Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0072.100410

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` որոշում եմ.

Հանրապետության Նախագահի 2009 թվականի մրցանակ շնորհել`

1) բնական գիտությունների զարգացման բնագավառում Վարուժան Աթաբեկյանին` «Կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբեր» գիտական հոդվածաշարի համար.

2) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում` Վազգեն Մելիքյանին` «Ցածր էներգասպառմամբ և բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» գիտական հոդվածաշարի համար.

3) արվեստի բնագավառում` Գետիկ Բաղդասարյանին և Ջիմ Թորոսյանին` «Ներսես Աշտարակեցի» հուշարձանի համար.

4) բժշկագիտության բնագավառում` Սմբատ Ջամալյանին` Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի և էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար.

5) ֆիզիկայի զարգացման բնագավառում` Ռադիկ Կոստանյանին, Էդվարդ Կոկանյանին, Գագիկ Դեմիրխանյանին և Վահան Բաբաջանյանին` «Ղեկավարվող բնութագրերով լազերային ակտիվ և ոչ գծային օպտիկական նյութերի ստեղծում և հետազոտում» գիտական հոդվածաշարի համար.

6) գրականության բնագավառում` Վահագն Մուղնեցյանին` «Տաբու» վեպի համար.

7) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Համլետ Պետրոսյանին` «Խաչքար, ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» գրքի համար:

 

10 ապրիլի 2010 թվականի

ՆՀ-72-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.04.2010
N ՆՀ-72-Ա
Հրամանագիր