Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(2-րդ մաս)

 

Ժողովրդագրական տվյալների փոփոխությունն ըստ 5 տարիների,

Լոռու մարզ և ՀՀ միջինացված ցուցանիշներ

 

Աղյուսակ 3.5.

._____________________________________________________________________.

|Հ/Հ|                              |2004թ.|2005թ.|2006թ.|2007թ.|2008թ.|

|___|______________________________|______|______|______|______|______|

|1  |Լոռու մարզ, բնակչությունը     | 283.9| 283.4| 282.7| 282.0| 281.8|

|   |(հազ. մարդ)                   |      |      |      |      |      |

|___|______________________________|______|______|______|______|______|

|2  |աղքատության ընտանեկան նպաստ   | 27950| 25349| 24920| 24453| 22818|

|   |ստացող                        |      |      |      |      |      |

|   |------------------------------|------|------|------|------|------|

|   |նպաստառու ընտանիքների թվի     | 0.098| 0.089| 0.088| 0.087| 0.081|

|   |հարաբերակցությունը բնակչության|      |      |      |      |      |

|   |ընդհանուր թվին                |      |      |      |      |      |

|___|______________________________|______|______|______|______|______|

|3  |Կենսաթոշակառուների թիվը       |  56.5|  55.1|  54.3|  53.4|  53.0|

|   |(հազ. մարդ)                   |      |      |      |      |      |

|   |------------------------------|------|------|------|------|------|

|   |կենսաթոշակառուների թվի        | 0.199| 0.194| 0.192| 0.189| 0.188|

|   |հարաբերակցությունը բնակչության|      |      |      |      |      |

|   |ընդհանուր թվին                |      |      |      |      |      |

|___|______________________________|______|______|______|______|______|

|4  |բնական աճ (հազար բնակչի       |  2.30|  1.90|  1.40|  0.80|  1.56|

|   |հաշվով, պրոմիլ)               |      |      |      |      |      |

|   |------------------------------|------|------|------|------|------|

|   |աճի տեմպը նախորդ տարվա        |      |  82.6|  73.7|  57.1| 195.0|

|   |նկատմամբ (%)                  |      |      |      |      |      |

|___|______________________________|______|______|______|______|______|

|5  |Միջին ամսական անվանական       | 35662| 42818| 47974| 60640| 71182|

|   |աշխատավարձ                    |      |      |      |      |      |

|   |------------------------------|------|------|------|------|------|

|   |աճի տեմպը նախորդ տարվա        |      | 120.1| 112.0| 126.4| 117.4|

|   |նկատմամբ (%)                  |      |      |      |      |      |

|___|______________________________|______|______|______|______|______|

|1  |Ընդամենը ՀՀ բնակչությունը     |3215.8|3219.2|3222.9|3230.1|3238.4|

|   |(հազ. մարդ)                   |      |      |      |      |      |

|___|______________________________|______|______|______|______|______|

|2  |աղքատության ընտանեկան նպաստ   |171002|146726|139670|136917|129414|

|   |ստացող                        |      |      |      |      |      |

|   |------------------------------|------|------|------|------|------|

|   |նպաստառու ընտանիքների թվի     | 0.053| 0.046| 0.043| 0.042| 0.040|

|   |հարաբերակցությունը բնակչության|      |      |      |      |      |

|   |ընդհանուր թվին                |      |      |      |      |      |

|___|______________________________|______|______|______|______|______|

|3  |Կենսաթոշակառուների թիվը       | 540.3|  533.| 527.5| 522.7| 523.8|

|   |(հազ. մարդ)                   |      |      |      |      |      |

|   |------------------------------|------|------|------|------|------|

|   |կենսաթոշակառուների թվի        | 0.168|  0.16| 0.164| 0.162| 0.162|

|   |հարաբերակցությունը բնակչության|      |      |      |      |      |

|   |ընդհանուր թվին                |      |      |      |      |      |

|___|______________________________|______|______|______|______|______|

|4  |բնական աճ (հազար բնակչի       |   3.7|   3.5|   3.2|   4.1|   4.3|

|   |հաշվով, պրոմիլ)               |      |      |      |      |      |

|   |------------------------------|------|------|------|------|------|

|   |աճի տեմպը նախորդ տարվա        |      |  94.6|  91.4| 128.1| 104.9|

|   |նկատմամբ (%)                  |      |      |      |      |      |

|___|______________________________|______|______|______|______|______|

|5  |Միջին ամսական անվանական       | 43430| 52062| 64166| 77776| 91539|

|   |աշխատավարձ                    |      |      |      |      |      |

|   |------------------------------|------|------|------|------|------|

|   |աճի տեմպը նախորդ տարվա        |      | 119.9| 123.2| 121.2| 117.7|

|   |նկատմամբ (%)                  |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

57. Չնայած որոշ ցուցանիշների գծով առկա են դրական միտումներ, այնուամենայնիվ մարզի ցուցանիշների համեմատությունը հանրապետական միջինացված համապատասխան ցուցանիշների հետ, պարզ ցույց է տալիս Լոռու մարզի ժողովրդագրական ընդհանուր բացասական վիճակը` բնակչության թվաքանակի նվազում, բնակչության բնականոն աճի բացակայություն, մարզի բնակչության ծերացում, միջին ամսական անվանական աշխատավարձի աճի ցածր տեմպեր:

58. Եթե 1999-2005 թթ. նպաստառու ընտանիքների թիվը մարզում նվազել է 6300-ով, ապա 2005-2008 թթ.` ավելի քան 2500-ով, որը պայմանավորված է առաջին հերթին պետական միջոցներով նշված տարիներին աղետից տուժված բնակավայրերում իրականացված ակտիվ կառուցապատման` բնակարանաշինարարական աշխատանքներով: Այսպես` 2005-2008 թթ. գյուղական բնակավայրերում շահագործման է հանձնվել 508 բնակելի տուն, ԲԳՎ-ներով գնվել է 339 բնակարան: Նշված չորս տարիների ընթացքում, ինչպես հանրապետությունում, այնպես էլ Լոռու մարզում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված զարգացման արդյունքում բացվել են նոր աշխատատեղեր, որն իր հերթին նույնպես զգալի ազդեցություն է թողել մարզում աղքատության հաղթահարման գործում:

 

ՀՀ Լոռու մարզի քաղաքաբնակ և գյուղաբնակ բնակչությունը ըստ

տարածաշրջանների

 

Աղյուսակ 3.6.

.____________________________________________________.

|Տարածաշրջան|       Բնակչությունը        |քաղաքային  |

|           |____________________________|բնակչության|

|           |քաղաքային|գյուղական|ընդամենը|%          |

|___________|_________|_________|________|___________|

|Թումանյան  |  21101.3|  26531.4| 47632.7|       44.3|

|___________|_________|_________|________|___________|

|Տաշիր      |   8782.6|  16454.8| 25237.4|       34.8|

|___________|_________|_________|________|___________|

|Ստեփանավան |  16057.9|  15993.8| 32051.8|       50.1|

|___________|_________|_________|________|___________|

|Սպիտակ     |  15232.1|  28164.1| 43396.2|       35.1|

|___________|_________|_________|________|___________|

|Գուգարք    |        0|  27543.9| 27543.9|          0|

|___________|_________|_________|________|___________|

|ք. Վանաձոր | 105938.0|        0|105938.0|        100|

|___________|_________|_________|________|___________|

|ԼՈՌԻ       | 167111.9| 114688.1|281800.0|       59.3|

.____________________________________________________.

 

59. Աղյուսակ 3.6.-ը ցույց է տալիս, որ ՀՀ Լոռու մարզի բնակչության 59.3%-ը կենտրոնացած է քաղաքներում: Ի տարբերություն Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների, որտեղ քաղաքաբնակները համապատասխանաբար կազմում են բնակչության 44.3%-ը և 50.1%-ը, (առկա հանքարդյունաբերության և դրանց արբանյակ ձեռնարկություններով պայմանավորված), Սպիտակի և Տաշիրի տարածաշրջանների ազգաբնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ:

60. Համայնքների աղքատության վրա ազդում է նաև վերջիններիս մեծությունը: Որքան փոքրաթիվ է համայնքի բնակչությունը, այնքան մեծ է աղքատության հակվածությունը: ՀՀ Լոռու մարզի համայնքներից 39.8%-ը ունեն մինչև 500 բնակիչ:

 

Մինչև 500 բնակիչ ունեցող համայնքների թիվը ըստ մարզի

տարածաշրջանների

 

Աղյուսակ 3.7.

._______________________________________________________.

|Տարածաշրջան|       համայնքները          |մինչև  500    |

|           |____________________________|բնակիչ ունեցող|

|           |քաղաքային|գյուղական|ընդամենը|համայնքներ    |

|___________|_________|_________|________|______________|

|Թումանյան  |        4|       27|      31|            14|

|___________|_________|_________|________|______________|

|Տաշիր      |        1|       19|      20|            12|

|___________|_________|_________|________|______________|

|Ստեփանավան |        1|       18|      19|             7|

|___________|_________|_________|________|______________|

|Սպիտակ     |        1|       20|      21|             3|

|___________|_________|_________|________|______________|

|Գուգարք    |        0|       21|      21|             9|

|___________|_________|_________|________|______________|

|ք. Վանաձոր |        1|         |      01|            --|

|___________|_________|_________|________|______________|

|ԼՈՌԻ       |        8|      105|     113|            45|

._______________________________________________________.

 

61. Թումանյանի տարածաշրջան

Տարածաշրջանում վճռորոշ նշանակություն ունեն հանքաարդյունաբերության և մետալուրգիական ձեռնարկությունների աշխատանքը: Վերջին 4-5 տարիներին աղքատության մակարդակի զգալի նվազումը պայմանավորված է Ալավերդու «Էյ-Սի-Փի» և «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ներում բացված ավելի քան 700 նոր աշխատատեղերով: Տարածաշրջանի 4 քաղաքները առավելապես ձևավորվել են արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների շուրջ և դրանց գոյատևումը հիմնականում կախված է այդ ձեռնարկությունների գործունեությունից:

Տարածաշրջանով է անցնում և հանրապետություն մտնող երկաթուղին և Հայաստանը արտաքին աշխարհին կապող հիմնական միջպետական նշանակության ավտոմայրուղին:

Տարածաշրջանի գյուղական համայնքների կեսից ավելին ունեն մինչև 500 բնակիչ և գտնվում են համեմատաբար հեռու տարածաշրջանի կենտրոն Ալավերդի քաղաքից ու մարզկենտրոն Վանաձորից: Այս գյուղերում աղքատածին հիմնական գործոնը ենթակառուցվածքների խիստ թերզարգացվածությունն ու քաղաքային համայնքներից ունեցած հեռավորությունն է: Տարածաշրջանի համար աղքատածին գործոն է նաև մինչև 500 բնակիչ ունեցող գյուղերի մեծ տոկոսը, որտեղ ենթակառուցվածքների թերզարգացվածության պատճառով էականորեն մեծ է նաև կրթական և առողջապահական հիմնական ծառայություններից օգտվելու անհասանելիության մակարդակը:

Բացի այն, որ տարածաշրջանը հայտնի է որպես արդյունաբերական, այստեղ բավականին զարգացած է նաև գյուղատնտեսությունը` տարածաշրջանում է մարզի անասնագլխաքանակի մոտ 24 և մշակվող գյուղատնտեսական հողերի մոտ 25 տոկոսը: Ի շնորհիվ նրա, որ տարածաշրջանի գյուղերը սփռված են բարձր լեռնային գոտիներից (Աթան, Ահնիձոր, Շամուտ) մինչև մերձարևադարձային գոտի (Ալավերդի, Նեղոց, Շնող, Քարկոփ, Ճոճկան), գրեթե հավասարաչափորեն զարգացած են գյուղատնտեսության բոլոր ուղղությունները` անասնապահությունը, այգեգործությունը, ծխախոտագործությունն ու խաղողագործությունը: Դրա շնորհիվ էլ տարածաշրջանում բավականին բարձր է գյուղատնտեսական հողերի օգտագործման տոկոսը` մոտ 85%:

Թումանյանի տարածաշրջանի համար աղքատածին գործոններ կարելի է համարել.

. քաղաքային համայնքների կենսագործունեության բարձր կախվածությունն

արդյունաբերական խոշոր ընկերություններից (դրանց դադարեցման դեպքերում

Ալավերդի, Ախթալա, Շամլուղ քաղաքների աշխատունակ գրեթե ամբողջ

բնակչությունը դառնում է գործազուրկ),

. բնապահպանական անբարենպաստ իրավիճակը,

. մինչև 500 բնակիչ ունեցող և սահմանամերձ գյուղական համայնքներում

ենթակառուցվածքների թերզարգացվածությունը, հատկապես տեղական

ավտոճանապարհների գրեթե անանցանելիությունը:

62. Տաշիրի տարածաշրջան

Տարածաշրջանը ընկած է մարզի հյուսիս-արևմտյան մասում, ամբողջությամբ գտնվում է բարձր լեռնային գոտում, բնակչության խտությամբ ամենանոսրն է մարզի տարածաշրջանում: Բնակչության 65%-ից ավելին գյուղական բնակչություն է, իսկ տարածաշրջանի կենտրոն Տաշիր քաղաքի բնակչության մեծամասնությունը նույնպես հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ: Այսինքն տարածաշրջանը կարելի է համարել գյուղատնտեսական: Տարածաշրջանում է գտնվում մարզի գյուղատնտեսական հողերի մոտ 10%-ը և անասնագլխաքանակի 20%-ը: Տարածաշրջանի համայնքների կեսից ավելին` 12-ը ունեն մինչև 500 բնակիչ, համայնքները գտնվում են իրարից համեմատաբար հեռու: Տարածաշրջանը սահմանակից է Վրաստանի հետ, ուստի կան նաև հեռավոր սահմանամերձ գյուղեր: Սրանց հետևանքով էլ տարածաշրջանի համար հիմնական աղքատածին գործոններից է մինչև 500 բնակիչ ունեցող ու սահմանամերձ գյուղական համայնքների մեծ թիվը: Տարածաշրջանի գյուղատնտեսական հողերի մոտ 30%-ը, վարելահողերի 60%-ից ավելին չի մշակվում: Ընդհանրապես տարածաշրջանում բնակչության ցածր խտության պատճառով միջին հաշվով մեկ բնակչին ընկնում է 0.57 հա վարելահող, սակայն հողերի խիստ ցածր բերքատվության պատճառով վարելահողերի մեծ մասը չի մշակվում և օգտագործվում է որպես խոտհարք:

Այսպիսով Տաշիրի տարածաշրջանի համար աղքատածին գործոններ են.

. մինչև 500 բնակիչ ունեցող ու սահմանամերձ գյուղական համայնքների

առկայությունը,

. տարածաշրջանի գյուղական համայնքներում ենթակառուցվածքների

թերզարգացվածությունը,

. չօգտագործվող գյուղատնտեսական հողերի տոկոսի աճը, և որպես հետևանք`

անմշակ հողերի բարձր ցուցանիշը

. Տաշիր քաղաքում գործազրկության բարձր ցուցանիշը:

63. Սպիտակի տարածաշրջան

Այս տարածաշրջանն ունի իր առանձնահատկությունը` հանդիսանում է աղետի գոտու էպիկենտրոն: Տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում մեծ թիվ է կազմում անօթևան բնակչությունը: Այս հանգամանքը տարածաշրջանի համար հանդիսանում աղքատածին գլխավոր գործոն:

 

Անօթևան և նպաստառու բնակիչների թիվը Սպիտակի տարածաշրջանում

 

Աղյուսակ 3.8.

._________________________________________________________.

|           |անօթևան  ընտ. |անօթևան  ընտ. |Նպաստ ստացող   |

|           |թիվ 2005 թ.   |թիվ 2009 թ.   |ընտանիքների թիվ|

|           |դր.           |դր.           |_______________|

|           |              |              |2005 թ.|2009 թ.|

|___________|______________|______________|_______|_______|

|Սպիտակի տ/շ|          2124|          1714|   7605|   4869|

._________________________________________________________.

 

Վերը բերված աղյուսակում ցայտուն ձևով երևում է այս գործոնի ազդեցության չափը:

2005-2008 թթ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած, պետբյուջեի միջոցներով աղետի գոտու գյուղական բնակավայրերում անօթևան բնակչությանը բնակարաններով ապահովման ծրագրով կառուցվել է 508 տուն, որի ճնշող մեծամասնությունը` Սպիտակի տարածաշրջանում:

Տարածաշրջանում հիմնականում գերակշռում են խոշոր` 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների թիվը` 20 գյուղական համայնքից 13-ը: Մինչև 500 բնակիչ ունեցող համայնքների թիվը 3-ն է: Տարածաշրջանը առավելապես գյուղատնտեսական է, խորհրդային տարիներին տարածաշրջանի կենտրոն Սպիտակ քաղաքում գործել են տասնյակից ավելի արտադրական ձեռնարկություններ, որոնցից 3-ը` խոշոր (Վերելակների գործարան, Շաքարի գործարան և կարի ֆաբրիկան): Խորհրդային Միության փլուզումից ու երկրաշարժից հետո վերելակների գործարանն ու շաքարի գործարանը դադարեցրեցին գործունեությունը իսկ կարի ֆաբրիկան աշխատում է ընդհատումներով ու թերբեռնված: Սպիտակ քաղաքում բացի առաջնահերթ բնակարանաշինության խնդրից առաջնահերթ է նաև գործազրկության հարցը, որը քաղաքի համար լուրջ աղքատածին գործոն է:

Տարածաշրջանը գյուղատնտեսական է` ունի մարզի տարածաշրջաններից ամենաշատ գյուղատնտեսական նշանակության հողերը (մոտ 38.3 հազար հա) և ամենաշատ վարելահողերը (մոտ 9.8 հազար հա): Տարածաշրջանի գյուղական համայնքներում հիմնական մասնագիտացումը հողագործությունն է, մասնավորապես բանջարաբուծությունը (կարտոֆիլ, կաղամբ): Ի շնորհիվ խոշոր համայնքների գերակշռությանը տարածաշրջանի գյուղական համայնքներում համեմատաբար զարգացած են ենթակառուցվածքները: Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման տոկոսը հասնում է 83%-ի: Տարեցտարի այս հողերը, ոռոգման գրեթե բացակայության պատճառով, կորցնում են իրենց որակը, բերքատվությունն ընկնում է և դրանց մշակումը դառնում տնտեսապես ոչ շահավետ: Տարածաշրջանի գյուղական բնակչության համար վարելահողերի ոռոգման ջրի բացակայությունը լուրջ աղքատածին գործոն է դառնում:

Այսպիսով Սպիտակի տարածաշրջանի համար աղքատածին գործոններ էն հանդիսանում.

. երկրաշարժի հետևանքով անօթևան բնակչության մեծ թիվը,

. Սպիտակ քաղաքում գործազրկության մակարդակի բարձր ցուցանիշը,

. տարածաշրջանի գյուղական համայնքներում վարելահողերի ոռոգման

բացակայությունը:

64. Ստեփանավանի տարածաշրջան

Տարածաշրջանը, ինչպես և Սպիտակինը, բավականին տուժել է երկրաշարժից: Այս հանգամանքը Ստեփանավանի տարածաշրջանի համար հանդիսանում է գլխավոր աղքատածին գործոններից մեկը: Այս տարածաշրջանը նույնպես գյուղատնտեսական է, չնայած բնակչության 49.9%-ն է միայն գյուղաբնակ, սակայն տարածաշրջանի կենտրոն Ստեփանավան քաղաքի բնակչության մեծ մասը նույնպես զբաղված է հիմնականում գյուղատնտեսությամբ: Տարածաշրջանի գյուղական համայնքների մոտ 40%-ը կամ 7 համայնք ունեն մինչև 500 բնակիչ: Իր բնակլիմայական պայմաններով տարածաշրջանը բավականին նման է Տաշիրի տարածաշրջանին` բնակավայրերը գտնվում են ծովի մակարդակից 1250 մետր և ավելի բարձրության վրա: Տարածաշրջանի գյուղական բնակավայրերում, բնակլիմայական պայմանների շնորհիվ հավասարաչափ զարգացած են և հողագործությունը (գյուղատնտեսական նշանակության հողերի ավելի քան 80%-ը օգտագործվում է, որից ավելի քան 34%-ը` վարելահողեր են: Տարածաշրջանում վարելահողերի քանակը տոկոսային ցուցանիշով ամենաբարձրն է մարզի տարածաշրջանների մեջ):

Տարածաշրջանի կենտրոն Ստեփանավան քաղաքը, որը նախկինում հայտնի էր որպես առողջարանային քաղաք, նույնպես զգալիորեն տուժել է աղետի հետևանքով: Քաղաքում մեքենաշինության ու սարքաշինության, թեթև արդյունաբերական ճյուղի նախկինում գործող ձեռնարկություններից մնացել են միայն երկուսը (ԲՀԷՍ-Պլազմա, Արդկապ), որոնք աշխատում են ընդհատումներով ու թերբեռնված: Ստեփանավանում հատկապես զգալի է նոր աշխատատեղերի բացակայության խնդիրը: Տարածաշրջանի կենտրոն Ստեփանավան քաղաքի համար աղքատածին գլխավոր գործոն կարելի է համարել գործազրկությունը:

Այսպիսով Ստեփանավանի տարածաշրջանի համար աղքատածին գործոններ էն հանդիսանում.

. երկրաշարժի հետևանքով անօթևան բնակչության զգալի թիվը,

. Ստեփանավան քաղաքում գործազրկության բարձր ցուցանիշը,

. տարածաշրջանի գյուղական համայնքներում վարելահողերի ոռոգման

բացակայությունը:

65. Գուգարքի տարածաշրջան

Այս տարածաշրջանը, ինչպես և մարզի մյուս տարածաշրջանները, ունի իր առանձնահատկությունները և որպես հետևանք նաև առանձնահատուկ հիմնախնդիրներ: Տարածաշրջանով են անցնում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու երկաթուղին: Տարածաշրջանի գյուղական համայնքները կարելի է բաժանել երկու մասի` մի մասը դրանք այն համայնքներն են, որոնք գտնվում են մարզկենտրոն Վանաձոր քաղաքին շատ մոտ (Գուգարք, Շահումյան, Դարպաս, Բազում) և մյուս մասը` մնացած համայնքները: Տարածաշրջանի գյուղական համայնքները համեմատած այլ տարածաշրջանների հետ, ամենասակավահողն են մեկ բնակչին ընկնող գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսով (տես աղյուսակ Աղյուսակ 3.9.)

 

Աղյուսակ 3.9.

.______________________________________________________________.

|                |գյուղ.  |որից     |1 բնակչին ընկնող|1 բնակչին|

|                |նշան.   |վարելահող|գյուղտնտեսական. |ընկնող   |

|                |հողեր   |         |նշանակության հող|վարելահող|

|________________|________|_________|________________|_________|

|Գուգարքի տ/շ    | 32707.6|   2993.4|            0.76|     0.07|

|________________|________|_________|________________|_________|

|Սպիտակի տ/շ     | 38270.1|   9755.2|            1.37|     0.35|

|________________|________|_________|________________|_________|

|Տաշիրի տ/շ      | 31885.9|   9292.3|            1.95|     0.57|

|________________|________|_________|________________|_________|

|Թումանյանի տ/շ  | 28327.8|   7351.4|            1.08|     0.28|

|________________|________|_________|________________|_________|

|Ստեփանավանի տ/շ | 24376.6|   8350.6|            1.54|     0.53|

|________________|________|_________|________________|_________|

|Ընդամենը Լոռի   |155568.0|  37742.9|            1.34|     0.36|

.______________________________________________________________.

 

Սակայն, մարզկենտրոնին մոտ գտնվող գյուղական համայնքների բնակիչների մի զգալի մասը զբաղված է Վանաձոր քաղաքում տնտեսության այլ ոլորտներում և գրեթե չի զբաղվում գյուղատնտեսությամբ: Գուգարքի տարածաշրջանի գյուղերի 42%-ը, կամ 9 գյուղ, ունեն մինչև 500 բնակիչ: Այդ գյուղերը մեծամասամբ սակավահող են` հատկապես քիչ են գյուղատնտեսական նշանակության հողերը և բնակիչների մեծ մասը փորձում է աշխատանք փնտրել համեմատաբար մոտ գտնվող Վանաձոր քաղաքում: Այս հանգամանքը հանդիսանում է ամենագլխավոր աղքատածին գործոնը Գուգարքի տարածաշրջանի գյուղերի համար: Տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքներում դեռևս առկա է աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հիմնախնդիրը: Այս աղքատածին գործոնը լրջորեն զգալի է նաև Գուգարքի տարածաշրջանում: Չնայած տարածաշրջանի համայնքների գերակշռող մեծամասնությունը գտնվում է միջպետական նշանակության ավտոճանապարհի մոտ, սակայն մի շարք համայնքներ (գերազանցապես մինչև 500 բնակիչ ունեցող համայնքները), որոնք գտնվում են ավտոճանապարհներից հեռու բարձր լեռնային գոտում և որտեղ թերզարգացած են ենթակառուցվածքները:

Այսպիսով Գուգարքի տարածաշրջանի համար աղքատածին գործոններ են հանդիսանում.

. երկրաշարժի հետևանքով անօթևան բնակչության զգալի թիվը,

. սակավահողության պատճառով գյուղերում չզբաղվածների ու գործազրկության

բարձր ցուցանիշը,

. տարածաշրջանում մինչև 500 բնակիչ ունեցող համայնքների մեծ թիվը, այդ

համայնքներում ենթակառուցվածքների թերզարգացվածությունը:

66. Վանաձոր քաղաք

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքն ունի արդյունաբերական բազմաճյուղ ուղղվածություն` քաղաքում գործում են քիմիական, թեթև, մեքենաշինական ու սարքաշինական, սննդի փայտամշակման ու կահույքի արտադրության և այլ ճյուղերի ձեռնարկություններ: Վանաձորը հանրապետության խոշորագույն քաղաքներից է, մարզի ազգաբնակչության մոտ 40%-ը կենտրոնացած է Վանաձորում, իսկ քաղաքային բնակչության մոտ 65%-ը: Քաղաքն ունի զարգացած ենթակառուցվածքներ, հանդիսանում է միջպետական նշանակության ավտոճանապարհների հանգուցային կետ: Մարզկենտրոնում է կենտրոնացված նաև առևտրի (և մեծածախ և մանրածախ) ու այլ ծառայությունների գերակշիռ մասը` մոտ 80%-ը: Վանաձորը նաև մարզի համար հանդիսանում է սոցիալական, առողջապահական ու կրթական ծառայությունների կենտրոն: Վանաձորում է կենտրոնացված նաև մարզի աշխատանքային ռեսուրսների, տնտեսապես ակտիվ բնակչության կեսից ավելին: ՈՒստի մարզկենտրոնում, համեմատած մարզի այլ քաղաքների, տարածաշրջանների ավելի սուր է կանգնած զբաղվածության ու գործազրկության խնդիրը:

 

Զբաղվածությունը Լոռու մարզում 2006-2009 թթ. ըստ տարածաշրջանների

 

Աղյուսակ 3.10.

._____________________________________________________________________.

|             |            |Վանաձոր|Թուման|Սպիտակ |Ստեփա-|Տաշիր|ԼՈՌՈՒ |

|             |            |       |յան   |       |նավան |     |ՄԱՐԶ  |

|_____________|____________|_______|______|_______|______|_____|______|

|Աշխատանք     |01.01.2006 թ| 16.082|  2.51|  2.362| 3.551|  451|24.961|

|փնտրողների   |____________|_______|______|_______|______|_____|______|

|թիվը         |01.01.2007 թ| 12.853| 1.664|  2.229| 2.836|  390|19.972|

|             |____________|_______|______|_______|______|_____|______|

|             |01.01.2008 թ|  5.572| 1.651|  2.102| 2.820|  404|12.549|

|             |____________|_______|______|_______|______|_____|______|

|             |01.01.2009 թ|  6.489| 1.862|  1.783| 3.033|  429|13.596|

|_____________|____________|_______|______|_______|______|_____|______|

|Չզբաղված,    |01.01.2006 թ| 15.978| 2.463|  1.934| 3.441|  376|24.192|

|աշխատանք     |____________|_______|______|_______|______|_____|______|

|փնտրողների   |01.01.2007 թ| 12.674| 1.509|  1.683| 2.596|  336|18.798|

|թիվը         |____________|_______|______|_______|______|_____|______|

|             |01.01.2007 թ| 12.674| 1.509|  1.683| 2.596|  336|18.798|

|             |____________|_______|______|_______|______|_____|______|

|             |01.01.2008 թ|  5.445| 1.366|  1.496| 2.444|  351|11.102|

|             |____________|_______|______|_______|______|_____|______|

|             |01.01.2009 թ|  6.223| 1.518|  1.303| 2.651|  394|12.094|

|_____________|____________|_______|______|_______|______|_____|______|

|Գործազուրկ-  |01.01.2006 թ| 13.006| 1.863|  1.396| 2.415|  290|18.970|

|ների թիվը    |____________|_______|______|_______|______|_____|______|

|             |01.01.2007 թ| 12.352| 1.206|  1.398| 2.388|  327|17.671|

|             |____________|_______|______|_______|______|_____|______|

|             |01.01.2008 թ|  5.371| 1.331|  1.301| 2.328|  340|10.673|

|             |____________|_______|______|_______|______|_____|______|

|             |01.01.2009 թ|  6.091| 1.496|  1.265| 2.541|  379|11.772|

._____________________________________________________________________.

 

Վանաձոր քաղաքի համար աղքատության գնահատման գլխավոր չափանիշը զբաղվածության հարցն է, իսկ որպես աղքատածին վճռորոշ գործոն է հանդիսանում գործազրկությունը:

67. Այսպիսով` ըստ տարածաշրջանների վերլուծելով Լոռու մարզի աղքատածին պատճառներն ու գործոնները և ամփոփելով վերը նշվածը, կարելի է եզրակացնել, որ Լոռու մարզում աղքատածին գլխավոր գործոններ են հանդիսանում.

. գործազրկությունը, գլխավորապես մարզի քաղաքային համայնքներում և

հատկապես Վանաձոր քաղաքում,

. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների մեծ քանակը

(հատկապես Սպիտակի տ/շրջան, ինչպես նաև Ստեփանավանի ու Գուգարքի

տ/շրջաններ),

. գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի բարձր տոկոսը` դրանց

որակական ցածր հատկությունների պատճառով մշակման տնտեսապես ցածր

արդյունատվությունը,

. մարզի գյուղական համայնքներում և հատկապես մինչև 500 բնակիչ ունեցող

համայնքներում ենթակառուցվածքների թերզարգացվածությունը,

. ենթակառուցվածքների կենտրոնացման միտումը Վանաձոր քաղաքում,

. մարզի քաղաքային համայնքների (ինչ որ չափով նաև Վանաձոր քաղաքը)

կենսագործունեության խիստ կախվածությունը արդյունաբերական խոշոր

ընկերություններից,

68. Լոռու մարզի աղքատության հաղթահարման գերակա խնդիրները 2010-2013 թթ. համար հանդիսանում են.

. փոքր և միջին ձեռներեցության զարգացման` փոքր արտադրական ու

սպասարկման ոլորտի ձեռնարկությունների բացման միջոցով քաղաքային

համայնքներում զբաղվածության խնդրի լուծում և խոշոր արտադրական

ձեռնարկություններից քաղաքների կենսագործունեության բարձր կախվածության

թուլացում,

. մարզի Սպիտակի, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջաններում անօթևան

մնացած ընտանիքների համար բնակարանաշինության ծրագրերի իրականացում,

. գյուղատնտեսական նշանակության հողերի պիտանելիության բարձրացման

նպատակով մելիորացիոն աշխատանքների ու ոռոգման համակարգերի կառուցում

. մարզի գյուղական համայնքներում (հատկապես փոքր գյուղերում)

ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված (ճանապարհների կառուցում ու

հիմնանորոգում, խմելու ջրի ջրատարների կառուցում, գազամատակարարում)

համալիր ծրագրի իրականացում:

 

4. ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԵՎ ՓՄՁ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

4.1. ՀՀ Լոռու մարզի տնտեսության մասնավոր հատվածի իրավիճակի

վերլուծություն

 

69. Խորհրդային տարիներին ներկայիս Լոռու մարզն ընդգրկող քաղաքներում, շրջաններում առկա էր արդյունաբերական հզոր համալիր` որն ընդգրկում էր արդյունաբերության բոլոր ճյուղերը, բոլոր քաղաքները, ավանները և մեծ ու միջին գյուղական համայնքները, այսինքն պարունակում էր ձեռնարկությունների լայն ցանց: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հասնում էր 1.1 միլիարդ ռուբլու: Արդյունաբերական համալիրում աշխատում էր ավելի քան 53 հազար մարդ, որից միայն 30 հազարից ավելին` Վանաձոր քաղաքում: Իսկ թեթև արդյունաբերական միավորումների գյուղական մասնաճյուղերի շնորհիվ լուծված էր նաև գյուղական բնակչության լրիվ զբաղվածության խնդիրը: Արդյունաբերական ձեռնարկություններն իրենց արտադրանքն արտահանում էին ավելի քան 45 երկրներ: Ընդ որում դեռ խորհրդային տարիներին դրված էր այն ժամանակվա շրջանների (այժմ մարզի տարածաշրջաններ) տնտեսության ուղղվածության գաղափարը, այսպես` Թումանյանի շրջան - մետալուրգիա, լեռնահանքային համալիր, Կալինինոյի շրջան- սննդի արդյունաբերություն` կաթի վերամշակում, ինտենսիվ անասնաբուծություն, կարտոֆիլաբուծություն, Ստեփանավանի շրջան - կարտոֆիլաբուծություն, կաթի վերամշակում, սարքաշինություն, նաև զբոսաշրջություն (Ստեփանավան քաղաքը համարվում էր առողջարանային քաղաք), Սպիտակի շրջան - մեքենաշինություն, կարտոֆիլաբուծություն և բանջարաբուծություն ու դրա վերամշակում: Իսկ Վանաձոր քաղաքը համարվում էր հանրապետության 2-րդ արդյունաբերական քաղաք, ուներ տասնյակ խոշոր արտադրական ձեռնարկություններ ու գիտահետազոտական կենտրոններ, որոնց մեծ մասն ունեին միութենական նշանակություն:

70. Անկախության տարիների ընթացքում մարզի արդյունաբերությունը ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների, չնայած առաջատար են մնացել քիմիական և մետալուրգիական ճյուղերը, սակայն արտադրության ընդհանուր ծավալում իրենց առաջատար դիրքերը զիջել են մեքենաշինությունն ու սարքաշինությունը, թեթև արդյունաբերությունը, զգալիորեն բարձրացել է սննդի արդյունաբերության տեսակարար կշիռը: Ի շնորհիվ փոքր հիդրոէներգետիկայի զարգացման մարզային ծրագրի իրականացման, վերջին տարիներին դինամիկ աճ է ապահովում էներգետիկան: Զգալիորեն ավելացել են լեռնահանքային արդյունաբերության ծավալները:

71. Այժմ մարզի արդյունաբերական համալիրում ըստ արտադրության ծավալի արդյունաբերական ներուժը կենտրոնացված է Թումանյանի տարածաշրջանում` ի շնորհիվ «Էյ-Սի-Փի» և «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ների (մոտ 76%), իսկ ըստ գործող ընկերությունների ու աշխատողների թվով` Վանաձորում, գործում է 60-65 ձեռնարկություն ընդամենը մոտ 3000 աշխատողներով: Գործող ձեռնարկություններից միայն 7-ից 9 են խոշոր, մնացած 170 ձեռնարկություններն իրենցից ներկայացնում են փոքր ու միջին արտադրություններ: Այստեղ ընդգրկված են արդյունաբերությունում աշխատողների միայն մոտ 30%-ը: Մարզի փոքր և միջին արտադրությունների մոտ 40%-ը դրանք գյուղմթերքներ վերամշակող ու սննդի արտադրության ձեռնարկություններ են: Բավականին մեծ թիվ են կազմում նաև քարամշակող արտադրամասերը, կան փայտամշակման, էներգետիկայի և այլ տիպի ձեռնարկություններ: Սրանց արտադրանքի բացարձակ մեծամասնությունը իրացվում է հանրապետությունում, շատ քիչ են ժամանակակից տեխնոլոգիաներով, սարքավորումներով արտադրությունները, ուստի և արտաքին շուկայում մրցունակ արտադրանքը:

 

ներկա իրավիճակի վերլուծություն

 

72. Արդյունաբերությունը հանդիսանում է Լոռու մարզի տնտեսության կարևորագույն և հիմնական ոլորտներից մեկը: Համախառն ներքին արդյունքում արդյունաբերության տեսակարար կշիռը կազմում է 29.37%: Մարզում գործում են մոտ 180 արտադրական ձեռնարկություններ, որոնցից միայն 2-ն են պետական կամ պետական մասնակցությամբ ընկերություններ:

73. 2001-2006 թթ. մարզի արդյունաբերությանը բնորոշ է եղել կայուն և դինամիկ աճը: Այդ տարիներին մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է ավելի քան 4 անգամ:

2007-2008 թթ. ընթացքում Լոռու մարզում նկատվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների որոշակի նվազում ընթացիկ գներով` 2008 թ.-ի 28582.9 մլն դրամ 2006 թ.-ի 34074.7 մլն դրամի դիմաց: Այն հիմնականում պայմանավորված է դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությամբ ու պղնձի միջազգային գնի տատանմամբ:

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գներով

 

Լոռու մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալի տեսակարար կշիռը

հանրապետության արդյունաբերական ընդհանուր արտադրանքի մեջ

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալի ինդեքսը

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկները չեն բերվում

 

74. 2008 թ. ընթացքում մարզի արդյունաբերական ոլորտը գործել է հիմնականում դինամիկ զարգացման տրամաբանությամբ: Սակայն ռուս-վրացական օգոստոսյան հակամարտությունն ու հատկապես համաշխարհային ֆինանսական-տնտեսական ճգնաժամն իրենց բացասական ազդեցությունը թողեցին նաև այս ոլորտի գործունեության վրա: 2008 թ. մարզի արդյունաբերական ձեռնարկություններն ընթացիկ գներով թողարկել են 28582.9 մլն դրամի արտադրանք 2007 թ. 30389.0 մլն դրամի դիմաց կամ ծավալի աճը կազմել է 94.1%, բացարձակ նվազումը` 1806.1 մլն դրամ: Պետք է նշել, որ առանց «Էյ-Սի-ՓԻ» ՓԲԸ-ի արտադրանքի, մնացած արտադրական ձեռնարկություններն 2008 թ. ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ապահովել են արտադրության ծավալի 10.2% աճ:

75. Մարզի արդյունաբերության հիմնական տեսակների ծավալները, աճերը և դրանց տեսակարար կշիռները 2008 թ. համար ունեն այսպիսի տեսք` մշակող արդյունաբերություն` 25627.6 մլն դրամ, ծավալի աճը` 93.3% և տեսակարար կշիռը` 89.9%, հանքագործական արդյունաբերություն` համապատասխանաբար 997.6 մլն դրամ, 102.0% և 3.5%, Էլ.էներգիան` 1883.3 մլն դրամ, 97.7% և 6.6%:

 

Մշակող արդյունաբերության մեջ ըստ ճյուղերի պատկերը հետևյալն է.

 

(հազ. դրամ)

.__________________________________________________________________.

|Հ/Հ|Ճյուղի անվանումը       |2008 թ.    |2007 թ.   |Աճը (%)|2008 թ.|

|   |                       |           |          |       |տես.   |

|   |                       |           |          |       |կշիռը  |

|   |                       |           |          |       |մշակող |

|   |                       |           |          |       |արդյու-|

|   |                       |           |          |       |նաբ.   |

|   |                       |           |          |       |մեջ (%)|

|___|_______________________|___________|__________|_______|_______|

|1. |Քիմիական               |  1047319.0| 1015678.0|  103.1|    4.1|

|   |արդյունաբերություն     |           |          |       |       |

|___|_______________________|___________|__________|_______|_______|

|2. |Մետալուրգիա            | 20444081.0|23006087.0|   88.9|   79.8|

|___|_______________________|___________|__________|_______|_______|

|3. |Մեքենաշինություն       |  1214852.0| 1086688.0|  111.8|    4.7|

|___|_______________________|___________|__________|_______|_______|

|4. |Թեթև                   |   808340.0|  443076.0|  182.4|    3.2|

|   |արդյունաբերություն     |           |          |       |       |

|___|_______________________|___________|__________|_______|_______|

|5. |Սննդի                  |  1394130.0| 1034913.0|  134.7|    5.4|

|   |արդյունաբերություն     |           |          |       |       |

|___|_______________________|___________|__________|_______|_______|

|6. |Փայտամշակում           |    69230.0|   77570.0|   89.2|    0.3|

|___|_______________________|___________|__________|_______|_______|

|7. |Այլ ճյուղեր            |   649598.0|  803659.0|   80.8|    2.5|

|___|_______________________|___________|__________|_______|_______|

|   |Ընդամենը               | 25627550.0|27467671.0|   93.3|  100.0|

.__________________________________________________________________.

 

Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները

2008 թ.

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

76. Փաստացի 2008 թ. արդյունքներով ծավալի նվազում է արձանագրվել միայն մետալուրգիական, փայտամշակման և այլ արդյունաբերության ճյուղերում, որի հիմնական պատճառը, ինչպես նշվել է, համաշխարհային ֆինանսական-տնտեսական ճգնաժամի հետևանքով գունավոր մետաղների միջազգային գների կտրուկ անկումն է: Հենց այս նույն պատճառով էլ 2008 թ.նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին զգալիորեն նվազեցին աճի տեմպերը մեքենաշինության ու քիմիական արդյունաբերության ճյուղերում: Չնայած դրան, պետք է նշել, որ 2008 թ. մարզի ոչ միայն մեքենաշինական և սննդի արդյունաբերական ձեռնարկությունները, այլև արդեն իսկ քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները գերազանցել են մեկ միլիարդ դրամի արտադրանքի թողարկման մակարդակը:

77. 2008 թ. արդյունքներով, ըստ տարածաշրջանների, թողարկված արտադրանքի ծավալը ընթացիկ գներով և տեսակարար կշռով ունեն այսպիսի տեսք.

 

(հազ. դրամ)

.________________________________________________________.

|Հ/Հ|Տարածաշրջանի|22008 թ.  |2007 թ.   |Աճը (%)|2008 թ.  |

|   |անվանումը   |          |          |       |տեսակարար|

|   |            |          |          |       |կշիռը (%)|

|___|____________|__________|__________|_______|_________|

|1. |Սպիտակ      |  354427.0|  181743.0|  195.0|      1.2|

|___|____________|__________|__________|_______|_________|

|2. |Տաշիր       |  632218.0|  467251.0|  135.3|      2.2|

|___|____________|__________|__________|_______|_________|

|3. |Գուգարք     | 1492707.0| 1398880.0|  106.7|      5.2|

|___|____________|__________|__________|_______|_________|

|4. |Ստեփանավան  |  486234.0|  453350.0|  107.3|      1.7|

|___|____________|__________|__________|_______|_________|

|5. |Թումանյան   |21536028.0|24032556.0|   89.6|     75.3|

|___|____________|__________|__________|_______|_________|

|6. |Վանաձոր     | 4081290.0| 3855228.0|  105.9|     14.3|

|___|____________|__________|__________|_______|_________|

|   |Ընդամենը    |28582904.0|30389008.0|   94.1|    100.0|

.________________________________________________________.

 

78. Փաստորեն միայն Թումանյանի տարածաշրջանն է, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ չի ապահովել արտադրանքի ծավալի աճ, պակաս թողարկելով 2496.5 մլն. դրամի արտադրանք:

Չնայած այս դրական միտման, դեռևս որոշակիացված չէ մարզի տարածաշրջանների տնտեսության զարգացման գերակայությունները: Եթե հիմնականում որոշակի է արդյունաբերության բնագավառում Թումանյանի տարածաշրջանի (ի հաշիվ լեռնահանքային արդյունաբերության և մետալուրգիայի), Վանաձորի (ի հաշիվ քիմիական ու թեթև արդյունաբերության) և Տաշիրի տարածաշրջանի (ի հաշիվ կաթի վերամշակման ու պանրագործության) զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, ապա անորոշ ու մտահոգիչ է մնում Ստեփանավանի ու Սպիտակի տարածաշրջանների վիճակը: Այստեղ է, որ պետք է լիովին բացահայտվի փոքր ու միջին ձեռնարկատիրության պոտենցիալը:

 

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ

79. Ընկերությունը 2008 թ. ծավալել է ակտիվ գործունեություն`

. տարվա ընթացքում արտադրվել է.

. կալցիումի կարբիդ` 4520 տոննա

. գունավոր սուտակ` 6300 կգ

80. 2008 թ. ընթացքում ընկերության կողմից կատարվել է 260 միլիոն դրամի ներդրում, որից`

. վերականգնվել է կալցիումի կարբիդի արտադրության երկրորդ վառարանը, որի

համար ներ է դրվել 200 միլիոն դրամ;

. իրականացված նախագծային աշխատանքներից հետո սկսվել է կալիումական

պարարտանյութի արտադրության տեխնոլոգիական գծի մոնտաժը: Արտադրության

կազմակերպման համար նախատեսվում է ներդնել ընդամենը 120 միլիոն դրամ,

որից 60 միլիոնն արդեն ներ է դրվել, այդ թվում 12 միլիոնը` հիմնական

հումքի` Պետրովկա գյուղի մոտի կալիումական տուֆի բաց հանքավայրի

պատրաստման վրա:

81. «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն մշակել է ընկերության համար հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն և արժանացել է հավանության: Ընկերությունը նախատեսում է վերականգնել կարբամիդի արտադրությունը, որի համար կվերականգնվի ամոնիակի արտադրամասը և ջերմաէլեկտրակենտրոնը: Այս տարի նախատեսվում է արտադրել 20.0 հազար տոննա կարբիդ, 2010 թ. դուրս գալով տարեկան 30.0 հազար տոննա հզորության: Նախատեսվում է ՋԷԿ-ի տարածքում կազմակերպել նաև շինանյութերի արտադրություն:

82. 2008 թ. ընկերության կողմից վճարված աշխատավարձի ու հարկերի ընդհանուր գումարը կազմել է 743.49 միլիոն դրամ, տարվա ընթացքում ընկերությունում աշխատել է 820 մարդ մոտ 70 հազար դրամ միջին աշխատավարձով:

 

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ

83. Ընկերությունը 2008 թ. ևս ակտիվորեն աշխատել է արտադրական հզորությունների ընդլայնման, բնապահպանական խնդիրների լուծման, ինչպես նաև աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Այսպես` կատարված ընդամենը 7.5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումների շնորհիվ.

. ձեռք են բերվել և տեղակայվել, բազմամետաղ հանքաքար մշակելու` ցինկի ու

կապարի խտանյութ ստանալու համար, նոր սարքավորումներ

. վերակառուցվել է պոչամբարը, պոչատար գծերը

. վերականգնվել է էներգահամակարգը` տեղակայվել են նոր ենթակայաններ,

հիմնանորոգվել գործողները և էլեկտրահաղորդման ցանցը

. արտադրության ընդլայնման համար ձեռք են բերվել 9 հատ ԿրԱԶ մակնիշի նոր

ինքնաթափ բեռնատար և 3 բարձր արտադրողական մեխանիզմներ:

Արդյունքում 2008 թ. կրկնապատկվել են ընկերության արտադրական հզորությունները` հանքաքարի արդյունահանման տարեկան ծավալը հասել է 145 հազար տոննայի, պատրաստի արտադրանքի` խտանյութի արտադրության ամսական ծավալը` 500 տոննայի:

Ընկերությունն հաշվետու տարում ներդրումներ է իրականացրել նաև ուղղված աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ` վերականգնվել է Ախթալա քաղաքի գազամատակարարման ցանցը, որի համար ծախսվել է 10 միլիոն դրամ:

84. 2008 թ. նախորդ տարվա համեմատ ընկերությունում աշխատողների թիվն ավելացել է 240-ով, հասնելով 540-ի: 2007 թ համեմատ (միջին աշխատավարձը` 97 հազար դրամ) զգալիորեն աճել է նաև աշխատողների միջին աշխատավարձը հասնելով 137 հազար դրամի: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, ընկերությունը հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականության սոցիալական նպատակաուղղվածությունը, ընթացիկ տարում շարունակում է բնականոն գործունեությունը:

85. 2009 թ. ընկերությունը ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսում է 120 միլիոն դրամի վերականգնողական աշխատանքներ տանել 2-րդ և 3-րդ պոչամբարներում:

«Էյ-Սի-Փի» ՓԲԸ

86. 2008 թ. Վալլեքս խմբի մեջ ընդգրկվող «Էյ-Սի-Փի» ընկերությունը շարունակել է գործունեությունը իր հիմնական բոլոր ուղղություններով`

. պղնձի և պղնձի-ոսկու խտանյութի վերամշակումն ու սև պղնձի

արտադրությունը: Արտադրվել է մոտ 7000 տոննա չզտված պղինձ, որը գնվել է

ավանդական գնորդի` գերմանական «Նորդդոյջ Աֆֆիների» AG ընկերության

կողմից: Հումքի հիմնական մատակարար են եղել Վալլեքս խմբի մեջ մտնող

ԼՂՀ-ի «Բեյզ Մեթըլս» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

ՓԲԸ-ները, որոնք ընդհանուր առմամբ մատակարարել են մոտ 34 հազար տոննա

խտանյութ:

. շարունակվել է նաև Ալավերդու պղնձի հանքավայրի շահագործումն ու

վերամշակումը, որտեղ տարվա ընթացքում կատարվել է 7 միլիոն ԱՄՆ դոլարի

ներդրում:

. 2008 թ. ակտիվորեն շարունակվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային

հանքավայրի շահագործման ու հարստացուցիչ ֆաբրիկայի շինարարության

ուղղությամբ կատարված աշխատանքները Վալլեքս խմբի անդամ «Թեղուտ» ՓԲԸ-ի

կողմից: Տարվա ընթացքում այդտեղ ներ է դրվել մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար,

բացվել է մոտ 250 աշխատատեղ:

87. «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ի և Վալլեքս խմբի այլ ընկերությունների գործունեության վրա խիստ բացասական անդրադարձավ 2008 թ. վերջին սկսված համաշխարհային ֆինանսական-տնտեսական ճգնաժամը, որի պատճառով պղնձի միջազգային գները կտրուկ անկում ապրեցին: Ընկերությունը ստիպված եղավ չորրորդ եռամսյակից դադարեցնել Ալավերդու հանքի շահագործումը, սառեցնել մի շարք այլ ծրագրեր, սակայն 2009 թ. մարտ ամսից պղնձի միջազգային գնի զգալի աճը հնարավորություն տվեց ընկերությանը վերսկսելու աշխատանքը: Այս փաստը ևս վկայում է, որ այս պահին համաշխարհային տնտեսության զարգացման իրավիճակի վերաբերյալ իրատեսական կանխատեսումներ անելը հնարավոր չէ:

88. ԵՎ չնայած դրան, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ն շարունակում է մնալ հանրապետության առաջատար ընկերություններից մեկը` Վալլեքս խմբի ներդրումների ծավալը մարզում կազմել է ավելի քան 30 միլիոն ԱՄՆ դոլար, ընկերության տարեկան հասույթը կազմել է ավելի քան 19 միլիարդ դրամ, հարկային և սոցապ վճարների ու տեղական տուրքերի ծավալը 2008 թ. կազմել է ավելի քան 700 միլիոն դրամ, աշխատանքով ապահովվել է մոտ 1040 մարդ:

89. Ըստ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի զարգացման ծրագրի, եթե լինի համապատասխան վարկավորում, հանքի շահագործումը (450 միլիոն տոննա հանքաքարի պաշար) նախատեսված է երեք փուլով: Հանքը կենսունակ կլինի 30 տարի: Նախատեսվում է, որ այստեղ աշխատանքով կապահովվի շուրջ 2000 մարդ, դրանով իսկ որոշակիորեն լուծելով տարածաշրջանի բնակչության զբաղվածության հարցը:

 

Թեթև արդյունաբերություն

 

90. Մշակող արդյունաբերության այս ճյուղը առաջատար ճյուղերից մեկն մարզի արդյունաբերական ընդհանուր ներուժի մեջ և շատ կարևոր դեր է խաղում մարզում գործազրկության նվազման (հատկապես կանանց շրջանում) և զբաղվածության խնդրի լուծման հարցում:

91. Խորհրդային տարիներին ներկայիս Լոռու մարզի տարածքում գործում էին մի քանի խոշոր թեթևարդյունաբերական արտադրական միավորումներ հզոր արտադրական պոտենցիալով, զինված այն տարիների համար ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և մարզով մեկ տարածված մասնաճյուղերի լայն ցանցով (ընդ որում մասնաճյուղերի մեծ մասը գործում էին գյուղերում, որով հիմնականում լուծվում էին գյուղական բնակչության զբաղվածության խնդիրները): Այժմ Լոռու մարզում թեթև արդյունաբերության ճյուղը ներկայանում է միայն 9-10 կարի արտադրական ձեռնարկություններով, որոնց մեծ մասը տեղակայված է մարզկենտրոն Վանաձորում («ԲԴարբինյան-Ստիլիսսա», «Սարտոն», ԴավԳար» ՍՊԸ-ներ, «Բազում Ֆիրմա» ԱԿ և այլն): Պետք է նշել, որ կարի խոշոր արտադրական ձեռնարկությունները հիմնականում պահպանել են իրենց արտադրական հզորությունները և սկսած 1995 թ-ից գրեթե 10 տարի համագործակցել ամերիկյան «Ամերեքս» Ֆիրմայի հետ` կատարելով նրանց պատվերները, ապահովելով 1500-ից ավելի մարդու մշտական աշխատանքով:

 

Թեթև արդյունաբերության ճյուղի արտադրանքի ծավալի դինամիկան

 

----------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

92. Ներկայումս մարզի կարի արտադրական ձեռնարկություններն իրենց գումարային հզորությամբ կարող են արտադրել տարեկան 1.7-2.0 միլիոն հատ հագուստ` կախված մոդելների բարդությունից, ապահովելով շուրջ 4000 մարդու մշտական աշխատանքով: Սակայն այժմ թեթևարդյունաբերական ընկերություններն աշխատում են մոտ 30-40% հզորությամբ: Առաջիկա 2-3 տարիների ընթացքում գործող ձեռնարկությունների համար գլխավոր խնդիր է հանդիսանում նոր ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու նոր հոսքագծերի շահագործումը:

93. Այժմ Վանաձորում նոր թեթևարդյունաբերական գործարանի կառուցման նպատակով մարզի ղեկավարության և եվրոպական ներդրողների միջև ընթացող բանակցություններն ավարտական փուլում են: Ներդրման դեպքում նոր Ֆաբրիկայում կբացվի մոտ 2000 նոր աշխատատեղ:

94. Մարզում թեթև արդյունաբերության զարգացման համար առկա են բավականին լավ նախադրյալներ և կառավարության կողմից անհրաժեշտ պետական մոտեցման դեպքում ճյուղը կարող է դառնալ մարզի տնտեսության զարգացման հզոր ուժ, ապահովել հազարավոր մարդկանց մշտական աշխատանքով:

 

Էներգետիկա

 

95. Լոռու մարզը ՀՀ տնտեսապես զարգացած տարածաշրջաններից է և ունի արդյունաբերության զարգացած այնպիսի էներգատար ճյուղեր, ինչպիսիք են լեռնամետալուրգիան, մեծ քիմիան, մեքենաշինությունը, թեթև և սննդի արդյունաբերությունն, արդյունաբերական ու բնակարանային շինարարությունը և այլն: 90-ական թվականներին հանրապետությունում տեղի ունեցած էներգետիկ ճգնաժամը մեծ հարված հասցրեց մարզի տնտեսությանը: Էլեկտրոէներգիայի բացակայության պատճառով փակվեցին գրեթե բոլոր արտադրությունները, հատկապես վերը թվարկված էներգատար ճյուղերը:

96. Իր աշխարհագրական դիրքի և բնա-կլիմայական պայմանների շնորհիվ, Լոռու մարզը հանրապետության հիդրոռեսուրսներով համեմատաբար հարուստ տարածաշրջաններից է: Մարզի ջրառատ գետերից են Փամբակը, Դեբետը և Ձորագետը, որոնց էներգետիկ պոտենցիալի օգտագործումը սկսվել է դեռևս անցյալ դարի սկզբից: Կառուցվել են մի շարք փոքր ՀԷԿ-եր, որոնց հետագա շահագործումը Ձորագեսի (1932-1933 թթ.), Ագարակի (1949 թ.) և Այրումի (1957-1963 թթ.) ՀԷԿ-երի կառուցումից հետո համարվել է անարդյունավետ: Էներգետիկ ճգնաժամի տարիներին փորձ արվեց վերագործարկել գետերի և գետակների վրա նախկինում կառուցված փոքր ՀԷԿ-երը, սակայն կիսավեր հիդրոտեխնիկական կառույցների և երկար ժամանակ չաշխատած սարքավորումների վերականգնման համար պահանջվում էին ֆինանսական մեծ ներդրումներ, որոնք բացակայում էին: Բնագավառի զարգացման ոչ հստակ հեռանկարը, ֆինանսական ծախսերի մեծ ծավալը և նրանց ետ գնման անորոշությունը սեփականատերերին հետ էին պահում ներդրումներից:

97. Հիդրոէներգետիկայի բնագավառի զարգացման քաղաքականության համաձայն և ՀՀ էներգետիկայի (ներկայումս էներգետիկայի և բնական պաշարների) նախարարության նախաձեռնությամբ, դեռևս 1992 թ. «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակվել և 1997 թ. վերամշակվել է «Հայաստանի փոքր ՀԷԿ-երի սխեման» աշխատությունը, որտեղ հստակեցված է բնագավառի զարգացման հեռանկարները հանրապետության ողջ տարածքում: Հանրապետության տնտեսության զարգացմանը զուգընթաց որոշակի հետաքրքրություն նկատվեց նաև տեղական ներդրողների շրջանում: Սկսած 1996 թ. «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի նախագծերի հիման վրա և ՀՀԷՆ-ի ու ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի (ներկայումս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) անմիջական աջակցության շնորհիվ, ինչպես հանրապետությունում, այնպես էլ Լոռու մարզում սկսեցին կառուցվել և շահագործվել փոքր ՀԷԿ-եր:

98. Հաշվի առնելով, որ մարզի երեք մեծ գետերի` Փամբակի, Դեբետի, Ձորագետի և 26 փոքր գետերի և բազմաթիվ ինքնահոս ջրատարների հիդրոպոտենցիալի լիարժեք չի օգտագործվում և այս բնագավառում առկա են լուրջ ռեզերվներ, որոնց նպատակային օգտագործումը նոր ազդակ կարող է լինել մարզի տնտեսական զարգացման, ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում, Լոռու մարզպետարանը մշակեց Լոռու մարզում փոքր հիդրոէներգետիկայի զարգացման ծրագիր, որն էլ հավանության արժանացավ ՀՀ Կառավարության կողմից 08.04. 2004 թ. նիստի «ՀՀ Լոռու մարզում փոքր հիդրոէներգետիկայի զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 13 արձանագրային որոշմամբ: Համաձայն այդ ծրագրում ներկայացված հաշվարկների (Ինչը հաստատում է նաև «Հայհիդրոէնեգանախագիծ» ինստիտուտի 1997թ. ԻՆԿՈ ծրագրով կատարված «Հայաստանի փոքր ՀԷԿ-երի սխեմա» աշխատանքը) Դեբեդ գետի ավազանում կարելի է կառուցել գումարային 36.6 Մվտ հզորությամբ 81 փոքր ՀԷԿ-եր, որոնք տարեկան կարող են տալ մինչև 130.47 միլիոն կՎտժ էլեկտրոէներգիա, իսկ ինքնահոս ջրատարների վրա, համաձայն «Ոռոգում» ՓԲԸ-ի և մարզպետարանի ուսումնասիրությունների, կարելի է տեղակայել գումարային 6.1 Մվտ հզորությամբ 8 ՀԷԿ և տարեկան ստանալ 41 միլիոն կՎտժ արտադրանք:

99. Ներկայումս մարզի տարածքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արտադրության լիցենզիաներ են տրվել 16 փոքր հիդրոէլեկտրակայանների մոտ 40.0 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 72.29 մլն. կՎտ ժ տարեկան արտադրությամբ: Իսկ կառուցման լիցենզիաներ են տրվել 11 փոքր հիդրոէլեկտրակայանների մոտ 14 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 63.3 մլն. կՎտ ժ տարեկան արտադրությամբ:

100. Նախատեսվում է կառուցել Շնողի ՀԷԿ-ը` 75 ՄՎտ հզորությամբ և 300 մլն. կՎտ ժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ, Լոռիբերդ ՀԷԿ-ը` 66 ՄՎտ հզորությամբ և շուրջ 200 մլն. կՎտժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ, ինչպես նաև փոքր հզորությամբ (մինչև 10 ՄՎտ) 33 ՀԷԿ-եր` մոտ 25 Մվտ ընդհանուր հզորությամբ և 90.81 մլն կՎտ ժ տարեկան արտադրությամբ:

101. 2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում, ինչպես նաև Կովկասում, առաջին հողմաէլեկտրակայանը` 2,6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան:

102. Ներկայումս Լոռու մարզում գործում են 16 փոքր հիդրոէլեկտրակայաններ:

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Շահագործող      |Լիցեն|Լիցենզիայի|Լիցենզիայի|Հզո- |Էլեկտրա-|Ջրաղբյու-|

|   |ընկերության և   |զիայի|տրամադրման|գործողութ-|րութ-|կան էներ|րը       |

|   |ՓՀԷԿ-ի անվանումը|համա-|ամսաթիվը  |յան       |յունը|գիայի   |         |

|   |                |րը   |          |ժամկետի   |     |փաստացի |         |

|   |                |     |          |ավարտը    |     |օգտակար |         |

|   |                |     |          |          |     |առաքումը|         |

|   |                |     |          |          |_____|________|         |

|   |                |     |          |          |կՎտ  |մլն կՎտժ|         |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

| 1 |       2        |  3  |     4    |     5    |  6  |    7   |    17   |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

| 1 |«Սալէներգո»     | 0022|25.06.1999|25.06.2014|3 028|   10,87|Դեբեդ    |

|   |ՍՊԸ-ի «Այրում»  |     |          |          |     |        |         |

|   |ՓՀԷԿ            |     |          |          |     |        |         |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

| 2 |«Ագարակի ՀԷԿ»   | 0025|25.06.1999|25.06.2014|  792|    1,99|Լոռու    |

|   |ԱԿ-ի «Ագարակ»   |     |          |          |     |        |ոռոգման  |

|   |ՓՀԷԿ            |     |          |          |     |        |ջրանցք   |

|   |                |     |          |          |     |        |կրթության|

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

| 3 |«Արարատ ՋԷԳ»    | 0063|17.08.2001|17.08.2016|  620|    4,07|Ստեփանա- |

|   |ՓԲԸ-ի           |     |          |          |     |        |վան-     |

|   |«Ամրակից 2» ՓՀԷԿ|     |          |          |     |        |Վանաձոր  |

|   |                |     |          |          |     |        |ջրատար   |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

| 4 |«Լեռ և  ջուր»   | 0076|12.11.2001|12.11.2016|  500|    2,22|Լեռնապատ-|

|   |ՍՊԸ-ի «Արջուտ»  |     |          |          |     |        |Դարբաս   |

|   |ՓՀԷԿ            |     |          |          |     |        |ջրագիծ   |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

| 5 |«Լեռ և  ջուր»   | 0140|30.07.2004|30.07.2019|  800|    3,77|Փամբակ   |

|   |ՍՊԸ-ի «Արջուտ-2»|     |          |          |     |        |         |

|   |ՓՀԷԿ            |     |          |          |     |        |         |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

| 6 |«Տիրակալ» ՍՊԸ-ի | 0207|26.06.2006|26.06.2021|5 200|   13,73|Գառգառ   |

|   |«Կուրթան» ՓՀԷԿ  |     |          |          |     |        |         |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

| 7 |«Լեռ եվ ջուր»   | 0214|11.08.2006|11.08.2021|1 000|    3,00|Նալբանդի |

|   |ՍՊԸ-ի «Չիչխան»  |     |          |          |     |        |ոռոգման  |

|   |ՓՀԷԿ            |     |          |          |     |        |ջրանցք   |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

| 8 |«Մավր» ՍՊԸ-ի    | 0232|22.01.2007|22.01.2022|1 440|    6,19|Չանախչի  |

|   |«Չանախչի ՀԷԿ-2» |     |          |          |     |        |         |

|   |ՓՀԷԿ            |     |          |          |     |        |         |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

| 9 |«Իզոդրոմ» ՍՊԸ-ի | 0239|12.03.2007|12.03.2022|1 000|    4,00|Տաշիր    |

|   |«Յաղդան» ՓՀԷԿ   |     |          |          |     |        |գետի     |

|   |                |     |          |          |     |        |Լոռվա    |

|   |                |     |          |          |     |        |ջրանցք   |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

|10 |«Օստ-Էլ» ՍՊԸ-ի  | 0250|15.06.2007|15.06.2022|  320|    1,05|Կիստում  |

|   |«Հաղպատ-1» ՓՀԷԿ |     |          |          |     |        |         |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

|11 |«Օստ-Էլ» ՍՊԸ-ի  | 0251|15.06.2007|15.06.2022|1 900|    8,03|Կիստում  |

|   |«Հաղպատ-2» ՓՀԷԿ |     |          |          |     |        |         |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

|12 |«Արարատ ՋԷԳ»    | 0258|10.08.2007|01.08.2012|  967|    5,75|Նովո-    |

|   |ՓԲԸ-ի Հնեվանք-1 |     |          |          |     |        |սելցևո-  |

|   |ՓՀԷԿ            |     |          |          |     |        |Վանաձոր  |

|   |                |     |          |          |     |        |ջրատար   |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

|13 |«Հոսք» ՍՊԸ-ի    | 0271|23.11.2007|23.11.2022|  260|    1,20|Տաշիր    |

|   |«Բովաձոր» ՓՀԷԿ  |     |          |          |     |        |գետի     |

|   |                |     |          |          |     |        |Լոռվա    |

|   |                |     |          |          |     |        |ջրանցք   |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

|14 |«Արարատ ՋԷԳ»    | 0275|21.12.2007|01.08.2012|  320|    2,00|Նովո-    |

|   |ՓԲԸ-ի Հնեվանք-2 |     |          |          |     |        |սելցևո-  |

|   |ՓՀԷԿ            |     |          |          |     |        |Վանաձոր  |

|   |                |     |          |          |     |        |ջրատար   |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

|15 |«ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» | 0277|28.12.2007|28.12.2022|  420|    1,57|Փամբակ   |

|   |ՍՊԸ-ի «ՔՈՒՌԿԻԿ  |     |          |          |     |        |գետի     |

|   |ՋԱԼԱԼ» ՓՀԷԿ     |     |          |          |     |        |Վանաձոր  |

|   |                |     |          |          |     |        |վտակի    |

|   |                |     |          |          |     |        |Տանձուտ  |

|   |                |     |          |          |     |        |վտակ     |

|___|________________|_____|__________|__________|_____|________|_________|

|16 |«Լեռնապատի      | 0283|07.05.2008|07.05.2023|  549|    2,85|Լեռնաջուր|

|   |Կանթեղ» ՍՊԸ-ի   |     |          |          |     |        |գետի     |

|   |«Լեռնապատ ՀԷԿ-1»|     |          |          |     |        |Ղարաչոբան|

|   |ՓՀԷԿ            |     |          |          |     |        |վտակ     |

|____________________|_____|__________|__________|_____|________|_________|

|    ԸՆԴԱՄԵՆԸ        |     |          |          |19116|   72,29|         |

._________________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում