030.0128.190998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 7-րդ տարեդարձի առթիվ` որոշում եմ`
1. Ազգային մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության բնագավառներում ձեռք բերած ակնառու նվաճումների համար պարգևատրել.
ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ`
Ֆադեյ Տաճատի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային ակադեմիայի
պրեզիդենտ, ակադեմիկոս
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ`
Սարգիս Իվանի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ - քանդակագործ
Ռոբերտ Քրիստափորի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի
ութամյա դպրոցի տնօրեն
Պերճ Արմենակի ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ - արձակագիր
Լևոն Սիմոնի ԹՈՒԽԻԿՅԱՆԻՆ - դերասան
Սերգեյ Խորենի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ - կինոօպերատով, ռեժիսոր
Վանուշ Գերասիմի ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻՆ - «Հայաստանի» գեղագիտական
դաստիարակության կենտրոնի
«Սեբաստիա» արհեստավարժ
երիտասարդական պարային
անսամբլի գեղարվեստական ղեկավար
Արմեն Սամվելի ԽԱՆԴԻԿՅԱՆԻՆ - Երևանի Հր. Ղափյալյանին անվան
դրամատիկական թատրոնի
գեղարվեստական ղեկավար
Լազր Հարությունի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ - Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի
Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 դպրոցի
ուսուցիչ
Ալեքսանդր Գրիգորի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ - կոմպոզիտոր
Էդգար Սերգեյի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ - կոմպոզիտոր
Վարդիթեր Նազարեթի ՃԱՐՏԱՐՅԱՆԻՆ - Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162
դպրոցի ուսուցչուհի
Գուժ Ալեքսանդրի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ - դերասան
Աիդա Սերգեյի ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ - Տավուշի մարզի Իջևան քաղաքի
թիվ 1 դպրոցի ուսուցչուհի
Էդուարդ Միքայելի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ - կոմպոզիտոր
Ժաննա Ավետիքի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ - Կոտայքի մարզի Ալափարս գյուղի
միջնակարգ դպրոցի ուսուցչուհի
Գալյա Խաչիկի ՆՈՎԵՆՑԻՆ - դերասենուհի
Եվգենի Իվանի ՍՈՖՐՈՆՈՎԻՆ - Գ. Սունդուկյանի անվան ազգային
ակադեմիական թատրոնի գլխավոր
նկարիչ
Ավետ (Ալֆրեդ) Ռուբենի ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ - կոմպոզիտոր (հետմահու)
Արթուր Հայկարամի ՈՒԹՄԱԶՅԱՆԻՆ - դերասան
ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ`
Հենրիկ Մկրտչի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազ (հետմահու)
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ`
Արթուր Արտավազդի ԹԱՐԽԱՆՅԱՆԻՆ - «Հայնախագիծ» փակ բաժնետիրական
ընկերության տնօրենի գլխավոր
խորհրդական
Ջիմ Պետրոսի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ - «Երևաննախագիծ» պետական փակ
բաժնետիրական ընկերության թիվ 3
ճարտարապետական արվեստանոցի
ղեկավար, Երևանի
ճարտարապետաշինարարական ինստիտուտի
պրոֆեսոր, Ռուսաստանի գեղարվեստի
ակադեմիայի ակադեմիկոս
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ`
Պավել Պետրոսի ԱՆԱՆԻԿՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի ընդհանուր
վիրաբուժության ամբիոնի վարիչ,
բժշկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Վիլեմ Պարույրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի ռեկտոր,
Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս
Լենա Սարգսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
կուրորտաբանության և ֆիզիկական
բժշկության գիտահետազոտական
ինստիտուտի բժիշկ-ֆիզիոթերապևտ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
19 սեպտեմբերի 1998 թ.
ՆՀ-128