:
Մարզի 97 համայնքներից 83-ը գազաֆիկացված են, որից Սիս, Նորամարգ և Սիփանիկ համայնքները գազաֆիկացվեցին 2009 թվականին:
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
2009 թվականին մարզի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների պահպանման, շահագործման, ինչպես նաև 85.31 կմ ավտոճանապարհների և 4 կամուրջների վերանորոգման նպատակով իրականացվել են 6 մլրդ 776 մլն դրամի աշխատանքներ, որից`
1. ՀՀ պետական բյուջեի միջոցներով 1 մլրդ 541 մլն դրամ,
2. «Հազարամյակի մարտահրավերներ 599 մլն դրամ,
հիմնադրամ-Հայաստան» ծրագրով նախատեսված`
ՀՀ պետ. բյուջեի միջոցներով կատարված
3. «Ասիական զարգացման բանկի» միջոցներով 4 մլրդ 460 մլն դրամ,
4. Համայնքային բյուջեների միջոցներով 176 մլն դրամ:
ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Հողաշինության և հողօգտագործման բնագավառում մարզպետարանը առաջնորդվելով մարզում հողային պաշարների արդյունավետ կառավարման և նպատակային օգտագործման հիմնադրույթներով, առանձնակի ուշադրություն է դարձրել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրման գործընթացին, հողերի պահպանության, հողաշինության ներտնտեսային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացմանը:
Համայնքներում կազմակերպված աճուրդ-վաճառքների ընթացքում օտարվել է 102 մլն դրամի 237.0 հա հող:
Օտարվող հողամասերի գինը, մեկնարկայինի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ կազմել է 214.6%:
Կազմվել և համապատասխան նախարարությունների քննարկմանն է ներկայացվել 9 համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ, որոնցից 6-ը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից:
Հողերի գոտիավորման և օգտագործման գծապատկերները իրենց միջոցների հաշվին 2005 թվականին պատվիրել են 20 համայնքներ, 2009 թ.` 3 համայնքներ: Համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման գծապատկերներից 29-ը գտնվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, 9-ը` ՀՀ քաղաքաշինության նախարարությունում, 2-ը` ՀՀ բնապահպանության նախարարությունում, իսկ 3-ը` նախագծման փուլում:
20 համայնքներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 10 համայնքի ղեկավարներ` յուրաքանչյուրը 100-150 հազար դրամի չափով:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
2009 թվականին մարզում կատարվել են 20035 հա հողերի ցանքս: Կատարված ցանքսերը նախորդ տարվա նկատմամբ ավելացել են 149 հա-ով, ընդ որում բանջարեղենի ցանքերը` 165 հա-ով բոստանինը` 456 հա-ով, հացահատիկի ցանքսերը պակասել են 332 հա-ով, կարտոֆիլինը` 132 հա-ով:
Խաղողի այգիները ավելացել են 124 հա-ով, պտղատու այգիները` 178 հա-ով:
Բանջարեղենի և պտղի վերամշակող ձեռնարկությունները (Արտաշատի «Արտֆուդ» և Արարատի «Բորոդինո»), մթերել են 26760 տ բանջարեղեն, 3500 տ պտուղ:
Վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է 75000 տ. խաղող, որից 59000 տ մեր մարզից:
Առ այսօր գործարանների պարտքը կազմում է 476 մլն դրամ:
Գյուղատնտեսության հետագա զարգացմանը խոչընդոտ է հանդիսանում արտադրված բերքի ինքնարժեքի բարձր և մթերման գների ցածր լինելը:
Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ մարզի համայնքներում անասնագլխաքանակը կազմել է` խոշոր եղջերավոր անասուններ 41000 գլուխ` անցած տարվա համեմատությամբ 292 գլխով ավելի, մանր եղջերավոր անասուններ - 65000 գլուխ` 3000 գլխով պակաս, խոզեր` 15200` 1800 գլխով ավելի, թռչուն 328100 թև` 57000 թևով ավելի:
Հակաանասնահամաճարակային միջոցառումները արդյունավետ և ժամանակին կատարելով խուսափել ենք անասնապահական մթերքների միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածումից:
Մարզի հողօգտագործողներին մատակարարվել է 86 մլն խ/մ ոռոգման ջուր, որի հասույթի գանձումը կազմել է 99%` նախորդ տարվա 77.6%-ի դիմաց:
Մարզում գյուղատնտեսության զարգացման նպատակով 900 գյուղացիական տնտեսությունների տրամադրվել է շուրջ 600 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկեր: Մարզպետարանի աջակցությամբ 2009 թ-ին կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ, որին մասնակցած գյուղացիական տնտեսությունները ստացել են ցածր տոկոսադրույքով վարկեր: Նախատեսվում է 2010 թվականին դասընթացները շարունակել:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Հետևողական աշխատանք է տարվել ուսումնական հաստատություններում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, մանկավարժական կոլեկտիվներում աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Մարզի 112 հանրակրթական դպրոցներում կրթություն են ստացել 36711 աշակերտներ, որոնցից 3732-ը` միջնակարգ կրթության, իսկ 4641-ը` հիմնական կրթություն: 9-րդ դասարանի 149 աշակերտներ արժանացել են կարմիր նմուշի վկայականների:
ՈՒսման տարեկան առաջադիմությունը կազմել է 96.0%, ուսման որակը` 27.5%:
Կազմակերպվել և անցկացվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել է 1995 աշակերտ:
Իրականացվել են համապատասխան աշխատանքներ պետական միասնական և ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ուղղությամբ:
ՀՀ կառավարության որոշմամբ Մասիս քաղաքի թիվ 5 դպրոցը հաստատվել է ավագ դպրոցների ցանկում:
Մարզի 112 դպրոցում աշխատում է 3036 ուսուցիչ, որոնցից 81.7%-ը ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն:
Որոշակի աշխատանք է կատարվել նախադպրոցական հաստատությունների գործունեության բարելավման ուղղությամբ` 69 նախադպրոցական հիմնարկներում ընդգրկված են 4500 երեխաներ:
Չնայած կատարվածին, կրթության բնագավառում դեռևս կան հիմնախնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Աշակերտների թվաքանակի նվազումը (վերջին 10 տարում` 17 հազար) առաջացրել է լուրջ խնդիրներ: Մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածությունը 22-ի փոխարեն կազմում է 18,1 ժամ, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը 1/12-ի փոխարեն` 1/14-ի, դասարանների միջին խտությունը 20,5 աշակերտ` 22.9-ի փոխարեն:
Մարզի 112 դպրոցներից 47-ը ունեն լոկալ ջեռուցում, իսկ մնացած դպրոցները տաքացվում են էլեկտրական ջեռուցիչներով և հեղուկ վառելանյութով:
Դպրոցների և մանկապարտեզների 70%-ն ունեն հիմնանորոգման կարիք:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Մարզի բնակչության բուժապրոֆիլակտիկ աշխատանքները իրականացվում են 4 բժշկական կենտրոնների, 1 ծննդատան, 1 առողջության կենտրոնի, 49 գյուղական բժշկական ամբուլատորիաների միջոցով, որտեղ աշխատում են 412 բժիշկներ և 1406 միջին, կրտսեր բուժաշխատողներ:
Առողջապահական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 12365 մարդ, որից ծնունդ` 3109, իսկ ամբուլատոր բուժօգնություն` 270 հազար մարդ:
Համաշխարհային բանկի ներդրումային ծրագրով իրականացվել է 5 բժշկական ամբուլատորիաների և «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի 1.5 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի հիմնանորոգման աշխատանքներ:
Առողջապահական հիմնարկներին պետական պատվերի իրականացման համար հատկացվել է 2 միլիարդ 10 մլն. դրամ, որի ֆինանսավորումը իրականացվել է 100%-ով:
Մարզի առողջապահական հիմնարկների նյութատեխնիկական բազան խիստ կարիք ունի բուժական և ախտորոշիչ նորագույն սարքավորումների, իսկ գյուղական բժշկական ամբուլատորիաները` շենքերի հիմնական վերանորոգումների:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
2009 թվականին ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 7435 նպաստառու և 3916 հրատապ դրամական օգնություն ստացող ընտանիքները ստացել են 2 մլրդ. 145 մլն. 719 հազար դրամ:
Մարզում բնակվող 11173 փախստական և քաղաքացիություն ստացած նախկին փախստականներից բնակարանի կարիքավոր են 771 ընտանիքներ:
ԽՍՀՄ խնայբանկերում դրամական ավանդի համար հաշվառված 3846 քաղաքացիներից գումար է վճարվել 579-ին:
Մարզի զոհված, հաշմանդամ ազատամարտիկների և սակավ ապահովված 102 ընտանիքների «Հայաստանի մանկատների հիմնադրամի» միջոցներից տրվել է շուրջ 2 մլն. դրամի օգնություն:
Մարզի սակավ ապահոված և զոհված ազատամարտիկների 250 երեխաների ամառային հանգիստը պետական միջոցների հաշվին կազմակերպվել է մանկական առողջարանական ճամբարներում:
Բնակարանային պայմանների բարելավման նպատակով մարզպետարան դիմած 210 զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներից ՀՀ պաշտպանության նախարարությունից գումար են ստացել 57-ը:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ
Մարզպետարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում նպատակաուղղվել է մարզային ենթակայության հաստատությունների աշխատանքների, մշակութային, պետական, ազգային և այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպմանը, ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը:
Նշվել են բոլոր պետական տոներն ու հիշատակի օրերը:
ՀՀ նախագահի 2008 թվականի նոյեմբերի 14-16-ը ԼՂՀ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2009 թ. հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը մարզի պատվիրակությունը, «Ճանաչենք միմյանց» ծրագրի շրջանակներում, այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջան, որի ընթացքում իրականացվել են տարաբնույթ մշակութային, մարզական և այլ միջոցառումներ:
Մարզը մշտապես մասնակցել է հանրապետական մարզական միջոցառումների և արժանացել տարբեր մրցանակների:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հանրապետական փուլում մարզը գրավել է 2-րդ տեղը:
Մարզի մշակութային և սպորտի բնագավառներում առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ` գրեթե բոլոր օբյեկտներն ունեն վերանորոգման և ջեռուցման կարիք, իսկ մարզական, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներն` մարզական գույքի և երաժշտական գործիքների պակաս:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետարանն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է միջավայրի պահպանության պետական ծրագրեր:
Մարզում գործող 60 հանքավայրերից 2009 թվականին շահագործվել են 24-ը, 4-ում` կատարվել են երկրաբանական աշխատանքներ, իսկ 32-ը` ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը: Ստուգվել են 45-ը:
Հողերի պահպանության բնագավառում գերխնդիր է մերձարաքսյան հողատարածքների ստորգետնյա ջրերի բարձր մակարդակը, որի լուծման միջոցը դրենաժա-կոլեկտորային ցանցի պարբերաբար մաքրումն և թթվային մշակումն է:
Մարզի 13 համայնքներում մաքրվել են 175 կմ երկարությամբ դրենաժներ, սակայն դեռևս լուծում չեն տրվել համայնքների հողատարածքների գերխոնավացմանը և ճահճացմանը նպաստող Արտաշատ և Մխչյան ջրանցքներից առաջացող ֆիլտրացիոն երևույթներին:
Մարզպետարանի և արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետների կողմից ներկայացվել են գարնանային հեղեղների դեմ պայքարի միջոցառումների ծրագիր:
ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Մարզում գործում են թվով 78 արտադրական ձեռնարկություններ: Խոշոր արտադրական ձեռնարկություններից մարզի տնտեսության մեջ էական կշիռ ունեն «Արարատցեմենտ», «Վեդի-Ալկո», «Մասիս-Տոբակո» «Մասիս-տոբակ ինտերնեյշն», «Արտաշատի վինկոն», «Ավշարի» գինում, Արտաշատի և Արարատի պահածոների գործարանները և ոսկու կորզման ֆաբրիկան:
Արարատի մարզում է արտադրվում հանրապետությունում արտադրվող գինու, կոնյակի, օղու արտադրանքի գերակշիռ մասը:
2009 թվականի ընթացքում մարզի արտադրական ձեռնարկությունների կողմից թողարկվել են 57 մլրդ 407 մլն դրամի պատրաստի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մարզի արդյունաբերական ձեռնարկությունների կողմից արտադրվող 43 հիմնական արտադրատեսակներից 10-ի գծով արձանագրվել է աճ: Ավելացել է նաև մսամթերքի, ալյուրի, պանրի, ոչ ալկոհոլային խմիչքների, մակարոնեղենի, հրուշակեղենի արտադրությունը:
Մարզը ունի զարգացած փոքր և միջին ձեռնարկատիրություն` միայն 2009 թ. ընթացքում ստեղծվել է նոր 11 փոքր ու միջին ձեռնարկություններ:
Մարզում սպառողական շուկան կայուն է և ապրանքաշրջանառության ծավալը ընթացիկ գներով կազմել է 28 մլրդ 163 մլն դրամ, որն իրականացվել է 1023 առևտրային կազմակերպությունների միջոցով` նախորդ տարվա 750-ի փոխարեն:
2009 թվականին մարզում ստեղծվել են 390 նոր աշխատատեղ:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մարզպետարանը իրականացրել է մշտական և հետևողական աշխատանքներ:
Սոցիալապես անապահով ընտանիքների 81 երեխաներ տեղավորվել են խնամք և պաշտպանություն իրականացնող համապատասխան հաստատություններում:
Ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ պարբերաբար քննարկվել և լուծում են տրվել մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման և կողմնորոշման հետ կապված խնդիրներին:
12 հաշմանդամ երեխաների հատկացվել են լսողական ապարատներ և սայլակներ:
Մարզում բնակվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բազմաթիվ` 1110 միակողմանի, 32 երկկողմանի ծնողազուրկ և 785 հաշմանդամ երեխաներ, որոնցից շատերին բուժման և ընտանեկան ծախսերը հոգալու նպատակով տարվա ընթացքում հատկացվել է ֆինանսական և նյութական օգնություն:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2009 թվականի ընթացքում հետևողական աշխատանքներն են տարվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպման ուղղությամբ:
Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, մարզի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքների և վարժական հավաքների կազմակերպման, ինչպես նաև կապի, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, առևտրի, սպասարկումների և այլ խնդիրների առնչությամբ պարբերաբար անցկացվել են խորհրդակցություններ, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Մարզի բոլոր համայնքներում կազմակերպվել են համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվությունների հանրային լսումներ:
28 համայնքներում կազմակերպվել է մարզպետի այցելություններ և հանդիպումներ, որոնց մասնակցել են լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականության ապահովման, համայնքների ղեկավարների սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների ստուգման նպատակով մարզի 23 համայնքներում անցկացվել է վարչական և ֆինանսական հսկողություն, որի արդյունքում հայտնաբերված թերություններին և խախտումներին տրվել է համապատասխան ընթացք:
Վերահսկողություն է իրականացվել համայնքներում «Տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքների կիրարկման և նրանց պահանջների կատարման ուղղությամբ: Անցկացվել են համայնքային ծառայության 85 մրցույթ և 160 համայնքային ծառայողների ատեստավորում:
Մարզի տարածքում օրինականության և հասարակական կարգի պահպանման և ամրապնդման, ՀՀ պետական սահմանի պահպանության, սահմանամերձ համայնքների բնակչության զգոնության բարձրացման, սահմանապահ ուժերի և սահմանամերձ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության բարելավման նպատակով մարզպետարանը մշտապես համագործակցել է ազգային անվտանգության, դատախազության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների տարածքային մարմինների հետ:
2009 թվականի ընթացքում մարզպետարանում մուտքագրվել է քաղաքացիների 1197 դիմումներ: Քաղաքացիներից ստացված բոլոր դիմումներին, բողոքներին և առաջարկություններին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով:
Մարզպետի կողմից կայացվել է 139 որոշում, արձակվել` 207 կարգադրություն, իսկ աշխատակազմի ղեկավարի կողմից` 204 հրաման:
Հետևողական աշխատանք է տարվել իրավաբանական ծառայության միջոցով մարզի տարածքում օրենքների և իրավական այլ ակտերի ծանոթացման, պարզաբանման, դրանց կատարման օրինականության ապահովման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ:
ՈՒսումնասիրվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած 11963 իրավական ակտեր, այդ թվում ավագանու 2894 որոշում, համայնքի ղեկավարի 7108 որոշում և 1961 կարգադրություն:
Վերանայելու կամ չեղյալ համարելու առաջարկով համայնքների ղեկավարներին է վերադարձվել օրենսդրությանը հակասող ավագանու 61, համայնքի ղեկավարի 49 որոշում, 17 կարգադրություն:
Հարգարժան վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ինձ ընձեռնված ժամանակահատվածում հնարավոր չէր մանրամասն Ձեզ ներկայացնել 2009 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ձեռնարկված միջոցառումները և այն խնդիրները ու խոչընդոտները, որոնք դրված են մեր առջև և դժվարացնում են մարզում լիարժեք իրականացնելու բոլոր ծրագրերը:
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ տարվա ընթացքում լայնածավալ աշխատանքներ են տարվել մարզի սոցիալ-տնտեսական բազմաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ և բոլոր ոլորտներում ակնհայտ է ձեռք բերված առաջընթացը (անկախ մարզպետի գործունեությանը տրված գնահատականից):
Այս բոլորը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության, ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի ամենօրյա հոգածության, բոլոր նախարարությունների, գերատեսչությունների հետ սերտ համագործակցության շնորհիվ:
Հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները արտացոլված են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրում, որը այսօր կներկայացվի Ձեր քննարկմանը և համոզված եմ, որ այն կարժանանա Ձեր հավանությանը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ