Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (5-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(5-րդ մաս)

 

Լոռու մարզում կրթության զարգացման գերակայությունները

 

167. Ելնելով մարզի կրթության ներկա իրավիճակից, Լոռու մարզի համար կրթության որակի և մատչելիության բարձրացումը դիտվում է մարզի զարգացման գերակա նպատակ: Հատկապես ուշադրություն է դարձվելու միջնակարգ կրթության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին` ուղղված դպրոցի ապակենտրոնացմանը և ժողովրդավարացմանը, կառավարման մեխանիզմների կատարելագործմանը ու թափանցիկության ապահովմանը, միջազգայնորեն ընդունված չափանիշներին հասնելու համար ուսումնական գործընթացը տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցմանը, ինչպես նաև 12-ամյա կրթության, ուսումնական ծրագրերի և գիտելիքների գնահատման, ավարտական, բուհական ընդունելության միասնական քննությունների նոր համակարգի ներդրմանը:

168. Վերը նշված խնդիրների լուծմանը նպաստելու, ինչպես նաև նշված գերակայությունը իրականացնելու համար հիմնական ռազմավարություն է դիտվում համայնքային կրթության մոդելի զարգացումը միջնակարգ դպրոցներում և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներմուծումը կրթական գործընթաց` դրանով իսկ նպաստելով կրթության բովանդակային զարգացմանը: Կարևոր պայման է դպրոցներում հեռահաղորդակցման կենտրոնների ստեղծումը: Դրա միջոցով ակնկալվում է դպրոցը վերափոխել ինտերնետային կապով ապահովված համակարգչային, հեռահաղորդակցման, կրթական համայնքային կենտրոնի` ամրագրելով տեղեկատվություն ստացող և փոխանակող, մշակութային և կրթական բազմապիսի ծառայություններ, ինչպես նաև համայնք-դպրոց շարունակական կապի հնարավորությունները:

169. Կարևոր խնդիրներից է դպրոցի փոխակերպումը որպես համայնքի կարիքները արտացոլող բաց համակարգի (վերապատրաստման դասընթացների, մշակութային միջոցառումների կազմակերպում)` ուշադրությունը կենտրոնացնելով ուսման անընդհատության վրա համայնքի բոլոր ներկայացուցիչների համար:

Համայնքի զարգացման գործում դպրոցի դերի բարձրացմանը նպաստելու են նաև.

. Դպրոցների նյութատեխնիկական բազայի բարելավումը, այդ թվում դպրոցական

շենքերի վերանորոգումը, հատկապես հեռավոր գյուղական համայնքներում,

դպրոցների մարզադահլիճների և խաղահրապարակների վերանորոգումը,

կոյուղու համակարգի բարեկարգումը և ջեռուցման լոկալ համակարգի

ներդրումը, դպրոցական գույքի (դասասենյակային, մարզական և այլն)

ապահովումը, գրադարանային ֆոնդի նորացումը և հարստացումը,

. ՈՒսուցչական անձնակազմի սիստեմատիկ զարգացումը, որը ներառում է

ուսուցիչների պարբերաբար մասնագիտական վերապատրաստում, համակարգչի

օգտագործում դասապրոցեսում, դասավանդման ինտերակտիվ մեթոդների

ներդրում,

. Դպրոցների ինքնակառավարման բաղադրիչի ուժեղացումը, որը նախատեսում է

հանրակրթական դպրոցների ղեկավարների կառավարման, ինչպես նաև դոնորներ,

հովանավորներ փնտրելու հմտությունների զարգացում,

. Դպրոցական խորհուրդների գործունեության, դպրոցի կառավարման գործում

աշակերտների մասնակցության և ծնողական խորհուրդների ակտիվացում:

. Նախադպրոցական հաստատությունների գործարկման այլընտրանքային ձևերի

զարգացմանը (մասնավորապես, իրատեսական կարելի է համարել

մանկապարտեզների գործունեությունը դպրոցի համակարգում` այսպես կոչված

կրթահամալիրների ստեղծումը),

. Ներառական կրթության զարգացմանը` մասնավորապես կրթության առանձնահատուկ

պայմանների կարիք ունեցող երեխաների համար հանրակրթական դպրոցում

սովորելու հնարավորություն ընձեռելու ճանապարհով,

. Համայնքի և կրթական հաստատության միջև համագործակցության զարգացմանը,

. Մարզում լրացուցիչ կրթության զարգացմանը:

170. Մարզում կրթական և մարզա-մշակութային միջոցառումների համատեքստում կարևորվում է նաև երիտասարդական քաղաքականության զարգացումը և նրա արդյունավետության բարձրացումը: Այս ուղղությամբ կարևորագույն միջոցառումներից մեկը մարզում երիտասարդական կենտրոնի ստեղծումն է:

 

5.1.2. Կրթության ոլորտի ռազմավարությունը

 

171. Ապահովելով կրթության համակարգի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների աստիճանական զարգացումն ու ընդլայնումը, կրթության զարգացումներն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար, հետագա զարգացումներն անհրաժեշտ է իրականացնել, ստորև ներկայացվող գերակա ուղղություններով:

. ապահովել նախադպրոցական կադրերի արդյունավետ մասնակցությունը

վերապատրաստման կատարելագործման և ատեստավորման ծրագրերին,

. բարելավել նախադպրոցական ծառայությունների մատուցման նյութատեխնիկական

և ուսումնանյութական հիմքերը,

. մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական

ծառայություններում և ապահովել մատչելիությունը հատկապես սոցիալապես

անապահով ընտանիքների համար,

. բարձրացնել համակարգչային ապահովվածության և ինտերնետային կապի

մատչելիության մակարդակը հանրակրթական հաստատություններում,

. բարելավել հանրակրթական հաստատություններում համակարգչային

գրագիտության դասավանդման որակը,

. ընդլայնել ուսումնական գործընթացում տեղեկատվական հաղորդակցման

տեխնոլոգիաների կիրառումը որպես ուսուցման և դասավանդման մեթոդ,

. անհրաժեշտ է մշակել լավագույն ուսուցիչների հայտնաբերման արդյունքահեն

չափանիշներ, հրապարակայնացնել մանկավարժների լավագույն փորձը և

նվաճումները,

. անհրաժեշտ է հստակեցնել կրթական հաստատությունների տեսակներն ու

տարածքային բաշխվածության սկզբունքները, ապահովելով դրանց առավել

արդյունավետ համապատասխանությունը մարզային սոցիալ-տնտեսական զարգացման

կարիքներին և հասարակության կրթական պահանջմունքներին,

. մշակել և ներդնել արտադասարանական և արտադպրոցական դաստիարակության

համակարգի զարգացման հայեցակարգ` աշակերտների կրթական, գեղագիտական,

տեխնիկական, մարզական, ռազմական նախասիրությունների բավարարումը

արդյունավետ դարձնելու նպատակով:

172. Կրթության ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2010-2013 թվականներին կազմում է 4264180.0 հազ դրամ և նախատեսվում է իրականացնել հիմնականում ՀՀ պետական բյուջեներով (տես` Աղյուսակ 12.2):

 

5.2 Մշակույթ, սպորտ և երիտասարդության հարցեր

 

173. Տարածաշրջանի ազգաբնակչության գեղագիտական դաստիարակության կատարելագործումը, անհատի հոգևոր պահանջմունքների բավարարումը, բազմակողմանի զարգացածությունը, ակտիվ հանգստի և առողջ ապրելակերպի կազմակերպումը, նպաստում է երկրում ունենալ հասարակության համակողմանի զարգացած, առողջ և կրթված մարդիկ, որոնք կծառայեն երկրի պետական, հասարակական և տնտեսական կյանքի զարգացմանը:

174. Այնուհանդերձ անկախացումից հետո նոր գաղափարների որոնումը, ընդհուպ ավանդական արժեքների անհիմն բացասումը, արտերկրից «մասսայական» մշակույթի ներմուծումը հանգեցրին այն բանին, որ հասարակական կյանքում նվազեց ազգային մշակույթի դերի ու նշանակության գիտակցումը: Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ընդհանուր ռազմավարության բացակայությունը, տնտեսական պատճառներով մշակութային ու սպորտային կազմակերպությունների անգործությունը կամ փակումը նպաստեցին մասնագետների արտահոսքին դեպի արտերկիր, նվազեց մշակութային կրթության և ծառայությունների որակը, արվեստագետների մեծ մասը ստիպված էր անցնել գործունեության այլ ասպարեզ: Վիճակն առավել անմխիթար է գյուղական համայնքներում: Մշակույթի տների, գրադարանների և այլ մշակութային հաստատությունների փակման հետևանքով ոչ միայն գործազուրկ դարձան բազմաթիվ ստեղծագործական աշխատողներ, այլև համայնքային բնակչությունը զրկվեց մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունից:

175. «ՀՀ Կառավարության 2008-2012 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը», որի հիմնական գերակայություններից է տարածքային համաչափ զարգացումը, և ՀՀ Լոռու մարզում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող համապետական մի շարք ծրագրերը նպատակ ունեն իրականացնել միասնական քաղաքականություն մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտում` համամասնորեն զարգացնելու ազգային մշակույթն ու օգտագործելու ստեղծագործական ներուժը երկրի ողջ տարածքում, ինչպես նաև ազգաբնակչության համար մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը:

 

5.2.1. Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի

իրավիճակի վերլուծություն

 

176. Մարզում գործում են մի շարք մշակութային, սպորտային և երիտասարդական հաստատություններ, մշակույթի պալատներ և ակումբներ, թանգարաններ, գրադարաններ թատրոններ, նվագախմբեր և համույթներ, այդ թվում`

 

    . Արվեստի դպրոց                  9 (Վանաձոր - 2, Ստեփանավան - 1,

                                       Տաշիր - 1, Ալավերդի - 1,

                                       Թումանյան - 1, Շնող - 1, Օձուն - 1,

                                       Մարգահովիտ - 1)

    . Երաժշտական դպրոց              11 (Վանաձոր - 4, Սպիտակ - 1,

                                       Ալավերդի - 1, Ստեփանավան - 1,

                                       Մեծավան - 1, Ախթալա - 1,

                                       Շիրակամուտ - 1, Աքորի - 1)

    . Գեղարվեստի դպրոց               3 (Վանաձոր - 1, Ալավերդի - 1,

                                       Սպիտակ - 1)

    . Պարարվեստի դպրոց               1 (Վանաձոր)

. Գեղագիտության ազգային կենտրոն  1 (Վանաձոր)

    . Մանկական ստեղծագործական        4 (Սպիտակ - 1, Ստեփանավան - 1,

      կենտրոն                          Ալավերդի - 1, Դարպաս - 1)

    . Պետական երաժշտական քոլեջ       1 (Վանաձոր)

    . Մշակույթի պալատներ             4 (Վանաձոր - 1, Ալավերդի - 1,

                                       Սպիտակ - 1, Տաշիր - 1)

    . Ռուսական մշակույթի տուն        1 (Վանաձոր)

. Մշակույթի և ժամանցի կենտրոն   1 (Ստեփանավան)

    . Թանգարաններ                    9 (Վանաձոր - 3, Ստեփանավան - 1,

                                       Սպիտակ - 1, Ալավերդի - 1,

                                       Թումանյան - 1, Դսեղ - 1,

                                       Մարգահովիտ - 1)

    . Գրադարաններ                   53 (16-ը քաղաքային` Վանաձոր - 8,

                                       Ալավերդի - 2, Ստեփանավան - 2,

                                       Սպիտակ - 1, Տաշիր - 1,

                                       Թումանյան - 1, Ախթալա - 1)

    . Թատրոն                         5 (պետական - 1, համ-քային - 2,

                                       տիկնիկային - 3)

    . Կամերային նվագախումբ           1 (Վանաձոր)

    . Կամերային երգչախումբ           1 (Վանաձոր)

    . Երգի պետական թատրոն            1 (Վանաձոր)

    . «Հորովել» երգի-պարի համույթ    1 (Վանաձոր)

    . «Լազուր» ժողովրդական           1 (Ալավերդի)

գործիքների համույթ

. Երիտասարդական միջոցառումների  1 (Վանաձոր)

կազմակերպման կենտրոն

    . Տասնյակ մանկապատանեկան           (Վանաձոր - 8, Ալավերդի - 2,

      պարային համույթներ               Ստեփանավան - 1, Սպիտակ - 2,

                                       Մեծավան - 1, Դսեղ - 1 և այլն)

    . Պատմամշակութային             314

գերեզմանոցներ

    . Հուշարձաններ                3045 միավոր, որից 1045` պահպանական

. Մասնագիտացված մարզադպրոցներ,   7

այդ թվում`

. մենապայքարային մարզաձևերի  2 (Վանաձորի օլիմպիական հերթափոխի և

Վանաձորի մանկապատանեկան)

      . թեթև  ատլետիկայի             1 (Վանաձոր)

      . ծանրամարտի                   1 (Վանաձոր)

      . լողի                         1 (Վանաձոր)

      . ֆուտբոլի                     1 (Վանաձոր)

      . ըմբշամարտի                   1 (Ալավերդի)

    . Այլ մարզադպրոցներ             12 (Վանաձոր - 4, Ալավերդի - 1,

                                       Թումանյան - 1, Ստեփանավան - 1,

                                       Սպիտակ - 2, Տաշիր - 1, Գուգարք - 1,

                                       Ջրաշեն - 1):

 

Գրադարաններ

 

177. Նախկինում գործող 143 գրադարաններից այսօր գործում է ընդհանուր թվով 71 գրադարաններ, այդ թվում 37-ը` գյուղական համայնքներում: Գյուղական 31 համայնքներում առկա է գրքային ֆոնդը, բայց աշխատող չլինելու պատճառով գրադարանները չեն գործում: Գյուղական 27 համայնքներում ընդհանրապես գրադարաններ չկան: Գործող գրադարանների գրքային ֆոնդը կազմում` 1.078.313 միավոր գրականություն: 31 համայնքներում չգործող գրադարանների գրքային ֆոնդը կազմում` 201.746 միավոր գիրք: 27 գյուղական համայնքներում ընդհանրապես գրադարաններ չեն գործում:

178. ՀՀ Լոռու մարզում պետական բյուջեի հատկացումների շրջանակներում գրադարանային գործի զարգացման նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր: Մասնավորապես` գրադարանների հավաքածուները ժամանակակից գրականությամբ համալրելու, տեսականին նորացնելու նպատակով մարզային գրադարանին տրամադրվել է 1594 միավոր գրականություն: 2008 թ. ընթացքում իրականացվել է մարզի համայնքային գրադարանների հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի կողմից մասնագիտական խորհրդատվություններ են տրամադրվել և գրադարանների գործունեության զարգացմանն ուղղված սեմինարներ են կազմակերպվել տարածաշրջանների գրադարաններում:

179. Կենտրոնացված կարգով գրադարանների համար սարքերի, սարքավորումների ձեռքբերման գծով պետական բյուջեից ըստ տարիների նախատեսված գումարների հաշվին 2008 թ. շարունակվել է համակարգիչների և համակարգչային սարքերի ձեռքբերումը: Ծրագրի շրջանակներում շարունակվելու է պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը:

180. «Գրադարանների շենքերի հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2008 թ. իրականացվել է մարզային գրադարանի շենքի վերանորոգում: 2009 թ. մարզային գրադարանի համար գույքի ձեռքբերման նպատակով պետական բյուջեով նախատեսվել է 6694.0 հազ. դրամ: Մարզային գրադարանի հիմնական խնդիրներից է մանկական բաժնի շենքի շուտափույթ վերանորոգումը:

181. Մարզում գրադարանային ծառայությունների բարելավումը դիտարկվում է նաև գրադարաններում ժամանակակից տեղեկատվական միջոցների ներդրմամբ, ինտերնետային ցանցին միացմամբ: Գրադարանային ծառայությունների բարելավման ուղղություններից է նաև ընդհանուր գրադարանային ցանցի ստեղծումը, որի կենտրոնը Լոռու մարզային գրադարանն է: Ընդհանուր գրադարանային ցանցում, ըստ առաջնայնության, կընդգրկվեն քաղաքային, այնուհետ գյուղական գրադարանները, որոնք նույնպես կիրականացնեն էլեկտրոնային սպասարկում:

182. Մարզում էլեկտրոնային հրապարակումների միջոցով կընդլայնվի տեղեկատվության տրամադրումը մարզի բնակչությանը:

183. Նոր գրադարանային ծառայությունների մատուցման ասպարեզում մարզային գրադարանում նախատեսվում է հատուկ խմբերի` կույր և թույլ տեսողությամբ անձանց սպասարկումը «Արև» համակարգի միջոցով` նաև համայնքային գրադարաններում, ինչը հնարավորություն կտա նրանց ինտեգրել հասարակությանը:

 

Թանգարաններ

 

184. Մարզի Վանաձոր, Դսեղ, Ստեփանավան, Սպիտակ, Թումանյան և Մարգահովիտ համայնքներում գործող 9 թանգարանների խնդիրները հիմնականում կապված են տարածքների վերանորոգման, գույքի ձեռքբերման, ֆոնդերի համալրման, նոր ցուցադրությունների կազմակերպման, նոր թանգարանային ծառայությունների ներդրման հետ:

 

Ակումբներ

 

185. Մարզում գործում են 4 մշակույթի պալատներ` Վանաձոր,Սպիտակ Ալավերդի, Տաշիր և շուրջ 35 մշակույթի ակումբներ (տներ):

Շուրջ 73 Գյուղական համայնքներում չեն գործում մշակույթի տներ և ակումբներ:

 

Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

 

186. ՀՀ Լոռու մարզում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված են 3045 հուշարձան` 1050 պահպանական միավորով: Մարզի առավել հայտնի հուշարձաններն են Սանահինի վանական համալիրը, Սանահինի կամուրջը, Հաղպատի վանական համալիրը (ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕԻ-ի Համաշխարհային ժառանգության ցանկերում), Հնեվանքի վանական համալիրը, Քոբայրավանքը, Օձունի վանքը, «Կայանբերդ» ամրոցը, Քառասնից մանկանց վանք» վանքային համալիրը:

187. ՀՀ պետական բյուջեի հատկացումների հաշվին մասնակի վերականգնվել են Կուրթանի Հնեվանքի վանական համալիրը և Քոբայրավանքը, որոնց վերականգնման աշխատանքները նախատեսվում է շարունակել 2009 թ.: 2009 թ. նախատեսվում է նաև Աքորու «Բգավոր» եկեղեցու վերականգնումը:

188. Հրատապ վերականգնման կարիք ունեն Օձունի վանքը, «Լոռի բերդ» ամրոցը, Սանահինի վանական համալիրը, «Բարձրաքաշ» եկեղեցին:

189. 2006-2008 թթ. պեղումներ են իրականացվել Տաշիրի հնավայրում, Թագավորանիստում, Գոգարանում, Լոռի բերդում:

190. Պատմամշակութային հուշարձանների պահպանման ոլորտում մարզում հիմնական խնդիրն է վերականգնված հուշարձանների օգտագործումը զբոսաշրջության բնագավառում:»

 

Արվեստ, մշակութային կյանքի կազմակերպում և մշակութային

միջոցառումներ

 

191. «Մշակութային կյանքի զարգացմանն է նպատակաուղղված ՀՀ մարզերում հանրապետական փառատոների և միջոցառումների կազմակերպումը: Մշակութային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ պետական աջակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, որի նպատակն է աշխուժացնել մարզային մշակութային կյանքը, խթանել մշակութային փոխանակումները մայրաքաղաքի և մարզերի մշակութային կազմակերպությունների միջև, նպաստել փորձի փոխանակմանը, բնակչությանը ծանոթացնել արվեստի նոր ձեռքբերումներին:

192. Պետական աջակցություն մարզային մշակութային միջոցառումներին» ծրագրով իրականացվում է «Մշակութային մարզ» մշակութային հաղորդակցություն` մայրաքաղաք-մարզեր» ենթածրագիրը, որի շրջանակներում կազմակերպվում են Երևանի թատերական և համերգային կազմակերպությունների հյուրախաղերը մարզերում: Այն մարզերի բնակիչներին հնարավորություն է ընձեռում մասնակից լինել մշակութային կյանքին: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2009 թ. ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր և Ալավերդի քաղաքներում հանդես են եկել Երաժշտական կամերային պետական թատրոնը և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը:

193. «Հայկ» կինոստուդիայի կողմից Վանաձորում և Ստեփանավանում կազմակերպվել է Հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

194. Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, ինչպես նաև մայրաքաղաքից դեպի մարզեր մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով մի շարք մշակութային միջոցառումներ ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվում են ՀՀ մարզերում: Մասնավորապես` «Տիկնիկային թատերախմբերի հանրապետական փառատոնը» 2008 թ. անցկացվեց ՀՀ Լոռու մարզում:

195. Վանաձորի Հ. Աբելյանի անվ. պետական դրամատիկական թատրոնում իրականացվել է «Հեքիաթին հյուր» գյուղական մանկահասակ բնակչության սպասարկում» ծրագիրը` Հ. Թումանյանի հեքիաթների բեմականացումներով և պետական աջակցությամբ թատրոնում բեմադրվել է Վ. Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունը:

196. Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերանորոգված է մասամբ: 2007 թ. վերազինվել է նոր լուսաձայնային համակարգով, բեմի հանդերձանքով:

2007 թ. բեմադրվել է 4 նոր ներկայացում:

197. Ավանդաբար Ալավերդի քաղաքում կազմակերպվում է «Թատերական Լոռի» փառատոնը, որին մասնակցեց ՀՀ մարզերի 16 թատրոն` ավելի քան 200 մասնակիցներով: Ներկայացումները ցուցադրվեցին նաև Օձուն, Աքորի, Հաղպատ գյուղերում:

198. Մարզում գործում է 55 մշակույթի տուն, որից վերջին տարիներին մասնակի կամ լրիվ վերանորոգվել է 12 մշակույթի տուն: 2010-2013 թթ. նախատեսվում է կառուցել 6 մշակութային կենտրոններ և տներ, ինչպես նաև վերանորոգել կամ հիմնանորոգել 11 մշակույթի տուն և կենտրոն:

 

Գեղարվեստական կրթություն

 

199. «Գեղարվեստական կրթության խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: 2008 թ. ՀՀ Լոռու մարզի 12 երաժշտական և արվեստի դպրոցների 143 սովորողներ ազգային նվագարանների ուսուցման գծով ստացել են ուսման վարձավճարների փոխհատուցում (10791.0 հազ. դրամ): 2009 թ. նախատեսվում է ուսման վարձավճարների փոխհատուցում (17433.1 հազ. դրամ) տրամադրել 12 արվեստի և երաժշտական դպրոցների ազգային, փողային և լարային նվագարանների բաժինների 144 սովորողների: Մարզի Ալավերդի և Վանաձոր քաղաքներում մեթոդական աջակցության շրջանակներում իրականացվել են «վարպետության դասեր», որին մասնակցել են մարզի բոլոր դպրոցների սաները և դասատուները: Դասերին մասնակցել է 80 սովորող և 60 մանկավարժ: 2008 թ. «Երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցների համար նոր գրականության մշակում և հրատարակում» ծրագրով հրատարակված 155 անուն գիրք անվճար տրամադրվել է մարզի բոլոր դպրոցներին: Մարզի 8 սովորողներ ներառվել են ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծված «ՀՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում:»:

 

ՈԼՈՐՏԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ

 

. Մարզում գործող մշակութային և սպորտային կառույցների (թատրոնի և

կինոյի ինստիտուտ, երաժշտության և արվեստի քոլեջ, երաժշտական, արվեստի

և գեղարվեստի դպրոցներ, մանկական ստեղծագործական կենտրոններ,

մշակույթի պալատներ և ակումբներ, գրադարաններ, թատրոններ,

թանգարաններ, գեղագիտության ազգային կենտրոն, «Հորովել» երգի պարի

անսամբլ, «Լազուր» ժող. գործիքների անսամբլ, կամերային նվագախումբ,

կամերային երգչախումբ, բազմաթիվ ինքնագործ մանկական պարային

համույթներ, փողային նվագախմբեր, մասնագիտացված և մանկապատանեկան

մարզադպրոցներ և այլ կոլեկտիվներ) առկայությունը նպաստում են

հասարակության կրթվածությանը, որոնք ընդունակ կլինեն ակտիվորեն

մասնակցելու երկրի պետական, հասարակական և տնտեսական կյանքի տարբեր

բնագավառների զարգացմանը և բարգավաճմանը:

. Մարզի «Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի» հիմնադրամի

առկայությունը նպաստում է ոլորտի անհատ ստեղծագործողների, համույթների,

խմբերի ստեղծագործական գործունեությանը, պետական և ազգային տոների,

ավանդույթների, ծեսերի և այլ միջոցառումների կազմակերպմանը և

անցկացմանը:

. Կառավարության կողմից աջակցվող երաժշտական և արվեստի դպրոցներում

ժողովրդական նվագարանների բաժնում սովորող աշակերտների անվճար

ուսուցմանը:

. ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող մասնագիտական

վերապատրաստման դասընթացների առկայությունը երաժշտական, արվեստի և

գեղարվեստի դպրոցներում:

. Տարածաշրջանի գեղանկարիչների, քանդակագործների, փայտարվեստի

վարպետների, ինքնագործ ստեղծագործողների աշխատանքների պարբերաբար

կազմակերպվող ցուցահանդեսները, որոնք նպաստում են ազգաբնակչության և

աճող սերնդի գեղագիտական ճաշակի բարձրացմանը:

. Տարածաշրջանում գտնվող բազմաթիվ հուշարձանների, եկեղեցիների, տեսարժան

վայրերի և կառույցների առկայությունը կնպաստի տուրիզմին և

զբոսաշրջությանը:

. Տարածաշրջանում վերակառուցված և վերանորոգված մշակութային և

սպորտային կառույցների առկայությունը:

. Մարզում կան շատ ակտիվ և գործունյա ուսանողական խորհուրդներ:

. ՀԿ-ների ակտիվ մասնակցությունը մարզական, մշակութային և երիտասարդական

ծրագրերին:

. Տաղանդավոր և շնորհալի երիտասարդների առկայություն:

 

ՈԼՈՐՏԻ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

 

. Մարզի շուրջ 73 գյուղական համայնքներում չգործող մշակույթի ակումբների

և գրադարանների առկայություն:

. Լավագույն համերգային կոլեկտիվների համար հանրապետությունից դուրս

հյուրախաղերի հնարավորության բացակայությունը:

. Մշակութային օբյեկտների բեմական հարդարանքի, տեխնիկական

սարքավորումների, ջեռուցման և այլ պայմանների բացակայությունը:

. Միջհամայնքային և միջմարզային միջոցառումների բացակայությունը

(բացառությամբ Լոռի-Շիրակ մշակութային օրեր):

. Մարզի հանրակրթական դպրոցներում երգչախմբերի բացակայությունը:

. Մանկական թատերախմբերի բացակայությունը:

. Ժողովրդական արհեստների և տնայնագործական փոքր արհեստանոցների

բացակայությունը:

. Ազգագրական թատրոնների բացակայությունը:

. Ազգագրական երգի ու պարի վերապատրաստման դասընթացների բացակայությունը:

. Երիտասարդության մասին օրենքի բացակայությունը:

. Տարածաշրջանային կենտրոններում երիտասարդական կենտրոնների

բացակայությունը:

. Երիտասարդ մասնագետների զբաղվածության խնդիրը:

. Աշխատաշուկայում երիտասարդների դժվարությունները կապված փորձի պակասի

հետ:

. Գյուղական համայնքների երիտասարդության մեկուսացվածությունը:

. Մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտում աշխատողների խիստ ցածր

վարձատրությունը:

 

ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

200. Լոռու մարզում մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի հիմնախնդիրները կապված են հիմնականում գրադարանների, թանգարանների, թատրոնների, պատմամշակութային հուշարձանների և ոչ նյութական մշակութային արժեքների, արվեստի ճյուղերի պահպանման և զարգացման, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների, սպորտային կառույցների հետ: Ոլորտը հիմնականում ապահովված է մասնագետ կադրերով, սակայն առկա է կադրերի վերապատրաստման խնդիրը:

. միջմարզային մշակութային համագործակցության զարգացում և միասնական

մշակութային դաշտի ձևավորում,

. մշակութային կյանքին բնակչության մասնակցության պայմանների,

մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային

ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովում, արդյունքում`

մշակույթի ոլորտի շահառուների թվի ավելացում,

. մշակութային կազմակերպությունների համաչափ բաշխվածության բարելավում

(օպտիմալացում)` մշակութային կազմակերպությունների բնականոն

գործունեության ապահովում` նյութատեխնիկական պայմանների բարելավման,

շենքերի հիմնանորոգման ծրագրերի կազմման և իրականացման միջոցով.

. մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և

վերաորակավորման ծրագրերի իրականացում, մարզում մշակութային միջավայրի

զարգացման միջոցով մշակույթի ոլորտի մասնագետների` մարզերից դեպի

մայրաքաղաք և արտերկիր տեղի ունեցող արտահոսքի նվազեցում,

. մշակութային զբոսաշրջության զարգացում` պատմամշակութային հուշարձանների

օգտագործման, մշակութային զբոսաշրջության նոր երթուղիների և ազգային

արհեստագործական կենտրոնների ստեղծման միջոցով:

. մարզի մշակութային արժեքների հավաքածուների և արխիվային ֆոնդերի

պահպանման պայմանների բարելավումը,

. մշակութային կազմակերպությունների միջև էլեկտրոնային ներքին ցանցի

ստեղծում,

. գյուղական համայնքներում մշակույթի ակումբների և գրադարանների

վերաբացում,

. ոլորտի կառույցներում տեխնիկական սարքավորումների հագեցվածության

ապահովում` ժամանակակից միջոցներով,

. նպաստել մարզային երիտասարդական կենտրոնի գործունեությանը և

համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծման աշխատանքներին,

. երիտասարդությանը մատուցել սոցիալական իրավաբանական, կազմակերպչական

ծառայություններ,

. աջակցել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական

դաշտի ստեղծմանը և այդ գործընթացում երիտասարդական

կազմակերպությունների ներգրավմանը,

. նպաստել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության

և հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական

պաշտպանության, ֆիզկուլտուրայի և սպորտի, երիտասարդության

զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և

վերապատրաստման, ինչպես նաև այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների

լուծմանն` ուղղված պետության կողմից կազմակերպվող մարզային ծրագրերի

անմիջական մասնակցությունը,

. երիտասարդների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում բնակվել իր

մշտական բնակության վայրում այլ ցանկանում է տեղափոխվել մայրաքաղաք կամ

արտասահման,

. արտերկրում երիտասարդների օրինական աշխատելու, ուսման, կատարելագործման

համար հնարավորության ընձեռումը և նրանց հայրենիք վերադառնալու համար

պայմանների ապահովումը,

. երիտասարդների համար ազատ ժամանցի բովանդակային կազմակերպումը, այդ

թվում` մշակութային, սպորտային և ֆիզկուլտուրային միջոցառումներին

մասնակցությունը, խաղերը, ֆիզկուլտուրան և սպորտը, էքսկուրսիաները և

ճանապարհորդությունները, ստեղծագործական և սիրողական զբաղմունքները:

Սա նաև ձև է երիտասարդներին հաղորդակից դարձնելու ազգային, ինչպես

նաև համաշխարհային մշակույթին,

. քիչ են հետբուհական կրթություն ստանալ ցանկացող երիտասարդները, քանի որ

ՀՀ-ում շատ ցածր է գիտաշխատողների աշխատավարձը,

. մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտում աշխատողների

սոցիալական վիճակի բարելավում:

 

201. Առաջարկություններ` մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտում

 

. Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, ակումբ-գրադարանների

մանկավարժների և աշխատողների աշխատավարձերի բարձրացում:

. Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի շենքի ամրացում և վերանորոգում:

. Վանաձորի թիվ 2 երաժշտական դպրոցի շենքի կառուցում:

. Վանաձորի թիվ 1,2,3 մշակույթի տներում ջեռուցման համակարգի անցկացում:

. Վանաձորի Տիկնիկային Թատրոնի տանիքի վերակառուցում,ջեռուցման

ապահովում:

. Վանաձորի կերպարվեստի պատկերասրահի վերանորոգում և ջեռուցման

համակարգի ներդրում:

. «Լոռի - Փամբակ» երկրագիտական թանգարանի շենքի կառուցում:

. Ստեփան Զորյանի տուն-թանգարանի ջեռուցման համակարգի ներդրում:

. Ալավերդու Սարահարթի մշակույթի պալատի բեմական հարդարանքի և

տեխնիկական սպասարկման սարքավորումների ձեռքբերում:

. Տաշիրի մշակույթի պալատի տեխնիկական սարքավորումների և լուսային

սարքավորումների ձեռքբերում:

. Սպիտակի գրադարանի շենքի կառուցում:

. Սպիտակի մշակույթի պալատի հիմնանորոգում, կինոսարքավորումների

ձեռքբերում,դահլիճի հարմարեցում կինոցուցադրության համար:

. Սպիտակի Թանգարանի տարածքի հատկացում և շենքի կառուցում:

. Ստեփանավանի մշակույթի պալատի բեմական հարդարանքի, համերգասրահի

թիկնաթոռների,տեխնիկական սպասարկման և լուսային էֆեկտների ձեռքբերում:

. Մարզի լավագույն համույթների համերգային հյուրախաղերը հանրապետության

այլ քաղաքային և գյուղական համայնքներում:

. Մարզի լավագույն անհատ կամ գեղարվեստական համույթի ընդգրկումը

Հանրապետության Մշակույթի օրերը այլ երկրներում ներկայացվելիք

համերգային ծրագրերում:

. Մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներում ստեղծել

Գեղագիտության Ազգային Կենտրոններ:

. Մարզի քաղաքային համայնքներում ստեղծել երիտասարդական կենտրոններ:

. Ստեղծել պայմաններ երիտասարդների ակտիվ հանգիստը կազմակերպելու համար:

. «Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանին շենքի հատկացում:

. Մարզում ունենալ ժամանակակից մարզագույքով հագեցված մարզաբազաներ (ըստ

մարզաձևերի):

. Մարզիչ-մանկավարժների աշխատավարձի չափը հավասարեցնել հանրակրթական

դպրոցներում աշխատող մանկավարժների աշխատավարձի չափին:

. Վանաձոր համայնքում ունենալ մարզական քոլեջ, որը կհամարվի մարզի

ուսումնամարզական կենտրոն, որտեղ կսովորեն և կմարզվեն մարզի

հեռանկարային մարզիկները: ՈՒսմանը զուգահեռ օրը 2 անգամ շուրջամյա

մարզումներ կանցկացնեն, օրը 3 անգամ կապահովվեն սննդով, կունենան

գիշերելու հնարավորություն և կստանան կրթաթոշակ:

. Աջակցություն ցույց տալ հասարակական կազմակերպություններին

(ֆեդերացիաներ, ակումբներ), մարզադպրոցներին` ցանկացած պաշտոնական

մրցումներից առաջ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու և

անցկացնելու, ինչպես նաև տարբեր միջազգային մրցումների մասնակցելու

համար:

. Վերականգնել Վանաձոր քաղաքի երբեմնի ունեցած ֆուտբոլային

ավանդույթներով լի «Լոռի» թիմը:

. Վանաձորում վերակառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան

մարզադաշտ:

. Բոլոր մարզաբազաներում լուծել վերականգնողական միջոցների առկայությունը

(շոգեբաղնիք, ցնցուղ, մերսման սենյակ և այլն):

. Փուլ առ փուլ ըստ մարզաձևերի անցնել պրոֆեսիոնալ սպորտի` ունենալով

լիցենզավորված մարզակումբներ:

. Ստեղծել մարզական ճամբարներ:

. Մարզադպրոցները հագեցված լինեն մասնագիտական գրականությամբ:

 

5.2.2. Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի

ռազմավարությունը

 

202. Այսպիսով` Լոռու մարզում մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի զարգացման հիմնական գերակայություններն են.

. Մարզի մշակութային ու սպորտային կյանքի զարգացում` պետական աջակցության

ընդլայնմամբ:

. Ոլորտի կադրերի պատրաստում, վերապատրաստում և վերաորակավորում:

Նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների հավաքածուների

համալրում, պահպանություն ու հասարակության ուշադրության ներկայացում:

. Մշակութային ու սպորտային կազմակերպությունների շենքերի ու

շինությունների հիմնանորոգում:

. Պատմական հուշարձանների պահպանություն, ամրակայում, նորոգում,

վերականգնում, բարեկարգում և օգտագործում:

. Սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, սպորտային

միջոցառումների կազմակերպական պայմանների ու երաշխիքների ապահովում

երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժն ի շահ

հասարակության առավել լիարժեք օգտագործելու համար:

203. Մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2010-2013 թվականներին կազմում է 1057900.0 հազ դրամ (տես`հավելված 5.2.1.), իսկ սպորտի ոլորտինը` 870000.0 հազ դրամ (տես` հավելված 5.2.2.) և նախատեսվում է հիմնականում իրականացնել ՀՀ պետական բյուջեներով:

 

5.3 Առողջապահություն

 

5.3.1. Առողջապահության ոլորտի իրավիճակի վերլուծություն.

 

204. Լոռու մարզի առողջապահության ոլորտի 2010-2013 թթ. մարզային զարգացման ծրագրի կազմման հիմքում դրվել են ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 8-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 994 որոշմամբ ամրագրված առողջապահության վերաբերյալ դրույթները և ՀՀ կառավարության առաջիկա տարիների ռազմավարության գերակայությունները: Մարզի բնակչության բուժսպասարկումը լիարժեք մատչելի և որակյալ կազմակերպելու համար իրականացվել են մի շարք միջոցառումներ: ԱՀՌԾ-ի շրջանակներում գերակա է համարվել առաջնային բուժօգնության ոլորտը, իսկ ծրագրային մակարդակով` հատուկ կարևորվել են մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդիրները: Դրված նպատակների ապահովման հարցում մեծ դեր է վերագրվել առողջապահության ոլորտում պետական ծախսերի ավելացմանը, դրանց ներոլորտային վերաբաշխմանը` ի օգուտ առաջնային բուժօգնության օղակի, ինչպես նաև համակարգի կառավարման բարեփոխումների արդյունքում ակնկալվող արդյունավետության բարձրացմանը:

 

Առողջապահության համակարգի ներկայիս իրավիճակը

 

205. Բնակչության առողջապահական հիմնական ցուցանիշների բացասական տեղաշարժի միտումը շատ բանով պայմանավորված է առողջապահական համակարգի արդի վիճակով, որի հիմնախնդիրները կարելի է դասակարգել հետևյալ խմբերի.

. անբավարար շենքային պայմաններ և նյութատեխնիկական բազան,

. ծառայությունների զարգացման ֆինանսական խթանների բացակայություն և

բուժաշխատողների ցածր վարձատրություն,

. ազգաբնակչության ցածր տեղեկացվածություն,

. կառավարման և վերահսկման մեխանիզմների թերություններ:

206. Դեռևս շարունակում է ցածր մնալ բնակչության մեկ շնչի տարեկան միջին հաճախումները բուժ. հիմնարկություններ, որի դինամիկան ներկայացվում է ստորև.

Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում բնակչության մեկ շնչի տարեկան միջին հաճախումների դինամիկան 1990-2007 թթ.. Հայաստանում և Լոռու մարզում

 

----------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

207. Ներկա իրավիճակի գնահատումը ցույց է տալիս որ մարզի մի շարք առողջապահական իրավաբանական անձեր գտնվում են բավականին ֆինանսատնտեսական բարդ վիճակում և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության դերը պետք է լինի նրանց ֆինանսատնտեսական վիճակի առողջացման գործընթացի կազմակերպումը` ճգնաժամից հնարավորին չափ շուտ դուրս գալու համար:

 

Լոռու մարզի հիվանդացության և մահացության վիճակագրությունը

 

208. Առողջապահական բնագավառում բնակչության առողջական վիճակը բնութագրող կարևորագույն ցուցանիշներ են հիվանդացությունը և մահացությունը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինչպես հանրապետությունում, այնպես էլ Լոռու մարզում դեռևս բարձր են մնում հիվանդացության և մահացության մակարդակները: Վերջին տարիներին տարբեր հիվանդություններով հիվանդացությունը ենթարկվել է էական ներկառուցվածքային և քանակական փոփոխությունների: Հասարակության համար լրջագույն խնդիր է դարձել այնպիսի սոցիալական հիվանդությունների աճը, ինչպիսիք են տուբերկուլյոզը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, իսկ ալկոհոլամոլությունը և թմրամոլությունը սկսվել են դասվել հասարակության համար խնդիր դարձած ախտերի շարքում:

209. 2006 թ, 2007 թ, իսկ 2008 թվականի մինչև հոկտեմբեր ամիսը Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններում և Վանաձոր քաղաքում համաճարակային իրավիճակը եղել է հանգիստ: Աղիքային խմբի հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել: Վանաձոր քաղաքում 2006 թ. արձանագրվել է աղիքային ընդհանուր խմբի հիվանդացության 394 դեպք, ընդ որում` 288-ը 0-14 տարեկան, 2007 թ.` 504 դեպք, որից` 345-ը 0-14 տ.: 2008 թ. ընթացքում արձանագրվել է 653 հիվանդ, որոնցից 470-ը 0-14 տարեկան: Մինչև 2008 թ. հոկտեմբերի 20-ը Վանաձոր քաղաքում համաճարակային իրավիճակը եղել է հանգիստ, անգամ 2007 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային ընդհանուր խմբի հիվանդությունները 62 դեպքով եղել են պակաս: Հիվանդացությունը կրել է կենցաղային բնույթ, անձնական հիգիենայի կանոնների ոչ ճիշտ պահպանման արդյունք: Հիմնականում եղել են 1 դեպքով օջախներ, փոքր թվով օջախներում եղել է հիվանդացության 2 կամ 3 դեպք: 2008 թ. հոկտեմբերի 20-ից սկսած Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում միաժամանակ արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդությունների մեծաքանակ դեպքեր: Միայն հոկտեմբեր ամսին արձանագրվել է աղիքային ընդհանուր խմբի հիվանդացության 232 դեպք, որոնցից 152-ը 0-14 տարեկան: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխարգելվել է հիվանդությունների հետագա ընթացքը, նոյեմբեր ամսին արձանագրվել է 32 դեպք, իսկ դեկտեմբերին 28 դեպք: Ինֆեկցիայի հավանական աղբյուրը եղել է խմելու ջուրը:

210. Ջրամատակարարման համակարգերի գլխամասային կառույցները կարիք ունեն վերանորոգման, վերակառուցման: Ներքին ցանցը ունի 50-60 տարվա վաղեմություն, որի հիմնական մասը ենթարկվել է ֆիզիկական և բարոյական մաշվածության, որի պատճառով հաճախ են արձանագրվում ջրագծերի և կոյուղագծերի վթարներ:

211. Խնդիր է նաև խմելու ջրի վարակազերծումը: Քլորակայաններում բացակայում են վարակազերծման սարքավորումները, որի պատճառով վարակազերծումը կատարվում է անկանոն և ընդհատումներով, իսկ գյուղական վայրերում ընդհանրապես խմելու ջուրը մեծամասամբ չի վարակազերծվում: Գյուղական ջրամատակարարման հարցում խնդիր է նաև այն հանգամանքը, որ համակարգը գյուղապետարանի հաշվեկշռում չկա, որի հետևանքով գյուղապետը պատասխանատվություն չի կրում այդ հարցում, չկան նաև համապատասխան աշխատողներ:

212. Ներկայումս Վանաձորում գործում է Հայ-Գերմանական միջպետական ծրագիրը, որի գործունեության շրջանակներում պետք է վերանորոգվի գլխամասային կառույցները և ներքին ցանցը քաղաքի ծայրամասերում:

213. Լոռու մարզում համաճարակային առումով աղբահանության և սանիտարական մաքրման վիճակը եղել և մնում է անհանգստացնող: Մարզի քաղաքների կենտրոնական հատվածներում աղբահանությունը և սան. մաքրումը հիմնականում կատարվում է, սակայն դեռևս լուծված չեն աղբարկղների տեղավորման, նրանց շրջապատի բարեկարգման և ախտահանման խնդիրները: Լուծված չէ նաև բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակների աղբահեռացումը և ախտահանումը:

214. Խիստ անհանգստացնող է Լոռու մարզում աղբաթափման վայրերի կարելի է ասել բացակայությունը: Աղբաթափման վայրերի այսօրվա խիստ հակասանիտարական վիճակը նախապայման է ստեղծում շրջակայքի, ստորգետնյա ջրերի աղտոտման, իրենց բոլոր հետևանքներով: Այսօրվա աղբաթափման վայրերը գտնվում են միանգամայն բարձիթողի վիճակում, վաղուց լրացել են նրանց շահագործման ժամկետները: Աղբավայրերը չեն կառավարվում և չունեն շահագործող ծառայություն: Արդյունքում աղբավայրերը վեր են ածվել անկանոն տարածված աղբակույտերի տարածքի: Վերացել են ինչպես սանիտարական գոտիները, այնպես էլ օժանդակ կառույցները ու ծառայությունները: Աղբավայրերը հայտնվել են խիստ հակասանիտարական վիճակում, որի արդյունքում անկազմակերպ թափված և չծածկված աղբը քամու ժամանակ հեշտությամբ տարածվում է հարակից բնակավայրերով: Չի բացառվում նաև թռչունների և կրծողների օգնությամբ վարակի տարածումը: Չեն գործում աղբավայրերից ֆիլտրացվող կեղտաջրերի մաքրման համակարգերը, որի հետևանքով այդ կեղտաջրերը ֆիլտրվում են դեպի ընդերք, աղտոտելով ինչպես ստորերկրյա, այնպես էլ մակերևութային ջրերը:

215. Հաշվի առնելով, որ մարզում ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես սիրտ-անոթային համակարգի, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացություններ և քրոնիկական շնչառական հիվանդությունների, տարածվածությունը դրսևորում է աճի միտում, և այս առումով, առավել ռիսկային խմբում են հայտնվում հատկապես բնակչության աղքատ և սոցիալապես անապահով խմբերը, ինչպես նաև, բնակչության ոչ լիարժեք տեղեկացվածությունը նշված հիվանդությունների և ռիսկերի վերաբերյալ, ապա առաջնահերթ խնդիր է դառնում այդ հիվանդությունների վաղ հայտնաբերման և հետևանքների նվազեցման ուղղված միջոցառումները;

216. 2001-2008 թ.թ. տվյալները, որ բերվում են ստորև, ցույց են տալիս, որ Լոռու մարզում առկա է շաքարային դիաբետով, նորագոյացություններով, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով հիվանդացության աճ: Չնայած տուբերկուլյոզով հիվանդների ընդհանուր թիվը նվազել է, այնուամենայնիվ նկատվում է առաջնակի հայտնաբերված տուբերկուլյոզով հիվանդների աճ, որը պայմանավորված է հիվանդների հայտնաբերման գործընթացի լավացումով:

 

._______________________________________________________________.

|                       |2001|2002|2003|2004|2005|2006|2007|2008|

|_______________________|____|____|____|____|____|____|____|____|

|Շաքարային դիաբետ       |2383|2521|2283|2505|2427|2361|2390|2701|

|_______________________|____|____|____|____|____|____|____|____|

|Նորագոյացություններ    |1924|1968|1981|2212|2326|2026|1928|2301|

|_______________________|____|____|____|____|____|____|____|____|

|Հոգեկան խանգարումներով |4539|4594|4672|4572|4491|4229|4293|4352|

|հիվանդներ              |    |    |    |    |    |    |    |    |

|_______________________|____|____|____|____|____|____|____|____|

|Սեռավարակներ           |1481|1357|1100|1206|1608|2031|1412| 912|

|_______________________|____|____|____|____|____|____|____|____|

|Սիրտ-անոթային համակարգի|    |    |    |    |    |5702|7027|7326|

|հիվանդություններ       |    |    |    |    |    |    |    |    |

|_______________________|____|____|____|____|____|____|____|____|

|Տուբերկուլյոզ          |    |    |    | 739| 696| 900| 371| 364|

._______________________________________________________________.

 

Մարզի բնական աճի ցուցանիշները (ծնելիություն և մահացություն)

 

217. Վիճակագրությունը վկայում է, որ վերջին տարիներին կայունացել է ծնելիությունը: Ծնելիության ցուցանիշը 24-ից (1986 թ. միջին հանրապետական) նվազել է 11-ի (2005 թ.) 1000 բնակչի հաշվարկով: Վերջին երեք տարում նկատելի է որոշակի աճ; Դեռևս բարձր է մնում մահացությունը, այն 5.7-ից (1986 թ. միջին հանրապետական) աճել է 10.04-ի (2008 թ.) 1000 բնակչի հաշվարկով:

218. Բնական աճի ցուցանիշը նվազել է 18.3-ից (1986թ. միջին հանրապետական) մինչև 1.56-ի (2008 թ.): Դեռևս հեռու են Եվրոպական միջին ցուցանիշներից մայրական և մանկական մահացության ցուցանիշները:

 

2001-2008 թթ. Լոռու մարզում ծնելիության, մահացության և բնական աճի ցուցանիշները`

 

.________________________________________________________.

|Լոռու մարզ          |Ծնելիություն|Մահացություն|Բնական աճ|

|____________________|____________|____________|_________|

|    |բացարձակ թվով  |        3090|        2506|         |

|2001|_______________|____________|____________|      2,0|

|    |ըստ 1000 բնակչի|        10,8|         8,8|         |

|____|_______________|____________|____________|_________|

|    |բացարձակ թվով  |        3037|        2637|         |

|2002|_______________|____________|____________|      1,5|

|    |ըստ 1000 բնակչի|        10,7|         9,2|         |

|____|_______________|____________|____________|_________|

|    |բացարձակ թվով  |        3273|        2628|         |

|2003|_______________|____________|____________|      2,2|

|    |ըստ 1000 բնակչի|        11,5|         9,3|         |

|____|_______________|____________|____________|_________|

|    |բացարձակ թվով  |        3279|        2644|         |

|2004|_______________|____________|____________|      2,3|

|    |ըստ 1000 բնակչի|        11,5|         9,2|         |

|____|_______________|____________|____________|_________|

|    |բացարձակ թվով  |        3129|        2586|         |

|2005|_______________|____________|____________|      1,9|

|    |ըստ 1000 բնակչի|        11,0|         9,1|         |

|____|_______________|____________|____________|_________|

|    |բացարձակ թվով  |        3054|        2671|         |

|2006|_______________|____________|____________|      1.4|

|    |ըստ 1000 բնակչի|        10.8|         9.4|         |

|____|_______________|____________|____________|_________|

|    |բացարձակ թվով  |        3057|        2825|         |

|2007|_______________|____________|____________|      0.8|

|    |ըստ 1000 բնակչի|        10.8|          10|         |

|____|_______________|____________|____________|_________|

|    |բացարձակ թվով  |        3276|        2831|         |

|2008|_______________|____________|____________|     1.56|

|    |ըստ 1000 բնակչի|        11.6|       10.04|         |

.________________________________________________________.

 

----------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

Լոռու մարզի առողջապահական համակարգի ընդհանուր ցուցանիշները

 

219. Լոռու մարզում գործում են հետևյալ բուժհաստատությունները`

    հիվանդանոցներ                - 3  (Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1

                                      հիվանդանոցային համալիր» ՓԲԸ,

                                      «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ,

                                      «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»

                                      ՊՓԲԸ, 275 մահճակալ),

    բժշկական կենտրոններ          - 4  (Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի և

                                      Սպիտակի բժշկական կենտրոն ՓԲԸ-ներ,

                                      210 մահճակալ),

    մարզային դիսպանսերներ        - 1  (Լոռու մարզային հոգենյարդաբանական

                                      դիսպանսեր ՊՓԲԸ, 35 մահճակալ),

    առողջության կենտրոններ       - 3  («Դսեղի առողջության կենտրոն» ՊՓԲԸ,

                                      Մեծավանի առողջության կենտրոն» ՊՓԲԸ,

                                      Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՓԲԸ,

                                      25 մահճակալ),

    պոլիկլինիկաներ               - 5  («Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ,

                                      «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա

                                      ՊՓԲԸ, «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»

                                      ՊՓԲԸ, «Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա»

                                      ՊՓԲԸ, «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա»

                                      ՊՓԲԸ),

առողջության առաջնային

    պահպանման կենտրոններ        - 15  (Թումանյանի, Արևածագի,  Աքորու,

                                      Ախթալայի, Արևաշողի, Գյուլագարակի,

                                      Գարգառի, Կուրթանի, Ագարակի, ՈՒռուտի,

                                      Գուգարքի, Շահումյանի, Մարգահովիտի,

                                      Վահագնիի, և Լեռնապատի ՓԲԸ-ներ),

համայնքային ենթակայության

    բժշկական ամբուլատորիա        - 5  (Օձունի, Շնողի, Ճոճկանի,

                                      Վարդաբլուրի և Ջրաշենի ՓԲԸ-ներ),

արյան փոխներարկման մարզային

    կայան                        - 1,

    բուժակմանկաբարձական կետեր    - 91,

220. Մարզում հաշվառված են նաև մասնավոր 62 դեղատներ և 15 ստոմատոլոգիական ծառայություններ, որոնցից 5-ում տեղադրված են պետական պատվերներ:

221. Մարզի տարածքում գործում են նաև բուժական տարբեր թեքումներով այլ կենտրոններ.

Վանաձորում`

. «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական ատամնաբուժական և ակնաբուժական

կենտրոնը (սպասարկում է մանկական ազգաբնակչությանը),

. «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ում գործող «Արաբկիր»

բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության պահպանման

ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, որն իրականացնում է մտավոր և

ֆիզիկական արատ ունեցող երեխաների վերականգնողական բուժում:

 

Ալավերդիում` «Հիպոկրատ» բժշկական կենտրոնը (իրականացնում է ազգությամբ հույն և սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց առաջնային բուժօգնություն, դեղորայքի անվճար բաշխում):

 

Սպիտակում`

. Ավետարանչական եկեղեցու հովանավորությամբ գործող «Հույս Հայաստանին» և

«Ֆրանսահայ միության» մանկական բժշկական կենտրոնները, (իրականացնում են

մինչև 15 տարեկան երեխաների անվճար ստոմատոլոգիական և մանկաբուժական

օգնություն, հատկացնում է անվճար դեղորայք),

. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության

պահպանման ինստիտուտի Սպիտակի մասնաճյուղը (իրականացնում է մտավոր և

ֆիզիկական արատ ունեցող երեխաների վերականգնողական բուժում):

 

Բժշկական կադրեր և նրանցով ապահովվածությունը.

 

222. Ստորև ըստ տարեթվերի բերված են տեղեկատվություններ 2001-2008 թթ. մարզի բժշկական կադրերի քանակի (բացարձակ թվերով և 10000 բնակչի հաշվով) մասին.

 

.______________________________________________________________________

|              Բժիշկներ բոլոր մասնագիտություններով

|______________________________________________________________________

|2001         |2002         |2003         |2004         |2005         |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|Բացար-|10000 |Բացար-|10000 |Բացար-|10000 |Բացար-|10000 |Բացար-|10000 |

|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|

|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|

|______|______|______|______|______|______|______|______|______|______|

| 519  | 18.1 | 451  | 15.7 | 454  | 15.8 | 440  | 15.4 |  431 | 15.1 |

.______________________________________________________________________

__________________________________________.

|

__________________________________________|

|     2006    |     2007    |    2008     |

|_____________|_____________|_____________|

|Բացար-|10000 |Բացար-|10000 |Բացար-|10000 |

|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|

|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|

|______|______|______|______|______|______|

| 419  | 14.8 | 420  | 14.9 | 432  | 15.3 |

__________________________________________.

 

.______________________________________________________________________

|                      Միջին բուժանձնակազմ

|______________________________________________________________________

|2001         |2002         |2003         |2004         |2005         |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|Բացար-|10000 |Բացար-|10000 |Բացար-|10000 |Բացար-|10000 |Բացար-|10000 |

|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|

|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|

|______|______|______|______|______|______|______|______|______|______|

| 1375 | 48.0 | 1125 | 60.3 | 1051 | 36.7 | 1008 | 35.1 |  996 | 35.0 |

.______________________________________________________________________

__________________________________________.

|

__________________________________________|

|     2006    |     2007    |    2008     |

|_____________|_____________|_____________|

|Բացար-|10000 |Բացար-|10000 |Բացար-|10000 |

|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|ձակ   |բնակչի|

|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|թվեր  |հաշվով|

|______|______|______|______|______|______|

| 985  | 34.7 | 990  | 35.1 | 1043 | 37.0 |

__________________________________________.

 

223. Լիովին գործում է ՀՀ առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ) և Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) ծրագրի օժանդակությամբ ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման ավտոմատացված համակարգը:

224. Մարզում ընտանեկան բժշկության կայացման համար, ըստ բնակչության թվի, անհրաժեշտ է ունենալ առնվազն 140 ընտանեկան բժիշկ: 2000-2009 թթ. ընթացքում 51 բժիշկ և 69 բուժքույր արդեն մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և ընտանեկան բուժքույր:

225. 2008 թ. ՀՀ ԱՆ ԱԱԻ-ում վերապատրաստվել են - 77 բժիշկ, 148 բուժքույր, 10 - դեղագետ, 29 - դեղագործ:

 

Միջազգային կազմակերպությունների գործունեությունը

 

226. Լոռու մարզում գործող բարեգործական և միջազգային կազմակերպությունների գործունեությունը էական արդյունք է տվել առողջապահության բնագավառում, մասնավորապես` տեխնիկական համագործակցության շրջանակներում տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից կազմակերպվում են`

. վերապատրաստման դասընթացներ,

. «Բաց դռների օրեր»,

. մարզի տարածաշրջանների բուժհաստատություններում ազգաբնակչության (այդ

թվում նաև մանկական) բժշկախորհրդատվական անվճար ընդունելություններ,

. հաշմանդամ երեխաների բուժսպասարկում,

. շարժական բժշկական խմբերի կողմից այցելություններ տարածաշրջանների

գյուղական համայնքներ:

227. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված «Առողջապահական ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման զարգացման» ծրագրով 1998-2003 թթ. ընթացքում կառուցվել և վերանորոգվել են Օձուն,Ճոճկան,Շնող,Վարդաբլուր, Մարգահովիտ, Մեծավան, Տարոն-4 համայնքների ամբուլատորիաներին, ինչպես նաև Ալավերդու պոլիկլինիկային հատկացվել են բուժօգնության մեքենաներ: Ալավերդու պոլիկլինիկային հատկացվել է ախտորոշիչ սարքավորումների հավաքածու և անձնակազմը վերապատրաստվել է: Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի ու Ստեփանավանի ՀՀՀ կայանների բակտերիոլոգիական լաբորատորիաները հագեցվել են համապատասխան սարքավորումներով: Լոռու մարզի ՀՀՀ կենտրոնին հատկացվել է շարժական լաբորատորիա`մեքենա իր սարքավորումներով:

228. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի արդիականացում» թիվ 3920 վարկային ծրագրով Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի ԸԲ գրասենյակում և Վանաձորի պետական բժշկական քոլեջում կատարվել են Լոռու մարզի կրթական կենտրոնների վերանորոգման աշխատանքներ: Կրթական կենտրոնները հագեցվել են ուսումնական կահույքով, բժշկական սարքավորումներով, բժշկական պարագաներով,գրասենյակային սարքավորումներով և հմտությունների բարելավման լաբորատորիաներով:Լոռու մարզի Վահագնիի, Մեծ Պարնիի, Դսեղի, Ախթալայի, Թումանյանի, Լեռնապատի առողջության կենտրոնները, Ջրաշենի ամբուլատորիան, Աքորու, Արևածագի, Գուգարքի և Շահումյանի ԱԱՊԿ հագեցվել են բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով և բժշկական պարագաներով:

229. Լոռու մարզի առողջության կենտրոններին և առանձին իրավական կարգավիճակ ունեցող ամբուլատորիաներին տրամադրվել է համակարգչային սարքավորումների 20 հավաքածու: Ընդհանուր առմամբ, վարկային ծրագրերով Լոռու մարզում կատարվել է 940.000.00 ԱՄՆ դոլարի չափով ներդրում:

230. Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող բժշկական ծրագրերով Լոռու մարզի մի շարք բուժհաստատությունների հատկացվել են բուժպարագաներ և սարքավորումներ,այդ թվում`

. «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին է հատկացվել է`

. «Կամազ» մակնիշի ավտոմեքենա` հագեցած շարժական լաբորատորիայով,

բժշկական պարագաներով և սարքավորումներով Թումանյանի և Ստեփանավանի

տարածաշրջանների գյուղական համայնքների ազգաբնակչության սպասարկման

համար,

. շտապ բուժօգնության ավտոմոբիլ:

231. 2006 թ սեպտեմբերին Լոռու մարզում հիմնադրվել ԱՆ ԱԱԻ «Լոռի» տարածքային կենտրոնը, որտեղ 2007 թ-ի մայիս - 2008 թ-ի նոյեմբեր ժամանակահատվածում վերապատրաստվել են 105 բժիշկներ, 286 բուժքույրեր, 10 դեղագետ և 30 դեղագործներ: Մարզում շարունակում է արդիական մնալ բուժաշխատողների վերապատրաստման խնդիրը, առկա է տեղամասային բժիշկների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական բարելավման հարցը: Այս առումով հեռանկարային է ԱՆ ԱԱԻ-ի հետ հետագա համագործակցությունը և «Լոռի» տարածքային կենտրոնի հետագա հզորացումը:

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

 

Մոր և մանկան հիմնական խնդիրները

 

232. Մոր և մանկան առողջության բարելավումը բնակչության առողջության պահպանման կարևորագույն նախադրյալներից է: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը սոցիալ-տնտեսական անկման պայմաններում առաջին հերթին տուժում են երեխաները և կանայք` հասարակության առավել խոցելի այն խավը, որն ապագայի կրողն է: Չնայած վերջին տարիներին մանկական ծառայությունում արձանագրված որոշակի առաջընթացին (պատվաստումների գործընթացի, կրծքով սնուցման ցուցանիշի բարելավում և այլն), դեռևս մանկական մահացության կառուցվածքում գնալով ավելի է մեծանում շուրջծննդյան հիվանդություններից և զարգացման արատներից մահացության տեսակարար կշիռը:

Լոռու մարզում մանկաբուժական ոլորտում առկա են հետևյալ հիմնախնդիրները.

. Մասնագետներով հագեցվածության և վերջիններիս որակավորման անբավարար

մակարդակ (որոշ դեպքերում նույնիսկ մասնագետների բացակայություն)

. Առաջին անհրաժեշտության սարքավորումներով և պարագաներով ոչ լիարժեք

հագեցվածություն

. Ցուցաբերվող բուժօգնության որակի լուրջ խնդիրներ, երբեմն հակասող

ապացուցողական բժշկության դրույթներին

. Նախածննդյան խնամքի և հղիության հսկողության ընդգրկվածության ոչ

բավարար մակարդակ, հղիության ախտաբանությունների վաղ հայտնաբերման և

նորածնային պաթոլոգիաների ներարգանդային ախտորոշման թույլ համակարգ

. Մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ու հիվանդացության

դեռևս բարձր մակարդակ

. Նորածնային և պերինատալ մահացության աճի ակնհայտ միտում

. Մանկական մահացության կառուցվածքում պերինատալ պատճառներից և վաղ

նորածնային շրջանում մանուկների մահացության մեծ տեսակարար կշիռ

. Երեխաների տնային մահացության և մինչ շուրջօրյա մահաբերության բարձր

ցուցանիշներ

. Երեխաների պատվաստումներով ժամանակին և ամբողջական ընդգրկվածության

ցուցանիշների վատացում

. Երեխաների սնուցման վիճակի շարունակական վատացում` կրծքով կերակրման

ցուցանիշների իջեցում, հավելյալ սնուցման կազմակերպման սխալ գործելակերպ

. Վաղ հասակի երեխաների թերսնուցման և սակավարյունությունների բարձր

տարածվածություն, ցածր քաշով ծնված երեխաների տեսակարար կշռի մեծացում

. Մանկան զարգացման գնահատման և մոնիտորինգի համակարգի անբավարար

մակարդակ

. Մանկան զարգացման շեղումների, անկարողության, հաշմանդամության վաղ

հայտնաբերման, վաղ միջամտության ծրագրերի և վերականգնողական բուժման

կազմակերպման անհրաժեշտ պայմանների անբավարար մակարդակ

. Համայնքային կառույցների/ընտանիքի անբավարար ներգրավվածություն

երեխաների առողջության պահպանման, մասնավորապես վաղ մանկության

զարգացման ապահովմանը նպաստող ծրագրերում, ինչպես նրանց գիտելիքների

մակարդակի, այնպես էլ մասնակցության առումով:

233. Անբավարար վիճակում է գտնվում հղիների նախածննդյան հսկողության և խնամքի կազմակերպման գործընթացը, զգալի աճել են հղիության ախտաբանությունները և բարդացած ընթացքով ծննդաբերության դեպքերը: Բավարար վիճակում չի գտնվում կանանց մոտ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների նկատմամբ հետազոտությունները, մեծանում է սեռական օրգանների քաղցկեղով հիվանդ կանանց թիվը:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում