Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՈՐՈՇ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՈՐՊԵՍ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՈՐՈՇ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՈՐՊԵՍ ԴՊՐՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0597.190998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 597

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՈՐՈՇ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՈՐՊԵՍ ԴՊՐՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աղետի գոտում վերականգնման ընթացքն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

i

ա) վերակազմակերպել Վանաձորի պոլիտեխնիկական տեխնիկումը` դրան միացնելով Վանաձորի N 47 մասնագիտական տեխնիկական ուսումնարանը:

Տեխնիկումի ուսումնական գործընթացը կազմակերպել նախկին N 47 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքում` ապահովելով նաև մասնագիտական տեխնիկական կրթական ծրագրի իրականացումը:

(1-ին կետի ա ենթակետը խմբ. 08.05.99 թիվ 299 որոշում)

բ) Վանաձորի պոլիտեխնիկական տեխնիկումի շենքը հանձնել Լոռու մարզպետարանի տնօրինությանը` Վանաձորի թիվ 13 դպրոցին տրամադրելու համար.

գ) Լոռու տարածքային մանկավարժության կենտրոնի մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերն անհատույց օգտագործման հանձնել Լոռու մարզպետարանին Վանաձորի թիվ 21 դպրոցին տրամադրելու համար:

(2-րդ կետն ուժը կորցրել է 28.12.98 թիվ 852 որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Օձուն» մանկական առողջարանը հանձնել Լոռու մարզպետարանի տնօրինությանը` Օձունի թիվ 2 դպրոցին տրամադրելու համար:

(3-րդ կետը խմբ. 28.12.98 թիվ 852 որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Լեռնագործ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մանկապարտեզի շենքը և այն սեփականության իրավունքով անհատույց հանձնել Լոռու մարզի Քարկոփի գյուղական համայնքին` որպես մանկապարտեզ և դպրոց օգտագործելու համար:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Ստեփանավանի ՃՇՇ» պետական փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքը ամրացնել «Ստեփանավանի թիվ 6 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(4-րդ կետը փոփ. 22.10.98 թիվ 646, 22.12.05 թիվ 2287-Ա որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված շենքերի սահմանված կարգով հանձնումը և տարածքների տրամադրումը:

6. Լոռու մարզպետին`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված շենքերի և տարածքների վերակառուցման ու նպատակային օգտագործման ուղղությամբ.

բ) ապահովել նշված օբյեկտների գործունեության համար անհրաժեշտ հողամասերի սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Լոռու մարզպետին` 7-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված օբյեկտների` որպես դպրոցներ վերակառուցման նախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.1998
N 597
Որոշում