041.0255.160410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 ապրիլի 2010 թվականի N 255-Ա
Լ. ՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԳՐՈԴՆՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական Կ. Ներսիսյանին 2010 թվականի ապրիլի 19-21-ը գործուղել Գրոդնո (Բելառուսի Հանրապետություն)` միջմարզային համագործակցության համաձայնագրով նախատեսված համատեղ ծրագրերի քննարկման համար:
2. Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի` Գրոդնո գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի` Գրոդնո գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Լ. Նանյանի և Կ. Ներսիսյանի` Գրոդնո մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Գրոդնո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ