041.0277.260410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2010 թվականի N 277-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. 2010 թվականի նոյեմբերին փախստականների և ներքին տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում կայանալիք դոնորների համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի ապրիլի 26-ի
N 277-Ա որոշման
ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Գ. Մարաշլյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն
պետական ծառայության պետ
Լ. Պետրոսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական - վերլուծական
վարչության խորհրդատու (համաձայնությամբ)
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
(միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)