Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (9-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(9-րդ մաս)

 

365. 2001 թ.-ից հանրապետությունում իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» (նախկինում «Նպաստ աշխատանքի դիմաց») ծրագիրը որտեղ գործազուրկների և աշխատանք փնտրողների ուժերով իրականացնում են համայնքների համար սոցիալական նշանակություն ունեցող ոչ մասնագիտական աշխատանքներ:

366. Հասարակական աշխատանքների կազմակերպումն զբաղվածության բնագավառում իրականացվող կարևոր ծրագրերից մեկն է, որի հիմնական նպատակը աշխատաշուկայի լարվածության թուլացումն է և աշխատանք փնտրող քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության և նաև լրացուցիչ եկամտի ապահովումը:

367. 2008 թ. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով Լոռու մարզում իրականացվել են 61 ծրագրեր, որոնցում ընդգրկվել են 704 մարդ, իրացվել է 87.326.035 դրամ:

 

Լոռու մարզում իրականացված վարձատրվող հասարակական աշխատանքների

մասին` թվական տվյալներ (2001-2008 թթ.)

 

Աղյուսակ 5.4.1.24.

.______________________________________________________________.

|                 |           Ծրագրերի թիվը                    |

|_________________|____________________________________________|

|Տարածաշրջանը     |2001|2002|2003|2004|2005|2006|2007|2008|ընդ.|

|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|

|Վանաձոր (ներառյալ|   8|   8|   7|  11|  17|  16|  15|   7|  89|

|Գուգարքը)        |    |    |    |    |    |    |    |    |    |

|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|

|Սպիտակ           |   3|  14|   7|   9|  10|  18|  26|  25| 112|

|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|

|Ստեփանավան       |   5|   8|  10|   9|   4|   8|  15|   9|  68|

|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|

|Թումանյան        |   4|   6|  10|   9|  11|  23|  19|  20| 102|

|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|

|Տաշիր            |   0|   0|   2|   1|   3|   2|   0|   0|   8|

|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|

|ԼՈՌՈՒ ՄԱՐԶ       |  20|  36|  36|  39|  45|  67|  75|  61| 379|

.______________________________________________________________.

 

368. 2001-2008 թթ. Լոռու մարզում կենսագործված «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» 379 ծրագրերում ստեղծվել է 7254 ժամանակավոր աշխատատեղ, աշխատավարձի տեսքով իրացվել 1 մլրդ 69 մլն 860,5 հազար դրամ:

 

Գծապատկեր 5.4.1.7.

 

----------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Փախստականների հիմնահարցեր

 

369. Որպես առանձնահատկություն ունեցող սոցիալապես անապահով առանձին խումբ փախստականները սոցիալական օժանդակության խնդիր ունեն: Լոռու մարզը մեծաթիվ փախստականներ է ընդունել, որոնցից մեծ մասը կրկնակի արտագաղթի են ենթարկվել: Այսպես, նախորդ դարի 90-ական թվականներին փաստված ավելի քան 22 հազար փախստականներից այսօր մարզում բնակվում են դրանց սոսկ մեկ երրորդը: Նվազումը մասամբ բացատրվում է նաև ինտենսիվ արտագաղթով: Հատկանշական է, որ տարվա ընթացքում փախստականների թիվը փոփոխվում է նաև կապված նրանց սեզոնային արտագնա աշխատանքի մեկնելու փաստի հետ: Փախստականաբնակ են մարզի բոլոր տարածաշրջանները:

 

Ներկա իրավիճակը.

 

370. 01.01-2009 թ. դրությամբ մարզում փաստացի բնակվում է 7.773 փախստական

. աշխատունակ են` 3.591 մարդ (46.2%),

. նախկին քաղաքաբնակներ են` 6.996 մարդ (90%),

. ստացել են ՀՀ քաղաքացիություն` 5.008 մարդ,

. բնակարանի կարիքավոր են փախստականի 195 ընտանիքներ:

371. Ժողովրդագրական առումով փախստականները բնութագրվում են որպես`

. Բնական վերարտադրության խաթարումներով ու ինտենսիվ «ծերացող

համակցություն»: Փախստականների 60-69 տարեկանների տեսակարար կշիռը մոտ

1.5-3.5 անգամ ավելի մեծ է, քան 0-4 տարեկան երեխաներն ու 25-29

տարեկան երիտասարդներինը: Փախստականների մոտ տեղաբնակների համեմատ 3-4

անգամ շատ են միայնակ ընտանիքները, հատկապես միայնակ ծերերը, 1.5 անգամ

պակաս են երիտասարդ տղամարդիկ, 2-3 անգամ պակաս են 5-14 տարեկան

երեխաները:

. Միգրացիոն մեծ ակտիվությամբ, փախստականների միգրացիան 2-3 անգամ բարձր

է տեղաբնակներից, որով և բացատրվում է նրանց թվաքանակի նվազումը:

. Փախստականների ամենաբնութագրական հատկանիշներից մեկը ժամանակավոր

կացարաններում ապրող ընտանիքների մեծ տոկոսն է: Մարզում այս պահին

բնակարանի կարիք ունեցող հաշվառված փախստական ընտանիքների 55.2%-ը

բնակվում է ժամանակավոր կացարաններում, 44.8%-ը` վարձով կամ

ազգականների մոտ:

. Տնային գույքի աղքատիկությունը կամ բացակայությունը:

. Զբաղվածության ցածր մակարդակը: Փախստականների մեջ տեղաբնակների համեմատ

1.7 անգամ քիչ են գործատուները, 2 անգամ քիչ են արտադրության մեջ

զբաղվածները, 3 անգամ պակաս են մշտական աշխատանք ունեցողները:

. Աղքատության ավելի մեծ խորություն: Մարդկային աղքատության (ուսում,

առողջություն, ջուր) ցուցանիշը 1.7 անգամ բարձր է, ծայրահեղ

աղքատությունը 1.4 անգամ ավելի տարածված:

. Կանանց առանձնահատուկ վիճակը: Յուրաքանչյուր 10 երիտասարդ կանանցից

2-3-ի պոտենցիալ փեսացուն կամ ամուսինը բացակայում է, այսինքն մեծ թիվ

են կազմում կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունները:

. Քաղաքային կենսաձև կրողների բնակություն գյուղական վայրերում:

. Բարեկամական-ազգակցական թույլ կապեր:

. Լեզվական տարբերություններ:

. Աշխարհընկալման և ծիսա-սովորութային տարբերություններ:

372. Փախստականների համար ամենահրատապ լուծում պահանջող հարցը բնակարանային հիմնահարցն է, քանի որ այսօր հարյուրավոր փախստական ընտանիքներ բնակվում են անբարեկարգ ժամանակավոր կացարաններում, հանրակացարաններում:

 

Զոհված (մահացած) կամ հաշմանդամ (վիրավոր) ազատամարտիկների

բնակարանային ապահովության հիմնահարցեր

 

Ներկա իրավիճակը.

373. 1999-2008 թթ. աջակցություն են ստացել զոհված (մահացած) կամ հաշմանդամ (վիրավոր) ազատամարտիկների 174 ընտանիքներ: Վանաձորում մի քանի տասնյակ ընտանիքների բնակարանային հիմնահարց լուծվել է ՀՀ ՊՆ-ի բնակֆոնդը համայնքին տրամադրման հաշվին` համայնքային միջոցներով բնակարանները վերանորոգելով և դրանք շահառուներին հատկացնելով:

374. 01.01-2009 թ. դրությամբ Լոռու մարզում հաշվառված են բնակարանի 79 կարիքավոր ընտանիքներ (անօթևան, բնակարանի բարելավում)

. զոհված զինծառայողի 29 ընտանիքներ (որից` 14 անօթևան)

. հաշմանդամ զինծառայողի 50 ընտանիքներ (որից` 27 անօթևան):

375. ՀՀ կառավարության 09.06.2005 թ. թիվ 947-Ն որոշման պահանջներով մարզի համայնքներից պարբերաբար (ամեն տարի) հավաքագրվել է մարզի զոհված (մահացած) կամ հաշմանդամ (վիրավոր) զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային հիմնախնդիր ունեցող ընտանիքների փաստաթղթերը: ՀՀ պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) հատուկ հանձնախմբի հետ համատեղ ուսումնասիրվել է հիշյալ բնակարանի կարիքավոր ընտանիքների փաստաթղթերը, կատարվել տնայցեր:

376. ՀՀ կառավարության 08.04-2004 թ. «ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ.» N 645-Ն և 06.12-2007 թ. «ՀՀ-ում 2007-2009 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի» N 1598-Ն որոշումներով կանոնակարգել Լոռու մարզում իրականացվող ծրագրային աշխատանքները: Մասնավորապես` աջակցել թրաֆիկինգի զոհերի հայտնաբերման և ետ վերադարձին, ապահովել անվճար իրավաբանական խորհրդատվություն, կազմակերպել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին թրաֆիկինգի կանխարգելմանն ուղղված միջազգային փաստաթղթերին նվիրված կանանց իրազեկման սեմինարներ, գենդերային հավասարության հիմնախնդիրների շուրջ պետական կառույցների և ՏԻՄ-երի աշխատակիցների համար դասընթացներ, իրականացնել գործազուրկ կանանց մասնագիտական ուսուցում` ապահովելով նրանց առավելագույն մասնակցությունը Զբաղվածության Վանաձորի մարզային և մարզի տարածքային կենտրոնների կողմի ուսուցողական ծրագրերում (մինչև 300 կին գործազուրկների մասնակցություն) և այլն:

 

5.4.2 ՀՀ Լոռու մարզի սոցիալական ապահովության ոլորտի զարգացման

նպատակները և ռազմավարությունը

 

377. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության ոլորտի հիմնական նպատակն է նպաստել հանրապետության բնակչության աղքատության նվազեցմանն ու հաղթահարմանը, մեծացնել ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը ծրագրերի հասցեականության մեծացման և նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:

378. Բնագավառի հիմնական գերակայություններն են`

. բնակչության աշխատանքի իրավունքի պաշտպանությունը,

. բնակչության զբաղվածության ապահովվածությունը,

. պետական կենսաթոշակային ապահովությունը,

. սոցիալական աջակցության տրամադրումը,

. ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությունը,

. հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանությունը:

379. Սոցիալական պաշտպանության ոլորտում մարզի զարգացման գերակա նպատակն է համարվում սոցիալական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումը:

. Սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ բնակչության

իրազեկվածության մակարդակի բարձրացում,

. Սոցիալական ծառայություններ մատուցող կադրերի շարունակական

վերապատրաստումներ.

. Սոցիալական աշխատանքի ծառայությունների հիմքի վրա ընտանեկան

կենտրոնների հիմնում (որոնք կզբաղվեն կյանքի դժվարին պայմաններում

հայտնված անապահով, բազմազավակ, միայնակ մոր կարգավիճակով ընտանիքների,

որբ և մուրացիկ երեխաների խնդիրներով, նաև ծնողական հմտությունների

ուսուցմամբ),

. Սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների

նյութատեխնիկական պայմանների բարելավում և արդիականացում.

. Սոցիալական ծառայությունների համակարգի կառավարման բարելավումը.

380. Նշված գերակա խնդիրները իրականացնելու նպատակով մշակվել են հետևյալ 10 ծրագրերը, որոնք բերված են հավելված 5.4.1. - ում

. Լոռու մարզի յուրաքանչյուր համայնքի բնակչության սոցիալական վիճակի

հիմնավոր ուսումնասիրություն և ըստ դրա սոցիալական տարաբնույթ

ծառայությունների գործունեության կազմակերպում և համակարգում,

. Սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների շենքային

պայմանների բարելավում և սոցիալական տարբեր ծառայությունների

գործունեության կազմակերպում և համակարգում,

. Ալավերդի քաղաքում տարեցների սոցիալական ծառայություններ մատուցող

ցերեկային կենտրոնի գործունեության կազմակերպում և համակարգում,

. Սպիտակ քաղաքում տարեցների սոցիալական ծառայություններ մատուցող

շուրջօրյա խնամքի կենտրոնի կառուցում և գործունեության կազմակերպում

և համակարգում,

. Աջակցություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վանաձորում իրականացվող «Տնային

խնամք միայնակ տարեցներին» ծրագրին,

. Վանաձորում հաշմանդամների վերականգնողական և պրոթեզաօրթոպեդիկ

պարագաների վերանորոգման ծառայության կազմակերպում և համակարգում,

. «Ստեփանավանի հատուկ կարիքներով անձանց կրթության և զարգացման

համայնքային կենտրոնի» զարգացում,

. Գործազրկության մակարդակի նվազեցում,

. Փախստականների ընտանիքների բնակարանային ապահովում,

. Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային

ապահովում:

381. ՀՀ Լոռու մարզի սոցիալական ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2010-2013 թթ. կազմում է 2097975.0 հազար դրամ (տես` հավելված 5.4.2.), որից` 17539.5 հազ. դրամը ակնկալվում ՀՀ պետական բյուջեի միջոցներից, իսկ 344035.5 հազ. դրամը` դոնոր և այլ կազմակերպություններից:

 

5.4.3. Սոցիալական ապահովության ոլորտի զարգացման տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Ամփոփ նկարագիր           |Արդյունքների ցուցանիշներ     |Նախադրյալներ |

|_________________________|_____________________________|_____________|

|Ոլորտային նպատակ`        |1. Սոցիալական                |Սոցիալական   |

|Բարձրացնել բնակչությանը  |ծառայությունների             |պաշտպանության|

|մատուցվող սոցիալական     |հասցեականությունից սոցիալապես|ոլորտը ՀՀ    |

|ծառայությունների         |խոցելի բնակչության           |կառավարության|

|մատչելիությունը և  որակը |բավարարվածության աստիճանը    |ուշադրության |

|Լոռու մարզում            |2. Ծառայության որակից        |կենտրոնում է |

|                         |սոցիալապես խոցելի խմբերի     |             |

|                         |բավարարվածության աստիճանը    |Ֆինանսական   |

|                         |3. Աշխատանքի տեղավորված      |միջոցները    |

|                         |գործազուրկների տեսակարար     |բաշխված են և |

|                         |կշիռը, %                     |ժամանակին    |

|                         |4. Ոչ նյութական աջակցություն |հատկացված    |

|                         |ստացած հաշմանդամների, ծերերի |             |

|                         |տեսակարար կշիռը, %           |             |

|                         |5. Սոցիալական պաշտպանության  |             |

|                         |ծրագրերում ընդգրկված խոցելի  |             |

|                         |խմբերի ներկայացուցիչների     |             |

|                         |տեսակարար կշիռը, %           |             |

|_____________________________________________________________________|

|  1. Լոռու մարզում սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության        |

|   իրազեկության բարձրացում, ինչը կնպաստի մարզում սոցիալական          |

|   ծառայությունների գործունեության հրապարակայնության, նրանց          |

|հաշվետվողականության աճին և  աշխատանքի նպատակայնության բարձրացմանը    |

|_____________________________________________________________________|

|ԾՐԱԳԻՐ թիվ 1.                                                        |

|  Լոռու մարզի յուրաքանչյուր համայնքի բնակչության սոցիալական վիճակի   |

|   հիմնավոր ուսումնասիրություն և  ըստ դրա սոցիալական տարաբնույթ      |

|     ծառայությունների գործունեության կազմակերպում և  համակարգում     |

|_____________________________________________________________________|

|1.1. Քաղաքային           |Կառուցված թեքահարթակների     |Ոլորտը ՀՀ    |

|համայնքների մշակութային  |թիվը`, %                     |կառավարության|

|և  սպորտային             |                             |ուշադրության |

|կենտրոններում            |                             |կենտրոնում է |

|թեքահարթակների կառուցում |                             |Ֆինանսական   |

|                         |                             |միջոցները    |

|                         |                             |բաշխված են և |

|                         |                             |ժամանակին    |

|                         |                             |հատկացված    |

|_________________________|_____________________________|_____________|

|1.2. Լոռու մարզում       |Հրապարակային ներկայացումների |Մարզում      |

|սոցիալական               |թիվը                         |գործող       |

|ծառայություններ մատուցող |Սոցիալական ծրագրերի և        |սոցիալական   |

|կազմակերպությունների     |ծառայություն մատուցողների    |ծառայություն-|

|(պետական, հասարակական,   |մասին իրազեկված խոցելի       |ներ          |

|միջազգային) և  նրանց     |բնակչության տեսակարար կշիռը, |մատուցողները |

|կողմից իրականացվող       |%                            |շահագրգռված  |

|ծրագրերի վերաբերյալ      |Հասարակական կարծիքի          |են տրամադրել |

|տեղեկատվության հավաքում, |հարցումների ժամանակ          |տեղեկատվութ- |

|ամփոփում, հրատարակում և  |սոցիալական ծառայությունների  |յուն իրենց   |

|տարածում բնակչության լայն|նպատակայնությունից և         |ծրագրերի     |

|շերտերում                |հասցեականությունից բավարարված|մասին        |

|_________________________|հարցվողների տեսակարար կշիռը  |_____________|

|1.3. Մարզպետարանի        |հարցվողների ընդհանուր թվում, |Առկա է       |

|աշխատակազմի              |%                            |կատարված     |

|առողջապահության և        |                             |աշխատանքների |

|սոցիալական ապահովության  |                             |մասին        |

|վարչության և  սոցիալական |                             |բնակչությանը |

|ծառայություններ մատուցող |                             |պարբերաբար   |

|տարածքային մարմինների    |                             |հաշվետու     |

|կողմից կանոնավոր         |                             |լինելու և    |

|հաշվետվությունների       |                             |հրապարակայ-  |

|հրապարակայնացում`        |                             |նության      |

|բնակչությանը             |                             |ապահովման    |

|ներկայացնելով սոցիալական |                             |օրենսդրական  |

|աջակցության բնագավառում  |                             |պահանջ       |

|ընթացող ծրագրերի,        |                             |             |

|նրանցում ընդգրկման       |                             |             |

|չափանիշների վերաբերյալ   |                             |             |

|_____________________________________________________________________|

|2. Սոցիալական ապահովության բնագավառի մասնագետների շարունակական       |

|վերապատրաստում                                                       |

|_____________________________________________________________________|

|2.1. Մարզպետարանի        |Մատուցվող ոչ նյութական       |Սոցիալական   |

|աշխատակազմի              |ծառայությունների թիվը        |աշխատանք     |

|առողջապահության և        |                             |կատարողները  |

|սոցիալական ապահովության  |Դոնորների և  մասնավոր        |ցանկություն  |

|վարչության և  սոցիալական |բարերարների կողմից           |ունեն        |

|ծառայություններ մատուցող |ֆինանսավորվող կարիքավոր      |զարգացնելու  |

|տարածքային մարմինների    |խմբերին ուղղված աջակցության  |սեփական      |

|սոցիալական աշխատանք      |ծառայությունների թիվը        |հմտություն-  |

|կատարողների համար        |                             |ները         |

|դոնորներ և  հովանավորներ |                             |             |

|որոնելու հմտությունների  |                             |             |

|զարգացում (դասընթացներ,  |                             |             |

|միջազգային փորձ և  այլն) |                             |             |

|_________________________|_____________________________|             |

|2.2. Մարզում սոցիալական  |Կարիքի գնահատման             |             |

|ծառայություններ մատուցող |դասընթացներին մասնակցածների  |             |

|կազմակերպությունների     |թիվը (մարզպետարան, ՍԾՄՏՄ,    |             |

|(պետական, ՏԻՄ, ոչ        |ՏԻՄ, ՀԿ-ներ)                 |             |

|պետական) սոցիալական      |                             |             |

|աշխատանք կատարողներ      |                             |             |

|կադրերի վերապատրաստում   |                             |             |

|կարիքների գնահատման      |                             |             |

|հմտությունների զարգացման |                             |             |

|վերաբերյալ               |                             |             |

|_____________________________________________________________________|

|3. Սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավում, ինչի       |

|արդյունքում կավելանան խոցելի բնակչության սոցիալական սպասարկման       |

|համատեղ իրականացվող ծրագրերը                                         |

|_____________________________________________________________________|

|3.1. Մարզում սոցիալական  |ՀԿ-ների և  ՏԻՄ-երի համատեղ   |Միջոցառում-  |

|ծառայություններ մատուցող |սոցիալական ծրագրերի թիվը     |ների         |

|կազմակերպությունների     |                             |իրականացման  |

|(պետական, ՏԻՄ, ոչ        |                             |համար        |

|պետական) միջև  անհրաժեշտ |                             |ակնկալվում է |

|տեղեկատվության           |                             |դոնոր կազմա- |

|փոխանակման, մարզում      |                             |կերպություն- |

|իրականացվող սոցիալական   |                             |ներից ստանալ |

|ծրագրերի համակարգման     |                             |ֆինանսավորում|

|մեխանիզմների մշակում և   |                             |             |

|ներդնում                 |                             |             |

|_________________________|_____________________________|_____________|

|3.2. Պետական և  ոչ       |                             |             |

|պետական կառույցների      |                             |             |

|համատեղ ուժերով խոցելի   |                             |             |

|խմբերի կարիքների         |                             |             |

|գնահատման միջոցառումների |                             |             |

|կանոնավոր իրագործում     |                             |             |

|_________________________|_____________________________|_____________|

|3.3. Մարզի խոցելի խմբերի |Խոցելի խմբերի վերաբերյալ     |             |

|խմբավորում` ըստ          |տեղեկատվական շտեմարանի       |             |

|համայնքների և  ըստ       |առկայություն                 |             |

|կարիքների, համապատասխան  |                             |             |

|տեղեկատվական շտեմարանի   |Խոցելի խմբերի համար          |             |

|ստեղծում` նրանց          |իրականացված ծրագրերի և       |             |

|սոցիալական պաշտպանությանն|միջոցառումների թիվը          |             |

|ուղղված միջոցառումների   |                             |             |

|ընդլայնման և             |                             |             |

|հասցեականության          |                             |             |

|բարձրացման նպատակով      |                             |             |

|_________________________|_____________________________|_____________|

|3.4. Կամավորների շարժման |Սոցիալական աջակցության       |Երիտասարդութ-|

|(կենտրոնի) զարգացում,    |ծրագրերում ընդգրկված         |յան մի մասը  |

|երիտասարդության շրջանում |կամավորների թիվը             |ցանկանում է  |

|կամավորական շարժման      |                             |հասարակական  |

|խթանում                  |                             |հիմունքներով |

|                         |                             |ծառայություն |

|                         |                             |մատուցել     |

|                         |                             |խոցելի       |

|                         |                             |խմբերին      |

|_____________________________________________________________________|

|4. Լոռու մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների     |

|նյութատեխնիկական պայմանների բարելավում` համակարգի գործունեության     |

|արդյունավետության և  որակի բարձրացման նպատակով                       |

|_____________________________________________________________________|

|ԾՐԱԳԻՐ թիվ 2.                                                        |

|Լոռու մարզում սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային         |

|մարմինների շենքային պայմանների բարելավում և  սոցիալական տարբեր       |

|ծառայությունների գործունեության կազմակերպում և  համակարգում          |

|_____________________________________________________________________|

|4.1. Սոցիալական          |Շենքային պայմանները          |             |

|ծառայություններ մատուցող |բարելավված Սոցիալական        |             |

|կառույցների շենքային     |ծառայություններ մատուցող     |             |

|պայմանների բարելավում,   |կառույցների տեսակարար կշիռը, |             |

|սպասարկման որակի         |%                            |             |

|բարձրացում, սպասարկում   |                             |             |

|մեկ կանգառից             |                             |             |

|_________________________|_____________________________|_____________|

|4.2. Սոցիալական          |Սոցիալական ծառայություններ   |             |

|ծառայություններ մատուցող |մատուցող կառույցներում       |             |

|կառույցների (պետական, ոչ |(մարզպետարան, ՍԾՄՏՄ) նոր     |             |

|պետական) համակարգչային   |համակարգիչների տեսակարար     |             |

|տեխնիկայով հագեցում և    |կշիռը, %                     |             |

|համացանցային կապով       |Կայուն համացանցային կապ      |             |

|ապահովում                |ունեցող սոցիալական           |             |

|                         |ծառայություններ մատուցող     |             |

|                         |կառույցների թիվը, %          |             |

|_____________________________________________________________________|

|5. Լոռու մարզում տարեցների և  հաշմանդամների վիճակի բարելավում        |

|_____________________________________________________________________|

|ԾՐԱԳԻՐ թիվ 3                                           |Միջոցառումնե-|

|Ալավերդի քաղաքի տարեցների սոցիալական ծառայություններ   |րի           |

|մատուցող ցերեկային կենտրոնի գործունեության կազմակերպում|իրականացման  |

|և  համակարգում                                         |համար        |

|_______________________________________________________|ակնկալվում է |

|Ծրագիր թիվ 4.                                          |ֆինանսավորում|

|Սպիտակ քաղաքում տարեցների սոցիալական ծառայություններ   |դոնոր կազմա- |

|մատուցող շուրջօրյա խնամքի կենտրոնի կառուցում և         |կերպություն- |

|գործունեության կազմակերպում և  համակարգում             |ներից        |

|_______________________________________________________|             |

|ԾՐԱԳԻՐ թիվ 5.                                          |Անհրաժեշտ    |

|Աջակցություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վանաձորում       |փորձ և       |

|իրականացվող «Տնային խնամք միայնակ տարեցներին» ծրագրին  |հմտություններ|

|_______________________________________________________|ունեցող      |

|5.1. Խնամողների          |Մարզում խնամողների           |պետական և  ոչ|

|վերապատրաստում           |մասնագիտական վերապատրաստում  |պետական      |

|հաշմանդամների, ծերերի    |անցած կամավորների թիվը       |սոցիալական   |

|խնամք, այդ թվում տնային  |                             |ծառայություն-|

|խնամք իրականացնելու համար|                             |ներ          |

|_________________________|_____________________________|մատուցողների |

|5.2. Սոցիալապես անապահով |Մարդասիրական ճաշարանների     |առկայություն |

|ընտանիքների անդամների    |կողմից սպասարկվող բնակչության|             |

|սննդապահովում            |թվաքանակը, %                 |Պետական և  ոչ|

|_________________________|_____________________________|պետական      |

|5.3. Ծերերի խնամքի       |Բացի պետական տրանսֆերտներից  |կազմակերպութ-|

|ծառայությունների         |խնամքի ծառայություններից     |յունների     |

|իրականացում              |օգտվող ծերերի թիվը           |միջև  համագոր|

|_______________________________________________________|ծակցության   |

|ԾՐԱԳԻՐ թիվ 6                                           |բարձր աստիճան|

|Հաշմանդամների գույքի վերանորոգման ծառայության          |             |

|կազմակերպում և  համակարգում                            |             |

|_______________________________________________________|             |

|5.4. Հաշմանդամների       |Վերականգնողական և  տեխնիկական|             |

|(հատկապես` հաշմանդամ     |անհրաժեշտ այլ միջոցներ ստացած|             |

|երեխաների և  նրանց       |հաշմանդամների թիվը           |             |

|ծնողների) ապահովում      |                             |             |

|վերականգնողական և        |Կենտրոնի ծառայություններից   |             |

|տեխնիկական այլ միջոցներով|օգտվող հաշմանդամ երեխաների   |             |

|Հաշմանդամ երեխաների      |թիվը                         |             |

|առողջա-վերականգնողական   |                             |             |

|ցերեկային կենտրոնի       |                             |             |

|ստեղծում                 |                             |             |

|_______________________________________________________|             |

|ԾՐԱԳԻՐ թիվ 7                                           |             |

|«Ստեփանավանի հատուկ կարիքներով անձանց կրթության և      |             |

|զարգացման համայնքային կենտրոն»-ի զարգացում             |             |

|_______________________________________________________|_____________|

|5.5. Խնամատար ընտանիքի   |Հաշվառված խնամատար           |ՀՀ կառավա-   |

|ինստիտուտի զարգացում     |ընտանիքների թիվը             |րությունն    |

|                         |Խնամատար ընտանիքներում       |աջակցում է   |

|                         |տեղավորված ծնողազուրկ        |երկրում      |

|                         |երեխաների թիվը               |խնամատար     |

|                         |                             |ընտանիքի     |

|                         |                             |ինստիտուտի   |

|                         |                             |կայացմանը    |

|_____________________________________________________________________|

|6. Աջակցություն զբաղվածության քաղաքականությանը                       |

|_____________________________________________________________________|

|ԾՐԱԳԻՐ թիվ 8                                                         |

|Գործազրկության մակարդակի նվազեցում                                   |

|_____________________________________________________________________|

|6.1. Գործազուրկների համար|Վերապատրաստված գործազուրկների|Միջոցառում-  |

|մասնագիտական             |թիվը                         |ների         |

|վերապատրաստման           |                             |իրականացման  |

|միջոցառումների           |Աշխատանքի տեղավորված         |համար        |

|կազմակերպում             |վերապատրաստված գործազուրկների|ակնկալվում է |

|                         |տեսակարար կշիռը (%)          |ֆինանսավորում|

|_________________________|_____________________________|դոնոր        |

|6.2. Վարձատրվող          |Վարձատրվող հասարակական       |կազմակերպութ-|

|հասարակական աշխատանքների |աշխատանքների ծրագրերի թիվը   |յուններից    |

|ծրագրերի իրականացում     |                             |             |

|                         |Վարձատրվող հասարակական       |Նոր          |

|                         |աշխատանքների ծրագրերում      |աշխատատեղերի |

|                         |ընդգրկված շահառուների թիվը   |ստեղծման     |

|                         |                             |հնարավորութ- |

|                         |                             |յունները     |

|                         |                             |մարզում      |

|                         |                             |ընդլայնվում  |

|                         |                             |են           |

|                         |                             |             |

|                         |                             |Աջակցության  |

|                         |                             |ցուցաբերում  |

|                         |                             |միայն կարի-  |

|                         |                             |քավորության  |

|                         |                             |չափանիշներին |

|                         |                             |համապատասխա- |

|                         |                             |նող          |

|                         |                             |բնակչությանը |

|_____________________________________________________________________|

|7. Աջակցություն բնակարանային ապահովման քաղաքականությանը              |

|_____________________________________________________________________|

|ԾՐԱԳԻՐ թիվ 9             |Բնակարանային պայմանները      |Միջոցառում-  |

|Փախստականների ընտանիքների|բարելավված փախստական         |ների         |

|բնակարանային ապահովում   |ընտանիքների թիվը             |իրականացման  |

|                         |                             |համար        |

|                         |Բնակարանային պայմանները      |ակնկալվում է |

|                         |բարելավված փախստական         |ֆինանսավորում|

|                         |ընտանիքների տեսակարար կշիռը  |պետբյուջեից  |

|                         |(%)                          |և  դոնոր     |

|                         |                             |կազմակերպութ-|

|                         |                             |յուններից    |

|_________________________|_____________________________|_____________|

|ԾՐԱԳԻՐ թիվ 10            |Բնակարանային պայմանները      |Միջոցառում-  |

|Զոհված կամ հաշմանդամ     |բարելավված զոհված կամ        |ների         |

|դարձած զինծառայողների    |հաշմանդամ դարձած             |իրականացման  |

|ընտանիքների բնակարանային |զինծառայողների ընտանիքների   |համար        |

|ապահովում                |թիվը                         |ակնկալվում է |

|                         |                             |ֆինանսավորում|

|                         |Բնակարանային պայմանները      |պետբյուջեից  |

|                         |բարելավված զոհված կամ        |             |

|                         |հաշմանդամ դարձած             |             |

|                         |զինծառայողների ընտանիքների   |             |

|                         |տեսակարար կշիռը (%)          |             |

._____________________________________________________________________.

 

6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

6.1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

6.1.1. Գյուղատնտեսության ոլորտի իրավիճակի վերլուծությունը

 

382. Լոռու մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են` 251197.8 հա, այդ թվում վարելահողերը` 42120.3 հա (ոռոգելի 12143 հա), բազմամյա տնկարկները` 487.7 հա, խոտհարքները` 35679.2 հա, արոտները` 145862.4 հա և այլ հողատեսքեր` 27048.3 հա:

383. Լոռու մարզի ագրոպարենային համակարգը ներառում է 32542 գյուղացիական տնտեսություններ, գյուղատնտեսական, սննդի ու ագրոպարենային ոլորտի վերամշակող արդյունաբերության, առևտրի ու սպասարկումների 59 ձեռնարկություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև արտադրության արտոնագիր (լիցենզիա), ստացած ալյուրի, հացի, հրուշակեղենի և մակարոնեղենի, մսամթերքի, կաթնամթերքի, պահածոների, օղու, գարեջրի, հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության` 166 տնտեսվարող սուբյեկտներ և անհատ ձեռներեցներ, 2 սպանդանոց:

384. Մարզում յուրաքանչյուր տարի ցանվում է շուրջ 14.000 հա հացահատիկ, 5000-6000 հա կարտոֆիլ, 1500 հա բանջարեղեն, 12000 հա բազմամյա և միամյա կերային մշակաբույսեր, որոնց միջին բերքատվությունը հաճախ զիջում է Հանրապետության միջին ցուցանիշներին: Պատճառները` ինտենսիվ տեխնոլոգիաների բացակայությունը, սերմերի ցածր որակը, գյուղատնտեսական տեխնիկայի ֆիզիկական և բարոյական մաշվածությունը: Գրեթե յուրաքանչյուր տարի մարզի ցանքատարածությունները խիստ տուժում են տարերային տարբեր աղետներից (կարկտահարություններ, հորդառատ անձրևներ, ջրհեղեղներ, փոթորիկներ), սակայն միշտ չէ, որ ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային տարբեր աղետներից տուժածներին օգնելու համար:

385. Սեփականաշնորհված են գյուղատնտեսական օգտագործելի հողատեսքերի 32%-ը կամ 54939 հա-ը (59245 հա` տնամերձով), այդ թվում վարելահողերի 83%-ը կամ 32430 հա-ը (36294 հա` տնամերձով), որից ջրովի` 27.8%-ը կամ 8712 հա-ը (10113 հա` տնամերձով), բազմամյա տնկարկների 74.3%-ը կամ 1029 հա-ը (2654 հա` տնամերձով), որից ջրովի` 975 հա-ը և խոտհարքների 54.7%-ը կամ 21480 հա-ը:

386. 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ մարզի ագրոհամալիրում առկա է 1658 տրակտոր, 1615 բեռնատար ավտոմեքենա, 108 հացահատիկահավաք կոմբայն, 686 տրակտորային կցասայլ, 375 տրակտորային խոտհնձիչ, 8 կերահավաք կոմբայն, 152 տրակտորային շարքացան, 401 տրակտորային գութան, 197 կուլտիվատոր, 130 հավաքիչ-մամլիչ և գյուղատնտեսական այլ տեխնիկա ու սարքավորումներ:

387. Տարբեր պատճառներով (տարեկան միջին հաշվով) շրջանառության մեջ չի դրվում շուրջ 8.4 հազ. հա վարելահող: Գյուղացիական տնտեսությունների մեծ մասը փոքր չափերի են, արտադրության վարման, մեքենայացված աշխատանքների ու արտադրվող ապրանքների իրացման կազմակերպման հետ կապված դժվարությունները, ապրանքանյութական արժեքների աճող գները հանգեցրել են նրան, որ դրանք հետզհետե վերածվել են մանր, բնամթերային տնտեսությունների: Մեկ գյուղացիական տնտեսությանը բաժին է ընկնում միջինը 0.6 հա վարելահող, 1,0 հա խոտհարք:

 

Լոռու մարզի բուսաբուծության հիմնական արտադրական ցուցանիշները վերջին

երեք տարվա կտրվածքով.

 

.______________________________________________.

|          |2006 թ.    |2007 թ.    |2008 թ.    |

|          |___________|___________|___________|

|          |հա   |տ    |հա   |տ    |հա   |տ    |

|__________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Հացահատիկ |12523|12670|13237|27570|11340|21445|

|          |     |     |     |     |     |     |

|Կարտոֆիլ  | 5462|43530| 4115|56950| 4559|54490|

|          |     |     |     |     |     |     |

|Բանջարեղեն| 1172|16490| 1227|25220| 1353|18208|

.______________________________________________.

 

Հացահատիկային կուլտուրաներ

 

388. Ներկա վիճակի նկարագրությունը

Յուրաքանչյուր տարի մարզում ցանվում է 8-9 հազ. հա աշնանացան հացահատիկային մշակաբույսեր: 1 հա-ից միջինը ստացվում է 15-18 ց բերք, առանձին հողակտորներից 35-50 ց/հա-ից բերք:

 

389. Հիմնախնդիրները

Բարձր բերք ստանալու համար խիստ կարևոր է բարձրորակ սերմացուների օգտագործումը:

 

390. Զարգացման հեռանկարներ

Բարձրորակ սերմացուներով մարզի ագարակատերերին ապահովելու նպատակով անհրաժեշտ է մարզում ստեղծել սերմնաբուծական երկու տնտեսություն` անկախ սեփականության ձևից: Ստեփանավանի և Սպիտակի նախկին սերմնաբուծական տնտեսությունների հողային բազայի վրա հնարավոր է ստեղծել լուրջ, սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսություններ, որոնց արտադրած հացահատիկի և կերային մշակաբույսերի սերմացուները կապահովեն մարզի ֆերմերների պահանջները: Ընդարձակել մշակովի անասնակերերի ցանքատարածությունները, ավելացնել սպիտակուցներով հարուստ միամյա և բազմամյա կերատեսակների (սոյա, եգիպտացորեն, վարսակ, վիկա, ոլոռ, առվույտ, կորնգան և այլն, շարային և տեխնիկական կերատեսակների ներդրումը և դրանց սերմնաբուծության զարգացումը):

 

Կարտոֆիլաբուծություն

 

391. Ներկա վիճակի նկարագրությունը

Յուրաքանչյուր տարի մարզում ցանվում է 5-6 հազ. հա կարտոֆիլ, սակայն տարեցտարի այդ ցուցանիշը նվազում է: Ցանքերի կրճատման պատճառը կարտոֆիլի իրացման շուկայի բացակայությունն է և ներկրվող բարձրորակ տնկանյութի բարձր գները:

 

392. Հիմնախնդիրները

Հոլանդիայից ներկրվող կարտոֆիլի տնկանյութի 1 կգ-ը Հանրապետությունում վաճառվում է շուրջ 1 Եվրոյին համարժեք դրամով, իսկ ստացված բերքի սերմացուն շուկայում իրացվում է 0.3-0.4 Եվրոյին համարժեք դրամով: Պարենային կարտոֆիլի վաճառքի գները ինքնարժեքին հավասար են, ուստի կարտոֆիլաբուծությունը դարձել է ոչ շահավետ ճյուղ:

 

393. Հեռանկարները

. Մարզում ստեղծել վիրուսազերծ պալարիկներից կարտոֆիլի բարձր

վերարտադրության տնկանյութի լաբորատորիա` իր փորձադաշտերով:

Ստեփանավանում է գտնվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության

երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի փորձադաշտը և զոնալ կայանը

իր փոքր լաբորատորիայով և ջերմոցային տնտեսությամբ: Այս բազայի վրա,

որոշ գումարներ ներդնելով կարելի է ձեռք բերել ժամանակակից լաբորատոր

սարքավորումներ և սկսել վիրուսազերծ պալարիկներով կարտոֆիլի

բարձրորակ, բարձր վերարտադրության տնկանյութի արտադրությունը:

. Ստեղծել կարտոֆիլի վերամշակման արտադրամաս, կարտոֆիլի իրացման խնդիրը

լուծելու համար:

 

Բանջարաբուծություն

Ներկա վիճակի նկարագրությունը

394. Մարզում յուրաքանչյուր տարի ցանվում է 1250-1500 հա բանջարանոցային մշակաբույսեր: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում կաղամբը, լոբին, վարունգը, պոմիդորը:

 

Հիմնախնդիրները

395. Բանջարանոցային մշակաբույսերի սերմացուները հիմնականում ագարակատերերը ստանում են իրենք իրենց աճեցրած բույսերից պարզունակ մեթոդներով, որի բերքատվությունը բարձր չէ:

 

396. Հեռանկարները

. Աջակցել բանջարաբուծությամբ զբաղվող ագարակատերերին բարձր բերքատու

բանջարանոցային մշակաբույսերի սերմացուներով ապահովելու գործում:

. Ստեղծել բանջարեղենի պահպանման սառնարանային տնտեսություններ:

. Ստեղծել բանջարեղենի վերամշակման փոքր ձեռնարկություն, բանջարեղենի

իրացման խնդիրը լուծելու համար:

 

Կերարտադրություն

Ներկա վիճակի նկարագրությունը

397. Մարզում առկա գյուղատնտեսական կենդանիների խնամքի, պահվածքի և մթերատվության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի բարձրորակ կերերով նրանց ապահովումը: Միջին հաշվով յուրաքանչյուր տարի մարզում կուտակվում է 95 000 տ խոտ, 8 660 տ ծղոտ, 1 280 տ սիլոս, 8 348 տ կերի արմատապտուղ:

Մարզում ցանվում է շուրջ 10 000 հա կերային մշակաբույսեր, որտեղ գերակշռողը բազմամյա խոտաբույսերն են, հատկապես կորնգանը և առվույտը:

 

398. Հիմնախնդիրները

 

. Հյութալի կերերի բացակայություն:

. Կերակրման հավելանյութերի բացակայություն:

 

399. Հեռանկարները

. Մարզում աջակցել բազմամյա խոտաբույսերի սերմաբուծությամբ զբաղվող

ագարակատերերի բարձրորակ սերմեր արտադրելու և այն տարածելու համար:

. Լուրջ ուշադրություն դարձնել եգիպտացորենի ցանքատարածությունների

ավելացմանը, որը կապահովի բարձորակ սիլոսի և բարձրարժեք հատիկային

կերերի բազան:

. Լուրջ ուշադրություն դարձնել կերի ճակնդեղի և կերի դդմիկի

արտադրության վրա:

. Ստեղծել համակցված կերերի արտադրամաս, որը կապահովի գյուղատնտեսական

կենդանիների պահանջները:

. Ստեղծել խոտալյուրի արտադրություն:

 

Այգեգործություն

Ներկա վիճակի նկարագրությունը

40.0 Էներգետիկ ճգնաժամի տարիներին (1993-96 թթ) մարզում կար շուրջ 5000 հա պտղատու այգիներ: 2005 թ. մարզի այգիները կազմում են 2353 հա (ներառյալ տնամերձերը): Մարզի ցածրադիր գոտու համայնքներում հեռանկարային ճյուղ է կորիզավորների այգիների հիմնումն ու զարգացումը (դեղձ, ծիրան, սալոր, կեռաս): Կան բոլոր նախադրյալները այդ ճյուղի զարգացման համար:

 

Հիմնախնդիրները

401. Նշված համայնքներում հիմնականում գործում են ոռոգման ցանցերը, գյուղացիական տնտեսություններն ունեն մասնագիտական հմտություններ այգիները լավ խնամելու և բարձր բերք ստանալու համար:

 

402. Հեռանկարները

. Այգեգործության զարգացման համար անհրաժեշտ է բնակչությանն ապահովել

բարձրորակ, լավագույն սորտային հատկանիշներ ունեցող տնկիներով:

. Մարզում չկա տնկարանային տնտեսություն:

. Անհրաժեշտ է աջակցել նշված համայնքներին` ստեղծելու իրենց տնկարանային

տնտեսությունները:

. Մարզում ստեղծել պտղի, հատապտղի վերամշակման արտադրություն, որտեղ

կմթերվի մարզում արտադրված էկոլոգիական մաքուր վայրի հատապտուղները և

այգիներում աճեցված բարձրորակ պտուղները, խթանելով գյուղի զարգացմանը:

 

Գյուղատնտեսական տեխնիկա

Ներկա վիճակի նկարագրությունը

403. Մարզի համայնքներում կան անհրաժեշտ քանակի գյուղ. տեխնիկա և գյուղ. գործիքներ, որոնք սակայն շատ հին են, մաշված են բարոյապես և ֆիզիկապես: Վերջին գյուղ. տեխնիկան Հանրապետություն է ներկրվել 1990 թ.: Ճապոնիայի և Չինաստանի կառավարությունների կողմից ՀՀ-ին հատկացված փոքրածավալ գյուղ. տեխնիկան իրենց գյուղ. գործիքներով հաջողությամբ աշխատում են Հանրապետության նաև Լոռու մարզի ագարակատերերի դաշտերում: Սակայն դրանց քանակը քիչ է, իսկ վաճառքի գները բարձր:

 

Հիմնախնդիրները

404. Գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր բերք ստանալու համար խիստ կարևոր է հողի լավ մշակումը, ցանքի, մշակության աշխատանքների որակով կատարելը, որի համար պահանջվում է սարքին գյուղ.տեխնիկա և գյուղ. գործիքներ:

 

Հեռանկարները

405. Մարզում գործող «Ագրոսպասարկում» միավորումներին ապահովել նոր, փոքրածավալ գյուղ.գործիքներով և գյուղ.տեխնիկայով: Հայաստանի Հանրապետությանը տարբեր երկրներից տրամադրված գյուղ.տեխնիկան և տրակտորները պետք է տրամադրվեն «Ագրոսպասարկում» միավորումներին, որոնք էլ մարզերում կարող են իրականացնել վճարովի ծառայություններ /վար, ցանք, մշակություն, բերքահավաք/:

 

Ոլորտի թույլ կողմերը.

. Բարձրորակ սերմացուների բացակայությունը

. Ագրոհամալիրում ապահովագրության բացակայությունը

. Գյուղ. մթերքների վաճառքի շուկայում գների տարերային ցածր վիճակը

. Նոր գյուղ.տեխնիկայի և գյուղ.գործիքների անբավարար քանակը

. Սեփականաշնորհված հողակտորների փոքր չափերը` (միջինը 1 հա է մի քանի

հողակտորի վրա):

. Հացահատիկի ցանքատարածությունները տարեցտարի պակասում են, որի

պատճառներն են.

ա/ հացահատիկի ցածր բերքատվությունը

բ/ շուկայում հացահատիկի էժան գինը, որի պատճառով նվազել է ճյուղի

շահութաբերությունը

. Կարտոֆիլի արտադրության արդյունքում շուկայում նկատվում է

գերարտադրություն, ինչը բերում է ցածր գնի, ինչի պատճառով կրճատվում է

կարտոֆիլի ցանքատարածությունը:

 

Առաջարկություններ

. Առ այսօր մշակությունից դուրս մնացող վարելահողերի աստիճանաբար

շրջանառության մեջ ներգրավումը

. Խաթարված և էրոզացված վարելահողերի վերականգնումը և բարելավման

միջոցառումների իրականացումը

. Թումանյանի նախկին տարածքում խաղողագործության և պտղաբուծության

վերականգնման կայունացումն ու հետագա զարգացումը

. Պետական պահուստային հողերի օգտագործման ձևերի կատարելագործումը

. Կիրառվող ագրոտեխնիկայի մակարդակի և գյուղատնտեսական մշակաբույսերի

բերքատվության բարձրացումը

. Գյուղատնտեսության վարման առավել արդյունավետ եղանակների ներդրումը

. Հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերի ու կարտոֆիլի

սերմնաբուծության և սորտաթարմացման հիմնահարցերի արմատական լուծումը,

սերմապահովվածության մակարդակի բարձրացումը

. Բազմամյա կերաբույսերի և բարձրորակ անասնակերերի արտադրության

կատարելագործում

. Զբաղվել մարզի բնակլիմայական պայմանների հարմարված մշակաբույսերի

սերմացուների ձեռք բերման և տարածման հարցերով:

. Մարզում ստեղծել ագրոապահովագրական ծառայություն:

. Կարևոր է կարտոֆիլի սերմնաբուծության զարգացումը` Արարատյան

դաշտավայրին ապահովելու վաղահաս կարտոֆիլի տնկանյութով:

. Կարտոֆիլաբուծության զարգացման համար անհրաժեշտ է մարզում ստեղծել

կարտոֆիլի վերամշակման արտադրամաս

. Ճյուղի զարգացմանը կնպաստի արտասահմանյան կազմակերպությունների հետ

նոր տեխնոլոգիաների ներդրումը

. Գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր և էկոլոգիապես մաքուր բերք

ստանալու համար խիստ կարևոր է մարզում առկա օրգանական պարարտանյութերի

օգտագործումը:

. Բացատրական աշխատանքների շնորհիվ գյուղացիների ուշադրությունը սևեռել

հացահատիկի մշակության ինտենսիվ տեխնոլոգիայի կիրառմանը` հատկապես

ոռոգելի դաշտերում հացահատիկի ցանքերին:

. Ավելի մեծ ուշադրություն դարձնել կրծողների և գյուղատնտեսական

մշակաբույսերի այլ վնասատուների դեմ պայքարին, որի համար անհրաժեշտ է

իրականացնել պայքարի և միասնական հսկողության զանազան մեթոդներ:

 

Անասնապահություն

Ներկա իրավիճակի նկարագրությունը

 

406. Լոռու մարզում 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ 35099 գյուղացիական տնտեսություններում հաշվառվել է 73292 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ, որից կովեր` 37058 գլուխ, խոզեր` 6001 գլուխ, ոչխարներ`և այծեր` 34853 գլուխ, ձիեր` 3013 գլուխ, մեղվաընտանիքներ` 22758 փեթակ, թռչուններ` 123770 թև:

2008 թ. մարզում արտադրվել է 77800 տոննա կաթ, 12500 տոննա միս, 59.4 տոննա բուրդ, 240 տոննա մեղր, 30400 հազ. հատ ձու:

 

Գյուղատնտեսությունում արտադրության կազմակերպման ձևերը և նրանց

չափերը

 

407. Լոռու մարզի գյուղատնտեսությունում արտադրության հիմնական կազմակերպման ձևը գյուղացիական տնտեսություններն են: Մարզում 2009 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ գործում են 35099 գյուղացիական տնտեսություններ:

408. Մարզի գյուղացիական տնտեսությունների չափերի վերաբերյալ պատկերացում է տալիս մեկ տնտեսության հաշվով գյուղատնտեսական կենդանիների թվաքանակը:

 

Գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսությամբ զբաղվող

առևտրային կազմակերպություններին բաժին ընկնող գյուղատնտեսական

կենդանիների միջին գլխաքանակը` 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ

 

Աղյուսակ 6.1.1.1.

.______________________________________________________________.

|                  |Մեկ գյուղացիական տնտեսությանը և  առևտրային |

|                  |կազմակերպությանը միջին հաշվով բաժին ընկնող |

|                  |անասնագլխաքանակը                           |

|                  |___________________________________________|

|                  |Խոշոր     |որից`|Ոչխարներ|Խոզեր|Պայմանական |

|                  |եղջերավոր |Կովեր|և  այծեր|     |անասնագլխա-|

|                  |անասուններ|     |        |     |քանակ      |

|__________________|__________|_____|________|_____|___________|

|Լոռի              |      2.02| 1.05|    0.94| 0.17|       2.16|

|__________________|__________|_____|________|_____|___________|

|Ընդամենը          |      2.12| 1.14|     1.1|  2.0|       2.26|

|Հանրապետությունում|          |     |        |     |           |

.______________________________________________________________.

 

409. Ներկայացված տվյալներից երևում է, որ մեկ գյուղացիական տնտեսությանը և գյուղատնտեսությամբ զբաղվող մեկ առևտրային կազմակերպությանը բաժին ընկնող գյուղատնտեսական կենդանիների միջին վիճակագրական գլխաքանակը գրեթե համապատասխանում է Հանրապետության միջին ցուցանիշներին: Գյուղացիական տնտեսությունների անասնապահության ճյուղի չափերը բնորոշող ներկայացված ցուցանիշները նույնպես վկայում են տնտեսությունների մասնատվածության մասին:

 

Գյուղատնտեսության անասնաբուծության ճյուղում ստեղծված իրավիճակը

 

Լոռու մարզի անասնապահության ճյուղը բնութագրող ցուցանիշները տրված են 6.1.1.2. և 6.1.1.3. աղյուսակներում:

 

Աղյուսակ 6.1.1.2. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի

2006-2009 թթ.-ի տվյալները հունվարի 1-ի դրությամբ

 

.__________________________________________________________________

|         |Խոշոր եղջերավոր            |որից` Կովեր                |

|         |___________________________|___________________________|

|         |2006 թ|2007 թ|2008 թ|2009 թ|2006 թ|2007 թ|2008 թ|2009 թ|

|_________|______|______|______|______|______|______|______|______|

|Լոռի     |  71.2|  73.6|  73.8|  73.3|  36.9|  37.7|  39.1|  37.0|

|_________|______|______|______|______|______|______|______|______|

|ՀՀ       | 592.1| 620.2| 629.1| 584.8| 297.1| 307.1| 310.6| 283.0|

|_________|______|______|______|______|______|______|______|______|

|Մարզի    |    12|  11.9|  11.7|  12.5|  12.4|  12.3|  12.6|  13.0|

|տեսակարար|      |      |      |      |      |      |      |      |

|կշիռը (%)|      |      |      |      |      |      |      |      |

.__________________________________________________________________

 

(հազ. գլուխ)

.__________ ________________________________________________________.

|         | |Խոզեր                      |Ոչխարներ և  այծեր          |

|         | |___________________________|___________________________|

|         | |2006 թ|2007 թ|2008 թ|2009 թ|2006 թ|2007 թ|2008 թ|2009 թ|

|_________| |______|______|______|______|______|______|______|______|

|Լոռի     | |  16.9|  16.4|  5.60|   6.0|  41.4|  38.9|  40.3|  34.8|

|_________| |______|______|______|______|______|______|______|______|

|ՀՀ       | | 137.5| 152.8|  86.7|  84.8| 591.6| 632.9| 637.1| 529.9|

|_________| |______|______|______|______|______|______|______|______|

|Մարզի    | |  12.3|  10.7|   6.5|   7.0|   7.0|   6.1|   6.3|   6.5|

|տեսակարար| |      |      |      |      |      |      |      |      |

|կշիռը (%)| |      |      |      |      |      |      |      |      |

.__________ ________________________________________________________.

 

Անասնապահական մթերքների արտադրության ծավալները 2006-2008 թթ.-ին

 

Աղյուսակ 6.1.1.3.

.___________________________________________________________________.

|         |Իրացվել է միս կենդանի|Կաթ (հազ. տոննա) |Ձու (մլն. հատ)   |

|         |քաշով (հազ. տոննա)   |                 |                 |

|         |_____________________|_________________|_________________|

|         |2006թ |2007թ |2008թ  |2006թ|2007թ|2008թ|2006թ|2007թ|2008թ|

|_________|______|______|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|Լոռի     |  11.9|  12.6|   12.5| 73.0| 76.2| 77.8| 25.7| 29.4| 30.4|

|_________|______|______|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՀՀ       | 117.1| 122.2| 1.25.9|  620|  642|  662|463.7|525.4|574.9|

|_________|______|______|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|Մարզի    |  10.2|  10.3|    9.9| 11.8| 11.9| 11.8|  5.5|  5.6|  5.3|

|տեսակարար|      |      |       |     |     |     |     |     |     |

|կշիռը (%)|      |      |       |     |     |     |     |     |     |

.___________________________________________________________________.

 

410. Լոռու մարզը մասնագիտացված է մսակաթնային անասնաբուծությամբ: Խոշոր եղջերավորների և խոզերի գլխաքանակը վերջին տարիների միջին տվյալներով կազմել է Հանրապետության համապատասխանաբար 12.15%-ը և 9.8%-ը, իսկ մսի իրացումը և կաթի արտադրությունը` 10.13%-ը և 11.83%-ը: Մարզում նկատվում է ինչպես գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, այնպես էլ անասնապահական մթերքների արտադրության անկման միտում, որը բացասական երևույթ է և նախատեսվող ծրագրային միջոցառումներում անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ խնդիրը:

 

411. Հիմնախնդիրները

Ստեղծելով մսի, բրդի, մեղրի ընդունման և վերամշակման ձեռնարկություններ, մարզում կբարձրանա թե անասունների գլխաքանակը, թե գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները: Ներկայումս ազգաբնակչության մոտ կուտակվել է մեծ քանակությամբ բուրդ և մեղր` իրացման հնարավորություն չունենալու պատճառով: Այս տենդենցը շարունակվելու դեպքում կկորցնենք մանր եղջերավոր անասունների գլխաքանակի մեծ մասը և մեղվաբուծությամբ զբաղվող մարդիկ կհիասթափվեն մեղվաբուծությունից:

Աջակցել համայնքներում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման աշխատանքներին: Դրանով կավելանա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, կպակասեն սուր վարակիչ հիվանդությունների քանակությունը, բարձր հիմքերի վրա կդրվեն անասնաբուժական և հակահամաճարակային միջոցառումների կատարումը:

 

Տոհմային գործ

 

412. Անասնագլխաքանակի մասնատումը, կերի կայուն բազայի բացակայությունը, կերային մշակաբույսերի ցանքատարածությունների նվազումը ոչ միայն հանգեցրին անասնագլխաքանակի և անասնապահական մթերքի և հումքի արտադրության կրճատմանը, այլև լուրջ խոչընդոտներ ստեղծեցին լայնածավալ տոհմասելեկցիոն համալիր միջոցառումների իրականացման համար: Վերը նշվածի հետևանքով վտանգվել է նաև հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված և Հայաստանի բնակլիմայական պայմաններին լավ հարմարված գյուղատնտեսական կենդանիների էնդեմիկ (տեղական), ինչպես նաև ներմուծված լավագույն ցեղերի գենոֆոնդի պահպանումը: Լուրջ խոչընդոտներ ծառացան գյուղատնտեսական կենդանիների լավագույն ցեղերի գենոֆոնդի պահպանման, ինչպես նաև արհեստական սերմնավորման աշխատանքներում:

413. Մարզում անասնաբուծության զարգացման, բարձր մթերատու և տոհմային հատկանիշներով օժտված կենդանիներ աճեցնելու և նախիրներն ու հոտերը որակյալ կազմով համալրելու համար անհրաժեշտ է ստեղծել տոհմային տնտեսություններ, ակտիվացնել տոհմասելեկցիոն աշխատանքները, ընդլայնել գյուղկենդանիների արհեստական սերմնավորման ծավալները:

414. Ցանկալի և առաջնային խնդիր է համարվում արհեստական սերմնավորման տակ սկզբնական շրջանում ընդգրկել առկա գլխաքանակի գոնե 20-25%-ը, որը կնպաստի կենդանիների հիվանդությունների կանխմանը և մթերատվության բարձրացմանը: Կարևորվում է նաև մարզում տոհմային տնտեսությունների ձևավորումը, որոնք տոհմային կենդանիներ կմատակարարեն մարզի անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին:

 

Անասնաբուժություն

415. 2007 թ.-ի սկզբներից թեև մարզում կատարվել են անասնաբուժական համաճարակային բոլոր միջոցառումները, սակայն համայնքներում արձանագրվեցին «Դաբաղ» և խոզերի «Աֆրիկյան ժանտախտ» հիվանդությունները:

416. Աֆրիկյան ժանտախտը կանխելու համար մարզում տեղադրվեցին կարանտին կետեր, հսկողություն սահմանվեց կենդանիների շարժի, սպանդի, շուկաներում մսի իրացման վրա:

417. Ելնելով Հանրապետության առանձին տարածաշրջաններում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակից և ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով, Հանրապետությունում, կենդանիների վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով, իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ: Եթե 1992 թ.-ին կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել կենդանիների 25 հիվանդությունների դեմ, ապա հիմնականում ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով, 2002 թ.-ին`14, իսկ 2003-2008 թթ.-ին` 7 տիպի վարակիչ հիվանդությունների դեմ:

418. «ՀՀ 2004-2006 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր» ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 14-ի N 1030-Ն որոշմամբ իրականացվել է բրուցելոզ, պալարախտ, սիբիրախտ, դաբաղ, էմկար, պաստերելիոզ և ժանտախտ հիվանդությունների դեմ: Վերջին տարիներին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների անվանացանկի կրճատման հետևանքով, Հանրապետությունում որոշակիորեն վատթարացել է համաճարակային վիճակը:

419. Մարզում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված 7 հիվանդության դեմ իրականացվում են 10 տիպի հակահամաճարակային միջոցառումներ (բրուցելոզ, տուբերկուլինացիա, սիբիրախտ, պաստերելիոզ, դաբաղ եռավալենտ, էմկար, կարմրախտ, ժանտախտ, ժանտախտ H շտամ, վարոատոզ):

420. Ստեղծված իրավիճակում Լոռու մարզում առաջնահերթ խնդիր է դառնում անասնաբուժական պարտադիր միջոցառումների մեջ ներառվող հիվանդությունների ցանկի աստիճանական ընդլայնումը, անասնաբույժների աշխատանքի արդյունատվության բարձրացումը և նրանց մասնագիտական ու տեխնիկական կարողությունների ուժեղացումը:

 

Գյուղատնտեսական մթերքների իրացումը և ապրանքայնության մակարդակը

 

421. Գյուղատնտեսության կայունության, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ապահովման և գյուղատնտեսության վերարտադրության համար կարևոր հանգամանք է արտադրանքի իրացման խնդրի լուծումը, որը բնութագրվում է արտադրության ապրանքայնության մակարդակով: 2008 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ապրանքայնության մակարդակի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացված են աղյուսակ 6.1.1.4.-ում:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում