040.0592.190998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 592
ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի առաջարկությունը և հաստատել հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ծրագրի շրջանակներում անցկացված «Համայնքների զարգացման բաղադրիչի իրականացում» մրցույթի արդյունքում «Շեն» հասարակական կազմակերպությունը հաղթող ճանաչելու մասին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 6-ի որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 19-ից: