Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՂՐԻ ՄԵՋ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ, ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԵՂՐԻ ՄԵՋ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ, ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱՂՏՈՏՈՂ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈ ...

 

 

040.0444.280410

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2010 թվականի N 444-Ն

 

ՄԵՂՐԻ ՄԵՋ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ, ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱՂՏՈՏՈՂ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ՆԻՏՐԱՏՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման N 2 հավելվածի «Մեղր» տողը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 22-ի

N 444-Ն որոշման

 

ՄԵՂՐԻ ՄԵՋ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ, ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱՂՏՈՏՈՂ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

NN
ը/կ
Նյութի անվանումը Չափաքանակը (մնացորդային առավելագույն քանակությունը մեղրի մեջ մգ/կգ) 20 տոկոս խոնավության պայմաններում
1 2 3
   Պեստիցիդներ  
1. Ազոկսիտրոբին 0,01
2. Ացեկինոցիլ 0,01
3. Ակրինատրին 0,05
4. Ամիդոսուլֆուրոն 0,01
5. Ասուլամ 0,05
6. Ամինոպիրալիդ 0,01
7. Բրոմոպրոպիլատ 0,1
8. Բեֆլուբուտամիդ 0,05
9. Բոսկալիդ 0,5
10. Բրոմիդիոն 0,05
11. Բուպրոֆեզին 0,05
12. Գիբբերելլիկակիդ 0,1
13. Գլուֆոսինատ-ամմոնիում 0,1
14. Դիտհիոկարբամատես 0,05
15. Դիկամբա 0,05
16. Դիկլոֆոպ 0,01
17. Դիֆենոկոնազոլ 0,05
18. Դիֆլուբենզուրոն 0,05
19. Դիմետոմորֆ 0,05
20. Դիմոքսիստրոբին 0,05
21. Դինոկապ 0,05
22. Դիտիանոն 0,01
23. Էնդոսուլֆան 0,01
24. Էնդրին 0,01
25. Էպոքսիկոնազոլ 0,05
26. Էտոֆենպրոքս 0,05
27. Էմամեկտրին 0,01
28. Ինդօքսակարբ 0,02
29. Իմիդակլոպրիդ 0,05
30. Լյուֆենուռոն 0,02
31. Լակտոֆեն 0,01
32. Կլետոդիմ 0,05
33. Կլոպիրալիդ 0,05
34. Կլոտիանիդին 0,01
35. Կիֆլուֆենամիդ 0,03
36. Կվիզալոֆոպ 0,05
37. Կարբենդազիմ - բենոմիլ 1
38. Հալօքսիֆոպ-
Հալօքսիֆոպ R
0,05
39. Մեթազաքլոր 0,05
40. Մեթկոնազոլ 0,01
41. Մեթհիոկարբ 0,05
42. Մեթհոպրեն 0,05
43. Մեպթիլդինոկապ 0,05
44. Մեթաֆլումիզոն 0,02
45. Մեպիկուատ 0,05
46. Նովալուրոն 0,01
47. Պիրիմիկարբ 0,05
48. Պրոպամոկարբ 0,1
49. Պրոպակվիզաֆոպ 0,05
50. Պրոսուլֆոկարբ 0,05
51. Պրոտիոկոնազոլ 0,01
52. Պիրիդաբեն 0,02
53. Պիրիպրոքսիֆեն 0,05
54. Պրոֆամ 0,05
55. Պիրասուլֆուտոլ 0,01
56. Պիրոքսուլամ 0,01
57. Պիրիդալիլ 0,01
58. Պիկլորամ 0,01
59. Սպինոսադ 0,01
60. Սպիրոդիկլոֆեն 0,02
61. Սպիրոմեսիֆեն 0,01
62. Սիմազին 0,05
63. Տիոպհանատե-մեթիլ 1
64. Տաու-ֆլուվալինատ 0,01
65. Տեբուկոնազոլ 0,05
66. Տեբուֆենպիրադ 0,05
67. Տեֆլուբենզուրոն 0,05
68. Տետրակոնազոլ 0,02
69. Տիամետօքսամ 0,01
70. Տոլկլոֆոս-մետհիլ 0,05
71. Տրիֆլումուրոն 0,01
72. Տեպրալոքսիդիմ 0,02
73. Տոպրամեզոն 0,01
74. Տրիտոսուլֆուրոն 0,01
75. Տիակլոպրիդ 0,2
76. Ցիպրոկոնազոլ 0,05
77. Ցիպրոդինիլ 0,05
78. Ցիմօքսանիլ 0,05
79. Քլորիդազոն 0,05
80. Քլորդեկոն 0,02
81. Քլորտալ-դիմեթիլ 0,01
82. Քլորմեգուատ 0,05
83. Օքսադիքսիլ 0,01
84. Օրթհոսուլֆամուրոն 0,01
85. Ֆենազագկին 0,01
86. Ֆենբուկոնազոլ 0,05
87. Ֆենօքսապրոպ 0,05
88. Ֆենպրոպիդին 0,02
89. Ֆենպիրօքսիմատ 0,01
90. Ֆիպրոնիլ 0,01
91. Ֆլորքլորֆենուրոն 0,05
92. Ֆլուազիֆոպ-Պ- բութիլ 0,05
93. Ֆլուդիօքսոնիլ 0,05
94. Ֆլուօքսաստրոբին 0,01
95. Ֆլուկուինկոնազոլ 0,02
96. Ֆլուսիլազոլ 0,05
97. Ֆլուտոլանիլ 0,02
98. Ֆոսետիլ-Ալ 0,5
99. Ֆլոնիկամիդ 0,05
100. Ֆլուբենդիամիդ 0,01
101. Ֆուրֆուրալ 1
102. Ֆոսալոն 0,05
103. Ֆոսմետ 0,05
104. Ֆոքսիմ 0,02
105. Ֆլուրոքսիպիր 0,05
  Աղտոտող այլ նյութեր  
106. Ամիտրազ 0,2
107. Կումաֆոս 0.1
108. Քլորամֆենիկոլ չի թույլատրվում
109. Նիտրոֆուրաններ չի թույլատրվում
110. Հակամանրէային նյութեր չի թույլատրվում
111. Կարբամատներ և պիրեթրոիդներ չի թույլատրվում
112. Քլորի օրգանական միացություններ չի թույլատրվում
113. Ֆոսֆորի օրգանական միացություններ չի թույլատրվում
114. Քիմիական տարրեր չի թույլատրվում
115. Միկոտոքսիններ չի թույլատրվում
116. Դեղաներկեր (մեթիլեն կապույտ, մալախիտային կանաչ, բյուրեղային վիոլետ) չի թույլատրվում (նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ավանդական մեղվաբուծության առանձնահատկությունները)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2010
N 444-Ն
Որոշում