Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (6-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(6-րդ մաս)

 

Մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնության հիմնախնդիրները

 

234. Բավականին խնդիրներ կան մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնության ոլորտում` չնայած 2001 թ. օպտիմալացման ծրագրի առաջին փուլով բավականին կրճատվեց մահճակալային ֆոնդը, (2000 թ.` 1786 մահճակալ. 2005 թ.` 850 մահճակալ) 2007 թ` օպտիմալացման ծրագրի երկրորդ փուլում` 545 մահճակալ, սակայն դեռևս բավականին ցածր է մահճակալային ֆոնդի զբաղվածությունը` 35%-ից 40%, հատկապես ցածր է մահճակալային ֆոնդի զբաղվածության ցուցանիշը առողջության կենտրոններում` 15%-20%, չկան բուժօգնության որակի վերահսկման չափորոշիչներ, հիվանդանոցները կարիք ունեն վերանորոգման և տեխնիկական վերազինման:

235. Հիվանդանոցային ծառայության քառամյա զարգացման ծրագրի համար առկա են չորս հիմնախնդիրներ`

1. Կառուցվածքային փոփոխություններ.

«Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ-ում բացել անոթային վիրաբուժության ծառայություն, որը հնարավորություն կտա ավելի ընդգրկուն բուժելու հիվանդանոցում արդեն առկա դիաբետիկ մակրո անգիոպաթիաները, սրտային և ուղեղային անոթային հիվանդությունները, աչքի միկրո անգիոպաթիաները: Կադրերի վերապատրաստման խնդիր: Ցանկալի կլիներ, որ մշակվեին և տրամադրվեին հիվանդությունների բուժման ժամանակակից ուղեցույցները (guideline), նրանց բուժման «ոսկյա ստանդարտները» (golden standarts), որը հնարավորություն կտար ճիշտ ախտորոշելու և բուժելու հիվանդներին:

Այս խնդրին լուծում տալով`

. կնվազի անհրաժեշտ մասնագետների դիֆիցիտը մարզում,

. ավելի որակյալ կդառնա բուժումը (կմեծանա առողջացման ցուցանիշը,

կփոքրանան կրկնակի հոսպիտալացումները, ինչպես նաև կնվազեն

պաթանատոմիական և կլինիկական ախտորոշումների

անհամապատասխանելիությունները, մահճակալ օրերը, մեկ հիվանդության

բուժման միջին տևողությունը, մահճակալային ծանրաբեռնվածությունը և

այլն),

2. Բուժսարքավորումներով վերազինում

Վերջին տարիներին կենտրոնացած գնումների միջոցով ՀՀ ԱՆ բավականին բուժսարքավորումներ է հատկացնում հիվանդանոցներին, սակայն վերջինս հեռու է դեռ բավարար լինելուց: Անհրաժեշտություն կա կարիքները ուսումնասիրելով հատկացնել կոնկրետ այն բուժսարքավորումները, որի պահանջարկը առաջնահերթ է տվյալ հիվանդանոցի համար:

3. Ինֆորմացիոն փոխանակման ցանցի ստեղծում

Միջազգային որևէ դոնորական կազմակերպության կողմից դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ստեղծել Լոռու մարզի առողջապահական կազմակերպությունների միջև գործող ինֆորմացիայի փոխանակման ցանց, որը.

. հնարավորություն կտա մարզի գլխավոր մասնագետների կոնսուլտացիաները

մարզի հեռավոր շրջաններում,

. ազգաբնակչությանն ավելի բարձրորակ բժշկական սպասարկում և մարզի

բժիշկներին նորագույն նվաճումների հետ ծանոթություն

. միջազգային ասպարեզ դուրս գալու հնարավորություն

. հնարավորություն կտա կազմակերպել բժշկական կոնսիլյումներ «հենց

տեղում»:

4. Կադրերի ապահովում և բուժաշխատողների վերապատրաստում

Առողջապահության ոլորտի հիմնախնդիրներից է նաև բժշկական կադրերով ապահովման և բուժաշխատողների վերապատրաստման գործընթացը: Չնայած մարզը հիմնականում ապահովված է բժշկական կադրերով, այնուամենայնիվ այսօր մարզի բուժհաստատությունները ունեն մի շարք մասնագետների պակաս (էնդոսկոպիստ` 2, վարակաբան` 6, ակնաբույժ` 5, սրտաբան` 2, քիթ-կոկորդ-ականջաբան` 4, ներզատաբան` 3, նյարդաբան` 3, ռենտգենաբան` 4, ուռուցքաբան` 5, պալարախտաբան` 4, հոգեբույժ` 3, նեոնատոլոգ`1):

 

Առաջարկվող հեռանկարներ

 

236. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը որակյալ կադրային և տեխնիկական ներուժով հագեցման կարիք ունի: Բուժօգնության որակի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նպատակահարմար է կազմակերպել ընտանեկան բժիշկների և մանկաբարձ-գինեկոլոգների համատեղ վերապատրաստման դասընթացներ:

237. Մարզի տարածքի հիվանդանոցների կազմում գործող մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները նորագույն ժամանակակից տեխնիկայով վերազինման և կահավորման խիստ կարիք ունեն:

238. Վանաձոր քաղաքը համարվում է Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքը: Քաղաքի միակ ծննդատունը գործում է Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի կազմում: Այն հանրապետության ծննդօգնության համակարգում գրավում է 4-րդ տեղը` Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից, «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններից հետո: Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը բուժօգնություն է ցուցաբերում նաև մարզի տարածաշրջաններից ուղեգրված հղիներին և գինեկոլոգիական հիվանդներին: Պետք է նշել, որ ընդունված հիվանդները և ծնունդները մեծ մասամբ բարդացած դեպքեր են` ինչպես գենիտալ, այնպես էլ էքստրագենիտալ պաթոլոգիաներով:

Ստորև ներկայացվում է վերջին երեք տարում այլ տարածաշրջաններից այդ բաժանմունքում բուժօգնություն ստացած հիվանդների վերաբերյալ տեղեկատվություն

 

._____________________________________________________________________.

|      |        2006 թ.     |         2007 թ.    |         2008 թ.    |

|______|____________________|____________________|____________________|

|      |ծնունդ|այդ   |գինեկո|ծնունդ|այդ   |գինեկո|ծնունդ|այդ   |գինեկո|

|      |ների  |թվում`|լոգիա-|ների  |թվում`|լոգիա-|ների  |թվում`|լոգիա-|

|      |թիվը  |կեսար-|կան   |թիվը  |կեսար-|կան   |թիվը  |կեսար-|կան   |

|      |      |յան   |վիրահա|      |յան   |վիրահա|      |յան   |վիրահա|

|      |      |հատում|տութ- |      |հատում|տութ- |      |հատում|տութ- |

|      |      |      |յուն  |      |      |յուն  |      |      |յուն  |

|______|______|______|______|______|______|______|______|______|______|

|Մարզի |   206|    18|     6|   241|    29|    44|   181|    26|    10|

|այլ   |      |      |      |      |      |      |      |      |      |

|տարածա|      |      |      |      |      |      |      |      |      |

|շրջան |      |      |      |      |      |      |      |      |      |

|______|______|______|______|______|______|______|______|______|______|

|Այլ   |    58|     8|     7|    99|     8|    19|    91|     9|     6|

|մարզե-|      |      |      |      |      |      |      |      |      |

|րից   |      |      |      |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

239. Կարելի է փաստել, որ Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը իր գործունեությամբ կատարում է Լոռու մարզային ծննդօգնության կենտրոնի գործունեություն, սակայն շենքային պայմանները և հագեցվածությունը չեն համապատասխանում մարզի ծննդօգնության համակարգում ունեցած դերին: Հաշվի առնելով կառավարության ռազմավարությունը` ծննդօգնության բնագավառում արմատական և լուրջ փոփոխությունները, նպատակահարմար է ստեղծել Լոռու մարզային ծննդօգնության կենտրոն` առանձին տիպային շենքով, որը կլինի ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցված 45 մահճակալանոց ծննդատուն շուրջ 450000.0 ԱՄՆ դոլլար արժողությամբ: Լոռու մարզային ծննդօգնության կենտրոնը հնարավորություն կտա ստեղծել նաև արագ արձագանքման խումբ, որը օրվա ցանկացած պահին կարող է որակյալ բուժօգնություն ապահովել տարածաշրջաններում, առանց հիվանդի համար ավելորդ, երբեմն նույնիսկ կյանքի համար վտանգավոր տեղափոխություն կատարելու:

240. Անհրաժեշտություն է զգացվում կանոնակարգելու ԲՄԿ-ների բուժքույրերի աշխատանքը, բարձրացնելու նրանց մասնագիտական գիտելիքները և հմտությունները:

241. Մտահոգիչ է նաև մարզում շտապ բուժօգնություն իրականացնող ընկերությունների տրանսպորտային պարկի վիճակը, որը հեռու է բավարար լինելուց: Առկա տրանսպորտային միջոցները հիմնականում 18-20 տարի է շահագործման մեջ են գտնվում և փոխարինման կարիք ունեն:

242. Անհրաժեշտություն կա ստեղծել շտապ բուժօգնության մարզային կայան` իր ենթակայաններով մարզի չորս տարածաշրջաններում (Սպիտակ, Թումանյան, Ստեփանավան, Տաշիր):

Շտապ բուժօգնության և սպասարկման որակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է`

. շտապ բուժօգնության մարզային կենտրոնի ստեղծում, որը կունենա միասնական

կապ, ապահովված կլինի առնվազն 2 ռեանիմոբիլով,

. մարզային կենտրոնի ապահովում վերապատրաստված բժիշկ դիսպետչերներով (4

մասնագետ),

. տարածաշրջանների շտապ բուժօգնության ենթակայանների վերազինում

անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով և տրանսպորտով,

. շտապ բուժօգնության ծառայություններում բարձրորակ բժշկական կադրերի

ապահովում (ընդգրկել առաջնային օղակի նեղ մասնագետներին),

. վերապատրաստման դասընթացների կազմակերպում (ՊԲ և այլ միջոցների

հաշվին),

. շտապ բուժօգնություն իրականացնող բաժանմունքներին շտապ օգնության թվով

17 ավտոմեքենաներով ապահովում (Վանաձորին 6 մեքենա, 2 ռեանիմոբիլ,

Սպիտակին, Ստեփանավանին, Տաշիրին, Ալավերդուն 2-ական մեքենաներ):

 

243. Դեռևս մի շարք բուժհաստատությունների շենքային պայմանները

հեռու են բավարար լինելուց

 

հազ. դրամ

._____________________________________________________________________.

|1.|Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ |                        |        |

|  |1 հիվանդանոցային համալիր»       |                        |        |

|  |ՓԲԸ-ի                           |                        |        |

|  |. վիրաբուժական մասնաշենք        |Ենթակա է վերանորոգման`  |210730.0|

|  |                                |2107.3 մ2               |        |

|  |. մանկաբարձագինեկոլոգիական      |Ենթակա է վերանորոգման`  |196200.0|

|  |  բաժանմունքի մասնաշենք         |1961,52 մ2              |        |

|  |. Նարեկ» բաժանմունքի մասնաշենք  |Ենթակա է վերանորոգման`  |217700.0|

|  |                                |2176,3 մ2               |        |

|  |. Շտապ բուժօգնության բաժանմունքի|Ենթակա է հիմնանորոգման  |        |

|  |  մասնաշենք                     |կամ նոր շենքի կառուցման`|        |

|  |                                |312,76 մ2               |        |

|__|________________________________|________________________|________|

|  |«Վանաձորի թիվ 2 հիվանդանոց»     |Ենթակա է մասնակի        |120000.0|

|  |ՊՓԲԸ-ի հիմնական մասնաշենք       |վերանորոգման` 1-ին      |        |

|  |                                |հարկը` 1200 մ2          |        |

|2.|________________________________|________________________|________|

|  |. ակնաբուժական բաժանմունքի      |Ենթակա են վերանորոգման` | 34300.0|

|  |  մասնաշենք                     |342,76 մ2               |        |

|  |. քիթ-կոկորդ-ականջաբանական      |Ենթակա են վերանորոգման` | 28000.0|

|  |  մասնաշենք                     |279,4 մ2                |        |

|__|________________________________|________________________|________|

|3.|«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» |Անհրաժեշտ է լոկալ       | 15000.0|

|  |ՊՓԲԸ`                           |կաթսայատան կառուցում և  |        |

|  |                                |ջեռուցման անցկացում     |        |

|__|________________________________|________________________|________|

|4.|«Լոռու մարզային                 |Ենթակա է ընթացիկ        |102000.0|

|  | հոգենյարդաբանական դիսպանսեր»   |վերանորոգման` 1016,14 մ2|        |

|  | ՊՓԲԸ                           |                        |        |

|__|________________________________|________________________|________|

|5.|«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա»    |ենթակա են վերանորոգման` |        |

|  |ՊՓԲԸ                            |         շենքը` 2134 մ2,|213000.0|

|  |                                |         տանիքը` 712 մ2 | 71200.0|

|__|________________________________|_________________________________|

|6.|«Գուգարք» կենտրոնական           |                                 |

|  |պոլիկլինիկա» ՊՓԲԸ`              |                                 |

|  |                                |_________________________________|

|  |. Բազումի ԲՄԿ                   |Ենթակա է վերանորոգման   |  1000.0|

|  |. Ազնվաձորի ԲՄԿ                 |Ենթակա է վերանորոգման   |  1000.0|

|  |. Արջուտի ԲՄԿ                   |Ենթակա է վերանորոգման   |  1000.0|

|  |. Փամբակի ԲՄԿ                   |Ենթակա է վերանորոգման   |  1000.0|

|  |. Դարպասի ԲՄԿ                   |Ենթակա է վերանորոգման   |  1000.0|

|__|________________________________|________________________|________|

|7.|«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»    |Ենթակա է վերանորոգման`  |140000.0|

|  |ՊՓԲԸ                            |1400 մ2                 |        |

|__|________________________________|________________________|________|

|8.|«Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա»    |ենթակա են վերանորոգման` |        |

|  |ՊՓԲԸ                            |2-րդ հարկը 418.0 մ2,    |42000.0 |

|  |                                |պոլիկլինիկայի դահլիճը   | 8000.0 |

|  |                                |80 մ2                   |        |

|__|________________________________|________________________|________|

|9.|«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա»    |Ենթակա է տանիքի և       |271000.0|

|  |ՊՓԲԸ                            |ընթացիկ վերանորոգման`   |        |

|  |                                |2710.0 մ2               |        |

|_____________________________________________________________________|

|                     ԳՈՒԳԱՐՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                            |

|_____________________________________________________________________|

|1.|«Վահագնիի առողջության կենտրոն» ՊՓԲԸ`                              |

|  |__________________________________________________________________|

|  |. Ձորագետի ԲՄԿ                  |Նոր շենքի կառուցում`    |  8000.0|

|  |                                |50 մ2                   |        |

|  |                                |________________________|________|

|  |. Անտառամուտ ԲՄԿ                |Ենթակա է վերանորոգման`  | 12000.0|

|  |                                |120 մ2                  |        |

|  |                                |________________________|________|

|  |. Դեբեդի ԲՄԿ                    |Ենթակա է վերանորոգման`  | 12000.0|

|  |                                |120 մ2                  |        |

|__|________________________________|________________________|________|

|2.|«Լեռնապատի առողջության կենտրոն» |ենթակա է մասնակի        |  7500.0|

|  |ՊՓԲԸ                            |վերանորոգման` 75.0 մ2   |        |

|__|________________________________|________________________|________|

|3.|«Գուգարքի առողջության առաջնային |Գործում է տնակային      | 38000.0|

|  |պահպանման կենտրոն» ՓԲԸ          |շինությունում, որը կարիք|        |

|  |                                |ունի հիմնանորոգման`     |        |

|  |                                |380.0 մ2                |        |

|__|________________________________|________________________|________|

|4.|«Շահումյանի առողջության         |2007 թ վարձակալությամբ  | 30000.0|

|  |առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ|հատկացվել է             |        |

|  |                                |(անվարձահատույց) քարաշեն|        |

|  |                                |միահարկ կառույց շուրջ   |        |

|  |                                |300 մ2 կարիք ունի       |        |

|  |                                |հիմնանորոգման           |        |

|_____________________________________________________________________|

|                      ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                            |

|_____________________________________________________________________|

|1.|«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի|Ենթակա են վերանորոգման` |        |

|  |________________________________|5237.1 մ2               |524000.0|

|  |. հիմնական մասնաշենք            |                        |        |

|  |. մանկական մասնաշենք            |                        |        |

|  |                                |________________________|________|

|  |. Շենավանի ԲՄԿ                  |վագոն տնակ`             |  1000.0|

|  |                                |հիմնանորոգում           |        |

|  |                                |________________________|________|

|  |. Նոր Խաչակապի ԲՄԿ              |վագոն տնակ`             |  1000.0|

|  |                                |հիմնանորոգում           |        |

|  |                                |________________________|________|

|  |. Քարաձորի ԲՄԿ                  |վագոն տնակ`             |  1000.0|

|  |                                |հիմնանորոգում           |        |

|__|________________________________|________________________|________|

|2.|«Մեծ Պարնիի առողջության կենտրոն»|Ենթակա է վերանորոգման`  | 94000.0|

|  |ՊՓԲԸ                            |941.2 մ2                |        |

|  |________________________________|________________________|________|

|  |. Գեղասարի ԲՄԿ                  |Ենթակա է վերանորոգման   |  1000.0|

|  |                                |________________________|________|

|  |. Շիրակամուտի ԲՄԿ               |Ենթակա է վերանորոգման   | 48000.0|

|  |                                |480.0 մ2                |        |

|  |                                |________________________|________|

|  |. Կաթնաջուրի ԲՄԿ                |վագոն տնակ`             |  1000.0|

|  |                                |հիմնանորոգում           |        |

|  |                                |________________________|________|

|  |. Սարալանջի ԲՄԿ                 |Ենթակա է վերանորոգման   |  1000.0|

|__|________________________________|________________________|________|

|3.|«Արևաշողի  առողջության առաջնային|կարիք կա նոր շենքի      | 22400.0|

|  |պահպանման կենտրոն» ՓԲԸ          |կառուցման` 140 մ2       |        |

|_____________________________________________________________________|

|                      ՏԱՇԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                             |

|_____________________________________________________________________|

|1.|«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ   |Ենթակա է մասնակի        | 20000.0|

|  |                                |վերանորոգման            |        |

|  |________________________________|________________________|________|

|  |. մանկական պոլիկլինիկայի        |Ենթակա է վերանորոգման`  | 15000.0|

|  |  մասնաշենք                     |152.2 մ2                |        |

|  |                                |________________________|________|

|  |. Դաշտադեմի ԲՄԿ                 |շենքի կառուցում` 50 մ2  | 8000. 0|

|  |                                |________________________|________|

|  |. Մեղվահովիտի ԲՄԿ               |շենքի կառուցում` 50 մ2  | 8000. 0|

|  |                                |________________________|________|

|  |. Նորամուտի ԲՄԿ                 |շենքի կառուցում` 50 մ2  | 8000. 0|

|  |                                |________________________|________|

|  |. Կրուգլայա շիշկայի ԲՄԿ         |շենքի կառուցում` 50 մ2  | 8000. 0|

|  |                                |________________________|________|

|  |. Գոգավանի ԲՄԿ                  |շենքի կառուցում` 50 մ2  | 8000. 0|

|  |                                |________________________|________|

|  |. Պետրովկայի ԲՄԿ                |շենքի կառուցում` 50 մ2  | 8000. 0|

|  |                                |________________________|________|

|  |. Ապավենի ԲՄԿ                   |շենքի կառուցում` 50 մ2  | 8000. 0|

|__|__________________________________________________________________|

|2.|Մեծավանի առողջության կենտրոն» ՊՓԲԸ                                |

|  |__________________________________________________________________|

|  |. ամբուլատոր մաս                |Մասնակի վերանորոգում`   |  6000.0|

|  |                                |60 մ2                   |        |

|  |                                |________________________|________|

|  |. Պաղաղբյուրի ԲՄԿ               |Վերանորոգում` 24,0 մ2   |  2400.0|

|_____________________________________________________________________|

|                    ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                          |

|_____________________________________________________________________|

|  |«Ստեփանավանի բժշկական կենտրոն»                                    |

|  |ՓԲԸ`                                                              |

|__|__________________________________________________________________|

|1.|. Կաթնաղբյուրի ԲՄԿ`             |Հիմնանորոգում` 48.0 մ2  |  4800.0|

|__|________________________________|________________________|________|

|2.|«ՈՒռուտի առողջության առաջնային  |ընտանեկան բժշկի         |  3000.0|

|  |պահպանման կենտրոն» ՓԲԸ          |գրասենյակի համար` 24 մ2 |        |

|__|________________________________|________________________|________|

|3.|«Ագարակի առողջության առաջնային  |Ենթակա է հիմնանորոգման` |  8700.0|

|  |պահպանման կենտրոն»ՓԲԸ           |մասնակի 87.0 մ2         |        |

|  |________________________________|________________________|________|

|  |. Կողեսի ԲՄԿ                    |Ընթացիկ վերանորոգում    |  1000.0|

|  |________________________________|________________________|________|

|  |. Հովնանաձորի ԲՄԿ               |Ընթացիկ վերանորոգում    |  1000.0|

|__|________________________________|________________________|________|

|4.| Գյուլագարակի առողջության       |Ենթակա է ընթացիկ        | 12500.0|

|  |առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ|վերանորոգման` 125 մ2    |        |

|__|________________________________|________________________|________|

|5.|«Գարգառի առողջության առաջնային  |Ենթակա է վերանորոգման`  | 12000.0|

|  |պահպանման կենտրոն» ՓԲԸ          |20.0 մ2                 |        |

|_____________________________________________________________________|

|                    ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                           |

|_____________________________________________________________________|

|1.|«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ|Ենթակա է հիմնանորոգման` |455300.0|

|  |                                |4553,0 մ2               |        |

|  |. ինֆեկցիոն մասնաշենք           |                        |        |

|  |. շտապ բուժօգնության մասնաշենք  |                        |        |

|  |                                |________________________|________|

|  |. Ծաղկաշատի ԲՄԿ                 |հիմնանորոգում` 49.3 մ2  |  2000.0|

|  |                                |________________________|________|

|  |. Մեծ Այրումի ԲՄԿ               |ընթացիկ նորոգում`       |  1000.0|

|  |                                |20.0 մ2                 |        |

|  |                                |________________________|________|

|  |. Փոքր Այրումի ԲՄԿ              |հիմնանորոգում` 20.0 մ2  |  1000.0|

|__|________________________________|________________________|________|

|2.|«Աքորու առողջության առաջնային   |Ենթակա է վերանորոգման   |  1000.0|

|  |պահպանման կենտրոն» ՓԲԸ          |20.0 մ2                 |        |

|__|________________________________|________________________|________|

|  |. Կաճաճկուտի ԲՄԿ                |մասնակի նորոգում`       |  1000.0|

|  |                                |20.0 մ2                 |        |

|__|________________________________|________________________|________|

|3.|«Արևածագի  առողջության առաջնային|Ենթակա է ընթացիկ        |  2000.0|

|  |պահպանման կենտրոն» ՓԲԸ          |վերանորոգման            |        |

|__|________________________________|________________________|________|

|4.|«Ախթալայի առողջության կենտրոն»  |Անհրաժեշտ է նոր շենքի   | 22400.0|

|  |ՊՓԲԸ                            |կառուցում` 140.0 մ2     |        |

|  |________________________________|________________________|________|

|  |. Բենդիկի ԲՄԿ                   |Ենթակա է վերանորոգման`  |  1000.0|

|  |                                |________________________|________|

|  |. Նեղոցի ԲՄԿ                    |նոր շենքի կառուցման`    |  5800.0|

|  |                                |36 մ2                   |        |

._____________________________________________________________________.

 

244. Մատուցվող բժշկական ծառայությունների որակը էականորեն կախված է ֆինանսական հատկացումներից և չնայած վերջին տարիներին նկատվում է ֆինանսական հատկացումների աճ, սակայն այն դեռևս հեռու է իրական պահանջարկից: 2002 թվականի համեմատ գրեթե կրկնակի ավելացել է մարզի առողջապահությանը ուղղված պետական ֆինանսական հատկացումները, ընդ որում էականորեն աճել են առաջնային բուժօգնությանն ուղղված ֆինանսական հատկացումները:

 

5.3.2.Առողջապահության ոլորտի զարգացման նպատակները և

ռազմավարությունը

 

245. Հաշվի առնելով մարզի առողջապահության ոլորտի ներկա իրավիճակը, մարզում բնակչության առողջական վիճակի բարելավման համար զարգացման գերակա նպատակ են. համարվում բուժծառայությունների որակի և մատչելիության բարձրացումը: Այս նպատակին է միտված առողջության առաջնային պահպանման մակարդակի, առաջնային և երկրորդային բուժօգնության հաստատությունների նյութատեխնիկական բազայի բարելավման, կադրերի վերապատրաստման, տարափոխիկ հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուժեղացման ուղղությունները:

. Տեղային և մարզային մակարդակներում կառավարման, մոնիտորինգի և

վերահսկողության բարելավում,

. Տարբեր մակարդակների բուժհաստատություններում մասնագետներով և

սարքավորումներով հագեցվածության ապահովում,

. Ազգաբնակչությանը ցուցաբերվող բուժօգնության որակի և մատչելիության

շարունակական բարձրացում,

. Բնակչության ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության և

մահացության կրճատում,

. Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող և վարակիչ հիվանդությունների

կանխարգելում,

. Շտապ բուժօգնություն մատչելիության և սպասարկման որակի բարելավում,

. Երեխաներին և դեռահասներին ցուցաբերվող բուժօգնության որակի և

մատչելիության շարունակական բարձրացում,

. Նորածինների առողջության բարելավում, նորածնային հիվանդացության և

մահացության կրճատում, մայրական մահացության կրճատում,

. Վաղ հասակի երեխաների հիվանդացության և մահացության իջեցում, առողջ

աճի և զարգացման ապահովում,

. Ընտանեկան բժշկության ներդրման նպատակով ավարտին հասցնել առաջնային

բուժօգնության օղակում աշխատող բժիշկների և բուժքույրերի

մասնագիտացումը որպես ընտանեկան բժիշկներ և բուժքույրեր:

246. Առողջապահության ոլորտի 2010-2013 թթ. ռազմավարության ֆինանսավորումը կազմում է 1163120.0 հազ. դրամ (տես` Աղյուսակ 12.5.):

 

5.3.3. Առողջապահության ոլորտի զարգացման տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Նպատակներ և  գործողություններ        |Ցուցանիշ          |Ռիսկեր      |

|_____________________________________________________________________|

|Նպատակ 1. Տեղային և  մարզային մակարդակներում կառավարման, մոնիտորինգի |

|և  վերահսկողության բարելավում                                        |

|_____________________________________________________________________|

|1) Մարզային մակարդակում              |Մեթոդական         |            |

|   կազմակերպչական, մեթոդական և       |ուղեցույցների     |            |

|   վերահսկողական գործառույթների      |առկայություն      |            |

|   մշակում և  հաստատում 2010-2013 թ.,|                  |            |

|_____________________________________|__________________|____________|

|2) Ազգաբնակչության առողջության վիճակի|Հիվանդացության    |            |

|   գնահատման և  մոնիտորինգի համակարգի|ցուցանիշի նվազում,|            |

|   ուժեղացում, առողջապահական         |դիսպանսերիզացիայի |            |

|   տվյալների հավաքագրման որակի և     |ցուցանիշ          |            |

|   հավաստիության բարելավում, հետադարձ|                  |            |

|   կապի ապահովում,                   |                  |            |

|_____________________________________|__________________|____________|

|3) Երեխաների և  դեռահասների          |առանձնացված ըստ   |            |

|   առողջության վիճակի գնահատման և    |տարիքի և  սեռի    |            |

|   մոնիտորինգի համակարգի ուժեղացում, |տվյալների         |            |

|   առողջապահական տվյալների           |առկայություն,     |            |

|   հավաքագրում` առանձնացված ըստ      |պլանավորման       |            |

|   տարիքի և  սեռի:                   |արդյունավետության |            |

|                                     |բարձրացում        |            |

|_____________________________________________________________________|

|     Նպատակ 2. Տարբեր մակարդակների բուժհաստատություններում           |

|  մասնագետներով և  սարքավորումներով հագեցվածության ապահովում         |

|_____________________________________________________________________|

|1) Մարզի պահանջներին համապատասխան    |Մարզի բուժհաս-    |Ֆինանսական  |

|   մասնագիտություններով նպատակային   |տատություներում   |սուղ        |

|   մագիստրատուրայի և  կլինիկական     |համապատասխան      |միջոցներ, ՀՀ|

|   օրդինատուրաների նպատակային        |մասնագետների      |ԱՆ-ի կողմից |

|   ուղեգրման համակարգի ներդրում,     |առկայություն,     |ոչ բավարար  |

|                                     |բուժօգնության     |հատկացում   |

|                                     |որակի և           |            |

|                                     |մատչելիության     |            |

|                                     |բարելավում        |            |

|_____________________________________|__________________|            |

|2) Մարզի մասնագետների որակավորման    |Մարզի բուժհաստա-  |            |

|   նպատակային ծրագրի մշակում և       |տություններում    |            |

|   ներդրում: Մասնագետների            |համապատասխան      |            |

|   շարունակական ուսուցման համակարգում|մասնագետների      |            |

|   և  իրականացում,                   |գիտելիքների և     |            |

|                                     |հմտությունների    |            |

|                                     |շարունակական      |            |

|                                     |թարմացում,        |            |

|                                     |բուժօգնության     |            |

|                                     |որակի բարելավում  |            |

|_____________________________________|__________________|            |

|3) Մարզի բուժհաստատություններին      |Անհրաժեշտ         |            |

|   անհրաժեշտ սարքավորումներով        |սարքավորումների   |            |

|   ապահովում:                        |առկայություն      |            |

|_____________________________________________________________________|

|Նպատակ 3. Ազգաբնակչությանը ցուցաբերվող բուժօգնության որակի և         |

|             մատչելիության շարունակական բարձրացում                   |

|_____________________________________________________________________|

|1) Ընտանեկան բժշկության գծով         |Մատչելի և  որակյալ|Ֆինանսական  |

|   բժիշկների և  բուժքույրերի         |բուժօգնություն    |սուղ        |

|   վերապատրաստում, ընտանեկան         |բնակչության համար |միջոցներ, ՀՀ|

|   բժշկության գրասենյակների ստեղծում |                  |ԱՆ-ի կողմից |

|   խոշոր համայնքներում,              |                  |ոչ բավարար  |

|                                     |                  |հատկացում   |

|2) Հիվանդանոցային ծառայությունների   |                  |            |

|   հզորացում և  հագեցում             |                  |            |

|   ժամանակակից սարքավորումներով,     |                  |            |

|   ինտենսիվ թերապիայի և              |                  |            |

|   վերակենդանացման ծառայությունների  |                  |            |

|   շեշտադրմամբ:                      |                  |            |

|_____________________________________________________________________|

|Նպատակ 4` Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող և  տարափոխիկ       |

|                հիվանդությունների կանխարգելում                       |

|_____________________________________________________________________|

|1) ԱԱՊ մակարդակում ծառայություններ   |- Հաճախելիության  |            |

|   մատուցվող կառույցների հզորացում,  | ցուցանիշի        |            |

|   բուժօգնության մատչելիության և     | բարձրացում,      |            |

|   մասնագիտական որակի բարելավում`    | տուբերկուլյոզի և |            |

|                                     | սեռավարակների    |            |

|   1. ծառայությունների մատուցող      | տարածվածության   |            |

|      մասնագետների շարունակական      | նվազման ցուցանիշ:|            |

|      կրթություն                     |- Տարափոխիկ       |            |

|   2. ծառայությունների հզորացում և   | հիվանդությունների|            |

|      հագեցում ժամանակակից           | վաղ հայտնաբերման |            |

|      սարքավորումներով,              | ու բուժման       |            |

|   3. ազգաբնակչության իրազեկում:     | արդյունավետության|            |

|                                     | ցուցանիշի        |            |

|                                     | բարձրացում,      |            |

|_____________________________________________________________________|

|      Նպատակ 5. Բնակչության ոչ վարակիչ հիվանդություններով            |

|            հիվանդացության և  մահացության կրճատում                   |

|_____________________________________________________________________|

|1) Առողջության ամրապնդման և          |- ոչ վարակիչ հի-  |            |

|   հիվանդությունների (ոչ վարակիչ)    |  վանդություններից|            |

|   կանխարգելման կենտրոնի ստեղծում    |  մահացության     |            |

|   1. ոչ վարակիչ հիվանդությունների   |  ցուցանիշի       |            |

|      տարածվածության և  նրանցից      |  իջեցում         |            |

|      մահացության իրավիճակի գնահատում|  նվազագույնը %:  |            |

|      և  վերլուծություն,             |- ոչ վարակիչ հի-  |            |

|      հիմնախնդիրների վերհանում,      |  վանդություններով|            |

|   2. ոչ վարակիչ հիվանդությունների   |  առաջնակի        |            |

|      ռիսկի գործոնների տարածվածության|  հիվանդացության  |            |

|      ուսումնասիրություն,            |  ցուցանիշի       |            |

|      վերլուծություն, գնահատում,     |  նվազման %       |            |

|      նվազեցման ուղիների մշակում,    |- ոչ վարակիչ հի-  |            |

|   3. մեթոդական ձեռնարկների մշակում  |  վանդությունների |            |

|      և  տպագրում,                   |  առավել տարածված |            |

|   4. համապատասխան կրթական ծրագրերի  |  ռիսկի գործոնների|            |

|      իրականացում և  մասնագետների    |  (ծխել, ադինամիա,|            |

|      ուսուցում,                     |  հավելյալ քաշ)   |            |

|   5. ազգաբնակչության կրթության      |  տարածվածության  |            |

|      կազմակերպում ԶԼՄ-ների հետ      |  նվազման %       |            |

|      համատեղ ծրագրերի իրականացում:  |- Մարզկենտրոնում  |            |

|2) ԱԱՊ մակարդակում բժշկական          |  կստեղծվի        |            |

|   անձնակազմի գիտելիքների և          |  հանրապետական    |            |

|   հմտությունների բարելավում         |  նշանակության    |            |

|   առողջության ամրապնդման և          |  կանխարգելման և  |            |

|   հիվանդությունների կանխարգելման    |  առողջության     |            |

|   բնագավառում:                      |  կենտրոն,        |            |

|                                     |  նպաստելով       |            |

|                                     |  մարզային        |            |

|                                     |  զարգացման       |            |

|                                     |  քաղաքականության |            |

|                                     |  իրականացմանը:   |            |

|                                     |- Մարզում         |            |

|                                     |  առողջության     |            |

|                                     |  միջավայրի       |            |

|                                     |  ստեղծում,       |            |

|                                     |  ազգաբնակչության |            |

|                                     |  պատասխանատվութ- |            |

|                                     |  յան բարձրացում  |            |

|                                     |  և               |            |

|                                     |  իրազեկվածության |            |

|                                     |  մեծացում:       |            |

|                                     |- բժշկական        |            |

|                                     |  անձնակազմը իր   |            |

|                                     |  առօրյա          |            |

|                                     |  աշխատանքներում  |            |

|                                     |  կանխարգելման    |            |

|                                     |  ծավալի մեծացում,|            |

|                                     |  ազգաբնակչության |            |

|                                     |  իրազեկվածության |            |

|                                     |  բարձրացում,     |            |

|                                     |  ռիսկի գործոնների|            |

|                                     |  նվազում:        |            |

|                                     |- Միջին           |            |

|                                     |  բուժանձնակազմի  |            |

|                                     |  ընդգրկվածության |            |

|                                     |  մեծացում, պատաս-|            |

|                                     |  խանատվության    |            |

|                                     |  բարձրացում:     |            |

|                                     |- Ոչ վարակիչ հի-  |            |

|                                     |  վանդություններով|            |

|                                     |  հիվանդացության  |            |

|                                     |  նվազում:        |            |

|_____________________________________________________________________|

|Նպատակ 6` շտապ բուժօգնություն մատչելիության և  սպասարկման որակի      |

|                          բարելավում                                 |

|_____________________________________________________________________|

|1) շտապ բուժօգնության մարզային       |- Ժամանակակից     |Ֆինանսական  |

|   կենտրոնի ստեղծում,                |  տեխնիկայով      |սուղ        |

|2) տարածաշրջանների շտապ բուժօգնության|  հագեցած շտապ    |միջոցներ    |

|   ենթակայանների վերազինում անհրաժեշտ|  բուժօգնության   |            |

|   ժամանակակից բժշկական              |  կայանի          |            |

|   սարքավորումներով և  տրանսպորտով,  |  առկայություն    |            |

|   միասնական կապի ապահովում,         |- դժբախտ դեպքերից |            |

|3) շտապ բուժօգնության                |  և  պատահարներից |            |

|   ծառայությունները որակյալ բժշկական |  մահացության     |            |

|   կադրերով ապահովում,               |  կրճատում,       |            |

|4) բուժաշխատողների համար             |  օգնության       |            |

|   վերապատրաստման դասընթացների       |  ժամանակին       |            |

|   կազմակերպում:                     |  կազմակերպում,   |            |

|                                     |  բուժման         |            |

|                                     |  ժամանակահատվածի |            |

|                                     |  կրճատում և      |            |

|                                     |  ռեսուրսների     |            |

|                                     |  (ֆինանսական և   |            |

|                                     |  այլ) խնայում    |            |

|_____________________________________________________________________|

|  Նպատակ 7. Երեխաներին և  դեռահասներին ցուցաբերվող բուժօգնության     |

|        որակի և  մատչելիության շարունակական բարձրացում               |

|_____________________________________________________________________|

|1) Երեխաներին և  դեռահասներին        |Երեխաների և       |Ֆինանսական  |

|   անհրաժեշտ բուժօգնության ծավալների |դեռահասների       |սուղ        |

|   ապահովում` պետական նպատակային     |բուժօգնության     |միջոցներ    |

|   ծրագրի շրջանակներում,             |ծավալների մեծացում|            |

|_____________________________________|__________________|____________|

|2) Երեխաների և  դեռահասների          |Երեխաների և       |Ֆինանսական  |

|   բուժօգնության ապահովման ծրագրերի  |դեռահասների       |սուղ        |

|   ֆինանսավորման շարունակական աճ,    |բուժօգնության     |միջոցներ    |

|                                     |ծավալների մեծացում|            |

|_____________________________________|__________________|____________|

|3) Մեթոդական ձեռնարկների մշակում և   |Մշակված և         |Ֆինանսական  |

|   տպագրում` տարեկան առնվազն 2       |տպագրված          |սուղ        |

|   ձեռնարկ:                          |ձեռնարկների թիվը  |միջոցներ    |

|_____________________________________________________________________|

|   Նպատակ 9` վաղ հասակի երեխաների հիվանդացության և  մահացության      |

|           իջեցում, առողջ աճի և  զարգացման ապահովում                 |

|_____________________________________________________________________|

|1) Վաղ հասակի երեխաներին             |. 0-1 տ և  մինչև  |ՀՀ ԱՆ       |

|   ծառայություններ մատուցվող         |  5 տարեկան       |ՀՀ ԼՄ ԱևՍԱՎ |

|   կառույցների հզորացում,            |  երեխաների       |            |

|   բուժօգնության մատչելիության և     |  մահացության     |            |

|   մասնագիտական որակի բարելավում`    |  իջեցման %       |            |

|   . ԱԱՊ ծառայությունների            |. Երեխաների տնային|            |

|     մատչելիության բարձրացում,       |  մահացության և   |            |

|   . հիվանդանոցային ծառայությունների |  մինչշուրջօրյա   |            |

|     հզորացում և  հագեցում           |  մահաբերության   |            |

|     ժամանակակից սարքավորումներով,   |  ցուցանիշների    |            |

|     ինտենսիվ թերապիայի և            |  կրճատման %      |            |

|     վերակենդանացման ծառայությունների|. մարզային        |            |

|     շեշտադրմամբ:                    |  հիվանդանոցների  |            |

|                                     |  երեխաների       |            |

|                                     |  վերակենդանացման |            |

|                                     |  ծառայությունը   |            |

|                                     |  հագեցված է      |            |

|                                     |  անհրաժեշտ սար-  |            |

|                                     |  քավորումներով:  |            |

|_____________________________________|__________________|____________|

|2) Երեխաներին առողջության առաջնային  |. հիվանդանոցներում|            |

|   պահպանման և  հիվանդանոցային       |  և  ԱԱՊ հաստա-   |            |

|   օգնություն ցուցաբերող բժշկական    |  տություններում  |            |

|   անձնակազմի գիտելիքների և          |  երեխաներին      |            |

|   հմտությունների բարելավում:        |  սպասարկող       |            |

|                                     |  բժշկական        |            |

|                                     |  անձնակազմի      |            |

|                                     |  կողմից          |            |

|                                     |  ապացուցողական   |            |

|                                     |  բժշկության հիմքի|            |

|                                     |  վրա մշակված     |            |

|                                     |  կլինիկական      |            |

|                                     |  ուղեցույցների   |            |

|                                     |  կիրառման աճի %: |            |

|                                     |. նոր ազգային     |            |

|                                     |  ուղեցույցներին  |            |

|                                     |  համապատասխան    |            |

|                                     |  վերապատրաստված  |            |

|                                     |  մանկաբույժների  |            |

|                                     |  և  ընտանեկան    |            |

|                                     |  բժիշկների %:    |            |

._____________________________________________________________________.

 

5.4. Սոցիալական ապահովություն

 

5.4.1. Սոցիալական ապահովության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

Ներկա իրավիճակը

246. Լոռու մարզում գործում են.

. Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ`

(մարզպետարանի աշխատակազմում` 4 և Վանաձորում` քաղաքապետարանի

           բաժին)                                                      - 5

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՀՀ ԱՍՆ) աշխատակազմ`

. «ՀՀ աշխատանքի պետական տեսչության» Լոռու մարզի տարածքային

           կենտրոն                                                     - 1

         . Սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) տարածքային

           բաժիններ                                                    - 5

         . «ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության» գործակալության Լոռու

           մարզային բժշկա-սոցիալական փորձաքննության հանձնաժողովներ

           (ԲՍՓՀ)                                                      - 3

         . «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության

           տարածքային (մարզային) կենտրոններ»                           - 5

         . ՀՀ ԱՍՆ ենթակայությամբ գործող Վանաձորի մանկատուն             - 1

         . Բարեգործական հիմունքներով գործող ծերանոց` «Վանաձորի

           տարեցների տուն»                                             - 1

         . «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական

           կազմակերպության ճաշարաններ                                  - 5

247. Պետական քաղաքականության նպատակը հասարակության անդամների բարեկեցության բարձրացումն է արդյունավետ կենսապայմանների շարունակական բարելավման, մարդու իրավունքների և ազատությունների տնտեսական, սոցիալական, իրավական պաշտպանության միջոցով: Հասարակական կյանքում սոցիալական բնագավառը էական դեր ունի մարդկանց կենսագործունեության պայմանների ապահովման, կենսական պահանջմունքների գնահատման և բավարարման գործում: Սոցիալական ապահովության բնագավառի զարգացումը Հայաստանի համար կարևորվում է նաև աղքատության հաղթահարման տեսանկյունից: Աղքատությունը որպես բազմաչափ երևույթ, պայմանավորվում է ոչ միայն բնակչության եկամուտների, այլև սպառման և ծախսերի ցածր մակարդակով: Աղքատության մակարդակի վրա էական ազդեցություն ունեն բազմաթիվ գործոններ (մասնավորապես` բնակչության կրթություն ստանալու, առողջության բավարար մակարդակ ապահովելու, երկրի հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ունենալու սահմանափակ հնարավորությունները, տարբեր սոցիալական և այլ ռիսկերի նկատմամբ պաշտպանվածության ցածր աստիճանը և այլն): Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶԾ) փաստում է, որ մեր երկրում աղքատության հաղթահարումը հնարավոր է մարդկանց կենսաբանական (սնունդ, բնակարանի առկայություն, ջրի, էլեկտրաէներգիայի սպառում և այլն), սոցիալական (առողջություն, կրթություն, աշխատանք, նվազագույն տեղեկացվածություն և այլն) և հոգևոր (կարդալու, մշակութային արժեքներին հաղորդակից լինելու հնարավորություն) պահանջմունքների համակցված բավարարման ճանապարհով:

248. Հիմնվելով այդ տրամաբանության վրա, նշենք, որ Լոռու մարզի բնակչության աղքատության հաղթահարման և բարեկեցության բարելավման կարևոր պայմաններից է մարզի սոցիալական բնագավառների` առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության համակարգերի լիարժեք ու արդյունավետ գործունեությունն ու զարգացումը: Իսկ ծրագրի հիմքում դրված են մի շարք գաղափարական հիմնադրույթներ (մասնավորապես` հավատարիմ լինելը ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակներին, եկամուտների արդար վերաբաշխման ապահովումը և աղքատության հաղթահարումը, աշխատունակ աղքատներին սեփական գործ հիմնելուն, եկամուտների ավելացմանը և սեփական աշխատանքով աղքատությունը հաղթահարելու հնարավորությունների ընդլայնումը, բնակչությանը` հատկապես աղքատ ընտանիքների և խոցելի խմբերի սոցիալական պաշտպանվածության աստիճանի բարձրացումը նվազագույն կենսական պայմանների երաշխավորությամբ և աղքատանալու վտանգից ապահովագրման միջոցով և այլն), որոնք երաշխիք են հանդիսանում մինչև 2015 թ.-ը կրճատել աղքատությունը կրկնակի, ծայրահեղ աղքատությունը` քառակի անգամ:

249. Աղքատության վերլուծության տվյալները փաստում են, որ աղքատ են բնակչության հետևյալ սոցիալական խմբերը.

. Բազմանդամ, հատկապես բազմազավակ ընտանիքների անդամները

. Գործազուրկները և ցածր աշխատավարձով աշխատողները (ներառյալ մշակույթի

և արվեստի աշխատողները)

. Փախստականները և հետբախումային խմբերը, հատկապես հանրակացարաններում

և ժամանակավոր կացարաններում բնակվողները

. Միայնակ կենսաթոշակառուների և հաշմանդամների այն մասը, որոնք բացի

կենսաթոշակային ապահովումից, եկամտի այլ աղբյուրներ չունեն

. Չաշխատող երիտասարդ ընտանիքները (այդ թվում` ամուսնալուծված, միայնակ

մայրերի և ծնողազուրկ):

250. Աղքատությունը անմիջական ազդեցություն է ունեցել բնակչության ոչ միայն ավանդաբար կարիքավոր խմբերի (ծերեր, հաշմանդամներ, երեխաներ), այլև աշխատունակ զանգվածի վրա, մասնավորապես բյուջետային հիմնարկներում (կրթության և մշակույթի ոլորտներում զբաղված) և արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների վրա:

251. ՄԱԿ-ի կողմից 2001 թ.-ին անցկացված համայնքային զարգացման կարիքների ուսումնասիրությունը փաստել է, որ ՀՀ բնակչության շուրջ 17.3%-ը պատկանում է որևէ սոցիալապես խոցելի խմբի: Ըստ որում, սոցիալապես խոցելի բնակչության շուրջ կեսը կենտրոնացած է Երևան քաղաքում (17%-ը) և երկու խոշոր` Գեղարքունիքի (16%-ը) և Լոռու (14%-ը) մարզերում:

252. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տնային տնտեսությունների կենսամակարդակի իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն աղքատության ցուցանիշներով Լոռու մարզը միջին աղքատության շրջանում է (աղյուսակ 1):.1 ՈՒսումնասիրության տվյալների վերլուծությամբ փաստվում է, որ աղքատ բնակչության թիվը` 26.8 բարձր է հանրապետական միջինից` 25.0: Լոռու մարզում աղքատության խորությունը` 6.2 զիջում է միայն Արմավիրի` 6.9 և Կոտայքի` 6.5 մարզերին, իսկ հանրապետական միջինը` 4.9 է: Նույնպիսի համեմատության դեպքում կարելի է արձանագրել, որ աղքատության սրությունը Լոռու մարզում 1.8 է, որը գերազանցում է հանրապետական միջինը` 1.5 և զիջում է միայն Արմավիրի` 2.0 և Կոտայքի` 1.9 մարզերին:

 

Աղքատության հիմնական ցուցանիշներն ըստ մարզերի, 2007 թ.

 

Աղյուսակ 5.4.1.1.

._____________________________________________________________________.

|Մարզեր     |Շատ  |Աղքատ|Տոկոսն   |Տոկոսն     |Աղքատության|Աղքատության|

|           |աղքատ|     |աղքատների|ընդհանուր  |խորություն |սրացում    |

|           |     |     |մեջ      |բնակչության|           |           |

|           |     |     |         |մեջ        |           |           |

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|ք. Երևան   |  3.2| 20.0|     33.6|       26.9|        3.7|        1.2|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Արագածոտն  |  3.0| 22.2|      4.2|        3.7|        2.4|        0.6|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Արարատ     |  3.5| 25.5|      8.4|        8.6|        4.8|        1.3|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Արմավիր    |  3.8| 30.7|      8.5|       10.5|        6.9|        2.0|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Գեղարքունիք|  2.5| 29.6|      7.5|        8.9|        5.6|        1.6|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Լոռի       |  3.6| 26.8|      9.0|        9.6|        6.2|        1.8|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Կոտայք     |  6.1| 30.0|      9.6|       11.5|        6.5|        1.9|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Շիրակ      |  6.0| 32.1|      8.9|       11.5|        6.1|        1.8|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Սյունիք    |  3.7| 24.0|      4.3|        4.2|        4.3|        1.1|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Վայոց Ձոր  |  2.3| 13.7|      1.8|        1.0|        2.4|        0.9|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Տավուշ     |  3.3| 21.6|      4.1|        3.6|        3.4|        1.0|

|___________|_____|_____|_________|___________|___________|___________|

|Ընդամենը`  |  3.8| 25.0|      100|        100|        4.9|        1.5|

._____________________________________________________________________.

 

253. ԿԶԾ-ի համաձայն առաջիկա տարիներին կշարունակվեն սոցիալական ապահովության բնագավառի հետագա կատարելագործման և դրամական փոխատվությունների բարձրացման միջոցառումները: Այս առումով Լոռու մարզի համար սոցիալական պաշտպանության բնագավառում կարևորվում են հետևյալ միջոցառումները.

. հաշմանդամներին (հատկապես հաշմանդամ երեխաներին) վերականգնողական և

տեխնիկական այլ միջոցներով ապահովումը, ինչպես նաև նրանց

հասարակության մեջ ինտեգրելու ծրագրերի իրականացումը,

. ծերերի համար ցերեկային խնամքի կենտրոնների և տնային պայմաններում

խնամքի ծառայության գործարկումը և կատարելագործումը,

. փախստականներին հասարակությանը ինտեգրվելու ծրագրերի իրագործումը,

. խնամատար ինստիտուտի կայացումը,

. սոցիալական աշխատանքի ծառայությունների հիմքի վրա ընտանեկան

կենտրոնների հիմնում (որոնք կզբաղվեն կյանքի դժվարին պայմաններում

հայտնված անապահով, բազմազավակ, միայնակ մոր կարգավիճակով ընտանիքների,

որբ և մուրացիկ երեխաների խնդիրներով, նաև ծնողական հմտությունների

ուսուցմամբ),

. գործազուրկների մասնագիտական վերապատրաստումները և նրանց առնվազն

ժամանակավոր զբաղվածության ապահովումը` վարձատրվող հասարակական

աշխատանքների ծրագրերի ընդլայնմամբ, ինչպես նաև` զբաղվածության

կարգավորման այլ ծրագրեր,

. սոցիալական և այլ իրավունքների վերաբերյալ խորհրդատվական

ծառայությունների զարգացումը:

254. Սոցիալական պաշտպանության ոլորտում մարզի զարգացման գերակա նպատակն է համարվում սոցիալական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումը, որի համար հարկավոր են`

. Սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ բնակչության

իրազեկվածության մակարդակի բարձրացում, որի համար նախատեսվում է

մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների

(պետական, հասարակական, միջազգային) և նրանց կողմից իրականացվող

ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հրատարակում և տարածքում

բնակչության լայն շերտերի մեջ:

. Սոցիալական ծառայություններ մատուցող կադրերի շարունակական

վերապատրաստումներ. Ծրագրերի իրականացման արդյունավետության հիմնական

գործոն է կադրերի մասնագիտական պատրաստվածության աստիճանը:

Կարևորվում է պետական և ոչ պետական սոցիալական ծառայությունների

մասնագետների կարիքների գնահատման հմտությունների ուսուցանումը,

դոնորներ, հովանավորներ որոնելու հմտությունների զարգացումը,

խնամվողների վերապատրաստումը հաշմանդամներին, ծերերին խնամելու, այդ

թվում տան պայմաններում խնամք կազմակերպելու համար:

. սոցիալական աշխատանքի ծառայությունների հիմքի վրա ընտանեկան

կենտրոնների հիմնում (որոնք կզբաղվեն կյանքի դժվարին պայմաններում

հայտնված անապահով, բազմազավակ, միայնակ մոր կարգավիճակով

ընտանիքների, որբ և մուրացիկ երեխաների խնդիրներով, նաև ծնողական

հմտությունների ուսուցմամբ): Սա ենթադրում է երեխաների իրավունքների և

շահերի պաշտպանություն, բազմամասնագիտական (սոցիալ-հոգեբանական և

բժշկական վերականգնման աշխատանքների իրականացում) աջակցության

ցուցաբերում:

. Սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների

նյութատեխնիկական պայմանների բարելավում և արդիականացում. ՍԾՄՏՄ-ների

գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է

բարելավել նաև այդ կենտրոնների նյութատեխնիկական բազան:

. Սոցիալական ծառայությունների համակարգի կառավարման բարելավումը. Այստեղ

կարևորվում են` ՀԿ-ների, ՏԻՄ-երի և ՍԾՄՏՄ-ների միջև տեղեկատվության

փոխանակման, մարզում իրականացվող սոցիալական ծրագրերի համակարգման

մեխանիզմների մշակումը և ներդնումը, ինչպես նաև պետական և ոչ

պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի խմբերի կարիքների

գնահատման միջոցառումների կանոնավոր իրականացումը, սոցիալապես խոցելի

բնակչության տվյալների շտեմարանի ստեղծումը:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում