030.0073.100410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-219-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` որոշում եմ.
Հանրապետության Նախագահի 2009 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել`
1) կերպարվեստի և կինոյի բնագավառում`
Օվսաննա Շեկոյանին` «Դպրոց» գեղանկարների շարքի համար.
Վահագն Ղուկասյանին` «Մտահղացում» գեղանկարների շարքի համար.
Բագրատ Բալաբեկյանին` կերպարվեստի ասպարեզում ստեղծագործական որոնումների համար.
2) գրականության բնագավառում`
Արամ Պաչյանին (Սևակ Թամամյան)` պատմվածքների շարքի համար:
10 ապրիլի 2010 թվականի
ՆՀ-73-Ա