Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱ ...

 

 

040.0583.190998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 586

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն ստեղծելու մասին» թիվ 94 որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության կենտրոնական ապարատի 1998 թվականի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության կենտրոնական ապարատի 1998 թվականի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված` գործադիր իշխանության մարմինների պահպանման ծախսերի կրճատումներից տնտեսված միջոցների հաշվին:

3. Պակասեցնել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն թիվ 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 19-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 19-ի թիվ 586 որոշման

 

Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի

հուշարձանների պահպանության վարչության կենտրոնական

ապարատի 1998 թվականի պահպանման ծախսերն ըստ

տնտեսագիտական դասակարգման

 

________________________________________________________________________

 N/N                                                          Գումարը

 ը/կ                                                        (հազ. դրամ)

________________________________________________________________________

            Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                  5020,6

               այդ թվում`

 

 1 .  Աշխատողի աշխատավարձ                                      2192,0

 

 2 .  Ընթացիկ տրանսֆերտներ-ընդամենը                             701,4

         այդ թվում`

- մուծումներ ՀՀ կենսաթոշակային և

      զբաղվածության հիմնադրամին                                 701,4

 

3 . Ապրանքների գնման ու ծառայությունների

      վճարման ծախսեր-ընդամենը                                  2127,2

         այդ թվում`

 ա)   ապրանքների ձեռքբերում-ընդամենը                            419,6

         այդ թվում`

- գույք, գրասենյակային ապրանքներ և

      նյութեր, սննդամթերք                                       419,6

 

 բ)   գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ             356,3

 

 գ)   տրանսպորտային ծառայությունների վճար                       775,0

 

 դ)   կապի ծառայությունների վճար                                356,3

 

 ե)   կոմունալ ծառայությունների վճար                            157,5

         այդ թվում`

       - էլեկտրաէներգիայի ծախսեր                                 97,6

       - վառելիքի և  ջեռուցման ծախսեր                            58,4

       - ջրմուղից և  կոյուղուց օգտվելու ծախս                      1,5

 

 զ) այլ ծախսեր                                                   62,5

 

            Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ                                      -

              այդ թվում`

            կապիտալ նորոգում                                       -

 

____________________________________________________________________

            ԸՆԴԱՄԵՆԸ                                           5020,6

 

Հավելված թիվ 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 19-ի թիվ 586 որոշման

 

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության

հարցերի և սպորտի նախարարության կենտրոնական ապարատի

պահպանման համար նախատեսված ծախսերի պակասեցումն ըստ

տնտեսագիտական, դասակարգման

 

________________________________________________________________________

 N/N                                                          Գումարը

 ը/կ                                                        (հազ. դրամ)

________________________________________________________________________

            Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                 2293,7

               այդ թվում`

 

 1 .  Աշխատողի աշխատավարձ                                     1144,0

 

 2 .  Ընթացիկ տրանսֆերտներ-ընդամենը                            366,1

         այդ թվում`

- մուծումներ ՀՀ կենսաթոշակային և

      զբաղվածության հիմնադրամին                                366,1

 

3 . Ապրանքների գնման ու ծառայությունների

      վճարման ծախսեր-ընդամենը                                  783,6

         այդ թվում`

 ա)   ապրանքների ձեռքբերում-ընդամենը                           265,0

         այդ թվում`

- գույք, գրասենյակային ապրանքներ և

      նյութեր, սննդամթերք                                      265,0

 

 բ)   գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ            150,9

 

 գ)   տրանսպորտային ծառայությունների վճար                        -

 

 դ)   կապի ծառայությունների վճար                               268,2

 

 ե)   կոմունալ ծառայությունների վճար                            99,5

         այդ թվում`

       - էլեկտրաէներգիայի ծախսեր                                61,7

       - վառելիքի և  ջեռուցման ծախսեր                           36,9

       - ջրմուղից և  կոյուղուց օգտվելու ծախս                     0,9

 

զ) այլ ծախսեր

 

            Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ                                      -

              այդ թվում`

            կապիտալ նորոգում                                       -

 

____________________________________________________________________

            ԸՆԴԱՄԵՆԸ                                          2293,7

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.1998
N 586
Որոշում