Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0263.210410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2010 թվականի N 263-Ա

 

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին 2010 թվականի ապրիլի 21-25-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` «Իտալիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու, ինչպես նաև հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:

2. Ա. Սարգսյանի` Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 03 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Սարգսյանի` Հռոմ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.04.2010
N 263-Ա
Որոշում