Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 ապրիլի 2010 թվականի N 12

 

17. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) «Հայաստանի Հանրապետությունում խաղային գործի բնագավառի կարգավորման և վերահսկողության մասին» հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայաստանի Հանրապետությունում խաղային գործի բնագավառի կարգավորման և վերահսկողության մասին» հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 1-ի

նիստի N 12 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԵՐԵՎԱՆ 2010 Թ.

 

Պատմական ակնարկ

 

Շահումով խաղերը այնքան հին են, որքան հասարակությունը: Առաջին անգամ չինացիները կիրառեցին զառեր, հռոմեացիները գրազ էին գալիս գլադիատորների և առյուծների վրա: Անգլիացիները խաղում էին խաղաքարտերով:

Շահումով խաղերի անցկացման համար աշխարհում առաջին օրինական հաստատությունը գործարկվեց 1626 թ.-ին Հարավ-արևմտյան Գերմանիայում: Առաջին օրինական խաղատունը բացվեց 1765 թ. Բադենում, որը հանդիսանում է խաղատան հայրենիքը:

1776 թ. ԱՄՆ-ում սկսեցին օգտագործվել տարբեր տեսակի օրինական շահումով խաղեր` հաստատված ԱՄՆ-ի նորաստեղծ կառավարության կողմից` երկրի համար փող հայթայթելու նպատակով:

Երկու հարյուր տարի անց խաղատները թույլատրված էին միայն Նևադայում, իսկ Նյու Հեմփշիրը միակ նահանգն էր, որտեղ գոյություն ուներ վիճակախաղ:

Նապոլեոնը օրինականացրեց ֆրանսիական խաղատները 1806 թ.-ին: Խաղատները իրենցից սկսեցին ներկայացնել շքեղության և հարմարավետության վայրեր, երբ մենեջերները սկսեցին սահմանափակել մուտքի հնարավորությունները:

Մոնակոն, որը ֆինանսական դժվարությունների հանդիպեց 1860 թ.-ին, բացեց շքեղ Մոնտե Կառլո խաղատունը` խթանելու իր անկում ապրող տնտեսությունը:

Գերմանիայի ամենամեծ խաղատունը գործարկվեց 1838 թ.: 1872 թ. ազգային կառավարությունը Բեռլինում կարգադրեց փակել բոլոր գերմանական խաղատները: Խաղատունը վերաբացվեց 1933 թ. և նորից փակվեց 1944 թ.` երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսների ընթացքում:

Բադենի խաղատունը վերսկսեց իր գործունեությունը 1950 թ.-ին:

 

Հայեցակարգի նպատակը

 

Սույն հայեցակարգի նպատակն է, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, զարգացնել Հայաստանի Հանրապետությունում Խաղային գործի բնագավառի կարգավորումը, ինչպես նաև ապահովել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից վերահսկողության և լիցենզավորման պայմանների հստակեցման մեխանիզմների ներդրումը:

 

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

 

Խաղային գործի բնագավառում համաշխարհային փորձի վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել նրա մի քանի բնութագրիչ գծեր և գործառնության պայմաններ: Մասնավորապես` ուսումնասիրված բոլոր երկրներում խաղային գործի բիզնեսը գտնվում է պետության խիստ վերահսկողության տակ, որը նախատեսում է.

- խաղային բիզնեսի կազմակերպման կանոնների հստակ կանոնակարգում` ներառյալ պատասխանատվության նորմերը և խաղերի անցկացման կարգը,

- խաղային գործի կարգավորման և վերահսկողության մասնագիտացված պետական մարմինների առկայություն,

- խաղային գործի բնագավառում վերահսկողության խիստ մեխանիզմների կիրառում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից:

 

Եվրամիության շահումով խաղերի շուկան

 

Եվրամիության շահումով խաղերի շուկան կարելի է բաժանել հետևյալ հատվածների.

. Խաղատներ, որտեղ կազմակերպվում և անցկացվում են կենդանի և մեքենայացված խաղեր,

. Ինտերնետ շահումով խաղեր, որտեղ հնարավորություն է ստեղծվում կապի միջոցներով մասնակցել շահումով խաղերի,

. Գրազով խաղերի ծառայություններ (դրույքով խաղեր) (betting services)` ներառյալ ձիերի և շների վազքերը, դեպքերի վրա գրազ գալը և լողավազանային մրցույթները,

. Բինգո ծառայություններ,

. Շահումով խաղերի ծառայություններ, որոնք կազմակերպվում են բարեգործական հաստատություններին եկամուտ բերելու նպատակով և ոչ առևտրային կազմակերպությունների համար,

. Խաղային ավտոմատների հետ կապված ծառայություններ, որոնք կարող են տեղադրվել տարբեր տարածքներում, բացի լիցենզավորված խաղատներից,

. Վիճակախաղային ծառայություններ,

. Հեռուստատեսային շահումով խաղերի ծառայություններ (media gambling services),

. Վաճառքի խթանման ծառայություններ, որոնք բաղկացած են խթանող խաղերից, որտեղ մասնակցությունը բացառապես կապված է գնումների հետ:

Եվրոպական երկրների մեծամասնությունում (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա) շահումով խաղը բնորոշվում է որպես խաղ, որը տալիս է հնարավորություն մրցակցել շահումների համար, որտեղ հաջողությունը ամբողջովին կամ գլխավորապես կախված է պատահական համընկնումից կամ անհայտ ապագա իրադարձությունից և խաղացողը չի կարող ազդել արդյունքի վրա:

Մի շարք երկրներ բացառում են որոշակի խաղեր իրենց շահումով խաղերի մասին օրենքների դիտարկման ոլորտից, օրինակ` սպորտային գրազները (Լյուքսեմբուրգում), խաղատներից դուրս քարտային խաղերը (Բելգիայում), տոնավաճառներում անցկացվող խաղերը, որոնք առաջարկում են ցածր շահումներ (Բելգիայում), առևտրային մրցույթները (Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում) կամ ազատ առևտրային մրցույթները (Լյուքսեմբուրգում և Միացյալ Թագավորությունում (Մեծ Բրիտանիայում)): Էստոնիայում և Լատվիայում ոչ դրամական շահումներով ավտոմատ խաղերը բացառված են շահումով խաղերի մասին օրենքից:

Խաղատներ: Որոշ ԵՄ անդամ երկրներ (Դանիա, Ֆինլանդիա, Իռլանդիա և Միացյալ Թագավորություն) ուղղակիորեն չեն բնորոշել խաղատնային խաղերի կոնցեպցիան:

Մի քանի երկրներում (Բելգիա, Չեխիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Պորտուգալիա և Սլովակիա) խաղատունը բնորոշվում է որպես վայր, որտեղ կազմակերպվում են շահումով խաղեր (ավտոմատ կամ ոչ) և որտեղ անց են կացվում այլ մշակութային և սոցիալական գործունեություններ (թատրոն, ռեստորաններ): Այլ երկրներում (Ավստրիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Լատվիա, Մալթա, Նիդեռլանդներ և Շվեդիա) պարտադիր չէ, որ խաղատունը անցկացնի այլ սոցիալական կամ մշակութային գործունեություններ:

Երկու ԵՄ անդամ երկիր (Կիպրոս և Իռլանդիա) լիովին արգելում են խաղատների գործունեությունը:

Ապարատներով խաղեր խաղատներից դուրս: Համաձայն մի շարք ԵՄ անդամ երկրների (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ և Շվեդիա) օրենքների` խաղային ապարատը մեխանիկական, էլեկտրոնային կամ էլեկտրական պրոցես է, որի արդյունքը կարող է լինել շահումային գումարի կամ այլ արժեքավոր իրերի բաշխումը, ներառյալ` իրավունք կամ մեխանիզմ, որը թույլ է տալիս ձրի խաղալ ապարատով: Հաջողությունը ամբողջովին կամ գլխավորապես կախված է պատահական համընկնումից և խաղացողը չի կարող ազդել արդյունքի վրա:

Գերմանիայում առկա է իրավական վեճ այն հարցի շուրջ, արդյոք խաղատներից դուրս խաղային ապարատներով խաղերը պետք է համարել շահումով խաղ, թե ոչ: Ավստրիայում, բացառությամբ երեք մարզերի, արգելված է խաղատներից դուրս այն խաղային ապարատների շահագործումը, որոնք առաջարկում են դրամական շահումներ կամ ապրանքներ: Ցանկացած ապարատով խաղ արգելված է Կիպրոսում: Հունաստանում և Պորտուգալիայում խաղատներից դուրս ապարատներով խաղերն արգելված են:

Մի շարք երկրներում (Ավստրիա, Չեխիա, Կիպրոս, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իռլանդիա և Շվեդիա) բինգոն համարվում է վիճակախաղի կամ շահումով խաղի հատուկ ձև:

Արգելքների ընդհանուր սկզբունքները: Սահմանափակող քաղաքականության նպատակն է պաշտպանել սպառողների շահերը և կանխարգելել խաբեությունը, անօրինական խաղերը և կախվածությունը խաղերից (Ավստրիա, Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ և Սլովակիա): Դրա նպատակն է նաև երաշխավորել, որ շահումով խաղերի շուկայից ստացված շահույթներն ուղղվում են հասարակության ընդհանուր շահերին (Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Գերմանիա):

Հաճախ օն-լայն խաղերը նույնպես արգելվում են, այսինքն` օն-լայն խաղերի համար լիցենզիաներ չեն տրվում (Կիպրոսում, Հունաստանում, Պորտուգալիայում և Նիդեռլանդներում): Երբեմն խաղատնային խաղերի և շահումով խաղերի այլ տեսակների գովազդը խստիվ սահմանափակվում է, օրինակ` Բելգիայում, Էստոնիայում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում և Միացյալ Թագավորությունում (Հյուսիսային Իռլանդիայում):

Լիցենզավորման պահանջները: ԵՄ անդամ երկրների մեծ մասը շահումով խաղերի ցանկացած տեսակի յուրաքանչյուր օպերատորից պահանջում է իր տարածքում ստանալ լիցենզիա (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն): Ընդհանրապես լիցենզիաների շնորհման քաղաքականությունը սահմանափակող (ռեստրիկտիվ) է, և հայտատուները պետք է համապատասխանեն մի շարք խիստ պահանջների: Խաղային լիցենզիաները կարող են տրամադրվել միայն ազգային կամ տարածքային իշխանությունների կողմից:

Մի շարք ԵՄ անդամ երկրներ սահմանափակում են լիցենզավորված անձանց կողմից լիցենզիաների կուտակումը: Բելգիայում, օրինակ, անթույլատրելի է E տեսակի լիցենզիա ունենալը (որն անհրաժեշտ է խաղային սարքավորումների վաճառքի, վարձավճարի, տեխնիկական սպասարկման և այլնի համար) այլ տեսակի լիցենզիաներից (A, B, C, D) մեկի կամ մի քանիսի հետ մեկտեղ:

Numerus Clausus (քանակի սահմանափակում): ԵՄ անդամ երկրների մեծամասնությունում շահումով խաղերի բիզնեսում օպերատորների քանակը սահմանափակ է: Խաղատների և խաղասրահների numerus clausus է գործում հետևյալ անդամ երկրներում` Ավստրիա (որտեղ այս նույն սկզբունքը գործում է նաև վիճակախաղի օպերատորների նկատմամբ), Բելգիա, Գերմանիա, Պորտուգալիա (որտեղ այս սկզբունքը գործում է նաև բինգոյի սրահների համար), Իսպանիա և Սլովենիա: Նիդեռլանդները, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը (Մեծ Բրիտանիան) numerus clausus սկզբունքը կիրառում են խաղատների, բայց ոչ խաղասրահների նկատմամբ:

Խաղատնային խաղեր:

Արգելքներ և սահմանափակումներ: Կիպրոսում, Իռլանդիայում խաղատների հիմնումը լիովին արգելված է: Ավստրիան չի թույլատրում իր բացառիկ ազգային օպերատորին ստեղծել մասնաճյուղ արտասահմանում: Օրենսդրությունը հաճախ հաստատում է խաղերի սահմանափակ ցուցակ, որոնք թույլատրվում է խաղալ խաղատներում (Բելգիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա (խաղատան օպերատորին տրված լիցենզիան պետք է պարունակի այն խաղերի ցուցակը, որոնք թույլատրվում է խաղալ այդ խաղատանը) և Միացյալ Թագավորություն (Մեծ Բրիտանիա)):

Լիցենզիաներ: ԵՄ անդամ երկրների մեծ մասը խաղատան օպերատորների համար սահմանում է լիցենզավորման պահանջներ (Ավստրիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Միացյալ Թագավորություն (Մեծ Բրիտանիա)), և այս լիցենզիան հաճախ սահմանափակ ժամկետ ունի (Ավստրիա` 15 տարի, Բելգիա` 5 տարի, Դանիա` 10 տարի, Էստոնիա` 5-10 տարի, Ֆինլանդիա` 5 տարի, Ֆրանսիա` 15-18 տարի, Գերմանիա` սովորաբար 10 տարի):

Երբեմն միայն մեկ օպերատոր է թույլատրվում (Ֆինլանդիայում` Raha-automaattiyhdistys, Նիդեռլանդներում` Holland Casino և Շվեդիայում` Svenska Spel): Այս օպերատորը կարող է վերահսկվել պետության կողմից (Ֆինլանդիա և Շվեդիա):

Շատ երկրներ պահպանում են numerus clausus համակարգը, օրինակ` Ավստրիա` 12 խաղատուն, Բելգիա` 9 խաղատուն, Իտալիա` 4 խաղատուն, Նիդեռլանդներ` 14 խաղատուն, Պորտուգալիա` 10 խաղատուն, Սլովենիա` 15 խաղասրահ, Շվեդիա` 6 խաղատուն, Մեծ Բրիտանիա` Շահումով խաղերի մասին Ակտի համաձայն (2005 թ.) 17 նոր խաղատուն կբացվի` ի լրումն վերջերս լիցենզավորված 137 փոքր խաղատների: Գերմանիայում խաղատների քանակը տատանվում է 1-10 սահմաններում` կախված տարածքից:

Հատուկ պահանջներ: Որոշ ԵՄ անդամ երկրներ սահմանում են հատուկ պահանջներ խաղատան ստեղծման իրավունք ստացած իրավաբանական անձի տեսակի վերաբերյալ (Չեխիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Իսպանիա և Շվեդիա):

Ֆրանսիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում և Պորտուգալիայում խաղատները կարող են ստեղծվել միայն հատուկ տեսակի խաղային շրջաններում և քաղաքներում:

ԵՄ անդամ երկրների մեծամասնությունում խաղատուն մտնելու համար նվազագույն տարիքը 18 տարեկանն է (Ավստրիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա և Միացյալ Թագավորություն (Մեծ Բրիտանիա)): Բելգիայում և Էստոնիայում նվազագույն տարիքը 21 տարեկանն է, իսկ Շվեդիայում` 20: Գերմանիայում նվազագույն տարիքը տատանվում է 18-21 տարեկանի միջև` կախված տարածաշրջանից: Ավստրիայում ինտերակտիվ խաղերի համար նվազագույն տարիքը 16 տարեկանն է, և պահանջվում է ունենալ բանկային հաշիվ Ավստրիայում: Մալթայում մուտքի համար անհրաժեշտ տարիքը ընդհանրապես 18 տարեկանն է, մինչդեռ Մալթայի քաղաքացիները պետք է լինեն նվազագույնը 25 տարեկան:

Որոշ ԵՄ անդամ երկրներ (Էստոնիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Շվեդիա և Միացյալ Թագավորություն (Հյուսիսային Իռլանդիա)) սահմանափակում են խաղատնային ծառայությունների գովազդը: Խաղատնային ծառայությունների գովազդը լիովին արգելված է Պորտուգալիայում:

Խաղատներից դուրս խաղային ապարատներ: Որոշ ԵՄ անդամ երկրներ լիովին արգելում են խաղատներից դուրս խաղային ապարատների գոյությունը (Կիպրոս, Ֆրանսիա, Հունաստան, Լյուքսեմբուրգ, Պորտուգալիա, Լատվիա): Մի քանի անդամ երկիր արգելում են խաղային ապարատների առկայությունը որոշ տեսակի վայրերում (Լիտվա, Լատվիա և Նիդեռլանդներ): Մյուս սահմանափակումը վերաբերում է յուրաքանչյուր տեղանքում խաղային ապարատների քանակին: Տարբեր անդամ երկրներ արգելում են որոշակի տեսակի ապարատների օգտագործումը: Օրինակ` Գերմանիայում ապարատները պետք է հաստատված լինեն Մետրոլոգիայի Ազգային Ինստիտուտի կողմից, որպեսզի թույլատրվեն օգտագործման:

Լիցենզիաներ: Անդամ երկրների մոտ կեսը ներկայացնում է լիցենզավորման պահանջներ ապարատներով խաղերի օպերատորների համար (Ավստրիա, Բելգիա, Դանիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Նիդեռլանդներ, Շվեդիա և Միացյալ Թագավորություն), և այս լիցենզիան հաճախ սահմանափակ ժամկետ ունի (Ավստրիա` 2-10 տարի, Բելգիա` 5-9 տարի, Դանիա` 5 տարի, Ֆինլանդիա` 5 տարի):

Որոշ անդամ երկրներ պահպանում են numerus clausus համակարգը (Բելգիա` 180 խաղասրահ, Սլովենիա` 40 խաղասենյակ և Իսպանիա` 6057 ապարատ Բալիարեսում):

Գովազդ: Խաղային ապարատներով խաղերի ծառայությունների գովազդը օրենքով սահմանափակված է Էստոնիայում և Նիդեռլանդներում:

Բինգո: Ավստրիայում և Գերմանիայում բինգոյին տրվում է վիճակախաղերի համար լիցենզիա: Կիպրոսում նույնպես բինգոն համարվում է վիճակախաղի տեսակ:

Լիցենզիաներ: Երկրների մեծ մասը ներկայացնում է լիցենզավորման պահանջներ բինգոյի օպերատորների համար (Ավստրիա, Կիպրոս, Դանիա, Ֆինլանդիա, Իտալիա, Լատվիա, Մալթա, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա և Միացյալ Թագավորություն): Որոշ երկրներ տրամադրում են միայն մեկ լիցենզիա (Ավստրիա` Osterreichische Lotterien Gesellschaft mbH և Իտալիա` AAMS): Իսպանիան (Կանարիաս և Կատալոնիա) պահպանում է numerus clausus համակարգը: Կիպրոսը թույլատրում է բինգոյի ծառայությունների մատուցումը պետական հատվածի և բարեգործական կազմակերպությունների կողմից:

Հատուկ պահանջներ: Որոշ օրենսդրություններ հատուկ պահանջներ են ներկայացնում բինգոյի ծառայություններ առաջարկելուն հավակնող իրավաբանական անձի տեսակի նկատմամբ (Կիպրոս, Դանիա (միայն կազմակերպություններ և կոմիտեներ), Ֆինլանդիա, Նիդեռլանդներ, Իսպանիա (Վալենսիա և Նավարրա), Պորտուգալիա և Շվեդիա) կամ ազգային պատկանելության պահանջներ օպերատորների համար, այնպես որ միայն ազգային ընկերությունները կարող են կազմակերպել բինգո (Իսպանիա և Շվեդիա): Նիդեռլանդներում միայն ազգային ասոցիացիաները կամ հաստատությունները, որոնց գոյությունը երեք տարուց ավելի է, կարող են կազմակերպել բինգո:

 

Լատվիա

 

Բնագավառում լիցենզիաների տրամադրման և վերահսկողության լիազոր մարմին է հանդիսանում Լատվիայի Հանրապետության ֆինանսների նախարարության Վիճակախաղի և խաղային գործի վերահսկողության տեսչությունը:

Լատվիայի Հանրապետությունում խաղային գործը կարգավորվում է «Խաղային գործի և լոտոների մասին» Լատվիայի Հանրապետության օրենքով: Համաձայն օրենքի` Լատվիայում խաղային գործի բնագավառում տրամադրվում է խաղային գործի և վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա (այսուհետ` Ա լիցենզիա), որն իրավունք է տալիս կազմակերպչին ստանալ խաղատան, խաղասրահի, բինգոյի, տոտալիզատորի, վիճակախաղի և այլ լիցենզիաներ (այսուհետ` Բ լիցենզիա): Համաձայն օրենսդրության` խաղատուն կամ խաղասրահ կարող է կազմակերպվել Լատվիայի ամբողջ տարածքում, բացառությամբ պետական հաստատությունների, մշակութային հաստատությունների, առողջարանների, կրթական հաստատությունների և այլն:

Ըստ Լատվիայի օրենսդրության` Ա լիցենզիա ստանալու համար կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալը կազմում է 1 մլն. լատ (մոտ 2074700 ԱՄՆ դոլար (1)) և որտեղ օտարերկրյա կապիտալի չափը չի գերազանցում 49 տոկոսը:

____________________________

1) 08.10.2009 թ. դրությամբ 1 Latvian Lat(s) = 2.0747 U.S Dollar(s)

 

Ա լիցենզիա ստանալու համար կազմակերպությունների համար սահմանված են հետևյալ պահանջները.

1. Շահումով խաղերի կազմակերպիչների նախագահների խորհրդի և խորհրդի անդամների առնվազն կեսը պետք է լինեն տեղական հարկատուներ (ռեզիդենտներ),

2. Խորհրդի անդամը, ինչպես նաև նախագահների խորհրդի անդամը և աուդիտորը պետք է լինի անձ, որը.

. ունի անթերի հեղինակություն

. չի զրկվել գործարար ոլորտում ընդգրկվելու իրավունքից

3. Որպես պաշտոնյա` անձը չպետք է լինի դատապարտված որևէ չարագործության համար:

Ա լիցենզիա ստանալու համար կազմակերպիչները վիճակախաղի և խաղային գործի վերահսկողության տեսչություն են ներկայացնում հայտ, որտեղ նշվում է`

1. որակավորված աուդիտորի կողմից տրված տարեկան զեկույց և հաշվետվություն` ընկերության կողմից օրենքով նախատեսված կարգով բիզնեսի գործունեության իրականացման վերաբերյալ,

2. ընկերության վարկային պարտավորությունների մասին տեղեկատվություն,

3. ընկերության բաժնետիրական կապիտալում ներդրված գումարների սեփականության ծագման վերաբերյալ տեղեկատվություն,

4. ընկերության զարգացման պլան հաջորդ տարվա համար` նշելով նախատեսվող շահումով խաղերի տեսակները, եկամուտների և ծախսերի սպասվող գումարը և տեղաբաշխումը,

5. ընկերության բաժնետիրական կապիտալի բաժնետերերի (ֆիզիկական անձանց) մասին տեղեկատվություն:

Շահումով խաղ կազմակերպելու նպատակով լիցենզիա տրամադրելու համար Վիճակախաղերի և շահումով խաղերի վերահսկողության տեսչությունը իրավասու է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, որը վերաբերում է.

1. ընկերության անդամներին կամ բաժնետերերին` քննարկելու նրանց ֆինանսական դրությունը և հեղինակությունը,

2. նախագահին, խորհրդի անդամներին և նախագահների խորհրդին, գլխավոր ընկերության աուդիտորին,

3. ընկերության վարկային պարտավորություններին,

4. ընկերության բաժնետիրական կապիտալում ներդրված ֆոնդերի և սեփականության ծագմանը,

5. գործունեության հաջորդ տարվա համար զարգացման պլանի մասին տեղեկատվությանը:

Ա լիցենզիան տրամադրվում է 3 ամսվա ընթացքում, որի համար գանձվում է 300 000 լատ (մոտավորապես 622410 ԱՄՆ դոլար): Կազմակերպիչները յուրաքանչյուր տարի պետք է վերագրանցեն Ա լիցենզիան, որի համար գանձվում է 25 000 լատ (մոտավորապես 51867 ԱՄՆ դոլար):

Կազմակերպությունը, ունենալով Ա լիցենզիա, կարող է դիմել լիցենզավորող մարմին խաղատան, խաղասրահի և բինգոյի կազմակերպման լիցենզիաներ ստանալու համար: Լիցենզիաները տրամադրվում են 1 ամսվա ընթացքում, որոնց համար գանձվում է տարեկան պետական տուրք` խաղատուն` 20 000 լատ (մոտավորապես 41494 ԱՄՆ դոլար), խաղասրահ` 3 000 լատ (մոտավորապես 6224 ԱՄՆ դոլար), բինգո` 18 000-24 000 լատ (մոտավորապես 37344-49792 ԱՄՆ դոլար), տուրքի չափը տատանվում է` կախված կազմակերպման վայրից):

Համաձայն օրենսդրության` խաղատունը պետք է ապահովված լինի առնվազն 10 խաղասեղանով, իսկ խաղասրահում պետք է առկա լինի առնվազն 20 խաղային ավտոմատ:

Հաճախորդների նույնականացում

Համաձայն օրենսդրության` խաղատան յուրաքանչյուր այցելու պետք է գրանցվի և իրականացվի հաճախորդի նույնականացում, որի նպատակն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը և 18 տարեկանից ցածր անձանց մուտքի արգելումը խաղատուն կամ խաղասրահ:

Ցանկացած անձ խաղատուն կամ խաղասրահ այցելելու դեպքում պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և գրանցվի` ներկայացնելով հետևյալ տվյալները`

1. անունը և ազգանունը,

2. անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, երբ և ում կողմից է տրամադրվել,

3. անձի` խաղատուն կամ խաղասրահ մուտք գործելու ամիսը և ժամը:

Սակայն օրենսդրությամբ նախատեսվում է այցելուներին խաղատան հատուկ այցելուի քարտերի տրամադրումը, որի առկայության դեպքում այցելուի յուրաքանչյուր մուտք արձանագրվում է խաղատան կողմից վարվող տվյալների շտեմարանում:

Տվյալների շտեմարանի էլեկտրոնային տարբերակը յուրաքանչյուր ամիս ներկայացվում է վերահսկողություն իրականացնող մարմին: Կազմակերպիչը պետք է տվյալների շտեմարանը պահպանի առնվազն 5 տարի:

Խաղային ավտոմատներ

Լատվիայում խաղային ավտոմատները պետք է լինեն նշագրված, սերտիֆիկացված, որոնք պետք է գրանցվեն կարգավորող մարմնում: Խաղային ավտոմատները պետք է ունենան սերտիֆիկացված ծրագիր:

Մինչ խաղային ավտոմատների նշագրումը, ուսումնասիրվում է խաղային ավտոմատի խաղային ծրագիրը, այն պետք է լինի ստանդարտացված և համապատասխանի Լատվիայի օրենսդրությանը:

Վերոգրյալի նպատակն է ապահովել խաղացողների շահերի պաշտպանությունը և դյուրինացնել վերահսկողությունը: Վերահսկողություն իրականացնող անձինք հատուկ տեխնիկայի միջոցով կապ են ստեղծում խաղային ավտոմատի հետ, որը հնարավորություն է տալիս պարզել, թե որքան է կազմում շահումների տոկոսը, միավորների մուտքը և ելքը:

Խաղասեղաններում կատարված խաղադրույքների նկատմամբ վերահսկողության համար լիազոր մարմնի ներկայացուցիչները կնքում են խաղասեղանների վրա տեղադրված գումարների ընդունման արկղը, և պարբերաբար այն բացվում է խաղատան և լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից:

Հարկային տեսանկյունից օրենսդրության համապատասխան` խաղային ապարատի համար սահմանված է ամսական 140 լատ, խաղասեղանի համար` 800 լատ հաստատագրված վճար, իսկ բինգո կազմակերպելու դեպքում գանձվում է շահույթի 10 տոկոսի չափով հարկ:

Հավաքագրված հարկերի 75 տոկոսը ուղղվում է պետական բյուջե, իսկ 25 տոկոսը` համայնքային բյուջեներ:

 

Բելգիա

 

Բելգիայում Շահումով խաղերի հետ կապված` գործում է Խաղային հանձնաժողով (Gaming Commission), որը խորհրդատվական, որոշում ընդունող և կարգավորող մարմին է: Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են թագավորի կողմից:

Խաղային հաստատությունները Բելգիայում բաժանվում են երեք դասի.

. 1-ին կարգի խաղային հաստատություններ կամ խաղատներ

. 2-րդ կարգի խաղային հաստատություններ կամ խաղասրահներ

. 3-րդ կարգի խաղային հաստատություններ կամ գինետներ

2-րդ կարգի հաստատություններում կարելի է խաղալ միայն այնպիսի շահումով խաղեր, որոնցում հաստատված է, որ խաղացողը կամ խաղադրույք կատարողը չի կարող միջինում ժամում 25 եվրոյից ավելի կորուստ կրել:

3-րդ կարգի հաստատություններում թույլատրվում է խաղալ միայն այնպիսի շահումով խաղեր, որոնցում հաստատված է, որ խաղացողը կամ խաղադրույք կատարողը չի կարող ժամում 12.50 եվրոյից ավելի կորուստ կրել:

Լիցենզիաներ: Լիցենզիաների հինգ տեսակ է կիրառվում: Դրանք են.

1. A դասի լիցենզիա, որը թույլատրում է 1-ին կարգի խաղային հաստատության, այսինքն` խաղատան գործունեության կազմակերպում, որի ժամկետը 15 տարի է,

2. B դասի լիցենզիա, որը թույլատրում է 2-րդ կարգի խաղային հաստատության, այսինքն` խաղասրահի գործունեության կազմակերպում, որի ժամկետը 9 տարի է,

3. C դասի լիցենզիա, որը թույլատրում է 3-րդ կարգի խաղային հաստատությունների, այսինքն` գինետների գործունեության կազմակերպում, որի ժամկետը 5 տարի է,

4. D դասի լիցենզիա, որը թույլ է տալիս լիցենզառուին շարունակել ցանկացած բնույթի մասնագիտական գործունեություն (ղեկավար և կարևոր պաշտոններ զբաղեցնող անձինք) 1-ին և 2-րդ կարգի խաղային հաստատություններում,

5. E դասի լիցենզիա, որը թույլ է տալիս լիցենզառուին վաճառել, վարձակալել, վարձակալության հանձնել, ներմուծել, արտահանել, իրականացնել և առաջարկել տեխնիկական աջակցություն, վերանորոգման և սարքավորումների հետ կապված ծառայություններ` կապված շահումով խաղերի հետ:

Շնորհված լիցենզիաները չեն կարող փոխանցվել:

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար արգելված է մի կողմից ունենալ A, B, C կամ D լիցենզիա, մյուս կողմից` E կարգի լիցենզիա ուղղակիորեն, թե անուղղակիորեն, անմիջականորեն, թե այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջնորդությամբ:

Խաղային հաստատություններ

1-ին կարգի խաղային հաստատություններ կամ խաղատներ: Սրանք այնպիսի հաստատություններ են, որոնցում կազմակերպվում են շահումով խաղեր (ավտոմատ կամ կենդանի խաղեր), որոնք թույլատրված են հանձնաժողովի կողմից և որոնցում միաժամանակ կազմակերպվում են սոցիալ-մշակութային գործունեություններ, օրինակ` ցուցահանդեսներ, հանդիպումներ, բանկետներ և այլն:

1-ին կարգի խաղային հաստատությունների ընդհանուր թվաքանակը սահմանափակված է 9-ով:

2-րդ կարգի խաղային հաստատություններ կամ խաղասրահներ: Սրանք այնպիսի հաստատություններ են, որոնցում կազմակերպվում են միայն շահումով խաղեր խաղային ավտոմատների միջոցով` թույլատրված հանձնաժողովի կողմից:

Թույլատրված խաղասրահների ընդհանուր թվաքանակը 180 է:

3-րդ կարգի խաղային հաստատություններ կամ գինետներ: Սրանք այնպիսի հաստատություններ են, որոնցում վաճառվում է խմիչք, որն անկախ իր բնույթից պետք է սպառվի տեղում, և որոնցում շահագործվում է առավելագույնը երկու շահումով խաղ խաղային ավտոմատների միջոցով:

Ցանկացած անձ, որը ցանկանում է մասնագիտական գործունեություն ծավալել 1-ին և 2-րդ կարգի խաղային հաստատություններում, պետք է իր տրամադրության տակ ունենա D դասի լիցենզիա և հաստատության աշխատանքային ժամերի ընթացքում պետք է իր մոտ ունենա իդենտիֆիկացիոն քարտ, որը հաստատում է, որ նա ունի այդ լիցենզիան:

1-ին և 2-րդ կարգի հաստատություններ մուտքն արգելվում է 21 տարեկանից ցածր անձանց համար, բացառությամբ հաստատության չափահաս անձնակազմի` իրենց աշխատավայրում: 3-րդ կարգի խաղային հաստատություններում շահումով խաղեր խաղալը արգելված է անչափահասներին:

1-ին և 2-րդ կարգի խաղային հաստատությունների խաղասենյակներ մուտքը (իրենց պարտականությունների կատարման սահմաններից դուրս) արգելվում է դատական համակարգի պաշտոնյաներին, նոտարներին, դատական կատարածուներին և ոստիկանական ծառայության աշխատողներին:

Լիցենզիաների համար սահմանված են հետևյալ գումարները.

1. 250.000 եվրո A դասի լիցենզիայի համար

2. 75.000 եվրո B դասի լիցենզիայի համար

3. 500 եվրո C դասի լիցենզիայի համար

4. 25.000 եվրո E դասի լիցենզիա տնօրինողների համար

Հաճախորդների նույնականացում

Յուրաքանչյուր այցելու, մտնելով խաղասրահ, պարտադիր անցնում է իդենտիֆիկացիա, որի արդյունքում նրան տրամադրվում է նույնականացման քարտ: Նույնականացման համար պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը.

. ազգանունը և անունը

. ծննդյան վայրը և ամսաթիվը

. ազգությունը

. զբաղվածությունը

. անձը հաստատող փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը, երբ և ում կողմից է տրվել:

Պահանջներ խաղային ավտոմատների համար

Համաձայն օրենսդրության` Բելգիայի թագավորը յուրաքանչյուր դասի լիցենզիայի համար սահմանում է օգտագործվող խաղային ավտոմատների տեսակները: Բելգիայում խաղային ավտոմատները պետք է լինեն նշագրված, սերտիֆիկացված, որոնք պետք է գրանցվեն կարգավորող մարմնում: Խաղային ավտոմատները պետք է ունենան սերտիֆիկացված ծրագիր:

Մինչ խաղային ավտոմատների նշագրումը, ուսումնասիրվում է խաղային ավտոմատի խաղային ծրագիրը. այն պետք է լինի ստանդարտացված և համապատասխանի Բելգիայի օրենսդրությանը: Խաղային ավտոմատներում պետք է տեղադրված լինի համապատասխան տեխնիկական միջոց, որի միջոցով խաղային ավտոմատը կապ է հաստատում լիազոր մարմնում տեղադրված սերվերի հետ, և իրականացվում է օն-լայն վերահսկողություն:

Կազմակերպվող խաղերի վերահսկողությունը

Խաղացողը կարող է խաղալ խաղային ավտոմատներով` իր նույնականացման քարտը տեղադրելով խաղային ավտոմատի համապատասխան տեղում: Երբ նույնականացման քարտը տեղադրվում է խաղային ավտոմատի մեջ վերահսկողություն իրականացնող մարմնում, երևում է, թե ով է խաղացողը, որ խաղասրահում է տեղի ունենում խաղը, ինչքան խաղադրույք է կատարվել, ինչքան ժամանակ է նա խաղում այդ խաղային ավտոմատի վրա, ինչքան է կազմում խաղացողի շահումը կամ կորուստը:

Ինչ վերաբերում է խաղասեղանների վրա անցկացվող խաղերի վերահսկողությանը, ապա յուրաքանչյուր խաղատանը միշտ ներկա է գտնվում վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցը, որը ուսումնասիրում է անցկացվող խաղերը, հաշվարկում է կատարվող խաղադրույքները և շահումները:

Հարկային տեսանկյունից Բելգիայում խաղային ավտոմատների համար կիրառվում է շահութահարկ, որը կազմում է մոտ 40 տոկոս:

 

Մեծ Բրիտանիա

 

Լիցենզիայի տեսակներն են` մոլեխաղերի շահագործման /այսուհետ` գործարկող/ լիցենզիաները, տարածքում թույլատրելի գործունեություն իրականացնելու լիցենզիաները և անհատական լիցենզիաները:

Խաղային գործի հանձնաժողովը կարող է տրամադրել գործարկող լիցենզիաներ, որոնք սահմանված են «Մոլեխաղերի մասին» օրենքով:

Խաղային գործի բնագավառում գործարկող լիցենզիա է տրամադրվում գործունեության հետևյալ տեսակներին.

. խաղատան /կազինո/ գործարկում (խաղատան գործարկման լիցենզիա)

. բինգոյի համար միջոցների տրամադրում (բինգոյի գործարկման լիցենզիա)

. տեխնիկական միջոցների մատակարարում չափահասների խաղակենտրոններին (ընդհանուր խաղային ապարատներ` AGC)

. տեխնիկական միջոցների մատակարարում ընտանեկան ժամանցի կենտրոններին (ընդհանուր խաղային ապարատներ` FEC)

. խաղային ապարատի կամ դրա մի մասի արտադրություն, առաջարկում, տեղադրում, պահպանում կամ վերանորոգում (խաղային ապարատի տեխնիկական գործարկման լիցենզիա)

. խաղերի համակարգչային ծրագրերի ստեղծում, առաջարկում, տեղադրում (խաղերի համակարգչային ծրագրերի գործարկման լիցենզիա)

Գործարկող լիցենզիաներն, իրենց հերթին, լինում են հեռակա /առցանց/, առկա /տեղում խաղարկվող/ և կոմբինացված (Combined licence): Կոմբինացված է համարվում այն լիցենզիան, որը թույլ է տալիս դրա հիման վրա իրականացնել վերոնշյալ մեկից ավելի գործունեության տեսակներ: Հեռակա են համարվում այն մոլեխաղերը, որոնց անձը կարող է մասնակցել կապի որևէ միջոցի կիրառմամբ (ինտերնետ, հեռախոս և այլն): Առանց նշված միջոցների կիրառման մասնակցության հնարավորություն տրամադրող խաղերը համարվում են առկա մոլեխաղեր:

Տարածքում թույլատրելի գործունեություն իրականացնելու լիցենզիա է համարվում այն լիցենզիան, որը թույլատրում է կոնկրետ տարածքում գործարկել խաղատուն, մատակարարել միջոցներ բինգո խաղերի համար, դարձնել օրենքով նախատեսված խաղասարքերը կիրառման համար հասանելի, նպաստել տոտալիզատորի ընդունմանը: Ընդ որում տարածքների լիցենզիաներից են.

. ռեգիոնալ խաղատան

. ընդարձակ խաղատան

. փոքր խաղատան

. առկա խաղատան

. բինգոյի

. չափահասների խաղակենտրոնների

. ընտանեկան հանգստի կենտրոնների

Անհատական լիցենզիա է համարվում այն լիցենզիան, որը թույլատրում է ֆիզիկական անձին իրականացնելու ղեկավար գրասենյակի կամ հատուկ գործառնական գործառույթներ: Այդ գործառույթներն առնչվում են խաղերի միջոցների տրամադրմանը կամ խաղերի միջոցներ մատակարարող անձին:

Անհատական լիցենզիաներ են համարվում խաղատան, բինգոյի, ընդհանուր և խաղադրույքի միավորմամբ տոտալիզատորի, միջնորդով տոտալիզատորի, ընդհանուր խաղասարքերի, մեխանիկական խաղասարքերի, համակարգչային խաղերի, խաղերի համակարգչային ծրագրերի և վիճակախաղի կառավարման լիցենզիաները, բացառությամբ օժանդակ հեռակա լիցենզիաների:

Խաղային Հանձնաժողովը թողարկում է երկու տեսակի անհատական լիցենզիա.

1. Անհատական կառավարչական լիցենզիաներ (PML) այն անհատների համար, որոնք խաղային հաստատություններում զբաղեցնում են որոշակի ղեկավար պաշտոններ (ֆինանսական պլանավորում, վերահսկողություն և բյուջետավորում, ընդհանուր ռազմավարություն, մարքեթինգ և առևտրային զարգացում),

2. Անհատական գործառնական լիցենզիաներ (PFL) այն անհատների համար, որոնք իրականացնում են որոշակի գործառնական ֆունկցիաներ (իրականացնում են ցանկացած գործառնական ֆունկցիա, որը թույլ է տալիս նրանց ազդել մոլեխաղի արդյունքների վրա, օրինակ` խաղատան դիլեր, գանձապահ, խաղերի վերահսկիչ, անվտանգության աշխատակից և այլն):

Լիցենզավորված անձինք պարտավոր են նախատեսել և իրականացնել անչափահասների` խաղատուն այցելության կանխմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև դրանց արդյունավետ իրականացմանն ուղղված քաղաքականություն և համապատասխան ընթացակարգեր:

Այս պահանջի իրականացման նպատակով լիցենզավորված անձինք յուրաքանչյուր խաղատան մուտքի մոտ պետք է նշանակեն մեկ կամ ավելի հսկիչներ:

Օրենսգիրքը սահմանում է հսկիչների հետևյալ պարտականությունները`

1. ստուգել արտաքնապես անչափահաս երևացող հաճախորդի տարիքը,

2. մերժել մուտք տրամադրելու այն անձին, ով չի կարող ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,

3. ձեռնարկել գործողություններ խաղատուն անօրինական մուտք գործելիս` ներառյալ անչափահաս անձին շենքից վտարելը, եթե նա չի կարող ներկայացնել իր անձը հաստատող փաստաթուղթ:

Առկա խաղատուն, տոտալիզատոր և հեռակա միջնորդով տոտալիզատոր գործարկող լիցենզավորված անձինք չպետք է մատուցեն ծառայություններ չափահասների համար նախատեսված խաղասրահներում այն չափահասներին, որոնք մուտք են գործել կամ գտնվում են այդ տարածքում երեխաների կամ անչափահասների հետ միասին:

Խաղային ապարատներ առաջարկող օպերատորների մեծ մասին անհրաժեշտ է գործարկող լիցենզիա Խաղային Հանձնաժողովից և տարածքի լիցենզիա` տեղական լիցենզավորող մարմնի կողմից: Բացառություն են կազմում ակումբները և ընտանեկան հանգստի չլիցենզավորված կենտրոնները, որոնք պետք է ստանան թույլտվություն իրենց տեղական լիցենզավորող մարմնի կողմից:

Կառավարությունը ներկայացրել է խաղային ապարատների չորս նոր կատեգորիա` A-ից D (B-ի տեսակները` B1, B2, B3, B4): Թույլատրված ապարատների կատեգորիաները և քանակը կախված են այն տարածքի տեսակից, որտեղ դրանք տեղադրված են: Խաղային ապարատները առավել հաճախ առկա են հետևյալ լիցենզավորված տարածքներում`

. ռեգիոնալ խաղատուն` կատեգորիա A-ից D

. ընդարձակ, փոքր և առկա խաղատներ` կատեգորիա B-ից D

. բինգոյի սրահներ` կատեգորիա B3-ից D

. չափահասների խաղակենտրոններ` կատեգորիա B3-ից D

. ընտանեկան հանգստի կենտրոններ` կատեգորիա C-ից D

. ընտանեկան հանգստի չլիցենզավորված կենտրոններ` կատեգորիա D

Տարածքի տեսակից կախված ապարատների կատեգորիաները և առավելագույն քանակը.

1. Ռեգիոնալ խաղատուն. առավելագույնը 1250 ապարատ, թույլատրվում է A կատեգորիայի ապարատ, թույլատրվում է B1-ից D կատեգորիայի ապարատների ցանկացած համակցություն,

2. Ընդարձակ խաղատուն. առավելագույնը 150 ապարատ, չի թույլատրվում A կատեգորիայի ապարատ, թույլատրվում է B2-ից D կատեգորիայի ապարատների ցանկացած համակցություն,

3. Փոքր խաղատուն. առավելագույնը 80 ապարատ, չի թույլատրվում A կատեգորիայի ապարատ, թույլատրվում է B2-ից D կատեգորիայի ապարատների ցանկացած համակցություն,

4. Առկա «1968» խաղատներ. առավելագույնը 20 ապարատ, B կատեգորիայի ցանկացած համակցություն, չի թույլատրվում A կատեգորիայի ապարատ, թույլատրվում է C-ի կամ D-ի ցանկացած քանակություն` 20 B-ի փոխարեն,

5. Լիցենզավորված բինգոյի տարածքներ. առավելագույնը 4 ապարատ` B3-ի և B4-ի ցանկացած համակցություն, C-ի և D-ի ցանկացած քանակություն, չի թույլատրվում A կատեգորիայի ապարատ,

6. Չափահասների լիցենզավորված խաղակենտրոններ. ընդհանուր առմամբ 4 ապարատ` B3-ի և B4-ի ցանկացած համակցություն, C-ի և D-ի ցանկացած քանակություն, չի թույլատրվում A կատեգորիայի ապարատ,

7. Ընտանեկան հանգստի լիցենզավորված կենտրոններ. չեն թույլատրվում A և B կատեգորիայի ապարատներ, թույլատրվում է C-ի և D-ի ցանկացած քանակություն,

8. Ընտանեկան հանգստի չլիցենզավորված կենտրոններ. թույլատրվում է միայն D կատեգորիայի ապարատ` ցանկացած քանակությամբ:

Ռեգիոնալ խաղատունը պետք է գործարկի նվազագույնը 40 խաղասեղան: Յուրաքանչյուր սեղանին 25 ապարատ հարաբերակցությամբ` ռեգիոնալ խաղատունը պետք է գործարկի 50 խաղասեղան, որպեսզի իրականացնի իր առավելագույն` 1250 խաղային ապարատի գործարկումը: Եթե ռեգիոնալ խաղատունը գործարկի ավելի քան 50 խաղասեղան, այն չի կարող գերազանցել 1250 խաղային ապարատի առավելագույն սահմանը:

Ընդարձակ խաղատունը պետք է գործարկի նվազագույնը մեկ խաղասեղան: Մեկ սեղանին 5 խաղային ապարատ հարաբերակցությամբ` ընդարձակ խաղատունը պետք է գործարկի 30 խաղասեղան, որպեսզի իրականացնի առավելագույն` 150 խաղային ապարատի գործարկումը: Եթե ընդարձակ խաղատունը գործարկի ավելի քան 30 խաղասեղան, այն չի կարող գերազանցել 150 խաղային ապարատի սահմանը:

Փոքր խաղատունը պետք է գործարկի նվազագույնը մեկ խաղասեղան: Մեկ սեղանին 2 խաղային ապարատ հարաբերակցությամբ` փոքր խաղատունը պետք է գործարկի 40 խաղասեղան, որպեսզի իրականացնի իր առավելագույն չափի` 80 խաղային ապարատի գործարկումը: Եթե փոքր խաղատունը գործարկի ավելի քան 40 խաղասեղան, այն չի կարող գերազանցել առավելագույնը 80 խաղային ապարատի սահմանը:

18 տարեկանից փոքր երեխաները իրավունք ունեն խաղալ միայն D կատեգորիայի ապարատներով: C կատեգորիայի ապարատներ առաջարկող ցանկացած տարածք պետք է վերահսկվի:

Օրենսդրությամբ նախատեսվում է խաղապահուստների պահանջ:

Խաղապահուստի հաշվարկման կարգը

Լիցենզիային համապատասխան միայն մեկ խաղատուն գործարկելու դեպքում խաղապահուստի գումարը հաշվարկվում է ստորև բերված բանաձևին համապատասխան.

Պտուտախաղ (Roulette) = մեկ թվի վրա (en plein/single number) դրված թույլատրելի դրողչեքի /խաղագումարի/ հինգ հազարապատիկը

Բլեք Ջեք (Blackjack) = մեկ արկղի համար թույլատրված խաղագումարի հարյուրապատիկը

Զառախաղ (Dice) = գծային տոտալիզատորի (line bet) համար թույլատրված առավելագույն խաղագումարի երկու հարյուրապատիկը

Բակարա /Baccarat/ = առավելագույն խաղագումարի հարյուրապատիկը

Պունտո Բանկո /Punto Banco/ = առավելագույն խաղագումարի հարյուրապատիկը

Խաղապահուստի զանգվածը կամ ծավալը կախված է նաև այն հանգամանքից, թե քանի սեղան է ներգրավված միևնույն խաղի համար, քանի խաղ է խաղարկվում, ինչպես նաև այն հանգամանքից, թե քանի խաղատուն է գործարկվում լիցենզիային համապատասխան:

Այսպիսով, եթե մեկ միևնույն խաղի համար ներգրավված են մեկից ավելի սեղաններ, ապա երկրորդ սեղանի համար անհրաժեշտ պահուստի գումարը նախատեսվում է առաջին սեղանի համար անհրաժեշտ պահուստի գումարի 25 տոկոսի չափով:

Համապատասխանաբար, յուրաքանչյուր լրացուցիչ սեղանի համար կատարվում են լրացուցիչ հատկացումներ:

Մեկից ավելի խաղ կազմակերպելու դեպքում յուրաքանչյուր խաղի համար հաշվարկվում է առանձին խաղապահուստ: Խաղը, որի համար պահանջվում է ամենամեծ խաղապահուստը, դրվում է բոլոր խաղերի համար անհրաժեշտ խաղապահուստի հաշվարկման հիմքում:

Խաղապահուստի զանգվածին է հավելվում նաև այն կանխիկ գումարի չափը, որն անհրաժեշտ է խաղաժետոնների փոխանակման և այլ գործառնական ծախսերի համար:

 

Հաճախորդների նույնականացում

 

Խաղատների համար հաճախորդի պատշաճ ուսումնասիրության պահանջներն ավելի խիստ են, քան ֆինանսական ոլորտում չգործող այլ ընկերությունների և մասնագիտությունների համար: Փողերի լվացման մասին կանոնակարգը հստակ պահանջում է, որ խաղատների կազմակերպիչները ցանկացած անձի ինքնության վերաբերյալ ձեռք բերեն բավարար տվյալներ, նախքան թույլ կտան տվյալ անձին մտնել խաղատուն:

Համաձայն օրենսդրության` Մեծ Բրիտանիայում սահմանվում են օգտագործվող խաղային ավտոմատների տեսակները: Մեծ Բրիտանիայում խաղային ավտոմատները պետք է ունենան սերտիֆիկացված ծրագիր:

Մինչև խաղային ավտոմատների շահագործումը, դրանք ուսումնասիրվում են և համապատասխանության դեպքում ներդրվում են շահագործման: Մեծ Բրիտանիայում, ինչպես նշվել է, այս գործունեության կազմակերպման համար գոյություն ունեն առանձին լիցենզավորված կազմակերպություններ:

Կազմակերպվող խաղերի վերահսկողությունը

Խաղային ավտոմատների ծրագրերը և սարքավորումները այնպիսին են, որ հնարավորություն են տալիս ցանկացած պահի տեղեկատվություն ստանալ խաղացողի, խաղադրույքների, շահումների և այլնի վերաբերյալ:

 

ԱՄՆ (Նևադա)

 

Նևադայում տրամադրվում է 2 տեսակի լիցենզիա` սահմանափակ և անսահմանափակ խաղային լիցենզիա: Լիցենզիաները ստանալու համար դիմումի ներկայացման ընթացակարգը բարդ է:

Լիցենզավորման գործընթացում կարևոր նախապայման է հանդիսանում այդ ոլորտի աշխատողների և հատուկ պաշտոններ զբաղեցնող անձանց գրանցումը:

Խաղային ավտոմատները պետք է լինեն սերտիֆիկացված, որոնք պետք է գրանցվեն կարգավորող մարմնում: Խաղային ավտոմատները պետք է ունենան սերտիֆիկացված ծրագիր:

Անսահմանափակ խաղային լիցենզիա

Տրվում է 16-ից ավելի խաղային ապարատների և/կամ խաղասեղանների գործարկման համար:

Խաղային ապարատների եռամսյակային լիցենզիոն վճարը` 20$ յուրաքանչյուր մեքենայի համար, վճարվում է նախապես, ոչ համամասնորեն:

Խաղասեղանների տարեկան լիցենզիոն վճարը վճարվում է նախապես, ոչ համամասնորեն:

 

.________________________________________________________________.

|Խաղասեղանների քանակը |        Համապատասխան վճարը                |

|_____________________|__________________________________________|

|1 հատ                |$ 100.00 ընդհանուր առմամբ                 |

|_____________________|__________________________________________|

|2 հատ                |$ 200.00 ընդհանուր առմամբ                 |

|_____________________|__________________________________________|

|3 հատ                |$ 400.00 ընդհանուր առմամբ                 |

|_____________________|__________________________________________|

|4 հատ                |$ 750.00 ընդհանուր առմամբ                 |

|_____________________|__________________________________________|

|5 հատ                |$ 1,750.00 ընդհանուր առմամբ               |

|_____________________|__________________________________________|

|6-7 հատ              |$ 3,000.00 ընդհանուր առմամբ               |

|_____________________|__________________________________________|

|8-10 հատ             |$ 6,000.00 ընդհանուր առմամբ               |

|_____________________|__________________________________________|

|11-13 հատ            |$ 650.00 յուրաքանչյուր խաղի համար         |

|_____________________|__________________________________________|

|14-16 հատ            |$1,000.00 յուրաքանչյուր խաղասեղանի համար  |

|_____________________|__________________________________________|

|17 կամ ավելի         |$ 16,000.00 գումարած $200.00`             |

|խաղասեղանների համար  |16-ից ավելի յուրաքանչյուր խաղասեղանի համար|

.________________________________________________________________.

 

Հարկային տեսանկյունից ամսական տոկոսային վճարը կախված է համախառն եկամտից, վճարվում է յուրաքանչյուր ամսվա 24-ին կամ դրանից առաջ.

. 3.5% ամսվա առաջին $50,000-ից

. 4.5% հաջորդ $84,000-ից

. 6.75% $134,000-ը գերազանցող եկամտից

Խաղային ապարատների տարեկան հարկը (անսահմանափակ լիցենզիա)` 250$ յուրաքանչյուր մեքենայի համար, վճարվում է նախապես, հաշվարկվում է համամասնական հիմքի վրա:

 

Սահմանափակ խաղային լիցենզիա: Տրվում է ոչ ավելի, քան 15 խաղային ապարատների գործարկման և ոչ մի այլ խաղի համար:

Խաղային ապարատների եռամսյակային լիցենզիոն վճարը վճարվում է նախապես, ոչ համամասնորեն:

 

.________________________________.

|Խաղային ավտոմատների|Համապատասխան|

|      քանակը       |     վճարը  |

|___________________|____________|

|1 ավտոմատ          |$81.00      |

|___________________|____________|

|2 ավտոմատ          |$162.00     |

|___________________|____________|

|3 ավտոմատ          |$243.00     |

|___________________|____________|

|4 ավտոմատ          |$324.00     |

|___________________|____________|

|5 ավտոմատ          |$405.00     |

|___________________|____________|

|6 ավտոմատ          |$546.00     |

|___________________|____________|

|7 ավտոմատ          |$687.00     |

|___________________|____________|

|8 ավտոմատ          |$828.00     |

|___________________|____________|

|9 ավտոմատ          |$969.00     |

|___________________|____________|

|10 ավտոմատ         |$1,110.00   |

|___________________|____________|

|11 ավտոմատ         |$1,251.00   |

|___________________|____________|

|12 ավտոմատ         |$1,392.00   |

|___________________|____________|

|13 ավտոմատ         |$1,533.00   |

|___________________|____________|

|14 ավտոմատ         |$1,674.00   |

|___________________|____________|

|15 ավտոմատ         |$1,815.00   |

.________________________________.

 

Խաղային ապարատների տարեկան հարկը (սահմանափակ լիցենզիա)` 250$ յուրաքանչյուր մեքենայի համար, վճարվում է նախապես, հաշվարկվում է համամասնական հիմքի վրա:

 

Խաղային գործի բնագավառը Հայաստանի Հանրապետությունում

 

Հայաստանի Հանրապետությունում խաղային գործի բնագավառն ունի ավելի քան 17 տարվա պատմություն: Խաղային գործի կազմակերպման բնագավառում չունենալով այնպիսի դարավոր ավանդույթներ, ինչպիսիք ունի Արևմտյան Եվրոպան և ԱՄՆ-ն` Հայաստանը խաղային գործունեության ընթացքում անցել է իր ուրույն ուղին:

Ի սկզբանե ՀՀ-ում հնարավորություն է ստեղծվել ցանկացած տնտեսվարող սուբյեկտի համար կազմակերպել շահումով խաղ: Շուրջ 10 տարի առաջ շահումով խաղի կազմակերպման համար տարեկան պետական տուրքը սահմանվել էր 600 000 դրամ, իսկ խաղատան կազմակերպման համար` 3 մլն ՀՀ դրամ: 2000 թվականից շահումով խաղի և խաղատան կազմակերպման լիցենզիայի տարեկան պետական տուրքը դարձավ համապատասխանաբար 5 մլն և 25 մլն ՀՀ դրամ:

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը ՀՀ-ում սկսվեց կանոնակարգվել 2007 թվականի 2-րդ կիսամյակից: ՀՀ օրենսդրությամբ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որի համար տրամադրվում է պարզ լիցենզիա, և սահմանված է տարեկան պետական տուրք 100 մլն դրամի չափով:

Ինչպես արդեն վերը նշվեց, համաձայն ներկայումս գործող «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի` ՀՀ-ում խաղային գործի բնագավառը ազատականացված է, և գործունեությամբ կարող են զբաղվել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք` լիցենզավորող մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարություն) կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված լիցենզիայի առկայության դեպքում, որոնց նկատմամբ սահմանված է լիցենզիայի պայմանների և պահանջների իրականացման նկատմամբ վերահսկողություն:

ՀՀ օրենսդրության համաձայն` շահումով խաղի կամ խաղատան կազմակերպումը եկամուտ ստանալու նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված շահումով խաղի իրականացման համար սարքավորումների տեղադրումն ու շահագործումն է կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության համար այլ կերպ հնարավորությունների ստեղծումը:

Համաձայն ՀՀ օրենսդրության` շահումով խաղը ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ է, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն: Մեքենայացված խաղը ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատի կամ նման այլ սարքավորման միջոցով իրականացվող խաղ է, որին մասնակցում է միայն խաղացողը, իսկ կենդանի խաղը` ցանկացած խաղ, որին բացի խաղացողից մասնակցում է նաև խաղարկողը, կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների` առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ մեքենայացված խաղի):

ՀՀ-ում խաղային գործի բնագավառում տրամադրվում են 4 տեսակի` ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի (ներառյալ տոտալիզատոր) կազմակերպման լիցենզիաներ:

Ինտերնետ շահումով խաղ է համարվում որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

Խաղատուն է համարվում այն խաղասրահը, որտեղ անց է կացվում կենդանի խաղ, (խաղեր) և (կամ) շահագործվում են 20-ից ավելի մեքենայացված խաղեր:

Համաձայն ՀՀ օրենսդրության` լիցենզավորված անձինք կարող են կազմակերպել օրենքով սահմանված շահումով խաղեր` շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համապատասխան, որը հաստատվում է կազմակերպչի և համաձայնեցվում լիցենզավորող մարմնի կողմից:

Լիցենզավորում

Շահումով խաղի և խաղատան կազմակերպման լիցենզիաները տրամադրվում են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում: Լիցենզիաները տրամադրվում են բարդ ընթացակարգով: Լիցենզիայի համար վճարվող տարեկան պետական տուրքը խաղատան համար կազմում է տարեկան 25 մլն ՀՀ դրամ, շահումով խաղի կազմակերպման համար` տարեկան 5 մլն դրամ, իսկ վիճակախաղի կազմակերպման համար` 100 մլն ՀՀ դրամ: Կազմակերպիչները լիցենզիա տրամադրելու համար լիազոր մարմին (ՀՀ ֆինանսների նախարարություն) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

բ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,

գ) անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

դ) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի` քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվելու մասին,

ե) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները,

զ) շահումով խաղերի մասին տվյալներ,

է) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին տեղեկանքը վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,

ը) շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը:

Պարտադիր պայմաններ և պահանջներ:

Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պայմանները և պահանջները: Այդ պայմաններից և պահանջներից են`

1. շահումով խաղի կազմակերպիչները պարտավոր են ապահովել խաղային ավտոմատների շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը, որը կազմում է 86 տոկոս,

2. գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում,

3. ապահովել խաղասրահի` դրսից ներս անտեսանելիությունը, տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգով,

4. արգելել 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահ և այլն:

Համաձայն օրենսդրության` շահումով խաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները չեն կարող զբաղվել այլ գործունեությամբ:

Հաշվետվությունների ներկայացում

Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչները իրենց գործունեության արդյունքում լիազոր մարմին են ներկայացնում պետության հանդեպ պարտավորությունների վերաբերյալ եռամսյակային և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտի եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են մամուլում և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը ներկայացնում են թերթի մեկ օրինակը:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղի և խաղատան գործունեություն իրականացնող անձինք պետք է Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնեն կասկածելի և 1 մլն ՀՀ դրամը գերազանցող գործարքների, 20 մլն ՀՀ դրամը գերազանցող գործարքների, 50 մլն ՀՀ դրամը գերազանցող անշարժ գույքի հետ կապված գործարքների, ինչպես նաև անկախ գործարքի չափից` կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկատվություն:

Սակայն ՓԼԱՖ-ի շրջանակներում բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից չի ներկայացվել ոչ մի հաշվետվություն կասկածելի գործարքների վերաբերյալ, ինչը պայմանավորված է ՀՀ օրենսդրությամբ այդ պահանջի կիրառման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների բացակայությամբ և կազմակերպիչների` օրենսդրությամբ սահմանված պահանջներին տեղյակ չլինելու կամ դրանք միտումնավոր չպահպանելու պատճառով:

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է պարզ ընթացակարգով, որի համար գանձվում է տարեկան 100 մլն. պետական տուրք: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների համար «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված չեն պարտադիր պայմաններ և պահանջներ:

Վերահսկողություն

Խաղային գործի բնագավառում լիազոր մարմինը խաղատների և շահումով խաղերի վերահսկողությունն իրականացնում է տեղում ստուգումների և փաստաթղթային վերահսկողության միջոցով: Տեղում ստուգումներն իրականացվում են լիցենզիայով վերապահված պարտադիր պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ, իսկ փաստաթղթային վերահսկողությունը իրականացվում է կազմակերպիչների կողմից լիազոր մարմին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության ներկայացման միջոցով:

Հարկային տեսանկյունից շահումով խաղի կազմակերպիչները հարկվում են հաստատագրված վճարով, որի չափերը 2009 թվականի փետրվարի 1-ից ենթարկվել են փոփոխության, այն է`

 

._____________________________________________________________________.

|                          |Մինչև  2009թ.-ի     |2009 թ.-ի փետրվարի   |

|                          |փետրվարի 1-ը        |1-ից հետո (ՀՀ դրամ)  |

|                          |(ՀՀ դրամ)           |                     |

|__________________________|____________________|_____________________|

|խաղասեղան                 |2.5 մլն             |4 մլն                |

|__________________________|____________________|_____________________|

|խաղային ավտոմատ           |75 000              |125 000              |

|__________________________|____________________|_____________________|

|լոտո, բինգո և  մեխանիկական|15 000 x տարածքի    |15 000 x տարածքի     |

|վիճակախաղեր               |մակերես             |մակերես              |

|__________________________|____________________|_____________________|

|ինտերնետ կամ նմանօրինակ   |1 մլն (յուրաքանչյուր|1 մլն (յուրաքանչյուր |

|ցանկացած գլոբալ համակարգի |կայքի համար)        |կայքի համար)         |

|և  ցանկացած համակարգված   |                    |                     |

|կապուղիների միջոցով       |                    |                     |

|ինտերնետ շահումով խաղի    |                    |                     |

|կազմակերպման համար        |                    |                     |

|__________________________|____________________|_____________________|

|անմիջականորեն             |50 000              |75 000 (յուրաքանչյուր|

|(խաղասրահում) ինտերնետ    |(յուրաքանչյուր      |համակարգչի համար)    |

|շահումով խաղերի           |համակարգչի համար)   |                     |

|կազմակերպման համար        |                    |                     |

._____________________________________________________________________.

 

2009 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում շահումով խաղի կազմակերպման լիցենզիա ունի 101, իսկ խաղատան կազմակերպման լիցենզիա` 11 կազմակերպություն (որոնց կանոնակարգերով հայտարարագրված է 93 խաղասեղան և 2590 խաղային ավտոմատ), 2008 թ. ընթացքում շահումով խաղերի և խաղատների գործունեության արդյունքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է մոտ 4.04 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2009 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` 4.66 մլրդ ՀՀ դրամ:

Խաղային գործի բնագավառի վերջին տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2008 թ. շուկայում մեծացել է բնագավառում գործունեություն իրականացնող անձանց քանակը: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ռուսաստանի Դաշնության խաղային գործի բնագավառի օրենսդրությունում տեղի են ունեցել փոփոխություններ, համաձայն որոնց` ՌԴ-ում ընտրվել են 4 խաղային շրջաններ, որտեղ հնարավոր է կազմակերպել շահումով խաղեր:

Համաձայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքի` յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր շահումով խաղի, խաղատան կազմակերպչի գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, 24 ժամվա ընթացքում չեն կարող գերազանցել 9 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող են հեռարձակվել երկու անգամից ոչ ավել և չեն կարող գերազանցել 60 վայրկյանը: Միևնույն ժամանակ շահումով խաղի կամ խաղատան գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների ցուցադրումը, ինչպես նաև արգելվում է շահումով խաղի կամ խաղատան գովազդումը Հանրային հեռուստատեսությամբ, բացառությամբ հովանավորության դեպքերի: «Գովազդի մասին» ՀՀ օրենքով արգելվում է նաև շահումով խաղի կամ խաղատան գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո:

 

Եզրահանգումներ և առաջարկություններ

 

Դիտարկելով միջազգային պրակտիկայում խաղային գործի համակարգերը` կարող ենք եզրակացնել, որ գրեթե բոլոր երկրներում բնագավառում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է լիցենզիա: Լիցենզավորման հիմնական նպատակն է ոլորտը դարձնել վերահսկելի և թափանցիկ, ինչը թույլ կտա պաշտպանել հասարակության անդամների իրավունքները և ազատությունները: Ոլորտում վերահսկողությունը հնարավորություն է ընձեռում պետական իրավասու մարմիններին կանխել ֆինանսական, տնտեսական և այլ հանցագործությունները` սահմանելով խաղային գործի կազմակերպիչների համար պարտականություններ և դրանց խախտման համար կիրառելով պատասխանատվության միջոցներ: Կանխիչ միջոցառումների մեջ է մտնում նաև պայքարն այնպիսի ռիսկային հանցագործությունների դեմ, ինչպիսիք են փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը, ինչպես նաև` պայքարը ստվերային տնտեսության դեմ:

Խաղային գործի լիցենզավորման նպատակն է նաև պաշտպանել հասարակության խոցելի խմբերի, հատկապես` երեխաների և անչափահասների իրավունքները, ստեղծել նպաստավոր պայմաններ, որոնց դեպքում վերջիններիս մասնակցությունը մոլեխաղերին կբացառվի կամ առնվազն կհասցվի նվազագույնի:

 

ՀՀ-ում խաղային գործի բնագավառի զարգացման առաջարկություններ.

 

Առաջարկություն 1. Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն խաղատների կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող կազմակերպությունների հիմնադիրների, ղեկավար և կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ պայմաններ և պահանջներ: Միջազգային փորձի ուսումնասիրության և փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՖԱՏՖ-ի 40+9 ստանդարտների պահպանման տեսանկյունից ելնելով` անհրաժեշտ է սահմանել պայմաններ և պահանջներ կազմակերպությունների հիմնադիրների, ղեկավար և կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, ինչպես նաև անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանել, որ մինչև հիմնադիրների կազմում փոփոխություն կատարելը կամ վերը նշված անձանց պաշտոնների նշանակում կատարելը, անհրաժեշտ է այդ հարցերը համաձայնեցնել լիազոր մարմնի հետ:

 

Առաջարկություն 2. ՀՀ խաղային գործի բնագավառի պատմությունը ցույց է տալիս, որ մեծ թվով կազմակերպություններ զրկվում են գործունեություն իրականացնելու լիցենզիայից` պետության հանդեպ պարտավորությունների առկայության պատճառով: Այդ կազմակերպությունները սնանկ են ճանաչվում, իսկ պետության հանդեպ եղած պարտավորությունները չեն գանձվում: Հաշվի առնելով միջազգային փորձը և ՀՀ-ում առկա իրավիճակը` անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար սահմանել կանոնակարգեր, որոնց համաձայն` կազմակերպությունը պետք է ապահովված լինի դրամական միջոցներով կամ բարձր իրացվելի ակտիվներով, ինչը կհանդիսանա լավագույն միջոցներից մեկը պետության հանդեպ պարտավորությունների չվճարման ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից: ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ է սահմանել նաև շահումով խաղերի շահումների տրամադրման պահուստային ֆոնդերի կիրառումը: Միջազգային փորձի ուսումնասիրությամբ ակնհայտ է դառնում, որ այս մոտեցումը կիրառվում է անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որը հնարավորություն է տալիս խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում վճարել շահումը (կախված շահման չափից` ըստ օրենսդրությամբ նախատեսված վճարման իրականացման ժամկետների և ձևերի):

 

Առաջարկություն 3. Համաձայն ՀՀ օրենսդրության` խաղային գործի բնագավառում լիազոր մարմինը իրականացնում է տեղում և փաստաթղթային վերահսկողություն: Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից բյուջեի հանդեպ պարտավորությունների մասին եռամսյակային հաշվետվությունների ներկայացման միջոցով, ինչն արդյունավետ չէ, քանի որ լիազոր մարմինը այդ տեղեկատվությունը ստանում է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից: Միջազգային փորձի ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ մի շարք երկրներում վերահսկողությունն իրականացվում է խաղատուն կամ խաղասրահ մուտք գործած անձանց, խաղադրույքների և շահումների մասին հաշվետվությունների ներկայացման համակարգերով: Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ է.

1. ՀՀ օրենսդրությամբ սահմանել խաղատան կամ խաղասրահի այցելուների նույնականացման պարտադիր պահանջ,

2. Օրենսդրությամբ նախատեսել խաղատան կամ խաղասրահի նույնականացման համար տրամադրվող քարտերի կիրառման անհրաժեշտություն,

3. Քննարկել այս բնագավառում լիցենզավորող մարմին էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի ներդրման հարցը, ինչն իր էական ազդեցությունը կթողնի վարչարարության նվազեցման և փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում ՖԱՏՖ-ի պայմանների և պահանջների կատարման վրա:

 

Առաջարկություն 4. Ներկայումս ՀՀ-ում խաղատների և շահումով խաղերի կազմակերպիչների կողմից շահագործվում են խաղային ավտոմատներ, որոնց ծրագրային ապահովումը չի ենթարկվում սերտիֆիկացման: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, գրեթե բոլոր երկրներում խաղային ավտոմատների խաղային ծրագրերը սերտիֆիկացվում և կոդավորվում են: Խաղային ավտոմատների համար օրենսդրությամբ պահանջների սահմանումը հնարավորություն է տալիս ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը, խաբեությունից զերծ մնալը և իրականացնել արդյունավետ վերահսկողություն: Մի շարք երկրներում խաղային ավտոմատներում տեղադրվում են սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս տեղում տեխնիկայի միջոցներով ստանալ տեղեկատվություն խաղացողների, ինչպես նաև խաղադրույքների և շահումների մասին: Կախված երկրում ընտրված վերահսկողության ձևից` խաղային ավտոմատների համար կիրառվում է օն-լայն (on line) կամ տեղում վերահսկողություն: Ելնելով վերոնշյալից` ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ է սահմանել խաղային ավտոմատների խաղային ծրագրեր, դրանց սերտիֆիկացման և կոդավորման մեխանիզմներ: Անհրաժեշտ է նաև ներդնել վերահսկողության օն-լայն համակարգ, ինչը հնարավորություն կտա լիցենզավորող մարմնում տեղակայված սերվերի միջոցով պարզել, թե ով է այդ պահին խաղում խաղասրահում և ինչքան գումար է պարտվել կամ շահել: Այս տեսանկյունից անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել այդ համակարգերը, դրանց կիրառման տեխնիկան և տեխնոլոգիան, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական ներդրումները:

 

Առաջարկություն 5. Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում խաղային գործի բնագավառի լիցենզավորման համակարգերի առանձնահատկությունները` անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել ՀՀ-ում խաղային գործի բնագավառում լիցենզիաների տրամադրման գործընթացը` լիազոր մարմնի կատարած յուրաքանչյուր գործողության համար ադեկվատ պետական տուրքի սահմանման նպատակահարմարությունը:

 

Առաջարկություն 6. Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում խաղային գործի բնագավառում կիրառվող խաղային ապարատների համար սահմանված քանակային պայմանները` անհրաժեշտ է օրենքով սահմանել,

1. շահումով խաղի կազմակերպման լիցենզիա, որը հնարավորություն է տալիս կազմակերպչին շահագործել առավելագույնը 35 խաղային ապարատ, որի համար կգանձվեն համապատասխան հարկեր (ամրագրելով նվազագույն շեմը) և տուրքեր.

2. սլոտ սրահների կազմակերպման լիցենզիաների ներդրումը, որը հնարավորություն է տալիս կազմակերպչին շահագործել նվազագույնը 35 և առավելագույնը 100 խաղային ապարատ, որի համար նույնպես կգանձվեն համապատասխան հարկեր (ամրագրելով նվազագույն շեմը) և տուրքեր:

 

Առաջարկություն 7. Համաձայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքի` յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր խաղատան կամ շահումով խաղի կազմակերպչի գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, 24 ժամվա ընթացքում չեն կարող գերազանցել 9 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող են հեռարձակվել երկու անգամից ոչ ավել և չեն կարող գերազանցել 60 վայրկյանը: Միևնույն ժամանակ խաղատան կամ շահումով խաղի գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների ցուցադրումը, ինչպես նաև արգելվում է խաղատան կամ շահումով խաղի գովազդումը Հանրային հեռուստատեսությամբ, բացառությամբ հովանավորության դեպքերի: «Գովազդի մասին» ՀՀ օրենքով արգելվում է նաև խաղատան կամ շահումով խաղի գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո: ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բնագավառի նկատմամբ մասամբ համահունչ են այլ երկրների օրենսդրությանը, սակայն հիմնական խնդիրը հանդիսանում է օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության պատշաճ իրականացումը, քանի որ ՀՀ գործող հեռուստահաղորդակցության ալիքները ողողված են խաղատան կամ շահումով խաղի գովազդներով, և ակնհայտ է, որ չեն պահպանվում գովազդի համար օրենքով սահմանված պահանջները: Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ է խաղատան կամ շահումով խաղի գովազդը հեռուստատեսությամբ ընդհանրապես արգելել և թույլատրել որոշակի տարածքներում: Այս մոտեցումը ընդունված է նաև եվրոպական մի շարք երկրներում:

 

Առաջարկություն 8. Խաղային գործի բնագավառում շահումով խաղերին մասնակցելու համար սահմանափակ գործունակ ճանաչված անձանց հայտնաբերման և նրանց մուտքը խաղասրահ արգելելու համար անհրաժեշտ է լիցենզավորող մարմնի ինտերնետային պաշտոնական կայք էջում նախատեսել համապատասխան տվյալների բազա: Տվյալների բազա կարող են մուտք գործել միայն խաղատան և շահումով խաղի կազմակերպիչները:

 

Առաջարկություն 9. Անհրաժեշտ է «Շահումով խաղերի և խաղատան մասին» ՀՀ օրենքում հստակեցնել պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման գործընթացը, գործունեության իրականացման վայրի նկատմամբ պայմանները և պահանջները, ինչպես նաև սահմանել այն փաստաթղթերի ցանկը, որոնք կազմակերպիչը պետք է փակցնի խաղասրահի տեսանելի մասում:

 

Առաջարկություն 10. Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում խաղատներ այցելում են բավականաչափ օտարերկրյա քաղաքացիներ և այն, որ նրանց այցելությունը հիմնականում իրականացվում է երեկոյան` անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել խաղատներում արտարժույթի փոխանակման սարքավորումների ՊՈՍ-տերմինալների տեղադրման և շահագործման ուղղությամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 1-ի

նիստի N 12 արձանագրային

որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Միջոցառման անվանում|Միջոցառման նպատակը|Կատարման      |Կատարման   |

|   |                   |                  |պատասխանատու  |ժամկետ     |

|___|___________________|__________________|______________|___________|

|1. |«Շահումով խաղերի և |ՀՀ խաղային գործի  |ՀՀ ֆինանսների |2010թ. 4-րդ|

|   |խաղատների մասին» ՀՀ|բնագավառի         |նախարարություն|եռամսյակ   |

|   |օրենքում           |օրենսդրության     |              |           |

|   |փոփոխություններ և  |կատարելագործում,  |              |           |

|   |լրացումներ         |փողերի լվացման և  |              |           |

|   |կատարելու մասին» ՀՀ|ահաբեկչության     |              |           |

|   |օրենքի և  դրանից   |ֆինանսավորման դեմ |              |           |

|   |բխող մի շարք       |պայքարի           |              |           |

|   |օրենքների նախագծերի|տեսանկյունից      |              |           |

|   |ներկայացում ՀՀ     |լիցենզավորման և   |              |           |

|   |կառավարություն     |վերահսկողության   |              |           |

|   |                   |նոր մեթոդների     |              |           |

|   |                   |ներդրում          |              |           |

|___|___________________|__________________|______________|___________|

|2. |«Հայաստանի         |Խաղային գործի     |ՀՀ ֆինանսների |Սույն      |

|   |Հանրապետության     |բնագավառում փողերի|նախարարություն|ծրագրով    |

|   |կառավարության 2004 |լվացման և         |              |սահմանված  |

|   |թվականի հուլիսի    |ահաբեկչության դեմ |              |1-ին կետով |

|   |29-ի «Շահումով     |պայքարի           |              |սահմանված  |

|   |խաղերի և  խաղատների|տեսանկյունից      |              |օրենքներն  |

|   |մասին» Հայաստանի   |լիցենզավորման     |              |ուժի մեջ   |

|   |Հանրապետության     |մեխանիզմների      |              |մտնելուց   |

|   |օրենքի կիրարկումը  |սահմանում         |              |հետո 6     |

|   |ապահովելու մասին»  |                  |              |ամսյա      |

|   |N 1164-Ն որոշման   |                  |              |ժամկետում  |

|   |մեջ փոփոխություններ|                  |              |           |

|   |և  լրացումներ      |                  |              |           |

|   |կատարելու մասին» ՀՀ|                  |              |           |

|   |կառավարության      |                  |              |           |

|   |որոշման նախագծի    |                  |              |           |

|   |ներկայացում ՀՀ     |                  |              |           |

|   |կառավարություն     |                  |              |           |

|___|___________________|__________________|______________|___________|

|3. |«Խաղատների և       |Խաղային գործի     |ՀՀ ֆինանսների |Սույն      |

|   |շահումով խաղերի    |բնագավառում փողերի|նախարարություն|ծրագրի     |

|   |կազմակերպիչների    |լվացման և         |              |1-ին կետով |

|   |կողմից լիցենզավորող|ահաբեկչության դեմ |              |սահմանված  |

|   |մարմին էլեկտրոնային|պայքարի           |              |օրենքներն  |

|   |հաշվետվությունների |տեսանկյունից      |              |ուժի մեջ   |

|   |ներկայացման կարգը  |հաշվետվությունների|              |մտնելուց   |

|   |հաստատելու մասին»  |նոր մեխանիզմների  |              |հետո 8     |

|   |ՀՀ կառավարության   |սահմանում         |              |ամսյա      |

|   |որոշման նախագծի    |                  |              |ժամկետում  |

|   |ներկայացում ՀՀ     |                  |              |           |

|   |կառավարություն     |                  |              |           |

|___|___________________|__________________|______________|___________|

|4. |«ՀՀ խաղային գործի  |Խաղային գործի     |ՀՀ ֆինանսների |2011թ. 4-րդ|

|   |բնագավառում լիազոր |բնագավառում       |նախարարություն|եռամսյակ   |

|   |մարմնի կողմից      |կազմակերպվող      |              |           |

|   |կազմակերպվող       |ստուգումների      |              |           |

|   |ստուգումների կարգը |հստակեցում        |              |           |

|   |և  կանոնները       |                  |              |           |

|   |հաստատելու մասին»  |                  |              |           |

|   |ՀՀ ֆինանսների      |                  |              |           |

|   |նախարարի հրամանի   |                  |              |           |

|   |նախագծի մշակում    |                  |              |           |

|___|___________________|__________________|______________|___________|

|5. |»»Խաղատների, սլոտ  |Խաղային գործի     |ՀՀ ֆինանսների |Սույն      |

|   |սրահների և         |բնագավառում փողերի|նախարարություն|ծրագրի 1-ին|

|   |շահումով խաղերի    |լվացման և         |              |սահմանված  |

|   |կազմակերպիչների    |ահաբեկչության դեմ |              |օրենքներն  |

|   |հիմնադիրների,      |պայքարի           |              |ուժի մեջ   |

|   |ղեկավար և  կարևոր  |տեսանկյունից      |              |մտնելուց   |

|   |պաշտոններ զբաղեցնող|լիցենզավորման     |              |հետո 2     |

|   |անձանց` մինչև      |մեխանիզմների      |              |ամսյա      |

|   |նշված պաշտոններ    |սահմանում         |              |ժամկետում  |

|   |զբաղեցնելը         |                  |              |           |

|   |լիցենզավորող մարմին|                  |              |           |

|   |անհրաժեշտ          |                  |              |           |

|   |փաստաթղթերի        |                  |              |           |

|   |ներկայացման կարգը  |                  |              |           |

|   |և  ձևերը           |                  |              |           |

|   |հաստատելու մասին»  |                  |              |           |

|   |ՀՀ կառավարության   |                  |              |           |

|   |որոշման նախագծի    |                  |              |           |

|   |ներկայացում ՀՀ     |                  |              |           |

|   |կառավարություն     |                  |              |           |

|___|___________________|__________________|______________|___________|

|6. |ՀՀ-ում Խաղային     |ՀՀ-ում Խաղային    |ՀՀ ֆինանսների |2010թ. 2-րդ|

|   |ավտոմատների համար  |ավտոմատների համար |նախարարություն|եռամսյակ   |

|   |կիրառվող օն-լայն   |կիրառվող օն-լայն  |              |           |

|   |(on line)          |(on line)         |              |           |

|   |վերահսկողության    |վերահսկողության   |              |           |

|   |համակարգի ներդրման |համակարգի ներդրման|              |           |

|   |համար անհրաժեշտ    |համար անհրաժեշտ   |              |           |

|   |ֆինանսական         |ֆինանսական        |              |           |

|   |միջոցների          |միջոցների         |              |           |

|   |վերաբերյալ         |գնահատում         |              |           |

|   |տեղեկանքի          |                  |              |           |

|   |ներկայացում ՀՀ     |                  |              |           |

|   |կառավարություն     |                  |              |           |

|___|___________________|__________________|______________|___________|

|7. |Խաղային գործի      |Կազմակերպիչների   |ՀՀ ֆինանսների |Սույն      |

|   |բնագավառում        |կողմից պետության  |նախարարություն|ծրագրի     |

|   |գործունեություն    |հանդեպ պարտա-     |              |1-ին կետով |

|   |իրականացնող        |վորությունների    |              |սահմանված  |

|   |կազմակերպիչների`   |չվճարման ռիսկերի  |              |օրենքներն  |

|   |դրամական միջոցներով|նվազեցում, անձանց |              |ուժի մեջ   |

|   |և  բարձր իրացվելի  |իրավունքների      |              |մտնելուց   |

|   |ակտիվներով         |պաշտպանություն    |              |հետո 3     |

|   |ապահովվածության    |                  |              |ամսյա      |

|   |կանոնակարգերի      |                  |              |ժամկետում  |

|   |նախագծերի          |                  |              |           |

|   |ներկայացում ՀՀ     |                  |              |           |

|   |կառավարություն     |                  |              |           |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2010
N 12
Արձանագրային որոշում