Սեղմել Esc փակելու համար:
«ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ («ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵ ...

 

 

040.0608.021098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 1998 թվական թիվ 608

 

«ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ («ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ) ՍԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական տուրիստական կենտրոնի («Արմինտուր» պետական ձեռնարկության «Ծիծեռնակ» դուստր ձեռնարկություն) կազմից առանձնացված Սևանի մասնաճյուղի գույքային համալիրի հիման վրա ստեղծել «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

2. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ամբողջությամբ մասնավորեցնել միջազգային մրցույթով` նշված ընկերությունը վերակազմավորելով «Սևանի ծիծեռնակ» բաց բաժնետիրական ընկերության:

3. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունի:

4. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերը միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

5. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի հավանական մասնակիցների հետ.

գ) «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական տուրիստական կենտրոնի («Արմինտուր» պետական ձեռնարկության «Ծիծեռնակ» դուստր ձեռնարկություն) կազմից առանձնացված Սևանի մասնաճյուղը «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորվելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցումից հետո առաջին երեք տարվա համար.

սոցիալական երաշխիքները, այդ թվում` աշխատատեղերի թիվը.

նվազագույն աշխատավարձը:

7. Մրցույթի մասնակիցը պետք է պատրաստ լինի կատարելու իր մրցութային առաջարկում նշված պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած գործարար ծրագրի և սեփականաշնորհման պայմանագրի նախագծի: Մրցույթի կողմից ներկայացվող գործարար ծրագիրը և սեփականաշնորհման պայմանագրի նախագիծը, որոնք ենթակա են քննարկման մրցութային հանձնաժողովի և գնորդի կողմից, պետք է կցված լինեն մրցութային առաջարկին, որտեղ դրա մասին պետք է լինի հստակ ծանուցում:

8. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

9. Վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 2-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998

թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 574 որոշման

ԿԱԶՄ

 

«Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության

բաժնետոմսերի միջազգային մրցույթով մասնավորեցման

մրցութային հանձնաժողովի

 

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախարար)

Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

   Ա. Ասլիկյան    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.1998
N 608
Որոշում