Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (7-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(7-րդ մաս)

 

255. Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման նպատակներն ու ուղղությունները ներկայացված է գծապատկեր 1-ում.

 

Գծապատկեր 5.4.1.1.

 

.________________________.

|Լոռու մարզում սոցիալական|

|  ծառայությունների (ՍԾ) |

| մատչելիության և  որակի |

|     բարձրացում         |

.________________________.

._________________________________________________________.

|            |         |           |         |            |

|            |         |           |         |            |

.___________..__________..________..__________..__________..__________.

|Սոցիալապես ||Սոցիալական||ՍԾ-ներ  ||Սոցիալական||ՍԾ-ների   ||Սոցիալական|

|խոցելի     ||ծրագրերի  ||մատուցող||սպասարկման||տեխնիկական||ծառայութ- |

|խմբերին    ||մասին բնակ||կադրերի ||համակարգի ||միջոցներով||յուններ   |

|ուղղված    ||չության   ||շարունա-||կառավարման||ապահովում ||մատուցող  |

|սոցիալական ||իրազեկվա- ||կական   ||բարելավում||          ||սուբյեկտ- |

|աջակցության||ծության   ||վերապատ-||          ||          ||ների համա-|

|ծառայութ-  ||բարձրացում||րաստում-||          ||          ||գործակ-   |

|յունների   ||          ||ների իրա||          ||          ||ցություն  |

|ընդլայնում ||          ||կանացում||          ||          ||          |

.___________..__________..________..__________..__________..__________.

 

256. Համաձայն ԿԶԾ-ի սոցիալական պաշտպանությունը, ըստ միջազգայնորեն ընդունված սահմանման, պետական և ոչ պետական մարմինների այն գործողությունների ամբողջությունն է, որն ուղղված է տնային տնտեսությունների ու անհատների` որոշակի ռիսկերին դիմագրավելու կամ կարիքներ հոգալու հնարավորությունների ընդլայնմանը: Ըստ մեթոդաբանության դասակարգվում են հետևյալ սոցիալական ռիսկի խմբերը.

1) վատառողջություն (ընդգրկում է ժամանակավոր անաշխատունակության / հիվանդության հետ կապված դրամական օժանդակությունը` բացի հաշմանդամությունից),

2) հաշմանդամություն (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական ոչ առողջապահական օժանդակությունը` կապված հաշմանդամների` տնտեսական և սոցիալական կյանքում ներգրավվելու դժվարությունների հաղթահարման հետ),

3) ծերություն (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական ոչ առողջապահական օժանդակությունը` կապված ծերության հետ),

4) վերապրում / հարազատին կորցրածներ (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական օժանդակությունը` կապված ընտանիքի անդամի մահվան հետ),

5) ընտանիք / երեխաներ (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական, առողջապահական օժանդակությունը` կապված հղիության, ծննդաբերության, որդեգրման, երեխաներին մեծացնելու և ընտանիքների ու երեխաների սոցիալական օժանդակության և պաշտպանության հետ),

6) գործազրկություն (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական օժանդակությունը` կապված գործազրկության հետ),

7) բնակարանային ապահովություն (ընդգրկում է պետական հոգածության տարբեր մեխանիզմներ` ուղղված տնային տնտեսությունների կամ անհատների կողմից բնակարանային խնդիրների լուծման օժանդակությանը),

8) սոցիալական մեկուսացվածության այլ տեսակներ (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական օժանդակությունը` կապված սոցիալական մեկուսացվածության վերը չնշված դեպքերի ու տեսակների հետ):

Հիշյալ բոլոր խմբերի համար սոցիալական ապահովության պետական համակարգի գործառույթները հստակորեն սահմանված են: Այսպես`

ա) Պետական սոցիալական աջակցության ծրագրերը, ներառյալ` ընտանեկան

նպաստները, երեխայի ծնվելու հետ կապված միանվագ նպաստները, երեխային

խնամելու նպաստները, ինչպես նաև այլ դրամական և ոչ դրամական

սոցիալական ծառայությունները:

բ) Սոցիալական ապահովության ծրագրեր հաշմանդամների, վետերանների և

երեխաների համար, մասնավորապես` հաշմանդամների վերականգնման ծրագրեր`

ելնելով հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրերի

տվյալներից, հաշմանդամների, վետերանների և երեխաների տնային

պայմաններում և համապատասխան հիմնարկներում սպասարկելու սոցիալական

ծրագրեր:

գ) Պետական սոցիալական ապահովագրության ծրագրեր, որոնք բաղկացած են

տարիքային և հաշմանդամության կենսաթոշակներից, ինչպես նաև

ժամանակավոր անաշխատունակության և հղիության հետ կապված նպաստներից:

դ) Զբաղվածության ծրագրեր` ներառյալ գործազրկության նպաստները,

գործազուրկների վերապատրաստման, վարձատրվող հասարակական աշխատանքներ,

ինչպես նաև` զբաղվածության կարգավորման այլ ծրագրեր:

ե) Բնակչության առանձին նպատակային խմբերի համար արտոնությունների

համակարգ:

257. Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի (ՀՍԲԾ` USAID/PADCO) շնորհիվ Վանաձորում կենսագործված Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում այսօր տարվող աշխատանքները նպատակաուղղված են սոցիալական բնագավառի կազմակերպությունների (սոցիալական, կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բժշկա-սոցիալական փորձաքննական հանձնաժողով) աշխատանքների առավելագույնս համակարգմանը և կենտրոնացմանը, նկատելիորեն հեշտացված են սոցիալական ծառայությունների մատուցման գործընթացն ու բարելավման որակը, տնտեսվում են քաղաքացիների ժամանակը և միջոցները: Համակարգչային տեղեկատվական շտեմարանների համախմբմամբ, ինչպես նաև սոցիալական ապահովության քարտային համակարգի կիրարկմամբ նվազագույնի կհասցվեն փաստաթղթային սխալներն ու կեղծումները, ակնհայտ հնարավոր կերպով կիրականացվի առավելագույն վերահսկողություն:

258. Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի մեկ այլ կարևոր առանձնահատկություններից է նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: ՀՍԲԾ-ի աջակցությամբ ՀՀ ԱՍՆ-ի «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի կողմից մշակվել է տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգ, որով նվազեցվում և կրճատվում է գրասենյակային թղթատարությունը, դիմումներին կամ բողոքներին ընթացք տալու ժամանակահատվածը, քաղաքացիների կողմից ներկայացվող տարաբնույթ տեղեկանքների թիվը, քաղաքացիների կողմից դիմումներով, բողոքներով կամ առաջարկություններով դիմելու գործընթացը: Այսօր Վանաձորի ՍԾՏԲ-ն կարողանում է նկատելիորեն կրճատել այն աշխատանքը, որով պահանջվում էր համադրել ՀՀ ԱՍՆ-ի աշխատակազմի սոցիալական ապահովության պետական ծառայության (ՀՀ ՍԱՊԾ-ի) տեղեկատվությունը: Փոխադարձ տեղեկատվության կիրառումով են աշխատում Համալիր կենտրոնում գործող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները, իսկ 2005 թ.-ից աշխատանքները մեծապես կանոնակարգվում են սոցիալական ապահովության քարտերի համակարգի շնորհիվ:

259. Վանաձորի սոցիալական համալիր կենտրոնի օրինակը մեծապես կօգնի մարզի մյուս տարածաշրջաններում ևս նմանատիպ Համալիր կենտրոններ ստեղծելու աշխատանքներում, որոնց լիարժեքորեն կօժանդակեն մարզի բնակչության սոցիալական իրական նկարագրի ուսումնասիրության և հասցեականության գործընթացի ապահովմանը:

260. Սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացումը նախատեսում է մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների (պետական, հասարակական, միջազգային) և նրանց կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հրատարակում և տարածում բնակչության լայն շերտերի մեջ:

261. Սոցիալական ծառայություններ մատուցող կադրերի շարունակական վերապատրաստումը մասնավորապես կարևորում է սոցիալական ծառայությունների մասնագետների կարիքների գնահատման հմտությունների ուսուցանումը, դոնորներ, հովանավորներ որոնելու հմտությունների զարգացումը, հաշմանդամներին, ծերերին խնամելու, այդ թվում տան պայմաններում խնամք կազմակերպելու համար խնամողների վերապատրաստումը:

262. Մարզի ՍԾՄՏՄ-ների աշխատանքների բարելավմանն են միտված`

. ՍԾՄՏՄ-ների նյութատեխնիկական պայմանների բարելավումը.

. սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավումը, որտեղ

կարևորվում է` ՍԾՄՏՄ-ների, ՏԻՄ-երի և ՀԿ-ների միջև

տեղեկատվության փոխանակման, մարզի մակարդակով իրականացվող

սոցիալական ծրագրերի համակարգման մեխանիզմների մշակումը և

ներդրումը,

. պետական և ոչ պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի

խմբերի կարիքների գնահատման միջոցառումների կանոնավոր

իրականացումը.

. մասնագետ կադրերի վերապատրաստումը,

. կամավորական շարժման (կենտրոնի) զարգացումը:

 

Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն

 

263. Հանրապետությունում շուկայական տնտեսավարման նոր հարաբերությունները հանգեցրին բնակչության գերակշիռ մասի կենսամակարդակի կտրուկ անկմանը: ՀՀ կառավարությունը այս բնագավառը դիտեց առաջնային և ձեռնամուխ եղավ դրա առողջացման գործընթացին: Օգնության բաշխման «Փարոս» համակարգում ներառվեց բնակչության գրեթե 95 տոկոսը (ընտանիքների վերաբերյալ կամավոր և փոխադարձ վստահության տեղեկատվության հավաքման ճանապարհով), որը նկատելիորեն նվազեց 1999 թ. (ընտանեկան նպաստի ներդրում` ֆինանսական աջակցության միջոցով) և հետագա տարիներին, երբ գործի դրվեցին աղքատությունը գնահատող տարբեր չափորոշիչներ: Բնակչության մի ստվար մասն էլ ներգրավվեց վարձատրվող հասարակական աշխատանքներում «Սնունդ` աշխատանքի դիմաց» և «Նպաստ` աշխատանքի դիմաց» (հետագայում` վարձատրվող հասարակական աշխատանքներ) ծրագրերում: Ապա 2003 թ. ամփոփվեց սահմանված աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների միջև համամասնությունների ձևավորման, ընտանիքի տնտեսական, սոցիալական պաշտպանության կազմակերպմանն ուղղված աշխատանքների նախնական փուլը և 2004 թ.-ից ըստ «Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի» աշխատանքները ընթացան առավել նպատակաուղղված: Մասնավորապես արդյունավետ և ֆինանսավորման տեսանկյունից առավել հուսալի միասնական համակարգ ձևավորվեց սոցիալական ապահովագրության համակարգի պետականորեն կարգավորման, կենսաթոշակային, գործազրկության, արտադրությունում աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության, ժամանակավոր անաշխատունակության դեպքերի, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրություն համատեքստում: ՀՀ կառավարությունը իր 2004-2008 թթ. գործունեությունը մեծապես նպատակաուղղեց սոցիալական բնագավառի օրենսդրական բարեփոխումներին: Այդ աշխատանքներին մեծապես նպաստեց սոցիալական ապահովության քարտերի կիրառման գործընթացը: 2008 թ.-ից ՀՀ կառավարությունը «Կայուն զարգացման ծրագրում» համալիր վերլուծության արդյունքում փաստեց, որ պետությունը նպատակադրում է ավելացնել բնագավառին ուղղվող պետական ծախսերը:

264. Սոցիալական մոնիտորինգի համակարգի ներդրումով, ընտանեկան նպաստի համակարգի հասցեականության մեծացմամբ և նպաստի միջին չափի բարձրացմամբ, մանկատան շրջանավարտներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերով, ընտանիքին ուղղված և երեխաների իրավունքների պաշտպանության միջոցառումներով, ինչպես նաև կենսաթոշակների աստիճանական բարձրացումով առավել նպատակային և կայուն հեռանկար կարող է ապահովվել սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության բնագավառի բարեփոխման համար:

265. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն ոլորտի հիմնական նպատակն է նպաստել հանրապետության բնակչության աղքատության նվազեցմանն ու հաղթահարմանը, մեծացնել ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը ծրագրերի հասցեականության մեծացման և նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:

266. Սոցիալական աջակցության ծրագրերը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված նպաստներն են, և ՀՀ մարզերում իրականացվում են «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով այդ ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված են և ներկայումս երկրում իրականացվում են հետևյալ նպաստների նշանակման և վճարման աշխատանքները.

ա) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության,

բ) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ,

գ) երեխայի ծննդյան միանվագ նպաստ,

դ) զոհված` ՀՀ ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված

անձանց ընտանիքի նպաստ:

267. Որպես աղքատության հաղթահարման կարևորագույն գործիք առանձնահատուկ դեր և նշանակություն ունի ՀՀ կառավարության կողմից սահմանված ընտանեկան նպաստը: Գրեթե պահպանելով նպաստառու ընտանիքների թվաքանակը վերջին հինգ տարիների ընթացքում ընտանեկան նպաստի չափը աստիճանաբար ավելացվել է:

268. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության բնագավառի հիմնական գերակայություններն են`

. բնակչության աշխատանքի իրավունքի պաշտպանությունը,

. բնակչության զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը,

. պետական կենսաթոշակային ապահովությունը,

. սոցիալական աջակցության տրամադրումը,

. ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությունը,

. հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանությունը:

Այս առումով կարևորվում են հետևյալ միջոցառումները.

. բնագավառի օրենսդրության կատարելագործման ու դրա իրականացման

ապահովումը,

. սոցիալական ապահովության քարտերի համակարգի արդյունավետ կիրառումը

. սոցիալական մոնիտորինգի համակարգի ներդրումը

. ընտանեկան նպաստի համակարգի հասցեականության մեծացումը և նպաստի միջին

չափի բարձրացումը,

. մանկատան շրջանավարտներին ցուցաբերվող պետական աջակցությունը

. ընտանիքին և երեխաների իրավունքների պաշտպանության ուղղված

միջոցառումները

. կենսաթոշակների աստիճանական բարձրացումը, առավել նպատակային և կայուն

հեռանկար կարող է ապահովվել սոցիալական ապահովության և սոցիալական

ապահովագրության բնագավառի բարեփոխման համար:

269. Տարաբնույթ է բնագավառի գործունեությունը, որում կենտրոնացվածը թերևս պետության կողմից երաշխավորված ընտանեկան նպաստն է:

270. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են ցուցանիշներ ու չափորոշիչներ, որոնց կշիռը որոշվում է տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ամենամյա հետազոտությունների տվյալների հիման վրա: Յուրաքանչյուր տարի այդ հետազոտությունների արդյունքների օգտագործմամբ ամբողջ հանրապետության համար վերանայվում է ընտանիքների անապահովության գնահատման կարգը, ինչպես նաև սահմանվում են նպաստի բազային չափը, երեխաների համար տրվող հավելման և միանվագ դրամական օգնության չափերը:

271. Համալիր վերլուծություն կատարելու համար նպատակահարմար է Լոռու մարզի տվյալները վերլուծել ՀՀ-ի մյուս մարզերի հետ մեկ ամբողջությունում (աղյուսակ 5.4.1.2.): Լոռու մարզը Երևանից և Շիրակի մարզից հետո ամենաշատ նպաստառուներ ունեցողն է, որը փաստվել է վերջին հինգ տարիների վերլուծության արդյունքում: Եթե համադրենք տվյալները, ապա 2003 թ.-ի համեմատությամբ 2007 թ. նպաստառուների թիվը կրճատվել է գրեթե 24 տոկոսով, այսինքն այնքան, որքան հանրապետական միջին ցուցանիշն է:

 

Նպաստառու ընտանիքների քանակը (2003-2007 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.2.

.____________________________________________________.

|Մարզեր      |Նպաստառու ընտանիքների քանակը           |

|            |_______________________________________|

|            |2003 թ.|2004 թ.|2005 թ.|2006 թ.|2007 թ.|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|ք. Երևան    |  43002|  39296|  33005|  27542|  26043|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Արագածոտն   |   6635|   7176|   6945|   6406|   6575|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Արարատ      |  11533|  10665|   8616|   8799|   8429|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Արմավիր     |   6947|   6749|   6465|   5761|   6217|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Գեղարքունիք |  14238|  13489|  12111|  13375|  14910|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Լոռի        |  31492|  30323|  24072|  24706|  24031|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Կոտայք      |  11959|  11227|   9888|   9573|   9889|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Շիրակ       |  31136|  30661|  28147|  27136|  25321|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Սյունիք     |   9412|   7898|   6981|   5949|   5700|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Վայոց Ձոր   |   3584|   2993|   3121|   2570|   2703|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Տավուշ      |   9394|  10525|   7375|   7853|   7099|

|____________|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը` ՀՀ| 179332| 171002| 146726| 139670| 136917|

.____________________________________________________.

 

272. Թե ինչպիսի ազդեցություն կարող է թողնել ընտանեկան նպաստը աղքատության մակարդակի վրա ներկայացված է ստորև (վերլուծական տվյալները ներկայացված են ըստ մարզերի):

 

Հայաստան. Ընտանեկան նպաստի ներգործությունն աղքատության մակարդակի

վրա ըստ մարզերի (%-ներով), 2007 թ.

 

Աղյուսակ 5.4.1.3.

._____________________________________________________________________.

|Մարզեր      |Հետտրանսֆերտային    |Նախքան ընտանեկան      |Ընտանեկան   |

|            |մակարդակ (վճարվել   |նպաստի (ԸՆ) վճարումը  |նպաստի      |

|            |են կենսաթոշակները   |(նախա-ԸՆ,             |չվճարման    |

|            |և  սոցիալական       |հետկենսաթոշակային և   |ազդեցությու-|

|            |աջակցությունը)      |այլ սոց. աջակցություն)|նը (անգամ)  |

|            |____________________|______________________|____________|

|            |Ծայրահեղ |Աղքատութ- |Ծայրահեղ   |Աղքատութ- |Ծայրա-|Աղքա-|

|            |աղքատութ-|յան       |աղքատության|յան       |հեղ   |տութ-|

|            |յան      |մակարդակ  |մակարդակ   |մակարդակ  |աղքա- |յան  |

|            |մակարդակ |          |           |          |տութ- |մակար|

|            |         |          |           |          |յան   |դակ  |

|            |         |          |           |          |մակար-|     |

|            |         |          |           |          |դակ   |     |

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|ք. Երևան    |3.2 (0.7)|20.0 (1.4)|  4.1 (0.9)|20.0 (1.7)|   1.3| 1.00|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Արագածոտն   |3.0 (1.2)|22.2 (2.9)|  5.8 (1.9)|22.6 (4.5)|   1.9| 1.02|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Արարատ      |3.5 (0.9)|25.5 (2.6)|  5.8 (1.4)|25.8 (2.4)|   1.1| 1.01|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Արմավիր     |3.8 (1.2)|30.7 (2.7)|  6.2 (1.7)|31.2 (4.5)|   1.6| 1.02|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Գեղարքունիք |2.5 (0.6)|29.6 (3.0)|  7.1 (1.9)|34.2 (4.1)|   2.8| 1.16|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Լոռի        |3.6 (1.0)|26.8 (2.3)| 12.7 (2.0)|30.6 (2.8)|   3.5| 1.14|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Կոտայք      |6.1 (1.2)|30.0 (2.3)|  8.5 (1.5)|31.1 (2.5)|   1.4| 1.04|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Շիրակ       |6.0 (1.3)|32.1 (2.5)| 11.6 (2.0)|35.1 (3.5)|   1.9| 1.09|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Սյունիք     |3.7 (1.2)|24.0 (3.0)|  5.5 (1.5)|25.3 (5.5)|   1.5| 1.05|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Վայոց Ձոր   |2.3 (0.7)|13.7 (2.3)|  3.4 (1.5)|13.9 (3.7)|   1.5| 1.01|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Տավուշ      |3.3 (1.2)|21.6 (2.5)|  6.7 (1.6)|23.5 (3.5)|   2.0| 1.09|

|____________|_________|__________|___________|__________|______|_____|

|Ընդամենը` ՀՀ|3.8 (0.4)|25.0 (0.7)|  6.7 (0.5)|26.3 (1.0)|   1.8| 1.05|

._____________________________________________________________________.

 

273. Լոռու մարզում նախքան ընտանեկան նպաստի վճարումը առկա է 12.7% ծայրահեղ աղքատության և 30.6%` աղքատության մակարդակ: Առաջին ցուցանիշով Լոռու մարզը առաջինն է Հայաստանում, իսկ երկրորդով` 4.6 տոկոսային միավորով բարձր է հանրապետական միջինից: Աղքատության ցուցանիշները կտրուկ իջնում են հետտրանսֆերտային մակարդակում, այսինքն ընտանեկան նպաստը անմիջական ազդեցություն են թողնում աղքատության մակարդակի վրա: Լոռու մարզում ընտանեկան նպաստի չվճարման հետևանքով աղքատությունը ամենաբարձրն է (3.5 անգամ շատ) և գրեթե կրկնակի գերազանցում է հանրապետական միջին ցուցանիշը (1.8 անգամ): Երկրորդ ցուցանիշն ունի Գեղարքունիքի մարզը` 2.8, իսկ մյուս մարզերի ցուցանիշները հավասար կամ ցածր են 2.0-ից:

274. 2008 թ. ընթացքում ընտանեկան նպաստի համակարգում յուրաքանչյուր ամիս ընդգրկվել են միջին հաշվով 20.840 նպաստառու ընտանիքներ և միջին հաշվով 1.976 հրատապ օգնություն ստացող ընտանիքներ:

 

Աղյուսակ 5.4.1.4.

 

Լոռու մարզում ՍԾՄՏՄ-ների կողմից վճարված գումարները (ներառյալ`

պետական նպաստները և միանվագ դրամական օգնությունները)` ըստ

տարածաշրջանների (2003-2008 թթ.)

 

(հազար դրամ)

._________________________________________________________________________.

|       |Վանաձոր    |Սպիտակ     |Ստեփանա- |Թումանյան|Տաշիր    |ԼՈՌՈՒ      |

|       |(Գուգարք)  |           |վան      |         |         |ՄԱՐԶ       |

|_______|___________|___________|_________|_________|_________|___________|

|2003 թ.|  955,099.5|  584,180.5|355,180.5|184,274.5| 88,288.5|2,167,023.5|

|_______|___________|___________|_________|_________|_________|___________|

|2004 թ.|1,172,505.0|  772,777.5|452,336.0|232,056.0|117,630.5|2,747,305.0|

|_______|___________|___________|_________|_________|_________|___________|

|2005 թ.|1,327,626.5|  998,361.0|548,606.5|295,715.0|154,953.5|3,325,262.5|

|_______|___________|___________|_________|_________|_________|___________|

|2006 թ.|1,645,141.5|1,227,596.9|704,134.9|389,794.1|217,963.2|4,184,630.6|

|_______|___________|___________|_________|_________|_________|___________|

|2007 թ.|1,663,093.2|1,310,703.3|803,579.8|392,990.6|234,815.2|4,407,037.1|

|_______|___________|___________|_________|_________|_________|___________|

|2008 թ.|1,825,338.0|1,303,394.0|892,096.0|409,882.5|289,628.5|4,720,339.0|

|_______|___________|___________|_________|_________|_________|___________|

|%-ը    |       38.7|       27.6|     18.9|      8.7|      6.1|        100|

|(ընդհա-|           |           |         |         |         |           |

|նուր   |           |           |         |         |         |           |

|գումա- |           |           |         |         |         |           |

|րից)   |           |           |         |         |         |           |

._________________________________________________________________________.

 

275. Վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե յուրաքանչյուր չորրորդ նպաստառուն Վանաձորի (ներառյալ` Գուգարքը) տարածաշրջանից է: 2003-2008 թթ. վերլուծությամբ փաստվում է, որ աստիճանական և կայուն նվազում (5.4 տոկոսային նիշ) է արձանագրվել Վանաձորի, իսկ աստիճանական աճ` Տաշիրում (2.0 տոկոսային նիշ): Բնակչության համամասնությամբ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների հարաբերակցությունը մեծ է Սպիտակի և Ստեփանավանի և նվազ` Թումանյանի տարածաշրջանում: Ասվածը առավել ցայտուն հիմնավորելու համար կարելի է որոշակի հարաբերել նաև բնակչության թիվը` ըստ տարածաշրջանների (աղյուսակ 5): Բնակչության թվաքանակի վերլուծությամբ փաստվում է, որ 100 բնակչից 47-ը Վանաձորի կամ Գուգարքի տարածաշրջանի բնակիչ է, 9-ը` Տաշիրի, 15-ը` Սպիտակի, 12-ը` Ստեփանավանի, 17` Թումանյանի տարածաշրջաններից են:

 

Լոռու մարզում բնակչության բաշխվածությունը` ըստ տարածաշրջանների

 

Աղյուսակ 5.4.1.5.

.____________________________________________________________________.

|                |Վանաձոր  |Սպիտակ |Ստեփանավան|Թումանյան|Տաշիր|ԼՈՌՈՒ |

|                |(ներառյալ|       |          |         |     |ՄԱՐԶ  |

|                |Գուգարքը)|       |          |         |     |      |

|________________|_________|_______|__________|_________|_____|______|

|Բնակչության թիվը|   132541|  43057|     32157|    47998|25045|280798|

|________________|_________|_______|__________|_________|_____|______|

|Տոկոսային       |     47.2|   15.3|      11.5|     17.1|  8.9|   100|

|ցուցանիշը       |         |       |          |         |     |      |

|(ընդհանուր թվից)|         |       |          |         |     |      |

.____________________________________________________________________.

 

276. Վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռևս «աղետի գոտի» հասկացությունը իր ազդեցությունն ունի Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում: Եթե վերլուծություն կատարենք նախորդ տարիների տվյալներով, ապա կունենանք հետևյալ պատկերը.

 

Գծապատկեր 5.4.1.2.

 

---------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

277. 2004 թ. ՀՀ պետական բյուջեում ընտանեկան նպաստների համար նախատեսված միջոցներին զուգահեռ, տարբերակվեց նաև ընտանեկան նպաստի չափը` այն պայմանավորելով ընտանիքի անապահովության միավորով: ՀՀ ԱՎԾ-ի իրականացրած տնային տնտեսությունների բյուջեների հետազոտության տվյալներով այս միջոցառումների արդյունքում բարձրացել է ծրագրի հասցեականությունը: Միաժամանակ այդ հետազոտության արդյունքներով երեխաները մնում են աղքատության տեսակետից ամենախոցելի խումբը և որպես առավել խոցելի խումբ առանձնանում են բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում ապրող, նաև բազմազավակ (չորս և ավելի մինչև 18 տարին չլրացած անդամ ունեցող) ընտանիքները: «Պետական նպաստների մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներով կանոնակարգվող ընտանեկան նպաստի համակարգը շրջադարձային ուղղություն վերցրեց դեպի երեխաները:

278. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համալիր վերլուծություն կատարելու համար նպատակահարմար է դիտարկել 2003-2007 թթ. հանրապետական ցուցանիշները և նպաստառու ընտանիքների համեմատությամբ հարաբերակցությունը (աղյուսակ 5.4.1.6):

 

Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած անձանց թիվը

(2003-2007 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.6.

.___________________________________________________________.

|Ցուցանիշներ        |2003 թ.|2004 թ.|2005 թ.|2006 թ.|2007 թ.|

|___________________|_______|_______|_______|_______|_______|

|Ծնունդներ          |  35793|  37520|  37499|  37639|  40142|

|___________________|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստառուներ       |  28884|  30283|  25237|  29201|  38801|

|(ընտանիքներ)       |       |       |       |       |       |

|___________________|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստառուների      |   80.7|   80.7|   67.3|   77.6|   96.6|

|թիվ/ծնվածներ       |       |       |       |       |       |

|հարաբերակցություն %|       |       |       |       |       |

.___________________________________________________________.

 

279. Վերջին տարիներին ուշադրության կենտրոնում են հայտնվել երեխաները, որոնցից շատերի ընտանիքները չեն ընդգրկված ընտանեկան նպաստի համակարգում և, փաստորեն, դեռևս լիարժեք չի ապահովվում հատկապես դեռահասների սոցիալական պաշտպանվածությունը: Տարեցտարի ավելացվեցին ընտանեկան նպաստների չափերը և ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումները: Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող 35.000 դրամ նպաստը և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի 3.000 դրամ նպաստը 2009 թ. դարձան համապատասխանաբար` 50.000 դրամ և 18.000 դրամ: Իսկ 2005 թ.-ից սահմանվեցին նպաստի իրավունք ունեցող ընտանիքում միանվագ դրամական օգնություններ` երեխայի ծննդյան կապակցությամբ (2009 թ.` ծննդյան նպաստի նույն չափով` 50.000 դրամ) և ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում (2009 թ.` 25.000 դրամ) տրվող միանվագ դրամական օգնություն, իսկ 2006 թ.-ից` ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50.000 հազար դրամ (եթե այդ անդամը կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ չէ):

280. Վերջին տարիներին պետական աջակցություն են ստանում նաև ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար, որը տարեցտարի ավելանում է. 2007 թ.` 200.000 դրամ, 2008 թ.` 300.000 դրամ, 2009 թ.` 430.000 դրամ:

281. Ստորև ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն Լոռու մարզի 2009 թ. հունվար-հունիս ամիսներին պետական նպաստների և ավանդի փոխհատուցման վերաբերյալ` ըստ գործակալությունների:

 

Աղյուսակ

._____________________________________________________________________.

|Լոռու մարզի|Ընտանեկան  |Երեխայի  |Մինչև  2    |Զոհված` ՀՀ  |Ավանդների|

|ՍԾՏՏՄ-ներ  |նպաստի և   |ծննդյան  |տարեկան     |ազգային     |փոխհատուց|

|           |միանվագ    |միանվագ  |երեխայի     |հերոսի կամ  |ման      |

|           |դրամական   |նպաստի   |խնամքի      |մարտական խաչ|վճարման  |

|           |օգնության  |վճարման  |նպաստի      |շքանշանով   |ցուցակնե-|

|           |վճարման    |ցուցակ-  |վճարման     |պարգևատրված |րում     |

|           |ցուցակնե-  |ներում   |ցուցակներում|անձի նպաստի |ընդգրկված|

|           |րում       |ընդգրկված|ընդգրկված   |իրավունք    |անձանց   |

|           |ընդգրկված  |անձանց   |անձանց թիվը |ունեցող     |թիվը     |

|           |ընտանիքների|թիվը     |            |անձանց թիվը |         |

|           |թիվը       |         |            |            |         |

|___________|___________|_________|____________|____________|_________|

|Վանաձոր    |       8081|      135|         399|           1|       66|

|___________|___________|_________|____________|____________|_________|

|Սպիտակ     |       5298|       22|          57|           0|        9|

|___________|___________|_________|____________|____________|_________|

|Ստեփանավան |       5393|       21|          40|           0|       18|

|___________|___________|_________|____________|____________|_________|

|Թումանյան  |       1571|       35|          91|           0|       10|

|___________|___________|_________|____________|____________|_________|

|Տաշիր      |       1227|       20|          28|           0|        6|

|___________|___________|_________|____________|____________|_________|

|Ընդամենը   |      21570|      233|         615|           1|      109|

._____________________________________________________________________.

 

Բնագավառը պարբերաբար պետք է գտնվի մոնիտորինգի և գնահատման փուլերում, որպեսզի կատարված աշխատանքները նկատելի և ազդեցիկ լինեն:

282. «Կայուն զարգացման ծրագրի» ծախսային ծրագրով ընտանեկան նպաստի համակարգում աճ է նախատեսված: Ստորև բերվում է 2009-2015 թթ. ընտանեկան նպաստների համեմատական պատկերը նվազագույն և միջին աշխատավարձերի նկատմամբ:

 

Ընտանեկան նպաստների հարաբերակցությունը նվազագույն և միջին

աշխատավարձերի նկատմամբ 2009-2015 թթ.

 

Աղյուսակ 5.4.1.7.

._________________________________________________________________.

|Ցուցանիշներ              |2009 թ.|2010 թ.|2011 թ.|2012 թ.|2015 թ.|

|_________________________|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստի միջին ամսական     |   5914|   6674|   7390|   8480|  11321|

|մեծությունը մեկ շնչի     |       |       |       |       |       |

|հաշվով, դրամ             |       |       |       |       |       |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|

|Նվազագույն ամսական       |  30000|  37370|  41560|  45400|  57300|

|աշխատավարձ, դրամ         |       |       |       |       |       |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|

|Միջին ամսական աշխատավարձ,| 103313| 115665| 128692| 139792| 176338|

|դրամ                     |       |       |       |       |       |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|

|Մեկ շնչի հաշվով նպաստ    |   19.7|   17.9|   17.8|   18.7|   19.8|

|/նվազագույն աշխատավարձ   |       |       |       |       |       |

|հարաբերակցություն, %     |       |       |       |       |       |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|

|Մեկ շնչի հաշվով նպաստ    |    5.7|    5.8|    5.7|    6.1|    6.4|

|/միջին աշխատավարձ        |       |       |       |       |       |

|հարաբերակցություն, %     |       |       |       |       |       |

._________________________________________________________________.

 

283. Հիմք ընդունելով 2008 թ տվյալները 2009-2015 թթ. համար կատարվել են կանխատեսումներ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի չափի վերաբերյալ (Աղյուսակ 5.4.1.8):

 

Կանխատեսումներ 2009-2015 թթ. երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ

նպաստի չափի վերաբերյալ (2008 թ. տվյալների հիման վրա)

 

Աղյուսակ 5.4.1.8.

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ              |2009 թ.|2010 թ.|2011 թ.|2012 թ.  |2015 թ.  |

|_________________________|_______|_______|_______|_________|_________|

|Առաջին և  երկրորդ երեխայի| 50.000| 56.000| 58.000|   64.000|   81.000|

|ծննդյան միանվագ նպաստի   |       |       |       |         |         |

|մեծությունը, դրամ        |       |       |       |         |         |

|_________________________|_______|_______|_______|_________|_________|

|Նվազագույն սպառողական    | 38.500| 39.977| 41.325|   42.566|   46.509|

|զամբյուղ, ամսական, դրամ  |       |       |       |         |         |

|_________________________|_______|_______|_______|_________|_________|

|Նպաստի չափ/նվազագույն    |  129.9|  140.1|  140.4|    150.4|    174.2|

|սպառողական զամբյուղի     |       |       |       |         |         |

|հարաբերակցություն, %     |       |       |       |         |         |

|_________________________|_______|_______|_______|_________|_________|

|Երրորդ և  հաջորդ երեխայի |430.000|480.000|496.000|1.000.000|1.000.000|

|ծննդյան միանվագ նպաստի   |       |       |       |         |         |

|մեծությունը, դրամ        |       |       |       |         |         |

|_________________________|_______|_______|_______|_________|_________|

|Երեխայի ծննդյան միանվագ  |    4.1|    4.7|    5.1|      8.2|      9.1|

|նպաստի գծով պետական      |       |       |       |         |         |

|ծախսեր, մլրդ դրամ        |       |       |       |         |         |

._____________________________________________________________________.

 

284. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանել է, որ սոցիալական աշխատանքը դա մարդու անհատական սոցիալական խնդիրների լուծմանը նպատակաուղղված հոգեբանական և մանկավարժական մեթոդների ու եղանակների կիրառման համալիր մասնագիտական գործունեություն է: Սոցիալական աշխատանքի մասնագետների կրթական ուղղությամբ առաջիկայում կտարվի ուղղորդված քաղաքականություն: 2007-2008 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվեց սոցիալական աշխատանք իրականացնող անձանց վերապատրաստումը (երկու փուլով): Վերապատրաստման դասընթացներում ընդգրկվեցին նաև համայնքային աշխատողներ (քաղաքապետարանների մասնագետներ): ՀՀ կառավարությունը բնագավառը դիտեց առաջնային և նկատելի աշխատանքներ իրականացվեց այն բարելավելու ուղղությամբ:

285. 1988 թ. երկրաշարժից հետո շուրջ 20 տարի է, ինչ Լոռու մարզում տարաբնույթ օգնությունների հետ մեկտեղ աղքատ ու սակավ ապահովված ընտանիքներին որպես մարդասիրական օգնություն կամ բարեգործություն բնաիրային օգնության ծրագրեր են իրականացվում միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից: Բնաիրային օգնությունը տրամադրվում է նպատակային և հասցեական, որը նպատակ ունի մեղմելու սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական խնդիրները: Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների, գրենական պիտույքների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձևով:

286. Վերջին 10 տարիների ընթացքում բնաիրային օգնության տրամադրման մեջ իր զգալի դերն ու նշանակությունն է ունեցել մասնավորապես ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՄԱԿ-ի ՀՊԾ), որի նպատակն է սոցիալապես անապահով խավերի սննդապահովվածության խնդրի լուծումը: Այս խոշոր պարենային աջակցության ծրագրի յուրաքանչյուր փուլ նպաստել է մարզի սոցիալապես անապահով շուրջ 7330 ընտանիքների սննդապահովվածության խնդրի լուծմանը ողջ տարվա կտրվածքով:

287. Ինչպես երևում է ստորև ներկայացվող աղյուսակից իրականացված ծրագրերը վերջին տարիներին նվազել են, իսկ 2009 թ.-ից հետո արդեն ՄԱԿ-ի ՀՊԾ-ն նպատակ ունի ավարտել իր առաքելությունը ՀՀ-ում` հետևաբար և մարզում:

288. ՄԱԿ-ի ՀՊԾ-ի բաշխվածությունը ըստ տարիների ունի հետևյալ պատկերը.

 

Աղյուսակ

.____________________________________________________.

|Տարեթվեր|Իրականացված |Շահառու    |Մարզում բաշխված   |

|        |ծրագրի      |ընտանիքների|սննդամթերքի քանակը|

|        |փուլերի թիվը|թիվը       |(տ-ներով)         |

|________|____________|___________|__________________|

|  2006  |     5      |    7600   |        350       |

|________|____________|___________|__________________|

|  2007  |     2      |    7300   |        364       |

|________|____________|___________|__________________|

|  2008  |     2      |    7100   |        354       |

.____________________________________________________.

 

289. Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև ստեղծված համաշխարհային ճգնաժամային իրավիճակը, խիստ կարևոր է դառնում մարզում պետության ակտիվ օժանդակության անհրաժեշտությունը բնաիրային օգնության տրամադրման գործում` մեղմելու կարիքավոր ընտանիքների (որոնցից յուրաքանչյուրում կա առնվազն մեկ խոցելի սոցիալական խումբ ունեցող անդամ) նվազագույն սննդապահովման խնդիրը:

290. Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2006 թ. «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» NB 352-Ն որոշման շարունակվում են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման վճարման աշխատանքները: 2008 թ. Լոռու մարզում 1251 անձ ստացել է 212 մլն 824 հազար 916 դրամ ավանդի փոխհատուցում:

291. Վերջին տարիներին Լոռու մարզում «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի կողմից իրականացվել է բազմաբնակարան շենքերում բնակվող կարիքավոր ընտանիքների բնակարանների գազիֆիկացման, գազի վառարանների անվճար տեղադրման աշխատանքներ: Մարզի ՍԾՄՏՄ-ների կողմից նախապատրաստվել և հիմնադրամ է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 01.01.2008 թ. դրությամբ շահառու ճանաչված ընտանիքների փաստաթղթերը: Առ 01.01.2009 թ. գազիֆիկացվել և գազի վառարան է տեղադրվել Լոռու մարզի 911 ընտանիքներում: 2008 թ.-ից ծրագրում ընդգրկվել է նաև Սպիտակ քաղաքը (հարգված դիմումների նվազ քանակը պայմանավորված է կենտրոնացված ջեռուցում ունեցող բնակարանների տերերի մեծաթիվ լինելով):

292. Ամփոփ պատկերը հետևյալն է.

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության»

հիմնադրամի կողմից Լոռու մարզում իրականացված աշխատանքների մասին

 

Աղյուսակ 5.4.1.9.

.____________________________________________________________________.

|Աշխատանքի                 |Վանա|Ալավերդի, |Ստեփա-|Տաշիր|Սպիտակ|ԼՈՌՈՒ|

|բովանդակությունը          |ձոր |Թումանյան,|նավան |     |      |ՄԱՐԶ |

|                          |    |Ախթալա    |      |     |      |     |

|__________________________|____|__________|______|_____|______|_____|

|Տեղադրվել է վառարան,      | 704|       142|    52|   13|     -|  911|

|այդ թվում`                |____|__________|______|_____|______|_____|

|. նաև  բնակարանը          | 133|        88|     5|    2|     -|  228|

|  գազիֆիկացվել է          |    |          |      |     |      |     |

|____________________________________________________________________|

|2008 թ. դիմումների                                                  |

|քննարկումների ընթացքը`    ._________________________________________|

|. Հիմնադրամ դիմածների թիվը| 380|        74|    59|   12|   54 |  579|

|                          |____|__________|______|_____|______|_____|

|. Առ 01.01.2009 թ. հարգված| 256|        49|    45|    5|    3 |  358|

|  (ընթացիկ)               |    |          |      |     |      |     |

.____________________________________________________________________.

 

Կենսաթոշակային ապահովություն

 

293. Կենտրոնացված պլանային համակարգից շուկայական հարաբերություններին անցման հետևանք են արտադրական ծավալների անկումը և ցածր տեմպերով դրանց վերականգնումը, զբաղվածության մակարդակի կրճատումը, ստվերային տնտեսության առկայությունը ուղղակիորեն են նպաստում համակարգի վիճակի վատացմանը:

294. ՀՀ-ում կենսաթոշակային օրենսդրության միասնական քաղաքականության վերջնական նպատակներն են.

ա) կատարած ներդրումներին համապատասխան կենսաթոշակի նշանակումը,

բ) սոցիալական ապահովության ոլորտում լարվածության մեղմացումը:

295. Ներկայումս ընթացող աշխատանքները երկու ուղղություն են նախանշել` սերունդների համերաշխության սկզբունքով գործող կենսաթոշակային համակարգի շարունակական կատարելագործում և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում` կուտակային կենսաթոշակային ապահովագրության համակարգի ներդրում:

296. Ելնելով ՀՀ կառավարության «Կայուն զարգացման ծրագրի» պահանջներից հատկապես կարևորվում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման բազան մեծացնելուն ուղղված ներկայիս գործընթացը: Այս համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել ապահովագրվածների իրավունքների հստակ հաշվառում (յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի չափը, գործատուի և վարձու աշխատողի կողմից կատարված սոցիալական վճարների չափը, ապահովագրական ստաժի տևողությունը և այլն) և կենսաթոշակ նշանակել` անհատական հաշվում պահպանվող անհատական հաշվառման տվյալների հիման վրա, ելնելով կենսաթոշակային օրենսդրությունից: Քաղաքացիների անձնական ապահովագրական հաշիվների ներդրման միջոցով ապահովում է կենսաթոշակների նշանակման ապահովագրական սկզբունքների իրականացումը, ապահովագրական բյուջեի հաշվեկշռվածությունը, կարգավորվում է ապահովագրական վճարների հավաքագրման բազայի ընդլայնման հիմնահարցերը, կատարելագործվել է կենսաթոշակների նշանակման գործընթացը, միաժամանակ բացառելով ապահովագրողի և ապահովագրվածի միջամտությունը կենսաթոշակի չափի հաշվարկմանը:

297. Աստիճանաբար որպես կենսաթոշակների հաշվարկման սկզբունք ամրագրվում է աշխատանքային տարիքից կախված տարիքային կենսաթոշակների տարբերակումը, որը «Կայուն զարգացման ծրագրով» նախատեսված պահանջներից է` որքան շատ աշխատանքային ստաժ, այնքան ավելի բարձր կենսաթոշակ: Ծրագրի վերլուծականը փաստում է, որ 2002-2006 թթ. տնտեսական աճի արդյունքներից թերևս ամենաքիչը օգտվել են կենսաթոշակառուները: Կենսաթոշակների բացարձակ ավելացումները, որոնք հիմնականում համընկել են ՀՀ կառավարության ռազմավարությանը, զգալիորեն հետ են մնացել հանրապետությունում միջին աշխատավարձի աճի տեմպերից, որոնք իրենց հերթին զգալիորեն գերազանցել են կանխատեսումները:

298. 2005 թ. ապրիլին կենսաթոշակի չափը (համեմատությունը կատարվում է 20 տարվա ապահովագրական ստաժի դեպքում) կազմեց 6.560 դրամ, 2006 թ. հունվարին` 7.130 դրամ, 2007 թ. հունվարին` 7.930 դրամ, 2008 թ. հունվարին` 13.120 դրամ, 2009 թ. հունվարին` 15.200 դրամ: Փաստում ենք, որ նշված տարիներին աստիճանաբար աճել է կենսաթոշակի հիմնական չափը` կրկնապատկվելով 4000 դրամից դառնալով 8000 դրամ, իսկ ապահովագրական ստաժի արժեքը գրեթե եռապատկվելով 160 դրամից` 450 դրամ:

299. Փաստելով նույնատիպ տեղեկատվությունը վիճակագրական տվյալներով կունենանք հետևյալ պատկերը (աղյուսակ 5.4.1.10):

 

Հայաստան. Կենսաթոշակառուների թվաքանակը և միջին կենսաթոշակի չափն

ըստ տարիների և կենսաթոշակի տեսակների

 

Աղյուսակ 5.4.1.10.

.__________________________________________________________________.

|Կենսաթոշակի տեսակը|Կենսաթոշակառուների թիվը|Միջին կենսաթոշակի չափը,|

|                  |                       |դրամ                   |

|                  |_______________________|_______________________|

|                  |2006 թ.|2007 թ.|2008 թ.|2006 թ.|2007 թ.|2008 թ.|

|__________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ապահովագրական     | 479791| 473612| 469107|  10196|  11380|  13380|

|__________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Սոցիալական        |  44858|  46233|  47140|   4669|   5495|   5455|

|__________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Զինծառայության հետ|  15575|  13889|  12009|  10009|  10756|  10675|

|կապված            |       |       |       |       |       |       |

|__________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը`         | 533288| 527496| 522662|   9805|  10912|  12746|

|կենսաթոշակառուներ |       |       |       |       |       |       |

|(ապահովագրական,   |       |       |       |       |       |       |

|սոցիալական, զին.) |       |       |       |       |       |       |

.__________________________________________________________________.

 

Զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը և նրանց

նշանակված կենսաթոշակի միջին չափը 2007 թվականին

 

Աղյուսակ 5.4.1.11.

._______________________________________________.

|Կենսաթոշակի տեսակը        |Ընդամենը|Կենսաթոշակի|

|                          |        |միջին չափը,|

|                          |        |դրամ       |

|__________________________|________|___________|

|Զինծառայության հետ կապված |   12009|      10675|

|կենսաթոշակառուներ         |        |           |

|__________________________|________|___________|

|այդ թվում` Հայրենական     |    5069|      16003|

|պատերազմի հաշմանդամներ և  |        |           |

|նրանց հավասարեցված անձինք |        |           |

|__________________________|________|___________|

|Զոհված զինծառայողի ընտանիք|    5606|       6006|

|(կերակրողին կորցրած)      |        |           |

._______________________________________________.

 

300. Համալիր վերլուծություն կատարելու համար նպատակահարմար է Լոռու մարզի տվյալները վերլուծել ՀՀ-ի մյուս մարզերի հետ մեկ ամբողջությունում (աղյուսակ 5.4.1.12.): Լոռու մարզը Երևանից հետո ամենաշատ կենսաթոշակառուներ ունեցողն է և նման պատկերը փաստվել է վերջին երեք տարիների վերլուծության արդյունքում: Դիտելով կենսաթոշակառուների թիվը բնակչության ամբողջ թվաքանակի հետ համեմատության արդյունքում խոցելի բնակչության համատեքստում, ապա կարելի է փաստել, որ 1000 բնակչին ընկնող հաշվարկով Լոռու մարզը` 189.2 զիջում է միայն հարևան Տավուշի մարզին` 194.0:

 

Կենսաթոշակառուների թվաքանակը` ըստ մարզերի (2005-2007 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.12.

.____________________________________________________________.

|Մարզերը     |2005 թ.        |2006 թ.        |2007 թ.        |

|            |_______________|_______________|_______________|

|            |Ընդամենը|1000  |Ընդամենը|1000  |Ընդամենը|1000  |

|            |        |բնակչի|        |բնակչի|        |բնակչի|

|            |        |հաշվով|        |հաշվով|        |հաշվով|

|____________|________|______|________|______|________|______|

|ք. Երևան    |  179214| 165.7|  178049| 161.2|  177274| 160.2|

|____________|________|______|________|______|________|______|

|Արագածոտն   |   22876| 164.2|   22743| 162.8|   22544| 160.8|

|____________|________|______|________|______|________|______|

|Արարատ      |   42342| 154.6|   42005| 152.9|   41796| 151.5|

|____________|________|______|________|______|________|______|

|Արմավիր     |   40243| 144.4|   39698| 141.9|   39353| 140.1|

|____________|________|______|________|______|________|______|

|Գեղարքունիք |   38237| 159.9|   37701| 157.4|   37300| 155.5|

|____________|________|______|________|______|________|______|

|Լոռի        |   55218| 194.7|   54258| 191.7|   53401| 189.2|

|____________|________|______|________|______|________|______|

|Կոտայք      |   39838| 145.0|   39538| 143.5|   39041| 140.9|

|____________|________|______|________|______|________|______|

|Շիրակ       |   50646| 179.9|   49977| 177.6|   49525| 176.2|

|____________|________|______|________|______|________|______|

|Սյունիք     |   26696| 174.5|   26303| 172.0|   25916| 169.6|

|____________|________|______|________|______|________|______|

|Վայոց Ձոր   |   10851| 194.5|   10665| 191.1|   10478| 187.8|

|____________|________|______|________|______|________|______|

|Տավուշ      |   27127| 201.7|   26559| 197.8|   26034| 194.0|

|____________|________|______|________|______|________|______|

|Ընդամենը` ՀՀ|  533288| 165.7|  527496| 163.8|  522662| 162.0|

.____________________________________________________________.

 

301. Համաձայն «Կայուն զարգացման ծրագրի» հիմնադրույթների ժողովրդագրական կանխատեսումները երկարաժամկետ հեռանկարում հետզհետե ավելի զգալի է դառնալու կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության առումով բնակչության անբարենպաստ կառուցվածքի` բնակչության «ծերացման» ազդեցությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կենսաթոշակային համակարգի պարամետրիկ բարեփոխումները և կուտակային համակարգի ներդրումը կարող են զգալիորեն մեղմել բնակչության ծերացման հետևանքով ուժգնացող ֆիսկալ ճնշումները:

302. Լոռու մարզում 01.01-2009 թ. դրությամբ բնակվում են.

. 52.997 կենսաթոշակառուներ, որոնցից`

. 14.725 հաշմանդամ են (այդ թվում` 752 մանկուց հաշմանդամ),

. 3.200 ծնողազուրկ երեխաներ, որոնցից` 77 երկծնողազուրկ:

303. Լոռու մարզի կենսաթոշակառուների, հաշմանդամների և մանկուց հաշմանդամների համեմատական տվյալներ` 2000-2008 թթ. համար ունի հետևյալ պատկերը`

 

Գծապատկեր 5.4.1.3.

 

-------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

304. Վերլուծությունը փաստում է, որ տարեցտարի նվազում են կենսաթոշակառուների, ծնողազուրկ երեխաների թիվը, որոնց պատճառ կարող են լինել կենսաթոշակային տարիքային ցենզի բարձրացումը, կենսաթոշակի անցման պայմանների խստացումը և այլն: Իսկ մանկուց հաշմանդամ երեխաների թվաքանակում 2003 թ. կտրուկ ավելացումը բացատրվում է տարիքային ցենզի բարձրացմամբ (եթե նախկինում մանկուց հաշմանդամ էր համարվում մինչև 16 տարեկան երեխան, ապա բարեփոխումների արդյունքում, անսալով հասարակական կարծիքին իրավացիորեն այն սահմանվեց 18 տարեկանը):

305. Կենսաթոշակային ապահովության տարածաշրջանային կենտրոններից հավաքագրված տվյալների հիման վրա ստորև ներկայացվում է տեղեկատվություն 2005-2008 թթ. կենսաթոշակ ստացողների վերաբերյալ` ըստ տարածաշրջանների:

 

Լոռու մարզի կենսաթոշակառուների, հաշմանդամների, մանկուց

հաշմանդամների, զինհաշմանդամների, ՀՊՀ և նրանց հավասարեցված անձանց,

զոհված զինծառայողի (կերակրողին կորցրածի) թվական տվյալները

(2005-2008 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.13.

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ         |      |Վանաձոր  |Սպիտակ|Ստեփա|Թուման|Տաշիր|ԼՈՌՈՒ|

|                    |      |(Գուգարք)|      |նավան|յան   |     |ՄԱՐԶ |

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Կենսաթոշակառուների  |2005թ.|    26411|  7249| 6123| 10475| 4802|55060|

|թիվը                |      |         |      |     |      |     |     |

|                    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2006թ.|    26092|  7179| 5992| 10296| 4701|54261|

|                    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2007թ.|    25806|  7092| 5932|  9983| 4588|53401|

|                    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2008թ.|    25728|  7058| 5866|  9883| 4462|52997|

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Հաշմանդամների թիվը  |2005թ.|     6022|  1946| 1266|  1965| 1150|12349|

|                    |      |         |      |     |      |     |     |

|                    |2006թ.|     6530|  2064| 1291|  2056| 1145|13086|

|                    |      |         |      |     |      |     |     |

|                    |2007թ.|     6913|  2181| 1385|  2102| 1177|13758|

|                    |      |         |      |     |      |     |     |

|                    |2008թ.|     7469|  2380| 1451|  2235| 1190|14725|

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Մանկուց             |2005թ.|      348|   160|   73|   135|   67|  783|

|հաշմանդամների թիվը  |      |         |      |     |      |     |     |

|                    |2006թ.|      341|   174|   81|   130|   66|  792|

|                    |      |         |      |     |      |     |     |

|                    |2007թ.|      324|   166|   88|   122|   59|  759|

|                    |      |         |      |     |      |     |     |

|                    |2008թ.|      335|   156|   83|   127|   51|  752|

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Զինհաշմանդամների    |2005թ.|      722|   266|  213|   404|  125| 1730|

|թիվը                |      |         |      |     |      |     |     |

|                    |2006թ.|      658|   236|  183|   367|  116| 1560|

|                    |      |         |      |     |      |     |     |

|                    |2007թ.|      536|   203|  146|   320|   97| 1302|

|                    |      |         |      |     |      |     |     |

|                    |2008թ.|      471|   170|  122|   267|   84| 1114|

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Հայրենական պատերազմի|2005թ.|      329|   125|  108|   177|   33|  772|

|հաշմանդամների և     |      |         |      |     |      |     |     |

|նրանց               |2006թ.|      291|   116|   87|   155|   31|  680|

|հավասարեցվածների    |      |         |      |     |      |     |     |

|թիվը                |2007թ.|      209|    92|   62|   133|   25|  521|

|                    |      |         |      |     |      |     |     |

|                    |2008թ.|      172|    74|   48|   108|   19|  421|

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Զոհված զինծառայողի  |2005թ.|      339|   126|   85|   208|   80|  838|

|ընտանիք (կերակրողին |      |         |      |     |      |     |     |

|կորցրածի)           |2006թ.|      316|   106|   76|   196|   74|  768|

|                    |      |         |      |     |      |     |     |

|                    |2007թ.|      278|    96|   66|   171|   61|  672|

|                    |      |         |      |     |      |     |     |

|                    |2008թ.|      254|    81|   59|   144|   54|  592|

._____________________________________________________________________.

 

306. Ահա թե ինչպիսի ցուցանիշներ են առկա Լոռու մարզի ծնողազուրկ երեխաների հաշվարկային թվերում (1999-2008 թթ.):

 

Գծապատկեր 5.4.1.4.

 

---------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում