031.0136.160998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 24 հոդվածներով` Քըրք Քըրքորյանին (ԱՄՆ) տալ Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ:
2. Քըրք Քըրքորյանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ստանալու համար սահմանված վճարից:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
16 սեպտեմբերի 1998 թ.
ՆԿ-136