ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
18 մարտի 2010 թվականի N 10
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2009 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մարտի 18-ի նիստի
N 10 արձանագրային որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻԿԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2009 Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2009 թ.-ի ընթացքում ՀՀ պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մշակվել և համաձայնեցվել է թրաֆիկինգի ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի օրինակելի ձևը, որի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդի /այսուհետ` Խորհուրդ/ քննարկմանը և 2009 թ. մարտին կայացած նիստի ընթացքում արժանացել է հավանության:
ՀՀ-ում Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի /այսուհետ` ԹԱԽ/ ներքո ստեղծվել է միջգերատեսչական իրավական ենթախումբ` ՀՀ օրենսդրության, ենթաօրենսդրական ու նորմատիվ ակտերի ուսումնասիրության և համապատասխան առաջարկությունների ներկայացման նպատակով: ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանության և դրանում փոփոխությունների վերաբերյալ առաջարկները ենթախումբը 2009 թ.-ի նոյեմբերին ներկայացրել է Խորհրդին` ԹԱԽ քննարկումներից և միջգերատեսչական համաձայնեցումից հետո: Խորհրդի որոշմամբ այն, լրամշակումից հետո, կներկայացվի վերջինիս հավանությանը` 2010 թ.-ի առաջին նիստի ընթացքում:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ նշանակալի ձեռքբերում էր նաև ԱՄՆ Պետքարտուղարության` թրաֆիկինգի վերաբերյալ ամենամյա զեկույցում` Հայաստանի վերադասակարգումը երկրների 2-րդ խմբի վերահսկման ցուցակից բուն 2-րդ խումբ:
2009 թ.-ի երկրորդ կիսամյակի ընթացքում վերջնականացվել են 2008 թ.-ի նոյեմբերին ընդունված «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի» կիրարկման շուրջ քննարկումները և առաջարկություններ կազմվել` նշյալ կարգում համապատասխան փոփոխություններն իրականացնելու նպատակով: Փոփոխությունների փաթեթը հավանության է արժանացել Խորհրդի նոյեմբերին կայացած նիստի ժամանակ և համապատասխան որոշման նախագծով ներկայացվել է ՀՀ կառավարություն` ընդունման համար:
Սկսվել են աշխատանքները 2010-2012 թթ.-ի համար ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ազգային 3-րդ ծրագրի մշակման ուղղությամբ: Մանրամասնորեն քննարկվել է ցուցիչների համակարգը, որը կներառվի ազգային 3-րդ ծրագրում` կատարողականն առավել շոշափելիորեն գնահատելու համար:
2009 թ.-ի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում թրաֆիկինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրով տրվող սուբսիդիայի հիմքում դրվող ծախսերը տարբերակելու կարգը հաստատելու մասին» 1358-Ն որոշումը, որով կարգավորվում է թրաֆիկինգի զոհերին վերականգնողական կենտրոններում ծառայությունների մատուցման համար պետական ֆինանսավորումը:
2009 թ.-ի նոյեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հիմնականում առավել խստացված պատժաչափեր են սահմանվում թրաֆիկինգի համագործակցության համար:
2009 թ.-ի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրվեց Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը:
1. ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ-ն, ի դեմս Միջազգային կազմակերպությունների վարչության, շարունակել է համակարգել ԹԱԽ աշխատանքները: Հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել ԹԱԽ 11 հանդիպում և 2 արտագնա նիստ` նվիրված Ազգային ուղղորդման կարգի կիրառմանը և 2007-2009 թթ.-ի ազգային ծրագրի կատարման գնահատման նպատակով ցուցիչների մշակմանը:
Վարչության պետը մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխմանն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային փորձնական ծրագրի իրականացման խնդիրների քննարկմանը և ուսուցիչների համար ուղեցույցի մշակման տենդերի անցկացմանը:
Վարչության պետը, որպես ԹԱԽ ղեկավար, նախնական փորձաքննության է ենթարկել ՄԱԶԾ, ԱՄԿ և ԵԱՀԿ օժանդակությամբ կազմվող` թրաֆիկինգի հարցերով իրավապահ մարմինների համար պատրաստվող ուղեցույցը, որի արդյունքում այն ներկայացվել է մասնագիտական խմբագրման: Այն ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին` իրավապահ մարմինների ուսուցողական ծրագրերում ներդնելու նպատակով փորձագիտական եզրակացություն տալու և ուղեցույցի տեքստը վերջնական տեսքի բերելու համար: Գործընթացներն ավարտվել են և ուղեցույցը հանձնվել է տպագրության:
ՀՀ ԱԳՆ-ն քննարկումներ է իրականացրել «Մարդը դժբախտության մեջ» և «Վորլդ վիժըն» հասարակական կազմակերպությունների հետ` ճշգրտելու Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ վերջիններիս կողմից նախատեսվող և իրականացվող ծրագրերի ուղղությունները և օժանդակելու նրանց` համահունչ դարձնելու դրանք ոլորտում հանրապետության առաջնայնություններին:
ՀՀ ԱԳՆ-ն օժանդակել է հունիսի 22-ից Եգիպտոսի Արաբական Հանրապետության կողմից ՀՀ 25 ոստիկանի վերապատրաստման կազմակերպմանը «Թրաֆիկինգի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում` Եգիպտոսի ոստիկանական ակադեմիայում:
ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետը և հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի ներկայացուցիչն ակտիվ մասնակցություն են ունեցել թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային ու հասարակական կազմակերպությունների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացներին` ելույթներ ունենալով 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի, ՀՀ-ում թրաֆիկինգի առումով իրավիճակի ու միտումների, ինչպես նաև թրաֆիկինգի ենթարկված անձանց ուղղորդման կարգի, արտերկրում ՀՀ քաղաքացի թրաֆիկինգի զոհերին տրամադրվող աջակցության և դրանցում ՀՀ դիվանագիտական ու հյուպատոսական ծառայությունների դերի վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնությամբ, առաջին անգամ ՀՀ խաղաղապահ բրիգադի անդամների համար հունիսի 29-ից հուլիսի 1-ը կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց` ՆԱՏՕ-ի քոլեջի համապատասխան մասնագետների մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչությունը համակարգել է մայիսի 6-8-ը մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ տկն. Էվա Բիոդեի աշխատանքային այցը Հայաստան:
Հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի առաջարկություններով քննարկվել են արտերկրում հայտնաբերված ՀՀ քաղաքացի թրաֆիկինգի զոհերի վերադարձի և նախնական աջակցության ապահովման նպատակով առանձին ֆինանսական հատկացումներ նախատեսելու հնարավորությունները, ինչպես նաև անվճար վերադարձի վկայականների տրամադրումը թրաֆիկինգի զոհերին` համապատասխան փոփոխություններ կատարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:
Շարունակվել են աշխատանքները արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման նպատակով միջկառավարական երկկողմանի ռեադմիսիոն պայմանագրերի կնքման ուղղությամբ: Նորվեգիայի, Բենիլյուքսի և Լեհաստանի հետ բանակցություններն ավարտված են, իսկ ՈՒկրաինայի, Ռումինիայի, Մոլդովայի, Էստոնիայի, Կիպրոսի, Չեխիայի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների հետ բանակցությունները շարունակվում են:
Քանի որ Հայաստանից աշխատանքային միգրանտների մոտ 93 տոկոսը մեկնում է ՌԴ, 2009 թ. ապրիլին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների բաժնի վարիչը և Հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի ներկայացուցիչը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի գլխավորած պատվիրակության կազմում, մասնակցել են «Ապահով ճամփորդություն. նախամիգրացիոն հաշվառում և պատշաճ ստուգում» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության հետ քննարկումներին, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպված հանդիպմանը համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալության և Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որով կկարգավորվեն աշխատուժի միգրացիայի հարցերը և կպաշտպանվեն աշխատանքային միգրանտների շահերը:
2. ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական վարչության ներկայացուցիչը ներգրավվել է ԹԱԽ իրավական հարցերով ենթախմբի աշխատանքներում:
Ի կատարումն Ազգային ծրագրի 2.1.11 կետի` Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվել է մեկօրյա սեմինար` «Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունը մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի համատեքստում» թեմայով:
Ի կատարումն Ազգային ծրագրի 2.2.2 կետի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և թրաֆիկինգի դեմ պայքարի և զոհերի աջակցության ԵԱՀԿ համատեղ ծրագրի շրջանակներում հանրապետության 4 մարզերում (Շիրակ, Լոռի, Սյունիք, Արարատ) և Երևան քաղաքում կազմակերպվել են դասընթացներ: Արարատի մարզում դասընթացի կազմակերպման աշխատանքներին մասնակցել է նաև ՄԱԶԾ թրաֆիկինգի դեմ պայքարի ծրագիրը:
Ի կատարումն Ազգային ծրագրի 2.2.3 կետի` «Սոցիալական ժամ» նախագծի շրջանակներում նախապատրաստվել և հեռարձակվել է թրաֆիկինգի խնդիրներին նվիրված հեռուստահաղորդում:
Իրականացվել են միջոցառումներ, ուղղված Ազգային ծրագրի 2.3.1 կետի իրականացմանը:
Տվյալ ծրագիրը ներառում է մի շարք բաղադրիչներ, այն է`
- ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին աջակցության և խորհրդատվության տրամադրում,
- ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին կրթաթոշակի և միանվագ դրամական օգնության տրամադրում,
- ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների, կահույքի, կենցաղային սարքերի և սարքավորումների տրամադրում:
Ի կատարումն Ազգային ծրագրի 3.2.1 կետի, մշակվել է պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում թրաֆիկինգի զոհերին ծառայություններ մատուցելու նպատակով կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրով տրվող սուբսիդիաների հիմքում դրվող ծախսերը տարբերակելու կարգ: Ընդունվել է ՀՀ կառավարության 2009 թ. նոյեմբերի 26-ի թիվ 1358-Ն որոշմամբ և կկիրառվի 2010 թվականից:
Ի կատարումն Ազգային ծրագրի 4-րդ բաժնի պահանջների` իրականացվել են հետևյալ միջոցառումները.
- ԹՊԱՐԿ ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվում է թրաֆիկինգի զոհերի պաշտպանության և օգնության գործընթացի մշտադիտարկում (նախապատրաստվել են 3 եռամսյակային մոնիթորինգային զեկույցներ):
- Միջգերատեսչական համագործակցության կանոնակարգման նպատակով և ի կատարումն Ազգային ուղղորդման կարգի դրույթների` մշակվել են թրաֆիկինգի զոհերի ուղղորդման թերթիկներ:
- Մշակվել են առաջարկություններ քաղաքացիական ծառայության համակարգում 2010 թվականից թրաֆիկինգի հարցերով ուսուցողական մոդուլի ներդրման համար:
- Մշակվել և տպագրվել է «Սոցիալական աջակցության մասին» և «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների դրույթները լուսաբանող գրքույկ: Տարածվում է նպատակային խմբերի հետ կազմակերպված սեմինարների և կլոր սեղանների ժամանակ:
3. ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2009 թվականի ընթացքում առողջապահության նախարարության կողմից թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները:
Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվել են Հայաստանի բժշկական հաստատությունների մասնագետների իրազեկումը` թրաֆիկինգի զոհերի հետազոտման և հիվանդանոցային բուժման կազմակերպման և «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի» առնչությամբ:
ՀՀ առողջապահության նախարարը դիմել է ՀՀ կառավարությանը «ՀՀ կառավարության 04.03.2004 թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված սոցիալապես անապահով և առանձին/հատուկ խմբերի ցանկում» թրաֆիկինգի զոհերի ընդգրկումը նախատեսելու համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու հասարակական կազմակերպությունների հետ` թրաֆիկինգի զոհերի բուժման կազմակերպման նպատակով:
4. ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2009 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ միջոցառումները.
- Ի կատարումն 2007-2009 թթ. ՀՀ -ում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի ժամանակացույցի 1.1.1 կետի մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է ս.թ. նոյեմբերին:
- ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում քրեակատարողական ծառայողների և ԴԱՀԿ ծառայողների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերում ներառվել է նաև թրաֆիկինգին նվիրված ուսումնական դասընթաց:
5. ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն ՀՀ կառավարության 06.12.2007 թ. 1598-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի 2.4.1, 2.4.2, 2.4.3 կետերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրի շրջանակներում 2009 թվականին ցուցաբերվել է ՓՄՁ սուբյեկտ ներկայացնող անձանց աջակցություն:
Մասնավորապես, ՀՀ կառավարության 11.12.2008 թ. N 1480-Ն որոշմամբ հաստատված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից 2009 թվականի ընթացքում աջակցություն է ցուցաբերվել 1565 գործարար կանանց ծրագրային հետևյալ ուղղություններով.
.___________________________________________________________________.
|Հ/Հ|Աջակցության ուղղությունները |2009 թ. |
| | |աջակցություն |
| | |ստացած կանանց|
| | |թիվը |
|___|_________________________________________________|_____________|
| 1 |Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն | 1024 |
|___|_________________________________________________|_____________|
| 2 |Աջակցություն սկսնակ գործարարներին | 88 |
|___|_________________________________________________|_____________|
| 3 |ՈՒսուցողական աջակցություն | 375 |
|___|_________________________________________________|_____________|
| 4 |Թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների)| 70 |
| |շուկաներ առաջմղման աջակցություն | |
|___|_________________________________________________|_____________|
| 5 |Վարկային երաշխավորությունների տրամադրում | 8 |
|___|_________________________________________________|_____________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 1565 |
.___________________________________________________________________.
6. ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի 2.3.2 կետով նախատեսված է. «Դպրոցականների համար մշակել և տարածել կրթական նյութեր, որոնք արտացոլում են մարդու իրավունքները, ընդգծում սեռային խտրականության անթույլատրելիությունը և դրա կործանարար հետևանքները, գենդերային հավասարությունը և յուրաքանչյուր մարդու արժանապատվության ու ամբողջական կերպարի կարևորությունը»: Նշված գործողությունը իրականացվում է 12-ամյա հանրակրթության հիմնական և ավագ դպրոցների «Հասարակագիտություն» առարկային չափորոշիչներով և ծրագրերով:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության միջև կնքված փոխըմբռնման ծրագրի շրջանակներում իրականացվում է «մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային փորձնական ծրագիրը: Այս տարածաշրջանային ծրագիրը նախատեսում է երեք թիրախ պետություններում բարձրացնել կրթության նախարարությունների կարողությունները մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի գործում` այդ երկրների ազգային ծրագրերին համապատասխան և նպաստել թրաֆիկինգի թեման դպրոցական ծրագրում ընդգրկելուն:
Ծրագրի տևողությունը երկու տարի է` 2008 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի հոկտեմբերը: Ծրագրի շրջանակներում 2009 թվականի ընթացքում մշակվել են «Թրաֆիկինգ» (ձեռնարկ սովորողի համար) և «Թրաֆիկինգ» (ձեռնարկ ուսուցիչների համար) ձեռնարկները և ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել են գործածության, որպես հանրակրթական ավագ դպրոցի ուսումնաօժանդակ ձեռնարկներ: Հանրապետության 17 ուսումնական հաստատությունների և ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի տարածքային մասնաճյուղերի 32 մասնագետների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, 17 ուսումնական հաստատություններում երաշխավորված ձեռնարկները փորձարկվել են:
2003 թվականից «Հայկական կարիտաս» բարեգործական կազմակերպությունը հանրապետության դպրոցներում իրականացնում է անօրինական միգրացիայի կանխարգելման ծրագրեր: 2008 թվականի հունվարից մեկնարկել և 2009 թվականի դեկտեմբերին ավարտվել է «Ապօրինի միգրացիայի և թրաֆիկինգի կանխարգելում» ծրագիրը: Ծրագրում ընդգրկված էին Երևանի, Արմավիրի ու Կոտայքի 60 դպրոցներ: Ծրագիրը իրականացվել է 24 ամիսների ընթացքում և հիմնականում ուղղված էր ավագ դպրոցականներին:
Ծրագրի նպատակն էր բարձրացնել միջնակարգ դպրոցների ուսուցիչների և աշակերտների իրազեկությունը: Ծրագրի գործողությունները ներառում էին` ուսուցիչների ուսուցանում «Ապօրինի միգրացիա և մարդկային թրաֆիկինգ» թեմայով և այդ նյութի փոխանցումը աշակերտներին, նրանց ծնողներին, ինչպես նաև լայն հասարակությանը: Այս նախագծի արդյունքում, 60 դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, ինչպես նաև հասարակության այլ անդամներ ստացան տեղեկատվություն և բարձրացավ նրանց իրազեկությունը ապօրինի միգրացիայի և մարդկային թրաֆիկինգի վերաբերյալ:
2009 թվականի մայիսից «Մարդը դժբախտության մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը գործընկերներ «Հույս և օգնություն» ՀԿ-ի և Հայ օգնության միության (ՀՕՄ) հետ համատեղ, իրականացնում է «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագիրը: Ծրագիրն իր մեջ ընդգրկում է իրավիճակի հետազոտման, իրազեկման, ուսուցման և աջակցության փուլեր: 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, իրավիճակի հետազոտման շրջանակներում, հարցում է իրականացվել հանրապետության 12 դպրոցներում (4 գյուղական և 8 քաղաքային):
7. ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության 2007 թ.-ի դեկտեմբերի 6-ի թիվ 1598-Ն որոշմամբ հաստատված «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի 2007-2009 թթ. Ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի» Ն.1 հավելվածի 2.2.2 կետի և Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի մարտի 11-ին կայացած նիստի Ն. 3 արձանագրության 2.2 կետի` 2009 թ. իրականացվելիք հակաթրաֆիկինգային բնույթի միջոցառումների վերաբերյալ Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից կազմակերպվել են քննարկումներ, որոնց մասնակցել են Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկումների արդյունքում ծրագրերի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են վերոհիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախարարության կողմից ՀՀ 2009 թ.-ի պետական բյուջեի հակաթրաֆիկինգային բնույթի ծախսային ծրագրերով նախատեսված ծրագրերում կատարվել են բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ և արդյունքների մասին պարբերաբար զեկուցվել է Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի նիստերի ընթացքում:
Ս.թ. հուլիսի 27-30-ին Երևան քաղաքում կազմակերպված սեմինար-դասընթացով (ուսուցում ուսուցանողների համար մեթոդով դասընթացներ) մեկնարկել է «Երիտասարդության դերը մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) կանխարգելման գործում» ծրագիրը, որը շարունակվել է ՀՀ մարզերում` երևանյան դասընթացների մասնակիցների կողմից կազմակերպվող սեմինար-դասընթացների տեսքով: Վերոհիշյալ ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի Ն. 1 հավելվածի 08 բաժնի 04 խմբի 01 դասի ծրագրերի գծով նախատեսված հատկացումների «02. Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիկինգի դեմ պայքարի միջոցառումներ» ծրագրով նախատեսված գումարների հաշվին` 1.653.000 դրամ գումարի չափով:
Ծրագիրն ավարտվել է 2009 թ. դեկտեմբեր ամսին` «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումներ» ծրագրի հետ համատեղ: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի Ն. 1 հավելվածի 08 բաժնի 04 խմբի 01 դասի ծրագրերի գծով նախատեսված հատկացումների «02. Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիկինգի դեմ պայքարի միջոցառումներ» ծրագրով նախատեսված գումարների հաշվին` 5.500.000 դրամ գումարի չափով:
Վերջինս դիտարկվում էր որպես վերոնշյալ երկու փոխկապակցված ծրագրերի տրամաբանական ամփոփում` ՀՀ հանրային հեռուստաալիքով դեկտեմբերի 22-ին իրականացված Երևանի և ՀՀ Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերը կապող հեռուստակամուրջ-քննարկման տեսքով:
8. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը թրաֆիքինգի դեմ պայքարի նպատակով գրքույկների, տեղեկատվական թերթոնների մշակման և հրատարակման նպատակով 2009 թ. պետական բյուջեում հատկացվել է 6,0 մլն դրամ:
ՀՀ կառավարության 2007 թ.-ի դեկտեմբերի 6-ի թիվ 1598-Ն որոշմամբ հաստատված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի 2007-2009 թթ. Ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի» 2.1.8 կետին համապատասխան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության (ՄԳ) կողմից մշակվել և 100.000 օրինակով տպագրվել է «Օրինական ճանապարհով օտարերկրյա պետություններ մուտք գործելու, բնակվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մասին» տեղեկատվական թերթոնը, այդ նպատակով ծախսելով հատկացված 6 մլն-ից 3 մլն դրամը: Թերթոնի 10.000 օրինակ տրամադրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայություն գործակալությանը, 30.000-ը` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին, 20.000-ը` «Զվարթնոց» օդանավակայանին, 40.000-ը ռեսուրս կենտրոններին:
«Թրաֆիքինգի դեմ պայքարի 2007-2009 թթ. ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի» 2.1.4 կետին համապատասխան, մշակվել և ս.թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել «Թրաֆիկինգ` ժամանակակից ստրկություն» տեղեկատվական գրքույկի նախագիծը: Միաժամանակ ելնելով այն հանգամանքից, որ նմանատիպ բովանդակությամբ թերթոններ և գրքույկներ արդեն իսկ հրատարակվել են մի շարք կազմակերպությունների, ինչպես օրինակ` «Մարդը դժբախտության մեջ» (People in need) չեխական կազմակերպության, «Միացյալ մեթոդիստների միություն (UMCOR)-ի», «Հայկական կարմիր խաչի ընկերություն» «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից, և հաշվի առնելով պետական բյուջեի միջոցների սղությունը, ՄԳ-ն առաջարկել է չհրատարակել հիշատակված գրքույկը, խնայելով ՀՀ 2009 թվականի պետական բյուջեում այդ նպատակի համար հատկացված 3 մլն դրամը: Հարցը ներկայացվել և հավանության է արժանացել 2009 թ.-ի նոյեմբերի 27-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստում:
Շարունակվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ` «Ապահով ճամփորդություն». նախամիգրացիոն գրանցման և պատշաճ հարցումների ծրագրի շրջանակներում ՄԳ-ում գործող Միգրանտների սպասարկման կենտրոնի աշխատանքները: Կենտրոն դիմած ՀՀ քաղաքացիներին տրամադրվել են արժանահավատ տեղեկություններ հավանական նպատակակետ արտերկրներ մուտքի, բնակության և աշխատանքային գործունեության կարգի ու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև թրաֆիքինգի վտանգի մասին: Ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրվել մոտ 500 մարդու: Խորհրդատվության հետ նրանց տրամադրվել է նաև ՄՄԿ-ի կողմից հրատարակված «Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր աշխատանքային միգրանտի իրավական ուղեցույց» գրքույկը, ԱՄԿ-ի կողմից հրատարակված «Միգրանտների տեղեկատվական ուղեցույց Հայաստան-Թուրքիա», «Միգրանտների տեղեկատվական ուղեցույց Հայաստան-Հունաստան» և «Պօսօբիե դլյա տռուդօվիխ միգռանտօվ իզ ՈՒկրաինի, Մօլդօվի, Առմենիի, Ազերբադժանա ի Գռուզիի վ Ռօսսիյու» գրքույկները:»
ՄԳ-ն մասնակցել է ԶԼՄ-երի ներկայացուցիչների համար թրաֆիքինգի լուսաբանման հարցերով 2009 թ.-ի հունիսի 12-14-ը Ծաղկաձորում կայացած սեմինարի կազմակերպման և անցկացման աշխատանքներին:
ՄԳ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել հաշվետու ժամանակաշրջանում միջազգային կազմակերպությունների կողմից թրաֆիկինգի հարցերով կազմակերպված բոլոր միջոցառումներին: Մասնավորապես Գործակալության պետ պրն. Գ. Եգանյանը Տարածքային կառավարման նախարար պրն. Ա. Գևորգյանի հետ միասին մասնակցել է 2009 թ.-ի հոկտեմբերի 19-20-ը Բրյուսելում կայացած Եվրամիության նախարարական համաժողովին: Համաժողովի նպատակն էր քննարկել թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և օժանդակության հարցերում համագործակցության խնդիրները: Համաժողովի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանը հանդես է եկել ելույթով:
ՄԳ-ն, ի դեմ գործակալության պետ Գ. Եգանյանի, իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի քարտուղարի վրա դրված պարտականությունները: Հաշվետու ժամանակաշրջանում կայացել է Խորհրդի 3 նիստ:
9. ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1598-Ն որոշման (այսուհետ` Որոշում), 2009 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.
1. 2009 թվականին առաջին անգամ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման միջոցառումների գծով ծախսային ծրագրերը առանձին աղյուսակի տեսքով ներառվել է «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում (Հավելված 1-ի N 28 աղյուսակ, տես ՀՀ Պաշտոնական Տեղեկագիր 2008 թ. N 74, 2-րդ մաս, էջ 1140): ՀՀ 2009 թվականի ճշտված պետական բյուջեով թվով 8 ծախսային ծրագրերով նախատեսվել են 370480.7 հազ. դրամի հատկացումներ:
2. Որոշմամբ հաստատված ժամանակացույցի 2.4.1 կետին համապատասխան աղքատությունը և գործազրկությունը դիտարկվում են որպես մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին) նպաստող կարևոր գործոններ և դրանք հաշվի են առնվում ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական ուղղվածության ռազմավարական ծրագրերի մշակման ժամանակ: Մասնավորապես այս մոտեցումն է կիրառվել ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ
օրենքի N 1 հավելվածով թրաֆիքինգի դեմ պայքարի գծով ծախսերն ըստ
առանձին ծրագրերի և դրանք իրականացնող ՀՀ պետական կառավարման
մարմինների ֆինանսավորման մասին
._____________________________________________________________________.
|Բա-|Խումբ|Դաս|Ծախսային ծրագրերի և այն |Տարեկան |Ֆինանսա- |Կատ. %|
|ժին| | |կատարող ՀՀ պետական կառավարման|նախատես-|վորում | |
| | | |մարմինների անվանումները |ված |30.12.09թ| |
| | | | |(ճշտված)|դրությամբ| |
| | | | |պլան | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ |370480,7| 44470,8 | 12,0 |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
| | | |ՀՀ աշխատանքի և սոցիալական |349777,9| 33778,1 | 9,7 |
| | | |հարցերի նախարարություն | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
|10 | 04 |01 |05. ՀՀ մանկական խնամակալական | 37727,8| 31162,1 | 82,6 |
| | | |կազմակերպությունների | | | |
| | | |շրջանավարտներին աջակցություն | | | |
| | | |և խորհրդատվություն | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
|10 | 04 |01 |18. ՀՀ մանկական խնամակալական | 4780,0| 1850,0 | 38,7 |
| | | |կազմակերպությունների | | | |
| | | |շրջանավարտներին կրթաթոշակի և | | | |
| | | |միանվագ դրամական օգնության | | | |
| | | |տրամադրում | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
|10 | 06 |01 |04. ՀՀ մանկական խնամակալական |301500,0| | 0,0 |
| | | |կազմակերպությունների | | | |
| | | |շրջանավարտներին բնակարանների,| | | |
| | | |կահույքի, կենցաղային սարքերի | | | |
| | | |և սարքավորումների տրամադրում| | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
|10 | 09 |02 |15. Հանրային իրազեկման | 766,0 | 766,0 | 100,0|
| | | |միջոցառումների իրականացում | | | |
| | | |ծրագրի շրջանակներում | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
|10 | 09 |02 |31. Թրաֆիքինգի զոհերին | 5004,1| | 0,0 |
| | | |սոցիալ-հոգեբանական | | | |
| | | |վերականգնողական | | | |
| | | |ծառայություններ | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
| | | |ՀՀ տարածքային կառավարման | 6000,0| 3000,0 | 50,0 |
| | | |նախարարություն | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
|10 | 09 |02 |26. Թրաֆիքինգի դեմ պայքարի | 6000,0| 3000,0 | 50,0 |
| | | |նպատակով բրոշյուրների, | | | |
| | | |տեղեկատվական թերթոնների | | | |
| | | |մշակում և հրատարակում | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
| | | |ՀՀ առողջապահության | 2200,0| 0,0 | 0,0 |
| | | |նախարարություն | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
|07 | 03 |02 |08. Թրաֆիքինգի զոհերին | 2200,0| 0,0 | 0,0 |
| | | |բժշկական օգնության | | | |
| | | |ծառայություններ | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
| | | |ՀՀ սպորտի և երիտասարդության | 12502,8| 7692,7 | 61,5 |
| | | |հարցերի նախարարություն | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
|08 | 04 |01 |02. Երիտասարդության շրջանում | 12502,8| 7692,7 | 61,5 |
| | | |մարդկանց շահագործման | | | |
| | | |(թրաֆիքինգի) վտանգի | | | |
| | | |վերաբերյալ քարոզարշավների | | | |
| | | |կազմակերպում | | | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
| | | |ՀՀ Դատախազություն | 0,0 | 0,0 | |
|___|_____|___|_____________________________|________|_________|______|
|09 | 05 |02 |13. Վերապատրաստման | 0,0 | 0,0 | |
| | | |ծառայություններ ծրագրի | | | |
| | | |շրջանակներում | | | |
._____________________________________________________________________.
10. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2009 թ. ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մարմինների կողմից շարունակվել են աշխատանքները թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում ԱԱԾ ստորաբաժանումների կողմից հայտաբերվել են թրաֆիկինգի նախանշաններով 6 դեպքեր: Իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում թվով 2 դեպքի վերաբերյալ ստացված տեղեկությունները փոխանցվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ և ՀՀ ԱԱԾ ՔՎ` դրանց հետագա ընթացքը լուծելու համար, իսկ մնացած դեպքերի կապակցությամբ ներկայումս շարունակվում են աշխատանքները:
Շարունակվել է ԱԱԾ մարմինների համագործակցությունը ոչ կառավարական կազմակերպությունների («Հույս և օգնություն», «UMCOR» և այլն) հետ:
Լուրջ ուշադրություն է դարձվել ԱԱԾ կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում գիտելիքների և ունակությունների բարձրացմանը: ԱԱԾ մի շարք աշխատակիցներ մասնակցել են միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված ուսումնական սեմինարներին, ինչի արդյունքում բարձրացվել է նրանց արհեստավարժությունը` մասնավորապես զոհերի իդենտիֆիկացիայի և նման տիպի հանցագործությունների դասակարգման հարցերում: Բացի այդ ԱԱԾ աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք միջազգային կոնֆերանսներում, ինչպես նաև ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի ու հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում իրականացվող միջոցառումների ծրագրավորմանը և կազմակերպմանը:
ՀՀ-ում 2007-2009 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի 1-ին բաժնի` նպատակ 3, ռազմավարություն 2 կետի համաձայն, ԱԱԾ մարմինների կողմից շարունակվել է իրականացվել ՀՀ պետական սահմանի բոլոր անցման կետերում Սահմանի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգ ներդնելու և տեխնիկական հագեցվածությունը ապահովելու գործընթացը:
11. ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132.1 հոդվածներ
«Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը»
«Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը»
2009 թ.-ի ընթացքում, ՀՀ ոստիկանության կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132.1 հոդվածների հատկանիշներով իրականացվել է վարույթ 15 քրեական գործերով: (ևս 1 քր. գործով վարույթ է իրականացվել ՀՀ ԱԱԾ կողմից, որը 2009 թ.-ին կասեցվել և որի վերաբերյալ տեղեկությունները սույն հաշվետվությունում ներառված չեն):
Նշված գործերից 7-ը 2008 թ.-ին 132-րդ, 132.1-րդ հոդվածներով հարուցված և 2009 թ. փոխանցված գործեր են: Այդ գործերից 1-ը, որը վերաբերվում էր ՀՀ-ից ՌԴ աշխատանքային թրաֆիքինգին` կարճվել է ՀՀ քր.դատ.օր.-ի 35-րդ հոդվածով: Մյուս 6 գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել ևս 21 նոր զոհեր և նոր 2 անձանց առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր.դատ.օր.-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածներով:
._____________________________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.դատ.օր.-ի 132, 132.1 հոդվածներով փոխանցված քր. գործերը |
|ըստ ուղղությունների |
|_____________________________________________________________________|
|Քր. |Նոր զոհ |Նոր |Սկզբնաղբյուր|Վերջնակետ|Շահագործման |
|գործ| |մեղադրյալ |երկիր |երկիր |ձևը |
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 |3 որից կին-3 | - | ՀՀ |Թուրքիա |Պոռնկություն|
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 3 |7 որից կին-7 |1 որից կին-1 | ՀՀ | ԱՄԷ |Պոռնկություն|
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 |11 որից կին-11|1 որից կին-0 | ՌԴ | ՀՀ |Սեռական այլ |
| | | | | |ձևեր |
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 | - | - | ՀՀ | ՀՀ |Մուրացկանու-|
| | | | | |թյուն |
._____________________________________________________________________.
3 քր. գործերը` նախորդ տարիներին հարուցված, կասեցված այնուհետև 2009 թ.-ին վերսկսված գործեր են: Այս գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 12 նոր զոհեր և նոր անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածներով:
._____________________________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով վերսկսված քր. գործերը ըստ |
|ուղղությունների |
|_____________________________________________________________________|
|Քր. |Նոր զոհ |Նոր |Սկզբնաղբյուր|Վերջնակետ|Շահագործման |
|գործ| |մեղադրյալ |երկիր |երկիր |ձևը |
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 |11 որից կին-11|3 որից կին-2 | ՀՀ |Թուրքիա |Պոռնկություն|
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 2 | 1 որից կին-1 | - | ՀՀ | ԱՄԷ |Պոռնկություն|
._____________________________________________________________________.
1. քրեական գործ 2008 թ.-ին հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 166-րդ հոդվածի «Անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելու» հատկանիշներով, փոխանցվել 2009 թ., այնուհետև 12.02.2009 թ.-ին վերաորակվել է 132.1-րդ հոդվածի: Նշված գործով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 5 նոր զոհեր ևս 1 անձի առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր.օր.-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածներով:
._____________________________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով վերաորակված քր. գործերը |
|ըստ ուղղությունների |
|_____________________________________________________________________|
|Քր. |Նոր զոհ |Նոր |Սկզբնաղբյուր|Վերջնակետ|Շահագործման |
|գործ| |մեղադրյալ |երկիր |երկիր |ձևը |
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 | 5 որից կին-0 |1 որից կին-0 | ՀՀ | ՀՀ |Մուրացկանու-|
| | անչափահաս-5 | | | |թյուն |
._____________________________________________________________________.
Քրեական 4 գործեր 2009 թ.-ին հայտնաբերված և հարուցված ամբողջությամբ նոր քրեական գործեր են: Այդ գործերից 1-ը, որը վերաբերվում էր ՀՀ-ից ՌԴ աշխատանքային թրաֆիքինգին` կարճվել է ՀՀ քր.դատ.օր.-ի 35-րդ հոդվածով: Մնացած 3 գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 14 զոհեր մեղադրյալները 4-ն են:
._____________________________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով հարուցված քր. գործերը ըստ |
|ուղղությունների |
|_____________________________________________________________________|
|Քր. |Նոր զոհ |Նոր |Սկզբնաղբյուր|Վերջնակետ|Շահագործման |
|գործ| |մեղադրյալ |երկիր |երկիր |ձևը |
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 | 5 որից կին-5 |2 որից կին-2 | ՀՀ | ԱՄԷ |Պոռնկություն|
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 | 8 որից կին-3 |1 որից կին-0 | ՀՀ | ՌԴ |Աշխատանքային|
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 | 1 որից կին-1 |1 որից կին-0 | ՀՀ | ՀՀ |Պոռնկություն|
._____________________________________________________________________.
2009 թ.-ի ընթացքում քննված 15 քր. գործերից 2-ը կարճվել են, 5 քր. գործեր ավարտվել են և ուղարկվել դատարան, իսկ մնացած 6 գործերով անջատվել են մասեր` որոնք նույնպես ուղարկվել են դատարան: ՀՀ քր. օր.-ի 132, 132.1-րդ հոդվածներով հարուցված որևէ քր. գործի վարույթ 2010 թ. չի փոխանցվել:
.__________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով գործերի|
|ընթացքը |
|__________________________________________________|
|Քր. |Ավարտված|Կարճված|Կասեցված|Կաս/Դատ|Փոխանցվել|
|գործեր| | | | |է 2010 թ.|
|______|________|_______|________|_______|_________|
| 15 | 5 | 2 | 2 | 6 | 0 |
.__________________________________________________.
Ընդհանուր առմամբ 2009 թ.-ի ընթացքում հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 60 անձինք, որոնցից 8-ի վերաբերյալ քր. գործը կարճվել է ՀՀ քր.դատ.օր.-ի 35-րդ հոդվածով: Հետագա աջակցության նպատակով հասարակական կազմակերպություններ են ուղղորդվել 22 անձինք:
ՀՀ քր.օր.-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործերով 2009 թ.-ի ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված 10 անձանցից 4-ին նկատմամբ կայացվել է որոշում հետախուզում հայտարարելու մասին, 4-ը գտնվում են կալանքի տակ և նրանց վերաբերյալ գործերը ուղարկվել են դատարան, իսկ 2-ի վերաբերյալ արդեն կայացվել են դատավճիռներ:
.____________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով |
|մեղադրյալներ |
|____________________________________________________|
|Մեղադրյալ |Դատապարտված |Կալանքի տակ |Հետախուզում |
|_____________|____________|____________|____________|
|10 որից կին-5|2 որից կին-1|4 որից կին-2|4 որից կին-2|
.____________________________________________________.
Ընդհանուր առմամբ 2009 թ.-ի ընթացքում 11 անձինք դատապարտվել են ՀՀ քր.օր.-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու համար` համապատասխանաբար 13 տարի, 5 տարի, 4 տարի, 7 տարի, 8 տարի, 9 տարի, 7 տարի 6 ամիս, 5 տարի, 3 տարի, 11 տարի, 13 տարի ազատազրկման: Եվս 1 անձ վերոգրյալ գործերի հետ կապված դատապարտվել է ՀՀ քր.օր.-ի 38-262 և 340 հոդվածներով` 1 տարի ազատազրկման և 200.000 ՀՀ դրամ տուգանքով:
01.01.2009 թ.-ի դրությամբ ՀՀ քր.օր.-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ են գտնվել 21 անձինք: 2009 թ. ընթացքում 1 անձի հետախուզումը դադարեցվել է քր. գործը կարճելու կապակցությամբ և հայտնաբերվել են 5-ը: Հետախուզում է հայտարարվել ևս 5-ի նկատմամբ: 20 անձինք 31.12.2009 թ.-ի դրությամբ դեռ գտնվում են հետախուզման մեջ:
.__________________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով հետախուզվողներ |
|__________________________________________________________|
|01.01.09 թ.-ի|2009 թ.-ի |2009 թ.-ի |15.12.09 թ.-ի|
|դրությամբ |ընթացքում |ընթացքում |դրությամբ |
| |հայտարարվել է |դադարեցվել և | |
| | |հայտնաբերվել են| |
|_____________|______________|_______________|_____________|
| 21 | 5 | 6 | 20 |
.__________________________________________________________.
ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդված
«Երեխաների հակահասարակական գործունեության կատարելուն ներգրավելը»
2009 թ.-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի` անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելու հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում իրականացվել է վարույթ 1 նախկինում հարուցված քրեական գործով, որը 2008 թ.-ին հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 166-րդ հոդվածի հատկանիշներով, փոխանցվել 2009 թ., այնուհետև 2009 թ.-ին վերաորակվել է 132.1-րդ հոդվածի:
Նշված քր. գործը սույն հաշվետվությունում հաշվարկված է ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132.1 հոդվածներով հարուցված քր. գործերի վերլուծության մասում:
ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդված
«Երեխայի առք ու վաճառքը»
2009 թ.-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներով վարույթ է իրականացվել քրեական 3 գործերով:
Նշված գործերից 1-ը 2008 թ.-ին 168-րդ հոդվածով հարուցված և 2009 թ. փոխանցված գործ է, որով 2009 թ.-ի ընթացքում հայտնաբերվել են ևս 4 նոր զոհեր, ինչպես նաև որպես մեղադրյալ են ներգրավվել 2 անձինք, որոնցից մեկը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ մյուսը 5 տարի ազատազրկման:
.___________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 168 հոդվածով փոխանցված |
|քր. գործեր |
|___________________________________________|
|Քր. |Նոր |Նոր |Սկզբնաղբյուր|Վերջնակետ |
|գործ|զոհ |մեղադրյալ|երկիր |երկիր |
|____|____|_________|____________|__________|
| 1 | 4 | 2 | ՀՀ |Ֆրանսիա |
.___________________________________________.
Քրեական մյուս 3 գործերը 2009 թ.-ին հայտնաբերված և հարուցված ամբողջությամբ նոր քրեական գործեր են: Այդ գործերից մեկը կարճվել է ՀՀ քր.դատ.օր.-ի 35-րդ հոդվածով: Մյուս գործով տուժող է ճանաչվել 1 զոհ, մեղադրյալը նույնպես 1-ն է, որը դատապարտվել է 5 տարի պայմանական ազատազրկման: Եվս մեկ գործը հարուցվել է ՀՀ ԱԱԾ նախաձեռնությամբ և _.12.2009 թ.-ին փոխանցվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ վարույթ: Վերջին գործով առայժմ մեղադրյալներ չեն ներգրավվել և տուժողներ չեն ճանաչվել:
.___________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 168 հոդվածով հարուցված |
|քր. գործեր |
|___________________________________________|
|Քր. |Նոր |Մեղադրյալ|Սկզբնաղբյուր|Վերջնակետ |
|գործ|զոհ | |երկիր |երկիր |
|____|____|_________|____________|__________|
| 2 | 1 | 1 | ՀՀ | ՀՀ |
.___________________________________________.
ՀՀ քրեական օրենսգրքի 126 հոդված
«Մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալուն հարկադրելը»
2009 թ.-ի ընթացքում ՀՀ քր. օր.-ի 126-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 261, 262 հոդվածներ
«Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը»
«Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»
ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով 2009 թ.-ի ընթացքում հարուցվել է քրեական 45 նոր գործեր, որոնցից 3-ը վերաբերվել են ՀՀ պետական սահմանը հատելով փոխադրելով անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն` այդ թվում 2-ը ԱՄԷ իսկ 1-ը Թուրքիա, 26-ը` մահճակալներով սննդի օբյեկտների` «Հյուրանոցային համալիրների» աշխատակիցների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, 9-ը տաքսու վարորդների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ներգրավելու դեպքերին` այդ թվում 2 դեպքերը անչափահասների պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելուն կամ նպաստելուն, իսկ մնացած 7-ը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ներգրավելու այլ դեպքերին, որից 2-ը անչափահասների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին:
.____________________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 261, 262 հոդվածներով քր. գործերը ըստ |
|բնույթի |
|____________________________________________________________|
|Քր. |Միջսահմանային|Հյուրանոցային|Տաքսու |Այլ |
|գործ| |համալիր |վարորդ | |
|____|_____________|_____________|_____________|_____________|
| 45 |3 որից ԱՄԷ-2 | 26 |9 որից |7 որից |
| |Թուրքիա-1 | |անչափահասին-2|անչափահասին-2|
.____________________________________________________________.
ՀՀ քր.օր.-ի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար 01.01.2009 թ.-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 5 անձինք, 2009 թ.-ի ընթացքում հետախուզում է հայտարարվել ևս 4-ի նկատմամբ, նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են 2-ը: 31.12.09 թ.-ի դրությամբ հետախուզվում են 7 անձինք:
._____________________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 261, 262 հոդվածներով հետախուզվողներ |
|_____________________________________________________________|
|01.01.09 թ.-ի |2009 թ.-ի |2009 թ.-ի |31.12.09 թ.-ի |
|դրությամբ |ընթացքում |ընթացքում |դրությամբ |
|հետախուզվել են|հայտարարվել է |հայտնաբերվել են|հետախուզվում են|
|______________|______________|_______________|_______________|
| 5 | 4 | 2 | 7 |
._____________________________________________________________.
2009 թ.-ի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքներում մեծ տեղ են զբաղեցրել ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումները:
Թրաֆիքինգին վերաբերվող օրենսդրության բացերի և հակասությունների շտկման նպատակով ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ թրաֆիքինգի հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է և ոստիկանության կողմից համակարգվում է ՀՀ իրավական ակտերի քննարկման և դրանց միջազգային փաստաթղթերին համապատասխանեցման հարցերով աշխատանքային ենթախումբ: Ենթախմբի կողմից մշակվել և 2009 թ.-ի նոյեմբեր ամսին խորհրդի քննարկմանն է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
2009 թվականի ընթացքում ոստիկանության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ ոստիկանության թվով 119 աշխատակիցների համար կազմակերպվել են «Թրաֆիքինգի» խնդիրներին վերաբերող դասընթացներ:
Ոստիկանության աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել նաև տեղական և միջազգային խորհրդաժողովներին և հանդիպումներին:
Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից դասախոսություններ են կարդացվել լրագրողների, խաղաղապահ ուժերի, ոստիկանության քննիչների, Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների, երիտասարդների համար և միջազգային կազմակերպությունների կողմից նախաձեռնված սեմինարների ընթացքում:
Հասարակության իրազեկումը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հետ փոխհամագործակցությամբ 3 անգամ «02» շաբաթաթերթի և 2 անգամ հեռուստածրագրի միջոցով անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի խնդրին: Նյութեր են տեղադրվել police.am կայքում: Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների մասնակցությամբ նկարահանվել են հաղորդումներ «Երկիր Մեդիա», «Հ2», «Հ1», «Կենտրոն», «Շանթ», «Ա1+» ընկերությունների կողմից, որոնք բազմաթիվ անգամ ցուցադրվել են տարբեր հեռուստաընկերություններով: Հաղորդում է կազմակերպվել նաև «Ազատություն» ռադիոկայանով: ՀՀ ոստիկանության ղեկավարությունը մամլո ասուլիսների ընթացքում բազմիցս անդրադարձել է թրաֆիքինգի դեմ տարվող պայքարին: ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատան միջոցով նյութեր են տրամադրվել ԱՄԷ ԶԼՄ-ներին: Մի շարք նյութեր են տրամադրվել նաև այլ լրատվական միջոցներին:
ՄԱԶԾ հետ համագործակցությամբ պատրաստվել են ռիսկային խմբերում տարածելուն ուղղված կախազարդեր` ոստիկանության, հյուպատոսական ծառայությունների և ՀԿ-ների թեժ գծերի վերաբերյալ տեղեկատվությամբ, նախապատրաստման փուլում է գտնվում իրավապահ մարմինների համար նախատեսված զոհի կերպավորման չափորոշիչներով պլաստիկ քարտեր, ինչպես նաև մեթոդական ձեռնարկներ:
ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և ստեղծվել է համապատասխան վերլուծական համակարգչային ծրագիր, որը մասնակիորեն բավարարում է առաջադրված պահանջները:
Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհ դարձած անձանց ազգային ուղղորդման մեխանիզմում նախատեսված առաջարկներին համապատասխան 21.07.2009 թ.-ին հաստատվել է ՀՀ ոստիկանության պետի թիվ-1978 հրամանը` ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
2 կարճվել են
._____________________________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով փոխանցված քր. գործերը ըստ |
|ուղղությունների |
|_____________________________________________________________________|
|Քր. |Նոր զոհ |Նոր |Սկզբնաղբյուր|Վերջնակետ|Շահագործման |
|գործ| |մեղադրյալ |երկիր |երկիր |ձևը |
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 2 |14 որից կին-14|3 որից կին-3 | ՀՀ |Թուրքիա |Պոռնկություն|
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 6 |13 որից կին-13|3 որից կին-3 | ՀՀ | ԱՄԷ |Պոռնկություն|
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 | 8 որից կին-3 |1 որից կին-0 | ՀՀ | ՌԴ |Աշխատանքային|
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 |11 որից կին-11|1 որից կին-0 | ՌԴ | ՀՀ |Սեռական այլ |
| | | | | |ձևեր |
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 3 | 6 որից կին-1 |2 որից կին-0 | ՀՀ | ՀՀ |Մուրացկանու-|
| | | | | |թյուն |
._____________________________________________________________________.
12. ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2009 թ. ընթացքում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. 2009 թ. մայիսին գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Ղամբարյանը որպես փորձագետ մասնակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպության և «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպված դատավորների, դատախազների, քննիչների, աշխատանքի պետական տեսչության աշխատակիցների համատեղ ուսուցում-վարժանքներին:
2. 2009 թ. ապրիլի 27-ից 30-ը գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա. Մարուխյանը Թբիլիսիում մասնակցել է «Անչափահասների հարցերով արդարադատություն» թեմայով ուսուցում-վարժանքին:
3. Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Ղամբարյանը մասնակցել է Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբում և ենթախմբում, որտեղ նախապատրաստվում է թրաֆիքինգին առնչվող օրենսդրության փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթ:
4. 2009 թ. մայիսին գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Ղամբարյանը 2009 թ. հոկտեմբերի 19-21-ը մասնակցել է «Թրաֆիքինգի զոհերի նույնացման, տեղեկատվության փոխանակման» թեմայով քննարկմանը` ներկայացնելով «Թրաֆիքինգի վերաբերյալ գործերով ապացույցների հավաքման և դատարանում մեղադրանքի պաշտպանության» վերտառությամբ զեկույց:
5. Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Ղամբարյանը 2009 թ. «Օրենսդրություն» հանդեսում հրատարակել է «Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը նախորդող հանցակազմ (քրեադատավարական վերլուծություն)» թեմայով գիտական հոդված:
6. 2009 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 132, 168-րդ հոդվածներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվել է 21 քրեական գործ, որոնցից 5 հարուցվել է 2009 թ. (երկուսը` հարկադիր աշխատանք, երկուսը` սեռական շահագործում, մեկ` երեխայի առուվաճառք), 2 քրեական գործ անջատվել է, 11 քրեական գործ փոխանցվել է 2008 թ.-ից, 3 քրեական գործ վերսկսվել է:
2009 թ. դատարանի վարույթում քննվել է 12 քրեական գործ, որոնցից երկուսը փոխանցվել է 2008 թ.-ից: 2009 թ. դատարան է ուղարկվել 10 քրեական գործ, 15 անձի նկատմամբ (Գարի Հովհաննիսյան, Լաուրա Ազարյան, Գագիկ Կարապետյան, Ելենյա Կալյակինա, Վերա Կալյակինա, Սմբատ ՈՒրումյան, Ն. Խեմչյան, Արմանուշ Թադևոսյան, Գոհար Գևորգյան, Մարիետա Մուրադյան, Ագապի Ասոյան, Գայանե Մելքոնյան, Հասմիկ Քարամյան, Ալեքսան Կիրակոսյան, Ամալյա Մատուլյան):
Յոթ քրեական գործով կայացվել է դատավճիռ: Այսպես, Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2009 թ. դատավճռով Գարիկ Հովհաննիսյանը ազատազրկման է դատապարտվել 7 տարի ժամկետով: Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2009 դատավճռով` Անուշ Մարտիրոսյանը դատապարտվել է 13 տարի, Սոֆիա Մարտիրոսյանը` 5 տարի, Մարիամ Մարտիկյանը` 4 տարի ազատազրկման, իսկ Սոնյա Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր.-ի 38-262 և 340-րդ հոդվածով և դատապարտվել է 1 տարի ազատազրկման և 200.000 դրամ տուգանքով: Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 30.07.09 թ. դատավճռով Արմանուշ Թադևոսյանը դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.09.09 թ. դատավճռով Լ. Ազարյանը դատապարտվել է ազատազրկման 9 տարի ժամկետով, իսկ Գ. Կարապետյանը` 7 տարի 6 ամիս ժամկետով: Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.09 թ. դատավճռով Ն. Խեմչյանը դատապարտվել է ազատազրկման տարի ժամկետով: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.09 թ. դատավճռով Ամալյա Մատուլյանը դատապարտվել է ազատազրկման 11 տարի ժամկետով:
13. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի համաձայն` ՀՀ ԱՎԾ գործառույթներին վերաբերող միջոցառումների շրջանակը նախանշված է «ՈՒսումնասիրությունների կատարում» V-րդ բաժնում` ռազմավարությունների և ակնկալվող արդյունքների բաշխումով: Ազգային ծրագրի կատարման ժամանակացույցով ՀՀ-ում մարդկանց աշխատանքային շահագործման (թրաֆիկինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ընտրանքային ուսումնասիրությունների և ՀՀ տարածքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման գործառույթները (ժամանակացույցի` 5.1.2 և 5.1.3 կետերը):
Հիշատակված աշխատանքների իրականացման համար`
1. 2008-2009 թթ. ՀՀ պետական բյուջեներում ֆինանսական միջոցներ նախատեսված չեն եղել և համապատասխան ֆինանսական միջոցներ հայթայթելու համար աշխատանքներ են տարվել (ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի աջակցությամբ) շահագրգիռ միջազգային կազմակերպությունների շրջանում: Այսպես, 2009 թ. առաջին կիսամյակի ընթացքում ինտենսիվ բանակցություններ են ընթացել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), ինչպես նաև 29.06.09-03.07.09 թ. առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՄԿ փորձագետ` Միքելե Դե Քոքի և ԱՄԿ գլխավոր տեխնիկական խորհրդատու` Ժոլտ Դուդասի հետ: Արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, ԱՄԿ ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ, 5000 տնային տնտեսությունների շրջանում աշխատանքային միգրացիայի ընտրանքային հետազոտություն անցկացնելու մասին` նպատակ ունենալով գնահատել հարկադիր աշխատանքը և մարդկանց շահագործումը (թրաֆիկինգը), հետազոտությանը նախորդող երկու տարիների ընթացքում` աշխատանքային միգրացիայից վերադարձած անձանց հարցման միջոցով.
2. Աշխատանքային միգրացիայի ընտրանքային հետազոտություն անցկացնելու Ծրագիրը հանրապետությունում սկիզբ է առել 2009 թ. նոյեմբերից: Ծրագրի ֆինանսական կառավարումն իրականացվում է «Առաջադեմ տեխնոլոգիաներ» ՀԿ-ի միջոցով: ՀՀ ԱՎԾ, «Առաջադեմ տեխնոլոգիաներ» ՀԿ և ԱՄԿ Երևանյան գրասենյակը կազմել են համատեղ միջոցառումների իրականացման ծրագիր, ինչպես նաև մշակվել դրանց իրականացման ժամանակացույցը` ԱՄԿ կողմից սահմանված ժամկետների շրջանակում (կցվում է): Թեև Ծրագիրը սկսվել է նոյեմբեր ամսից, սակայն խնդրո առարկա կապակցությամբ նախնական աշխատանքներ են տարվել հարցաթերթի բովանդակության և ընտրանքի մեթոդաբանության վերաբերյալ, ինչի կապակցությամբ ստացվել է նաև ԱՄԿ փորձագետ` Միքելե Դե Քոքի և ԱՄԿ ընտրանքի գծով փորձագետի խորհրդատվությունը.
3. ԱՄԿ փորձագետի հետ իրականացված նախնական մեթոդաբանական խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հետազոտությունն իրականացնել երկու հարցաթերթերի միջոցով` տնային տնտեսուհիների - ընտրանքում ներառված բոլոր տնային տնտեսություններում (տ/տ) համար և անհատական` հետազոտված տնային տնտեսություններում առկա վերադարձած միգրանտների համար: Ընդ որում, կիրառվել է նաև ԱՄԿ փորձագետների կողմից առաջարկված լրացուցիչ ընտրանքի մեթոդը, ըստ որի ընդհանուր հարցաթերթում ներառվել է լրացուցիչ հարցադրում առ այն, թե արդյոք հարցվողներին հայտնի է տեղեկություն հետազոտվող ժամանակահատվածում վերադարձած միգրանտների վերաբերյալ` հարցվողի շրջապատում (հարևանների շրջանում) կամ գյուղում: Այդ ճանապարհով հետազոտությամբ ընդգրկվել է վերադարձած միգրանտների լրացուցիչ քանակություն: Միջազգային փորձագետի և ԱՄԿ կողմից ընտրված ազգային փորձագետի (Ա. Մինասյան) հետ հարցաթերթի վերջնական բովանդակության հաստատումից հետո հարցաթերթերի նախագծերը քննարկվել են նաև ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամների հետ, ստացվել և հարցաթերթերում ներառվել են նրանց կողմից կատարված որոշ խմբագրական առաջարկներ (հարցաթերթերը և դրանց լրացման ցուցումները կցվում են).
4. Ընտրանքի ձևավորման համար հանրապետության բոլոր տնային տնտեսությունների հասցեների տվյալների բազան (ստեղծվել է 2001 թ. Մարդահամարի արդյունքների հիման վրա, Համաշխարհային բանկի օժանդակությամբ) բաժանվել է 32 ստրատաների (խմբերի), որոնցից 12-ը Երևանի վարչական շրջաններն են: Ստրատաների մեջ ձևավորվել է պատահական, ըստ մարզերի ստրատիֆիկացված երկաստիճան ընտրանք: Գյուղական և քաղաքային բնակավայրերն ընտրանքային համակցության մեջ ներառվել են երկրի տ/տ ընդհանուր թվաքանակում ստրատայի տ/տ քանակային համամասնությամբ: Ընտրանքում ընդգրկվել է 32 քաղաք և 164 գյուղ.
5. Նոյեմբերի 6-8-ը` անցկացվել է հարցազրուցավարների և դաշտային աշխատանքների պատասխանատուների հրահանգավորում` ընտրանքի և հարցաթերթի լրացման կարգի վերաբերյալ.
6. Դաշտային աշխատանքները կազմակերպվել են նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ, որին զուգահեռ իրականացվել են դաշտային աշխատանքների կատարման որակի ստուգումներ: Աշխատանքների իրականացման ողջ ժամանակաընթացքում ըստ անհրաժեշտության ապահովվել է հարցազրուցավարներին մասնագիտական և մեթոդական օժանդակության տրամադրում (այդ թվում` նաև տեղերում).
7. Ներկայումս ընթացքի մեջ է լրացված հարցաթերթերի մշակման գործընթացը` թվային ծածկագրման և մուտքագրման աշխատանքները (ծրագրավորող-մասնագետների կողմից մշակված և փորձարկում անցած հարցաթերթերի մուտքագրման ծրագրի միջոցով).
8. Աշխատանքային միգրացիայի նախնական գնահատականների (հաջողակ, շահագործված, խաբված և շահագործված միգրանտներ և աշխատանքային թրաֆիքինգի զոհեր) ստացումն ըստ ժամանակացույցի սահմանված է հունվար ամսվա վերջին:
14. «ԱՄՔՈՐ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ
Թեժ-գիծ
2009 թ. ընթացքում ԱՄՔՈՐ-Հայաստան ՀԿ-ի «Թեժ-գծի» հեռախոսահամարով ստացվել է միջին հաշվով ամսական 62 զանգ, որոնցից
. թրաֆիքինգի վերաբերյալ - 24.1%
. կին - 47%
. տղամարդ - 53%
. տարիք
. < 20-40 - 43.5%
. 40-60> - 56.5%
. Երևանից - 51%
. Մարզերից - 11%
. Տեղեկատվության աղբյուր
. Մետրո - 19.2%
. Թերթեր - 5.1%
. Հեռուստատեսություն - 75.7%
Աջակցություն զոհերին (ապաստարան և խորհրդատվական կենտրոն)
Թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծվել և հաջողությամբ գործում են ապաստանը և խորհրդատվական կենտրոնը: Ապաստանում զոհերը բնակվում են անվտանգ պայմաններում (ցանկացած ժամանակահատվածով) և ստանում անհրաժեշտ բժշկական, հոգեբանական, սոցիալական, իրավաբանական և այլ աջակցություն: Այն դեպքում, երբ զոհը չի ցանկանում մնալ ապաստանում, նա ստանում է անհրաժեշտ օգնություն խորհրդատվական կենտրոնի միջոցով, ուր նույնպես տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ:
Անցած վեց ամիսների ընթացքում ԱՄՔՈՐ-ի ապաստանի և խորհրդատվական կենտրոնի օժանդակությամբ աջակցություն են ստացել 38 թրաֆիքինգի զոհ, որոնցից`
. հոգեբանական - 27
. բժշկական - 24
. իրավաբանական - 14 (ներառյալ դատապաշտպանի ծառայությունները և զոհի անվտանգության ապահովումը դատավարության ժամանակ)
. բնաիրային - 16
. ֆինանսական - 12
Մասնագիտական ուսուցում են ստացել հինգ զոհ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ քննարկվել են թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու գործում համագործակցության հնարավորությունները` մասնավորապես ապաստանի աշխատանքների համաֆինանսավորման ծրագիրը:
Իրազեկության բարձրացում
Բնակչության շրջանում թրաֆիքինգի հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով ԱՄՔՈՐ-ը մշակել և հրատարակել է գրքույկներ, թերթոններ, պաստառներ և էջանշաններ, ուր տեղ են գտել համապատասխան հղումներ, ուղերձներ և տեղեկատվություն աշխատանքային միգրացիայի, դրա հետևանքների և թրաֆիքինգի հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Նյութերը բաշխվել են հանրապետության ողջ տարածքում:
Մարզերում իրազեկության բարձրացման գործընթացն իրականացվում է «Դեմոկրատիան այսօր» տեղական ՀԿ-ի միջոցով: Այս տարվա ընթացքում կազմակերպությունը հակաթրաֆիքինգային թեմաներին նվիրված սեմինարներ և հանդիպումներ է անցկացրել հանրապետության տարբեր մարզերի 20 համայնքների, 14 գյուղերի և 5 քաղաքների գյուղապետերի և բնակչության շրջանում:
Կազմակերպությունն աջակցում է նաև զոհերի հայտնաբերման, նույնացման, հոգեբանական աջակցության, ինչպես նաև նրանց հետագա վերաինտեգրման հարցերին:
2009 թ. նոյեմբերին, ԱՄՔՈՐ-ը, ՀՀ ազգային ավիացիայի վարչության և Զվարթնոց օդանավակայանի վարչության հետ համատեղ, անց է կացրել երկօրյա դասընթաց օդանավակայանի այն աշխատակիցների համար, որոնք անմիջականորեն ներգրավված են ուղևորների գրանցման գործընթացում: Դասընթացի ժամանակ, որին մասնակցել են 12 աշխատակից, քննարկվել են թրաֆիքինգի երևույթը, վերջինիս առկայությունը Հայաստանում, խոցելի խմբերը, թրաֆիքինգի կանխարգելումը, զոհերի նույնացումը և ուղղորդման մեխանիզմը: Դասընթացը վարել է ԱՄՔՈՐ-ի խորհրդատուն` Ստրկության և վերջինիս պատճառների և հետևանքների մասին ՄԱԿ-ի զեկուցող Գ. Շահինյանը: Դասընթացից հետո օդանավակայանին տրամադրվել են տեղեկատվական թռուցիկներ` գրանցման ժամանակ ուղևորներին բաշխելու համար:
Երիտասարդների կարողությունների հզորացում
ԱՄՔՈՐ-ը Շիրակի և Տավուշի մարզերի Զբաղվածության գործակալությունների և Երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների աջակցությամբ կազմակերպել է մասնագիտական ուսուցման դասընթացներ մարզերի սոցիալապես անապահով և թրաֆիքինգի նկատմամբ խոցելի գործազուրկ երիտասարդների համար` թրաֆիքինգի կանխարգելման նպատակով: Մասնագիտական ուսուցումն իրականացվել է Գյումրիի «Արշալույս» ԲԲԸ-ի (Գյումրու գուլպայի գործարան), Իջևանի պետական քոլեջի բազայի հիման վրա, ինչպես նաև Երևանի «Եվա» ուսումնական կենտրոնում:
Ծրագրի շրջանակներում Գյումրիի Զբաղվածության մարզային գործակալությունում գրանցված 20 անապահով երիտասարդներ ստացել են 9 մասնագիտությունների, իսկ Տավուշի մարզի 22 երիտասարդներ` 6 մասնագիտությունների որակավորում: Բոլորը ստացել են մասնագիտական որակավորման ավարտական վկայականներ: ԱՄՔՈՐ-ը տրամադրել է նրանց հետագա աշխատանքների համար անհրաժեշտ մասնագիտական գործիքներ: Երիտասարդների մեծ մասն այժմ աշխատում է:
Տավուշի և Շիրակի մարզերում ԲՈՒՀ-երի լավ և գերազանց առաջադիմություն ունեցող 16 սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին տրամադրվել է ֆինանսական աջակցություն ուսումն ավարտելու կամ շարունակելու համար:
2009 թ.-ի հունիսի 26-ին կազմակերպվել է կլոր սեղանի քննարկում երիտասարդության զբաղվածության հիմնահարցերի վերաբերյալ` ՀՀ ԱՍՀ, ՀՀ ՍԵՀ նախարարությունների, ՀՀ «Զբաղվածություն» պետական ծառայություն» գործակալության, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի, ՊՈԱԿ-ների, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ինչպես նաև երիտասարդների հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են երիտասարդության շրջանում գործազրկության և աշխատանքային միգրացիայի ռիսկերը և դրանց կանխարգելման միջոցները, երիտասարդների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման հնարավորությունները, զբաղվածության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Դասընթաց բուժաշխատողների համար
2009 թ.-ի հունիսի 22-ին կազմակերպվել է հակաթրաֆիկինգային թեմայով դասընթաց բուժաշխատողների համար: Հանրապետության 4 մարզերի և Երևան քաղաքի առողջապահական բաժինների և պոլիկլինիկաների աշխատակիցները իրազեկվել են զոհերին բուժօգնություն տրամադրելու, թրաֆիկինգի հնարավոր առողջապահական ռիսկերի և հետևանքների վերաբերյալ: Մասնակիցները ծանոթացել են նաև Ազգային ուղղոդման կարգի դրույթների և վերջինիս շրջանակներում բուժաշխատողների դերի հետ: 20 մասնակիցներ ստացել են վկայականներ և պատրաստ են համանման դասընթացներ անցկացնել իրենց հաստատություններում և գործընկերների շրջանում:
Իրավապահ մարմինների կարողությունների հզորացում
2009 թ. փետրվար-մարտ ամիսներին ԱՄՔՈՐ-ը հանրապետության 6 մարզերի 12 քաղաքներում անց է կացրել կարիքների գնահատման հարցում քննիչների շրջանում` իրենց մասնագիտական կարիքները և թրաֆիկինգի վերաբերյալ գիտելիքները գնահատելու նպատակով: Հարցման արդյունքների հիման վրա կազմվել են դասընթացի մոդուլներ: Քննիչների համար նախատեսված թրաֆիկինգի դեմ պայքարի հիմնահարցերին նվիրված 4 երկօրյա դասընթացներն անց են կացվել 2009 թ. ապրիլի 27-28-ին, ապրիլի 29-30-ին, մայիսի 12-13-ին և մայիսի 14-15-ին: Դասընթացների արդյունքում 46 քննիչ ՀՀ Քննչական գլխավոր վարչությունից, Երևան քաղաքի քննչական վարչությունից, Երևանի բոլոր համայնքներից, ինչպես նաև մարզային քննչական բաժիններից վերապատրաստում են անցել թրաֆիկինգի տեղական և միջազգային օրենսդրության, զոհերի պաշտպանության, աջակցության, նույնացման և ուղղորդման թեմաներով:
2009 թ. հուլիսի 27-28-ին ԱՄՔՈՐ-ը անց է կացրել լրացուցիչ դասընթաց ՀՀ ոստիկանության օպերլիազորների համար, որոնք մասնակցել էին «Իրավապահ մարմինների կարողությունների հզորացում ի պատասխան մարդկանց թրաֆիկինգի խնդրի. Փուլ - I» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին: Դասընթացի արդյունքում լրացուցիչ վերապատրաստում են անցել ընդհանուր առմամբ 15 օպերլիազոր` Երևան քաղաքից և մարզերից: Դասընթացի ժամանակ քննարկվել են նախորդ դասընթացների նյութերը, նոր օրենսդրական փոփոխություններ թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում, ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև թրաֆիկինգի հետաքննչական մեթոդաբանությունը:
2009 թ. հոկտեմբերի 19-22, ԱՄՔՈՐ-ը, ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության և ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչության հետ համատեղ, անց է կացրել եռօրյա կլոր սեղաններ Երևան քաղաքի և մարզերի օպերլիազորների և քննիչների համար, որոնց մասնակցել են 24 օպերլիազոր և 23 քննիչ: Կլոր սեղանները վարել է ԱՄՔՈՐ-ի խորհրդատու Գ. Շահինյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության փորձագետները: Կլոր սեղանների ժամանակ քննարկվել են իրավապահ մարմինների միջազգային փորձը, ինչպես նաև զոհերի նույնացման, թրաֆիկինգի դեպքերի հետաքննության և զոհերի պաշտպանության խնդիրները, օպերլիազորների և քննիչների համագործակցությունը, քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:
2009 թ. նոյեմբերի 3-4, ԱՄՔՈՐ-ը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչության հետ համատեղ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի նախաձեռնությամբ, կազմակերպել է լրացուցիչ երկօրյա դասընթաց Երևան քաղաքի և մարզերի օպերլիազորների ու քննիչների համար: Դասընթացը, որին մասնակցել է 21 հոգի, վարել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի կողմից հրավիրված միջազգային փորձագետները ԱՄՆ-ի միգրացիայի և մաքսային ծառայության իրավապահ մարմինների միջազգային հարաբերությունների գրասենյակից: Դասընթացի նպատակն էր միջազգային փորձի փոխանակումը, ինչպես նաև թրաֆիկինգի դեմ պայքարում արդյունավետ քայլերի ներկայացումը:
2009 թ. դեկտեմբերին ԱՄՔՈՐ-ը ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը տրամադրել է «Քրեական իրավունք 2009 թ. հատուկ մաս» (50 օրինակ), «Քրեական իրավունք 2009 թ. ընդհանուր մաս» (50 օրինակ), ինչպես նաև «Տօռգօվլյա լյուդմի վ Ռօսսիյսկօյ Ֆեդեռացիի» (20 օրինակ) և «Սբօռնիկ մետօդիչեսկիխ պօսօբիյ պօ վօպռօսամ բօրյբի ս տօռգօվլեյ լյուդմի» (20 օրինակ) գրքերը:
15. «Դեմոկրատիան այսօր» ՀԿ
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն UMCOR-ի հետ համագործակցությամբ իրականացրել է «Թրաֆիքինգի զոհերի աջակցում, նրանց ներգրավումը հասարակության մեջ և թրաֆիքինգի զոհերի նկատմամբ զգայուն հասարակության ձևավորում» ծրագիրը:
Ծրագիրը «Թրաֆիքինգի զոհերի աջակցություն» հակաթրաֆիքինգային ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որը «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն իրականացնում է UMCOR-ի հետ համագործակցությամբ` 2004 թ.-ից ի վեր: Ծրագրի հիմնական նպատակը հասարակությանը քաջալերելն է լինել զգայուն թրաֆիքինգի զոհերի նկատմամբ և պաշտպանել նրանց: Սա իրականացվում է տեղեկատվական արշավների միջոցով` համագործակցելով պետական և հասարակական շահագրգիռ գործընկերների հետ: Այս ամենը միտված է նպաստելու զոհերի արդյունավետ սոցիալական վերաինտեգրմանը:
16. «Հույս և օգնություն» ՀԿ
2009 թ.-ի ընթացքում «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից թրաֆիկինգի կանխարգելման ոլորտում իրականացվել են հետևյալ ծրագրերը:
1. 2007-2009 թթ.-ին Եվրախորհրդի ֆինանսավորմամբ «Հույս և օգնություն» ՀԿ-ն իրականացրեց «Հարավային Կովկասում ՀԿ-ների և Կառավարության համագործակցությունը կանանց և երեխաների թրաֆիկինգի հանդեպ համատեղ պատասխանատվության զարգացում» ծրագիրը:
Ծրագիրն նպատակ ուներ բարձրացնել թրաֆիքինգի զոհերի հետ առնչություն ունեցող իրավապահ մարմինների աշխատակիցների, փաստաբանների, լրագրողների և սոցիալական աշխատողների որակավորումը, Հարավային Կովկասի երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև ուղղակի կապեր հաստատել, տարածաշրջանային ուղղորդման մեխանիզմ հաստատել, բարձրացնել թրաֆիքինգի խնդիրների ուղղությամբ հասարակության իրազեկվածությունը, ստեղծել ապաստանների և թեժ գծերի միջազգային ցանց:
Ծրագրի իրականացման արդյունքում 169 մասնակիցներ (38 լրագրողներ, 94 սոցիալական աշխատողներ, 7 իրավապահ և 30 ԹՏ) ձեռք են բերել գիտելիքներ տեղական և միջազգային օրենսդրությունների վերաբերյալ, ծանոթացել են թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման կարգերին և նրա կիրառման եղանակներին, զոհերի հետ աշխատելու հմտություններին, ստեղծվել են ցանցային համագործակցության հիմքերը Հարավային Կովկասի երկրների հասարակական կազմակերպությունների և պետական ստրուկտուրաների միջև:
2. 2009 թ.-ի հունվարի 5-ին ԱՄՆ դեսպանատան Թմրանյութերի և իրավապահ մարմինների հարցերով միջազգային բյուրոյի ֆինանսավորմամբ ՀԿ-ն սկսեց իրականացնել որակապես մի նոր ծրագիր «Թրաֆիքինգից տուժածների արդյունավետ պաշտպանության, սոցիալական վերաինտեգրման և վերականգնման համակարգի ստեղծում»:
Ծրագիրն ուրույն է նրանով, որ թրաֆիքինգից տուժածները, բացի նախորդ տարիների ծրագրերում նշված օգնություններից (իրավաբանական, սոցիալական, բժշկական, հոգեբանական, ապաստարանով ապահովում), հնարավորություն ունեցան ուսուցանվելու մասնագիտական ուսուցման կենտրոններում` մասնագիտական աշխատանքային հմտություններ ձեռք բերելու նպատակով:
Արդյունքում` 11 թրաֆիքինգից տուժածներ ընդգրկվեցին աջակցության ծրագրում, նրանցից 9-ը ուղղորդվել են իրավապահ մարմինների կողմից, իսկ 2-ը հայտնաբերվել են ՀԿ-ի կողմից: Օգնության հեռախոս թեժ գծի վրա ստացվել են 367 զանգ, որոնցից 11-ը եղել է թրաֆիքինգի ահազանգ և որոնց կապակցությամբ կատարվել են ուսումնասիրություններ: Հրատարակվել և տարածվել են թրաֆիքինգի կանխարգելման հուշաթերթեր:
Նախորդ տարիներին աջակցության ծրագրերում ընդգրկված թրաֆիքինգի տուժածներից 10 շահառու ուղղորդվել են աշխատանքային ուսուցման կենտրոններ և ձեռք են բերել մասնագիտություններ (վարսահարդարություն, մատնահարդարություն, խոհարարություն, սեղանի ձևավորում): Նրանցից առնվազն 5-ը հետագայում ստացել են աշխատանք` իրենց ուսուցանված մասնագիտությամբ, և հնարավորություն ունեցել վերաինտեգրվել հասարակության մեջ` խուսափելով կրկնազոհացումից:
3. 04.05.2009 թ. - 31.05.2009 թ. «Հույս և օգնություն» ՀԿ-ն Աշխատանքի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացրել է «Իրավապահ մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացում թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել իրավապահ մարմինների աշխատակիցների միջև (դատարան, ոստիկանություն, դատախազություն, անվտանգություն, աշխատանքի տեսչություն) արդյունավետ համագործակցության ձևավորմանը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) և հարկադիր աշխատանքի դեպքերի կանխարգելման հարցում:
Ծրագրի խնդիրներն էին բարձրացնել իրավապահ մարմինների աշխատակիցների իրազեկությունը թրաֆիքինգին վերաբերող միջազգային և տեղական օրենսդրության վերաբերյալ, ծանոթացնել իրավապահ մարմինների աշխատակիցներին Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի ուղղորդման Ազգային կարգի պահանջներին:
Ծրագրի ընթացքում կազմակերպվել են ուսուցում-վարժանքներ, որոնց մասնակցել են ք. Երևանի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Արարատի մարզերի 65 իրավապահ աշխատակիցներ:
4. 2009 թ.-ին Եվրախորհրդի ֆինանսավորմամբ «Հույս և օգնություն» ՀԿ-ն, «Մարդը դժբախտության մեջ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում են «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով ՀՀ-ում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում», ծրագիրը:
Ծրագրի նպատակն է պայքարել Հայաստանում երեխաների թրաֆիկինգի դեմ (հայտնաբերում, միջամտություն, կանխարգելում), բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Հայաստանում երեխաների թրաֆիկինգի վերաբերյալ, բարելավել երեխաների պաշտպանության համակարգի հնարավորությունները Հայաստանում երեխաների թրաֆիկինգը կանխարգելելու համար:
Ծրագրի տևողությունը 24 ամիս է: