Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (10-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(10-րդ մաս)

 

Գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակը բնորոշող

ցուցանիշները

 

Աղյուսակ 6.1.1.4.

._________________________________________________.

|Մթերքների անվանումը|Ապրանքայնության մակարդակը (%)|

|                   |_____________________________|

|                   |Լոռու մարզ  |Հայաստանի       |

|                   |            |Հանրապետություն |

|___________________|____________|________________|

|Հացահատիկ          |        18.9|            23.0|

|___________________|____________|________________|

|Կարտոֆիլ           |        12.5|            42.3|

|___________________|____________|________________|

|Բանջարանոցային     |        63.3|            75.0|

|մշակաբույսեր       |            |                |

|___________________|____________|________________|

|Խաղող              |         3.9|            83.7|

|___________________|____________|________________|

|Պտուղ              |        19.4|            53.1|

|___________________|____________|________________|

|Միս                |        71.3|            80.3|

|___________________|____________|________________|

|Կաթ և  կաթնամթերք  |        47.7|            45.1|

|___________________|____________|________________|

|Ձու                |        34.4|            44.2|

|___________________|____________|________________|

|Բուրդ              |        11.3|            48.6|

|___________________|____________|________________|

|Պարենային բոստան   |           -|            92.0|

|___________________|____________|________________|

|Մեղր               |        36.4|            64.2|

._________________________________________________.

 

422. Գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակը զգալիորեն ցածր է Հանրապետության միջին ցուցանիշներից: Ըստ հաշվարկների Լոռու մարզի գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակը կազմում է 45.56%, որը բավականին ցածր ցուցանիշ է և այն չի կարող ապահովել գյուղատնտեսության արդյունավետ վերարտադրություն:

423. Ներկայացված տվյալները վկայում են, որ մարզի գյուղատնտեսության համար կարևոր հիմնախնդիր է մնում անասնապահական մթերքի իրացումը: Անհրաժեշտ է աջակցել գյուղատնտեսական մթերք արտադրողներին իրացման և արտահանման գործում, իրականացնել համապատասխան միջոցառումներ գյուղատնտեսական մթերքի ապրանքայնության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որոնցով մեծապես պայմանավորված է գյուղացիական տնտեսությունների կայունությունը և գյուղական բնակավայրերում աղքատության հաղթահարման հնարավորությունը:

 

Գյուղատնտեսության վարկավորումը

 

424. Գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված գյուղացիական տնտեսություններն արտադրական գործընթացում ունենում են ինչպես շրջանառու միջոցների համալրման այնպես էլ խոշոր ներդրումների անհրաժեշտություն: Վերջիններիս ապահովման հիմնական ձևը վարկավորումն է, որն իրականացվում է առևտրային բանկերի, միկրովարկավորման ձեռնարկությունների միջոցով: Սակայն խնդիր է շարունակում մնալ վարկավորման կարճաժամկետությունը, չափը, տոկոսադրույքը, բանկերում գրավադրման պայմանները: Բանկերի և վարկավորման ձեռնարկությունների կողմից մատուցվող ծառայությունները ձեռնտու չեն մարզի աղքատ գյուղացիական տնտեսություններին և չեն բավարարում վարկավորման պահանջը: Շատ աղքատ գյուղացիական տնտեսություններ ընդհանրապես չեն դիմում վարկատու կազմակերպություններին: ՈՒստի կարևոր խնդիր է շարունակում մնալ գյուղատնտեսական վարկերի հասանելիության ապահովումն աղքատ գյուղացիական տնտեսությունների և ձեռնարկությունների համար:

425. Վերջին տարիներին Լոռու մարզի ագրարային ոլորտի հետագա զարգացման գործում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գյուղատնտեսական վարկերի մեծությունը 2007 թ. տարեվերջի դրությամբ կազմել է 1.9 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի մեջ գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռը կազմում է 34%: 2008 թ. ընթացքում գյուղացիական փոխօգնության միավորումների թիվը Լոռու մարզում աճել է 4%-ով և կազմել 72:

 

426. Ոլորտի ուժեղ կողմերը

 

. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի տարեցտարի աճ: 2010 թ.

ենթադրվում է մարզում ունենալ 75-80 հազ. խոշոր եղջերավոր անասուններ,

որից կովեր` շուրջ 35-45 հազար գլուխ: 1 ֆուրաժային կովի

կաթնատվությունը կկազմի 2000-2200 կգ:

. Մարզում հետզհետե ավելանում են առավելապես կաթնամսային ուղղության

ցեղերի ներդրման շեշտադրմամբ խոշոր ֆերմերների քանակը: Շարունակվում է

կաթի վերամշակման ավանդույթների վերականգնումն ու զարգացումը:

Թումանյանի տարածաշրջանում սկսվել է ներդրվել յուղազերծ, կազեինի մեծ

պարունակության պանիրների արտադրություն:

. Մարզի ֆերմերային տնտեսություններում աստիճանաբար ներ է դրվում նորածին

հորթերի բացօդյա պահվածքի եղանակը:

. Զարգացող խոզաբուծությունը` խոզի մսի արտադրության աճը խոզերի

արդյունաբերական աճեցման միջոցով:

. Գործող և հիմնադրվող սպանդանոցների ու մսի վերամշակման

արտադրությունների հզորությունների աստիճանական աճ:

. Զարգացող մեղվաբուծությունը` մեղրի և,մեղրամոմի արտադրության

ծավալների աճը:

. Անասունների կերակրման և խնամքի նորագույն տեխնոլոգիաների կիրառում,

անասնապահության մեքենայացում, ինտենսիվ կերակրման միջոցով մսի

աճեցում:

. Խոտհարքների և արոտավայրերի առկայությունը:

. Հանրապետությունում գործող վարկային ծրագրերի և դոնորների կողմից

մարզի գյուղատնտեսության ոլորտում որոշակի ներդրումների առկայությունը:

 

427. Ոլորտի թույլ կողմերը

 

. Գյուղատնտեսության ապրանքայնության ցածր մակարդակը (հիմնական պատճառը

գյուղմթերքների իրացման ենթակառուցվածքների անկատարությունն է,

ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների անբարեկարգ վիճակը):

. Արտադրության մասնատվածությունը (գյուղացիական տնտեսությունները ունեն

փոքր չափեր և դրանց խոշորացման միտումները դեռևս զգալի չեն, մեկ

գյուղացիական տնտեսությանն պայմանական անասնագլխաքանակը 2.16 է):

. Գյուղատնտեսության արտադրական ենթակառուցվածքների անկատար վիճակը և

արտադրության պահանջներին համապատասխան դրանց ձևավորման չափազանց

դանդաղ ընթացքը մասնավորապես`

1. տոհմային գործի կազմակերպման անբավարար վիճակը, տոհմային

տնտեսությունների բացակայությունը,

2. անասնաբուժական պարտադիր միջոցառումների մեջ ընդգրկվող

հիվանդությունների փոքր ընդգրկվածությունը:

. Արոտների և խոտհարքների բարելավման ուղղությամբ աշխատանքների

բացակայությունը:

. Գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական հումքի վերամշակման արտադրական

կարողությունների գրեթե բացակայությունը և դրանց ստեղծման դանդաղ

ընթացքը:

. Գյուղացիական տնտեսություններին տեղեկատվական, խորհրդատվական ապահովման

բնագավառի դեռևս անկատարությունը:

. Գյուղացիական տնտեսությունների կողմից մարկետինգի, շուկայավարման

չափազանց ցածր մակարդակը:

. Գյուղատնտեսության վարկավորման ծավալների անբավարարությունը և

վարկավորման տոկոսադրույքի, ժամկետների և գրավադրման անբարենպաստ

պայմանների առկայությունը:

. Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի բացակայությունը:

 

428. Հնարավորություններն են

 

. Գյուղատնտեսական կենդանիների մթերատվության ավելացումը և

անասնապահական մթերքների որակի և արտադրության արդյունավետության աճը:

. Գյուղատնտեսական մեծածախ շուկային համապատասխան կառույցների

ձևավորման, ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների բարելավման

միջոցով գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրների լուծումը,

գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացումը:

. Գյուղացիական տնտեսությունների տեղեկատվության և խորհրդատվության

մատչելիության բարձրացումը և համակարգի կատարելագործումը:

. Գյուղատնտեսությունում իրականացվող վարկային ծրագրերի համապատասխան

բաղադրիչների նպատակաուղղումը գյուղատնտեսության վարկավորման, տոհմային

գործի ձեռնարկատիրության զարգացման խնդիրներին:

. Գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններից ելնելով,

վարկավորման ծավալների ընդլայնումը, վարկավորման ժամկետների և

գրավադրման պայմանների մատչելիության մակարդակի բարձրացումը:

. Մսակաթնային անասնապահության և հատկապես խոզաբուծության համար

զարգացման հնարավորությունների առկայությունը:

. Մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրության ծավալների

ընդլայնման և արտադրության արդյունավետության բարձրացման ձգտումը:

 

429. Խոչընդոտներն են

 

. Նշված հնարավորությունների իրականացման համար գյուղացիական

տնտեսությունների սեփական միջոցների բացակայությունը:

. Տվյալ տնտեսությունների համար վարկային միջոցների սղությունը և

անմատչելիությունը:

. Հանրապետության բնակչության ցածր եկամուտների հետևանքով, վճարունակ

պահանջարկի ցածր մակարդակը, հետևանքը` գյուղմթերքների իրացման

բարդությունները:

. Արտադրանքի արտահանման համար տնտեսությունների սակավ

հնարավորությունները և դրա իրացմամբ զբաղվող կառույցների գրեթե

բացակայությունը:

. Գյուղատնտեսական արտադրության բարձր ռիսկի առկայությունը և

ապահովագրական համակարգի բացակայությունը:

 

430. Առաջարկություններ

 

. Սպիտակի տարածաշրջանում ներդնել մսի վերամշակման արտադրամաս, ինչպես

նաև հիմնադրել թռչնաբուծական տնտեսություն, հաշվի առնելով

տարածաշրջանի գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման

ծավալները:

. Յուրաքանչյուր համայնքում կառուցել մեկ-երկու հավաքատեղի` կենդանիների

անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար:

. Յուրաքանչյուր համայնքի գյուղապետարանների շենքում մեկական

աշխատասենյակ հատկացնել համայնքը սպասարկող անասնաբուժական մասնագետի:

. Շրջակա միջավայրը չաղտոտելու նպատակով յուրաքանչյուր համայնքում

կառուցել անասնագերեզմանոց` համայնքում անկած կենդանիների և հարկադիր

սպանդի ենթարկված կենդանիների ընդերային օրգանները թաղելու համար:

431. Լոռու մարզի գյուղատնտեսության վիճակի բացահայտված հիմնախնդիրների և ոլորտի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների ու խոչընդոտների վերլուծության արդյունքում մարզի գյուղատնտեսության զարգացումը խոչընդոտող հիմնախնդիրների պատճառահետևանքային կապը ներկայացված է գծապատկեր 6.1.1.-ում:

 

Գծապատկեր 6.1.1.

 

Լոռու մարզի գյուղատնտեսության զարգացման սխեման

 

.________________________.   ._____________.    ._____________________.

|Գյուղական բնակավայրերի  |   |Աշխատուժի ոչ |    |Գյուղացիական         |

|սոցիալ-տնտեսական        |   |լիարժեք      |    |տնտեսությունների ցածր|

|անբավարար վիճակ,        |   |օգտագործում  |    |եկամուտներ           |

|աղքատության բարձր       |   ._____________.    ._____________________.

|մակարդակ                |          |                     |

.________________________.          |                     |

._______________________|_____________________.

.______________________.

._______________.       |Գյուղատնտեսությունում |           .______________.

|Աշխատուժի      |       |արտադրողականության և  |           |Նյութատեխնիկա-|

|թերբեռնված     |_.     |արտադրության          |         ._|կան ապահովման |

|օգտագործում    | |     |արդյունավետության ցածր|         | |անբավարար     |

._______________. |     |մակարդակ              |         | |մակարդակ      |

._______________. |     .______________________.         | .______________.

|Հողային        | | .__________.   |   ._______________. | .______________.

|ռեսուրսների    | | |Սահմանափակ|   |   |Ագրոտեխնիկական,| | |Ագրոսպասարկման|

|ոչ լիարժեք     |_|_|ֆինանսական|___|___|զոոտեխնիկական  | | |ծառայության   |

|օգտագործում    | | |միջոցներ  |   |   |պահանջների ցածր|_|_|բացակայություն|

._______________. | .__________.   |   |մակարդակ       | | .______________.

._______________. |                |   ._______________. | .______________.

|Վարկավորման    | |                |                     | |Անասունների   |

|ցածր           |_|                |                     |_|կերակրման ու  |

|մատչելիություն | |                |                     | |պահվածքի ցածր |

._______________. |                |                       |մակարդակ      |

._______________. |                |                       .______________.

|Ապահովագրական  | |                |   ._______________.   .______________.

|համակարգի      |_.                |   |Խորհրդատվության|   |Խորհրդատվութ- |

|բացակայություն |                  |   |և              |   |յան և         |

._______________.                  |   |տեղեկատվության |   |տեղեկատվության|

._______________.                  |   |համակարգի      |___|ապահովման     |

|Մեծածախ        |                  |   |անկատարություն |   |գործում       |

|շուկաների և    |                  |   ._______________.   |մեխանիզմների  |

|իրացման        |                  |                       |բացակայություն|

|գործառույթ     |_.                |                       .______________.

|ունեցող        | |                |   ._______________.   .______________.

|կառույցների    | |                |   |Ընդհանուր      |   |Միջհամայնքային|

|բացակայությունը| |                |   |տնտեսական ենթա-|   |և             |

._______________. |                |   |կառուցվածքների |___|ներհամայնքային|

._______________. | ._____________.|   |անբավարար վիճակ|   |ճանապարհների  |

|Գյուղատնտեսական| | |Գյուղացիական ||   ._______________.   |անբավարար     |

|մթերքների      | | |տնտեսություն-||                       |վիճակ         |

|պահպանման      |_|_|ների ապրան-  ||                       .______________.

|կառույցների    | | |քայնության   ||                       .______________.

|բացակայություն | | |ցածր մակարդակ||                       |Տնկարանային   |

._______________. | ._____________.|   ._______________.   |տնտեսության   |

._______________. |                |   |Գյուղատնտեսութ-| ._|սերմնաբուծութ-|

|Գյուղական      | |                |   |յան արտադրական | | |յան           |

|համայնքներում  | |                |___|ենթակառուցվածք-|_| .______________.

|վերամշակող     |_|                |   |ների անբավարար | | .______________.

|կառույցների    | |                |   |վիճակ          | | |Տոհմային գործի|

|բացակայությունը| |                |   ._______________. |_|բացակայություն|

._______________. |                |                     | .______________.

._______________. |                |                     | .______________.

|Արտահանման հետ | |                |                     | |Անասնաբուժութ-|

|կապված         |_.     .______________________.         | |յան           |

|բարդությունների|       |Օրենսդրության         |         |_|բնագավառում   |

|առկայությունը  |       |անկատարություն        |         | |հիմնախնդիրներ |

._______________.       .______________________.         | .______________.

|                     | .______________.

._____________________________________.          | |Ոռոգման       |

.________________. ._______________. .________________.  | |ներտնտեսային  |

|Գյուղացիական    | |Գյուղատնտեսական| |Գյուղատնտեսութ- |  | |համակարգի     |

|տնտեսությունների| |կոոպերատիվների | |յան ոլորտում    |  | |անմխիթար վիճակ|

|կարգավիճակի     | |իրավական       | |ապահովագրության |  | |և  դրանց անհա-|

|իրավական        | |հստակեցման     | |հարաբերություն- |  ._|մապատասխանե-  |

|հստակեցման      | |անհրաժեշտութ-  | |ները կարգավորող |    |լիությունը    |

|անհրաժեշտություն| |յուն           | |օրենսդրության   |    |ներկա         |

.________________. ._______________. |անհրաժեշտություն|    |պայմաններին   |

.________________.    .______________.

 

Խորհրդատվություն և տեղեկատվություն

 

432. Գյուղատնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունի գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսությամբ զբաղվող գործարարների մասնագիտական կարողությունների ուժեղացումը, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատչելիության բարձրացումը, դրանք առավել նպատակային և հասցեագրված դարձնելը: Այս ծրագրի ռազմավարությունը ենթադրում է հետևյալ կարևոր միջոցառումների իրականացումը.

. Մարզային ուսուցողախորհրդատվական ծառայության գյուղատնտեսության

աջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) կողմից կազմակերպել դասընթացներ

գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման առաջավոր

տեխնոլոգիաների վերաբերյալ:

. Անցկացնել սեմինար դասընթացներ տնտեսավարման արդյունավետ ձևերի,

մասնավորապես կոոպերացիայի, արմատավորման ուղղությամբ:

. Մշակել տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ անասնապահության և

անասնաբուծությանը վերաբերվող մասնագիտական աշխատանքների մասին:

. Իրականացնել գյուղատնտեսների, ֆերմերների գիտելիքների հարստացմանն

ուղղված միջոցառումներ:

433. Խորհրդատվական ծառայությունները պետք է բխեն գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կազմակերպությունների շահերից և համապատասխանեն շուկայական տնտեսության պահանջներին: Խորհրդատվության արդյունավետությունն ապահովելու համար նպատակահարմար է նախապես ուսումնասիրել և բացահայտել գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրները և ծրագրերի իրագործման ընթացքում ապահովել հետադարձ կապը գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կազմակերպությունների հետ: Անհրաժեշտ է հզորացնել գյուղատնտեսների մասնագիտական կարողությունները գյուղմթերքների արտադրության և վերամշակման առաջավոր տեխնոլոգիաների, տնտեսավարման արդյունավետ ձևերի (կոոպերացիայի) արմատավորման վերաբերյալ:

 

Ոռոգում

 

434. Մարզի գյուղատնտեսության զարգացման համար առանցքային նշանակություն ունի հողաբարելավման համալիր միջոցառումների իրականացումը, որոնց կարևոր բաղադրիչներից է ոռոգման համակարգերի բարելավումը, քանի որ առանց արհեստական ոռոգման անհնար է կազմակերպել գյուղմթերքների ինտենսիվ արտադրություն:

435. Մարզի ոռոգման համակարգերի բարելավման և զարգացման համար անհրաժեշտ են.

. ոռոգման համակարգերի կառավարման կառուցվածքի կատարելագործում և

տեխնիկական վիճակի բարելավում

. ոռոգման ջրի տնօրինման, տրման ժամանակացույցերի և հաշվառման հատուկ

մեխանիզմների կիրառում

. ջրամատակարար և ջրօգտագործող սուբյեկտների փոխհարաբերությունների

իրավական մակարդակի բարձրացում

. միջտնտեսային և ներտնտեսային ջրանցքների հիմնանորոգում, որը զգալի

չափով կիջեցնի ջրի հոսակորուստները

. մեխանիկական ոռոգումից ինքնահոսի անցում, որը կնվազեցնի շահագործման

ծախսերը, ջրի գինը և կտնտեսվի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա

. ոռոգման ներքին ցանցերի վերակառուցում և համապատասխանեցում ներկա

պահանջներին

. կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում և նորոգում, որը կիջեցնի գերխոնավ

հողերի գրունտային ջրերի մակարդակը

. ոռոգման ջրի մշտական ապահովվածության համար ավարտուն վիճակի հասցնել

«Գետիկ» ջրամբարի շինարարությունը, ինչպես նաև Սարամեջ, Ծաղկաբեր,

Լուսաղբյուր, Ճոճկան, Այրում, Հագվի և այլ համայնքներում կառուցել

փոքր ծավալով ջրամբարներ և ՕԿՋ-ներ

. նպաստել «Գետիկ» և «Լոռու ջրանցք» ՋՕԸ-ների հզորացմանը:

Այս ամենը հնարավոր է իրականացնել փուլ առ փուլ` դոնոր կազմակերպությունների և ոռոգման համակարգերի զարգացման վարկային և ներդրումային ծրագրերի միջոցով:

 

Համակարգի ներկա վիճակը

 

436. Խորհրդային տարիների ժամանակ մարզի ոռոգելի տարածքները կազմել են ավելի քան 15 հազ. հա: Այժմ ըստ մարզային հողային հաշվեկշռի մարզի ոռոգելի հողատարածքները կազմում են 9613.9 հա, որոնց ոռոգման աշխատանքները իրականացվում են 4 մեծ միջտնտեսային ջրանցքների` Նալբանդի մեծ ջրանցքի 36.0 կմ երկարությամբ, Լոռու մայր ջրանցքի` իր դոտացիոն ջրանցքներով 62.81 կմ ընդհանուր երկարությամբ, Կիրովի ջրանցքի` 9.3 կմ երկարությամբ և Այրում-Ճաճկան մայր ջրանցքի` 17.2 կմ երկարությամբ, ինչպես նաև 14 պ/կ-ների և ավելի քան 700 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցերի միջոցով, որոնք այսօր ամբողջությամբ գտնվում են խիստ քայքայված վիճակում:

437. Միջտնտեսային և ներտնտեսային ջրանցքներ- վերջին 15-20 տարիների ընթացքում միջտնտեսային և ներտնտեսային ջրանցքների վրա հիմնանորոգման աշխատանքներ գրեթե չեն կատարվել, որի հետևանքով ջրանցքների երեսապատված բետոնե ծածկույթը, մետաղական ջրթող հարթ փականները, ջրաչափական դիտակետերը ամբողջովին քայքայվել են, դարձել վթարային, ջրանցքներում ջրի հոսակորուստները կազմում են 60%- ավելի:

438. Պոմպային կայաններ - մարզի ոռոգման համակարգում այսօր գործում են 14 պ/կ-ններ, որոնք աշխատում են առանց պահեստային պոմպերի և վթարի ժամանակ օրեր շարունակ ոռոգում չի կատարվում: Հայտնի պատճառներից ելնելով շատ պ/կ-ններ` Վահագնիի, Դսեղի, Ճոճկանի երկաստիճան, Աքորիի, Մղարթի, Յաղդանի, Արջուտի, Դեբեդի, Ձորագյուղի և այլն պ/կ-նները չեն աշխատել և մնալով հսկողությունից դուրս ամբողջովին թալանվել են, որոնց վերականգնման համար պահանջվում են ֆինանսական մեծ միջոցներ: Անհրաժեշտ է նրանց փոխարեն կառուցել ինքնահոս ոռոգման նոր ջրանցքներ, որի հետևանքով կտնտեսվի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, կկրճատվի շահագործման ծախսերը, կիջնի ոռոգման ջրի ինքնարժեքը, իսկ ոռոգման շրջանից դուրս այդ ջրագծերը կարելի է օգտագործել որպես էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր:

439. Ջրամբարներ - Տաշիրի տարածաշրջանի վարելահողերը ոռոգելու նպատակով 1980-ական թվականներին կառուցվել է Մեծավանի ջրամբարը 5.4 մլն.խ.մ ընդհանուր ծավալով, բայց ոռոգման ցանցի շինարարությունը անավարտ մնալու հետևանքով այսօր ջրամբարը իր նպատակին չի ծառայում:

440. 1988 թ. երկրաշարժից հետո դադարեցվեց «Գետիկի» ջրամբարի շինարարությունը, որը Սպիտակի տարածաշրջանի ոռոգելի հողատարածքները հասցնելու էր մինչև 10000 հա-ի:

441. Ոռոգման ինտենսիվ շրջանում` հունիս-սեպտեմբեր ամիսներին, գետերը դառնում են խիստ սակավաջուր և անհրաժեշտ ջրառի դեպքում, գետերի հուները որոշակի տեղամասերում ցամաքում են և խախտվում է գետերի էկոլոգիական հավասարակշռությունը:

442. Անհրաժեշտություն է առաջանում կառուցել փոքր ջրամբարներ, որպեսզի ոռոգման շրջանում ջրանցքները մշտապես ապահովված լինեն ջրով, միաժամանակ մասնակիորեն կկարգավորվի նաև ջրային ռեսուրսների կառավարումը:

443. Ներտնտեսային ցանց- Հողերի սեփականաշնորհման հետևանքով առաջացել են բազմաթիվ մանրատված փոքր հողակտորներ, որտեղ մշակվում են գյուղատնտեսական տարբեր մշակաբույսեր, որոնց ոռոգման ռեժիմները և ջրման տեխնիկան միմյանցից խիստ տարբերվում են, իսկ ոռոգման ներտնտեսային ցանցը իր տեխնիկական հնարավորություններով այսօր արդեն չի համապատասխանում գյուղացիական տնտեսությունների պահանջներին և օգտագործվում է ցածր արդյունավետությամբ: Անհետաձգելի խնդիր է դարձել արդեն ֆիզիկապես և բարոյապես մաշված ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցումը և համապատասխանեցումը ներկա պահանջներին:

444. Ոռոգման համակարգի բարելավման նպատակը

. ոռոգման ջրի մշտական ապահովվածություն

. ոռոգման ջրի հոսակորուստների նվազեցում

. ոռոգման ջրի էժան մատակարարում

. ոռոգելի հողատարածքների կայուն և լիարժեք ոռոգում

. ոռոգման համար նոր վարելահողերի ընդգրկում

445. Հիմնախնդիրները

. միջտնտեսային և ներտնտեսային ջրանցքների անմխիթար վիճակ

. ոռոգման ջրի կորուստների մեծ քանակ

. տեղական նշանակության փոքր ծավալով ջրամբարների բացակայություն

. ոռոգման ներտնտեսային ցանցի ֆիզիկական և բարոյական մաշվածություն,

նրանց անհամապատասխանելիությունը ներկա պահանջներին

. ինքնահոս ոռոգման նոր ջրանցքների կառուցման անհրաժեշտություն

. գործող պոմպային կայաններում պահեստային ագրեգատների բացակայություն

. ջրաչափական դիտակետերի բացակայություն

 

Համակարգում կատարված ներդրումները

 

446. 1998-2004 թթ. հյուսիս-արևմուտքի գյուղատնտեսական ծառայությունների զարգացման «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի շրջանակներում մարզում վերականգնվել է 107.4 կմ երկարությամբ ներտնտեսային ջրանցքներ և ոռոգման ներքին ցանցեր, որոնց վրա ծախսվել է 1824938 ԱՄՆ դոլար. իսկ ջրտնտպետկոմի ԾԻԳ-ի կողմից վերակառուցվել է 16.1 կմ երկարությամբ միջտնտեսային ջրանցք և 168 ջրաչափական դիտակետեր, որոնց վրա կատարվել է 1068296 ԱՄՆ դոլարի ներդրում: 2006 թ. Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ նույն ԾԻԳ-ի կողմից Սպիտակ և Շիրակամուտ համայնքների 342 հա վարելահողերի վրա ոռոգման ներքին ցանցի վերականգնման համար կատարվել է ավելի քան 68.1 մլն. դրամի շինմոնտաժային աշխատանքներ:

447. «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի առաջին փուլով նախատեսված է վերակառուցել Նալբանդի ջրանցքի ՆԿ0+00-ՆԿ55+20 տեղամասը:

448. Սակայն մարզի ոռոգման համակարգի տեխնիկական վիճակը բավարար համարելու համար այս ամենը շատ քիչ է, քանի որ այսօր մարզի ավելի քան 9600 հա ոռոգելի հողատարածքներից ոռոգվում է մոտավորապես 2500-3000 հա:

 

Մարզի ոռոգման համակարգերի բարելավման առաջարկություններ ըստ

տարածաշրջանների

 

Աղյուսակ 6.1.4.

._____________________________________________________________________.

|հ/հ|Համայնքի  |Առաջարկություններ             |Նպատակը         |Արժեքը|

|   |անվանումը |                              |                |(մլն  |

|   |անվանումը |                              |                |դրամ) |

|___|_________________________________________________________________|

|1. |                       Գուգարքի տարածաշրջան                      |

|   |_________________________________________________________________|

|   |Արջուտ    |ոռոգման ներքին ցանցի կառուցում|100 հա          |   120|

|   |          |6 կմ երկարությամբ             |վարելահողերի և  |      |

|   |          |                              |տնամերձերի      |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|_________________________________________________________________|

|2. |                     Թումանյանի տարածաշրջան                      |

|   |_________________________________________________________________|

|   |          |Լոռու մայր ջրանցքի            |4000 հա         |  1830|

|   |          |վերակառուցում 47 կմ           |վարելահողերի    |      |

|   |          |երկարությամբ                  |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|3. |          |Լոռու մայր ջրանցքի «Տաշիր»    |ոռոգման ջրի     |  44.8|

|   |          |դոտացիոն ջրանցքի վերակառուցում|մշտական         |      |

|   |          |12 կմ երկարությամբ            |ապահովվածություն|      |

|___|__________|______________________________|________________|______|

|4. |          |Լոռու մայր ջրանցքի «Միսխանկա «|ոռոգման ջրի     |    10|

|   |          |դոտացիոն ջրանցքի վերակառուցում|մշտական         |      |

|   |          |                              |ապահովվածություն|      |

|___|__________|______________________________|________________|______|

|5. |Հաղպատ    |ոռոգման ներքին ցանցի կառուցում|200 հա          |   120|

|   |          |6 կմ ընդհանուր երկարությամբ   |վարելահողերի և  |      |

|   |          |                              |տնամերձերի      |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|6. |Մղարթ     |ոռոգման ներքին ցանցի կառուցում|320 հա          |   280|

|   |          |14 կմ ընդհանուր երկարությամբ  |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|7. |Այգեհատ   |ոռոգման ներքին ցանցի կառուցում|410 հա          |   240|

|   |          |12 կմ եր կարությամբ           |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|8. |Այրում    |ոռոգման ներքին ցանցի կառուցում|390 հա          |   160|

|   |          |8 կմ երկարությամբ             |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|9. |Ճոճկան    |ոռոգման ներքին ցանցի կառուցում|650 հա          |   200|

|   |          |10 կմ երկարությամբ            |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|10.|Օձուն     |Ոռոգման ներքին ցանցի          |1100 հա         |  1660|

|   |          |վերակառուցում 83 կմ           |վարելահողերի    |      |

|   |          |երկարությամբ                  |ոռոգում         |      |

|___|_________________________________________________________________|

|11.|                       Սպիտակի տարածաշրջան                       |

|   |_________________________________________________________________|

|   |          |Գետիկի ջրամբարի մասնակի       |- Ոռոգման ջրի   |  5000|

|   |          |վերականգնում մինչև  5 մլն մ3  |մշտական         |      |

|   |          |ծավալով                       |ապահովվածություն|      |

|   |          |                              |- 2220 հա       |      |

|   |          |                              |վարելահողերի և  |      |

|   |          |                              |տնամերձերի      |      |

|   |          |                              |լիարժեք ոռոգում |      |

|___|__________|______________________________|________________|______|

|12.|Սպիտակ    |Աջ և  ձախ ափերի ջրհան         |                |  3.02|

|   |          |կայանների հիմնանորոգման       |                |      |

|   |          |աշխատանքներ,                  |                |      |

|___|__________|______________________________|________________|______|

|13.|Սպիտակ    |Աջ և  ձախ ափերի ջրհան         |                |  20.0|

|   |          |կայանների հեռացնող ջրանցքների |                |      |

|   |          |և  ջրավազանների հիմնանորոգման |                |      |

|   |          |աշխատանքներ                   |                |      |

|___|__________|______________________________|________________|______|

|14.|Մ. Պարնի, |Նալբանդի ջրանցքի              |1700 հա         |   870|

|   |Սարալանջ  |ՆԿ136+68-ՆԿ360+00 տեղամասի    |վարելահողերի և  |      |

|   |Լուսաղբ-  |վերակառուցում                 |տնամերձերի      |      |

|   |յուր,     |                              |ոռոգում         |      |

|   |Խնկոյան,  |                              |                |      |

|   |Հարթա-    |                              |                |      |

|   |գյուղ,    |                              |                |      |

|   |Ծաղկաբեր  |                              |                |      |

|___|__________|______________________________|________________|______|

|15.|Սարամեջ   |Ներտնտեսային ջրանցքի և        |100 հա          |   190|

|   |          |ոռոգման ներքին ցանցի կառուցում|վարելահողերի    |      |

|   |          |ընդհանուր 6 կմ երկարությամբ   |ոռոգում         |      |

|   |          |______________________________|________________|______|

|   |          |Փոքր ջրամբարի կառուցում       |60 հա           |   150|

|   |          |150 հազ. մ3 ծավալով           |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|16.|Լուսաղբ-  |ոռոգման ներքին ցանցի կառուցում|160 հա          |   120|

|   |յուր      |6 կմ երկարությամբ             |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|17.|Ծաղկաբեր  |ոռոգման ներքին ցանցի կառուցում|150 հա          |   980|

|   |          |14 կմ երկարությամբ            |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|   |          |______________________________|________________|______|

|   |          |Փոքր ջրամբարի կառուցում       |170 հա          |   200|

|   |          |200 հազ. մ3 ծավալով           |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|18.|Նոր       |պոմպակայանի և  ոռոգման ներքին |90 հա           |   100|

|   |Խաչակապ   |ցանցի կառուցում 6 կմ          |վարելահողերի և  |      |

|   |          |երկարությամբ                  |տնամերձերի      |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|19.|Սարալանջ  |ոռոգման ներքին ցանցի կառուցում|60 հա           |    60|

|   |          |3 կմ ընդհանուր երկարությամբ   |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|20.|Ղուրսալի  |պոմպակայանի և  ոռոգման ներքին |110 հա          |   140|

|   |          |ցանցի կառուցում 5.5 կմ        |վարելահողերի և  |      |

|   |          |ընդհանուր երկարությամբ        |տնամերձերի      |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|21.|Լեռնավան  |Փոքր ջրամբարի կառուցում մինչև |70 հա           |    70|

|   |          |70 հազ. մ3 ծավալով            |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|22.|Լեռնավան  |Պոմպակայանի տեղափոխման        |                |  9.02|

|   |          |աշխատանքներ                   |                |      |

|___|__________|______________________________|________________|______|

|23.|Հարթագյուղ|250 մ երկարությամբ պ/կ-ի      |100 հա          |  16.8|

|   |          |մոտեցնող ջրանցքի և            |վարելահողերի    |      |

|   |          |գլխամասային հանգույցի         |ոռոգում         |      |

|   |          |կառուցում                     |                |      |

|___|_________________________________________________________________|

|24.|                     Ստեփանավանի տարածաշրջան                     |

|   |_________________________________________________________________|

|   |Ամրակից,  |Կիրովի ջրանցքի հիմնանորոգման  |1500 հա         |  53.5|

|   |Կուրթան,  |աշխատանքներ 9.3 կմ            |վարելահողերի    |      |

|   |Գյուլա-   |երկարությամբ                  |ոռոգում         |      |

|   |գարակ,    |                              |                |      |

|   |Վարդաբլուր|                              |                |      |

|___|__________|______________________________|________________|______|

|25.|Ամրակից   |ոռոգման ներքին ցանցի կառուցում|50 հա           |    80|

|   |          |4 կմ երկարությամբ             |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|26.|Գյուլագա- |ոռոգման ներքին ցանցի կառուցում|700 հա          |   300|

|   |րակ       |15 կմ երկարությամբ            |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|27.|Վարդաբլուր|ոռոգման ներքին ցանցի կառուցում|510 հա          |   280|

|   |          |14 կմ երկարությամբ            |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|28.|Կուրթան   |ոռոգման ներքին ցանցի կառուցում|480 հա          |   220|

|   |          |11 կմ երկարությամբ            |վարելահողերի    |      |

|   |          |                              |ոռոգում         |      |

|___|__________|______________________________|________________|______|

|29.|          |Հովանդարի դոտացիոն ջրանցքի    |                |  12.0|

|   |          |նորոգման աշխատանքներ          |                |      |

|___|__________|______________________________|________________|______|

|30.|          |Լոռու ջրանցքի նորոգման        |                |  13.0|

|   |          |աշխատանքներ                   |                |      |

._____________________________________________________________________.

 

449. Համակարգը ամբողջությամբ վերականգնելուց հետո մարզի ոռոգելի հողատարածքները կավելանա 3,5-4,5 հազ. հեկտարով:

450. Ոլորտի զարգացումից առկա են հետևյալ ակնկալիքները.

. ջրային ռեսուրսների կուտակում, կարգավորում և կառավարում

. ջրային էկոհամակարգի և բնապահպանական իրավիճակի բարելավում

. ոռոգվող հողատարածքների ջրապահովվածության մակարդակի բարձրացում

. գյուղատնտեսության կայուն զարգացման ապահովում

. գյուղատնտեսական հողատեսքերի բերրիության բարելավում

. գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքի իջեցում

. գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրության խթանում

. էլեկտրաէներգիայի տնտեսում

. հիդրոէներգետիկ ռեսուրսների ստեղծում

. ձկնաբուծության զարգացում

. ինֆրաստրուկտուրայի զարգացում

 

451. ՈՒժեղ կողմերը

 

. ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ոռոգման համակարգերի

բարեփոխումներ» ծրագրով ոռոգման համակարգերի մասնակցային կառավարման

կիրառումը

. մարզում «Գետիկ» և «Լոռու ջրանցք» ՋՕԸ-ների առկայությունը

. համակարգում կատարված ներդրումները

 

452. Թույլ կողմերը

 

. ֆինանսական միջոցների բացակայություն

. ոռոգման ջրի մեծ կորուստների առկայություն

. ոռոգման ներքին ցանցի անմխիթար վիճակ, դրանց անհամապատասխանելիությունը

ներկա պահանջներին

. մեխանիկական եղանակով ոռոգման բարձր տեսակարար կշիռ

. ոռոգելի հողատարածքների ոչ լիարժեք օգտագործում (փաստացի ոռոգվող

տարածքը կազմում է ընդհանուր ոռոգելի տարածքի 26.4%)

. ջրամատակարար և ջրօգտագործող սուբյեկտների փոխհարաբերությունների

իրավական ցածր մակարդակ:

 

453. ՀՀ Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի ոռոգման համակարգի ռազմավարության 2010-2013 թվականների համար պահանջվող ֆինանսական միջոցները կազմում է 13552.14 մլն դրամ, միջոցառումները ներկայացված են Աղյուսակ 12.7-ում:

 

6.1.2. Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակները և

ռազմավարությունը

 

454. Գյուղատնտեսության ռազմավարության գլխավոր նպատակն է` ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կրճատել աղքատությունը գյուղական բնակավայրերում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է.

. Ապահովել աշխատուժի արդյունավետ օգտագործումը գյուղատնտեսության և

վերամշակող արդյունաբերության ոլորտներում` որպես գյուղական

աղքատության կրճատման հիմնական գործոն

. Քայլեր ձեռնարկել գյուղացիական տնտեսությունների խոշորացման

ուղղությամբ` գյուղատնտեսական արտադրության կազմակերպման

արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

. Ապահովել խոտհարքների և արոտների արդյունավետ օգտագործումը

. Մեղմել արտադրության, արտադրության սպասարկման, նյութատեխնիկական

ապահովման բնագավառում ծագած խնդիրները` ձևավորելով միասնական

գործունեության կոոպերացիայի սկզբունքով գործող կառույցներ

. Տոհմային գործի և անասնաբուժական ծառայությունների բարելավման միջոցով

բարձրացնել գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը,

անասնապահական մթերքի որակը, արտադրության արդյունավետությունը և

ապրանքայնության մակարդակը

. Արհեստական սերմնավորման աշխատանքների ընդլայնման միջոցով պահպանել և

կատարելագործել կենդանիների տոհմային հատկանիշները

. Ստեղծել տոհմային տնտեսություններ, կոոպերատիվներ, ձևավորել

տոհմաբուծական ծառայություններ

. Մարզի գյուղատնտեսության մասնագիտացմանը համապատասխան` աջակցել

գյուղատնտեսական հումքի` կաթի, մսի, բրդի, կաշվի վերամշակման

կարողությունների զարգացմանը, վերամշակող ձեռնարկությունների

արդյունավետության բարձրացմանն ու ընդլայնմանը

. Աջակցել գյուղմթերք արտադրողներին` արտադրանքը կազմակերպված իրացնելու,

արտահանելու գործում

. Բարելավել դաշտամիջյան հեռագնա արոտավայրերի ճանապարհների վիճակը,

ապահովել հուսալի գործող կապ և հաղորդակցություն

. Բարձրացնել գյուղմթերքի ապրանքայնության մակարդակը գյուղացիական

տնտեսությունների կայունությունը և գյուղական բնակավայրերում

աղքատության մակարդակը կրճատելու նպատակով

. Ցուցաբերել տեխնիկական աջակցություն մարզի ֆերմերներին և

գյուղատնտեսական ձեռնարկություններին (սեմինար-պարապունքներ,

խորհրդական, տեղեկատվական ծառայություններ)

. Ապահովել գյուղատնտեսական վարկերի հասանելիությունն աղքատ

գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական ձեռնարկությունների

համար

. Ստեղծել և զարգացնել գյուղատնտեսության ապահովագրական համակարգ:

. Հաշվի առնելով Սպիտակի տարածաշրջանի համայնքներում գյուղատնտեսական

մթերքների արտադրության ծավալները և տարածքային բաշխվածության գործոնը

Սպիտակ համայնքում նախատեսել գյուղատնտեսական մթերքներ վերամշակող

արտադրամասերի կառուցում (մասնավորապես մսի և կաթի վերամշակման

արտադրություն):

. Յուրաքանչյուր համայնքում կառուցել մեկ-երկու հավաքատեղի` կենդանիների

անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար:

. Յուրաքանչյուր համայնքի գյուղապետարանների շենքում մեկական

աշխատասենյակ հատկացնել համայնքը սպասարկող անասնաբուժական մասնագետի:

. Շրջակա միջավայրը չաղտոտելու նպատակով յուրաքանչյուր համայնքում

կառուցել անասնագերեզմանոց` համայնքում անկած կենդանիների և հարկադիր

սպանդի ենթարկված կենդանիների ընդերային օրգանները թաղելու համար:

. Մարզի տարածքում զարգացնել մեղվաբուծությունը, հաշվի առնելով, որ այն

տալիս է բարձրարժեք սննդամթերք` մեղր, ինչպես նաև մեղրամոմ:

. Աջակցել մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսություններին ստացված

արտադրանքը (մեղր, մեղրամոմ) իրացնելու ոչ միայն մարզի տարածքում, այլ

նաև հանրապետությունից դուրս:

. Լուրջ ուշադրություն դարձնել բուսաբուծության ճյուղի

արդյունավետության բարձրացմանը: Ագարակատերերին տրամադրել բարձր

վերարտադրության բարձրորակ սերմացուներ, որը կապահովի հեկտարից բարձր

բերքի ստացում:

. Անասնապահության ճյուղի զարգացումն ապահովելու համար խիստ կարևոր է

անասնակերի բազայի ապահովումը սննդանյութերով հարուստ կոպիտ և

հյութալի կերերով:

. Գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խիստ

կարևոր է վերամշակող ձեռնարկություններ ստեղծումը տեղերում: Մարզում

գործող կաթի վերամշակման փոքր ու միջին ձեռնարկությունները կարողանում

են ապահովել մարզում արտադրվող կաթի վերամշակումը: Նույնը չի կարելի

ասել բուսաբուծության ճյուղի մասին: Անհրաժեշտ է մտածել պտղի,

բանջարեղենի, կարտոֆիլի վերամշակման ձեռնարկությունների ստեղծման

մասին:

. Վերջին տարիներին մարզում ավելացել է արևածաղկի և կտավհատի

ցանքատարածությունները: Ստացվում է բարձր բերք, սակայն իրացման հարցը

լուծված չէ: Ձեթի արտադրության փոքր ձեռնարկության ստեղծումը կխթանի

տարածաշրջանում յուղատու այս կարևոր մշակաբույսեր

ցանքատարածությունների ընդլայնմանը:

. Գյուղատնտեսության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու

համար խիստ կարևոր է «Ագրոսպասարկում» ձեռնարկության տեխնիկական

հագեցվածության ապահովումը:

455. Ելնելով գյուղատնտեսության զարգացման ծրագրի վերջնական արդյունքներից և առկա հիմնախնդիրների վերլուծությունից կանխորոշվել են ծրագրի հետևյալ նպատակները և ենթանպատակները (տես` գծապատկեր 6.1.2.1.):

 

Գծապատկեր 6.1.2.1.

 

Լոռու մարզի գյուղատնտեսության զարգացման նպատակների «ծառը»

 

.________________________.   ._____________.    ._____________________.

|Գյուղական բնակավայրերի  |   |Աշխատուժի    |    |Գյուղացիական         |

|սոցիալ-տնտեսական վիճակի |   |օգտագործման  |    |տնտեսությունների     |

|բարելավում, աղքատության |   |մակարդակի    |    |եկամուտների ավելացում|

|կրճատում                |   |բարձրացում   |    ._____________________.

.________________________.   ._____________.              |

._______________________|_____________________.

.______________________.

._______________.       |Գյուղատնտեսությունում |           .______________.

|Աշխատուժի      |       |արտադրողականության աճ |           |Նյութատեխնիկա-|

|օգտագործման    |_.     |և  արտադրության       |         ._|կան ապահովման |

|մակարդակի      | |     |արդյունավետության     |         | |բավարար       |

|բարձրացում     | |     |բարձրացում            |         | |մակարդակ      |

._______________. |     .______________________.         | .______________.

._______________. |                |                     |

|Հողային        | | .__________.   |   ._______________. | .______________.

|ռեսուրսների    |_| |Ֆինանսական|   |   |Ագրոտեխնիկական,| | |Ագրոսպասարկման|

|օգտագործման    | |_|միջոցների |___|___|զոոտեխնիկական  | | |ծառայության   |

|մակարդակի      | | |ավելացում |   |   |պահանջների     |_|_|մատչելիություն|

|բարձրացում     | | |(աճ)      |   |   |կատարման       | | .______________.

._______________. | .__________.   |   |ապահովում      | | .______________.

._______________. |                |   ._______________. | |Անասունների   |

|Վարկավորման    | |                |                     | |կերակրման ու  |

|ծավալների      |_|                |                     ._|պահվածքի      |

|ավելացում      | |                |                       |բավարար       |

._______________. |                |                       |մակարդակ      |

._______________. |                |                       .______________.

|Վարկավորման    | |                |

|մատչելիություն |_|                |

|ապահովում      | |                |   ._______________.   .______________.

._______________. |                |   |Խորհրդատվության|   |Խորհրդատվութ- |

._______________. |                |   |և              |   |յան և         |

|Ապահովագրական  | |                |   |տեղեկատվության |   |տեղեկատվության|

|համակարգի      | |                |___|համակարգի      |___|ապահովման     |

|ներդրման համար |_.                |   |կատարելագործում|   |գործում       |

|նախապայմանների |                  |   ._______________.   |մեխանիզմների  |

|ստեղծում       |                  |                       |ներդրում      |

._______________.                  |                       .______________.

._______________.                  |   ._______________.   .______________.

|Մեծածախ        |                  |   |Ընդհանուր      |   |Միջհամայնքային|

|շուկաների և    |          ._______|___|տնտեսական ենթա-|   |և             |

|իրացման        |          |       |   |կառուցվածքների |___|ներհամայնքային|

|գործառույթ     |_. ._____________.|   |բարելավված     |   |ճանապարհների  |

|ունեցող        | | |Գյուղացիական ||   |վիճակ          |   |բավարար վիճակ |

|կառույցների    | | |տնտեսություն-||   ._______________.   .______________.

|ձևավորում      | | |ների ապրան-  ||

._______________. |_|քայնության   ||

._______________. | |ցածր մակարդակ||                       .______________.

|Գյուղատնտեսական| | ._____________.|                       |Տնկարանային   |

|մթերքների      | |                |   ._______________.   |տնտեսության և |

|պահպանման      |_|                |   |Գյուղատնտեսութ-| ._|սերմնաբուծութ-|

|կառույցների    | |                |   |յան արտադրական | | |յան բարելավում|

|ձևավորում      | |                |___|ենթակառուցվածք-|_| .______________.

._______________. |                |   |ների բարելավված| | .______________.

._______________. |                |   |վիճակ          | | |Տոհմային գործի|

|Գյուղական      | |                |   ._______________. |_|բարելավում    |

|համայնքներում  | |                |                     | .______________.

|վերամշակող     |_|                |                     | .______________.

|կառույցների    | |                |                     | |Անասնաբուժութ-|

|ձևավորում      | |                |                     | |յան վիճակի    |

._______________. |                |                     |_|բարելավում    |

._______________. |                |                     | .______________.

|Արտահանման հետ | |     .______________________.         | .______________.

|կապված         |_.     |Օրենսդրության         |         | |Ոռոգման       |

|խնդիրների      |       |անկատարություն        |         | |ներտնտեսային  |

|աստիճանական    |       .______________________.         | |համակարգի     |

|լուծում        |                  |                     | |վիճակի        |

._______________.                  | ._______________.   | |բարելավում և  |

.____________________________|Գյուղատնտեսութ-|   ._|դրանց համապա- |

.________________. ._______________. |յան ոլորտում   |     |տասխանեցումը  |

|Գյուղացիական    | |Գյուղատնտեսական| |ապահովագրության|     |ներկա         |

|տնտեսությունների| |կոոպերատիվների | |հարաբերություն-|     |պայմաններին   |

|կարգավիճակի     | |իրավական       | |ները կարգավորող|     .______________.

|իրավական        | |հստակեցում     | |օրենսդրության  |

|հստակեցում      | ._______________. ._______________.

.________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում