Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (3-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(3-րդ մաս)

 

103. Բացի այդ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀՀ Լոռու մարզում 2009 թ. ապրիլի 1-ի դրությամբ տրամադրված են լիցենզիաներ և թույլտվություններ 11 ՓՀԷԿ-ներ կառուցելու և շահագործելու նպատակով: Ստորև ներկայացվում է այդ ցանկը.

 

2009 Թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ Հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն

կառուցվող ՓՀԷԿ-երի ցուցանիշները ըստ շահագործող ընկերությունների

 

._________________________________________________________________________.

|Հ/|Շահագործող |Լի-|Լիցենզիայի           |Երկա|ՓՀԷԿ-ի |Դրված- |Տարե|Ներդ- |

|Հ |ընկերության|ցեն|գործողության ժամկետը |րաձգ|անվա-  |քային  |կան |րում- |

|  |անվանումը  |զիա|                     |վել |նումը  |հզորու-|ար- |ների  |

|  |           |յի |                     |է   |       |թյունը |տադ-|ծավալը|

|  |           |N  |                     |ան- |       |       |րան-|(առանց|

|  |           |   |                     |գամ/|       |       |քը  |ԱԱՀ)  |

|  |           |   |                     |ամիս|       |       |    |      |

|  |           |   |_____________________|____|_______|_______|____|______|

|  |           |   |սկիզբ     |ավարտ     |    |       |կՎտ    |մլն |մլն   |

|  |           |   |          |          |    |       |       |կՎտ |դրամ  |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|1 |     2     | 3 |    4     |     5    |  6 |   7   |    8  | 9  |  10  |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|1 |«Էլիզա     |155|14.01.2005|14.07.2009|2/30|Սպիտակ |  470.0| 2.3| 343.9|

|  |ֆարմ» ՍՊԸ  |   |          |          |    |ՀԷԿ-1  |       |    |      |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|2 |«Ապահով    |166|27.04.2005|27.04.2009|1/24|Վահագնի| 1000.0| 8.0| 358.6|

|  |տանիք» ՍՊԸ |   |          |          |    |       |       |    |      |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|3 |«ԴՎՍ       |189|12.12.2005|12.10.2011|1/34|Փամբակ-| 1950.0|14.2|2663.1|

|  |ՎԱՆ-ԷՆԵՐԳՈ»|   |          |          |    |1      |       |    |      |

|  |ՍՊԸ        |   |          |          |    |       |       |    |      |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|4 |«Ալեզի» ՍՊԸ|199|19.04.2006|19.04.2009|1/12|Տաշիր  | 400.0 | 2.5| 125.9|

|  |           |   |          |          |    |ՀԷԿ-1  |       |    |      |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|5 |«Ստեգէներ- |215|01.09.2006|01.09.2011|1/30|Սահակ- | 1110.0| 4.4| 814.7|

|  |գո» ՓԲԸ    |   |          |          |    |յան-1  |       |    |      |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|6 |«Էներգոս-  |216|01.09.2006|01.09.2010|    |Սահակ- | 2434.0|10.0|1469.5|

|  |տիլ» ՓԲԸ   |   |          |          |    |յան-2  |       |    |      |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|7 |«Հազար ու  |253|29.06.2007|29.06.2009|    |Ձորա-  | 2120.0| 7.5|1087.4|

|  |մեկ» ՍՊԸ   |   |          |          |    |գետ-5  |       |    |      |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|8 |«Վի-Ար-Բի  |254|29.06.2007|29.06.2009|    |Ձորա-  | 1480.0| 4.8| 764.9|

|  |Կոնցեռն»ՍՊԸ|   |          |          |    |գետ-6  |       |    |      |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|9 |«ՎԱՆՇԱՅՆ»  |255|29.06.2007|29.06.2009|    |Կաթնա- | 2075.0| 6.9| 773.0|

|  |ՍՊԸ        |   |          |          |    |ռատ    |       |    |      |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|10|«Հոսք» ՍՊԸ |267|29.10.2007|29.10.2009|1/12|Բովաձոր|  120.0| 0.6|  10.8|

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|11|«ԿԱՐԱՊ     |311|11.02.2009|11.02.2012|    |Բազում |  542.0| 2.1| 292.4|

|  |ԷՆԵՐԳԻԱ»   |   |          |          |    |       |       |    |      |

|  |ՍՊԸ        |   |          |          |    |       |       |    |      |

|__|___________|___|__________|__________|____|_______|_______|____|______|

|  |ԸՆԴԱՄԵՆԸ   |   |          |          |    |       |13701.0|63.3|8704.2|

._________________________________________________________________________.

 

104. ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի նիստի թիվ 3 արձանագրային որոշման մեջ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում նաև ՀՀ Լոռու մարզում փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեման, որը ներկայացվում է ստորև

 

ՍԽԵՄԱ

ՀՀ Լոռու մարզում փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման

 

._________________________________________________________________________.

|N/N|ՓՀԵԿ-ի       |Վերին |Ներքին|Դերիվա-|Դերի- |Հաշվար|Հաշ- |Դրված-|Էլեկտ-|

|   |անվանումը    |բյեֆի |բյեֆի |ցիայի  |վացիա-|կային |վար- |քային |րաէներ|

|   |             |նիշը, |նիշը, |երկարու|յի    |ճնշու-|կային|հզո-  |գիայի |

|   |             |      |      |թյունը,|տրամա-|մը,   |ելքը,|րութ- |տարե- |

|   |             |      |      |       |գիծը, |      |     |յունը,|կան   |

|   |             |      |      |       |      |      |     |      |արտադ-|

|   |             |      |      |       |      |      |     |      |րանքը,|

|   |             |մ     |մ     |մ      |մ     |մ     |մ3/  |կՎտ   |մլն/  |

|   |             |      |      |       |      |      |վրկ. |      |կՎտժ  |

|_________________________________________________________________________|

|                           Ձորագետ գետի ավազան                           |

|_________________________________________________________________________|

| 1 |Ձորագետ      |2045.0|1910.0| 2900.0|  1.02| 117.1| 2.20|  2061|  6.58|

|   |ՓՀԷԿ-1 (1.2) |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

| 2 |Ձորագետ      |1905.0|1727.0| 4000.0|  1.22| 167.5| 2.20|  2950| 10.30|

|   |ՓՀԷԿ-2 (3.4)*|      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

| 3 |Սարվանգետ    |2275.0|2150.0| 2600.0|  0.53| 113.4| 0.30|   272|  0.86|

|   |ՓՀԷԿ-1       |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

| 4 |Սարվանգետ    |2145.0|2000.0| 1800.0|  0.63| 132.8| 0.60|   638|  2.13|

|   |ՓՀԷԿ-2       |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

| 5 |Սարվանգետ    |1995.0|1835.0| 2300.0|  0.72| 150.5| 0.70|   843|  2.76|

|   |ՓՀԷԿ-3       |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

| 6 |Սարվանգետ    |1830.0|1675.0| 2300.0|  0.82| 145.4| 1.00|  1164|  3.73|

|   |ՓՀԷԿ-4       |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

| 7 |Կարակալա     |1980.0|1825.0| 4875.0|  0.82| 140.7| 0.80|   901|  3.42|

|   |ՓՀԷԿ-1(5.6)  |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

| 8 |Որուտ        |1560.0|1500.0| 4800.0|  0.82|  52.0| 0.60|   250|  1.02|

|   |(Մեսխանա)    |      |      |       |      |      |     |      |      |

|   |ՓՀԷԿ         |      |      |       |      |      |     |      |      |

|_________________________________________________________________________|

|                          Փամբակ գետի ավազան                             |

|_________________________________________________________________________|

| 9 |Ձորաշեն ՓՀԷԿ |1990.0|1880.0| 2750.0|  0.43|  92.5| 0.20|   148| 0.621|

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|10 |Թազաքենտ ՓՀԷԿ|1900.0|1795.0| 1425.0|  0.43|  95.9| 0.20|   153| 0.675|

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|11 |Փամբի        |1865.0|1700.0| 3625.0|  0.43| 129.2| 0.25|   258|  1.00|

|   |(Գեդուկ) ՓՀԷԿ|      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|12 |Բազում ՓՀԷԿ  |500.0 |1400.0| 2500.0|  0.72|  92.4| 0.60|   443|  1.93|

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|13 |Վանաձոր ՓՀԷԿ |1650.0|1450.0| 2600.0|  0.72| 186.1| 0.80|  1191|  3.63|

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|14 |Կարբի ՓՀԷԿ   |1675.0|1485.0| 2900.0|  0.82| 178.0| 1.00|  1424|  5.02|

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|15 |Փամբակ       |1450.0|1250.0| 1625.0|  0.43| 185.2| 0.24|   356|  1.28|

|   |(անանուն)    |      |      |       |      |      |     |      |      |

|   |ՓՀԷԿ-1       |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|16 |Փամբակ       |1450.0|1195.0| 1570.0|  0.53| 242.7| 0.40|   777|  2.73|

|   |(անանուն)    |      |      |       |      |      |     |      |      |

|   |ՓՀԷԿ-2       |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|17 |Վահագնագետ   |1205.0|1025.0| 3200.0|  0.53| 154.9| 0.40|   496|  2.68|

|   |ՓՀԷԿ         |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|18 |Անտառամուտ   |1100.0| 950.0| 2600.0|  0.53| 134.3| 0.35|   376|  1.89|

|   |ՓՀԷԿ         |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|19 |Չախկալի ՓՀԷԿ |1950.0|1795.0| 2350.0|  0.43| 131.8| 0.25|   264|  1.26|

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|20 |Լեռնաջուր    |1870.0|1770.0| 2100.0|  0.72|  86.7| 0.80|   555|  2.38|

|   |ՓՀԷԿ*        |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|21 |Չանախչի      |1265.0|1139.0| 1950.0|  1.02| 115.0| 1.80|  1550|  6.30|

|   |ՓՀԷԿ-1*      |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|22 |Չանախչի      |1034.0| 930.0| 2600.0|  1.22|  95.0| 2.00|  1300|  5.70|

|   |ՓՀԷԿ-3*      |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|23 |Թռչկան ՓՀԵԿ` |1834.0|1760.0| 2400.0|  1.22|  67.8| 2.00|  1085|  4.09|

|   |Չիչխան գետի  |      |      |       |      |      |     |      |      |

|   |վրա*         |      |      |       |      |      |     |      |      |

|_________________________________________________________________________|

|                           Դեբեդ գետի ավազան                             |

|_________________________________________________________________________|

|24 |Ահնիձոր      |1535.0|1435.0| 2000.0|  0.53|  86.9| 0.35|   243|  0.84|

|   |ՓՀԷԿ-1       |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|25 |Ահնիձոր      |1400.0|1300.0| 3000.0|  0.72|  90.0| 0.60|   715|  2.33|

|   |ՓՀԷԿ-2       |      |      |       |      |      |     |      |      |

|   |_____________|______|______|_______|______|______|_____|      |      |

|   |Մարց ՓՀԷԿ    |1366.0|1300.0| 2100.0|  0.72|  59.0| 0.60|      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|26 |Գեղատար գոմեր|1485.0|1410.0| 1300.0|  0.63|  65.4| 0.60|   314|  1.06|

|   |ՓՀԷԿ-1       |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|27 |Սառնաղբյուր  |1350.0|1160.0| 3000.0|  0.82| 176.4| 1.00|  1411|  4.82|

|   |ՓՀԷԿ         |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|28 |Կաճաճկուտ    |1270.0|1035.0| 2200.0|  0.43| 227.0| 0.15|   272|  0.99|

|   |ՓՀԷԿ-1       |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|29 |Կաճաճկուտ    |1025.0| 825.0| 1975.0|  0.43| 162.1| 0.35|   454|  1.89|

|   |ՓՀԷԿ-2       |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|30 |Ալավերդի ՓՀԷԿ| 885.0| 740.0| 1650.0|  0.43| 130.0| 0.24|   249|  0.98|

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|31 |Շնող ՓՀԷԿ    |1050.0| 850.0| 1350.0|  0.63| 190.9| 0.60|   916|  3.43|

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|32 |Ախթալա ՓՀԷԿ  | 740.0| 620.0| 2450.0|  0.53| 100.8| 0.40|   323|  1.33|

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|33 |Նարեկ և      | 521.7| 494.5|  250.0|  1.22|  24.6| 2.00|   394|  1.16|

|   |Հեղինե ՓՀԷԿ` |      |      |       |      |      |     |      |      |

|   |«Այրում ՀԷկ- |      |      |       |      |      |     |      |      |

|   |Զեյթուն-     |      |      |       |      |      |     |      |      |

|   |Հաղթանակ»    |      |      |       |      |      |     |      |      |

|   |ոռոգման      |      |      |       |      |      |     |      |      |

|   |ջրատարի վրա* |      |      |       |      |      |     |      |      |

|___|_____________|______|______|_______|______|______|_____|______|______|

|   |Ընդամենը`    |      |      |       |      |      |     | 24746|90.816|

|   |Լոռու մարզում|      |      |       |      |      |     |      |      |

._________________________________________________________________________.

 

*) Նշված ՓՀԷԿ-երի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները պատվիրված են մասնավոր ներդրողների կողմից:

 

4.2. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրները

 

105. Ելնելով մարզի արդյունաբերության ներկա իրավիճակից, հեռանկարներից և հնարավորություններից, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետության աշխարհագրական դիրքը, առաջիկա տարիներին մարզում արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները կհանդիսանան`

. քիմիական արդյունաբերությունը,

. լեռնահանքային արդյունաբերությունը,

. մետալուրգիան,

. գյուղմթերքների վերամշակումը,

. թեթև արդյունաբերությունը,

. էներգակիրների արտադրությունը:

 

Մարզում արդյունաբերության հիմնական ճյուղերի արտադրության

կանխատեսվող ծավալները 2009-2012 թթ.

 

միլիոն դրամ

.__________________________________________________________________.

|                  |   փաստացի     |սպասվող|     կանխատեսվող       |

|                  |_______________|_______|_______________________|

|                  |2007 թ.|2008 թ.|2009 թ.|2010 թ.|2011 թ.|2012 թ.|

|__________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Մշակող            |27467.7|25625.7|22500.0|      *|      *|      *|

|արդյունաբերություն|       |       |       |       |       |       |

|__________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Էներգետիկա        | 1927.5| 1883.3| 2100.0| 2300.0| 2450.0| 2600.0|

|__________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Լեռնահանքային     |  978.4|  997.6| 1300.0|      *|      *|      *|

|արդյունաբերություն|       |       |       |       |       |       |

|__________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|ԸՆԴԱՄԵՆԸ          |       |       |       |       |       |       |

.__________________________________________________________________.

 

*) Համաշխարհային ֆինանսական-տնտեսական դեռևս շարունակվող ճգնաժամը, դրա հետևանքով համաշխարհային տնտեսությունում տիրող անորոշությունը թույլ չեն տալիս գոնե մոտավորապես կանխատեսել ինչպես արդյունաբերական հիմնական ճյուղերի, այնպես էլ մշակող արդյունաբերության ոլորտների հիմնական տնտեսական ցուցանիշները:

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

106. Մարզի արդյունաբերության զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրներն են.

. ներդրումների խիստ անբավարար վիճակ, և որպես հետևանք`

ձեռնարկությունների շրջանառու միջոցների մշտական պակաս,

. հաստոցային պարկի, մեքենա-սարքավորումների ֆիզիկական ու բարոյական

մաշվածության բարձր աստիճան և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման

հնարավորությունների բացակայություն,

. տնտեսության ստվերայնության բարձր մակարդակ, ինչը արտադրության որոշ

ոլորտների (հանքարդյունաբերության մեջ ոչ մետաղական պինդ հանածոների

արդյունահանում, սննդարդյունաբերություն, փայտամշակում և

քարավերամշակում) համար զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնն է,

ոլորտներ, որոնցում հիմնականում կենտրոնացված է արդյունաբերության

փոքր և միջին ձեռնարկատիրությունը,

. փոքր և միջին արտադրությունների արագ զարգացման համար նպաստավոր դաշտի

բացակայություն

. մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների ներկա

շուկայական հարաբերություններին ոչ համարժեք մտածողությունը (շուկայի

մշտական լիարժեք ուսումնասիրության անհրաժեշտության գիտակցության

բացակայությունը),

. էներգակիրների բարձր սակագներ,

. իրացման շուկայի սահմանափակություն կամ գրեթե բացակայություն:

 

._____________________________________________________________________.

|   ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ    |

|                        ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ                               |

|_____________________________________________________________________|

|          ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ            |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ          |

|                                  |                                  |

|. հանքարդյունաբերության և         |. հավասար մրցակցային դաշտի        |

|  մետալուրգիայի զարգացման համար   |  ապահովում                       |

|  բնական ռեսուրսների զգալի        |. տնտեսության ստվերայնության      |

|  պաշարների, որակյալ աշխատուժի ու |  մակարդակի իջեցում               |

|  ենթակառույցների առկայություն    |. արտադրության բնագավառում ցածր   |

|. հիդրոէներգետիկայի զարգացման     |  տոկոսադրույքներով և             |

|  համար բնական ռեսուրսների ու     |  երկարաժամկետ վարկերի            |

|  համալիր ծրագրի առկայություն     |  առկայություն                    |

|. անհրաժեշտ էժան աշխատուժի        |. լիզինգային համակարգի զարգացում  |

|  առկայություն                    |. տեղեկատվական տեխնոլոգիաների     |

|. սննդի փոքր ու միջին             |  կիրառում                        |

|  ձեռնարկությունները հիմնականում  |. առևտրա-արդյունաբերական  պալատի  |

|  բավարարում են տեղական           |  հիմնական գործառույթների         |

|  պահանջները                      |  իրականացումը                    |

|. նոր արտադրություններ ներդնելու  |. արտերկրում մարկետինգային        |

|  համար արտադրական մասնաշենքերի և |  ծառայությունների դերի բարձրացում|

|  ինժեներական կառույցների         |. կորպորատիվ կառավարման ներդրմամբ |

|  առկայություն                    |  ներդրումների ծավալի էական աճ    |

|. էկոլոգիապես մաքուր              |                                  |

|  սննդարդյունաբերական             |                                  |

|. արտադրանք                       |                                  |

|. դեռևս  պահպանված ինժեներական    |                                  |

|  որակյալ կադրեր                  |                                  |

|__________________________________|__________________________________|

|     ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                 |          ՎՏԱՆԳՆԵՐ                |

|                                  |                                  |

|. սպառման շուկայի խնդրի           |. տնտեսության ստվերայնության բարձր|

|  առկայությունը                   |  մակարդակ                        |

|. առկա տեխնոլոգիական              |. բարձր որակավորման մասնագետ      |

|  սարքավորումների ֆիզիկական և     |  կադրերի (բանվոր, ԻՏԱ)           |

|  բարոյական մաշվածությունը        |  սերնդափոխություն                |

|. ղեկավար կադրերի ոչ ժամանակակից  |. տրանսպորտային հաղորդակցման      |

|  մտածելակերպը                    |  ուղիների շրջափակում             |

|. էներգակիրների բարձր սակագները   |                                  |

|. գիտատար տեխնոլոգիաների մշակման  |                                  |

|  ու ներդրման գրեթե               |                                  |

|  բացակայությունը                 |                                  |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ոլորտում առկա հիմնախնդիրները|Ազդեցությունը    |Առաջարկություններ     |

|_____________________________________________________________________|

|            Մեքենաշինության և  սարքաշինության ոլորտ                  |

|_____________________________________________________________________|

|Հաստոցային պարկի,           |Անմրցունակ       |Սարքավորումների       |

|մեքենասարքավորումների       |արտադրանք,       |լիզինգի և  վարկերի    |

|ֆիզիկական ու բարոյական      |արտահանման       |միջոցով ժամանակակից   |

|մաշվածության բարձր աստիճանը |դժվարություններ  |սարքավորումների       |

|                            |                 |ներկրում              |

|____________________________|_________________|______________________|

|Արտադրանքի իրացման          |Արտադրանքի       |Հումքի ձեռք բերման և  |

|դժվարություններ`            |ինքնարժեքի       |արտադրանքի իրացման    |

|տրանսպորտային մեծ ծախսերի   |բարձրացում       |համար տրանսպորտային   |

|պատճառով                    |                 |ծախսերի հնարավոր      |

|                            |                 |իջեցում               |

|____________________________|_________________|______________________|

|Հումքի և  կոմպլեկտավորող    |Մրցունակության   |Նոր տեխնոլոգիաների,   |

|մասերի ներկրման բարձր       |անկում`          |հոսքային գծերի, ինչպես|

|մաքսատուրքերը               |արտադրանքի մեծ   |նաև  նրանց            |

|                            |ինքնարժեքի       |կոմպլեկտավորող մասերի |

|                            |հետևանքով        |ներկրման դեպքում ճկուն|

|                            |                 |մաքսային              |

|                            |                 |քաղաքականության       |

|                            |                 |կիրառում              |

|____________________________|_________________|______________________|

|Սարքաշինական ճյուղի առկա    |Գիտատար, մրցունակ|Քննարկել Վանաձորում   |

|կադրային ռեսուրսներ         |արտադրանք,       |«Տեխնոպարկ»-ի հիմնման |

|                            |                 |հնարավորություն       |

|_____________________________________________________________________|

|              Փոքր և  միջին ձեռներեցության ոլորտ                     |

|_____________________________________________________________________|

|Բարձր ստվերայնություն,      |Օրինական դաշտում |հնարավորինս հավասար   |

|մրցակցային ոչ հավասար դաշտ  |աշխատող ձեռնար-  |մրցակցային դաշտի      |

|                            |կությունների     |ստեղծում` օրենսդրական,|

|                            |արտադրանքի       |ինչպես նաև            |

|                            |իրացման          |վարչարարության        |

|                            |դժվարություններ  |ուժեղացման միջոցներով |

|____________________________|_________________|______________________|

|Փոքր արտադրական             |Տեխնոլոգիական    |առաջավոր              |

|ձեռնարկությունների          |սարքավորումների  |տեխնոլոգիաների        |

|արտադրանքի ցածր             |բարոյապես և      |ներդրման լիզինգի ավելի|

|մրցունակություն             |ֆիզիկապես        |պարզեցված պայմանների  |

|                            |մաշվածություն    |ապահովում             |

|_____________________________________________________________________|

|               Թեթև  արդյունաբերության ոլորտում                      |

|_____________________________________________________________________|

|Արտադրանքի արտահանման       |Ոլորտի ձեռնար-   |Արտահանման խթանմանն   |

|հարցում արտերկրի 1-2        |կությունների     |աջակցող պետական       |

|գործընկերներից կախվածություն|զարգացման որոշակի|կառույցների կողմից    |

|                            |հեռանկարների     |ոլորտի                |

|                            |բացակայություն   |ձեռնարկությունների հետ|

|                            |                 |անմիջական աշխատանք    |

|____________________________|_________________|______________________|

|Արտաքին ուղիղ կապերի ոչ     |Դժվարություններ  |Պետական աջակցություն  |

|բավարար վիճակ               |հումքի ներկրման  |հանրապետությունում և  |

|                            |և  արտադրանքի    |արտերկրում            |

|                            |արտահանման       |կազմակերպվող          |

|                            |հարցերում        |ցուցահանդես-          |

|                            |                 |տոնավաճառներին        |

|                            |                 |մասնակցության գործում |

|_____________________________________________________________________|

|               Սննդի արդյունաբերության ոլորտում                      |

|_____________________________________________________________________|

|Ներքին սահմանափակ շուկա     |Արտադրության     |                      |

|                            |ծավալների աճի    |                      |

|                            |դեպքում իրացման  |                      |

|                            |դժվարություններ  |                      |

|____________________________|_________________|______________________|

|Արտադրանքի փաթեթավորման հին,|                 |Առաջավոր              |

|ոչ մրցունակ տեսք            |                 |տեխնոլոգիաների        |

|                            |                 |ներդրման,             |

|                            |                 |լիզինգավորման ավելի   |

|                            |                 |պարզեցված պայմանների  |

|                            |                 |ապահովում             |

._____________________________________________________________________.

 

107. Մարզպետարանի կողմից հատուկ հոգածություն կդրսևորվի փոքր և միջին ձեռներեցության զարգացման նկատմամբ: Միաժամանակ օժանդակություն և աջակցություն կցուցաբերվի այն ընկերություններին, որոնք հանդես կգան զարգացման սեփական նախաձեռնություններով և ծրագրերով:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

108. Ըստ կոնկրետ ճյուղերի և ոլորտների, հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններն այսպիսին են.

. Համակողմանիորեն աջակցել մարզում գործարար մթնոլորտի բարելավման և

արդյունաբերության զարգացման համար կարևորագույն ենթակառուցվածքներից

մեկի` առևտրա-արդյունաբերական պալատի գործունեությանը: Անհրաժեշտ է

շուտափույթ լուծել ԱԱՊ-ի շենքի կառուցման համար հողահատկացման հարցը:

. (Պետք է նշել, որ Լոռու մարզի ԱԱՊ-ն գործարարությանն աջակցության արդեն

կայացած կառույց է, թերևս ամենաակտիվն ու կայացածը մարզային ԱԱՊ-ների

մեջ: Ներկայումս Ֆրանսիայի Մարսել քաղաքի ԱԱՊ-ի հետ համատեղ

աշխատանքներ է տանում Լոռու մարզի տնտեսական ինտերակտիվ քարտեզի

ստեղծման ուղղությամբ),

. Մարզում շարունակել արդեն ավանդական դարձած արդյունաբերական արտադրանքի

«Լոռիպրոդէքսպո» ցուցահանդես-վաճառքները, այլ երկրների արտադրողների

մասնակցությամբ:

. Արտերկրում մարզի արդյունաբերական արտադրանքի իրացման հիմնախնդիրների

լուծման նպատակով (հատկապես թեթև, սննդի արդյունաբերությունում) ըստ

ոլորտների ԶՀԳ-ի հետ համատեղ աշխատանքային ծրագրի մշակում: Պետք է

նշել, որ Զարգացման հայկական գործակալությունն արդեն այս տարի

նախաձեռնել է հայաստանյան պանիր արտադրողներին մեկ ասոցիացիայի մեջ

միավորելու աշխատանքներ և մարզպետարանի կողմից ցուցաբերվել է

հնարավորինս աջակցություն ԶՀԳ-ին: Հիմնական նպատակը` աջակցել հայկական

պանրի արտահանման ծավալների աճին` նոր տեխնոլոգիաների ներդրման և

գովազդային ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

. Մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի արտահանման

խթանման նպատակով արտերկրի առանձին մարզերի կամ շրջանների հետ

հորիզոնական կապերի հաստատման և զարգացման գործընթացի շարունակում

(Ռուսաստանի Դաշնության, ՈՒկրաինայի տարբեր մարզեր, Ֆրանսիայի Մարսել

քաղաք և այլն):

. Շարունակել 2004 թ. ապրիլի 8-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված

Լոռու մարզում փոքր հիդրոէներգետիկայի զարգացման ծրագրի հետևողական

իրականացումը:

. Գործող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը խոչընդոտող

հիմնական պատճառներից մեկի` ստվերային տնտեսության դեմ արդյունավետ

պայքարի դեպքում, տնտեսվարող սուբյեկտների համար հնարավոր է ապահովել

մրցակցային հավասար պայմաններ, ինչը առանց լուրջ ներդրումների կարող է

հանգեցնել արտադրության ծավալների զգալի աճի, ինչպես նաև դրական դեր

կխաղա արտադրանքի որակական հատկանիշների բարձրացման և իրական

գնագոյացման վրա:

 

4.3. Մասնավոր հատվածի զարգացման 2010-2013 թթ.

առաջնահերթությունները

 

109. Մասնավոր հատվածի զարգացման հիմնախնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի տնտեսության հետագա զարգացման համար կարևոր է, շարունակելով առանձին ՓՄՁ-ների մակարդակով ցուցաբերվող աջակցությունը, անցում կատարել առանձին ոլորտների և տարածաշրջանների մակարդակով մասնավոր հատվածի զարգացման հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը:

. ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման տարածաշրջանային ծրագրերի

մշակում:

Ծրագրերի մշակման առաջին փուլում պետք է հստակեցվեն գործարարության

զարգացման այն ռեսուրսները, որոնք տարածաշրջանի համայնքները պատրաստ են

տրամադրել մասնավոր ներդրումները խրախուսելու համար:

. Գերակա ոլորտներում մասնավոր հատվածի զարգացման մարզային հայեցակարգերի

ընդունում:

Մասնավոր ներդրումների ներհոսքին նպաստող մեկ այլ կարևոր գործոն է

մարզի համար գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերի ընդունումը,

որտեղ առանցքային նշանակություն է ունենալու մարզի տարածաշրջանների

գերակայությունների որոշակիացումը: Հայտնի է, որ բացի Վանաձորից և

Թումանյանի տարածաշրջանից, մարզի մյուս բոլոր տարածաշրջանների համար

գերակա ոլորտներ են գյուղմթերքների վերամշակումը և իրացումը, ինչպես

նաև զբոսաշրջությունը և հարակից ծառայությունները: Սակայն, որպեսզի

ներդրումները արդարացված լինեն և նվազի նրանց ռիսկայնությունը,

անհրաժեշտ է հստակեցնել այդ ապրանքների և ծառայությունների պահանջարկի

ծավալները և իրացման շուկաները:

Մասնավոր ներդրումների խթանման միջոցառումների կազմակերպում:

Տարածաշրջաններում մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի, ինչպես նաև

մարզում գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերի հենքի վրա

կձևավորվեն մասնավոր ներդրումների ներգրավման առաջարկներ, ինչը էապես

կբարելավի գործարար միջավայրը և հատկապես մասնավոր ներդրումների

մրցակցային պայմանները: Հետազոտությունները վկայում են, որ ներդրումներ

կատարելու ցանկություն և մտադրություններ ունեն ինչպես տեղացի

արտագնա, այնպես էլ այլ արտաքին ներդրողներ, սակայն այդ գործընթացները

հաճախ դանդաղում և չեն իրագործվում տեղերում պատշաճ շահագրգռվածության

և համագործակցության բացակայության պայմաններում: Այս առումով,

մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման համար

անհրաժեշտ է կազմել տարածաշրջանային և մարզային ներդրումային

առաջարկների փաթեթներ և պարբերաբար կազմակերպել իրազեկման

միջոցառումներ տեղացի արտագնա և այլ արտաքին ներդրողների համար:

110. Գծապատկեր 4.3.1.-ում ներկայացված է ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման միջոցառումների իրագործման փուլային սխեման

 

Գծապատկեր 4.3.1.

 

ՓՄՁ աջակցման և մասնավոր հատվածի զարգացման միջոցառումների իրագործման փուլային սխեմա

 

               Տարածաշրջանային/              Մարզային մակարդակ

               համայնքային մակարդակ

          ._ .__________________________.    .____________________________.

|  |Գործարարության զարգացման  |    |Գերակա ոլորտների ապրանքների |

Փուլ 1|  |ռեսուրսների հաշվառում և   |<__>|և  ծառայությունների իրացման |

|  |գնահատում                 |    |շուկաների ուսումնասիրում    |

|  .__________________________.    .____________________________.

._             |                                  |

                        \ /                                \ /

          ._ .__________________________.    .____________________________.

|  |Մասնավոր հատվածի զարգացման|    |Գերակա ոլորտների զարգացման  |

|  |տարածաշրջանային/          |    |հայեցակարգերի մշակում և     |

Փուլ 2|  |համայնքային ծրագրերի      |<__>|ընդունում                   |

|  |մշակում և  ընդունում      |    |                            |

|  .__________________________.    .____________________________.

._              |                                 |

          ._             \ /                               \ /

|  .__________________________.    .____________________________.

|  |Տարածաշրջանային           |    |Գերակա ոլորտներում մասնավոր |

Փուլ 3|  |/համայնքային մասնավոր     |    |ներդրումների ներգրավման     |

|  |ներդրումների ներգրավման   |<__>|մարզային առաջարկների մշակում|

|  |առաջարկների մշակում       |    |                            |

|  .__________________________.    .____________________________.

._              |                                 |

          ._             \ /                               \ /

|  .___________________________________________________________.

Փուլ 4|  |Ներդրումային առաջարկների փաթեթների կազմում և  առաջմղման    |

|  |միջոցառումների իրականացում                                 |

|  .___________________________________________________________.

          ._

 

4.4. ՓՄՁ ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

111. ՓՄՁ պետական աջակցության ուղղությամբ իրականացվող հետևողական քաղաքականության արդյունքում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ: 2007 թ. ՓՄՁ տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմել է 41.0% 2006 թ. 40.3% դիմաց` կրկնակի գերազանցելով 1999 թվականի մակարդակը: Հատկանշական է, որ 2007 թվականի ՀՆԱ-ում ՓՄՁ տեսակարար կշռի կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին են ունեցել փոքր կազմակերպությունները` 17.9%, գերփոքրի 11.5% և միջինի 11.6% դիմաց:

112. Նշանակալի է ՓՄՁ սուբյեկտների մասնակցությունը նոր աշխատատեղերի ստեղծման գործում: 2007 թ. ընթացքում ստեղծված ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը կազմել է ավելի քան 16 հազար, որի արդյունքում ստեղծվել է շուրջ 23 հազար նոր աշխատատեղ, որից 12.8 հազարը` ՀՀ մարզերում, իսկ 10.2 հազարը` Երևանում:

113. Ըստ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից հրատարակված 2006-2007 թթ. «Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը Հայաստանում» տեղեկագրի, 2007 թվականին գրանցված ՓՄՁ սուբյեկտների մարզային բաշխվածքն ըստ անհատ ձեռնարկատերերի և տնտեսական գործունեության իրավունք ունեցող առևտրային իրավաբանական անձանց ներկայացված է աղյուսակ 4.4.1-ում:

 

ՓՄՁ սուբյեկտների մարզային բաշխվածքն ըստ անհատ ձեռնարկատերերի և

տնտեսական գործունեության իրավունք ունեցող առևտրային իրավաբանական

անձանց

 

Աղյուսակ 4.4.1.

.______________________________________________________.

|     Մարզ         |        ՓՄՁ սուբյեկտներ            |

|                  |___________________________________|

|                  |    ԱՁ     |    ԻԱ     | Ընդամենը  |

|                  |___________|___________|___________|

|                  |քանակ|  %  |քանակ|  %  |քանակ|  %  |

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Երևան             |19775| 39.6|18018| 56.0|37793| 46.0|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը մարզեր   |30143| 60.4|14185| 44.0|44328| 54.0|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Արագածոտն         | 1956|  3.9|  912|  2.8| 2869|  3.5|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Արարատ            | 3732|  7.5| 1523|  4.7| 5255|  6.4|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Արմավիր           | 3843|  7.7| 1238|  3.8| 5081|  6.2|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Գեղարքունիք       | 2892|  5.8| 1575|  4.9| 4467|  5.4|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Լոռի              | 4051|  8.1| 2133|  6.6| 6184|  7.5|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Կոտայք            | 4254|  8.5|2.282|  7.1| 6536|  8.0|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Շիրակ             | 3200|  6.4|1.661|  5.2| 4861|  5.9|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Սյունիք           | 2661|  5.3| 1461|  4.5| 4122|  5.0|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Վայոց Ձոր         | 1126|  2.3|  463|  1.4| 1589|  1.9|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Տավուշ            | 2248|  4.9|  937|  2.9| 3365|  4.1|

|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը ՀՀ       |49918|100.0|32203|100.0|82121|100.0|

.______________________________________________________.

 

114. ՓՄՁ պետական քաղաքականության տնտեսական նպատակների անկյունաքարն է հանդիսանում ՀՀ մարզերի տնտեսական զարգացման անհամամասնությունների հաղթահարումը` օգտագործելով յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական զարգացման առանձնահատկություններն ու ներուժը և խթանելով տնտեսվարող սուբյեկտների միջև ներմարզային և միջմարզային համագործակցության զարգացումը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության հիմնական ուղղություններն են`

. Ֆինանսական աջակցություն (սկսնակներին և գործող ՓՄՁ սուբյեկտներին

վարկային երաշխավորությունների տրամադրում),

. Գործարար ուսուցում, տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում

սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին,

. Շուկաների առաջմղման աջակցում:

115. Նշված ուղղություններով մարզի ՓՄՁ-ներին ցուցաբերված աջակցությունը իրականացվել է աղյուսակ 4.4.2. -ում ներկայացված մեխանիզմներով:

 

ՓՄՁ աջակցման մեխանիզմները

 

Աղյուսակ 4.4.2.

._____________________________________________________________________.

|Աջակցության    |Աջակցության մեխանիզմները ըստ ՓՄՁ սուբյեկտների        |

|ուղղություններ |_____________________________________________________|

|               |Գործող ՓՄՁ-ներ                  |Սկսնակ գործարարներ  |

|_______________|________________________________|____________________|

|Ֆինանսական     |Երաշխավորվում է վարկի հիմնական  |Մինչև  1 մլն դրամ   |

|աջակցություն   |գումարի ոչ ավելի, քան 70%-ը,    |վարկի ստացման համար |

|               |երաշխավորության առավելագույն    |տրամադրվում է       |

|               |չափը մինչև  10 մլն դրամ:        |վարկային երաշխիք    |

|               |                                |վարկի գումարի մինչև |

|               |                                |130% չափով:         |

|_______________|________________________________|____________________|

|Տեղեկատվական,  |Տեղեկատվական և  խորհրդատվական   |Դասընթացներ և       |

|խորհրդատվական  |աջակցություն,                   |անհատական           |

|և  ուսուցողական|Նեղ մասնագիտական խորհրդատվական  |խորհրդատվություն    |

|ծրագրեր        |աջակցություն,                   |գործարար ծրագրի     |

|               |ՈՒսուցողական դասընթացներ        |մշակման համար       |

|_______________|________________________________|____________________|

|Տեխնիկական     |Գովազդային վահանակների          |                    |

|աջակցություն   |պատրաստում                      |                    |

|               |Պիտակների տպագրություն          |                    |

|               |Գովազդ հեռուստատեսությամբ       |                    |

|               |Ինտերնետային կայքի պատրաստում   |                    |

|               |Մասնակցություն ցուցահանդեսներին:|                    |

._____________________________________________________________________.

 

116. Վերջին տարիների ընթացքում ՀՀ Լոռու մարզի ՓՄՁ ոլորտում զգալի առաջընթաց է նկատվում: 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ Լոռու մարզում գրանցված է եղել 9909 ՓՄՁ սուբյեկտ, որը կազմում է հանրապետությունում գրանցված ՓՄՁ սուբյեկտների 7.6%-ը: Միայն 2008 թ. ընթացքում ՀՀ Լոռու մարզում գրանցվել է 655 ՓՄՁ սուբյեկտ` ապահովելով շուրջ 1981 նոր աշխատատեղ: ՀՀ Լոռու մարզում 1000 բնակչի հաշվով գրանցված ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը 2008 թվականին կազմել է 35:

117. 2008 թ. ընթացքում ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզում տրամադրվել է 13.0 մլն դրամ գումարի երաշխավորություն 3 ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 33.6 մլն դրամի վարկային փաթեթ: Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել 15 սկսնակ գործարարների: Ծրագրի իրականացման արդյունքում առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 4 սկսնակ գործարարի տրամադրվել է 4.0 մլն դրամ վարկ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը կազմել է 4.8 մլն դրամ: Աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների բաշխվածությունը ըստ գործունեության ոլորտների հետևյալն է. արտադրության ոլորտում` 4.9%, ծառայությունների ոլորտում` 32.9%, առևտրի ոլորտում` 41.6%, շինարարության ոլորտում` 20.6%:

118. 2008 թ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Լոռու մասնաճյուղի կողմից ՓՄՁ պետական աջակցության 2008 թվականի ծրագրով նախատեսված բոլոր ուղղություններով բավարարվել է մարզի գործարարների 820 աջակցության հայտ, այդ թվում`

 

     Աջակցության ուղղությունը                            Բավարարված

                                                         հայտերի թիվը

    . Վարկային երաշխավորությունների տրամադրում                3

    . Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն        15

    . Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն            4

    . ՓՄՁ սուբյեկտներին նորարարությունների և                  2

ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն

    . ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի           18

(մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն

աջակցություն

    . Տեղեկատվական և  խորհրդատվական աջակցություն             643

    . ՈՒսուցողական աջակցություն                              133

    . Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման          2

կենտրոնի գործունեության շրջանակներում աջակցություն

 

    ԸՆԴԱՄԵՆԸ                                                 820

 

2009 թ. առաջին կիսամյակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Լոռու մասնաճյուղի կողմից ֆինանսական աջակցություն են ստացել առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 14 սկսնակ գործարար, այդ թվում` 7-ը 2008 թ. իրականացված ծրագրի մասնակիցներն են: Ստացված վարկի ընդհանուր գումարը կազմել է 19 մլն ՀՀ դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 22.7 մլն ՀՀ դրամ: Ընդունվել և բավարարվել է շուկայի առաջ մղման (պիտակավորում, գովազդային վահանակ)` 10 հայտ, խորհրդատվության (հաշվապահության վարման)` 5 հայտ և գրականության տրամադրման 60 հատ: 40 ՓՄՁ-ի տրամադրվել է իրավա-օրենսդրական ակտերի փոփոխությունները: Պետական գրանցում է ստացել և ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել 25 սկսնակ գործարար, այդ թվում` 6-ը 2008 թ. իրականացված ծրագրերի մասնակիցներն են, 19-ը` 2009 թ.: Պետական գրանցում ստացած և գործունեություն ծավալած սկսնակ գործարարների բաշխվածքն ըստ գործունեության ոլորտների հետևյալն է. արտադրության ոլորտում` 40.0%, ծառայությունների ոլորտում` 44.0%, առևտրի ոլորտում` 16.0%: 2009 թ. հունիսի 8-ի դրությամբ տնտեսության զարգացմանը նպաստող աջակցության հայտերի և բիզնես ծրագրերի իրագործման օպերատիվ շտաբին դիմած Լոռու մարզի 5 կազմակերպություններից 2-ը («Դայկալատ» ՍՊԸ * և «Իդիլ տեքստիլ» ՍՊԸ *) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության շրջանակներում պետական երաշխիքների և երաշխավորությունների տրամադրման միջոցով աջակցություն են ստացել ներգրավելով` համապատասխանաբար 110000 և 200000 ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական ռեսուրսներ:

119. Մարզի զարգացման ծրագրով ՓՄՁ աջակցության միջոցառումները իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) Լոռու մասնաճյուղի (ք. Ստեփանավան) և նրա Վանաձորի ներկայացուցչության գործունեության շրջանակներում:

120. ՓՄՁ զարգացման գերակա ուղղություններից կարող է հանդիսանալ զբոսաշրջությունը: Այս ոլորտում ներկայիս իրավիճակը հետևյալն է.

 

Հյուրանոցային տնտեսություն

121. Մարզում գործում են 9 հյուրանոցներ` ննջատեղերի տարբեր քանակներով և որակավորմամբ: Ընդ որում դրանցից 7-ը կառուցվել և շահագործման են հանձնվել վերջին 3 տարիներին: Հյուրանոցներից 3-ը («Ավան Ձորագետ», «Արգիշտի» և «Գրին հաուզ» հյուրանոցները հիմնականում համապատասխանում են միջազգային չափանիշներին):

 

Պատմա-մշակութային օբյեկտներ

122. Մարզի տարածքում են գտնվում հազարից ավելի պատմա-մշակութային օբյեկտներ` եկեղեցական համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ, տուն-թանգարաններ, գեղարվեստի թանգարան, երկրագիտական թանգարան և այլն: Դրանց մեծ մասը առայժմ գտնվում է անմխիթար վիճակում: Հարկ է նշել, որ արդեն չորրորդ տարին է, որ պետական բյուջեով իրականացվում է մարզի պատմա-ճարտարապետական կոթողների վերականգնման աշխատանքներ: Դեռևս չլուծված է մնում դրանց շրջակայքում սանհանգույցների տեղակայման, հուշանվերների վաճառքի կազմակերպման ու համակարգման հարցերը:

 

Ճանապարհներ

123. Մարզն այսօր ունի քանակական առումով լիովին բավարար ավտոճանապարհային ցանց, այն լիովին ընդգրկում է թե մարզի բոլոր համայնքները, թե պատմամշակութային օջախները: Ընդ որում, մագիստրալային ա/ճանապարհների վիճակը և սպասարկումը հիմնականում բավարարում են միջազգային չափանիշներին: Այլ է հանրապետական նշանակության, նաև մարզային ու համայնքային նշանակության ա/ճանապարհների վիճակը, որոնք հատկապես գարնան ու աշնան ամիսներին դառնում են գրեթե անանցանելի:

 

Հանրային սննդի կետեր

124. Մարզի ողջ տարածքում գործում են բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ և խորտկարաններ: Դրանցից մի քանիսը իրենց կահավորման և սպասարկման մակարդակով մոտ են միջազգային ստանդարտներին: Պետք է նշել, որ այդ օբյեկտները կառուցվել և շահագործման են հանձնվել վերջին 2 տարիներին և հիմնականում տեղակայված են Վանաձոր քաղաքում:

125. Այս ոլորտում առկա են հիմնախնդիրներ, որոնք բնորոշ են ամբողջ ՓՄՁ-ին, այնպես էլ առանձնահատուկ ոլորտի համար: Ընդ որում դրանք սերտորեն առնչվում են տնտեսության այլ ոլորտների (ծառայություններ, ենթակառուցվածքներ) հետ.

. Մարզում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի բացակայությունը,

. Զբոսաշրջային ենթակառույցների անհավասարաչափ կայացումը

. Պատմա-մշակութային որոշ հուշարձանների ու կոթողների անմխիթար վիճակը

. Զբոսաշրջության հարցերով զբաղվող պետական կառույցների ու մարզպետարանի

թույլ համագործակցությունը

. Մարզային ենթակայության, ինչպես նաև համայնքային ճանապարհների ոչ

բավարար վիճակը:

. Մարզի, ինչպես նաև առանձին պատմա-ճարտարապետական օբյեկտների մասին

գովազդային-տեղեկատվական բուկլետների, բրոշյուրների ու գրքույկների

բացակայությունը, գիդերի ինստիտուտի թերզարգացվածությունը:

126. ՄԶԾ ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման շրջանակներում Լոռու մարզպետի որոշմամբ կստեղծվի մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացման մարզային խորհուրդ և կմշակվեն նրա գործունեության ընթացակարգերը և մեխանիզմները: Նշված ենթակառուցվածքների ստեղծումը և ամրապնդումը ծրագրի ռազմավարական նպատակների իրականացման կարևոր նախադրյալ կհանդիսանա, այն է ՓՄՁ-ներից ստացվող աջակցման հայտերի վերաբերյալ որոշումները կընդունվեն մարզում` մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացման մարզային խորհրդի կողմից:

127. Գծապատկեր 4.4.1-ում ներկայացված են մարզում ՓՄՁ աջակցման նոր ստեղծված ենթակառուցվածքների տեղը ՓՄՁ աջակցման գործընթացում:

 

Գծապատկեր 4.4.1-ում

 

                  Աջակցության հայտի    Հայտի վերաբերյալ  Ընդունված որոշման

                  փաստաթղթերի          որոշման կայացում  հաստատում և

                  ձևակերպում           և  ՓՄՁ զարգացման  աջակցման

                                       պլանավորում       հանձնարարություն

 

._______________.      .. .............

|ՓՄՁ ԶԱԿ        |      .Մասնավոր      .

.________.    |մարզային       |      .հատվածի և  ՓՄՁ.     ._______.

|Մարզային|___>|մասնաճյուղ     |_____>.զարգացման     .____>|ՓՄՁ ԶԱԿ|

|ՓՄՁ     |    |(ք. Ստեփանավան)|      .մարզային      .     ._______.

|սուբյեկտ|    ._______________.      .խորհուրդ      .

|        |            /|\            . ..............

|        |___>.___________________.

.________.    |ՓՄՁ ԶԱԿ            |

/ \        |Վանաձորի           |

|         |ներկայացուցչություն|

|         .___________________.

|             ._________________________________________.

|            \|/                \|/                    \|/

|         ._______.   .___________________.   .___________________.

|         |Բանկեր |   |Գործարար           |   |Այլ                |

|         ._______.   |ծառայություններ    |   |մասնագիտացված      |

|             |       |մատուցող           |   |կազմակերպություններ|

|             |       |կազմակերպություններ|   |                   |

|             |       .___________________.   .___________________.

|             |                  |                      |

|         Ֆինանսական         Գործարար                  Այլ

|         ռեսուրսներ       ծառայություններ        ծառայություններ

 

4.5. ՓՄՁ զարգացման հիմնախնդիրները

 

128. Ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցություն ստացած ՓՄՁ-ների հարաբերությունը վկայում է այն մասին, որ անհրաժեշտություն կա հանգամանալից վերլուծել ոչ ֆինանսական աջակցության գործիքների մատուցման արդյունավետությունը: Այս առումով անհրաժեշտ է, որ ՓՄՁ զարգացման մարզային խորհուրդը ստեղծի և պարբերաբար վերլուծի ծրագրի շահառուների իր տեղեկատվական բազան:

129. Աջակցություն ստացածների տարածքային բաշխվածության մեջ առայժմ գերակշռում են մարզկենտրոնում և քաղաքային համայնքներում գործող ՓՄՁ-ները: Ծրագրի սկզբնական փուլում այս հանգամանքը թերևս հասկանալի է, սակայն հետագայում պետք է տարածաշրջանների ավելի համամասնական ընդգրկում ապահովել: Դա միաժամանակ հնարավորություն կստեղծի ծրագրի աջակցման մեխանիզմները ավելի հասանելի դարձնել գյուղական համայնքների համար, որտեղ գործող ՓՄՁ-ների քանակը դեռևս չնչին է: Անհրաժեշտ է հետևողականորեն մեծացնել գյուղական համայնքներից շահառուների տեսակարար կշիռը ՓՄՁ աջակցության հաջորդ տարիների պլաններում:

130. Ծրագրի շահառուների շրջանակները ընդլայնելու գործում կարևոր դեր ունեն կատարելու տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց մասնակցությունը ՓՄՁ աջակցման ծրագրերի պլանավորման և իրագործման գործընթացներում նախատեսված է, սակայն դեռևս թույլ է դրսևորվում:

131. ՄԶԾ ՓՄՁ աջակցման ծրագիրը զգալիորեն բարելավեց վարկային ռեսուրսների հասանելիությունը մարզի գործող և սկսնակ այն ՓՄՁ-ների համար, որոնք գրավային ռեսուրսների անբավարարության պատճառով չէին կարողանում օգտվել վարկավորման առկա հնարավորություններից:

132. Ծրագրով իրականացված նախաձեռնությունները աջակցելով հանդերձ շահառու ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը դեռևս բավարար չեն էականորեն նպաստելու համար մարզի մասնավոր հատվածի կայուն և մրցունակ զարգացմանը:

133. Մարզի համայնքներում մասնավոր հատվածը ձևավորված է հիմնականում.

. Առևտրի ոլորտում` մանրածախ առևտրի կետեր և խանութներ,

. Ծառայությունների ոլորտում` կենցաղային ծառայություններ,

. Արտադրության ոլորտում` տեղական գյուղմթերքների վերամշակում և տեղական

հումքից շինանյութերի արտադրություն,

. Զբոսաշրջության ոլորտում`

. Մարզում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի կազմման նպատակով

աշխատանքային խմբի ստեղծում և այդ խմբում ընդգրկված պետական, ՏԻՄ և

մասնավոր կառույցների միջև պարտականությունների հստակեցում

. Մարզպետարանի և զբոսաշրջության զարգացման հարցերով զբաղվող պետական

կառույցի` ՀՀ Ա և ՏԶ նախարարությանն առընթեր «Զբոսաշրջության

զարգացման գործակալության» աշխատանքների համակարգում

. Մարզի Ստեփանավանի, Թումանյանի և Գուգարքի տարածաշրջանների դեպքում

ՓՄՁ զարգացման տարածաշրջանային ծրագրերի կազմման ժամանակ որպես գերակա

ուղղություններից մեկն ընդունել զբոսաշրջությունը

. Ոլորտի մասնագիտական կադրերի (գիդեր, հյուրանոցային տնտեսության տարբեր

աշխատակիցներ և այլն) պատրաստման և որակավորման աշխատանքների ընթացքի

արագացում և շրջանակների ընդլայնում, ուղեցույցների, բուկլետների ու

բրոշյուրների բազմալեզու հրատարակության աշխատանքների ակտիվացում:

. Շինարարության ոլորտում` փոքրածավալ շինարարություն և վերանորոգման

աշխատանքներ:

134. Մարզում ձեռնարկատիրության հետագա զարգացման առկա հնարավորություններն են.

. բնակչության ձեռներեցությունը` համայնքում բարձրագույն և մասնագիտական

կրթություն ունեցող անձանց սեփական գործ սկսելու ցանկությունը,

. տեղական գյուղմթերքների հումքային բազայի հիման վրա վերամշակման և

իրացման արդյունավետ կազմակերպումը,

. զբոսաշրջության զարգացումը` հաշվի առնելով համայնքների մի մասի

բարենպաստ աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները,

. համայնքում ներդրումներ կատարելու տեղացի արտագնա ձեռներեցների

պատրաստակամությունը:

135. Վերլուծությունը ցույց է տալիս, որ

մասնավոր ներդրումների ներհոսքը սահմանափակող հիմնական գործոններն են.

. Համայնքապետերը կարևորելով մասնավոր ներդրումների ներգրավման

անհրաժեշտությունը, դեռևս չունեն հստակ պատկերացում ներդրումների

խրախուսման իրենց դերի վերաբերյալ,

. Մասնավոր ներդրումների համար տեղական ռեսուրսների, մասնավորապես հողի

և արտադրական տարածքների հատկացման հնարավորությունների վերաբերյալ

տեղեկատվության բացակայությունը,

. Գործարար նախաձեռնությունների իրականացման համար անհրաժեշտ որակյալ

աշխատուժի և մասնագետների պակասը:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում