Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

25 մարտի 2010 թվականի N 11

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` համակարգել Հայաստանի Հանրապետությունում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգից բխող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները:

3. Բոլոր շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավարներին` իրենց գործունեության ոլորտում ապահովել Հայաստանի Հանրապետությունում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 25-ի նիստի

N 11 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

1. Հայեցակարգը նպատակ ունի հստակեցնելու Հայաստանի Հանրապետությունում բնակվող իրաքահայերի հասարակության մեջ ինտեգրմանը ուղղված գործունեության ուղղությունները:

2. Իրաքում պատերազմական իրավիճակի հետևանքով հայերի զգալի մասը ստիպված լքեց երկիրը: Իրաքից արտագաղթող հայերի մի հատվածը բնակություն հաստատեց Հայաստանի Հանրապետությունում: Ներկայումս Հայաստանում բնակվում են մոտ 750 իրաքահայեր: Վերջինները ներկայացված են հետևյալ խմբերով.

1) ընտանիքներ - 187,

2) կանայք - 263,

3) տղամարդիկ - 277,

4) երեխաներ (մինչև 4 տարեկան) - 38,

5) պատանիներ (5-17 տարեկան) - 86,

6) չափահասներ (18-60 տարեկան) - 356,

7) ծերեր (60 տարեկանից բարձր) - 60,

8) աշխատանք ունեցողներ - 113,

9) բնակարան ունեցողներ - 47,

10) բնակարան չունեցողներ - 140:

3. Հասարակությանը իրաքահայերի ինտեգրումը բարդ և երկարաժամկետ գործընթաց է, որի իրականացումը պահանջում է իրավական, կազմակերպչական, տնտեսական լուծումներ:

4. Հայաստանում բնակություն հաստատած և հաստատող իրաքահայերի մասին ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում` երաշխավորելով պետական հովանավորություն և առանձնահատուկ պայմաններ:

5. Իրաքահայերի ինտեգրման նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնցից են.

1) Հայաստանի Հանրապետություն բնակություն հաստատած և հաստատող իրաքահայերի համար երաշխավորել պետական հովանավորություն և առանձնահատուկ մոտեցում,

2) ուսումնասիրել իրաքահայերի սոցիալական, մասնագիտական և տարիքային կազմը, նրանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում (մայրենի լեզվի իմացության մակարդակը, նրանց ակնկալիքները պետությունից, հայրենիք տեղափոխվելու պատճառները, Հայաստանից որոշ հատվածի հեռանալու պատճառները և այլն)` ըստ առանձին խմբերի:

6. Անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել`

1) Իրաքում ծնված և մեծացած հայերի նկատմամբ, որոնք առաջին անգամ են ժամանել Հայաստանի Հանրապետություն,

2) Հայաստանի Հանրապետությունում ծնված իրաքահայերի երեխաների նկատմամբ:

7. Ինտեգրման ծրագրերում անհրաժեշտ է հաշվի առնել իրաքահայերի տարբեր տարիքային խմբերի առանձնահատկությունները:

8. Իրաքահայերին ծանոթացնել Հայաստանի Հանրապետության պետական-քաղաքական կարգին:

9. Ինտեգրման գործընթացը դյուրացնելու նպատակով համագործակցել իրաքահայերի կազմակերպությունների հետ:

10. Անկախ Հայաստանում իրաքահայերի իրավական կարգավիճակից (կացության հատուկ կարգավիճակ կամ փախստականի կարգավիճակ և այլն) նրանց խնդիրներն ու նրանց համար մշակվող ծրագրերը դիտարկել որպես մեկ ամբողջություն:

 

ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

1. Իրաքահայերի ինտեգրումն անհրաժեշտ է իրականացնել կրթամշակութային, սոցիալական (հասարակական-քաղաքական, հասարակական-կենցաղային), տնտեսական, իրավական և այլ ուղղություններով:

2. Կրթամշակութային ինտեգրումն իրաքահայերին հայրենիքի հետ կապելու ամենակարևոր ուղղություններից է: Կրթամշակութային ինտեգրումն իր մեջ ընդգրկում է մի շարք բաղադրիչներ, դրանք են`

1) հայոց լեզվի, հայոց պատմության, գրականության և աշխարհագրության ուսուցում, համալսարանական մեթոդական ուսուցման ծրագրերի մշակում և դրանց իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում` հաշվի առնելով իրաքահայերի հայոց լեզվի, հայոց պատմության, աշխարհագրության իմացության աստիճանը և տարիքը,

2) ազգային մշակույթի, արվեստի դասավանդում, երգի, պարի, արվեստի խմբերում, ուսումնական կենտրոններում նրանց ներգրավում,

3) ծանոթացում ազգային և եկեղեցական ծեսերին ու տոներին,

3. Իրաքահայերի կրթամշակութային ինտեգրման համար անհրաժեշտ է մեծ տեղ հատկացնել նաև ոչ ֆորմալ կրթությանը, որը հնարավորություն կտա առանց տարիքային սահմանափակման, ապահովելու մարդու մասնակցությունը տնտեսական, քաղաքացիական, սոցիալական և մշակութային բնագավառներում:

4. Սոցիալական ինտեգրումը կարելի է բաժանել երկու հիմնական բաղադրիչների` հասարակական-քաղաքական և հասարակական-կենցաղային:

Հասարակական-քաղաքական ինտեգրման համար շատ կարևոր է իրաքահայերի համար կազմակերպել դասընթացներ, սեմինարներ Հայաստանում իրավական համակարգի, պետական կառուցվածքի, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական համակարգի, աշխատանքային գործունեություն սկսելու վերաբերյալ: Անհրաժեշտ է նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի իրաքահայերն արագ ընդգրկվեն համայնքային կյանքում, ըստ իրենց մասնագիտական, հասարակական, մշակութային հետաքրքրությունների ներգրավվեն տարբեր հասարակական, քաղաքական, ստեղծագործական կազմակերպությունների, հայրենակցական միությունների և այլ նմանատիպ կառույցների մեջ:

Հասարակական-կենցաղային ինտեգրման համար կարևոր է կազմակերպել դասընթացներ, որտեղ իրաքահայերը կծանոթանան տեղական կենցաղավարությանը, սովորույթներին, ավանդույթներին: Իրաքահայերի արդյունավետ հասարակական-կենցաղային ինտեգրումն իրականացնելու համար չափազանց կարևոր է աշխատանքներ իրականացնել այն համայնքի բնակիչների հետ, որտեղ բնակվում են իրաքահայերը, որպեսզի տեղացիները ևս պատրաստ լինեն իրաքահայերին ընդունելու որպես իրենց համայնքի լիիրավ անդամներ: Անհրաժեշտ է նաև բնակության համայնքում համայնքի բնակիչների հետ կազմակերպել իրաքահայերի հանդիպումներ, ցերեկույթներ և այլն:

5. Սոցիալական ինտեգրումն առավել արդյունավետ և հեշտ կարող է ընթանալ երիտասարդների և պատանիների շրջանում, չափազանց կարևոր է իրաքահայերի երեխաների համար «պարտադրված» համագործակցության պայմանների ստեղծումը, այսինքն նրանց ընդգրկումը մշակութային (երգի, պարի) և սպորտային խմբակներում, ինչպես նաև նպաստել արագ ինտեգրվելու դպրոցում, մանկապարտեզում նրանց հասակակիցների շրջանում:

6. Անհրաժեշտ է իրաքահայերի համար իրականացնել սոցիալական աջակցության ծրագրեր (օրինակ` «Ապահով ձմեռ» ծրագիր` իրաքահայերին ապահովելով ջեռուցման միջոցներով, տաք հագուստներով և այլն):

7. Տնտեսական ինտեգրման կարևոր բաղադրիչը իրաքահայերի համար աշխատատեղերի և զբաղվածության հարցի լուծումն է, ինչպես նաև աջակցությունը նրանց կողմից գործարար ծրագրերի իրականացմանը, ներդրումների կատարմանը և այլ հարցերում: Այդ նպատակով անհրաժեշտ է.

1) ձգտել ստեղծելու աշխատատեղեր ըստ իրաքահայերի մասնագիտական ունակությունների,

2) աշխատաշուկայի ուսումնասիրման հիման վրա նպաստել իրաքահայերի վերապատրաստմանը` նոր մասնագիտություններ ձեռք բերելու համար,

3) իրաքահայերի զբաղվածության խնդրի լուծման համար` ելնելով նրանց մասնագիտական ունակություններից, տեղավորել այն բնակավայրերում, որտեղ կա տվյալ մասնագետի կարիքը:

8. Իրավական ինտեգրումը ենթադրում է իրաքահայերի ծանոթացում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իրավական համակարգին` հիմնական շեշտը դնելով այն իրավական ակտերի և նորմերի վրա, որոնք հատկապես անհրաժեշտ են առաջին շրջանում նրանց ինտեգրումն արագացնելու համար (քաղաքացիության մասին, կրթության մասին, աշխատանքային, ընտանեկան, քրեական օրենսգրքերի և այլն): Իրավական ինտեգրումը չափազանց կարևորվում է հատկապես այն պատճառով, որ նրանց Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի վերաբերյալ լիարժեքորեն տեղեկությունների հաղորդումը և ուսուցումն իրաքահայերի արդյունավետ ինտեգրման կարևոր պայմաններից է:

Արդյունավետ իրավական ինտեգրման համար կարևոր է իրաքահայերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրումը: Իրաքահայերը Հայաստանի Հանրապետությունում կարող են օգտվել օրենսդրությամբ նախատեսվող սոցիալական ապահովության պետական ծրագրերից, այդ թվում` սոցիալական աջակցության, բնակչության զբաղվածության ապահովման և կենսաթոշակային ապահովության պետական ծրագրերից:

9. Իրաքահայերի արդյունավետ ինտեգրման համար կարևոր խնդիր է նաև ծրագրված աշխատանքները հասարակական այն շրջանակների և այն բնակավայրերի բնակիչների հետ, որտեղ ապրում են իրաքահայերը: Արդյունավետ ինտեգրումը հնարավոր է միայն երկու կողմերի` իրաքահայերի և տեղացիների պատրաստակամության և պատրաստվածության հետևանքով: Նման աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է.

1) համայնքի բնակիչների, դպրոցների աշակերտների, հիմնարկների աշխատողների շրջանում անցկացնել բացատրական աշխատանքներ, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն իրաքահայերի տեղական հասարակությանը ինտեգրվելու նպաստավոր միջավայր ստեղծելու համար:

2) Իրաքահայերի համար սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելիս այդ ծրագրերը նպատակաուղղել նաև տվյալ բնակավայրում իրաքահայերի կողքին բնակվող այլ կարիքավոր խմբերին (Ադրբեջանից բռնագաղթվածներ և այլն):

10. Իրաքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպման համար նպատակահարմար է, որ սահմանվի այդ գործընթացը համակարգող պետական կառավարման մարմին, մշակվեն և իրականացվեն ոլորտային ծրագրեր: Այդ աշխատանքներին նպատակահարմար է, որպեսզի մասնակցեն ՀՀ սփյուռքի, տարածքային կառավարման, կրթության և գիտության, մշակույթի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի, պաշտպանության նախարարությունները և տեղական ինքնակառավարման մարմինները:

11. Ըստ անհրաժեշտության ստեղծել իրաքահայերի ինտեգրման հարցերով հասարակական կազմակերպություններ, աշխատանքային խմբեր, ինչպես նաև ինտեգրման կենտրոններ, հատուկ իրաքահայերի համար նախատեսված ավաններ:

12. Ինտեգրման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հիշյալ խնդիրների համակողմանի և միաժամանակյա լուծում: Ինտեգրման որևէ ուղղության չիրականացման դեպքում կարող է տուժել ողջ գործընթացը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 11
Արձանագրային որոշում