Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0595.190998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 595

 

ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` «Ջրշին» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի Վարդանանց փողոցի թիվ 13ա վարչական շենքի առաջին հարկը (348,8 քառ.մ մակերեսով) և նկուղային հարկից 65 քառ.մ (այդ թվում` բունկերը` 24 քառ.մ) սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` նշված տարածքում «Արմենիա» բանկի կողմից կատարված վերանորոգման աշխատանքների դիմաց հատուցման նպատակով «Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերության` միջազգային զարգացման ընկերակցության և գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հատուկ հաշիվների ազատ մնացորդների նկատմամբ ստացված վրաեկի կուտակիչ հաշիվներից «Արմենիա» բանկի լուծարքային հանձնաժողովին 51000 ԱՄՆ-ի դոլար փոխանցելու պայմանով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.1998
N 595
Որոշում