Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՇԻՆԳՏՈՆ (ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՇԻՆԳՏՈՆ (ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0052.080410

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՎԱՇԻՆԳՏՈՆ (ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2010 թվականի ապրիլի 11-ից 14-ը ներառյալ աշխատանքային այցով Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ Սարգսյան          Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

    Էդվարդ Նալբանդյան      Հայաստանի Հանրապետության արտաքին

                           գործերի նախարար

 

    Վիգեն Սարգսյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           աշխատակազմի ղեկավարի տեղակալ (ապրիլի

                           8-ից 14-ը)

 

    Թաթուլ Մարգարյան       Ամերիկայի Միացյալ նահանգներում Հայաստանի

                           Հանրապետության արտակարգ և լիազոր

                           դեսպան

 

    Սևակ  Լալայան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           օգնական (ապրիլի 8-ից 14-ը)

 

    Արմեն Արզումանյան      Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           մամուլի քարտուղար

 

    Արմեն Գիչյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

 

    Արսեն Ավագյան          Հայաստանի Հանրապետության արտաքին

                           գործերի նախարարության բաժնի վարիչ

 

    Ալեքսանդր Մխիթարյան    «Պետական արարողակարգի ծառայություն»

                           գործակալության աշխատակից (ապրիլի

                           6-ից 14-ը)

 

    Վաչագան Ղազարյան       Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության պետի

                           առաջին տեղակալ

 

    Գրիգորի Հայրապետով     Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության պետի

                           տեղակալ, 1-ին բաժնի պետ

 

    Վահագն Աբգարյան        Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Տիգրան Աղվանյան        Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Գագիկ Հովհաննիսյան     Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Վարդան Պետրոսյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           օպերատոր

 

    Կարեն Ազատյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           օպերատոր

 

    Կարեն Մինասյան         լուսանկարիչ

 

    Արտակ Ալեքսանյան       Հանրային հեռուստաընկերության թղթակից

 

    Քրիստինե Ալագուլյան    «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

 

    Արմինե Ամիրյան         «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

 

    Արա Թադևոսյան          «Մեդիամաքս» լրատվական գործակալության

                           տնօրեն

 

    Կարեն Հարությունյան    «Թերթ.ամ» ինտերնետային կայքի թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Կ. Մինասյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի, տրանսպորտի և մուտքի արտոնագրերի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին), Ա. Ամիրյանի գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:

Պատվիրակության Երևան-Փարիզ ճանապարհածախսը, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Փարիզ-Վաշինգտոն-Փարիզ, Վ. Սարգսյանի և Ս. Լալայանի Երևան-Փարիզ-Վաշինգտոն-Փարիզ-Երևան, Ա. Արզումանյանի. Ա. Գիչյանի, Վ.Պետրոսյանի, Կ. Ազատյանի, Կ. Մինասյանի և լրատվության միջոցների աշխատակիցների Փարիզ-Վաշինգտոն-Փարիզ-Երևան ինքնաթիռի տոմսերի արժեքը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2010 թվականի ապրիլի 11-ին կազմակերպել Երևան-Փարիզ հատուկ չվերթը:

 

8 ապրիլի 2010 թվականի

ՆԿ-52-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
08.04.2010
N ՆԿ-52-Ա
Կարգադրություն