Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (8-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(8-րդ մաս)

 

307. Միայն 2005-2008 թթ. Լոռու մարզում վճարվել է 33 մլրդ 731 մլն 405.6 հազար դրամ, որից 16 մլրդ 404 մլն Վանաձորի (ներառյալ` Գուգարքի տարածաշրջանը), 6 մլրդ 221 մլն` Թումանյանի, 4 մլրդ 350 մլն` Սպիտակի, 3 մլրդ 974 մլն` Ստեփանավանի և 2 մլրդ 782 մլն` Տաշիրի կենսաթոշակային ապահովության տարածքային մարմինների կողմից: Ստորև վերլուծված է 2005-2008 թթ. վճարված գումարների (կենսաթոշակներ) բաշխվածության համեմատական տվյալները` ըստ տարածաշրջանների (աղյուսակ 14):

 

Աղյուսակ 5.4.1.14.

 

Լոռու մարզում վճարված կենսաթոշակի գումարները` ըստ տարածաշրջանների

(2005-2008 թթ.)

 

(հազար դրամ)

._____________________________________________________________________.

|        |Վանաձոր  |Սպիտակ   |Ստեփանա- |Թումանյան|Տաշիր    |ԼՈՌՈՒ ՄԱՐԶ|

|        |(Գուգարք)|         |վան      |         |         |          |

|________|_________|_________|_________|_________|_________|__________|

|2005 թ. |2948531.3| 796528.6| 700260.6|1137080.4| 513439.9| 6095840.8|

|________|_________|_________|_________|_________|_________|__________|

|2006 թ. |3333595.6| 894648.5| 797786.9|1286752.9| 573037.2| 6885821.1|

|________|_________|_________|_________|_________|_________|__________|

|2007 թ. |3793413.3|1002180.2| 971823.5|1433555.7| 644753.1| 7845725.8|

|________|_________|_________|_________|_________|_________|__________|

|2008 թ. |6328865.5|1656815.2|1503860.1|2363259.1|1051218.0|12904017.9|

|________|_________|_________|_________|_________|_________|__________|

|%-ը (ընդ|     49.0|     12.8|     11.7|     18.3|      8.1|     100.0|

|հանուր  |         |         |         |         |         |          |

|գումա-  |         |         |         |         |         |          |

|րից)    |         |         |         |         |         |          |

._____________________________________________________________________.

 

308. Վերլուծությամբ արձանագրվում է (համեմատություն աղյուսակ 5.4.1.4-ի հետ), որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ կենսաթոշակառուն Վանաձորի (ներառյալ Գուգարքը) տարածաշրջանից է: 2003-2008 թթ. վերլուծությամբ փաստվում է, որ աստիճանական և կայուն նվազում է արձանագրվել գրեթե բոլոր տարածաշրջաններում (բացի Վանաձորից): Բնակչության համամասնությամբ կենսաթոշակային համակարգում ընդգրկվածների հարաբերակցությունը մեծ է Թումանյանի տարածաշրջանում, որն ինքնին խոսում է տվյալ տարածքի բնակչության մեջ կենսաթոշակառուների համեմատական մեծ թվով և հակառակը` երիտասարդացում է ապրում Սպիտակի տարածաշրջանը, որի կենսաթոշակային «ցուցանիշը» նկատելիորեն ցածր է:

309. Ոլորտի առաջիկա տարիների զարգացման միտումները պայմանավորված կլինեն նաև բարեփոխումների շարունակական իրականացման ապահովմամբ, մասնավորապես ապահովագրական կենսաթոշակների չափերը` համակարգին կատարված վճարումների չափերով պայմանավորելու և բոլոր կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացում ապահովելու ուղղությամբ:

310. ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու` ա) նվազագույնի հասցնել, ապա` բացառել աղքատությունը և աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում, բ) շարունակաբար նվազեցնել աշխատող բնակչության և կենսաթոշակառուների (ներառյալ` հաշմանդամների) կենսամակարդակների միջև առկա մեծ տարբերությունը` թույլ չտալով վերջինիս հետագա խորացումը:

311. Համաձայն «Կայուն զարգացման ծրագրի» հիմնադրույթների փաստվում է, որ առաջնային նպատակներից է միջին ժամկետ հեռանկարում զգալիորեն նվազեցնել աղքատության ռիսկը կենսաթոշակառուների բոլոր խմբերի համար: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում են հետևյալ թիրախները. ա) ապահովագրական կենսաթոշակների ծրագրված միջին մակարդակը հասցնել 2012 թվականից` հասցնելով այն առնվազն սպառողական զամբյուղի 100 տոկոսին, իսկ 2018 թվականից սկսած` 150 տոկոսի:

 

ՏԱՐԵՑՆԵՐ

 

312. Համաձայն միջազգայնորեն ընդունված սահմանման սոցիալական պաշտպանության առարկա է ծերությունը, որը ընդգրկում է դրամական ու ոչ դրամական առողջապահական օժանդակությունը` կապված ծերության հետ: Տարեցների հիմնախնդիրը ևս դիտարկելով կենսաթոշակառուների թվակազմում կարելի է փաստել, որ առկա է ծերացման միտումը: Այս հանգամանքը նաև իր ազդեցությունը ունեցավ կենսաթոշակային տարիքի բարձրացմամբ, որոշ տեսակներով կենսաթոշակի անցման դժվարացմամբ, երիտասարդ ընտանիքների արտագաղթով, ծնելիության կտրուկ անկմամբ, որը և հանգեցրեց տարեց բնակչության չափաբաժնի ավելացմանը:

313. Պետական քաղաքականությամբ մեծ ուշադրություն է դարձված նաև տարեցներին: Ներկայումս ուշադրության կենտրոնում են նաև կարիքավոր տարեց քաղաքացիները. ոչ մի դժվարություն չկա կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, խնամքից զուրկ տարեցներին տուն ինտերնատներում տեղավորվելու հարցում: Գործընթացն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցված:

314. Խնամքի կարիք ունեցող տարեցների և հաշմանդամների շուրջօրյա խնամքը և սոցիալական սպասարկումը իրականացվում է ստացիոնար և տնային պայմաններում: Հանրապետությունում ստացիոնար սպասարկում իրականացնում են համակարգի տարեցների տուն-ինտերնատները, որտեղ սպասարկվում են ավելի քան 900 տարեցներ, որոնց խնամքը լրիվ իրականացվում է պետության կողմից: 2006-2008 թթ. միջնաժամկետ ծրագրով մեծ ուշադրություն է դարձվել տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկմանը:

315. Հանրապետությունում տնային պայմաններում ներկայումս սպասարկվում են ավելի քան 1000 միայնակ ծեր և հաշմանդամ: Այս բնագավառում անհրաժեշտ է համարվել ընդլայնել տնային սոցիալական սպասարկման ձևը, որն ավելի ընդունելի կլինի քաղաքացիների համար, քանի որ նրանք չեն կտրվի իրենց միջավայրից, միաժամանակ հենց տանը սպասարկելով ավելի քիչ պետական միջոցներ կպահանջվեն:

316. Տնային պայմաններում մեկ միայնակ տարեցի սոցիալական սպասարկման միջին օրական ծախսը գրեթե 24 անգամ ավելի խնայողական է, քան տարեցների տուն-ինտերնատներում շուրջօրյա խնամքի դեպքում: Տնային պայմաններում սպասարկվողները ստանում են նաև կենցաղային, իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն, անհրաժեշտ բժշկական օգնություն և այլ ծառայություններ:

317. Ահա թե ինչպիսի տեսք ունի կենսաթոշակառուների քանակական տվյալները` ըստ տարիքային սանդղակի:

 

Լոռու մարզի կենսաթոշակառուների թիվը` ըստ տարիքային խմբերի և ըստ

տարածաշրջանների (2006-2008 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.15.

._____________________________________________________________________.

|                    |      |Վանաձոր  |Սպիտակ|Ստեփա|Թուման|Տաշիր|ԼՈՌՈՒ|

|                    |      |(Գուգարք)|      |նավան|յան   |     |ՄԱՐԶ |

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Կենսաթոշակառուներ   |2006թ |    26092|  7179| 5993| 10296| 4701|54261|

|                    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2007թ |    25807|  7092| 5932|  9983| 4587|53401|

|                    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2008թ |    25728|  7058| 5866|  9883| 4462|52997|

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Կենսաթոշակառուներ   |2006թ |     8119|  2440| 1629|  2525| 1172|15885|

|մինչև  63 տարեկան   |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2007թ |     8350|  2515| 1715|  2525| 1173|16278|

|                    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2008թ |     8604|  2624| 1756|  2637| 1177|16798|

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Կենսաթոշակառուներ   |2006թ |     7561|  1737| 1566|  2667| 1288|14819|

|63-70 տարեկան       |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2007թ |     6519|  1474| 1387|  2247| 1127|12754|

|                    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2008թ |     5754|  1236| 1245|  1948|  948|11131|

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Կենսաթոշակառուներ   |2006թ |     4703|  1202| 1125|  1994| 1008|10032|

|70-75 տարեկան       |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2007թ |     4925|  1215| 1122|  2050|  986|10298|

|                    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2008թ |     5254|  1328| 1120|  2089|  993|10784|

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Կենսաթոշակառուներ   |2006թ |     3638|  1158|  991|  1868|  760| 8415|

|75-80 տարեկան       |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2007թ |     3708|  1160|  964|  1779|  781| 8392|

|                    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2008թ |     3534|  1060|  914|  1670|  753| 7931|

|____________________|______|_________|______|_____|______|_____|_____|

|Կենսաթոշակառուներ 80|2006թ |     2071|   642|  682|  1242|  473| 5110|

|տարեկան և  բարձր    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2007թ |     2305|   728|  744|  1382|  520| 5679|

|                    |______|_________|______|_____|______|_____|_____|

|                    |2008թ |     2583|   810|  831|  1539|  591| 6354|

._____________________________________________________________________.

 

318. 2006-2008 թթ. վերլուծությունը փաստում է, որ կենսաթոշակառուների թիվը նվազել է 2.3 տոկոսով կամ 1264 մարդով, իսկ 24 տոկոսով կամ 1244 մարդով աճել է 80-ն անց կենսաթոշակառուների թիվը: Եթե ընդունենք, որ մինչև 63 տարեկան կենսաթոշակառուների թվի ավելացումը (913 մարդ) կարելի է բացատրել նոր կենսաթոշակների նշանակումով, ապա մյուս տարիքային տիրույթներում` 63-70, 70-75 և 75-80 տարեկան կենսաթոշակառուների շրջանում թիվը նվազել է` համապատասխանաբար 2.9, 1.8 և 5.8 տոկոսով: Կարող ենք հանգել հետևյալ եզրակացության. տարեցտարի նվազում է կենսաթոշակառուների ընդհանուր թիվը, սակայն նրանցից 80-ն անց կենսաթոշակառուների թիվն աճում է` հիմնավորելով երկարակյացների, միաժամանակ հավաստելով հասարակության ծերացման փաստը:

319.

320. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 1993 թ. «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական հիմնադրամի հովանավորչությամբ ստեղծվել է «Հույս» բարեգործական ծերանոցը: Այն տեղակայված էր «Հայաստան» առողջարանի երկրորդ մասնաշենքում 15 բնակիչներով և 50 տնային խնամք ստացողներով: Մինչև 2002 թ. բնակվում էին 30 ծեր, իսկ տնային խնամք` ևս 30-ը: 1998 թ. մարզպետարանի սոցիալական ապահովության վարչության աջակցությամբ միջնորդավորված կայացվեց ՀՀ կառավարության որոշում, որով ծերանոցին 99 տարով անվարձահատույց հատկացվեց Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարանի հանգստյան տան շենքը և «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շենքը վերանորոգվեց և 2000 թ. կահավորվեց 60 ծերերի հաշվարկով: 2002 թ. Շ. Ազնավուրի անմիջական միջնորդությամբ ծերանոցը անժամկետ և հիմնավոր ֆինանսավորմամբ հանձնվեց Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդի» խնամակալությանը: Ներկայումս Վանաձորի ծերանոցը (որն անվանափոխվել է «Վանաձորի տարեցների տուն», վերջերս այն անվանակոչվեց բարերարներ Գևորգ և Սիրարփի Գարամանուկյանների անունով) սպասարկում է 55 տարեցներ, 20 ծերեր ստանում են տնային խնամք: Վանաձորի ծերանոցը ունի մշտական ջրամատակարարում և գազիֆիկացված ջեռուցում, բուժկետ և մեկ մահճակալանոց հիվանդասենյակ, լվացքատուն (2004 թ. կառուցվել է ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ), հարմարավետ հանգստի սրահ: 2004 թ. ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ հիմնավոր վերանորոգվել են ճաշարանն ու խոհանոցը, կառուցվել է արհեստական ջրավազան, որը ծառայում է որպես ձկնաբուծական օժանդակ տնտեսություն: Վանաձորի քաղաքապետարանը ընդառաջել է Վանաձորի ծերանոցի ղեկավարության խնդրանքին և գերեզմանատանը հատկացրել է առանձին տարածք: Հասարակությունը նույնպես աջակից է պետական քաղաքականությանը` տարբեր կրթական հաստատություններ և հասարակական կազմակերպություններ տարելիցներին այցելում են ծերանոցի շահառուներին, նրանց համար պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: 2009 թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելու է աշխատողների աշխատավարձի վճարային մասը, մնացած ծախսերը կատարում է ՀՕՖ-ը: Ծրագիրը շարունակական է:

321. Լոռու մարզում տարեցների կարիքները հոգալուն է միտված նաև համագործակցությունը «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության հետ, որի շահառուներն են բարեգործական ճաշարաններից օգտվող, տնային խնամքի կարիք ունեցող հարյուրավոր տարեցներ մարզի տարբեր բնակավայրերում: Կազմակերպության շահառուներն են սոցիալապես ամենախոցելի ավելի քան 700 շահառուները` ծերեր, հաշմանդամներ, տնակային ավաններում բնակվող խիստ անապահով ընտանիքների անդամներ: Վանաձորի թիվ 24 դպրոցում գործում է սոցիալական աջակցության կենտրոնը, որը սոցիալական, առողջապահական, հոգեբանական, իրավաբանական և այլ բնույթի ծառայություններ է մատուցում Վանաձոր քաղաքի ավելի քան 300 վատառողջ, խնամքի, օգնության կարիքավոր հաշմանդամների և զառամյալների:

322. Իր բնականոն գործունեությամբ է ընթացել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից Տաշիրում հիմնված Ծերերի հոգածության կենտրոն (շահառուները թվով 60 հաշմանդամ ծերեր են): Նույն ԲՀԿ-ի կողմից Վանաձորում 2006-2008 թթ. իրականացվեց «Տնային խնամք» ծրագիրը, որի շրջանակներում խնամվեցին և տարաբնույթ ծառայություններ մատուցվեցին 100 ծերերի:

323. Ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում տարեցների լիարժեք սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով;

. Քանի որ ծերությունը կյանքի յուրահատուկ կենսաբանական փուլերից է, ապա տարեցների խոցելիությունը օբյեկտիվ է: Նրանք համարվում են բժշկական և սոցիալական ծառայությունների ամենախոշոր սպառողները, սակայն կենսաթոշակների ցածր մակարդակի պատճառով տարեցներն այսօր բնակչության ամենաանպաշտպան խմբերից են:

. Տարեցներն ավելի զգայուն են հասարակական փոփոխությունների նկատմամբ և դրա համար կրում են սոցիալական, քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական փոփոխությունների ամբողջ բեռը:

. Քանի որ բնակչության կատեգորիան սոցիալականացվել է բոլորովին այլ միջավայրում, ապրելակերպի փոփոխությունները, սոցիալական և տնտեսական համակարգերի տրանսֆորմացիան նպաստել են տարեցների, հատկապես միայնակ ծերերի, հասարակությունից օտարմանը, մեկուսացմանը:

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ

 

324. Նախկինում բնակչության երկու տասնյակից ավելի սոցիալական առավել մեծ ռիսկի կատեգորիաների ընտանիքներ պետության կողմից ստանում էին պետական նպաստ կամ դրամական փոխհատուցում, որը, սակայն, ըստ էության չէր արտացոլում այդ ընտանիքների իրական կարիքավորությունը: Պետության կողմից սոցիալական աջակցության համար նախատեսված միջոցների բաշխումը նպատակային դարձնելու համար սոցիալական հավասարության սկզբունքից անցում կատարվեց սոցիալական արդարության սկզբունքին. 1999 թ. ներդրվեց ընտանեկան նպաստի համակարգը` հիմքում ունենալով ընտանիքների անապահովության աստիճանը: Խնդրի լուծումը թեև որոշակիորեն բարելավվեց աղքատության ընտանեկան նպաստի համակարգի ներդրումով, սակայն այդ համակարգին անցնելով բնակչության մի մասը (հատկապես` հաշմանդամները` «Հաշմանդամների մասին» ՀՀ օրենքով) զրկվեցին իրենց ամրագրված արտոնություններից: Հաշմանդամների հիմնահարցերը մասամբ լուծվում են «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Այս օրենքին համապատասխան, հաշմանդամները օգտվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով անվճար ապահովման իրավունքից:

325. Ստորև ներկայացվում է Լոռու մարզի հաշմանդամների թվաքանակը` 2006-2008 թթ. համար վիճակագրական վերլուծության համար` ըստ տարածաշրջանների և խմբերի: Վերլուծությամբ կարելի է փաստել, որ վերջին երեք տարիներին աստիճանաբար աճել է հաշմանդամների թիվը` 13086-ից հասնելով 14725-ի: Հաշմանդամների 7.5 տոկոսը առաջին, 59.4 տոկոսը` երկրորդ և 27.8 տոկոսը երրորդ խմբի հաշմանդամներ են: Մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները կազմում են ընդհանուր հաշմանդամների 5.1 տոկոսը:

 

Լոռու մարզում հաշմանդամների թվաքանակը` ըստ խմբերի և ըստ

տարածաշրջանների բաշխվածության (2006-2008 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.16.

.____________________________________________________________.

|Տարածաշրջանները     |Ըստ տեսակների  |2006 թ.|2007 թ.|2008 թ.|

|____________________|_______________|_______|_______|_______|

|Վանաձոր             |1-ին խումբ     |    571|    577|    573|

|(ներառյալ` Գուգարքի |_______________|_______|_______|_______|

|տ/շրջանը)           |2-րդ խումբ     |   4024|   4253|   4571|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |3-րդ խումբ     |   1594|   1759|   1990|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |հաշմանդամ երեխա|    341|    324|    335|

|____________________|_______________|_______|_______|_______|

|Սպիտակի տ/շրջան     |1-ին խումբ     |    157|    161|    168|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |2-րդ խումբ     |   1216|   1297|   1448|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |3-րդ խումբ     |    517|    557|    608|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |հաշմանդամ երեխա|    174|    166|    156|

|____________________|_______________|_______|_______|_______|

|Ստեփանավանի տ/շրջան |1-ին խումբ     |    121|    114|    113|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |2-րդ խումբ     |    694|    743|    785|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |3-րդ խումբ     |    395|    440|    470|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |հաշմանդամ երեխա|     81|     88|     83|

|____________________|_______________|_______|_______|_______|

|Թումանյանի տ/շրջան  |1-ին խումբ     |    168|    163|    179|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |2-րդ խումբ     |   1127|   1145|   1218|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |3-րդ խումբ     |    631|    672|    711|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |հաշմանդամ երեխա|    130|    122|    127|

|____________________|_______________|_______|_______|_______|

|Տաշիրի տ/շրջան      |1-ին խումբ     |     87|     85|     78|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |2-րդ խումբ     |    702|    718|    737|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |3-րդ խումբ     |    290|    315|    324|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |հաշմանդամ երեխա|     66|     59|     51|

|____________________|_______________|_______|_______|_______|

|Լոռու մարզ          |1-ին խումբ     |   1104|   1100|   1111|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |2-րդ խումբ     |   7763|   8156|   8759|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |3-րդ խումբ     |   3427|   3743|   4103|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |հաշմանդամ երեխա|    792|    759|    752|

|                    |_______________|_______|_______|_______|

|                    |Ընդամենը       |  13086|  13758|  14725|

.____________________________________________________________.

 

326. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում են հետևյալ ծրագրերը, որոնք նախատեսված են հանրապետության բոլոր մարզերում բնակվող հաշմանդամների համար, թեպետ, այդ ծառայությունները կենտրոնացված են Երևանում. ա) պրոթեզաօրթոպեդիկ օգնության, վերականգնողական պարագաների, սայլակների և լսողական սարքերի տրամադրում, բ) աչքի պրոթեզավորում, գ) ձայնաստեղծ սարքերի տրամադրում, դ) տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց «Արև» համակարգով ուսուցանում և համակարգչային տեխնիկայով ապահովում, ե) ուշ տարիքում տեսողությունը կորցրած հաշմանդամների համար ձայնագրության ծառայությունների ձեռքբերում, զ) հոգեկան առողջության վերականգնում «Սթրես» կենտրոնում, է) բժշկասոցիալական վերականգնում և հիվանդանոցային բուժում «Արթմեդ» բժշկական կենտրոնում:

327. Վատ լսող երեխաների զարգացման ցերեկային կենտրոնը գտնվում է Երևանում, սակայն սպասարկում է ողջ հանրապետությունը: Ծրագրի իրականացնողը` «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպություն է, ծրագրի իրականացմանն աջակցում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստան սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը:

328. Միայնակ տարեցներին և հաշմանդամներին տնային պայմաններում խնամքի ծառայություններ են տրամադրվում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից:

329. Հաշմանդամների պրոթեզավորումը և վերականգնողական պարագաներով ապահովումը նպաստում է նրանց հասարակություն ինտեգրմանը: Վերականգնման արդյունքում նրանք հնարավորություն ունեն աշխատելու` մասամբ հոգալու իրենց, ինչպես նաև` ընտանիքի սոցիալական խնդիրները, որն այսօր մեր երկրի սոցիալական քաղաքականության ռազմավարության պահանջներից է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցված աշխատանք է իրականացվել մարզի հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, պրոթեզի և օրթոպեդիկ կոշիկներ, հենակներ, արմնկահենակներ, ձեռնափայտեր, բուժական սեղմիրաններ և աղեկապեր, սուպինատորներ և այլն): Նման պարագաների կարիքավորների հերթագրումը կատարվում է մարզի ՍԾՄՏՄ-ների կողմից` մարզի թվով երեք բժշկա-սոցիալական փորձաքննության հանձնաժողովների (ԲՍՓՀ) կողմից լրացված վերականգնողական անհատական ծրագրերի հիման վրա: Նրանց միջոցով կազմակերպվում է նաև պետական բյուջեի միջոցներով գնված վերականգնողական պարագաների (սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, աչքի և կրծքագեղձի պրոթեզներ: Վերջին տարիներին Լոռու մարզում պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով բավարարվել են ավելի քան 400 մարդ, անվասայլակներ և լսողական սարքեր են ստացել 300-ից հաշմանդամներ:

330. «Պրոթեզաօրթոպեդիկ» ՓԲԸ-ի և «Ինտերօրթո» ՍՊԸ-ի կողմից վերականգնողական պարագաների բաշխման գործընթացն իրականացվում է Լոռու մարզի ԲՍՓՀ-ների, ՍԾՄՏՄ-ների, ինչպես նաև հաշմանդամների «ԱՐԱՆ» ՀԿ-ի կողմից: Բացի այդ, նշված կազմակերպություններում իրականացվում է պրոթեզների վերանորոգումը: Հաշմանդամների գրեթե 4%-ը կարիք ունի տարբեր տիպի պրոթեզա-օրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, որպիսիք են պրոթեզները (այդ թվում` վերանորոգումներ), օրթեզները (կորսետ, բանդաժ, ռեկլինատոր, տուտոր և այլն), օրթոպեդիկ կոշիկը, պրոթեզի կոշիկը, ձեռնափայտը, հենակը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ վերականգնողական պարագաների համար պիտանելիության ժամկետներ են սահմանված, ապա ակնհայտ է, որ մեր առջև խնդիր է դրված նաև դրանց վերանորոգման հարցը:

331. Նպատակահարմար է, որ հաշմանդամների գույքի վերանորոգման ծառայություն ստեղծվի նաև Վանաձորում:

332. Հաշմանդամներին օգնություն է ցուցաբերվել նաև «Ինտերկապ» բարեգործական հասարակական կազմակերպության շնորհիվ: Մարզի հաշմանդամներին աջակցություն է ցույց տրվում եվրոպական տարբեր երկրներից ներկրված բուժական և հաշմանդամներին առաջնահերթ անհրաժեշտ պարագաներով (հենակ, սայլակ, բուժպարագաներ, հանդերձանք և այլն):

333. Վերջերս «Միջազգային օգնություն և զարգացում» ընկերության հայկական մասնաճյուղի կողմից մարզում բաշխվեց 30 հաշմանդամի սայլակներ, որոնք հատկացրել էր «Վերջին օրերի սրբեր» ՄԲԿ-ն:

334. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովին աջակից է նույնատիպ Լոռու մարզային հանձնաժողովը, որը բավականին կառուցողական գործառույթներ է մշակել: Մասնավորապես, ներկայացվել է 2009 թ. հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղորդված ծրագրերի նախագծեր, որոնք պետք է իրականացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչության հետ համատեղ:

335. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական ռազմավարական նպատակը նրանց առավելագույնս և համակողմանի ինտեգրումն է հասարակայնության լիարժեք կյանքին, նրանց մասնակցության ապահովումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: Ի տարբերություն մայրաքաղաքում եղած հնարավորությունների, մարզերում դեռևս լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա: Հիմնախնդիր է մնում այնպիսի տարրական հարցերի կարգավորումը, ինչպիսին շարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամների մուտքի մատչելիության ապահովումն է դեպի պետական ու տեղական ինքնակառավարման հիմնարկներ, հասարակական, մշակութային, մարզական կառույցներ, ընտրատեղամասեր և այլն:

336. Մարզպետարանը մասնակցություն է ունեցել հաշմանդամների հարցերով զբաղվող «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ի կողմից լույս ընծայված «Հավասարություն նշանակում է առողջ հասարակություն» գրքի խմբագրմանը և շնորհանդեսին, ինչպես նաև մարզպետի անունից կազմակերպության հիմնադրման 10-ամյակին սոցիալական ապահովության բաժնի պետը ՀԿ-ին է հանձնել մարզպետի շնորհակալագիրը և նվերը (գրասենյակային ինքնապատասխանիչով և ինքնագրանցող հեռախոս): Սոցիալական ապահովության բաժնի պետը հաշմանդամների հարցերին նվիրված ընդարձակ հոդված է տպագրել նույն ՀԿ-ի կողմից լույս ընծայվող «Լիարժեք կյանք» թերթի 2008 թ. թիվ 3 և 4 համարներում: Նշյալ պարբերականը դարձել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի խոսափողը:

337. Համաձայն մարզի ՍԾՄՏՄ-ներից ստացված տեղեկատվությունների` 2008 թ. ընթացքում Լոռու մարզում 33 հաշմանդամների հատկացվել է նստասայլակ, լսողական սարք են ստացել 111 քաղաքացիներ: Կարիքավորներին հատկացվել է նաև 19 ձեռնափայտ, 17 հենակ, 6 քայլակ, պրոթեզներ (ոտքի, ձեռքի, կրծքագեղձի) են տրվել 53 քաղաքացիների: Հատկանշական է, որ նպատակաուղղված պետական քաղաքականության շնորհիվ ներկայումս մարզում վերականգնողական պարագաների պակաս չի զգացվում: Ընդամենը ՍԾՄՏՄ-ների կողմից տարվա ընթացքում 233 անձանց տրվել են տարաբնույթ վերականգնողական պարագաներ:

338. 2008 թ. նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 14-ը հաշմանդամների հիմնահարցերի իրազեկման միամսյակի շրջանակներում իրականացվել է նկատելի աշխատանքներ: Կազմվել է Լոռու մարզի քաղաքապետարանների և գյուղապետարանների, դպրոցների և առողջապահական հիմնարկների մուտքերի ֆիզիկական մատչելիությունը բնութագրող տեղեկատվությունը, մարզի համայնքների, կրթական և առողջապահական հաստատությունների ղեկավարներին առաջարկվել է միջոցներ նախատեսեն և կառուցեն թեքահարթակներ: Աշխատանքները լայնորեն լուսաբանվել են բնակչության համար, հավուր պատշաճի նշվել է իսկ հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ը, կազմակերպվել հաշմանդամների հարցերին նվիրված հեռուստատեսային քննարկում:

339. Հաշմանդամների հարցերի լուծմանը աջակից են դարձվում նաև հասարակական կազմակերպություններին. «Լիարժեք կյանք», «Լուսաստղ», «ԱՐԱՆ», «Մոլորակ», «Առավոտ» ԲՀԿ-ները, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի Լոռու մարզային և Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղերը:

340. Թումանյանի տարածաշրջանում հաշմանդամների շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում Ալավերդի քաղաքում գործող Հաշմանդամների համայնքային կենտրոնը` համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմնի` Ալավերդու քաղաքապետարանի և «Վորըլդ Վիժն» ՄԲԿ Հայաստանյան մասնաճյուղի հետ:

341. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում մինչև 2013 թ. Լոռու մարզի մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք նշված ծրագրերի նախկին փորձ ունեն, պատրաստ են կենսագործելու մի շարք ծրագրեր, որոնց համար չունեն բավարար ֆինանսական միջոցներ և ակնկալվում է պետական աջակցություն: Մասնավորապես` «Լուսաստղ» ԲՀԿ-ն պատրաստ է իրականացնել «Հավասար հնարավորություններ երիտասարդ հաշմանդամների համար» ծրագիրը, որի համար պահանջվում է 10 մլն դրամ` 20 տոկոս ներդրումով, «Խուլերի կրթամշակութային կենտրոն ՀԿ» -ն պատրաստ է իրականացնել «Լոռու մարզի լսողության խնդիրներ ունեցող անձանց մասնագիտական ուսուցում» ծրագիրը, որի համար պահանջվում է 9.3333 մլն դրամ, 0.68 մլն դրամ ներդրումով, ինչպես նաև «Լոռու մարզի լսողության խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ սպորտային միջոցառումներ և համահայաստանյան առաջնության կազմակերպում» ծրագիրը, որի ֆինանսական պահանջը 2.0 մլն է: Վանաձորում գործող հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամների հարցերով զբաղվող «Արան» ԲՀԿ-ն առաջիկա տարիներին պատրաստ է իրականացնել 2 ծրագրեր` «Կռունկ-6. Լոռու մարզի հաշմանդամների բժշկական օգնության և սպասարկման այլ ծառայությունների մատուցում» և «Կռունկ-7. Լոռու մարզի մարզի հաշմանդամների սոցիալական վիճակի բարելավում, վերականգնողական պարագաների վերանորոգում, նոր աշխատատեղերի ստեղծում», որոնց համար պահանջվում է համապատասխանաբար` 8.43 մլն դրամ (ներդրումը` 1.241 մլն դրամ) և 6.5 մլն դրամ (ներդրումը` 1.241 դրամ) ֆինանսական պահանջով, իսկ «Մոլորակ» մշակութային լրատվական» ԲՀԿ-ն պատրաստ է իրականացնել «Իմ մոլորակը»` միջմարզային (Լոռի, Տավուշ, Արագածոտն) մշակութային կապերի ամրապնդում» ծրագիրը 4.462 մլն դրամ (1.12 մլն ներդրմամբ) արժեքով:

 

Աշխատանքի և զբաղվածության ոլորտ

 

342. Գործազրկությունը աղքատության ամենակարևոր պատճառներից է: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, երեք գործազուրկներից մոտավորապես երկուսը ենթակա են աղքատության ռիսկի: Սակայն, նույնիսկ զարգացած երկրների համար միայն զբաղվածության ապահովումը դեռ բոլոր հիմնախնդիրների լուծումը չէ: Զբաղվածության և աղքատության մակարդակների համեմատությունը վկայում է, որ աղքատությունը կարող է տարածված լինել նույնիսկ զբաղվածության բարձր մակարդակի դեպքում: Այս առումով կարևորվում է նաև ակտիվ սոցիալական այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են աշխատուժի վերարտադրմանը, նրա որակավորման բարձրացմանը և աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծմանը:

343. Վերջին տարիներին շարունակվել են «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված զբաղվածության ոլորտի ակտիվ քաղաքականության իրականացումը զբաղվածության կարգավորման պետական ծրագրին համապատասխան` հիմքում դնելով տարբեր նպատակային հետազոտությունների արդյունքները: Օրենսդրական փոփոխությունների հետևանքով շարունակվեցին աշխատաշուկայի կառուցվածքի որակական և քանակական փոփոխությունները, գործազրկության կառուցվածքը, հաշվառման մեջ մնացին հիմնականում ակտիվ աշխատանք փնտրողները, շարունակվեց ավելանալ գործազուրկ երիտասարդների թվաքանակը:

344. Զբաղվածության ոլորտի գերակայություններ են.

. աշխատուժի մրցունակության շարունակական բարձրացում,

. աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամամասնությունների մեղմում,

. երիտասարդների (այդ թվում` գյուղական երիտասարդության)

զբաղվածության ապահովման աջակցություն,

. աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, մասնավորապես` հաշմանդամների

զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ծավալների մեծացում,

. սոցիալական գործընկերության կայացում:

345. Զբաղվածության մարզային կենտրոնի հիմնական խնդիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի իրականացումն է, որոնք ուղղված են բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանը:

346. Հանրապետության բոլոր մարզերում (այդ թվում` Լոռու մարզում) զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով իրականացվում են հետևյալ ծրագրերը.

ա) «Մասնագիտական ուսուցման կազմակերպում»,

բ) «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության

նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին»,

գ) «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»,

դ) «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար

գործազուրկներին և հաշմանդամներին պետական աջակցություն»,

ե) «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի

հատուցում»,

զ) «Թափուր աշխատատեղերի տոնավաճառ»:

347. Համաձայն վիճակագրական տվյալների կարող ենք փաստել թե ինչպիսի բաշխվածություն կա չզբաղված աշխատանք փնտրող քաղաքացիների և գործազուրկների թվաքանակների միջև:

 

Չզբաղված քաղաքացիների և գործազուրկների թվաքանակի բաշխումը` ըստ

մարզերի (2006-2008 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.17.

.______________________________________________________________.

|Մարզեր     |Չզբաղված քաղաքացիների թիվը|Նրանցից` գործազուրկներ |

|           |__________________________|_______________________|

|           |2006 թ. |2007 թ. |2008 թ. |2006 թ.|2007 թ.|2008 թ.|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|ք. Երևան   |   25773|   18882|   17066|  22443|  17832|  16736|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Արագածոտն  |    1796|    1512|    1337|   1257|   1437|   1310|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Արարատ     |    4065|    2759|    2910|   3086|   2674|   2860|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Արմավիր    |    5111|    3806|    3234|   3422|   2902|   3158|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Գեղարքունիք|    6750|    5918|    5760|   4471|   5414|   5454|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Լոռի       |   24235|   18798|   11102|  19000|  17670|  10673|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Կոտայք     |    6411|    4899|    5806|   4872|   4723|   5676|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Շիրակ      |   19872|   18600|   16306|  16071|  16321|  15422|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Սյունիք    |   11481|   10031|    8495|   9745|   9829|   8341|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Վայոց Ձոր  |    1774|    1392|    1104|   1298|   1321|   1050|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Տավուշ     |    4649|    4674|    4460|   3326|   4448|   4370|

|___________|________|________|________|_______|_______|_______|

|Ընդամենը`  |  111917|   91271|   77580|  88991|  84571|  75050|

.______________________________________________________________.

 

348. Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների գործազրկության մակարդակը ցուցանիշներով Լոռու մարզը միջին աղքատության շրջանում է (տես աղյուսակ 5.4.1.18.): ՈՒսումնասիրության տվյալների վերլուծությամբ փաստվում է, որ աղքատ բնակչության քանակությունը` 26.8 բարձր է հանրապետական միջինից` 25.0: Լոռու մարզում աղքատության խորությունը` 6.2 զիջում է միայն Արմավիր` 6.9 և Կոտայքի` 6.5 մարզերին, իսկ հանրապետական միջինը` 4.9 է: Նույնպիսի համեմատության դեպքում կարելի է արձանագրել, որ աղքատության սրությունը Լոռու մարզում 1.8 է, որը գերազանցում է հանրապետական միջինը` 1.5 և զիջում է միայն վերոնշյալ մարզերին` Արմավիրին` 2.0 և Կոտայքին` 1.9:

 

Հայաստան. Գործազրկության հիմնական ցուցանիշներն ըստ մարզերի

 

Աղյուսակ 5.4.1.18.

._______________________________________________________.

|Մարզեր     |                2007 թ.                    |

|           |___________________________________________|

|           |Գործազրկության|Պաշտոնապես գրանցված         |

|           |մակարդակը, %  |գործազրկության մակարդակը, % |

|___________|______________|____________________________|

|ք.Երևան    |          33.2|                         5.3|

|___________|______________|____________________________|

|Արագածոտն  |          12.1|                         2.2|

|___________|______________|____________________________|

|Արարատ     |          16.0|                         2.4|

|___________|______________|____________________________|

|Արմավիր    |          27.5|                         2.4|

|___________|______________|____________________________|

|Գեղարքունիք|          22.4|                         5.1|

|___________|______________|____________________________|

|Լոռի       |          34.1|                        14.4|

|___________|______________|____________________________|

|Կոտայք     |          38.2|                         6.5|

|___________|______________|____________________________|

|Շիրակ      |          35.6|                        16.0|

|___________|______________|____________________________|

|Սյունիք    |          19.6|                        15.3|

|___________|______________|____________________________|

|Վայոց Ձոր  |          27.0|                         4.4|

|___________|______________|____________________________|

|Տավուշ     |          16.5|                         8.3|

|___________|______________|____________________________|

|Ընդամենը`  |          28.4|                         7.0|

._______________________________________________________.

 

349. Վերոնշյալ աղյուսակում գործազրկության մակարդակը հաշվարկված է տարբեր մեթոդաբանությամբ և նկատելիորեն տարբերվում է պաշտոնապես գրանցված նույն ցուցանիշին, որը պայմանավորված է հետևյալ պատճառներով` գործազուրկների գրանցումը զբաղվածության պետական ծառայությունում որոշակիորեն կապված է առաջարկվող աշխատատեղերի նկատմամբ անբավարարության առկայությամբ, տարիքային սահմանափակության, գրանցման ընթացակարգի, կենսաապահովման նվազագույնը չբավարարող գործազրկության նպաստի չափի հետ և այլն: Մյուս կողմից վերջինս հնարավորություն է տալիս մշտապես հետևել պաշտոնապես գրանցված աշխատաշուկայի զարգացումներին. աշխատուժի նկատմամբ և առաջարկի և պահանջարկի մասով:

350. Մարզի տարածքում գրանցված գործազուրկների ճնշող մեծամասնությունը քաղաքաբնակներ և միջին տարիք (30-50 տարեկան) ունեցողներն են: Գործազրկությունը սերտորեն կապված է աղքատության հետ: Թվական տվյալներով այսօր շատ աղքատ է յուրաքանչյուր հինգերորդը: Աղքատ է զբաղված բնակչության գրեթե չորսից մեկը, որը հետևանք է ցածր վարձատրության (հատկապես մշակույթի և արվեստի բնագավառների):

351. Լոռու մարզում 01.01.2009 թ. դրությամբ գործազուրկ է 11.772 մարդ

. Գործազրկության մակարդակը` 10.6%

. Աշխատանք են փնտրում պաշտոնապես գրանցված 13.596 մարդ

. Չզբաղված, աշխատանք փնտրողների թիվը կազմում է` 12.094 մարդ:

352. Բոլոր ցուցանիշների վերջին շրջանի աճը բացատրվում է զանգվածային կրճատումներով, որոնք տեղի են ունեցել այնպիսի խոշոր կազմակերպություններում. ինչպիսիք են` Ախթալայի ԼՀԿ-ն, Վանաձորի «Քիմպրոմը», «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ն և այլն:

353. Լոռու մարզի գործազուրկների համեմատական ցուցանիշները ըստ 1997-2008 թթ. տվյալների` ունի հետևյալ պատկերը`

 

Գծապատկեր 5.4.1.5.

 

----------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

354. Ինչպես տեսնում ենք դիագրամայից 2004-ից 2007 թթ. ընթացքում տեղի է ունեցել գործազրկության ցուցանիշների նվազում, իսկ 2008 թ. ընթացքում փոքր աճ է գրանցվել:

355. Ստորև ներկայացվում են 2006-2008 թթ. աշխատանք փնտրողների համեմատական ցուցանիշները ըստ տարածքների (աղյուսակ 5.4.1.19)` հավաքագրված Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի և մարզի տարածքային կենտրոնների կողմից:

 

Լոռու մարզի գործազուրկների, աշխատանք փնտրողների և չզբաղված,

աշխատանք փնտրող քաղաքացիների թվական տվյալները` ըստ տարածաշրջանների

(2005-2008 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.19.

.___________________________________________________________________.

|           |            |Վանաձոր|Թուման-|Սպիտակ|Ստեփա-|Տաշիր|ԼՈՌՈՒ |

|           |            |       |յան    |      |նավան |     |ՄԱՐԶ  |

|___________|____________|_______|_______|______|______|_____|______|

|Աշխատանք   |01.01.2006 թ| 16.082|  2.515| 2.362|  3.55|  451|24.961|

|փնտրողների |____________|_______|_______|______|______|_____|______|

|թիվը       |01.01.2007 թ| 12.853|  1.664| 2.229| 2.836|  390| 19.97|

|           |____________|_______|_______|______|______|_____|______|

|           |01.01.2008 թ|  5.572|  1.651| 2.102| 2.820|  404| 12.54|

|           |____________|_______|_______|______|______|_____|______|

|           |01.01.2009 թ|  6.489|  1.862| 1.783| 3.033|  429| 13.59|

|___________|____________|_______|_______|______|______|_____|______|

|Չզբաղված,  |01.01.2006 թ| 15.978|  2.463| 1.934| 3.441|  376|24.192|

|աշխատանք   |____________|_______|_______|______|______|_____|______|

|փնտրողների |01.01.2007 թ| 12.674|  1.509| 1.683| 2.596|  336|18.798|

|թիվը       |____________|_______|_______|______|______|_____|______|

|           |01.01.2008 թ|  5.445|  1.366| 1.496| 2.444|  351|11.102|

|           |____________|_______|_______|______|______|_____|______|

|           |01.01.2009 թ|  6.228|  1.518| 1.303| 2.651|  394|12.094|

|___________|____________|_______|_______|______|______|_____|______|

|Գործազուրկ-|01.01.2006 թ| 13.006|  1.863| 1.396| 2.415|  290|18.970|

|ների թիվը  |____________|_______|_______|______|______|_____|______|

|           |01.01.2007 թ| 12.352|  1.206| 1.398| 2.388|  327|17.671|

|           |____________|_______|_______|______|______|_____|______|

|           |01.01.2008 թ|  5.371|  1.331| 1.301| 2.328|  340|10.673|

|           |____________|_______|_______|______|______|_____|______|

|           |01.01.2009 թ|  6.091|  1.496| 1.265| 2.541|  379|11.772|

.___________________________________________________________________.

 

356. Ստորև ներկայացվում են Լոռու մարզի 2006-2008 թթ. գործազուրկների տվյալները ըստ տարբեր բնորոշիչների և ըստ տարածաշրջանների հավաքագրված Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի և մարզի տարածքային կենտրոնների կողմից:

 

Լոռու մարզի գործազուրկների տվյալները ըստ տարբեր բնութագրիչների և

ըստ տարածաշրջանների (2006-2008 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.20.

.____________________________________________________________________.

|Ցուցանիշներ        |      |Վանաձոր|Սպիտակ|Ստեփա-|Թուման-|Տաշիր|ԼՈՌՈՒ|

|                   |      |       |      |նավան |յան    |     |ՄԱՐԶ |

|___________________|______|_______|______|______|_______|_____|_____|

|Գործազուրկների թիվը|2006 թ|   9158|  2118|  3380|   2384|  631|17671|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|   5373|  1358|  2113|   1489|  340|10673|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|   6091|  1265|  2541|   1496|  379|11772|

|__________________________|_______|______|______|_______|_____|_____|

|Ըստ տարիքի`               |       |      |      |       |     |     |

|__________________________|_______|______|______|_______|_____|_____|

|մինչև  18 տարեկան  |2006 թ|      0|     2|     0|      0|    0|    2|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|     66|     0|    27|      4|    2|   99|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|     37|    20|    48|      5|    3|  113|

|___________________|______|_______|______|______|_______|_____|_____|

|19-24 տարեկան      |2006 թ|    840|    20|    47|     41|    7|  955|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|    467|     5|   141|     58|   13|  684|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|    483|    61|   227|     86|   15|  872|

|___________________|______|_______|______|______|_______|_____|_____|

|25-30 տարեկան      |2006 թ|   1368|   383|   554|    158|   20| 2483|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|    714|   329|   589|    186|   25| 1843|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|    799|    93|   620|    135|   48| 1695|

|___________________|______|_______|______|______|_______|_____|_____|

|31-34 տարեկան      |2006 թ|    980|   227|   274|    102|   46| 1629|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|    466|   203|   246|     92|   40| 1047|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|    562|    95|   262|    109|   55| 1083|

|___________________|______|_______|______|______|_______|_____|_____|

|35-45 տարեկան      |2006 թ|   2246|   294|   449|    339|   70| 3398|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|   1564|   352|   567|    409|   83| 2975|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|   1861|   464|   609|    462|   78| 3474|

|___________________|______|_______|______|______|_______|_____|_____|

|46-54 տարեկան      |2006 թ|   3562|   322|   628|    401|  144| 5057|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|   1491|   294|   597|    391|  136| 2909|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|   1654|   337|   585|    478|  139| 3193|

|___________________|______|_______|______|______|_______|_____|_____|

|55 տարեկանից բարձր |2006 թ|   3356|   150|   436|    165|   40| 4147|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|    605|   118|   161|    191|   41| 1116|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|    695|   195|   190|    221|   41| 1342|

|__________________________|_______|______|______|_______|_____|_____|

|Ըստ կրթության`            |       |      |      |       |     |     |

|__________________________|_______|______|______|_______|_____|_____|

|բարձրագույն        |2006 թ|   1986|   124|   185|     73|   23| 2391|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|    832|   103|   177|     63|   24| 1199|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|    838|    87|   180|     67|   29| 1201|

|___________________|______|_______|______|______|_______|_____|_____|

|միջնակարգ          |2006 թ|   3410|   430|  1069|    200|   82| 5191|

|մասնագիտական       |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|   1347|   311|  1052|    229|  110| 3049|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|   1597|   400|  1056|    316|  115| 3484|

|___________________|______|_______|______|______|_______|_____|_____|

|միջնակարգ          |2006 թ|   5815|   780|  1127|    799|  166| 8687|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|   2755|   867|  1088|    878|  183| 5771|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008թ |   3188|   742|  1291|    957|  215| 6393|

|___________________|______|_______|______|______|_______|_____|_____|

|թերի միջնակարգ     |2006 թ|   1141|    64|     7|    134|   56| 1402|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2007 թ|    439|    20|    11|    161|   23|  654|

|                   |______|_______|______|______|_______|_____|_____|

|                   |2008 թ|    468|    36|    14|    156|   20|  694|

.____________________________________________________________________.

 

357. Ակնհայտ է, որ գործազրկությունը լրջագույն խնդիրն է այսօր, հատկապես` կանանց շրջանում, և իր բացասական ազդեցությունն է ունենում բնակչության կենսագործունեության վրա: Ակնառու տնտեսական հետևանքներից (անհատի, ընտանիքի եկամտի կորուստ) բացի, այն այսօր ունի մի շարք սոցիալական հետևանքներ, մանավանդ եթե խոսքը գնում է երկարատև գործազրկության մասին: Այսպես.

. մեկից ավելի տարով աշխատանքային գործունեության դադարեցումը հանգեցնում է մասնագիտական հմտությունների կորստի,

. եկամուտների, գոյության միջոցների բացակայությունը հասարակության մեջ սոցիալական դիրքի նվազման, ցածր ինքնագնահատականի ձևավորման, մեկուսացման և բարոյազրկման պատճառ է դառնում,

. աշխատանք փնտրելու անհաջող փորձերը սթրեսների, վարքագծի շեղումների տարբեր ձևերի դրսևորման (հարբեցողություն և այլն) պատճառ են դառնում:

358. Վերջին տարիներին նկատելի է գործազուրկների թվաքանակի նվազումը:

Սա բացատրվում է`

ա) «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքի այն դրույթով, որ եթե աշխատանք փնտրողը 6 ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ չի ներկայանում Զբաղվածության պետական ծառայություն, ապա նա հանվում է հաշվառումից,

բ) տարեցտարի ավելանում են աշխատանքի տեղավորման ցուցանիշները:

359. Քննարկենք նաև գործազուրկների տարիքային և կրթական համեմատական ցուցանիշները: Գործազուրկների թվի մեջ գերակշռում են 30-50 տարեկանները: Այս տարիքի մարդիկ հիմնականում երկարատև գործազուրկներ են (1-ից ավելի տարի մնացել են գործազուրկի կարգավիճակում), որի պատճառով կորցրել են իրենց մասնագիտական հմտությունները և ունակությունները: Այս ցուցանիշի վրա ազդում է նաև այն հանգամանքը, որ երիտասարդները ավելի ակտիվ են կողմնորոշվում աշխատաշուկայում և ավելի հեշտությամբ տեղավորվում հարմար աշխատանքի: Միաժամանակ քանի որ 30-ից 50 տարեկանները կորցրել են իրենց մասնագիտական հմտությունները և ունակությունները զբաղվածության տարածքային կենտրոններ են դիմում ընդգրկվելու այնպիսի աշխատանքներում, որոնք մասնագիտական ունակություններ չեն պահանջում, մասնավորապես դիմում են «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրերում կամ ժամանակավոր աշխատանքներում ընդգրկվելու համար:

360. Ստորև վերլուծված է 2005-2008 թթ. զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից վճարված գործազրկության նպաստների գումարների բաշխվածության համեմատական տվյալները` ըստ տարածաշրջանների:

 

Լոռու մարզում վճարված գործազրկության նպաստի գումարները` ըստ

տարածաշրջանների (2006-2008 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.21.

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ|Վանաձոր   |Թուման- |Սպիտակ  |Ստեփանա-|Տաշիր   |ԼՈՌՈՒ ՄԱՐԶ|

|           |(Գուգարք) |յան     |        |վան     |        |          |

|___________|__________|________|________|________|________|__________|

|2006  թ.   | 131653011| 8145001| 9003901| 6391198| 6199136| 161392247|

|___________|__________|________|________|________|________|__________|

|2007 թ.    | 177413107|22023800|11007162| 9575050|10988396| 231007515|

|___________|__________|________|________|________|________|__________|

|2008 թ.    | 227651529|48744500|12715329|14197510|12394478| 315703346|

|___________|__________|________|________|________|________|__________|

|%-յին      |      72.1|    15.4|     4.0|     4.5|     3.9|       100|

|ցուցանիշը  |          |        |        |        |        |          |

|(ընդհանուր |          |        |        |        |        |          |

|գումարից)  |          |        |        |        |        |          |

._____________________________________________________________________.

 

361. Քանի որ գործազրկության նպաստ են ստանում ոչ բոլոր գործազուրկները, ապա եթե համեմատություն կատարենք գործազուրկների և նպաստառու գործազուրկների թվերի միջև 2008 թ. համար կունենանք հետևյալ պատկերը.

 

Աղյուսակ 5.4.1.22.

._______________________________________________________________.

|Ցուցանիշներ        |Վանաձոր|Թումանյան|Սպիտակ|Ստեփա-|Տաշիր|ԼՈՌՈՒ|

|                   |       |         |      |նավան |     |ՄԱՐԶ |

|___________________|_______|_________|______|______|_____|_____|

|Գործազուրկների թիվը|   6091|     1496|  1265|  2541|  379|11772|

|___________________|_______|_________|______|______|_____|_____|

|%-յին ցուցանիշը`   |   51.7|     12.7|  10.7|  21.6|  3.2|  100|

|ընդհանուր թվից     |       |         |      |      |     |     |

|___________________|_______|_________|______|______|_____|_____|

|Նպաստառու          |   1145|      271|    68|    87|   76| 1647|

|գործազուրկների թիվը|       |         |      |      |     |     |

|___________________|_______|_________|______|______|_____|_____|

|%-յին ցուցանիշը`   |   69.5|     16.5|   4.1|   5.3|  4.6|  100|

|ընդհանուր թվից     |       |         |      |      |     |     |

|___________________|_______|_________|______|______|_____|_____|

|Նպաստառու          |   18.8|     18.1|   5.4|   3.4| 20.1| 14.0|

|գործազուրկների և   |       |         |      |      |     |     |

|գործազուրկների     |       |         |      |      |     |     |

|հարաբերակցությունը |       |         |      |      |     |     |

|(%-յին ցուցանիշը)  |       |         |      |      |     |     |

._______________________________________________________________.

 

362. Վերլուծությամբ կարելի է փաստել, որ Լոռու մարզում նպաստ են ստանում հաշվառված գործազուրկների 14 տոկոսը, նկատելի բարձր ցուցանիշ է արձանագրված Տաշիրում` 20.1 տոկոս` նպաստառու են յուրաքանչյուր հինգերորդ գործազուրկը, իսկ շատ ցածր` Ստեփանավանում` յուրաքանչյուր 33-րդը:

363. Միայն 2008 թ. ընթացքում Լոռու մարզի զբաղվածության կենտրոնների կողմից իրականացվել են աշխատաշուկայում աշխատանք փնտրողների մրցունակության բարձրացման և աշխատանքի տեղավորման 6 ծրագրեր:

 

Աղյուսակ 5.4.1.23.

._____________________________________________________________________.

|հ/հ|Ծրագրերի բովանդակությունը |Վանա-|Թուման-|Սպիտակ|Ստեփա-|Տաշիր|Լոռի|

|   |                          |ձոր  |յան    |      |նավան |     |    |

|   |                          |______________________________________|

|   |                          |  Միջոցառման մեջ ընդգրկվածների թիվը   |

|___|__________________________|______________________________________|

|1  |Ընդամենը` մասնագիտական    |  101|     31|    36|    21|   13| 202|

|   |ուսուցման կազմակերպում    |     |       |      |      |     |    |

|   |(մարդ)                    |     |       |      |      |     |    |

|___|__________________________|_____|_______|______|______|_____|____|

|2  |Ձեռնարկատիրական           |    3|      0|     0|     2|    1|   6|

|   |գործունեությամբ զբաղվելու |     |       |      |      |     |    |

|   |նպատակով պետական գրանցման |     |       |      |      |     |    |

|   |համար գործազուրկներին և   |     |       |      |      |     |    |

|   |հաշմանդամներին տրամադրվող |     |       |      |      |     |    |

|   |ֆինանսական աջակցություն   |     |       |      |      |     |    |

|   |(մարդ)                    |     |       |      |      |     |    |

|___|__________________________|_____|_______|______|______|_____|____|

|3  |Աշխատաշուկայում անմրցունակ|    6|      2|     6|     4|    2|  20|

|   |խմբերին աշխատանքի         |     |       |      |      |     |    |

|   |ընդունելու դեպքում        |     |       |      |      |     |    |

|   |աշխատավարձի մասնակի       |     |       |      |      |     |    |

|   |փոխհատուցում գործատուին   |     |       |      |      |     |    |

|   |(մարդ)                    |     |       |      |      |     |    |

|___|__________________________|_____|_______|______|______|_____|____|

|4  |«Վարձատրվող հասարակական   |    7|     20|    25|     9|    0|  61|

|   |աշխատանքներ» ծրագրերի թիվը|     |       |      |      |     |    |

|___|__________________________|_____|_______|______|______|_____|____|

|5  |Վարձատրվող հասարակական    |   76|    212|   308|   108|    0| 704|

|   |աշխատանքների կազմակերպում |     |       |      |      |     |    |

|   |(մարդ)                    |     |       |      |      |     |    |

|___|__________________________|_____|_______|______|______|_____|____|

|6  |Աշխատանքի տեղավորում      |  611|    168|    76|   125|   48|1028|

._____________________________________________________________________.

 

364. Մասնագիտական ուսուցման մեջ ընդգրկված 202 աշխատանք փնտրողներից 67-ը եղել են հաշմանդամներ: Մասնագիտական ուսուցման, վերամասնագիտացման, որակավորման բարձրացման դասընթացներն անցել են հետևյալ մասնագիտությունների գծով` «Վարսահարդար», «Մատնահարդար», «Դիմահարդար», «Խոհարարություն», «Հրուշակագործություն», «Սեղանի ձևավորում», «Ծաղկի դիզայներ», «Համակարգչային դիզայն», «Համակարգչային գործավարություն, ղեկավարի օգնական ռեֆերենտ», «Տեքստերի համակարգչային ձևավորում և տպագրություն» և այլն:

 

Գծապատկեր 5.4.1.6.

 

---------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում