040.0602.250998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 1998 թվական թիվ 602
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱԶԻ ՀԱՐԹԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱԶԻ ՀԱՐԹԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մազի Հարթավանի գյուղական համայնքի ղեկավար Սուրեն Այվազյանի լիազորությունները:
2. Նշանակել և Արագածոտնի մազի Հարթավանի գյուղական համայնքի ընտրական տարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 25-ից: