Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱԽԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱԽԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0132.100998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանին մասնակցելու համար 1998 թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հաստատել հետևյալ կազմով.

 

   Ռոբերտ Քոչարյան         -     Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

   Բելա Քոչարյան           -     Հայաստանի Հանրապետության Նախագահի կինը

 

   Վարդան Օսկանյան         -     Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                                 նախարար

 

   Կասիա Աբգարյան          -     Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 խորհրդական, մամուլի քարտուղարի

                                 պաշտոնակատար

 

   Արմեն Գևորգյան          -     Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի

                                 առաջին տեղակալ

 

ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

   Գրիգորի Սարկիսյան       -     Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                                 բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                 անվտանգության ծառայության պետ

 

   Տիգրան Նաղդալյան        -     Հայաստանի ազգային հեռուստատեսության

                                 տնօրեն

 

   Սերգեյ Գուբրյան         -     Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                                 բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                 անվտանգության ծառայության աշխատակից

 

   Ռոբերտ Խաչատրյան        -     Հայաստանի ազգային հեռուստատեսության

                                 օպերատոր

 

2. Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության և ուղեկցող անձանց գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պաշտոնական պատվիրակության, ուղեկցող անձանց Երևան-Փարիզ-Երևան և Փարիզ-Նյու-Յորք-Փարիզ ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության համար 1998 թվականի սեպտեմբերի 23-ին կազմակերպել Երևան-Փարիզ, իսկ հոկտեմբերի 1-ին` Փարիզ-Երևան հատուկ չվերթերը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

10 սեպտեմբերի 1998 թ.

ՆԿ-132

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.09.1998
N ՆԿ-132
Կարգադրություն