040.0362.140410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2010 թվականի N 362-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված` ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման աշխատանքների ընդունման նպատակով ստեղծել ընդունող հանձնաժողով` հետևյալ կազմով`
Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Զ. Գրիգորյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարության աշխատակազմի էներգետիկայի
պետական տեսչության պետ
Ս. Հայրապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
քաղաքաշինական պետական տեսչության պետ - ՀՀ
քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ
Ա. Ղարիբյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
Հայաստանի փրկարար ծառայության պետական
հրդեհային տեսչության պետ - գլխավոր պետական
տեսուչ
Հ. Հարությունյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարության աշխատակազմի ներդրումային
ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման
վարչության պետ
Մ. Քամալյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ
Ղ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության
պետի տեղակալ
Ա. Ալբերտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի
վարչության վառելիքաէներգետիկ համալիրի
ծրագրերի բաժնի պետ
Ս. Գլեչունց - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավական ակտերի փորձաքննության վարչության
էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ
Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
քաղաքաշինության և հողի վերահսկողության
վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան - «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն, նախագծի ղեկավար
Ս. Կ. Չո - գլխավոր կապալառու «Միթսուի & Քո. ԼԹԴ. ԵՎ ՋՍ
Էնջինիրինգ & Քոնսթրաքշն» կոնսորցիումի (Mitsui
& Co. Ltd և GS Engineering & Construction
Corp.) նախագծի ղեկավար, «ՋՍ Էնջինիրինգ &
Քոնսթրաքշն» կազմակերպության ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Կ. Յանագի - գլխավոր կապալառու «Միթսուի & Քո. ԼԹԴ. ԵՎ ՋՍ
Էնջինիրինգ & Քոնսթրաքշն» կոնսորցիումի (Mitsui
& Co. Ltd և GS Engineering & Construction
Corp.) ներկայացուցիչ, «Միթսուի & Քո. ԼԹԴ.»
կազմակերպության մենեջեր (համաձայնությամբ)
Կ. Մորիկավա - ծրագրի խորհրդատու, «ՏԵՊՍԿՈ» (TEPSCO)
կազմակերպության նախագծի ղեկավար
(համաձայնությամբ)
2. Ընդունող հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել աշխատանքների ընդունումը և հանձնաժողովի ակտը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` հաստատման:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ