Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (4-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(4-րդ մաս)

 

4.6. Մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացման ծրագրի տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Ռազմավարական նպատակներ և       |Ցուցանիշներ      |Ռիսկեր/Նախադրյալներ|

|առաջնահերթ ծրագրեր             |                 |                   |

|_______________________________|_________________|___________________|

|Ռազմավարական նպատակ 1.         |ՓՄՁ և  մասնավոր  |ՏԻՄ ղեկավարների    |

|Մշակել ՓՄՁ աջակցության և       |հատվածի          |աջակցությունը և    |

|մասնավոր հատվածի զարգացման     |զարգացումը       |մասնակցությունը    |

|տարածաշրջանային ծրագրեր`       |պլանավորվում և   |ծրագրերի մշակման   |

|ներգրավելով այդ գործընթացներում|կառավարվում է    |գործընթացում       |

|ՏԻՄ և  գործարար համայնքի       |տարածաշրջանի     |                   |

|ներկայացուցիչներին             |մակարդակով:      |                   |

|_______________________________|_________________|___________________|

|Ծրագիր 1.                      |- Խորհրդատվական  |Մրցույթների        |

|ՓՄՁ աջակցման և  մասնավոր       |ծառայությունների |կազմակերպման համար |

|հատվածի զարգացման              |մատուցման        |անհրաժեշտ          |

|տարածաշրջանային ծրագրերի       |մրցույթները      |ֆինանսական         |

|մշակում                        |կազմակերպված և   |միջոցների          |

|                               |ֆինանսավորված են |անբավարարությունը  |

|Առաջնահերթ միջոցառումներ.      |- ՏԻՄ և  մասնավոր|                   |

|                               |հատվածի          |                   |

|. Ծրագրերի մշակման             |ներկայացուցիչները|                   |

|  խորհրդատվական աջակցում       |ներգրավված են    |                   |

|. Տարածաշրջանային և            |ծրագրերի մշակման |                   |

|  համայնքային                  |գործընթացում     |                   |

|  ծրագրերի ընդունում           |- Հստակեցված են  |                   |

|                               |գործարար ծրագրերի|                   |

|                               |իրագործման համար |                   |

|                               |տեղական          |                   |

|                               |ռեսուրսների      |                   |

|                               |օգտագործման հնա- |                   |

|                               |րավորությունները |                   |

|_______________________________|_________________|___________________|

|Ռազմավարական նպատակ 2.         |Գերակա ոլորտների |Գյուղմթերքների     |

|Աջակցել գերակա ճյուղերի,       |ձեռնարկություն-  |իրացման և          |

|մասնավորապես զբոսաշրջության,   |ների եկամուտների |զբոսաշրջության     |

|գյուղմթերքների վերամշակման և   |աճ:              |շուկայում          |

|իրացման ձեռնարկությունների     |Գյուղատնտեսական  |մրցակցային         |

|մրցունակության բարձրացմանը:    |արտադրանքի       |միջավայրի          |

|                               |արտահանման       |անբարենպաստ        |

|                               |ծավալների աճ:    |պայմանները մարզի   |

|                               |Հյուրընկալության |համար              |

|                               |և  հարակից       |                   |

|                               |ծառայությունների |                   |

|                               |որակի բարելավում:|                   |

|                               |Զբոսաշրջիկների և |                   |

|                               |այցելուների      |                   |

|                               |թվաքանակի աճ:    |                   |

|_______________________________|_________________|___________________|

|Ծրագիր 2.                      |- Տեղական        |Շուկաների          |

|Գերակա ոլորտներում մասնավոր    |ապրանքների և     |հետազոտման         |

|հատվածի զարգացման մարզային     |ծառայությունների |գործընթացում       |

|հայեցակարգերի ընդունում:       |իրացման շուկաները|որակյալ            |

|                               |և  պահանջարկի    |մասնագիտական       |

|Առաջնահերթ միջոցառումներ.      |ծավալները        |կադրերի            |

|. Զբոսաշրջության և             |հստակեցված են    |ներգրավում:        |

|  գյուղմթերքների շուկաների     |- Գյուղմթերքների |Մարզի գերակա       |

|  հետազոտում                   |վերամշակման և    |ոլորտների զարգացման|

|. Գյուղմթերքների վերամշակման և |իրացման համակարգի|միջոցառումների     |

|  իրացման մարզային հայեցակարգի |զարգացման        |պլանը համահունչ է  |

|  մշակում                      |միջոցառումների   |ճյուղային          |

|. Մարզում զբոսաշրջային         |պլանը ընդունված է|նախարարությունների |

|  կենտրոնների ձևավորման        |- Զբոսաշրջային   |քաղաքականությանը:  |

|  հայեցակարգի մշակում          |կենտրոնների      |Օտարերկրյա և       |

|. Գերակա ոլորտներում գործող    |զարգացման        |միջազգային կազմա-  |

|  ձեռնարկությունների աշխատուժի |միջոցառումների   |կերպությունները    |

|  պահանջարկի ուսումնասիրում    |պլանը ընդունված է|պատրաստ են         |

|. Գերակա ոլորտներում           |- Աշխատուժի      |համաֆինանսավորել   |

|  մասնագետների և  կառավարիչների|պահանջարկը ըստ   |վերապատրաստման     |

|  վերապատրաստման կոորդինացում  |մասնագիտություն- |ծրագրերը:          |

|                               |ների և           |                   |

|                               |տարածաշրջանների  |                   |

|                               |գնահատված է      |                   |

|                               |- ՓՄՁ աջակցման   |                   |

|                               |տարեկան          |                   |

|                               |ֆինանսական       |                   |

|                               |պլաններում       |                   |

|                               |նախատեսված են    |                   |

|                               |գումարներ գերակա |                   |

|                               |ոլորտների        |                   |

|                               |մասնագետների և   |                   |

|                               |կառավարիչների    |                   |

|                               |վերապատրաստման   |                   |

|                               |համար            |                   |

|_______________________________|_________________|___________________|

|Ռազմավարական նպատակ 3.         |Տարածաշրջաններում|Գործարարության     |

|Նպաստել տեղացի արտագնա, ինչպես |և  առանձին       |զարգացման տեղական  |

|նաև  այլ արտաքին ներդրողների   |համայնքներում    |ռեսուրսների և      |

|ներգրավմանը մարզում մասնավոր   |մասնավոր         |ենթակառույցների    |

|հատվածի զարգացման ներդրումային |ներդրումների     |անբավարար վիճակը   |

|ծրագրերում                     |ծավալների աճ     |                   |

|_______________________________|_________________|___________________|

|Ծրագիր 3.                      |- Տարածաշրջանային|Ներդրումային       |

|Մասնավոր ներդրումների խթանման  |և/կամ  ոլորտային |առաջարկները և      |

|միջոցառումների կազմակերպում:   |ներդրումային     |դրանց իրագործման   |

|                               |առաջարկների      |պայմանները         |

|Առաջնահերթ միջոցառումներ.      |վերաբերյալ       |համապատասխանում են |

|. Ներդրումային առաջարկների     |տեղեկատվական     |պոտենցիալ          |

|  վերաբերյալ տեղեկատվական      |նյութերը         |ներդրողների        |

|  նյութերի մշակում             |հրապարակված են   |ակնկալիքներին:     |

|. Ներդրումային                 |- Տեղացի արտագնա |                   |

|  հնարավորությունների          |և  այլ արտաքին   |                   |

|  ներկայացման միջոցառումների   |ներդրողների      |                   |

|  կազմակերպում                 |իրազեկման        |                   |

|                               |նպատակային       |                   |

|                               |միջոցառումները   |                   |

|                               |իրագործված են    |                   |

|_______________________________|_________________|___________________|

|Ռազմավարական նպատակ 4.         |Նշված            |Նշված              |

|Մարզի Ստեփանավանի, Թումանյանի  |տարածաշրջաններում|տարածաշրջաններում  |

|և  Գուգարքի տարածաշրջաններում  |զբոսաշրջային     |առկա են մեծ        |

|ՓՄՁ զարգացման համար            |ենթակառույցների  |բազմաթիվ պատմա-    |

|զբոսաշրջությունը դարձնել որպես |առկայությունը`   |ճարտարապետական     |

|առաջատար ոլորտներից մեկը       |գործում են       |կոթողներ և  բնական |

|                               |հանգստի          |հուշարձաններ       |

|                               |կազմակերպման     |                   |

|                               |(բուժման) 10-ից  |                   |

|                               |ավելի օբյեկտներ  |                   |

|_______________________________|_________________|___________________|

|Ծրագիր 4.                      |- Մի քանի        |Համայնքների կողմից |

|ՓՄՁ աջակցման և  մասնավոր       |համայնքների      |արդեն իսկ          |

|հատվածի զարգացման              |քառամյա          |կազմված/ընդունված  |

|տարածաշրջանային ծրագրերի       |ծրագրերում       |ծրագրերի իրագործման|

|մշակման ժամանակ զբոսաշրջության |ընդգրկված են     |համար              |

|առանձին ծրագրի մշակում:        |զբոսաշրջության   |Ֆինանսավորման      |

|Առաջնահերթ միջոցառումներ.      |զարգացմանն       |բացակայությունը    |

|. Նշված տարածաշրջանների        |ուղղված          |                   |

|  համայնքների քառամյա          |միջոցառումներ    |                   |

|  ծրագրերում ընդգրկել          |- Մարզի քաղաքային|                   |

|  զբոսաշրջության զարգացման     |համայնքներից 3-ն |                   |

|  համայնքային ծրագիր           |ունեն            |                   |

|. Տարածաշրջանային զարգացման    |զբոսաշրջության   |                   |

|  ծրագրում համակարգված ձևով    |զարգացման ծրագրեր|                   |

|  ընդգրկել համայնքային         |- Համայնքները,   |                   |

|  ծրագրերը                     |ծրագրերի կազմման |                   |

|                               |ընթացքում համա-  |                   |

|                               |գործակցություն են|                   |

|                               |հաստատել ԶԶԳ-ի   |                   |

|                               |հետ              |                   |

|_______________________________|_________________|___________________|

|Ծրագիր 5.                      |- Օձուն          |Զբոսաշրջային նոր   |

|Մարզի համար զբոսաշրջային նոր   |համայնքում       |ուղղությունների    |

|ուղղությունների ներդրում և     |փորձնական        |ներդրման համար     |

|մարզի զբոսաշրջային             |եղանակով         |պետական աջակցության|

|հնարավորությունների մասին      |զբոսաշրջիկների   |բացակայությունը:   |

|տեղեկատվական-գովազդային        |այցեր            |Արտերկրից          |

|համակարգի ստեղծում             |- Վանաձորի       |ներդրողների կողմից |

|                               |քաղաքապետարանի   |ցուցաբերվել է      |

|Առաջնահերթ միջոցառումներ.      |կողմից կազմված է |հետաքրքրություն    |

|. Զբոսաշրջային նոր             |ձմեռային տուրիզմի|Վանաձորում ձմեռային|

|  ուղղությունների (գյուղական   |վերականգնման     |տուրիզմի կենտրոնի  |

|  տուրիզմ, ձմեռային, էքստրեմալ)|ծրագիր           |վերականգնմամբ:     |

|  ներդրման պայմանների ստեղծում |- Առանձին        |                   |

|. Մարզի զբոսաշրջային           |համայնքների,     |                   |

|  հնարավորությունների          |անհատ անձանց     |                   |

|  վերաբերյալ                   |նախաձեռնությամբ  |                   |

|  տեղեկատվական-գովազդային      |արդեն կան կազմված|                   |

|  նյութերի հավաքում մեկ տեղում |գովազդային-      |                   |

|                               |տեղեկատվական     |                   |

|                               |բրոշյուրներ,     |                   |

|                               |քարտեզներ        |                   |

._____________________________________________________________________.

 

5. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ

 

5.1 Կրթություն

 

136. Ներկայումս Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը: Հավասարապես մատչելի որակյալ կրթության ապահովման և կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով երկրում իրականացվում են բարեփոխումների ծրագրեր` կրթական բոլոր մակարդակներում: Կրթության ոլորտի բարեփոխումները սկսվել են իրականացվել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո` սոցիալ-տնտեսական և հասարակական նոր հարաբերությունների պայմաններում, երբ կարևորվեց հասարակական և տնտեսական զարգացման համաշխարհային միտումներին մեր ինտեգրվելը, կրթության` որպես հիմնարար արժեքները փոխանցող և ազգային հարատևումն ապահովող համակարգի անհրաժեշտությունը: Կրթական համակարգի առջև ծառացած խնդիրները տարաբնույթ են ու պայմանավորված կյանքի հրամայականով, իսկ լուծումները` օրակարգային, ելնելով կրթության արագընթաց գլոբալացման և երկրի մրցունակության ապահովման անհրաժեշտությունից: ՈՒստի այս ոլորտի զարգացումը ներկայումս երկրի զարգացման առաջնային գերակայություններից է: Ոլորտի զարգացման քաղաքականությունը պետք է համահունչ լինի ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Կրթություն` հանուն կայուն զարգացման» ռազմավարությանը և ուղղված լինի այն բանին, որ բարեփոխումների արդյունքները նշանակալի ազդեցություն ունենան երկրում տնտեսական աճի, աղքատության կրճատման, անհավասարության մեղման, էկոլոգիական անվտանգության ապահովման և մարդկային զարգացման գործընթացների վրա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:

137. Կրթության ոլորտում` համակարգի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող միջոցառումները նպատակ ունեն ապահովելու «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով» կրթության ոլորտով նախատեսված հիմնական ցուցանիշների կատարումը: Այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները դիտվում են որպես կրթության որակի բարձրացման գրավական:

138. Պետական ու ազգային կարևորագույն խնդիր է համարվում կրթության համակարգի պահպանումը, զարգացումը և միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը:

 

5.1.1. Կրթության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

139. Լոռու մարզի կրթության զարգացման տեսլականն անհրաժեշտ է դիտարկել երկրի ընդհանուր զարգացման, ազգային և պետական անվտանգության ապահովման հետևյալ հիմնական թիրախների հաղթահարման համատեքստում`

. կայուն տնտեսական աճի ապահովում,

. միջազգային և տարածաշրջանային համագործակցություն,

. անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության

զարգացում,

. բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում,

. հայեցի դաստիարակություն և հայապահպանություն:

 

Նախադպրոցական կրթություն

 

140. Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական, բաղկացուցիչ մասն է: Ըստ նախադպրոցական կրթության հայեցակարգի և ռազմավարության` պետք է ապահովվի բազմաֆունկցիոնալ նախադպրոցական կրթական հաստատությունների գործարկումը տարբերակված ծրագրերով (այլընտրանքային ծառայություններով), ինչպես նաև խթանվի տարաբնույթ նախադպրոցական կրթական ծառայությունների ներդրումը քաղաքային և գյուղական համայնքներում: Նախադպրոցական կրթության որակը բարելավելու նպատակով կառավարությունը պետք է ապահովի նաև նախադպրոցական կրթության չափորոշիչների մշակումն ու ներդրումը:

141. Ոլորտում գործունեության առաջնային ուղղություններն են եղել օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործումը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացումը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավումը, ծառայությունների մատչելիության և ընդգրկվածության մեծացումը:

 

Նախադպրոցական համակարգի առկա վիճակը.

142. Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Լոռու մարզում, ինչպես նաև ամբողջ հանրապետությունում, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը սկսել է նվազել անկախության առաջին տարիներից սկսած: Հետագա տարիներին, թեև հանրապետության տնտեսական վիճակը կայունացման միտում ուներ, այնուամենայնիվ նախադպրոցական հաստատությունների թիվը կրկին շարունակում էր նվազել: Էներգետիկ ճգնաժամը, ջեռուցման այլընտրանքային միջոցներ (փայտ, կերոսին և այլն) ձեռք բերելու դժվարությունները, իսկ հետո նաև ֆինանսական ռեսուրսների սղությունը մանկապարտեզների և հաճախող երեխաների թվի նվազման հիմնական պատճառը դարձան:

143. Լոռու մարզում խիստ կարևորվում է նախադպրոցական կրթությունը որպես կրթական համակարգի առաջնային և կարևորագույն աստիճան: Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Լոռու մարզի մանկապարտեզների թիվը կայունացման, իսկ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը` նվազման միտում ունեն (բացառությամբ 2008-2009 ուս տարվա):

144. Մարզի նախադպրոցական հիմնարկների և այնտեղ հաճախող երեխաների քանակի վերաբերյալ և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տվյալները բերված են աղյուսակներ 5.1.1.-ում և 5.1.3.-ում:

 

աղյուսակ 5.1.1.

.___________________________________________________________.

|հ/հ|ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ|ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ  |ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ|ԱՎԱԳ ԽՈՒՄԲ|

|   |                |ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ|ՀԱՃԱԽՈՂ    |ՀԱՃԱԽՈՂ   |

|   |                |ՔԱՆԱԿԸ         |ԵՐԵԽԱՆԵՐԻ  |ԵՐԵԽԱՆԵՐԻ |

|   |                |               |ՔԱՆԱԿԸ     |ՔԱՆԱԿԸ    |

|___|________________|_______________|___________|__________|

|1. |   2005 - 2006  |       57      |     3353  |    ----- |

|___|________________|_______________|___________|__________|

|2. |   2006 - 2007  |       53      |     3292  |    ----- |

|___|________________|_______________|___________|__________|

|3. |   2007 - 2008  |       54      |     3287  |    1203  |

|___|________________|_______________|___________|__________|

|4. |   2008 - 2009  |       54      |     3373  |    1312  |

.___________________________________________________________.

 

Պետական նախադպրոցական հիմնարկների գործունեությունը

 

Աղյուսակ 5.1.2.

._____________________________________________________________________.

|              |Նախադպրոցական           |Հաճախող երեխաների թիվը       |

|              |հիմնարկների քանակը      |                             |

|              |________________________|_____________________________|

|              |2003|2004|2005|2006|2007|2003 |2004 |2005 |2006 |2007 |

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ-| 682| 637| 623| 623| 617|46141|45470|47791|47308|49777|

|ՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  |    |    |    |    |    |     |     |     |     |     |

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|Ք. ԵՐԵՎԱՆ     | 187| 180| 175| 172| 172|20915|21006|21530|21371|22173|

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ԱՐԱԳԱԾՈՏՆ     |  24|  32|  25|  23|  17|  895|  903|  782| 1471|  802|

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ԱՐԱՐԱՏ        |  74|  59|  65|  72|  66| 3001| 3359| 3679| 3725| 3904|

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ԱՐՄԱՎԻՐ       |  79|  58|  52|  49|  53| 3089| 3082| 3312| 3369| 3754|

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ   |  43|  43|  44|  45|  45| 2314| 2469| 2593| 2404| 2461|

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ԼՈՌԻ          |  53|  52|  54|  56|  53| 3522| 2915| 3179| 3283| 3221|

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ԿՈՏԱՅՔ        |  52|  52|  50|  50|  50| 2940| 2614| 3326| 2529| 3839|

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ՇԻՐԱԿ         |  50|  46|  45|  45|  46| 3337| 3168| 3378| 3271|  351|

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ՍՅՈՒՆԻՔ       |  60|  55|  52|  50|  55| 3565| 3399| 3303| 3137| 3467|

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ՎԱՅՈՑ ՁՈՐ     |  17|  17|  17|  17|  17|  714|  684|  669|  778|  628|

|______________|____|____|____|____|____|_____|_____|_____|_____|_____|

|ՏԱՎՈՒՇ        |  43|  43|  44|  44|  43|  184| 1871| 2040| 1970| 2012|

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը`

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ մարզերը թվերով 2003-2007

 

2009 թ. հունվարի 1-ի դրությամբ Լոռու մարզում գործող մսուր

մանկապարտեզները

 

աղյուսակ 5.1.3.

.___________________________________________.

|Հ/Հ|ՀԱՄԱՅՆՔԸ,    |ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ|ԵՐԵԽԱՆԵՐԻ|

|   |ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ |ՔԱՆԱԿԸ         |ԹՎԱՔԱՆԱԿԸ|

|___|_____________|_______________|_________|

|1  |ք. Վանաձոր   |             20|     1559|

|___|_____________|_______________|_________|

|2  |ք. Ալավերդի  |              6|      421|

|___|_____________|_______________|_________|

|3  |ք. Տաշիր     |              4|      171|

|___|_____________|_______________|_________|

|4  |ք. Ստեփանավան|              4|      321|

|___|_____________|_______________|_________|

|5  |ք. Սպիտակ    |              2|      271|

|___|_____________|_______________|_________|

|6  |ք. Թումանյան |              1|       30|

|___|_____________|_______________|_________|

|7  |ք. Ախթալա    |              1|       58|

|___|_____________|_______________|_________|

|8  |Օձուն        |              2|      121|

|___|_____________|_______________|_________|

|9  |Գուգարք      |              1|       40|

|___|_____________|_______________|_________|

|10 |Դեբեդ        |              1|       20|

|___|_____________|_______________|_________|

|11 |Եղեգնուտ     |              1|       15|

|___|_____________|_______________|_________|

|12 |Լեռնապատ     |              1|       25|

|___|_____________|_______________|_________|

|13 |Մարգահովիտ   |              1|       56|

|___|_____________|_______________|_________|

|14 |Աքորի        |              1|       50|

|___|_____________|_______________|_________|

|15 |Դսեղ         |              1|       20|

|___|_____________|_______________|_________|

|16 |Թեղուտ       |              1|       20|

|___|_____________|_______________|_________|

|17 |Լորուտ       |              1|       25|

|___|_____________|_______________|_________|

|18 |Շնող         |              1|       55|

|___|_____________|_______________|_________|

|19 |Վարդաբլուր   |              1|       42|

|___|_____________|_______________|_________|

|20 |Կուրթան      |              1|       19|

|___|_____________|_______________|_________|

|21 |Յաղդան       |              1|       19|

|___|_____________|_______________|_________|

|22 |Ամրակից      |              1|       15|

|___|_____________|_______________|_________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ     |             54|     3373|

.___________________________________________.

 

145. 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ Լոռու մարզում գործում են 54 մանկապարտեզներ, որոնք տեղակայված են 113 համայնքներից միայն 22-ում, այսինքն համայնքների 80 տոկոսում նախադպրոցական հաստատություն չկան:

146. ՈՒսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կրթության ոլորտում ամենաանմատչելին (թե՛ ֆիզիկական և թե՛ նյութական անմատչելիության առումով) նախադպրոցական հաստատություններն են: Ընդ որում, նախադպրոցական հաստատությունները բացակայում են հատկապես գյուղական վայրերում (մարզի 105 գյուղական համայնքներից 90-ում մանկապարտեզ չի գործում), որի պատճառով էլ գյուղաբնակների 3-ից 6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում ցածր է միջին մարզային ցուցանիշից: Մանկապարտեզ հաճախող երեխաների թվաքանակը 1-ին դասարան գնացող երեխաների ընդհանուր թվաքանակի ընդամենը 20-25%-ն է կազմում:

147. Չնայած այն փաստին, որ նախադպրոցական հաստատությունները գտնվում են տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ և, հետևաբար, ֆինանսավորվում են տեղական բյուջեից, այնուամենայնիվ պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր նախադպրոցական կրթության զարգացման համար:

148. Ֆինանսական ռեսուրսների սակավության հետևանքով, մանկապարտեզների առջև այսօր ծառացած է նաև նյութատեխնիկական բազայի մաշվածության խնդիրը, դրանց մեծ մասը կարիք ունի.

. կապիտալ վերանորոգման,

. կոմունիկացիաների` էլեկտրական լարերի և ջրի խողովակների փոփոխման,

. խմբասենյակների և դահլիճների կահավորման,

. խաղալիքների, գրենական պիտույքների ձեռքբերման,

. որակյալ կադրերով համալրման և այլն:

149. ՀՀ կառավարությունը 2008 թ. մարտի 13-ի նիստի թիվ 10 արձանագրային որոշմամբ հավանություն է տվել «ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական և փորձնական ծրագրերին»: Ինչպես ամրագրված է այդ ծրագրերում` կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է ազգաբնակչության բոլոր խավերի համար, հատկապես անապահով խավերի համար: Ռազմավարական այս ծրագրի փորձնական փուլի ծրագրերը իրականացվելու են Շիրակի մարզի Ախուրյանի և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջաններում: Այդ նպատակի համար հատկացվել է 180.000 հազար ԱՄՆ դոլար:

Փորձնական ծրագիրը հիմնականում նպատակաուղղված է.

. նախադպրոցական կրթական ծառայություններում երեխաների ընդգրկվածության

աճին,

. ծառայություններում մատչելիության և որակի բարձրացմանը,

. այլընտրանքային քիչ ծախսատար նախադպրոցական ծառայությունների

ներդրմանը,

. ծնողների և համայնքների մասնակցության բարձրացմանը:

Ծրագրի ընդհանուր արժեքի մինչև 60%-ը պետք է կազմի դրամաշնորհը, իսկ մնացած 40 տոկոսը` համայնքի և ծնողների ներդրումներից ստացվող միջոցները:

150. Լոռու մարզից փորձնական ծրագրերի 11 հայտ էին ներկայացրել են Սպիտակի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, Սպիտակի «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի ՀԿ-ն, Ջրաշենի գյուղապետարանը, Սարահարթ, Մեծ Պարնի, Կաթնաջուր, Գոգարան, Արևաշող, Լեռնանցք և Լեռնավան համայնքների միջնակարգ դպրոցները: Գոգարան, Ջրաշեն և Լեռնավան համայնքների հայտերը չեն ընդունվել ծրագրի պայմաններին չբավարարելու պատճառով, իսկ ընդունված 8 ծրագրերում ընդգրկվել են 230 երեխաներ, որոնցից 157-ը անապահով ընտանիքներից են:

2008 թ. ընթացքում ՀԲ դրամաշնորհով ընդհանուր առմամբ հատկացվել է 2.208.000,0 դրամ` գույք, սարքավորումներ և ուսումնական պարագաներ ձեռք բերելու համար, ինչպես նաև վերապատրաստվել են ծրագրերում ընդգրկված 24 աշխատակից (յուրաքանչյուր հաստատությունից 1 տնօրեն և 2-ական դաստիարակ):

 

Միջնակարգ կրթություն

 

151. Միջնակարգ կրթությունը հանդիսանում է կրթության հիմնական օղակը: Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այս նպատակով վերջին տարիներին սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները` մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական ապահովումը, նորմատիվ-իրավական դաշտը, ինստիտուցիոնալ համակարգը: Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն է 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006 թ-ին, և նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Այս գործընթացի շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից նախատեսվում է եռամյա ավագ դպրոցի ներդրումը: Ծրագիրն ուղղված է հանրակրթության երրորդ աստիճանում` ավագ դպրոցում, կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը և արդիականացմանը: Ծրագրի ընդունումը կարևոր է, քանի որ ավագ դպրոցը հանդիսանում է «նախամասնագիտական» կրթություն ապահովող հիմնական օղակը, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: Ինչպես նշված է «Հանրակրթության պետական կրթակարգում»` ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է և պետք է պատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի և աշխատանքի շուկա մտնելուն: Համաձայն «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի» 2009 թ մարզում կստեղծվի 2 ավագ դպրոց Վանաձորի թիվ 5 և թիվ 17 միջնակարգ դպրոցների բազայի վրա: Այդ գործընթացը շարունակական է և դպրոցները գոտևորվել են նախատեսված 22 ավագ դպրոցների կրթական գոտիներում:

152. Բարելավվել է նաև հատկացվող պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը` ի հաշիվ դպրոցների օպտիմալացման և ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածության բարձրացման: 2008 թ Լոռու մարզի կրթության ոլորտի բյուջետային ծախսերը 2005 թ համեմատ աճել են գրեթե 144.4.0%-ով:

 

2005-2008 թթ. կրթության ոլորտին բյուջեից հատկացումները և աճը

 

Աղյուսակ 5.1.4.

._________________________________________________________________

|Հ/Հ|Կրթության ոլորտ       |2005 թ.   |Աճը    |2006 թ.   |Աճը    |

|   |                      |          |նախորդ |          |նախորդ |

|   |                      |          |տարվա  |          |տարվա  |

|   |                      |          |նկատ. %|          |նկատ. %|

|___|______________________|__________|_______|__________|_______|

|1  |Հանրակրթական ուսուցում| 3356756.1| 137.94| 3965413.9| 118.13|

|___|______________________|__________|_______|__________|_______|

|2  |Հատուկ կրթություն     |  229257.4|  143.3|  273719.7| 119.39|

|___|______________________|__________|_______|__________|_______|

|3  |12-ամյա կրթ. անց. կապ.|          |       |          |       |

|   |գույքի ձեռքբերում     |          |       |          |       |

|___|______________________|__________|_______|__________|_______|

|4  |Դպրոցների             |  371824.9|  51.22|  118609.4|  31.90|

|   |հիմնանորոգում, կապիտալ|          |       |          |       |

|   |շին.                  |          |       |          |       |

|___|______________________|__________|_______|__________|_______|

|5  |Ընդամենը              | 3957838.4| 119.24| 4357743.0| 110.10|

._________________________________________________________________

.____ ____________________________________.

|Հ/Հ| |2007 թ.  |Աճը    |2008 թ.  |Աճը    |

|   | |         |նախորդ |         |նախորդ |

|   | |         |տարվա  |         |տարվա  |

|   | |         |նկատ. %|         |նկատ. %|

|___| |_________|_______|_________|_______|

|1  | |4685426.7| 118.15|5304725.2| 113.22|

|___| |_________|_______|_________|_______|

|2  | | 268877.5|  98.23| 147199.8|  54.75|

|___| |_________|_______|_________|_______|

|3  | |  44420.9|       | 129497.9| 291.52|

|___| |_________|_______|_________|_______|

|4  | | 186803.4| 157.49| 134008.5|  71.74|

|___| |_________|_______|_________|_______|

|5  | |5185528.5| 119.00|5715431.4| 110.22|

.____ ____________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն

 

153. Լոռու մարզում 2008 թ.-ին մեկ աշակերտին ընկնող տարեկան միջին գումարը կազմել է 143391 դրամ, որը գրեթե 1.84 անգամ ավելին է 2005 թ. մեկ սովորողին ընկնող գումարի չափից: Մարզի դպրոցական շենքերը և շինությունները, հատկապես հեռավոր համայնքներում, գտնվում են կառավարության և մարզպետարանի ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուր տարի ներդրումների ծավալն ավելացվում է:

154. ՀՀ պետական բյուջեի հաշվին 2008 թ Լոռու մարզի 1-ին դասարաններին հատկացվել է 129497.9 հազ. դրամի գույք, (աշակերտական սեղան-նստարաններ, հանդերձապահարաններ, գրատախտակներ, ինչպես նաև ուսուցչական սեղան-աթոռներ, գրապահարաններ, պահարաններ և կախիչներ, խաղալիքներ, շվեդական պատ): Համեմատության համար նշենք» որ նույն նպատակով 2007 թ հատկացվել էր ընդամենը 44420.9 հազ. դրամ:

 

Լոռու մարզի հանրակրթության ոլորտի առկա վիճակը.

 

155. Լոռու մարզում 01.01.2008 թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ գործում են.

. մարզային ենթակայության հանրակրթական 163 հաստատություններ

. 35238 սովորողներով, այդ թվում`

միջնակարգ կրթական հաստատություններ

    . միջնակարգ դպրոցներ                128 (1-ը` հատուկ)

    . վարժարան                          1

    . հիմնական դպրոց                    34 (1-ը` հատուկ)

. ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության 2 միջնակարգ դպրոց (Սպիտակում և

Ստեփանավանում),

. ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության 2 հենակետային վարժարաններ (ՎՊՄԻ և

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի),

. մասնավոր 1 վարժարան (ՄԽԻԹԱՐ ԳՈՇ Հայ- Ռուսական համալսարան),

. մասնավոր 1 դպրոց (ՀՍԻԿ ՀԿ):

156. 2008-2009 թթ. ուսումնական տարում մարզի հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատություններում սովորում է 35238 աշակերտ, որն անցած ուսումնական տարվա (2007-2008 թթ) համեմատ պակաս է 2839 աշակերտով: Դասարանների թիվը նույն ժամանակահատվածում պակասել է 64-ով` կազմելով 1936:

Ինչ վերաբերում է աշակերտ/ուսուցիչ թվաքանակի հարաբերակցությանը, ապա Լոռու մարզում այն նվազման միտում ունի: 2004-2008 թթ. այդ թիվը 11.6-ից հասել է 8.6-ի:

Ներկայումս աշխատող 4084 ուսուցիչներից`

. բարձրագույն կրթություն ունեն 3567-ը (87.3%),

. միջին մասնագիտական կրթություն` 360-ը

. միջնակարգ ընդհանուր կրթություն (հիմնականում հեռակա ուսուցմամբ

ուսանողներ)`167-ը:

 

Իրավիճակի վերլուծությունն ու հիմնախնդիրները

 

ՄԱԿ-ի կողմից իրականացված սոցիալական միտումների մոնիտորինգի արդյունքների համաձայն, Լոռու մարզում 1996-2000 թթ.-ի ընթացքում, ինչպես նաև առ այսօր, նվազել է առաջին դասարան ընդունվածների թվաքանակը: Դրա հիմնական պատճառներն են` ծնելիության անկումը և բնակչության շարունակվող արտագաղթը:

Կրթության բնագավառը դիտվում է որպես տնտեսության առաջընթացն ապահովող առաջնային գործոն: Պետության համար առաջնահերթ է համարվում հանրակրթական ոլորտի հետագա զարգացումը, որի գերակայությունն իր արտացոլումն է գտնում նաև բյուջեի միջոցների բաշխման մեջ:

Միևնույն ժամանակ, կրթության տարբեր մակարդակների պետական միջոցների բաշխման կառուցվածքը համեմատելի է ՏՀԶԿ երկրների ցուցանիշներին. Կրթության ոլորտին ուղղված պետական հատկացումների շուրջ 82.1% ուղղվել է հանրակրթության ոլորտին, իսկ 14.0% մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորմանը (ՏՀԶԿ երկրների համապատասխան ցուցանիշները կազմել են 72 և 20%):

Հանրակրթության ոլորտում առաջնահերթ խնդիր համարելով ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը պետությունը հետևողական իրականացնում է աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը` այն դիտելով որպես կրթության որակի բարձրացման գրավական: Վերջին մի քանի տարիների ընթացքում ուսուցչի աշխատավարձը բարձրացել է շուրջ 10 անգամ:

157. Չնայած վերոնշյալ և այլ բազմաթիվ միջոցառումների շարունակական իրականացմանը, այնուամենայնիվ կրթության համակարգի արդյունավետությունը դեռևս հեռու է բավարար լինելուց: ՈՒսուցիչների և դպրոցների մեծ քանակի հետևանքով տեղի է ունենում հատկացվող պետական ֆինանսական միջոցների պարտադրված տարաբաշխում և ոչ այնքան արդյունավետ օգտագործում: Թեև հանրակրթական ոլորտը պետության գերակա ուղղություններից է և հատկացվող բյուջետային միջոցները տարեց տարի ավելանում են, սակայն դրանք դեռևս անբավարար են դպրոցների լիարժեք պահպանման և գործարկման համար:

158. Ակնհայտ է, որ կրթական գործընթացի որակը կախված է ոչ միայն համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայությունից, այլև ուսուցչական անձնակազմի գիտելիքների մակարդակից և մանկավարժական հմտություններից: Այսօր մարզի համար արդիական խնդիր է ուսուցիչների գիտելիքների և հմտությունների համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին: Այս առումով կարևորվում է նրանց մասնագիտական և մանկավարժական վերապատրաստումը:

159. Արդիական է նաև դպրոցի կառավարման խնդիրը: Դպրոցը դեռ չի կայացել որպես ինքնուրույն և ինքնակառավարվող կրթական օղակ: Այսպես, նրա կառավարման գործում աշակերտների, ծնողների մասնակցությունը ցածր է կամ կրում է ձևական բնույթ: Համայնքը, տեղական իշխանությունները չեն շտապում աջակցություն ցուցաբերել դպրոցին, համարելով, որ դա պետության հոգածության խնդիր է:

160. Հանրակրթական դպրոցների հիմնական ցուցանիշները ըստ տարեթվերի բերված են աղյուսակ 5.1.5.-ում:

 

ԼՈՌՈՒ մարզի հանրակրթական դպրոցների հիմնական ցուցանիշները

 

Աղյուսակ 5.1.5.

._________________________________________________________________________.

|Ցուցանիշներ  |                   ՈՒսումնական տարի                        |

|             |___________________________________________________________|

|             |1999/|2000/|2001/|2002/|2003/|2004/|2005/|2006/|2007/|2008/|

|             |2000 |01   |02   |03   |04   |05   |06   |07   |08   |09   |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|դպրոցների    |  169|  169|  171|  170|  165|  165|  165|  165|  164|  163|

|քանակը       |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Աշակերտների  |57546|56019|49532|48045|46138|44521|42574|41318|38077|35238|

|քանակը,      |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|այդ թվում`   |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|1-ին դասարան | 5619| 4213| 4731| 3686| 3552| 3795| 3527| 4300| 2919| 2818|

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|8-րդ /9-րդ/  | 5777| 3568| 5090| 4848| 5091| 5599| 5363| 4853| 4257| 4414|

|դասարան      |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|10-րդ /11-րդ/| 4399| 4021| 4101| 4051| 4090| 4043| 4106| 4574| 4305| 3729|

|դասարան      |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Միջին հաշվով |  341|  331|  290|  269|  279|269,8|  258|  250|  232|216.2|

|մեկ դպրոց    |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|հաճախում են  |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Դասարանների  |   17|   16|   15|   14|   14|   13| 12.6| 12,9| 12,2| 11.9|

|միջին քանակը |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|մեկ դպրոցում |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Միջին հաշվով |   21|   21|   19|   19| 20.1| 20.6| 20.3| 19,3| 18,8| 18.2|

|մեկ դասարան  |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|հաճախում են  |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Մանկավարժների| 5738| 5176| 5053| 4832| 4566| 3785| 3911| 4107| 4097| 4084|

|թվաքանակը,   |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|նրանցից`     |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|. բարձրագույն| 4636| 4182| 4093| 3697| 3987| 3238| 3362| 3542| 3552| 3567|

|կրթությամբ   |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|. միջին      |  977|  881|  845|  519|  519|  547|  549|  565|  535|  517|

|մասնագիտական |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|և  միջնակարգ |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|կրթությամբ   |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Մեկ          |   10|   11|   10|    9|  9.5| 11,6| 10.9|   10|  9,8|  8.6|

|մանկավարժին  |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|ընկնող       |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|աշակերտների  |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|միջին թիվը   |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Մեկ դպրոցում |   34|   31|   30|   27| 29.2|   23| 23.7| 24,8| 24,9|25.05|

|աշխատող      |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|մանկավարժների|     |     |     |     |     |     |     |     |     |     |

|միջին թիվը   |     |     |     |     |     |     |     |     |     |     |

._________________________________________________________________________.

 

Հանրակրթական ոլորտը Լոռու մարզում ունի ամենամեծ շահառուների խումբը և, ըստ էության, կրթական այս մակարդակում ծառայությունները գրեթե հավասարաչափ մատչելի են բնակչության բոլոր խմբերի համար: Այսպես. զուտ ընդգրկվածությունը տարրական դպրոցում Լոռու մարզում կազմում է 99.6%:

Մարզի բնակչության համար կրթահամակարգի ամենամատչելի օղակը միջնակարգ դպրոցն է. 1-9-րդ դասարաններում 6-14 տարեկանների ընդգրկվածությունը կազմում է 98.8%: Ավագ դասարաններում 15-17 տարեկանների ընդգրկվածությունն էապես ավելի փոքր է (74%):

161. Գյուղաբնակ երեխաների կրթամակարդակի վրա բացասաբար են անդրադառնում բազմաթիվ գյուղական դպրոցների թերհամալրվածությունը որակյալ ուսուցիչներով, գույքով, տեխնիկական միջոցներով, գրականությամբ: Բացի այդ, որոշ գյուղերում դպրոցահասակ երեխաների թիվը բավարար չէ դպրոցը լիարժեք շահագործելու համար: Երեխաները ստիպված են հաճախել կամ մոտակա համայնքների դպրոցները կամ հաճախել երկկոմպլեկտ դասարաններ:

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ

 

. Օրենսդրական դաշտի գոյությունը,

. Շենքային պայմաններով ապահովվածությունը,

. Բարձրագույն մասնագիտական կրթությամբ 86% մանկավարժ կադրերով

ապահովվածությունը,

. ՈՒսուցիչների բարձր աշխատավարձը,

. Դպրոցների խորհուրդներով կառավարման և աշակերտ թվով ֆինանսավորման

համակարգերի ներդրումը,

. Աշակերտական խորհուրդների ձևավորումը,

. Դպրոցների աստիճանական անցումը գազով ջեռուցման համակարգի (163

դպրոցներից 85-ը գազաֆիկացված են, որից 38-ը` կաթսայատուն, իսկ 57-ը`

գազի վառարան),

. Համակարգչային տեխնիկայի մուտքի դրական միտումը հանրակրթական համակարգ

(163 դպրոցներից 154 դպրոցներ ունեն համակարգիչներ, որոնցից

համակարգչային դասարաններ (3 և ավելի համակարգիչ) ունեն 120-ը):

Համակարգիչ չունեն ընդամենը 9 դպրոցներ,

. Աշակերտների` դասագրքերով և ուսուցիչների` ուսուցչի ձեռնարկներով 100%

ապահովվածությունը:

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

 

. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի բացակայությունը,

. Դպրոցների տնօրենների և ուսուցիչների ատեստավորման մեխանիզմի

բացակայությունը,

. Դպրոցների գործունեության թույլ վերահսկողությունը,

. Հեռավոր և սահմանամերձ գյուղական դպրոցներում որակյալ ուսուցիչ

կադրերի պակասը, մեկ ուսուցչի կողմից մեկից ավել առարկաների

դասավանդումը, հետևաբար, ներառարկայական մրցակցության բացակայությունը

և դասավանդման ցածր մակարդակը,

. Դպրոցների ֆինանսական միջոցների գոյացման համահարթեցված կամ ոչ

տարբերակված ձևը, որի պատճառով 163 դպրոցներից ընդամենը 5-6 դպրոցներ

կարող են պահպանության համար հատկացված գումարները օգտագործել ըստ

նպատակի,

. ՈՒսումնական լաբորատորիաների և կաբինետների գրեթե անգործությունը,

. Դիդակտիկ պարագաների խիստ պակասը,

. Դասարանների թերկոմպլեկտավորվածությունը, որի պատճառով մարզում

ուսուցիչ / աշակերտ թվաքանակների հարաբերությունը միջինը հաշվով

կազմում է մոտ 1/ 9, հանրապետականը` 1/14, իսկ միջազգայինը` մոտ 1/ 19:

Այսպիսի ցուցանիշը հետևանք է գյուղական դպրոցների թերբեռնվածության,

. 163 դպրոցներից առայժմ 9-ում համակարգիչ չունենալը,

. Մարզական դահլիճների, սպորտհրապարակների և մարզական գույքի պակասը,

. Կապի միջոցների անբավարար վիճակը,

. Ինֆորմացիոն փոխանակման համակարգի բացակայությունը,

. Հիմնարար առարկաների դասավանդման դրվածքի անբավարար վիճակը մարզի

գերակշիռ թվով դպրոցներում,

. Նախադպրոցական համակարգի անմխիթար վիճակը: Մարզի 113 համայնքներից

միայն 22-ում են գործում թվով 54 մանկապարտեզներ, որից 20-ը Վանաձորում:

Մանկապարտեզների մեծ մասը շենքային պայմանների բարելավման կարիք ունի,

. Դաստիարակ մասնագետ կադրերի պակասը և գործի կազմակերպման

հմտությունների պակասը,

. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական թույլ

հագեցվածությունը, աշխատակիցների ցածր վարձատրությունը,

. 1-ին դասարան գնացող երեխաների ընդամենը 20-25% հաճախելիությունը

նախադպրոցական հաստատություններ:

Ընդհանրացնելով մարզի կրթության ոլորտի իրավիճակի նկարագրությունը, ամփոփ ձևով ներկայացնենք նրա հիմնական խնդիրները և նրանց միջև փոխկապվածությունը:

 

Հանրակրթության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները

 

. Նախադպրոցական համակարգի հաստատությունների գործունեության ապահովում

մարզի բոլոր համայնքներում,

. Մասնագետ դաստիարակ կադրերի պահանջարկի բավարարում,

. Գյուղական համայնքների դպրոցներում շուրջ 100 ուսուցիչ կադրերով

ապահովում,

. ՈՒսուցիչների վերապատրաստում և ատեստավորում,

. Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների վերապատրաստման, ատեստավորման

մեխանիզմների ստեղծում ու ներդրում,

. Դպրոցների ուսումնական լաբորատորիաների և կաբինետների հագեցվածության

ապահովում ժամանակակից միջոցներով,

. Ավագ դպրոցների համակարգի ներդրման համար պայմանների ստեղծում

. Մարզի 9 դպրոցների ապահովում առնվազն 3 համակարգիչներով,

. Ինֆորմացիայի փոխանակման մարզային միասնական համակարգի ստեղծում:

Գազաֆիկացված համայնքների թվով 24 դպրոցների գազաֆիկացում,

. 34 միջնակարգ դպրոցների ՆԶՊ առարկայի դասավանդման և զենքի

պահպանության համար սենյակների ու կաբինետների ստեղծում,

. Դպրոցների ապահովում հակահրդեհային առնվազն նվազագույն միջոցներով և

սպասարկում,

. 8 մարզադահլիճների կառուցում, 23 մարզադահլիճի հիմնանորոգում, 2

դպրոցների կառուցում, 31 դպրոցների հիմնանորոգում,

. Առաջնահերթության կարգով մարզի 50 դպրոցների ապահովում անհրաժեշտ

մարզագույքով,

. Դպրոցների կառավարման համակարգի կայացում:

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին-մասնագիտական

կրթություն

 

162. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին-մասնագիտական կրթական համակարգի մատչելիությունը բնակչության աղքատ խավերի համար ունի հիմնարար նշանակություն ինչպես հասարակության կայուն զարգացման, այնպես էլ աղքատության կրճատման և աղքատանալու ռիսկի նվազման համար: Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին-մասնագիտական կրթության համակարգի ընդգրկվածության աստիճանը համեմատաբար կայունացել է 1997 թ.-ից և այն ներառել է 17-24 տարեկանների շուրջ 22 տոկոսը: Համակարգի ընդգրկվածության աստիճանով Հայաստանի ցուցանիշը համապատասխանում է զարգացած երկրների ցուցանիշներին. 2001 թ. այն կազմել է 3.2` համաշխարհային միջին 1.5-ի դիմաց: Համեմատության համար նշենք նաև, որ ցածր և միջին եկամուտներով երկրների համար այդ ցուցանիշը կազմում է 0.98, Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրներում` 2.4 և զարգացած երկրներում` 4.1: Սակայն, մասնագիտական կրթության ֆինանսավորման ծավալներով Հայաստանը էականորեն հետ է մնում նույնիսկ ցածր եկամուտ ունեցող երկրներից:

163. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին-մասնագիտական կրթության ոլորտում գործունեության հիմնական նպատակներն են եղել որակյալ մասնագետների պատրաստումն ու նրանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում, կրթական ծրագրերի համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասարության ապահովումը:

164. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2004 թվականին հավանության է արժանացել «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը», որով սահմանվել է այս համակարգի հիմնական նպատակներն ու խնդիրները և դրանց լուծման ուղիները:

165. Վերջին տարիներին իրավիճակն այս բնագավառում էլ ավելի վատթարացավ հետևյալ պատճառներով: Մի կողմից, անընդհատ և սրընթաց նվազում էր մասնագիտական-տեխնիկական կրթության պետական պատվերը և կրթական հաստատությունները պետք է մտածեին ինքնաֆինանսավորմամբ զարգանալու մասին: Մյուս կողմից, այդ հաստատություններն օբյեկտիվորեն ունեն անբավարար պայմաններ` ուսումնանյութական բազայի հագեցվածության, մանկավարժական անձնակազմի, պրակտիկաների կազմակերպման առումով: Այսօր այդ կրթական հաստատություններն իրենց առկա վիճակով գրեթե մրցունակ չեն կրթական ծառայությունների շուկայում, ինչպես և դրանց շրջանավարտները մրցունակ չեն աշխատանքային շուկայում: Ավելին, միջին-մասնագիտական հաստատությունները հիմնականում չեն անցկացնում տեղական աշխատաշուկայի ուսումնասիրություններ, որի հետևանքով էլ նրանց պատրաստած մասնագետները չեն համապատասխանում տեղական աշխատաշուկայի ներկա պահանջարկին:

166. Ներկայումս Լոռու մարզում գործում են տարբեր գերատեսչությունների պատկանելիության միջին-մասնագիտական (քոլեջ) 9 հաստատություններ (տես`աղյուսակ 5.1.6.) և 7 ԲՈՒՀ-եր (տես`աղյուսակ 5.1.7), որոնցից` 4-ը պետական ԲՈՒՀ-եր են, 1-ը` պետության մասնակցությամբ, իսկ 2-ը` պետականորեն հավատարմագրված ոչ պետական:

 

Լոռու մարզում գործող միջին-մասնագիտական հաստատությունները (քոլեջ)

 

Աղյուսակ 5.1.6.

.__________________________________________________________________.

|Քոլեջի անվանումը       |իրավական   |ՈՒսանողության|Մասնագիտություն-|

|                       |կարգավիճակը|թվաքանակը    |ների քանակը     |

|                       |           |_____________|________________|

|                       |           |2008-2009    |2008-2009       |

|_______________________|___________|_____________|________________|

|Վանաձորի պետական       |    ՊՈԱԿ   |          258|               7|

|գյուղատնտեսական քոլեջ  |           |             |                |

|_______________________|___________|_____________|________________|

|Վանաձորի պետական       |    ՊՈԱԿ   |          967|               5|

|բժշկական քոլեջ         |           |             |                |

|_______________________|___________|_____________|________________|

|Վանաձորի պետական       |    ՊՈԱԿ   |          279|               4|

|տեխնոլոգիական քոլեջ    |           |             |                |

|_______________________|___________|_____________|________________|

|Սպիտակի պետական քոլեջ  |    ՊՈԱԿ   |          163|               6|

|_______________________|___________|_____________|________________|

|Սպիտակի պետական        |    ՊՈԱԿ   |          110|               5|

|գյուղատնտեսական քոլեջ  |           |             |                |

|_______________________|___________|_____________|________________|

|Ստեփանավանի պրոֆեսոր   |    ՊՈԱԿ   |          277|               5|

|Ա. Քալանթարի անվան     |           |             |                |

|պետական գյուղատնտեսական|           |             |                |

|քոլեջ                  |           |             |                |

|_______________________|___________|_____________|________________|

|Վանաձորի Մ. Թավրիզյանի |    ՊՈԱԿ   |           93|               8|

|անվան արվեստի պետական  |           |             |                |

|քոլեջ                  |           |             |                |

|_______________________|___________|_____________|________________|

|Վանաձորի Ս. Թևոսյանի   |    ՊՈԱԿ   |          363|               6|

|անվան պետական          |           |             |                |

|պոլիտեխնիկական քոլեջ   |           |             |                |

|                       |           |             |                |

|_______________________|___________|_____________|________________|

|Ալավերդու պետական քոլեջ|    ՊՈԱԿ   |           98|               5|

|_______________________|___________|_____________|________________|

|Ընդամենը               |           |         2608|              51|

.__________________________________________________________________.

 

Լոռու մարզում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները

 

Աղյուսակ 5.1.7.

._________________________________________________________________.

|Բուհի անվանումը    |իրավական      |ՈՒսանողության|Մասնագիտություն-|

|                   |կարգավիճակը   |թվաքանակը    |ների քանակը     |

|                   |              |_____________|________________|

|                   |              |2008-2009    |2008-2009       |

|___________________|______________|_____________|________________|

|Վանաձորի           |    ՊՈԱԿ      |առկա - 2418  |առկա - 29       |

|Հովհ. Թումանյանի   |              |հեռակա - 2590|հեռակա - 26     |

|անվան պետական      |              |             |                |

|մանկավարժական      |              |             |                |

|ինստիտուտ          |              |             |                |

|___________________|______________|_____________|________________|

|Հայաստանի պետական  |    ՊՈԱԿ      |          730|              10|

|ճարտարագիտական     |              |             |                |

|(Պոլիտեխնիկ)       |              |             |                |

|համալսարանի        |              |             |                |

|Վանաձորի մասնաճյուղ|              |             |                |

|___________________|______________|_____________|________________|

|Հայաստանի Պետական  |    ՊՈԱԿ      |          363|               5|

|Ագրարային          |              |             |                |

|Համալսարանի        |              |             |                |

|Վանաձորի մասնաճյուղ|              |             |                |

|___________________|______________|_____________|________________|

|Եվրոպական կրթական  |Պետության     |առկա - 110   |               5|

|տարածաշրջանային    |մասնակցությամբ|հեռակա - 50  |                |

|ակադեմիայի Վանաձորի|              |             |                |

|մասնաճյուղ         |              |             |                |

|___________________|______________|_____________|________________|

|Երևանի  թատրոնի և  |    ՊՈԱԿ      |           53|               2|

|կինոյի պետական     |              |             |                |

|ինստիտուտի Վանաձորի|              |             |                |

|մասնաճյուղ         |              |             |                |

|___________________|______________|_____________|________________|

|«Մխիթար Գոշ»       |հավատարմագրված|          574|               5|

|հայ-ռուսական       |ոչ պետական    |             |                |

|միջազգային         |ԲՈՒՀ          |             |                |

|համալսարան         |              |             |                |

|___________________|______________|_____________|________________|

|Երևանի             |հավատարմագրված|          248|               5|

|«Հյուսիսային       |ոչ պետական    |             |                |

|համալսարանի        |ԲՈՒՀ          |             |                |

|Ալավերդու          |              |             |                |

|Թումանյան»         |              |             |                |

|մասնաճյուղ         |              |             |                |

|___________________|______________|_____________|________________|

|Ընդամենը           |              |         7136|              61|

._________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում