040.0435.270410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2010 թվականի N 435-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում առաջնահերթ միջոցառումների իրականացման համար գումար հատկացնելու մասին» N 1301-Ն որոշման N 5 հավելվածում ընդգրկված, նախորդ տարիներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ` աջակցություն) չստացած 4 անձանց բնակարանային խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 20,776.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1301-Ն որոշման N 5 հավելվածով նախատեսված գումարների չափով աջակցության տրամադրմամբ` հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ընտանիքների կազմում տեղի ունեցած փոփոխությունները` սողանքային գոտում գտնվող բնակեցումից ազատված բնակելի տների քանդման պարտադիր պայմանով.
2) սույն որոշման հավելվածում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.
3) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է աջակցություն ստացող քաղաքացու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի միջև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս.
4) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով և ուժերով` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.
5) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի և քաղաքացու միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրով:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ընտանիքների կողմից սողանքային գոտում գտնվող բնակելի տների քանդումից և սահմանված կարգով աջակցության միջոցով ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումից հետո սողանքային գոտում զբաղեցրած հողամասերը հաշվառել որպես պետական սեփականություն, իսկ դրանց նպատակային նշանակությունը փոփոխել պահուստային հողերի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 22-ի
N 435-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
.____________________________________________________.
|NN |Ազգանունը, անունը, |Անձնագրային|Տրամադրվող |
|ը/կ|հայրանունը |տվյալները |աջակցության|
| | | |չափը, |
| | | |(հազ. դրամ)|
|___|________________________|___________|___________|
|1. |Հովհաննիսյան Ռոզա |AB0632748 | 4,277.0|
|___|________________________|___________|___________|
|2. |Պողոսյան Արթուր Գալուստի|AG0445058 | 4,889.0|
|___|________________________|___________|___________|
|3. |Հովհաննիսյան Գենյա |AB0497620 | 6,110.0|
|___|________________________|___________|___________|
|4. |Թամամյան Լիդա |AB0632172 | 5,500.0|
|___|________________________|___________|___________|
| |Ընդամենը | | 20,776.0|
.____________________________________________________.