Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

25 մարտի 2010 թվականի N 11

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում ոռոգման համակարգի հիմնախնդիրների մասին տեղեկանքը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թ. մարտի 25-ի նիստի

N 11 արձանագրային որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ Արարատի մարզում ոռոգման համակարգի հիմնախնդիրների մասին

 

Արարատի մարզը գյուղատնտեսական նշանակությամբ համարվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ խոշոր մարզը:

Մարզի կադաստրային ոռոգելի տարածքը կազմում է 34339 հա, որից փաստացի ոռոգվում է 29780 հա, ինչը կազմում է Հանրապետության փաստացի ոռոգվող տարածքների 23%:

Արարատի մարզում գործում են թվով 5 ջրօգտագործողների ընկերություններ, որոնք սպասարկում են մարզի թվով 94 համայնքների հողատարածքներ:

Վերջին տարիների ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է մշակվող հողատարածքների չափաքանակների մոտ 13%-ի աճ և մշակաբույսերի կազմի փոփոխություն` 15%-ով աճել են եկամտաբեր մշակաբույսերի զբաղեցվող տարածքները:

Մարզի ընկերությունները սպասարկում են 1714 կմ ներտնտեսային ոռոգման ցանց, թվով 167 խորքային հոր և 29 պոմպային կայան, որոնց տարեկան էլ. էներգիայի ծախսը կազմում է մոտ 42.8 մլն.կվտ.ժամ:

Մարզի ընկերություններին տարեկան հատկացվում է մոտ 1.5 մլրդ. դրամ սուբսիդիա, ինչը կազմում է ոռոգման համակարգի ընդհանուր սուբսիդիայի 29%-ը: Մարզի ընկերությունների գանձումը 2009 թ. կազմել է 0.77 մլրդ. դրամ, ինչը հասույթի նկատմամբ կազմում է 100%, իսկ ընդհանուր հավաքագրման նկատմամբ 24%:

Ջրամատակարարման առավել բարդ խնդիրներից են ոռոգման համակարգերում տեղի ունեցող ջրի մեծաքանակ կորուստները, համակարգի մաշվածության և քայքայվածության բարձր աստիճանի պատճառով միայն ներտնտեսային ոռոգման ցանցում ջրի կորուստները կազմում են մոտ 40%:

Ջրամատակարարման արդյունավետ կազմակերպման և ներտնտեսային ցանցում ոռոգման ջրի կորուստների կրճատման նպատակով` ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի օգնությամբ Արարատի մարզում վերանորոգվել և վերակառուցվել է մոտ 60 կմ ներտնտեսային ցանց, 1.0 մլրդ. դրամ արժեքով:

Արարատի մարզի ՋՕ ընկերությունները ջրառ են իրականացնում Արարատի մայր ջրանցքի համակարգից և Հրազդան-Արաքսյան կոլեկտորից, որոնք սպասարկվում է «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲ ընկերության կողմից: Այս ընկերությունը շահագործում է թվով 7 ջրամբար, 230 կմ միջտնտեսային ցանց և 14 պոմպային կայան, որոնց էլ. էներգիայի տարեկան ծախսը կազմում է մոտ 31.3 մլն.կվտ.ժ:

«Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲ ընկերությունը սպասարկում է մարզի ՋՕ ընկերությունների ջրամատակարարումը ապահովող Արտաշատի ջրանցքը, որի ջրաղբյուրներն են Հրազդան և Ազատ գետը և Հրազդան-Արաքսյան կոլեկտորը:

Մարզի հողատարածքների ոռոգումը ապահովող ընկերություններում ընդգծված խնդիր է մեծ ծավալի մեխանիկական եղանակով ջրամատակարարումը, ինչի հետևանքով ոռոգման ջրի ինքնարժեքը մարզում բավականին բարձր է: Այդ պատճառով նախատեսվում է մարզում իրականացվելիք ապագա ներդրումային ծրագրերի միջոցով կառուցել Քաղցրաշենի ինքնահոս ջրատարը և Վեդու ջրամբարը, ինչը հնարավորություն կընձեռի շահագործումից հանել առնվազն 14 խոշոր պոմպային կայան, որոնց էլ. էներգիայի տարեկան ծախսը կազմում է մոտ 23.9 մլն.կվտ.ժամ, այսինքն տնտեսել մարզի ՋՕ ընկերությունների կողմից տարեկան ծախսվող էլ. էներգիայի 55.8%-ը:

Վեդու ջրամբարի տարեկան ջրատվությունը կկազմի 20 մլն.խ.մ, իսկ շինարարության արժեքը 32 մլն. ԱՄՆ դոլար:

Քաղաքացիների ինքնահոս ջրատարի երկարությունը կկազմի 23.5 կմ, իսկ շինարարության արժեքը 6.5 մլն. ԱՄՆ դոլար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 11
Արձանագրային որոշում