Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿ ...

 

 

110.0113.080410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010153

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 մարտի 2010 թվականի N 113-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 981-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը:

4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

(հրամանը փոփ. 15.06.10 թիվ 579-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ ԿԳ նախարարի

2010 թվականի մարտի 18-ի

N 113-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման հետ կապված հարաբերությունները:

1. Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Հաստատություն) հիմնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը և Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության` կազմակերպում և ապահովում են Հաստատություն կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` Խորհուրդ) անդամների ընտրության գործընթացը:

2. Հաստատություններում` Խորհուրդը կազմվում է 8 անդամից:

(2-րդ կետը փոփ. 15.06.10 թիվ 579-Ն հրաման)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 15.06.10 թիվ 579-Ն հրաման)

4. Խորհրդի անդամներին, երեք տարի ժամկետով, առաջադրում են.

i

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,

2) լիազորված մարմինը,

3) մանկավարժական խորհուրդը,

4) ծնողական խորհուրդը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների:

(4-րդ կետը փոփ. 24.02.15 թիվ 102-Ն, 12.11.15 թիվ 956-Ն հրամաններ)

5. Մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն առաջադրում է Խորհրդի մեկ անդամ:

6. Նախարարության ենթակայության հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը առաջադրում է Խորհրդի 3 անդամ, Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետը 1 անդամ, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը 1 անդամ:

(6-րդ կետը փոփ. 15.06.10 թիվ 579-Ն հրաման)

7. Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության Հաստատություններում մարզպետն առաջադրում է Խորհրդի 3 անդամ, որից մեկին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:

8. Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հաստատությունների Խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 3 անդամ:

9. Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ տվյալ Հաստատությունում առնվազն 3 տարվա մանկավարժական գործունեության ստաժ ունեցող անդամներից ընտրում է Խորհրդի 2 անդամ:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ստաժի պայմանը չի գործում 3 տարուց պակաս գործող Հաստատության Խորհրդի անդամ ընտրելիս:

11. Հաստատության ծնողական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Հաստատության Խորհրդի 2 անդամ, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների խորհրդի կազմում մեկական ներկայացուցիչ են առաջադրում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարները:

(11-րդ կետը փոփ. 24.02.15 թիվ 102-Ն հրաման)

11.1 Հաստատության խորհրդի կազմում ՀՀ կրթության և գիտության նախարարության, լիազորված մարմնի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել տվյալ ուսումնական հաստատությունում սովորողի այն ծնողը, ով միաժամանակ հանդիսանում է տվյալ հաստատության մանկավարժ:

(11.1-ին կետը լրաց. 03.11.14 թիվ 1066-Ն, 24.02.15 թիվ 102-Ն հրամաններ)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 22.06.11 թիվ 742-Ն հրաման)

13. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

14. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերի պահանջներին:

15. Օրենքով սահմանված դեպքերում` Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու` համաձայն սույն կարգի:

16. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ Հաստատության Խորհրդի կազմում:

17. Լիազորված մարմինը հիմք ընդունելով Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշումները, 10-օրյա ժամկետում, ըստ ենթակայության` հաստատում է Խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է Խորհրդի անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց թեկնածությունը:

18. Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ Խորհրդի անդամը:

19. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.

1) ընտրությունը չկայանալու դեպքում եռօրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քվեարկություն,

2) կրկնակի քվեարկությամբ ընտրությունը չկայանալու դեպքում` ընտրված է համարվում առավել ձայն ստացած թեկնածուն:

Այս պայմանի անհնարինության դեպքում վիճակահանությամբ որոշվում է Խորհրդի նախագահը: Վիճակահանությանը մասնակցում են առավել ձայն ստացած թեկնածուները:

20. Խորհրդի նիստերը գումարվում են Հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազորված մարմնի, Հաստատության տնօրենի կամ Խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
18.03.2010
N 113-Ն
Հրաման