Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (12-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(12-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(12-րդ մաս)

 

498. Մետաղական հանքավայրերի հաստատված պաշարները և միջազգային շուկայում մետաղների գնային աճը (մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամը), հզոր խթան են հանդիսացել Լոռու մարզում լեռնաարդյունաբերության ոլորտի զարգացմանը և հզորությունների բազմապատկմանը, որը իր հերթին բերել էր ազգաբնակչության մասնագիտական բարձր վարձատրվող զբաղվածության: Ճգնաժամի պատճառով տեղի ունեցավ գունավոր մետաղների գների կտրուկ անկում, որի հետևանքով Լոռու մարզի լեռնաարդյունաբերությունը նույնպես հայտնվեց ծանր վիճակի մեջ:

499. Ազատ շուկայական մրցակցությանը և ճգնաժամին ոչ պատրաստ լինելով, շինարարական և երեսպատման քարեր արդյունահանող ու վերամշակող որոշ կազմակերպություններ նույնպես հայտնվել են ծանր դրության մեջ: Դա հիմնականում պայմանավորված է տվյալ կազմակերպություններում մասնագետ կադրերի բացակայությամբ, բիզնեսին ոչ հարիր մտածելակերպով, մեխանիկական ու տրանսպորտային պարկի բարոյական և ֆիզիկական մաշվածությամբ, բնապահպանական և հարկատուրքային օրենսդրության չիմացությամբ և այլն:

500. Մարզի ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների արդյունահանման դինամիկան ունի այսպիսի տեսք.

2006 թ. արդյունահանվել է 50289 մ3, 2007 թ.` 78748 մ3, 2008 թ` 153000 մ3, աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 194.3%:

501. Երկրաբանահետախուզական և արդյունահանման ծավալների աճը անխուսափելիորեն բերում են տարածաշրջանի բնապահպանական և էկոլոգիական հավասարակշռության խախտման: Տվյալ պարագան ստիպում է, որպեսզի հաշվի առնվեն բոլոր բացասական հետևանքները և հիմնովին կշռադատելուց հետո նոր տրվեն համապատասխան ընդերք օգտագործման թույլտվություններ, լիցենզիաներ և այլն:

502. Չնայած ընդերքարդյունահանման, վերամշակման և արտադրական ցուցանիշների աճին մինչև 2008 թ. վերջերը, ոլորտը դեռևս հեռու է բավարար լինելուց: Ներկայիս ընդերքարդյունահանման,ցուցանիշները կազմում են նախկին ԽՍՀՄ-ի ցուցանիշների 7-8%-ը: Տվյալ հանգամանքը պայմանավորված է հիմնականում միջպետական երկաթուղու շրջափակումով: Միջպետական երկաթուղու վերաբացմամբ և ճգնաժամի ավարտով ոլորտի ցուցանիշները կբազմապատկվեն մի քանի անգամ:

503. Մարզի լեռնաքիմիական հումքը ներկայացված է` հանքային պիգմենտների (հանքային ներկերի), կվարցիտների և Պետրովկայի բարձր կալիումական տուֆերի հանքատեսակներով: Պիգմենտները և կվարցիտները չնայած, որ ունեն օգտագործման բավականին լայն ասպարեզ և շուկա, ներկայումս շահագործվում են աննշան հզորություններով: Տվյալ հանգամանքը հիմնականում պայմանավորված է արտահանման երկաթուղային մեծ ծախսերի հետ: Տաշիրի բարձր կալիումական տուֆերի վերամշակման արդյունքում ստացվում է էկոլոգիապես մաքուր, նոր տիպի քլոր չպարունակող սիլիկատային կալիումական պարարտանյութ, որի պահանջարկը չափազանց մեծ է ինչպես Հանրապետությունում այնպես էլ միջազգային շուկայում: 2009 թ. մայիսից Վանաձորի Քիմ. գործարանը Տաշիրի բարձր կալիումական հանքավայրի հենքի վրա սկսելու է կալիումական պարարտանյութերի արդյունաբերական արտադրություն:

504. Մարզում առկա են նաև տորֆի բազմաթիվ հանքավայրեր և կուտակումներ, որոնք նույնպես համապատասխան վերամշակումից հետո կարող են ծառայել որպես էկոլոգիապես մաքուր և բարձրորակ պարարտանյութ:

 

Հիմնախնդիրները

505. Ընդերքօգտագործման (հետախուզում, արդյունահանում) ներկայիս վիճակը կապված տնտեսական ճգնաժամի և բնապահպանության հետ ունի լուծում պահանջող բավականին շատ հիմնախնդիրներ, որոնցից առավել կարևորվում են.

. Ընդերքի ոչ համալիր և անխնա օգտագործումը:

. Ընդերքի շահագործումից առաջացող բնապահպանական հիմնախնդիրների

բացահայտման, մեղմացման և կանխարգելման միջոցառումների պակասը:

. Համապատասխան ոլորտներում` արդյունահանման, վերամշակման և

բնապահպանական մասնագետների սակավությունը:

. Հանքավայրերի, լեռնահարստացման ֆաբրիկաների, մետաղաձուլական գործարանի

և վերամշակման արտադրամասերի փակ համակարգի, երկրորդային հումքի

վերամշակման և անթափոն արտադրությունների ցածր մակարդակը:

. Նոր սպառողական շուկաների ուսումնասիրության և համագործակցության

բացակայությունը:

. Բնապահպանական հարցերով հասարակության մասնակցության ցածր մակարդակը:

. Շինանյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների տեխնիկական

զինվածության անբավարարությունն, ունեցած սարքավորումների ֆիզիկական և

բարոյական մաշվածությունը (շուրջ 20 տարի ու ավելի չեն թարմացվել),

որոնց ներկայիս կիրառումը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին

ու միջազգային չափանիշներին: Մինչդեռ առկա հանքավայրերը թույլ են տալիս

արտադրելու միջազգային շուկայում մրցունակ արտադրանք:

506. Ոլորտի ուժեղ կողմերը

. Շահագործվող և շահագործմանը պատրաստ ոսկու, մոլիբդենի, պղնձի և

բազմամետաղային հանքավայրեր, նոր մետաղական հանքավայրերի

երկրաբանահետախուզական աշխատանքների ակտիվացում

. Լեռնամետալուրգիական համակարգի առկայություն` պղնձաձուլական գործարան,

մետաղական խտանյութի ստացման կոմբինատներ:

. Միջազգային բորսայում ոսկու և գունավոր մետաղների գների կրկին

բարձրացման դինամիկա:

. Բազմազան երեսապատման քարատեսակների առկայություն և ավելի քան 1000 կմ

շառավղով մենաշնորհային կարգավիճակ (չորրորդային հասակի բազալտներ,

անդեզիտներ, բազմագույն ֆելզիտային տուֆեր, հանքային պիգմենտներ,

հրաբխային տուֆեր, Լալվարի տուֆաավազաքար, Փամբակի գրանիտ և այլն):

. Հանքավայրերը հիմնականում գտնվում են էլեկտրահաղորդման գծերի,

երկաթուղու և գլխավոր ճանապարհների մոտ:

. Շուտով Վանաձորի քիմգործարանում Տաշիրի ալկալիական տուֆերի հենքի վրա

կթողարկվի նոր տեսակի կալիումական պարարտանյութ, որի կիրառումը չի

խախտի շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը և կնպաստի

գյուղատնտեսության զարգացմանը:

. Մարզկենտրոնի ԲՈՒՀ-երում համապատասխան նորաբաց ֆակուլտետների

առկայություն (երիտասարդ մասնագետների պատրաստում):

. Մարզի տարածքում բավարար քանակի քարամշակման արտադրամասերի

առկայություն:

507. Ոլորտի թույլ կողմերը

. Միջպետական երկաթուղու շրջափակում

. Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցություն

. Հանքահարստացման, մետաղաձուլական, քարամշակման գործարանների և

արտադրամասերի հնացած տեխնոլոգիաներ ու մաշված սարքավորումներ

. Պահեստամասերի և պայթուցիկ նյութերի անբավարարություն և խիստ

թանկություն

. Մասնագետ կադրերի մեծ պահանջարկ

. Ֆինանսների և ներդրումների սակավություն

. Վնասակար արտանետումների չկորզում, երկրորդական հումքի չվերամշակում

. Տեխնոգեն աղբավայրերի (պոչամբարների) ծանրաբեռնվածություն և նրանց ոչ

լիարժեք կառավարում

508. Առաջարկություններ

. Խիստ հսկողություն սահմանել ընդերքի ոչ համալիր (ընտրողական)

շահագործման նկատմամբ:

. Հասնել այն բանին, որ ընդերքօգտագործումն իրականացվի բնապահպանական

պահանջներին և տարածաշրջանային ու գլոբալ էկոլոգիական ծրագրերին

ներդաշնակ ինտեգրմամբ, որը իր մեջ ներառում է` ընդերքի համալիր

օգտագործում, հաշվառման ու մոնիտորինգի համակարգերի ներդրում, շրջակա

միջավայրի վրա ընդերքօգտագործման բացասական ազդեցությունների համալիր

կանխարգելում, տեխնածին հանքավայրերի հետախուզում, գնահատման և

նպատակային օգտագործման մոդելի կիրառում:

. Հսկողության տակ պահել ընդերքօգտագործման բնապահպանական խնդիրների

համալիր լուծումը, որը ներառում է` թափոնների օգտագործում ու

գործածություն (գործողություններ, որոնք ուղղված են թափոնների գոյացման

կանխարգելմանը, դրանց հավաքմանը, փոխադրմանը, պահմանը, մշակմանը,

վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը) և

ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի վերականգնում ու

բարելավում (ռեկուլտիվացիա):

. Ընդերքի ուսումնասիրություններ կատարող ընկերությունների

ուշադրությունը սևեռել և առաջնորդել դեպի արդեն իսկ հետախուզված և

պաշարները հաստատված (լքված կամ պահուստային) հանքավայրերի վրա:

. Օգտակար հանածոներ արդյունահանող և օգտակար հանածոներ վերամշակող

ընդերքօգտագործողներին պարտադրել, որպեսզի կիրառեն արդյունահանման և

վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնիկա:

. Հսկողության տակ պահել ընդերքի արդյունահանման փաստաթղթային

օրինականությունը և պայմանագրային կետերի կատարումը:

. Հաշվի առնելով անտառածածկ տարածքների անմխիթար վիճակը, միանշանակ

արգելել տվյալ տարածքներում երկրաբանահետախուզական և արդյունահանման

աշխատանքները, եթե խոսքը չի վերաբերվում պետական ռազմավարական գերակա

շահերին:

. Արդյունահանող և վերամշակող կազմակերպություններին պարտադրել, որպեսզի

չգերազանցեն նախագծային նորմատիվային արտանետումները և կատարեն

նախատեսված բոլոր բնապահպանական միջոցառումները:

. Բացահայտել ու հիմնավորել ընդերքշահագործումից առաջացած մարզի

բնապահպանական և էկոլոգիական հիմնախնդիրները, կազմել դրանց մեղմացման

և կանխարգելման միջոցառումների ցանկը և ներկայացնել համապատասխան

կառույցների ուշադրությանը:

. Արդյունահանման, վերամշակման և բնապահպանական ոլորտների հիմնական

խոչընդոտներից է համապատասխան կադրային բազայի բացակայությունը կամ ցածր

որակավորումը:

. Մասնագետների որակավորումը բարձրացնելու, նոր տեխնոլոգիաների հետ

ծանոթանալու և աշխատանքները առավել արդյունավետ կատարելու համար

կազմակերպել սեմինար-դասընթացներ արտադրողների և ԲՈՒՀ-երի

դասախոսների, նախարարությունների և այլ շահագրգիռ կառույցների բարձր

որակավորում ունեցող մասնագետների հետ:

. Ցուցակագրել համապատասխան մասնագետների և ըստ պահանջարկի նրանց

ներկայացնել ընդերքօգտագործման արտադրություններ:

. Աջակցել` ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ու մշակման

տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը:

. Վեր հանել և կյանքի կոչել մարզի հանքավայրերի և արտադրական

հզորությունների վերաբերյալ տպագրված գիտական հոդվածները:

. Գործնականում հասնել նրան, որ ոչ մետաղական օգտակար հանածոների

շահագործման ժամանակ չառաջանան թափոններ, որը ներկայումս

ջարդող-տեսակավորող ագրեգատների բացակայության պատճառով աղտոտում և

անպիտան են դարձնում ահռելի տարածքներ:

. Պետք է խրախուսվեն այն կազմակերպությունները, որոնք լեռնահարստացման

ֆաբրիկաների թափոնները` պոչանքը, վեր կածեն լայն օգտագործման

արտադրատեսակների և բարիքի: Տվյալ հարցը (պոչանքը) շատ ցավոտ կողմ է

մարզի բնապահպանական հիմնախնդիրների շարքում:

. Միջազգային շուկա մրցունակ արտադրանքի արտահանումը խրախուսելու,

աջակցելու համար կազմակերպել «Հայաստանի քարեր» մասնագիտացված ամենամյա

ցուցահանդես-վաճառք:

. Կազմակերպել տեղական քարերից տարբեր արտադրանքների ու գեղարվեստական

իրերի գովազդային բուկլետների և բրյոշուրների տպագրում (տարբեր

լեզուներով), որտեղ զետեղված լինեն նաև տարբեր ժամանակներում տեղական

քարերի օգտագործմամբ հայ ճարտարապետության ու քարափորագրության

լավագույն նմուշների լուսանկարները:

. Նպաստել, որպեսզի հնարավորինս արագ մարզի քարամշակման ինքնաշեն

հաստոցները և սղոցները փոխարինվեն ժամանակակից գործարանային

հաստոցներով:

. Աջակցել սփյուռքահայության ընդերքօգտագործող ընկերությունների և

Հայաստանյան ընկերությունների փոխշահավետ համագործակցությանը:

 

Հողային ռեսուրսներ

 

Ներկա իրավիճակը

509. Հողը գյուղատնտեսական արտադրության հիմնական և անփոխարինելի միջոցն է, որը ճիշտ և գիտականորեն համաձայնեցված կերպով օգտագործելու դեպքում ավելի է լավանում և դառնում բերրի: Հողը բազմակողմանի բնական ռեսուրսների յուրահատուկ ձև է, որը բույսերի հետ միասին հսկայական դեր է կատարում կենսոլորտի նորմալ ռեժիմի պահպանման, օդի, ջրի, սննդանյութերի, նաև մարդկության առողջության պահպանման գործում: Հողը բոլոր տեսակի բարիքների սկզբնաղբյուրն է, ամենամեծ կապիտալը` առանց որի մարդու գործունեությունը հնարավոր չէ: Այստեղից էլ բխում է հողի առանձնահատուկ պաշտպանության անհրաժեշտությունը, քանի որ նա կենսոլորտի ամենաշատ փոփոխվող բաղադրամասն է:

510. Հայաստանի տարածքի հողածածկի միայն 44.2%-ն է, որ վերածված է գյուղատնտեսական հողատեսքի: Երկրի բարդ ռելիեֆի պատճառով մակերևույթի հողածածկի մնացած 55.8%-ը գյուղատնտեսական օգտագործման համար պիտանի չէ:

511. Մարզի մշակովի հողատարածքների մեծ մասը տարիներ շարունակ անմշակ մնալու հետևանքով առաջ են եկել գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի դեգրադացիա և խոպանացում: Վարելահողերում մեխանիկական և քիմիական համապատասխան գործողություններ չկատարելու հետևանքով նախկինում բերրի հողերը կորցնում են իրենց բուն նպատակային նշանակությունը: Հողատեսքերում ակտիվ կերպով զարգանում են մկնանման կրծողները, որոնք ոչ միայն խիստ կերպով ազդում են բերքատվության վրա, այլև առաջացնում են հողաթմբեր և դրանով իսկ լուրջ խոչընդոտ են հանդիսանում բուսաբուծության և անասնապահության համար: Տվյալ հանգամանքները նպաստում են գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մոլախոտերի և կիսաանապատային բույսերի բուռն զարգացմանը, որը տանում է դեպի հողերի աստիճանաբար անապատացման:

512. Նպատակային և արդյունավետ չեն իրականացվում նաև շինարարական, օգտակար հանածոների արդյունահանման ու հողերի խախտման հետ կապված հանված հողի բերրի շերտի պահպանությունն ու օգտագործումը:

513. Հողի բերրի շերտի արտադրության և պահպանության գործում կարևոր դեր են խաղում մարզի անտառածածկ տարածքները, որոնք վերջին 20 տարիների ընթացքում ենթարկվել են անտրոպոգեն և բնական (հիմնականում քամատապալ) խաթարման: Անտառների ինտենսիվ հատումների հետևանքով ի հայտ են եկել մի շարք բացասական երևույթներ, մասնավորապես խիստ ակտիվացել են սելավասողանքային և էռոզիոն երևույթները, որոնք առանց այն էլ սևահողով աղքատ սարալանջերից քշում են դեպի գետերը դարերի ընթացքում գոյացած սևահողը:

514. Գյուղատնտեսական նշանակության հողատեսքերին մեծ վնաս են պատճառում նաև անկանոն և տարերային ձևով առաջացող աղբավայրերը, որոնք բացի կենցաղային աղբից պարունակում են նաև ժամկետանց թունաքիմիկատներ, մարտկոցներ, նավթամթերքների արգասիքներ, ազբեստ պարունակող շինարարական թափոններ և այլ թունավոր ու կոնցոռոգեն նյութեր: Վերը նշված հանգամանքը ոչ միայն վտանգավոր է դարձնում տվյալ հողատարածքի օգտագործումը, այլև աղբավայրի թունավոր նյութերը տարալուծվելով մակերեսային և ստորերկրյա ջրերի մեջ սպառնալիք են առաջացնում մոտակա ջրային ռեսուրսներից օգտվող ազգաբնակչության և կենդանական աշխարհի համար:

515. Հողի վերին շերտի համար լուրջ սպառնալիք է հանդիսանում աղբավայրերից և ազգաբնակչության կողմից դեպի շրջակա միջավայր թափանցող պոլիէթիլենային և պլաստմասե թափոնները, որոնք հողում չեն քայքայվում և տարիների ընթացքում առաջացնում են մեկուսացնող շերտ, դրանով իսկ փոխելով հողի բնականոն ռեժիմը:

516. Հողերի պահպանության համար գործնականում պետք է հասնել նրան, որ ոչ մետաղական օգտակար հանածոների շահագործման ժամանակ չառաջանան թափոններ, որը ներկայումս ջարդող-տեսակավորող ագրեգատների բացակայության պատճառով աղտոտում և անպիտան են դարձնում ահռելի տարածքներ: Միաժամանակ պետք է խրախուսվեն այն կազմակերպությունները, որոնք լեռնահարստացման ֆաբրիկաների թափոնները վեր կածեն լայն օգտագործման արտադրատեսակների և բարիքի:

 

Հիմնախնդիրներ

 

. Անտառների ոչնչացման հետևանքով սևահողի լվացում և վերարտադրության

խիստ նվազում:

. Դեռևս շարունակվող ապօրինի ծառահատումներ:

. Մեծ անկման անկյուն ունեցող լանջերի էռոզիոն, հեղեղային և

սելավա-սողանքային երևույթների ակտիվացում:

. Արոտավայրերում, կերհանդակներում, ինչպես նաև անտառային տարածքներում

անասունների գերարածեցում

. Հողատեսքերում մկնանման կրծողների ակտիվ կերպով զարգացում:

. Անկանոն և տարերայնորեն ձևավորվող և չհսկվող աղբավայրեր:

 

Առաջարկություններ

. ՈՒժեղացնել վերահսկողությունը հողերի նպատակային օգտագործման նկատմամբ:

Հողային օրենսգրքի տվյալ դրույթը պետք է հետապնդի և վարչական տուգանքի

ենթարկի նաև ինքնակամորեն գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերը

ավելի ցածրարժեքի վերածելու համար (օրինակ` վարելահողը ինքնակամորեն

վեր է ածվում անխնամք խոտհարքի):

. Ձգտել հողերի պահպանման ոլորտում հողերի դեգրադացիայի նվազեցմանը և

կանխարգելմանը, այդ նպատակով իրականացնել հակաէռոզիոն, հակասողանքային

և խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա) միջոցառումներ:

Աջակցել և խրախուսել սեփականաշնորհված գյուղատնտեսական հողամասերի

խոշորացմանը:

. Պետական աջակցությամբ համայնքներին հանձնարարել (համագործակցելով

համապատասխան կառույցների հետ) նախագծել և կյանքի կոչել ժամանակակից

պահանջներին համապատասխանող կենցաղային և շինարարական աղբի

վերամշակման փոքր արտադրություններ և աղբի կուտակման համար նախատեսված

հատուկ կառույցներ:

. Մարզի ճանապարհներին հարող տարածքները շինարարական և կենցաղային աղբից

զերծ պահելու, ինչպես նաև այդ տարածքներում կուտակված աղբի

աղբահանության հիմնախնդիրների կարգավորման նպատակով Լոռու մարզպետի

կարգադրությամբ (10.04.2009 թ. թիվ 50) ստեղծվել է միջգերատեսչական

հանձնաժողով: Հանձնաժողովի շարունակական աշխատանքը կնպաստի

տարերայնորեն առաջացող աղբավայրերի կանխմանը, տվյալ տարածքներում

հակահիգիենիկ և հակասանիտարական պայմանների բարելավմանը և այլն:

. ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդերքօգտագործողների,

շինարարների և պարզապես անհատ քաղաքացիների կողմից չի կարևորվում

սևահողի նկատմամբ մտահոգ վերաբերմունքը: Տվյալ բացը լրացնելու համար

անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը հողերի խախտման հետևանքով

առաջացող հողի բերրի շերտի հանման, տեղափոխման, պահպանման և

օգտագործման նկատմամբ:

. Հանքավայրերից, ճանապարհաշինությունից, ինչպես նաև գյուղատնտեսական

նշանակության հողատարածքներից հանված և անկանոն սփռված քարակույտերից

ձերբազատվելու համար նպատակահարմար է շարժական ջարդող, տեսակավորող

ագրեգատի կիրառումը, որը ոչ միայն կազատի քարաբեկորներով ծանրաբեռնված

հողերը, այլև կարտադրի լայն սպառում ունեցող շինանյութ` խիճ, ավազ:

. Հողի լվացման, էռոզիոն և սելավասողանքային երևույթները կանխելու

նպատակով անհրաժեշտ է հսկողություն սահմանել հողի վարի ագրոտեխնիկական

կանոնների պահպանման վրա, ինչպես նաև անհրաժեշտ է ստեղծել հողապաշտպան

անտառաշերտեր:

. Հսկողություն սահմանել բնական լանդշաֆտների պահպանության նկատմամբ:

. Հողերի վիճակի հետագա վատթարացումը կանխելու և բերրիությունը

բարձրացնելու համար, անհրաժեշտ է իրականացնել համապատասխան

ֆիտոմելիորատիվ և հիդրոտեխնիկական միջոցառումներ:

. Լեռնային արոտներում էռոզիայի դեմ պայքարելու նպատակով անհրաժեշտ է

կարգավորել անասունների փոխադրումն ու շարժման ճանապարհները, չափավորել

յուրաքանչյուր հեկտարի վրա արածող անասունների քանակը (4-8 գլուխ խոշոր

եղջերավոր/հա), սահմանել արածեցման հերթափոխություն հարավային և

հյուսիսային թեքությունների միջև, արոտները պարարտացնել:

 

Ջրային ռեսուրսներ

 

Ներկա իրավիճակը

517. Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է` Ձորագետ, Փամբակ, Մարցիգետ վտակներով: Հատելով Գուգարաց լեռները այդ գետերը առաջացրել են ձորեր ու կիրճեր, որոնցից ամենախոշորը Դեբեդի կիրճն է: Դեբեդ գետի ընդհանուր երկարությունը 178 կմ է, ավազանի ընդհանուր մակերեսը` 4080 քառ. կմ: Դեբեդ գետի վրա կառուցված են մի շարք ջրհան և կենսաբանական մաքրման կայաններ: Գետը ունի հիդրոէներգետիկ նշանակալի պաշարներ: Ջուրն հիմնականում օգտագործվում է ոռոգման և արդյունաբերական նպատակներով:

518. Մարզում գոյություն ունեցող ջրամաքրման կայանները (Սպիտակի, Վանաձորի, Ալավերդու, Թումանյանի) հայտնվել են խիստ անմխիթար վիճակում և գործնականորեն չեն գործում: Անմխիթար վիճակում են գտնվում նաև կեղտաջրերի հեռացման խողովակաշարերը: Դեբեդի գետավազանի կոյուղու մաքրման կայանների անգործության և ջրահեռացման ցանցի մաշվածություն հետևանքով արտադրական և կենցաղային կեղտաջրերը անմիջապես լցվում են բնակավայրերի տարածքները և գետերը` աղտոտելով շրջակա միջավայրը, խախտելով էկոհամակարգերի կայունությունը, ստեղծելով հակասանիտարական վիճակ և աղբյուր հանդիսանալով համաճարակային բռնկումների սպառնալիքի:

519. Դեռևս 2002 թ. «Ջինջ» ջրաինժեներական ընկերությունը և Լոռու մարզպետարանի աշխատակազմը պատրաստել են Դեբեդի գետավազանի համապարփակ կառավարման պլան, որի մեջ ընդգրկվել են 85 պիլոտային ծրագրեր: Տվյալ ծրագրերը իրենց մեջ ամփոփում են գետավազանի հիմնախնդիրները և դրանց լուծման տարբերակները: Ծրագրի իրականացման նախնական գնահատումը կազմել է մոտ 120 մլն ԱՄՆ դոլար, ինչը ներկայումս միայն Հայաստանի Հանրապետության ուժերով իրականացնելը դժվար խնդիր է: Սույն ծրագրային փաթեթը ներկայացվել է տարբեր միջազգային բնապահպանական հիմնադրամներին` հնարավոր ֆինանսավորման ակնկալիքով:

520. Դեբեդ գետի խոշոր աղտոտողներից է նաև Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: Կոմբինատը շահագործող ընկերությունը վերջին երկու տարում 3 անգամ ենթարկվել է բնապահպանական տուգանքների: Դա պայմանավորված է հիմնականում լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի մոտակայքում գտնվող պոչամբարի լցվելու հետ, որը առանց կապիտալ վերանորոգման աշխատանքների (հենապատի բարձրացում բետոնով) թերևս ընդունակ չէ ամբարելու հանքաքարի մշակումից առաջացած թափոնները:

 

Առաջարկություններ

 

. Խոշոր բնակավայրերում անհրաժեշտ է կառուցել կեղտաջրերի կենսաբանական

մաքրման կայաններ: Սակայն, մինչև կենսաբանական մաքրման կայանների

կառուցումը, մարզում անհրաժեշտ է իրականացնել ջրային ռեսուրսների

աղտոտումն ու աղբոտումը կանխարգելող համապատասխան միջոցառումներ:

. Կենսաբանական և ֆիզիկա-քիմիական մաքրման կայանների անգործության

պատճառով հրամայական է դառնում, որպեսզի ձեռնարկությունները ունենան

փակ ջրաշրջանառության համակարգ, հակառակ դեպքում պետք է վերականգնեն

կամ ստեղծեն նոր լոկալ մաքրման կայաններ, որոնք համապատասխան կլինեն

արտադրություններից առաջացող հոսքաջրերի վնասազերծման համար:

. Պետական և այլ ծրագրերի միջոցով կատարել գետերի ափերի առավել վտանգված

հատվածների ամրացում:

. Գետերը ներկայումս բնակչության մեծամասնության կողմից ընկալվում են,

որպես աղբահեռացման միջոց: Տվյալ խիստ բացասական մտածելակերպը փոխելու

համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ.

. Դասընթացների, սեմինարների և ԶԼՄ-ների, միջոցով բնակչության մոտ

բարձրացնել էկոլոգիական կուլտուրայի վարքագիծը:

. Պարբերաբար կազմակերպել շաբաթօրյակներ գետերի առափնյա տարածքները

կենցաղային աղբից մաքրելու համար:

. Կոյուղաջրերից հեռու գետերի առափնյա տարածքներում ստեղծել հանգստի

գոտիներ` աղբարկղների տեղադրմամբ և առաջացող աղբի պարտադիր հեռացմամբ:

. Գետերը պետք է դիտվեն ոչ միայն որպես ջրային ռեսուրս, այլև պետք է

ծառայեն որպես սիրողական ձկնորսության վայր: Տվյալ նպատակին հասնելու

համար անհրաժեշտ է ակցիաների միջոցով դեպի գետ բաց թողնել մանրաձուկ

(կարմրախայտ, կողակ և այլն), որը էլ ավելի կուժեղացնի հասարակության

վերահսկողությունը ձեռնարկությունների կողմից դեպի ջրային ավազան

կատարվող արտանետումների նկատմամբ:

 

Օդային ավազան

 

Ներկա վիճակը

521. Մարզի օդային ավազանը աղտոտող խոշոր արդյունաբերական ձեռնարկություններն են` Վանաձորի քիմգործարանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը:

522. Վանաձորի քիմգործարանը պարբերաբար վերագործարկում է կալցիումի կարբիդի և արհեստական սուտակի արտադրամասերը: Շուտով շահագործման կհանձնվի սիլիկատային կալիումական պարարտանյութերի արտադրամասը և կվերագործակվեն ամոնիակի, կարբամիդի և մելամինի արտադրամասերը: Վանաձորի քիմգործարանի արտադրամասերի վերաշահագործումը ինչ խոսք բազում հարցերի դրական լուծում կտա, բայց և իրեն հետ առաջ կբերի բնապահպանական լուծում պահանջող խնդիրներ:

523. Խորհրդային տարիներին, երբ քիմիական համալիրը ամբողջ հզորությամբ աշխատում էր, գործում էին նաև քիմմանրաթելը, Վանաձորի ջերմոէլեկտրակայանը և այլ արտադրական հզորություններ, արտանետումները ջրային և օդային ավազան գերազանցում էին սահմանային թույլատրելի արտանետումները 5-8 անգամ: Ներկայումս երբ շարքից դուրս են եկել անօրգանական փոշու և թունավոր գազերի որսման և չեզոքացման սարքավորումները հրամայական է դառնում, որպեսզի արտանետումները օդային ավազան չգերազանցեն սահմանային թույլատրելի արտանետումների սահմանը:

524. Մթնոլորտային աղտոտվածությունը Վանաձոր քաղաքում աստիճանաբար ավելանում է, որը պայմանավորված է տրանսպորտային միջոցների ավելացմամբ և քիմգործարանի արտադրամասերի վերաշահագործմամբ: Մթնոլորտային աղտոտվածության դեմ պայքարի հիմնական միջոցներն են` արտանետումների նվազեցումները, ֆիլտրացիոն համակարգերի տեղադրումը, անտառների և կանաչ գոտիների ավելացումը:

525. Ինչ վերաբերվում է ավտոտրանսպորտին, ապա գաղտնիք չէ, որ տրանսպորտի 60%-ը ներկայումս բենզինի փոխարեն աշխատում է բնական գազով, որը մոտ 3.5 անգամ էժան է և սակավ աղտոտող: 2008 թ.-ից հանրապետության տրանսպորտային միջոցները տեխզննություն են անցնում հատուկ մասնագիտացված կազմակերպություններում, որտեղ աղտոտման չափանիշները գերազանցող տրանսպորտի շահագործումը կասեցվում է:

526. ՈՒրախալի և ոգևորիչ է ՀՀ կառավարության կողմից անտառների վերականգնման, խնամքի և նոր անտառտնկման տարածքների հիմնման ուղղված քայլերը: Տարեցտարի ավելանում է պետբյուջեի կողմից անտառային ոլորտին հատկացվող գումարների չափը:

527. Գործող օրենքի համաձայն Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողմից վնասակար ազդեցության ենթարկվող համայնքներին պետ.բյուջեից կատարվում են մասնահանումներ` բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար: Ստորև բերվում է ՀՀ պետ. բյուջեի կողմից 2007-2009 թթ. բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար տրամադրված գումարների վերաբերյալ տեղեկատվություն.

 

հազ. դրամ

._______________________________________.

|Համայնքներ|Տարիները                    |

|          |____________________________|

|          |2007     |2008     |2009    |

|__________|_________|_________|________|

|Ալավերդի  |   9581.9|  68226.5|103564.2|

|__________|_________|_________|________|

|Հաղպատ    |   7209.6|   8610.0|  9197.3|

|__________|_________|_________|________|

|Օձուն     |   7209.6|   8814.5|  8992.8|

|__________|_________|_________|________|

|Աքորի     |   7209.6|  16065.5| 18470.5|

|__________|_________|_________|________|

|Ընդամենը  |  31210.7| 101716.5|140224.8|

._______________________________________.

 

528. Ներկայումս հաջորդ տարվա համար վերը նշված համայնքների և Լոռու մարզպետարանի աշխատակազմի կողմից մշակվում են ծրագրեր, համապատասխան գերատեսչությունների համաձայնեցմանը ներկայացնելու համար: Տվյալ ծրագրերը ուղղված են սոսկ մեղմելու գործարանի կողմից արտանետումների ազդեցությունը մարդկանց և բնության վրա, որը սակայն չի վերացնում վտանգը:

 

2009-2012 թթ. ՄԺԾԾ-ում նախատեսված է հատկացնել.

 

(հազար դրամ)

.______________________________________________________.

|Հ/Հ|Համայնքի   |2009 թ.    |Կանխատեսում               |

|   |անվանումը  |պետ. բյուջե|__________________________|

|   |           |           |2010 թ. |2011 թ. |2012 թ..|

|___|___________|___________|________|________|________|

|1. |ք. Ալավերդի|   103564.2|103564.2| 68226.5| 68226.5|

|___|___________|___________|________|________|________|

|2. |գ. Հաղպատ  |     9197.3|  9197.3|  8610.0|  8610.0|

|___|___________|___________|________|________|________|

|3. |գ. Օձուն   |     8992.8|  8992.8|  8814.5|  8814.5|

|___|___________|___________|________|________|________|

|4. |գ. Աքորի   |    18470.5| 18470.5| 16065.5| 16065.5|

|___|___________|___________|________|________|________|

|   |Ընդամենը   |   140224.8|140224.8|101716.5|101716.5|

.______________________________________________________.

 

529. Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինության հավաստմամբ ներկայիս գործարանի արտադրական ծավալները, թույլ չեն տալիս, որպեսզի ծծմբի անհիդրիդները (օդային ավազանի հիմնական արտանետումը) որսվեն և վեր ածվեն ծծմբական թթվի: Անցած տարի գործարանի կողմից արտադրվել է մոտ 7000 տ կոնվեկտորային պղինձ, իսկ արդյունաբերական ծծմբական թթու արտադրելու համար պահանջվում է տարեկան առնվազն 20 հազ. տոննայի պղնձի արտադրություն: Նման ցուցանիշի հասնելու համար «Էյ-Սի-Փի» ընկերությունը ավարտել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրաբահետախուզական աշխատանքները, որի պաշարները ըստ նախնական ցուցանիշների աճել են 1991 թ.-ին հաստատված պաշարներից թե որակապես, թե քանակապես:

530. Թեղուտի հանքավայրի շահագործումը, որը կտևի ավելի քան 30 տարի, ինչ խոսք կհանգեցնի տարածաշրջանում բնապահպանական լուրջ խնդիրների, որոնք հանքավայրի շահագործման դեպքում պետք է պահվեն լուրջ և զգոն հսկողության ներքո: Հանքավայրի շահագործմանը զուգընթաց կաճեն Ալավերդու գործարանի կոնվեկտորային պղնձի արտադրության քանակությունը, հետևապես նաև արտանետումները, իսկ նոր պահանջներին համապատասխանող գործարանը` ըստ ընկերության նախագծի պետք է կառուցվի հանքավայրի շահագործման 6-7-րդ տարում: Այս խնդիրն է, որ ներկայումս անհանգստացնող է:

 

Հիմնախնդիրները

. Ալավերդու լեռնամետալուրգիական գործարանի արտանետումները, մասնավորապես

ծծմբական գազերի ՍԹԿ-ի գերազանցումը օդում:

. Ածխաթթու և ծծմբական գազերի դեմ դիմացկուն ծառատեսակների

սակավություն:

. Մաքրման և ֆիլտրացիոն կայանների բացակայություն:

. Ազգաբնակչության մոտ ալերգիկ և մասնագիտական բնույթի

հիվանդությունների թվի կտրուկ բարձրացում, շնչառական համակարգի

խնդիրների առկայություն:

 

Ոլորտի ուժեղ կողմերը

. Պետբյուջեի և կազմակերպությունների կողմից բնապահպանական և

առողջապահական ծրագրերի խթանում:

. ՀԿ-ների և ԶԼՄ-ների կողմից առկա խնդիրների նկատմամբ

հետևողականություն:

. Ոլորտի հետ կապված միջազգային կոնվենցիաների վավերացում ՀՀ-ի կողմից:

 

Ոլորտի թույլ կողմերը

. Ֆիլտրման և մաքրման կայանների տեղադրման հետ կապված մեծ ծախսեր և

ներդրումներ:

. Մոնիտորինգ իրականացնող համակարգերի թույլ զինվածություն:

. Ավտոմեքենաների վառելանյութի որակի և տեսակի, բնապահպանական

ստանդարտների որոշման համար համապատասխան համակարգի բացակայություն:

. Մասնագիտական կադրերի պակաս:

. Բժշկական անվճար ծառայությունների մատուցում:

. Ոլորտում անհրաժեշտ ֆինանսական ներդրումների սակավություն

 

Առաջարկություններ

. Մոնիտորինգի իրականացման միջոցով հստակեցնել մթնոլորտն աղտոտող,

սահմանային թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ ունեցող

ձեռնարկությունները և պարտադրել, որպեսզի դրանք հնարավորինս սեղմ

ժամկետներում ձեռք բերեն և տեղադրեն համապատասխան սարքավորումներ

օդային ավազանի աղտոտումը հնարավորինս կանխելու և նվազեցնելու համար:

. Ավտոմեքենաների գազերի չեզոքացուցիչների կիրառում:

. Մարզի Օրհուս կենտրոնների, ՀԿ-ների, ԶԼՄ-ների միջոցով հասարակությանը

բնապահպանական տեղեկատվության հաղորդում, միջազգային կոնվենցիաների հետ

ծանոթացում և կիրառում:

 

6.2.2. Բնապահպանության ոլորտի ռազմավարությունը

 

531. Լոռու մարզում արդյունաբերական և բնապահպանական հիմնախնդիրները սերտորեն փոխկապակցված են: Տվյալ հիմնախնդիրների հիմնավորված վերլուծությունը և համապատասխան միասնական համալիր ծրագրի ընդունումը և իրականացումը, կհանգեցնի մարզի տնտեսական ու բնապահպանական ոլորտների ներդաշնակությանը: Կարևոր նախապայմաններից է լեռնաարդյունաբերության, հոսքաջրերի, աղբավայրերի և մաքրման կայանների վերազինումը ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք կնվազեցնեն մարզի շրջակա միջավայրի աղտոտումը: Հաշվի առնելով անտառածածկ տարածքների անմխիթար վիճակը, անհրաժեշտ է միանշանակ արգելել տվյալ տարածքներում երկրաբանահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքները, եթե խոսքը չի վերաբերվում պետական ռազմավարական գերակա շահերին:

532. Բնապահպանական խախտված մեղմացնելու և վերականգնելու նպատակով անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել և հետևողականորեն կյանքի կոչել մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային հետևյալ դրույթները.

. Բարձրացնել բնապահպանական խնդիրների և դրանց լուծման ուղիների

վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկությունը և

մասնակցությունը, մասնավորապես ուսուցման դասընթացներ կազմակերպելու

միջոցով: Նպաստել մարզի բնապահպանական հիմնախնդիրների լուծման մեջ

համայնքների մասնակցության ուժեղացմանը:

. Զբոսաշրջության և էկոտուրիզմի զարգացումը կաջակցի մարզի

էկոհամակարգերի պահպանությանը:

. Էկոլոգիական կրթության մեջ ակտիվորեն ներգրավել մարզի կրթական

հիմնարկները, հանրակրթական դպրոցները, մարզի բնապահպանական ՀԿ-ները,

ինչպես նաև Վանաձորում, Ստեփանավանում և Ալավերդում գործող

բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոնները:

. Զարգացնել այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառումը,

հնարավորինս շուտ ավարտին հասցնել բնակավայրերի գազաֆիկացումը:

Անտառամերձ բնակավայրերում հիմնականում որպես ջեռուցման միջոց

օգտագործվում է վառելափայտը, որը, որպես կանոն, հատվում է այդ

բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառներից և դրանով իսկ զգալի

վնաս է հասցվում այդ տարածաշրջանների շրջակա միջավայրին:

Ջերմամատակարարման և գազամատակարարման զարգացման ռազմավարությանը

զուգընթաց պետք է խրախուսել նաև այլընտրանքային էներգետիկայի

զարգացումը:

. Հողերի պահպանման ոլորտում հասնել հողերի դեգրադացիայի նվազեցմանը և

կանխարգելմանը, այդ նպատակով իրականացնել հակաէռոզիոն, հակասողանքային,

մելիորատիվ և խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա)

միջոցառումներ: Աջակցել և խրախուսել սեփականաշնորհված

գյուղատնտեսական հողամասերի խոշորացմանը:

. Հողի լվացման, էռոզիոն և սելավասողանքային երևույթները կանխելու

նպատակով անհրաժեշտ է հսկողություն սահմանել հողի և մշակության վարի

ագրոտեխնիկական կանոնների պահպանման վրա, ինչպես նաև անհրաժեշտ է

ստեղծել հողապաշտպան անտառաշերտեր:

. Վերջին տարիներին չնայած ապօրինի ծառահատումները զգալիորեն նվազել են,

բայց և այնպես դեռևս շարունակվում են հետևյալ պատճառներով, աղքատ

բնակչության կողմից, էներգակիրների բարձր գների հետևանքով,

վառելափայտը որպես միակ մատչելի ջեռուցման միջոց օգտագործումը և որպես

տեղական հումքի բազայի վրա շինափայտի արտադրությունը:

. Անհրաժեշտ է խթանել բնապահպանական տեսակետից անվտանգ, անթափոն և

ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումը:

. Հրատապ խնդիր է պոչամբարների և տարբեր պատճառներով լքված և

չշահագործվող հանքավայրերի ռեկուլտիվացիայի ծրագրերի իրականացումը, որն

անհրաժեշտ է շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելու, բնական

էկոհամակարգերը վերականգնելու և ազգաբնակչության առողջական վիճակը

չվտանգելու համար:

. Արդյունահանող և վերամշակող կազմակերպություններին պարտադրել,

որպեսզի չգերազանցեն նախագծային նորմատիվային արտանետումները և

կատարեն նախատեսված բոլոր բնապահպանական միջոցառումները:

. Արդյունահանման, վերամշակման և բնապահպանական ոլորտների հիմնական

խոչընդոտներից է համապատասխան կադրային բազայի բացակայությունը կամ ցածր

որակավորումը: Մասնագետների որակավորումը բարձրացնելու, նոր

տեխնոլոգիաների հետ ծանոթանալու և աշխատանքները առավել արդյունավետ

կատարելու համար կազմակերպել սեմինար-դասընթացներ արտադրողների և

ԲՈՒՀ-երի դասախոսների, նախարարությունների և այլ շահագրգիռ

կառույցների բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ:

. Գործնականում հասնել նրան, որ ոչ մետաղական օգտակար հանածոների

շահագործման ժամանակ չառաջանան թափոններ, որը ներկայումս

ջարդող-տեսակավորող ագրեգատների բացակայության պատճառով աղտոտում և

անպիտան են դարձնում ահռելի տարածքներ:

. Արդյունաբերական ձեռնարկություններում մաքրման և ֆիլտրման կայանների

տեղադրում և արտանետող ձեռնարկություններին կից ըստ ազդման շառավիղի

համապատասխան դիմադրողականությամբ օժտված ծառատեսակների տնկում:

. Որպես բնապահպանական քաղաքականության իրականացման լավագույն գործիք

կարող է ծառայել հասարակության մասնակցությունը բնապահպանական

որոշումների կայացմանը, որը պետք է իրականացվի ըստ Օրհուսի

կոնվենցիայի, որին Հայաստանը մասնակից է:

. Ներկայումս Հանրապետությունում մշակվում են համայնքային

անտառկառավարման պլաններ, մարզի տարածքում իրականացվում են փորձնական

ծրագրեր, որոնք հետագայում հիմք կհանդիսանան համայնքային

անտառկառավարման եղանակների և ծավալների սահմանման համար: Այս

գործընթացը պետք է ընթանա ՏԻՄ-երի, մասնավոր հատվածի և հասարակական

կազմակերպությունների համագործակցության ներքո:

. Վրաստանի հետ սահմանամերձ ոչ անտառապատ տարածքներում կատարել

անտառաշերտերի հիմնում, որը կնպաստի սահմանամերձ գոտու ամրապնդմանը,

ինչպես նաև բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը: Գոյություն

ունեցող և նոր հիմնված սահմանամերձ անտառաշերտերին տալ պետական

արգելոցների կարգավիճակ, որը կնպաստի սահմանամերձ տարածքներում

բուսական և կենդանական աշխարհի արդյունավետությունը և

վերարտադրությունը:

. Մարզի անտառտնտեսություններում ավելացնել և հիմնել նոր

տեխնոլոգիաներով զինված տնկարանային տնտեսություններ, որոնցում

կազմակերպել ըստ տարածքների առանձնահատկություններին բնորոշ

ծառատեսակների մատղաշի մշակություն:

. Քանի որ մաքրման կայանների նախագծումը, կառուցումը կպահանջի բավականին

երկար ժամանակ և խոշոր ներդրումներ, ուստի անհրաժեշտ է իրականացնել

բոլոր այն միջոցառումները, որոնք կկանխարգելեն ջրային ավազանի

աղտոտումը, մասնավորապես կոշտ թափոններով:

. ֆիզիկա-քիմիական և կենսաբանական մաքրման կայանների անգործության

պատճառով հրամայական է դառնում, որպեսզի ձեռնարկությունները ունենան

ջրաշրջանառության փակ համակարգ, վերականգնեն կամ ստեղծեն նոր տեղային

մաքրման կայաններ, որոնք արդյունավետ կլինեն արտադրություններից

առաջացող հոսքաջրերի վնասազերծման համար:

533. Տեղական ինքնակառավարման մակարդակում բնապահպանական հիմնախնդիրների և դրանց լուծման միջոցառումների վերաբերյալ թյուր պատկերացումները կամ իրենց տարածաշրջանի բնապահպանական նշանակության հողերի և դրանց սահմանների առկայության վերաբերյալ անտեղյակությունը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրենց լիազորությունների ու իրավունքների վերաբերյալ անիրազեկ լինելը, հողերի նպատակային օգտագործման և բնապահպանական նորմերի պահանջների և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողության բացակայությունը, դրանց հետ մեկտեղ համայնքի բյուջեի անբավարար ֆինանսական միջոցները հնարավորություն չեն ընձեռում բնապահպանական խնդիրների լուծման արդյունավետ միջոցառումներ իրականացնելու համար:

534. Տեղական ինքնակառավարման մարմիններին բնապահպանական ոլորտում կոնկրետ լիազորություններով և հնարավորություններով ապահովելու խնդրի առկայությունը հանգեցնում է շրջակա միջավայրի դեգրադացիոն գործընթացների շարունակականությանը: Խնդիրն ավելի է բարդանում այն պատճառով, որ ՏԻՄ-երի կողմից մեծ մասամբ լավ չեն գիտակցվում առկա հիմնահարցերի էկոլոգիական ասպեկտները:

535. Բնապահպանական նշված հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգման (օրենսդրական), ինստիտուցիոնալ միջոցառումներ` ներառյալ կենտրոնական, մարզային, համայնքային և անհատական մակարդակներում:

 

6.2.3. Բնապահպանության ոլորտի զարգացման ծրագրի տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Ոլորտային նպատակը,|Արդյունքային ցուցանիշներ, թիրախներ|Ռիսկեր         |

|ակնկալվող         |                                  |               |

|արդյունքներ       |                                  |               |

|__________________|__________________________________|_______________|

|Բարելավել         |Մարզպետարանները և  ՏԻՄ-երը ունեն  |Տնտեսական      |

|բնապահպանական և   |համապատասխան լիազորություններ     |ճգնաժամի       |

|էկոլոգիական       |բնապահպանական խախտումների         |ազդեցություն   |

|իրավիճակը Լոռու   |կանխարգելման և  կասեցման          |Տրանսպորտային  |

|Լոռու մարզում     |վերաբերյալ                        |ուղիների       |

|                  |                                  |շրջափակում     |

|__________________|__________________________________|_______________|

|Արդյունք 1        |1.1  Մարզի համայնքների            |1.1 Գազամատակա-|

|Անտառային ոլորտի  |     գազաֆիկացման մեծ տոկոս       |րարման խափանման|

|բարելավում        |1.2  Ապօրինի ծառահատումների դիմաց |դեպքում        |

|1. Ապօրինի        |     տուգանքների խստացում         |այլընտրանքային |

|   ծառահատումները |1.3  Օրենսդրական դաշտի            |էներգիայի անբա-|

|   հասցված են     |     կատարելագործում              |վարարություն և |

|   մինիմումի      |1.4  Շինափայտը գերազանցապես ներ է |թանկություն    |

|                  |     կրվում արտերկրից             |1.2 Կոռուպցիայի|

|                  |1.5  Անտառշահագործման և           |վտանգ          |

|                  |     անտառպահպանության            |               |

|                  |     ֆունկցիաները բաժանված են     |               |

|                  |1.6  Ձևավորված  է բոլոր շահագրգիռ |               |

|                  |     կազմակերպությունների (գյուղ. |               |

|                  |     նախ., բնապահպ. նախ.,         |               |

|                  |     մարզպետարան, ոստիկանություն, |               |

|                  |     ՏԻՄ-եր, ՀԿ-ներ և  այլն) սերտ |               |

|                  |     համագործակցություն           |               |

|                  |1.7  Անտառային ոլորտն սպասարկող   |               |

|                  |     անձնակազմի բավարար քանակ և   |               |

|                  |     տեխնիկական հագեցվածություն   |               |

|                  |1.8  Հասարակության մոտ ձևավորվել  |               |

|                  |     է անտառի նկատմամբ ոչ         |               |

|                  |     սպառողական վերաբերմունք      |               |

|2. Բարձրացել է    |2.1  ՀՀ-ում անտառկառավարումն      |2.1 Անտառային  |

|   անտառկառավարման|     իրականացնող մարմնի           |հողերում       |

|   մակարդակը և    |     կենտրոնական գրասենյակը       |երկրաբանահետա- |

|   անտառպատվածութ-|     տեղակայված է Լոռու կամ       |խուզական և     |

|   յան տոկոսը     |     Տավուշի մարզում              |հանքարդյունա-  |

|                  |2.2  Հստակ գործում են անտառշինական|հանման         |

|                  |     և  անտառկառավարման պլանները  |աշխատանքների   |

|                  |2.3  Կոճղաշիվային արագ և  փարթամ  |ակտիվացում:    |

|                  |     վերաճի շնորհիվ վերականգնվել  |2.2 Բնակլիմայա-|

|                  |     են նախկինում հատված անտառները|կան անցանկալի  |

|                  |2.4  Ձևավորված  են համայնքային    |երևույթներ     |

|                  |     անտառներ                     |(երաշտ, ուժեղ  |

|                  |2.5  Ներդրված են անտառհատման և    |քամիներ,       |

|                  |     փայտամշակման նոր առաջատար    |մեծաքանակ      |

|                  |     տեխնոլոգիաներ                |մթնոլորտային   |

|                  |2.6  Մարզում առկա են բավարար      |տեղումներ):    |

|                  |     քանակով տնկարանային          |2.3 Արոտավայրե-|

|                  |     տնտեսություններ              |րի և           |

|                  |2.7  Մինիմումի է հասցվել          |խոտհարքների ոչ |

|                  |     անասունների մուտքը դեպի անտառ|բարվոք վիճակը  |

|                  |2.8  Մինիմումի են հասցվել         |կարող է        |

|                  |     անտառային հրդեհները          |հանգեցնել      |

|                  |     (հրդեհների առկայության       |անտառային      |

|                  |     դեպքում առկա են արագ         |ռեսուրսների    |

|                  |     արձագանքման մոբիլ ջոկատներ)  |գերշահագործման |

|                  |2.9  Զգալիորեն ավելացել են        |               |

|                  |     պետական, միջազգային,         |               |

|                  |     համայնքային և  մասնավոր      |               |

|                  |     ներդրումները                 |               |

|                  |2.10 Նոր հիմնված անտառներում      |               |

|                  |     մոնտաժվող (շարժական) ոռոգման |               |

|                  |     համակարգի առկայություն       |               |

|                  |2.11 Անտառներում իրականացվում են  |               |

|                  |     հիվանդությունների            |               |

|                  |     կանխարգելման դեմ քիմիական    |               |

|                  |     պայքարի լայնածավալ ավիացիոն  |               |

|                  |     աշխատանքներ                  |               |

|3. Կենսաբազմազա-  |3.1  Որսագողության և  ապօրինի     |3.1 Տնտեսական  |

|   նության        |     ձկնորսության դիմաց           |ճգնաժամի       |

|   պահպանության և |     տուգանքների խստացում:        |հետևանքով      |

|   զարգացման համար|3.2  Օրենսդրական դաշտի            |ֆինանսական     |

|   ստեղծվել են    |     կատարելագործում:             |ներդրումների և |

|   բարենպաստ      |3.3  Համապատասխան լիազոր և        |բարեփոխումների |

|   պայմաններ      |     շահագրգիռ մարմինների կողմից  |նվազում:       |

|                  |     վայրի կենդանիների ներկրման,  |               |

|                  |     բազմացման և  բնության գրկում |               |

|                  |     նրանց հետագա ադապտացման,     |               |

|                  |     պահպանման ու զարգացման       |               |

|                  |     իրականացում:                 |               |

|                  |3.4  Արգելավայրերում, բուսաբանական|               |

|                  |     այգիներում և  մարզում առկա   |               |

|                  |     այլ տնկարանային              |               |

|                  |     տնտեսություններ են ներկրվում |               |

|                  |     ու աճեցվում մարզի            |               |

|                  |     կենսաբազմազանությունն        |               |

|                  |     ապահովող և  պահանջարկ ունեցող|               |

|                  |     բուսատեսակներ, որոնք         |               |

|                  |     հետագայում տնկման համար      |               |

|                  |     մատակարարվում են համապատասխան|               |

|                  |     մարմիններին:                 |               |

|__________________|__________________________________|_______________|

|Արդյունք 2        |                                  |               |

|Ընդերքօգտագործման |                                  |               |

|ոլորտի բարելավում |                                  |               |

|1. Օգտակար        |  Ընդերքօգտագործման օրենսդրական   |1.1 Ոլորտի     |

|   հանածոների     |դաշտը համապատասխանեցված է ներկայիս|գերծանրաբեռնվա-|

|   արդյունավետ և  |պահանջներին (փոփոխություններ      |ծություն և     |

|   խնայողաբար     |ընդերքի մասին օրենսգրքի,          |հանքավայրերի   |

|   օգտագործում    |բնավճարների դրույքաչափերի մեջ և   |չափազանց խիտ   |

|                  |այլն)                             |դասավորություն |

|                  |  Հնարավորինս մեղմացվել և         |1.2 Ընդերքի    |

|                  |կանխարգելվել են ընդերքի           |շահագործումից  |

|                  |շահագործումից առաջացած            |առաջ եկող      |

|                  |բնապահպանական և  էկոլոգիական      |բնապահպանական, |

|                  |հիմնախնդիրները                    |էկոլոգիական և  |

|                  |  Հանքավայրերում, լեռնահարստացման |տեխնածին ոչ    |

|                  |ֆաբրիկաներում, մետաղաձուլական     |ցանկալի        |

|                  |գործարանում և  վերամշակման        |փոփոխություններ|

|                  |արտադրամասերում ներդրվել են հումքի|(հողային       |

|                  |մշակման փակ շրջանառության         |ռեսուրսների,   |

|                  |համակարգեր                        |օդային և       |

|                  |  Ներդրվում են երկրորդային հումքի |ջրային         |

|                  |վերամշակման և  անթափոն            |ավազանների     |

|                  |արտադրության համակարգեր           |աղտոտվածության |

|                  |  Միջազգային կազմակերպությունների |բարձր մակարդակ)|

|                  |(առավելապես սփյուռքահայերի) կողմից|1.3 Դեռևս      |

|                  |ընդերքօգտագործման ոլորտում        |առկա սպառողական|

|                  |կատարվում են լայնածավալ           |մտածելակերպ և  |

|                  |ներդրումներ                       |վարվելակերպ    |

|                  |  Մարզի մենաշնորհային կարգավիճակ  |1.4 Ընդերքշահա-|

|                  |ունեցող քարատեսակները (բազալտներ, |գործող և       |

|                  |ֆելզիտային տուֆեր, տուֆաավազաքարեր|վերամշակող     |

|                  |և  այլն) անցնելով համապատասխան    |կազմակերպութ-  |

|                  |մշակում, համաշխարհային շուկայում  |յունների միջև  |

|                  |ունեն լայն պահանջարկ              |համագործակցութ-|

|                  |  Տաշիրի բարձր կալիումական        |յան            |

|                  |տուֆերից սինթեզված նոր տեսակի քլոր|բացակայություն |

|                  |չպարունակող կալիումական           |               |

|                  |պարարտանյութերի մեծ պահանջարկ     |               |

|                  |(Հայաստան, Իրան, Թուրքիա, Սիրիա,  |               |

|                  |ԱՊՀ երկրներ և  այլն)              |               |

|                  |  Մասնագետների որակավորումը       |               |

|                  |բարձրացնելու նպատակով պարբերաբար  |               |

|                  |անց են կացվում սեմինար-դասընթացներ|               |

|                  |արտադրողների և  ԲՈՒՀ-երի          |               |

|                  |դասախոսների, նախարարությունների և |               |

|                  |այլ շահագրգիռ կառույցների բարձր   |               |

|                  |որակավորում ունեցող մասնագետների  |               |

|                  |հետ                               |               |

|__________________|__________________________________|_______________|

|Արդյունք 3        |                                  |               |

|Օդային ավազանի    |1.1 Մթնոլորտային օդի աղտոտումը    |1.1 Նոր        |

|բարելավում        |    կանխելու կամ նվազագույնի      |մետալուրգիական |

|1. Ֆիլտրման       |    հասցնելու նպատակով            |կոմբինատների   |

|   սարքավորումների|    միջոցառումների ծրագրերի       |կառուցում      |

|   տեղադրման      |    մշակում և  իրականացում:       |1.2 Մթնոլորտա- |

|   արդյունքում    |1.2 Օրենսդրական դաշտի             |յին օդը առավել |

|   նվազել են դեպի |    կատարելագործում և  խստացում:  |աղտոտող        |

|   մթնոլորտ       |1.3 Միջազգային բնապահպանական      |գործարանների և |

|   արտանետումները |    կոնվենցիաներից բխող           |արտադրամասերի  |

|                  |    գործառույթների իրականացում:   |ավելացում      |

|                  |                                  |1.3 Տնտեսական  |

|                  |                                  |ճգնաժամի       |

|                  |                                  |հետևանքով      |

|                  |                                  |ձեռնարկություն-|

|                  |                                  |ների ֆինանսական|

|                  |                                  |վիճակի         |

|                  |                                  |վատթարացում:   |

|__________________|__________________________________|_______________|

|Արդյունք 4        |                                  |1.1 Նոր        |

|Ջրային ռեսուրսների|1.1 Վերանորոգվել և  աշխատում են   |մետալուրգիական |

|բարելավում        |    մարզում առկա հինգ բիոմաքրման  |կոմբինատների,  |

|1. Մարզի ջրահավաք |    կայանները:                    |պոչամբարների   |

|   ավազանների     |1.2 Մարզի ջրային ավազաններն       |կառուցում:     |

|   ջրային         |    աղտոտող արդյունաբերական       |1.2 Ջրային     |

|   ռեսուրսների վրա|    ձեռնարկությունները ունեն      |ավազանն առավել |

|   վնասակար ազդե- |    լոկալ, մասնագիտացված մաքրման  |աղտոտող        |

|   ցությունների   |    կայաններ:                     |հանքավայրերի,  |

|   նվազեցում և    |1.3 Խմելու, ոռոգման և             |գործարանների և |

|   խնայողաբար     |    արդյունաբերական նպատակով      |արտադրամասերի  |

|   օգտագործում    |    օգտագործվող ջրային            |ավելացում:     |

|                  |    ենթակառուցվածքների նորոգում,  |1.3 Տնտեսական  |

|                  |    ջրային ռեսուրսների կորուստների|ճգնաժամի       |

|                  |    նվազում:                      |հետևանքով  ձեռ-|

|                  |1.4 Հասարակության շրջանում        |նարկությունների|

|                  |    էկոկրթության մակարդակի        |ֆինանսական     |

|                  |    բարձրացում:                   |վիճակի         |

|                  |1.5 Միջազգային բնապահպանական      |վատթարացում:   |

|                  |    կոնվենցիաներից բխող           |               |

|                  |    գործառույթների իրականացում:   |               |

|                  |1.6 Օրենսդրական դաշտի             |               |

|                  |    կատարելագործում և  խստացում:  |               |

|__________________|__________________________________|_______________|

|Արդյունք 5        |                                  |               |

|Հողային           |1.1 ՈՒժեղացել է հսկողությունը     |1.1 Նոր        |

|ռեսուրսների       |    ապօրինի հողօգտագործման        |մետալուրգիական |

|բարելավում        |    նկատմամբ:                     |կոմբինատների,  |

|1. Մարզի հողային  |1.2 Կատարվում են համապատասխան     |պոչամբարների   |

|   ռեսուրսները    |    ներդրումներ հողերի օգտագործման|կառուցում:     |

|   դրվել են       |    և  բարելավման ուղղությամբ:    |1.2 Հողային    |

|   նպատակային     |1.3 ՈՒժեղացել է հսկողությունը հողի|ռեսուրսներն    |

|   օգտագործման մեջ|    բերրի շերտի պահպանման և       |առավել աղտոտող |

|                  |    օգտագործման նկատմամբ:         |հանքավայրերի,  |

|                  |1.4 Օրենսդրական դաշտի             |գործարանների և |

|                  |    կատարելագործում և  խստացում:  |արտադրամասերի  |

|                  |1.5 Հողի նկատմամբ                 |ավելացում:     |

|                  |    հողօգտագործողների             |1.3 Տնտեսական  |

|                  |    վերաբերմունքի մակարդակի       |ճգնաժամի       |

|                  |    բարձրացում:                   |հետևանքով      |

|                  |1.6 Անկանոն ձևով  առաջացած        |ֆինանսական     |

|                  |    կենցաղային, շինարարական,      |ներդրումների և |

|                  |    արդյունաբերական և  այլ        |բարեփոխումների |

|                  |    աղբավայրերի, պոչամբարների     |նվազում:       |

|                  |    կասեցում, չեզոքացում և        |1.4 Խոշոր և    |

|                  |    ռեկուլտիվացիա:                |մանր եղջերավոր |

|                  |1.7 Կենցաղային, շինարարական,      |անասունների    |

|                  |    արդյունաբերական և  այլ        |գլխաքանակի     |

|                  |    աղբավայրերի, պոչամբարների     |կտրուկ աճ:     |

|                  |    հումքի վրա աշխատող նոր սերնդի |               |

|                  |    վերամշակման ձեռնարկությունների|               |

|                  |    առկայություն:                 |               |

|                  |1.8 Կերհանդակների և               |               |

|                  |    գյուղատնտեսական հողերի ճիշտ և |               |

|                  |    նպատակային օգտագործում:       |               |

|                  |1.9 Անտառվերականգնման,            |               |

|                  |    կանաչապատման և  համապատասխան  |               |

|                  |    ենթակառուցվածքների            |               |

|                  |    առկայությունը (հենապատե,      |               |

|                  |    սելավատարներ և  այլն)         |               |

|                  |    հանգեցրել է սելավա-սողանքային |               |

|                  |    և  հողի լվացման երևույթների   |               |

|                  |    նվազեցման:                    |               |

._____________________________________________________________________.

 

7. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

7.1. Քաղաքաշինության ոլորտի իրավիճակի վերլուծությունը

 

536. Լոռու մարզի քաղաքաշինության ոլորտում, որպես մարդկային աղքատություն նվազեցման կարևորագույն գործոն, զարգացման գերակա նպատակը հանդիսանում է բնակչության կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումն ու քաղաքաշինական միջոցներով բնակչության կյանքի որակի հետևողական բարելավումը:

537. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո վերանայվեցին ՀՀ ամբողջ տարածքի սեյսմիկ պայմանները, որի արդյունքում երկրաշարժից սեյսմիկ ազդեցության գնահատականը բարձրացավ 1-2 բալով, այդ կապակցությամբ մարզում ոլորտի զարգացման կարևորագույն ուղղություն է համարվում կառույցների սեյսմակայունության և հուսալիության ապահովումը:

 

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

538. 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով Լոռու մարզում վնասվել էր`

. 3953,4 հազ մ2 բնակելի ֆոնդ,

. 61680 աշակերտ /տեղով հանրակրթական դպրոցներ,

. 2860 մահճակալ /տեղով հիվանդանոցներ,

. 6370 հաճ. /հերթ. համաբուժարաններ:

539. 1998-2008թ.թ, Լոռու մարզում ֆինանսավորման բոլոր աղբյուրների կողմից ներ է դրվել 73844.22 մլն դրամ, այդ թվում`

. Պետական բյուջեով - 21903.09 մլն դրամ,

. Այլ աղբյուրներով - 51941.13 մլն դրամ:

540. Անհատական բնակարանաշինության համար 125 ընտանիքի Պետ. բյուջեից հատկացվել է 364.0 մլն դրամի վարկային գումար:

541. 1989-2008 թթ. կառուցվել է 12623 բնակարան` 1463.8 հազ. մ2 ընդհանուր մակերեսով:

Նույն տարիներին գործարկվել է`

    . 114 դպրոց`         41442 աշակերտ /տեղով,

    . հիվանդանոցներ        935 մահճակալ /տեղով,

    . համաբուժարաններ`    1542 հաճ. /հերթ.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում