Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՔՈՒՎԵՅԹՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՔՈՒՎԵՅԹՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ...

 

 

020.0878.200410

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՔՈՒՎԵՅԹՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 ապրիլի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2010թ. մարտի 9-ի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, նվազեցնել եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առևտրի և ներդրումների նկատմամբ, խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ, խթանել ներդրումների հոսքը` օտարերկրյա ներդրումների համար ապահովելով բարենպաստ հարկային ռեժիմ, ինչպես նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է Քուվեյթի Պետության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացված որոշակի տեսակի եկամուտները չհարկելու կամ նվազեցված դրույքաչափերով հարկելու հետևյալ պարտավորությունները.

ա) հարկել Քուվեյթի Պետության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները միայն այն դեպքում, եթե ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության միջոցով` վերջինիս վերագրվող եկամտի չափով: Ընդ որում, այդպիսի մշտական հաստատություն են համարվում`

- շինարարական հրապարակը կամ կառուցման, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը, եթե այդպիսի հրապարակը, օբյեկտը կամ գործունեությունը շարունակվում է 6 ամսից ավելի ժամանակահատվածով.

բ) Քուվեյթի Պետության ձեռնարկության կողմից ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվական կամ կառավարման ծառայությունները, այդ նպատակով ձեռնարկության կողմից ընդգրկված վարձու աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով, եթե այդ բնույթի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ցանկացած տասներկուամսյա ժամկետում շարունակվում է ընդհանուր առմամբ 3 ամիսը գերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով.

գ) ազատել հարկումից գործունեության հետևյալ տեսակները.

- շինությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

- ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

- ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,

- գործունեության մշտական վայրի պահպանումը` ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի բացառապես գնման կամ տեղեկատվություն հավաքելու նպատակով,

- գործունեության մշտական վայրի պահպանումը` ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

- գործունեության մշտական վայրի պահպանումը բացառապես համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-»ե» ենթապարբերություններում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է.

դ) չհարկել միջազգային փոխադրումներում Քուվեյթի Պետության ձեռնարկության կողմից նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը, ինչպես նաև այդ շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված հավելաճը.

ե) ազատել հարկումից Քուվեյթի Պետության ռեզիդենտի կողմից Հայաստանում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը, եթե`

- ստացողը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գտնվում է Հայաստանում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով,

- վարձատրությունը վճարվում է Հայաստանի ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և վարձատրությունը կատարելու ծախսերը չի կրում գործատուի` Հայաստանում ունեցած մշտական հաստատությունը.

զ) չհարկել Քուվեյթի Պետության ռեզիդենտ հանդիսացող կամ անմիջապես մինչև Հայաստան ժամանելը հանդիսացած և Հայաստանում բացառապես ուսման կամ մասնագիտացման նպատակով գտնվող ուսանողի կամ ստաժորի կողմից ստացված վճարումները, որոնք նախատեսված են նրա ապրելու, ուսանելու և մասնագիտանալու համար, եթե այսպիսի վճարումներն առաջանում են Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից.

է) չհարկել այն վարձատրությունը, որը ստացվել է Քուվեյթի Պետության ռեզիդենտ հանդիսացող կամ անմիջապես մինչև Հայաստան ժամանելը հանդիսացած և Հայաստանում բացառապես ուսման կամ մասնագիտացման նպատակով գտնվող ուսանողի կամ ստաժորի ժամանակավոր ծառայություններ մատուցելուց, պայմանով, որ այդ ծառայությունները կապված են նրա կրթության կամ մասնագիտացման հետ, և որ այդ վարձատրությունն անհրաժեշտ է նրա ապրուստի միջոցները լավացնելու համար.

ը) ՀՀ ռեզիդենտ ընկերության կողմից Քուվեյթի Պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները հարկել շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը չգերազանցող չափով, եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է.

թ) ազատել հարկումից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ընկերության կողմից վճարված շահաբաժինները, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը հանդիսանում է Քուվեյթի Պետության կառավարությունը կամ ցանկացած կառավարական հաստատություն կամ նրանց այլ սուբյեկտ.

ժ) հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող և Քուվեյթի Պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները դրանց համախառն գումարի 5 տոկոսը չգերազանցող չափով, եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է.

ժա) չհարկել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ընկերության կողմից վճարված տոկոսները, եթե դրանց փաստացի սեփականատերը հանդիսանում է Քուվեյթի Պետության կառավարությունը կամ ցանկացած կառավարական հաստատություն կամ նրանց այլ սուբյեկտ.

ժբ) հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող և Քուվեյթի Պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթիները դրանց համախառն գումարի 10 տոկոսը չգերազանցող չափով, եթե ստացողը ռոյալթիների փաստացի սեփականատերն է.

ժգ) չհարկել Քուվեյթի Պետության ռեզիդենտին նախկինում կատարված աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները.

ժդ) չենթարկել խտրականության Քուվեյթի Պետության քաղաքացիներին այլ կամ ավելի խիստ որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2009 թվականի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 ապրիլի 2010 թվականի

ՍԴՈ-878

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.04.2010
N ՍԴՈ-878
Որոշում