Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇ ...

 

 

031.0130.090998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Արդարադատության խորհրդի աշխատակազմի 1998 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագրի վերաբերյալ» եզրակացությունը` որոշում եմ.

1. Հաստատել արդարադատության խորհրդի աշխատակազմի 1998 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմիններում արդարադատության խորհրդի աշխատակազմի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագրով նախատեսված ուսումնասիրություններ կատարելու կանոնները` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին` աջակցել արդարադատության խորհրդի աշխատակազմին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմինների աշխատանքները ուսումնասիրելիս:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ մտնում ստորագրման պահից:

 

9 սեպտեմբերի 1998 թ.

ՆԿ-130

 

Հավելված թիվ 1

Հաստատված է

ՀՀ Նախագահի

1998 թվականի սեպտեմբերի 9-ի

ՆԿ-130 կարգադրությամբ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

.________________________________________________________________________.

|  Հ  |          Միջոցառման անվանումը                 | Կատարման ժամկետը |

|_____|_______________________________________________|__________________|

| 1 . |  Հայաստանի Հանրապետության շրջանային (քաղաքա-  |                  |

|     |յին) ժողովրդական դատարանների կողմից 1998 թվա-  |                  |

|     |կանի առաջին կիսամյակում կայացված վճիռների, դա- |                  |

|     |տավճիռների և  որոշումների կայունության ուսում- |                  |

|     |նասիրությունը ըստ դատավորների, գործերի բնույթի | սեպտեմբերի 14-ից |

|     |և  բեկանման-փոփոխման հիմքերի                   |  հոկտեմբերի 9-ը  |

|_____|_______________________________________________|__________________|

| 2 . |  Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքի      |                  |

|     |(ՆՎՇՏ) շրջանային ժողովրդական դատարանում և      |                  |

|     |դատախազությունում ուսումնասիրությունների       |                  |

|     |կատարում                                       |սեպտեմբերի 14-18  |

|_____|_______________________________________________|__________________|

| 3 . |  Գյումրիի Մոսկովյան ՆՎՇՏ շրջանային ժողովրդական|                  |

|     |    դատարանում և  Գյումրիի դատախազությունում   |                  |

|     |ուսումնասիրությունների կատարում                |սեպտեմբերի 21-25  |

|_____|_______________________________________________|__________________|

| 4 . |  Վանաձորի քաղաքային և  Գուգարքի ՆՎՇՏ շրջանային|                  |

|     |    ժողովրդական դատարաններում և                |                  |

|     |դատախազություններում ուսումնասիրությունների    |սեպտեմբերի 28-ից  |

|     |կատարում                                       | հոկտեմբերի 9-ը   |

|_____|_______________________________________________|__________________|

| 5 . |  Կապանի ՆՎՇՏ շրջանային ժողովրդական դատարանում |                  |

|     |և  դատախազությունում ուսումնասիրությունների    |                  |

|     |կատարում                                       |հոկտեմբերի 12-16  |

|_____|_______________________________________________|__________________|

| 6 . |  Վայքի և  Եղեգնաձորի ՆՎՇՏ շրջանային ժողովրդա- |                  |

|     |կան դատարաններում և  դատախազություններում      |                  |

|     |ուսումնասիրությունների կատարում                |հոկտեմբերի 19-23  |

|_____|_______________________________________________|__________________|

| 7 . |  Հրազդանի ՆՎՇՏ շրջանային ժողովրդական դատարա-  |                  |

|     |նում և  դատախազությունում ուսումնասիրություն-  |                  |

|     |ների կատարում                                  |հոկտեմբերի 26-30  |

|_____|_______________________________________________|__________________|

| 8 . |  Կոտայքի ՆՎՇՏ շրջանային ժողովրդական դատարա-   |                  |

|     |նում և  դատախազությունում ուսումնասիրություն-  |                  |

|     |ների կատարում                                  | նոյեմբերի 2-6    |

|_____|_______________________________________________|__________________|

| 9 . |  Արմավիրի և  Բաղրամյանի ՆՎՇՏ շրջանային ժողո-  |                  |

|     |վրդական դատարաններում և  դատախազություններում  |                  |

|     |ուսումնասիրությունների կատարում                | նոյեմբերի 9-13   |

|_____|_______________________________________________|__________________|

| 10. |  Էջմիածնի ՆՎՇՏ շրջանային ժողովրդական դատարա-  |                  |

|     |նում և  դատախազությունում ուսումնասիրություն-  |                  |

|     |ների կատարում                                  | նոյեմբերի 16-20  |

|_____|_______________________________________________|__________________|

| 11. |  Արարատի ՆՎՇՏ շրջանային ժողովրդական դատարա-   |                  |

|     |նում և  դատախազությունում ուսումնասիրու-       |                  |

|     |թյունների կատարում                             | նոյեմբերի 23-27  |

|_____|_______________________________________________|__________________|

| 12. |  Արտաշատի ՆՎՇՏ շրջանային ժողովրդական դատարա-  |                  |

|     |նում և  դատախազությունում ուսումնասիրություն-  |  նոյեմբերի 30-ից |

|     |ների կատարում                                  |   դեկտեմբերի 4-ը |

|_____|_______________________________________________|__________________|

| 13. |  Երևանի  Էրեբունու ՆՎՇՏ շրջանային ժողովրդա-   |                  |

|     |կան դատարանում և  դատախազությունում ուսումնա-  |                  |

|     |սիրությունների կատարում                        |  դեկտեմբերի 7-11 |

.________________________________________________________________________.

 

Հավելված թիվ 2

Հաստատված է

ՀՀ Նախագահի

1998 թվականի սեպտեմբերի 9-ի

ՆԿ-130 կարգադրությամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմինների 1998 թվականի առաջին կիսամյակի գործունեության` արդարադատության խորհրդի աշխատակազմի 1998 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագրով նախատեսված ուսումնասիրությունները կատարել տեղերում:

2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ` աշխատանքային ծրագրի 2-13 կետերում թվարկված ուսումնասիրություններին մասնակից դարձնել դատախազության և արդարադատության նախարարության մեկական ներկայացուցչի:

3. Շրջանային ժողովրդական դատարաններում և դատախազություններում համապատասխանաբար կատարել հետևյալ հարցերի ուսումնասիրությունները`

- դատավարական ժամկետների պահպանման վիճակը.

- դատական քննության անընդհատության ապահովումը.

- դատավճիռներով իրեղեն ապացույցների տնօրինման օրինականությունը.

- դատավարական փաստաթղթերի (որոշում, վճիռ, դատավճիռ, նիստերի արձանագրություններ և այլն) համապատասխանությունը օրենսդրության պահանջներին (ձևը, կազմման ժամկետը և այլն).

- քաղաքացիական գործերի կասեցման, կարճման, հայցն առանց քննության թողնելու հիմքերի օրինականությունը.

- երկու և ավելի հանցագործությունների կատարած անձանց նկատմամբ, մի քանի դատավճիռներով նշանակված պատիժների, ինչպես նաև ազատազրկման ձևով նշանակված պատիժների ռեժիմի օրինականությունը.

- կատարողական վարույթի նկատմամբ հսկողության վիճակը.

- սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պատճառված նյութական վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների վիճակը.

- դատախազների կողմից քաղաքացիական գործերով վճիռների և որոշումների օրինականության ստուգման վիճակը.

- նախաքննության ընթացքում դատավարական ժամկետների պահպանման վիճակը.

- հանցագործությունների մասին ստացված դիմումների և հաղորդումների ընդունման, գրանցման և ընթացք տալու օրինականությունը.

- պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման ընթացքում դատախազական ներգործության միջոցների կիրառման վիճակը.

- դատախազների կողմից բերված մասնավոր և վճռաբեկ բողոքների հիմնավորվածությունը.

- ազատազրկման վայրերում կալանավորների պահպանության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը (միայն աշխատանքային ծրագրի 2, 3, 4, 7, 8 և 13 կետերում թվարկված դատախազություններում):

4. Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփող տեղեկանքները տրամադրել համապատասխան դատավորներին և դատախազներին:

5. Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր ամիս ներկայացնել արդարադատության խորհրդի նախագահին, փոխնախագահներին և անդամներին:

 

 

pin
ՀՀ Նախագահ
09.09.1998
N ՆԿ-130
Կարգադրություն