Սեղմել Esc փակելու համար:
2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆ ...

 

 

050.0047.010410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010148

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2010 թվականի թիվ 47-Ն

 

2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2010 թվականի ապրիլի 30-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Յոհան Կրոյֆ» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի

խորհրդի 2010 թվականի

մարտի 16-ի թիվ 47-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՅՈՀԱՆ ԿՐՈՅՖ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ

 

1. «Յոհան Կրոյֆ» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Միջազգային ֆուտբոլի արքաները» դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Յոհան Կրոյֆ» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանակում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանակում` ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPՍBLIC OF ARMENIA» մակագրության միջև Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2010»:

Հուշադրամի դարձերեսին Նիդերլանդների ազգային գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ միասին ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Յոհան Կրոյֆի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Յոհան Կրոյֆի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «JOHAN CRՍYFF» գրառումը:

Հուշադրամը` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ռոբերտ Կոտովիչը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

    Անվանական արժեքը                  100 դրամ

    Մետաղը և  հարգը արծաթ,            925 o +- 5 o

    Զանգվածը                          28,28 +- 0,25 գ

    Տրամագիծը                         38,61 +- 0,15 մմ

    Ձևը                               կլոր

    Որակը                             պրուֆ

    Ձևավորումը                        դրոշմատպագրություն դարձերեսին

    Դրամաշուրթը                       հարթ

    Տպաքանակը                         մինչև  20.000 հատ

 

1.2 «ՅՈՀԱՆ ԿՐՈՅՖ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

-------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.03.2010
N 47-Ն
Որոշում