Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱ ...

 

 

040.0387.160410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2010 թվականի N 387-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործունեության 2008-2012 թվականների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 8-ի

N 387-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բնապահպանական անվտանգությունն ազգային անվտանգության այն բաղադրիչն է, որը բնութագրում է տարաբնույթ վտանգավոր երևույթների և աղետների ազդեցությունից շրջակա միջավայրի, անձի և հասարակության պաշտպանվածության վիճակը:

2. Բնապահպանական անվտանգության հիմնական նպատակն է` երկրի կայուն զարգացման ապահովման համար շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների հետ կապված վտանգների գնահատումը, կանխատեսումը, կանխարգելումը կամ դրանց նվազեցումը:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանական անվտանգությանը սպառնացող վտանգները կարող են առաջանալ, ինչպես արտաքին այնպես էլ ներքին գործոնների ազդեցության արդյունքում:

4. Հիմնական արտաքին սպառնալիքների թվին են դասվում` անդրսահմանային նշանակություն ունեցող բնական ռեսուրսների համատեղ օգտագործման խոչընդոտումը, արդյունաբերական, միջուկային կամ ճառագայթային վթարների անդրսահմանային հետևանքները, անդրսահմանային համազարկային արտանետումներն ու արտահոսքերը, շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցություն ունեցող միջոցների ռազմական նպատակով օգտագործումը, վտանգավոր նյութերի ու թափոնների ապօրինի շրջանառությունը և ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային տեղափոխումը, օդի անդրսահմանային աղտոտումը, կլիմայի գլոբալ փոփոխություններն ու օզոնային շերտի քայքայումը, կենդանի վերափոխված օրգանիզմների ներմուծումը:

5. Հիմնական ներքին սպառնալիքների թվին են դասվում` կենսական նշանակության ջրհավաք ավազանների ու գերխոնավ տարածքների քայքայումը, բնական ռեսուրսների, մասնավորապես, Սևանա լճի ջրհավաք ավազանի անարդյունավետ կառավարումը, գերշահագործումն ու աղքատացումը, բնական ռեսուրսների հասանելիության անհավասարությունը, անտառների ու հողերի դեգրադացիան, անապատացումը, կենսաբազմազանության կրճատումը, շրջակա միջավայր արտանետումների ու արտահոսքերի սահմանային թույլատրելի չափաքանակների գերազանցումը, վտանգավոր նյութերի ու թափոնների չկանոնակարգված գործածությունը, բնական ու տեխնածին աղետները, հասարակության բնապահպանական հարցերի վերաբերյալ թերի կրթվածությունն ու անբավարար իրազեկվածությունը:

6. Նշված սպառնալիքների հնարավոր կանխարգելումը կամ դրանց հետևանքների վերացումը ռազմավարական խնդիր է, որն ենթադրում է համապատասխան գերակայությունների կանխորոշում, ներքին և արտաքին անվտանգության ապահովմանը նպատակաուղղված փոխկապակցված ու համահունչ քայլերի համադրում:

7. Միջազգային ինտեգրման գործընթացներին Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունը բնապահպանական անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքն է:

 

III. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Հայաստանի Հանրապետությունն առավելապես հենվելով ազգային ներուժի վրա, առաջնորդվելով երկրի անվտանգության ու կայուն զարգացման շահերով և միջազգային ինտեգրման ու ներքին բարեփոխումների ռազմավարությամբ, գերակա է համարում երկրում բնապահպանական հարցերի համալիր կառավարումը:

9. Այդ նպատակով անհրաժեշտ է ապահովել`

բնական ռեսուրսների, մասնավորապես, ջրային, հողային և անտառային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն ու պահպանությունը, անտառվերականգնումը, կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունը, հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների պահպանությունը, հիդրոօդերևութաբանական անվտանգությունը, ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանվածությունը, շրջակա միջավայրի աղտոտման, ներառյալ` ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների համահունչ կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը, հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացումը և էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը:

 

IV. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐՆ ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

10. Բնապահպանական անվտանգության ապահովման նպատակով ըստ բնագավառների անհրաժեշտ քայլերն են`

1) Բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ`

ա. բնական ռեսուրսների հաշվառման համակարգի բարելավումը,

բ. շրջակա միջավայրի մոնիտորինգի համակարգի բարելավումը,

գ. շրջակա միջավայրի անվտանգության համատեքստում առաջավոր լեռնային տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառմամբ օգտակար հանածոների հանքավայրերի համալիր շահագործումը և բաղադրիչների առավելագույն կորզմամբ հանքային հումքի համալիր վերամշակումը,

դ. տնտեսության կառուցվածքում մարդու առողջության համար անվնաս, բնապահպանության տեսակետից մաքուր և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառման գերակայության սկզբունքի ընդունումը,

ե. հողերն անապատացումից պահպանումը, այդ երևույթի վտանգավոր հետևանքների կանխատեսումը, կանխարգելումը կամ մեղմացումը,

զ. խախտված հողերի վերականգնումը,

է. բնության հատուկ պահպանվող տարածքներում ինքնակամ հողազավթումների և ապօրինի կառուցապատման կանխարգելումը և գոյություն ունեցողների վերացումը,

ը. այլընտրանքային, բնապահպանական տեսակետից մաքուր էներգիայի բնական աղբյուրների հզորությունների գնահատումը և ողջամիտ օգտագործումը,

թ. վերականգնվող ռեսուրսների խնայողաբար և հավասարակշռված օգտագործումն ու վերականգնումը,

ժ. ջրավազանային կառավարման սկզբունքի և ջրային համակարգերում նոր տնտեսվարման ձևերի ներդրմամբ` ջրային ռեսուրսների ջրավազանային համապարփակ կառավարման համակարգի կայացումը,

ժա. ջրային ու հարակից էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների` հողի, ընդերքի, օդի, ջրի և կենսաբազմազանության ամբողջական և կապակցված ուսումնասիրության ու պահպանության բարելավումը, հաշվի առնելով նաև` բնական ջրահոսքերում անհրաժեշտ բնապահպանական թողքերը,

ժբ. ազգային ջրային պաշարի պահպանմանն ու ավելացմանը, ջրային ռեսուրսների ամբարմանը, բաշխմանն ու կայուն օգտագործմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը,

ժգ. ջրհեղեղների ու երաշտների աղետաբեր երևույթներից խուսափելու կամ դրանց հետևանքները վերացնելու կառավարման համակարգի ստեղծումը,

ժդ. կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների հիմնանորոգումն ու նորերի կառուցումը,

ժե. բնակչությանը շուրջօրյա և որակյալ խմելու ջրով մատակարարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը` ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով,

ժզ. ջրի խնայողության վերաբերյալ տեղեկատվական, ուսուցողական և կրթական ծրագրերի իրականացումը, համապատասխան նյութերի մշակումը, հրատարակումն ու տարածումը,

ժէ. ջրի կորուստների նվազեցումը, ջրային համակարգերի փուլ առ փուլ վերականգնումն ու պահպանումը, հիմնական գետավազաններում կայուն և բարենպաստ էկոլոգիական իրավիճակի ապահովման միջոցառումների իրականացումը,

ժը. վնասակար նյութերի գերնորմատիվային արտանետումների ու արտահոսքերի կանխարգելումը,

ժթ. բնակավայրերում մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության կանխարգելումը` արդյունաբերական կազմակերպությունների և ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների կրճատման, արտանետումների սահմանային թույլատրելի չափաքանակների չգերազանցման և փոշու հնարավոր աղբյուրների կրճատման` փողոցների մաքրման, բնակավայրերի բարեկարգման, կանաչապատման, պաշտպանիչ անտառային գոտիների ստեղծման և շինարարական աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների նվազեցման միջոցով,

իա. բնական գենոֆոնդի պահպանությանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը,

իբ. կենդանի վերափոխված օրգանիզմների տեղափոխման, փորձարկման, արտադրման, մշակման, վերամշակման և օգտագործման անվտանգության ապահովմանն անհրաժեշտ իրավական, վարչական և այլ հիմքերի ստեղծումը,

իգ. էկոհամակարգերի խոցելիության նվազեցումը և հարմարվողականության բարձրացումը,

իդ. բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի ընդլայնումն ու կառավարման կատարելագործումը` անտառկառավարման պլանների, տնտեսական մեխանիզմների, ազգային վկայագրման ձևերի կիրառման միջոցով,

իե. բնության հատուկ պահպանվող տարածքներում հազվագյուտ և անհետացող կենդանիների ու բույսերի տեսակային կազմի և վիճակի պարզաբանման նպատակով գիտական համալիր հետազոտությունների իրականացումը,

իզ. անտառների ապօրինի հատումների կանխումը,

իէ. բնության հատուկ պահպանվող տարածքների անտառվերականգնման և անտառապատման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու իրականացումը,

իը. բնության հատուկ պահպանվող տարածքների անտառների բնական վերականգնմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

իթ. բնության հատուկ պահպանվող տարածքների հատված և դեգրադացված անտառների վերականգնումը,

իժ. իրավասության սահմանում պաշտպանական անտառշերտերի վերականգնումն ու նորերի հիմնումը:

2) Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանության ուղղությամբ

ա. Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը,

բ. լճի մակարդակի ծովի մակերևույթից առնվազն մինչև 1903,5 մ բարձրացումը,

գ. ջրհավաք ավազանի կեղտաջրերի մաքրմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը,

դ. ձկնաշխարհի, մասնավորապես էնդեմիկ ձկնատեսակների պահպանությանն ու վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը,

ե. ձկան արդյունագործական պաշարների հաշվառման, մշտական մոնիթորինգի և կայուն օգտագործման համակարգի կատարելագործումը:

11. Հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման ուղղությամբ

Շրջակա միջավայրի վիճակի, ներառյալ` միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացումը:

12. Վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների կառավարման ուղղությամբ

1)Վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների մշակումն ու իրականացումը,

2) վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների անվտանգ գործածության պայմանների սահմանումը:

13. Միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման և վերահսկողության ապահովման ուղղությամբ

Շրջակա միջավայրի պահպանության համատեքստում`

1) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը,

2) ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացումը, անվտանգության գնահատման ժամանակակից մեթոդների ներդրումը,

3) ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումն ապահովող նպատակային ազգային ծրագրերի մշակումն ու ներդրումը:

14. Ազգաբնակչության բնապահպանական իրազեկության և էկոլոգիական կրթության ու դաստիարակության ապահովման ուղղությամբ

1) Շարունակական էկոլոգիական կրթության և դաստիարակության ապահովման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծումը.

2) «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լիարժեք կիրարկումը.

3) բնապահպանական տեղեկատվության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման մեթոդների ու մոտեցումների կատարելագործումը.

4) բնապահպանական քաղաքականության մեջ ՄԱԿ-ի ԵՏՀ «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության սկզբունքների ներգրավումը:

15. Բնապահպանական օրենսդրության, ինստիտուցիոնալ կարողությունների և տնտեսական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ

Բնապահպանության բնագավառում երկրի բնապահպանական անվտանգությանը նպատակաուղղված վերոգրյալ գործողությունների և միջոցառումների իրագործման բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է`

1) ապահովել օրենսդրական հենքի կատարելագործման անընդհատությունը,

2) ապահովել ինստիտուցիոնալ, ներառյալ` բնապահպանական հսկողական և վերահսկողական համակարգի հզորությունների ամրապնդման և զարգացման (կադրերի պատրաստում ու վերապատրաստում, ժամանակակից սարքերով ու սարքավորումներով համակարգի վերազինում և այլն) անընդհատությունը.

3) ապահովել`

ա. բնօգտագործման և բնապահպանական վճարների գծով հավաքագրվող ֆինանսական միջոցների հասցեագրված օգտագործումը, դրանք ամբողջովին նպատակաուղղելով հանրապետությունում առկա, մասնավորապես, առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորմանը,

բ. տեղական և արտասահմանյան փորձի լավագույն օրինակների հիմքի վրա շարունակել տնտեսական մեխանիզմների գծով բարեփոխումների իրականացումը` բնական ռեսուրսների տնտեսական գնահատման մեթոդների կատարելագործման միջոցով, աստիճանաբար բնօգտագործման և բնապահպանական վճարների դրույքաչափերի մակարդակը մոտեցնելով օգտագործվող բնական ռեսուրսների և շրջակա միջավայրին պատճառվող վնասի իրական տնտեսական արժեքին/չափերին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 8-ի

N 387-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

.__________________________________________________________________________.

|Բնագավառին   |Ծրագրի      |Ծրագրի      |Ծրագրի      |Ակնկալվող   |Միջոցա- |

|վերաբերող    |իրականացման |իրականացման |իրականացման |արդյունքները|ռումների|

|նպատակային   |նպատակը     |կոնկրետ     |ֆինանսական  |            |կատարման|

|ծրագրերի     |            |միջոցառումը |աղբյուրները |            |ժամկետը |

|անվանումը    |            |(ները)      |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|1. «Հայաստանի|ջրային      |«Ջրի ազգային|նախարարու-  |ջրային      |2008-   |

|Հանրապետու-  |ռեսուրսների |քաղաքականու-|թյան        |ռեսուրսների |2012 թթ.|

|թյան ջրի     |համապարփակ  |թյան հիմնա- |պահպանման   |համապարփակ  |և       |

|ազգային      |կառավարման  |դրույթների  |ծախսեր,     |կառավարման  |շարունա-|

|ծրագրի մասին»|ապահովում   |մասին»      |Ծրագրային   |մեխանիզմների|կական   |

|Հայաստանի    |            |Հայաստանի   |ֆինանսավո-  |ու հզորու-  |        |

|Հանրապետու-  |            |Հանրապետու- |րում (ՄԺԾԾ),|թյունների   |        |

|թյան օրենքի  |            |թյան օրենքով|միջազգային  |առկայություն|        |

|կիրարկում    |            |(03.05.2005)|ֆինանսավո-  |            |        |

|(ընդունված`  |            |ամրագրված   |րում        |            |        |

|27.11.2006թ.)|            |հիմնա-      |            |            |        |

|             |            |դրույթների  |            |            |        |

|             |            |ներդրմամբ   |            |            |        |

|             |            |ջրային      |            |            |        |

|             |            |ռեսուրսների |            |            |        |

|             |            |համապարփակ  |            |            |        |

|             |            |կառավարման  |            |            |        |

|             |            |մեխանիզմների|            |            |        |

|             |            |ստեղծում և  |            |            |        |

|             |            |հզորություն-|            |            |        |

|             |            |ների        |            |            |        |

|             |            |ամրապնդում  |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|2. Շրջակա    |շրջակա      |շրջակա      |միջազգային  |շրջակա      |2008-   |

|միջավայրի    |միջավայրի   |միջավայրի   |ֆինանսավո-  |միջավայրի   |2012 թթ.|

|պահպանության |պահպանության|պահպանության|րում        |պահպանության|        |

|ազգային      |և  բնական   |2-րդ ազգային|նախարարու-  |ազգային     |        |

|գործողու-    |ռեսուրսների |գործողու-   |թյան        |գործողու-   |        |

|թյունների    |արդյունավետ |թյունների   |պահպանման   |թյունների   |        |

|ծրագրի       |օգտագործման |ծրագրում    |ծախսեր,     |ծրագրի      |        |

|իրականացում  |կայուն      |ներառված    |Ծրագրային   |առկայություն|        |

|(ընդունված`  |կառավարման  |միջոցառում- |ֆինանսավո-  |            |        |

|Հայաստանի    |ու զարգացման|ների        |րում (ՄԺԾԾ) |            |        |

|Հանրապետու-  |ապահովում   |իրականացում |            |            |        |

|թյան         |            |            |            |            |        |

|կառավարության|            |            |            |            |        |

|14.08.2008 թ.|            |            |            |            |        |

|N 33         |            |            |            |            |        |

|արձանագրային |            |            |            |            |        |

|որոշմամբ)    |            |            |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|3. Հայաստանի |բնության    |Հայաստանի   |նախարարու-  |բնության    |2008-   |

|բնության     |հատուկ      |բնության    |թյան        |հատուկ      |2010 թթ.|

|հատուկ       |պահպանվող   |հատուկ      |պահպանման   |պահպանվող   |        |

|պահպանվող    |տարածքների  |պահպանվող   |ծախսեր,     |տարածքների  |        |

|տարածքների   |կատարելա-   |տարածքների  |Ծրագրային   |կատարելա-   |        |

|զարգացման    |գործված     |զարգացման   |ֆինանսավո-  |գործված     |        |

|պետական      |համակարգի   |պետական     |րում (ՄԺԾԾ),|համակարգի   |        |

|ռազմավարու-  |ստեղծմամբ   |ռազմավարու- |միջազգային  |առկայություն|        |

|թյան և       |լանդշաֆտային|թյանը       |ֆինանսավո-  |            |        |

|գործողություն|և  կենսաբանա|համապատասխան|րում        |            |        |

|ների ազգային |կան բազմազա-|գործողու-   |            |            |        |

|ծրագրի       |նության     |թյունների   |            |            |        |

|իրականացում  |պահպանության|ազգային     |            |            |        |

|(ընդունված`  |վերականգնման|ծրագրում    |            |            |        |

|Հայաստանի    |և  կայուն   |ներառված    |            |            |        |

|Հանրապետու-  |օգտագործման |միջոցառում- |            |            |        |

|թյան         |վիճակի      |ների        |            |            |        |

|կառավարության|բարելավում  |իրականացում |            |            |        |

|26.12.2002 թ.|            |            |            |            |        |

|N 54         |            |            |            |            |        |

|արձանագրային |            |            |            |            |        |

|որոշմամբ)    |            |            |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|4. «Սևանա    |Սևանա  լճի  |«Սևանա  լճի |նախարարու-  |Սևանա  լճի  |յուրա-  |

|լճի էկոհամա- |էկոհամա-    |էկոհամակար- |թյան        |էկոհամակար- |քանչյուր|

|կարգերի      |կարգերի     |գերի վերա-  |պահպանման   |գերի        |տարի    |

|վերականգնման,|հավասարա-   |կանգնման,   |ծախսեր,     |հավասարա-   |        |

|պահպանման,   |կշռության   |պահպանման,  |Ծրագրային   |կշռության   |        |

|վերարտադրման |ապահովում   |վերարտադրման|ֆինանսավո-  |առկայություն|        |

|և  օգտագործ- |            |և  օգտագործ-|րում (ՄԺԾԾ),|            |        |

|ման միջոցա-  |            |ման միջոցա- |միջազգային  |            |        |

|ռումների     |            |ռումների    |ֆինանսավո-  |            |        |

|տարեկան ու   |            |տարեկան ու  |րում        |            |        |

|համալիր      |            |համալիր     |            |            |        |

|ծրագրերը     |            |ծրագրերը    |            |            |        |

|հաստատելու   |            |հաստատելու  |            |            |        |

|մասին»       |            |մասին»      |            |            |        |

|Հայաստանի    |            |Հայաստանի   |            |            |        |

|Հանրապետու-  |            |Հանրապետու- |            |            |        |

|թյան օրենքի  |            |թյան օրենքի |            |            |        |

|կիրարկում    |            |սկզբունքնե- |            |            |        |

|(ընդունված`  |            |րին համապա- |            |            |        |

|14.12.2001)  |            |տասխան յուրա|            |            |        |

|             |            |քանչյուր    |            |            |        |

|             |            |տարի        |            |            |        |

|             |            |«Սևանա  լճի |            |            |        |

|             |            |էկոհամակար- |            |            |        |

|             |            |գերի վերա-  |            |            |        |

|             |            |կանգնման,   |            |            |        |

|             |            |պահպանման,  |            |            |        |

|             |            |վերարտադրման|            |            |        |

|             |            |և  օգտագործ-|            |            |        |

|             |            |ման տարեկան |            |            |        |

|             |            |ծրագիր»     |            |            |        |

|             |            |Հայաստանի   |            |            |        |

|             |            |Հանրապետու- |            |            |        |

|             |            |թյան կառա-  |            |            |        |

|             |            |վարության   |            |            |        |

|             |            |որոշումների |            |            |        |

|             |            |նախագծերի   |            |            |        |

|             |            |մշակում,    |            |            |        |

|             |            |ընդունված   |            |            |        |

|             |            |որոշումնե-  |            |            |        |

|             |            |րում        |            |            |        |

|             |            |ամրագրված   |            |            |        |

|             |            |միջոցառում- |            |            |        |

|             |            |ների        |            |            |        |

|             |            |իրականացում |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|5. Հայաստանի |Հայաստանի   |Հայաստանի   |նախարարու-  |անտառների   |2008-   |

|Հանրապետու-  |անտառային   |Հանրապետու- |թյան        |կայուն      |2012 թթ.|

|թյան անտառի  |էկոհամակար- |թյան անտառի |պահպանման   |կառավարման  |և       |

|ազգային      |գերի պահպա- |ազգային     |ծախսեր,     |մեխանիզմների|շարունա-|

|ծրագրի       |նության,    |ծրագրում    |Ծրագրային   |ու համակարգի|կական   |

|իրականացում` |դեգրադացված |ամրագրված   |ֆինանսավո-  |առկայություն|        |

|Հայաստանի    |անտառային   |միջոցառում- |րում (ՄԺԾԾ),|            |        |

|Հանրապետու-  |էկոհամակար- |ների        |միջազգային  |            |        |

|թյան բնապահ- |գերի վերա-  |իրականացում`|ֆինանսավո-  |            |        |

|պանության    |կանգնման,   |Հայաստանի   |րում        |            |        |

|նախարարու-   |անտառային   |Հանրապետու- |            |            |        |

|թյանը        |պաշարների   |թյան բնապահ-|            |            |        |

|վերապահված   |շարունակական|պանության   |            |            |        |

|իրավասու-    |և           |նախարարու-  |            |            |        |

|թյունների    |արդյունավետ |թյանը       |            |            |        |

|շրջանակներում|օգտագործման |վերապահված  |            |            |        |

|(ընդունված`  |ու կայուն   |իրավասու-   |            |            |        |

|Հայաստանի    |կառավարման  |թյունների   |            |            |        |

|Հանրապետու-  |ապահովում   |շրջանակ-    |            |            |        |

|թյան         |            |ներում      |            |            |        |

|կառավարության|            |            |            |            |        |

|21.07.2005 թ.|            |            |            |            |        |

|N 1232-Ն     |            |            |            |            |        |

|որոշմամբ)    |            |            |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|6. Ապօրինի   |ապօրինի     |ապօրինի անտա|նախարարու-  |անտառների   |2008-   |

|անտառահատում-|անտառա-     |ռահատումների|թյան        |կայուն      |2010 թթ.|

|ների հետ     |հատումների  |նկատմամբ    |պահպանման   |կառավարման  |և       |

|կապված       |նվազեցում`  |բնապահպանա- |ծախսեր,     |առկայու-    |շարունա-|

|խնդիրների    |շրջակա      |կան մշտական |Ծրագրային   |թյուն       |կական   |

|լուծմանն     |միջավայրի   |վերահսկողու-|ֆինանսավո-  |            |        |

|աջակցող      |վրա         |թյան        |րում (ՄԺԾԾ),|            |        |

|միջոցառում-  |բացասական   |իրականացում,|միջազգային  |            |        |

|ների գործողու|ներգործու-  |անտառկառա-  |ֆինանսավո-  |            |        |

|թյունների    |թյունների   |վարման      |րում        |            |        |

|ծրագրի       |հնարավոր    |պլանավորում,|            |            |        |

|իրականացում` |կանխարգելման|անտառկառավար|            |            |        |

|Հայաստանի    |ապահովում   |ման պլանների|            |            |        |

|Հանրապետու-  |            |մշակում,    |            |            |        |

|թյան բնապահ- |            |անտառկառավար|            |            |        |

|պանության    |            |ման         |            |            |        |

|նախարարու-   |            |պլաններով   |            |            |        |

|թյանը        |            |առաջարկվող  |            |            |        |

|վերապահված   |            |գործողու-   |            |            |        |

|իրավասու-    |            |թյունների   |            |            |        |

|թյունների    |            |շրջակա      |            |            |        |

|շրջանակներում|            |միջավայրի   |            |            |        |

|(ընդունված`  |            |վրա         |            |            |        |

|Հայաստանի    |            |ազդեցության |            |            |        |

|Հանրապետու-  |            |գնահատում,  |            |            |        |

|թյան         |            |Զիկատար     |            |            |        |

|կառավարության|            |ուսուցողական|            |            |        |

|30.09.2004 թ.|            |կենտրոնի    |            |            |        |

|N 38         |            |միջոցով     |            |            |        |

|արձանագրային |            |գործնական   |            |            |        |

|որոշմամբ)    |            |ուսուցման ու|            |            |        |

|             |            |վերապատրաստ-|            |            |        |

|             |            |ման         |            |            |        |

|             |            |իրականացում,|            |            |        |

|             |            |խորհրդատվու-|            |            |        |

|             |            |թյուն և     |            |            |        |

|             |            |Հայաստանի   |            |            |        |

|             |            |Հանրապետու- |            |            |        |

|             |            |թյան օրենս- |            |            |        |

|             |            |դրությամբ   |            |            |        |

|             |            |վերապահված  |            |            |        |

|             |            |այլ միջոցա- |            |            |        |

|             |            |ռումներ     |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|7. Ավտոտրանս-|ավտոտրանս-  |ավտոտրանս-  |նախարարու-  |շրջակա      |2008 -  |

|պորտային     |պորտային    |պորտային    |թյան        |միջավայրի   |2009 թթ.|

|միջոցներից   |միջոցներից  |միջոցներից  |պահպանման   |վրա         |        |

|վնասակար     |շրջակա      |վնասակար    |ծախսեր,     |բացասական   |        |

|նյութերի     |միջավայր    |նյութերի    |Ծրագրային   |ազդեցու-    |        |

|արտանետում-  |արտանետվող  |արտանետում- |ֆինանսավո-  |թյունների   |        |

|ների         |վնասակար    |ների        |րում (ՄԺԾԾ),|նվազեցման   |        |

|նվազեցման    |նյութերի    |նվազեցման   |միջազգային  |հզորություն-|        |

|միջոցառում-  |կրճատման    |հայեցակարգի |ֆինանսավո-  |ների        |        |

|ների ծրագրի  |ապահովում   |(ընդունված` |րում        |առկայություն|        |

|իրականացում  |            |Հայաստանի   |            |            |        |

|(ընդունված`  |            |Հանրապետու- |            |            |        |

|Հայաստանի    |            |թյան կառա-  |            |            |        |

|Հանրապետու-  |            |վարության   |            |            |        |

|թյան         |            |14.10.2004թ.|            |            |        |

|կառավարության|            |N 40        |            |            |        |

|14.07.2005 թ.|            |արձանագրային|            |            |        |

|N 1033-Ն     |            |որոշմամբ)   |            |            |        |

|որոշմամբ)    |            |համաձայն    |            |            |        |

|             |            |ավտոտրանս-  |            |            |        |

|             |            |պորտային    |            |            |        |

|             |            |միջոցներից  |            |            |        |

|             |            |վնասակար    |            |            |        |

|             |            |նյութերի    |            |            |        |

|             |            |արտանետումնե|            |            |        |

|             |            |րի նվազեցման|            |            |        |

|             |            |ծրագրով     |            |            |        |

|             |            |ամրագրված   |            |            |        |

|             |            |համապատասխան|            |            |        |

|             |            |միջոցառում- |            |            |        |

|             |            |ների        |            |            |        |

|             |            |իրականացում |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|8. Կազմա-    |Անշարժ      |Եվրոպական և |նախարարու-  |«Բնապահպա-  |2008 -  |

|կերպություն- |աղբյուրներից|այլ զարգացած|թյան        |նական       |2012 թթ.|

|ներում «բնա- |արտանետում- |երկրների    |պահպանման   |լավագույն   |        |

|պահպանական   |ների սահմա- |փորձի       |ծախսեր,     |հասանելի    |        |

|լավագույն    |նափակման կամ|ուսումնա-   |Ծրագրային   |տեխնոլոգիա- |        |

|հասանելի     |նվազեցման   |սիրում,     |ֆինանսավո-  |ների»       |        |

|տեխնոլոգիա-  |ապահովում   |«Բնապահպա-  |րում (ՄԺԾԾ),|ներդրման    |        |

|ների»        |            |նական       |միջազգային  |համակարգի   |        |

|ներդրման     |            |լավագույն   |ֆինանսավո-  |առկայություն|        |

|համակարգի    |            |հասանելի    |րում        |            |        |

|ստեղծում     |            |տեխնոլոգիա- |            |            |        |

|             |            |ների»       |            |            |        |

|             |            |ներդրման    |            |            |        |

|             |            |հայեցակարգի |            |            |        |

|             |            |մշակում և   |            |            |        |

|             |            |Հայեցակարգից|            |            |        |

|             |            |բխող միջոցա-|            |            |        |

|             |            |ռումների    |            |            |        |

|             |            |կատարում    |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|9.           |անապատացման |Հայաստանում |նախարարու-  |վերականգնված|2008 -  |

|«Հայաստանում |գործընթաց-  |անապատացման |թյան        |հողերի      |2012 թթ.|

|անապատացման  |ների        |դեմ պայքարի |պահպանման   |առկայություն|և       |

|դեմ պայքարի  |դադարեցման  |գործողու-   |ծախսեր,     |            |շարունա-|

|գործողու-    |կամ         |թյունների   |Ծրագրային   |            |կական   |

|թյունների    |մեղմացման և |ազգային     |ֆինանսավո-  |            |        |

|ազգային      |խախտված     |ծրագրով     |րում (ՄԺԾԾ),|            |        |

|ծրագրի»      |հողերի      |ամրագրված`  |միջազգային  |            |        |

|իրականացում  |վերականգնման|դեգրադացված |ֆինանսավո-  |            |        |

|(ընդունված`  |ապահովում   |հողերի      |րում        |            |        |

|Հայաստանի    |            |համալիր     |            |            |        |

|Հանրապետու-  |            |վերականգնման|            |            |        |

|թյան         |            |և  հողերի   |            |            |        |

|կառավարության|            |դեգրադացիայի|            |            |        |

|28.03.2002 թ.|            |կանխման     |            |            |        |

|N 13         |            |համալիր     |            |            |        |

|արձանագրային |            |միջոցառում- |            |            |        |

|որոշմամբ)    |            |ների        |            |            |        |

|             |            |իրականացում |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|10. Վտանգավոր|վտանգավոր   |վտանգավոր   |նախարարու-  |Թափոնների   |2008 -  |

|թափոնների    |թափոնների և |թափոնների և |թյան        |էկոլոգիապես |2012 թթ.|

|էկոլոգիապես  |աղտոտված    |աղտոտված    |պահպանման   |անվտանգ     |        |

|անվտանգ      |տարածքների  |տարածքների  |ծախսեր,     |կառավարման  |        |

|կառավարման   |(աղբավայրերի|(աղբավայ-   |Ծրագրային   |մեխանիզմների|        |

|մեխանիզմների |պոչամբարների|րերի,       |ֆինանսավո-  |առկայություն|        |

|ստեղծում     |թունաքիմի-  |պոչամբարների|րում (ՄԺԾԾ) |            |        |

|             |կատների     |թունաքիմի-  |            |            |        |

|             |գերեզմանոց- |կատների,    |            |            |        |

|             |ների)       |գերեզմանոց- |            |            |        |

|             |անվտանգ     |ների)       |            |            |        |

|             |կառավարման  |անվտանգ     |            |            |        |

|             |մեխանիզմների|կառավարման  |            |            |        |

|             |ստեղծում    |սկզբունքների|            |            |        |

|             |            |կանոնների   |            |            |        |

|             |            |պահանջների, |            |            |        |

|             |            |մեթոդների,  |            |            |        |

|             |            |ուղեցույց-  |            |            |        |

|             |            |ների,       |            |            |        |

|             |            |ձեռնարկների,|            |            |        |

|             |            |ցանկերի     |            |            |        |

|             |            |մշակում     |            |            |        |

|_____________|____________|____________|____________|____________|________|

|11. Հայաստանի|շրջակա      |Հայաստանի   |նախարարու-  |շրջակա      |2008 -  |

|Հանրապետու-  |միջավայրի   |Հանրապետու- |թյան        |միջավայրի   |2011 թթ.|

|թյան շրջակա  |պահպանության|թյան շրջակա |պահպանման   |վրա         |        |

|միջավայրի    |և  բնական   |միջավայրի   |ծախսեր,     |բացասական   |        |

|պետական      |ռեսուրսների |պետական     |Ծրագրային   |ազդեցու-    |        |

|մոնիտորինգի  |արդյունավետ |մոնիտորինգի |ֆինանսավո-  |թյունների   |        |

|հայեցակարգից |օգտագործման |հայեցակարգից|րում (ՄԺԾԾ),|նվազեցման և |        |

|բխող         |կայուն      |բխող        |միջազգային  |բնական      |        |

|խնդիրների    |կառավարման  |խնդիրների   |ֆինանսավո-  |ռեսուրսների |        |

|իրականացման  |հիմքերի     |իրականացման |րում        |արդյունավետ |        |

|միջոցառումնե-|ստեղծում    |միջոցառում- |            |օգտագործման |        |

|րի 2007-2011 |            |ների        |            |հզորություն-|        |

|թվականների   |            |2007-2011   |            |ների        |        |

|ծրագրի       |            |թվականների  |            |առկայություն|        |

|իրականացում  |            |ծրագրում    |            |            |        |

|(ընդունված`  |            |ներառված    |            |            |        |

|Հայաստանի    |            |համապատասխան|            |            |        |

|Հանրապետու-  |            |միջոցառում- |            |            |        |

|թյան         |            |ների        |            |            |        |

|կառավարության|            |իրականացում |            |            |        |

|15.02.2007 թ.|            |            |            |            |        |

|N 191-Ն      |            |            |            |            |        |

|որոշմամբ)    |            |            |            |            |        |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2010
N 387-Ն
Որոշում