Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ Հ ...

 

 

040.0420.260410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2010 թվականի N 420-Ն

 

i

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի «4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի 4-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման մեխանիզմների հետազոտման, փրկարարական աշխատանքների իրականացման մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվայնացման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) 2011-2012 թվականներին արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման մեխանիզմների հետազոտման, փրկարարական աշխատանքների իրականացման մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվայնացման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 8-ի

N 420-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Ծրագրի նպատակը տարածաշրջանում արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացման մեխանիզմների հետազոտման, փրկարարական աշխատանքների իրականացման մասնագիտական խորհրդատվական աշխատանքների կատարումն է:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ կարող է նպաստել արտակարգ իրավիճակների առաջացմանը, դրանց հետևանքների ավելացմանը, իսկ արտակարգ իրավիճակների ծագման դեպքում կարող է խոչընդոտել փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը: Բացի դրանից, մարդն իր գործունեությամբ կարող է դառնալ արտակարգ իրավիճակների ծագման պատճառ: Ընդ որում, որքան մարդը կառավարման հիերարխիայում բարձր դիրք է գրավում, այնքան նրա սխալներն ունենում են ծանր հետևանքներ: Հաշվի առնելով նշվածը` առաջադրվում է աղետների դիմակայման հարցերով բնակչության և ղեկավար կազմի ուսուցման կազմակերպման և իրականացման անհրաժեշտություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվության տրամադրում:

2. Անդրսահմանային արտակարգ իրավիճակների առկայությունը թելադրում է տարածաշրջանում ձևավորել աղետների դիմակայման միասնական քաղաքականություն, որն առաջադրում է համապատասխան գիտաժողովների, սեմինարների կազմակերպում և անցկացում, ինչպես նաև խորհրդատվության տրամադրում:

3. Փրկարարությունը չի ճանաչում սահմաններ, ազգություն, դավանանք. այն համամարդկային ու մարդասիրական գործունեություն է: Փրկարարությունը, որպես այդպիսի գործունեություն, թելադրում է միջազգային կառույցներում ինտեգրման անհրաժեշտություն, որը համահունչ է նաև եվրաինտեգրման գործընթացներին և, որն օբյեկտիվորեն թելադրում է միջազգային փորձի ուսումնասիրում, արտակարգ իրավիճակների բնագավառում ներդրում և միջազգային չափորոշիչներին համապատասխան փրկարարական աշխատանքների կազմակերպում:

4. Անհրաժեշտ է ստեղծել կայք, որը կտրամադրի խորհրդատվություն արտակարգ իրավիճակների ոլորտին վերաբերող հարցերի մասին:

 

III. ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Խորհրդատվական աշխատանքներ կիրականացվեն հետևյալ հարցերով`

1) տարածաշրջանի երկրներում ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում ու խորհրդատվության տրամադրում`

ա. արտակարգ իրավիճակների կանխում և կանխարգելում,

բ. արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցում,

գ. փրկարարական աշխատանքների կազմակերպում,

դ. անհրաժեշտ ծրագրերի մշակում և ներդրում,

ե. տարածաշրջանի երկրներում գործող` վերապատրաստման և որակավորման բարձրացման ուսումնական հաստատություններում դիտարկվող հարցերով ուսուցման ծրագրերի մշակում և ներդրում.

2) ուսուցման ուղղությամբ տարածաշրջանի երկրներում խորհրդատվական աշխատանքներ կիրականացվեն հետևյալ հարցերով`

ա. գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում անհրաժեշտ ուսուցման ներդրում,

բ. միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսուցման ծրագրերի ներդրում,

գ. նախնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսուցման ծրագրերի ներդրում,

դ. հանրակրթական դպրոցների տարրական և միջին դպրոցներում ուսուցման ծրագրերի ներդրում,

ե. նախադպրոցական հաստատություններում ուսուցման ներդրում,

զ. գյուղական համայնքներում ուսուցման ներդրում.

3) անդրսահմանային բնույթի աղետների ռիսկերի նվազեցման հարցում եվրոպական կենտրոնների առաջադեմ փորձի փոխանակման և եվրոպական չափանիշներին համապատասխան ուսուցման ուղղությամբ խորհրդատվական աշխատանքների կատարման նպատակով կիրականացվի համագործակցություն «Խոշոր ռիսկերի կառավարման եվրոպական միջտարածաշրջանային գիտական և կրթական կենտրոն» հիմնադրամի հետ.

4) սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման ուղղությամբ խորհրդատվություն կտրամադրվի հետևյալ հարցերով`

ա. սեյսմիկ վտանգի գնահատում,

բ. սեյսմիկ ռիսկի գնահատում,

գ. սեյսմակայուն շինություն,

դ. սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում` օգտագործելով հեռահար ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները,

ե. երկրաշարժերի կանխատեսում.

5) հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների կանխատեսման և գնահատման ուղղությամբ խորհրդատվություն կտրամադրվի հետևյալ հարցերով`

ա. կլիմայի ներկա և ապագա վիճակի վերաբերյալ.

բ. հիդրոօդերևութաբանական ռիսկերի գնահատում.

գ. գիտական աջակցություն օդերևութաբանության և հիդրոլոգիայի հարցերով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

6. Ստեղծվելու է արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացման մեխանիզմների հետազոտման, փրկարարական աշխատանքների իրականացման մասնագիտական խորհրդատվական կայք, որն աշխատելու է «թեժ գիծ» ռեժիմով և ապահովելու է համապատասխան տեղեկատվության տրամադրումը: Կայքը լինելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական ենթակայության ներքո: Կայքի վրա աշխատելու է արտակարգ իրավիճակների նախարարության կազմում գործող կառույցների համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբը, որը «թեժ գիծ» ռեժիմով ապահովելու է ոլորտին վերաբերող ցանկացած հարցի պատասխանը: Հարցադրումն ուղարկվելու է համապատասխան ոլորտի ղեկավարին, և, պատասխան ստանալուց հետո, այն տեղադրվելու է կայքում:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

7. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի կառավարման ոլորտում գործում է Հայաստանի փրկարար ծառայությունը, և նրա կազմում ընդգրկվել են «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» և պետական ռեզերվների գործակալությունները, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ու «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, ունի գիտական, մասնագիտական մեծ պոտենցիալ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցում է արտակարգ իրավիճակների բնագավառում գործող շուրջ 30 երկրների ծառայությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

8. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ: Ծրագրի իրականացման համար կներգրավվեն նաև միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների կառավարությունների դրամաշնորհային միջոցները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի ապրիլի 8-ի

N 420-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման                  |Կատարման          |Ֆինանսական       |

|ը/կ|անվանումը                   |ժամկետը           |ապահովումը       |

|___|____________________________|__________________|_________________|

|1. |Իրավական դաշտի ապահովում    |2011 թ.           |Ֆինանսավորում չի |

|   |                            |3-րդ եռամսյակ     |պահանջվում:      |

|___|____________________________|__________________|_________________|

|2. |Մալուխային ցանցի            |2012 թ.           |Ֆինանսավորում չի |

|   |վերաստեղծում և  բարձր       |1-ին եռամսյակ     |պահանջվում:      |

|   |արագության ինտերնետ կապի    |                  |                 |

|   |ապահովման աշխատանքների      |                  |                 |

|   |իրականացում                 |                  |                 |

|___|____________________________|__________________|_________________|

|3. |Ժամանակակից համակարգչային   |2012 թ.           |ՀՀ պետական բյուջե|

|   |բազայի ստեղծում             |2-րդ եռամսյակ     |(7 064 900 դրամ) |

._____________________________________________________________________.

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - որոշման բնագրի հավելված 2-ում կառավարության ընդունման

տարեթիվը տրված է «2009»

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2010
N 420-Ն
Որոշում