Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (13-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(13-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(13-րդ մաս)

 

542. 2005-2008 թթ. Պետ. բյուջեով գյուղական համայնքներում կառուցվել է 504 տուն 30490 մ2 ընդհանուր մակերեսով, 2834.4 մլն դրամ արժեքով:

543. Ներկայումս մարզի երկրաշարժից տուժած բնակավայրերում առկա է 2221 անօթևան ընտանիք:

544. Վանաձոր համայնքում ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած 894 ընտանիքներ դեռևս բնակվում են տնակներում: Համաձայն ՀՀ կառավարության 01.04.2002 թ. թիվ 317 որոշման հիմնադրույթների ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների պայմանները բարելավելու և տնակների տարածքները ազատելու նպատակով իրականացվել են`

. Ընդհանուր առմամբ համայնքի տարածքն ազատվել է ավելի քան 6532 ապօրինի

տեղադրված և բնակեցված տնակներից:

. Համայնքի միջոցներից բնակարան վարձակալելու համար ֆինանսական

աջակցություն են ստացել 153 ընտանիքներ`ամսական 10000 դրամ չափով 2

տարի ժամկետով: Համայնքի կողմից ձեռնարկված տարբեր միջոցառումների

շնորհիվ բնակեցվել են շուրջ 520 ընտանիք:

545. Մարզի քաղաքաշինության ոլորտի օրինաչափ զարգացման համար շատ կարևոր է նաև բնակավայրերի գլխավոր հատակագծերի առկայությունը, մինչև 2009 թվականը նոր գլխավոր հատակագծեր մշակվել են միայն Ալավերդի, Թումանյան, Ախթալա, Ստեփանավան և Տաշիր համայնքների համար: Մարզի 2 քաղաքային համայնքների` Վանաձորի գլխավոր հատակագծի հաստատման և գոտևորման նախագծի մշակման, Սպիտակի գլխավոր հատակագծի լրամշակման և գոտևորման նախագծի մշակման, ինչպես նաև մնացած 106 գյուղական համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար ըստ խոշորացված հաշվարկների կազմում են համապատասխանաբար` 18.926 հազար, 8.726 հազար և 532.930 հազար դրամ, որն ընդհանուր առմամբ կկազմի 567.0 հազար դրամ:

546. Սողանքային երևույթները մեծ վնաս են հասցրել և շարունակում են հասցնել մարզի սողանքային գոտիներում գտնվող շուրջ 70 բնակավայրերի բնակելի տներին, ենթակառուցվածքներին, կենսաապահովման օբյեկտներին, արտադրական կարողություններին, շրջակա միջավայրին` սպառնալով սողանքային տարածքների բնակիչների առողջությանը, հանրապետության, ինչպես նաև հարևան երկրների հետ հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը:

547. Հանրապետությունում մինչ սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը (1995 թվական) նախագծված և կառուցված բազմաբնակարան շենքերը սեյսմակայունության առումով ներկայումս հուսալի չեն և չեն կարող ապահովել բնակչության անվտանգությունը: Մարզում դեռևս առկա են 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 96 բազմաբնակարան շենքեր:, Դեռևս ամբողջությամբ չեն լուծված բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման և պահպանման հետ կապված հարցերը:

548. Մտահոգիչ է նաև կենցաղային կոշտ թափոնների կուտակման, հեռացման և նոր աղբավայրերի կառուցման հարցերը:

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

. Ֆինանսական ներդրումների ոչ բավարար ծավալներ և բնակարանաշինության

ցածր տեմպեր

. Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի նորակառույց թաղամասերի

ենթակառուցվածքների ցածր մակարդակ

. Մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծումը և հողօգտագործման

սխեմաների մշակումը

. 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, վերականգնման ենթակա, ինչպես

նաև քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող

բազմաբնակարան շենքերում բնակվողների անվտանգության խնդիրների լուծումը

. Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների առկայությունը և դրանց

հետևանքով առաջացած բնակարանային խնդիրները

. Մինչ սեյսմակայուն շինարարական նոր նորմերի ընդունումը (1995 թվական)

նախագծված և կառուցված բազմաբնակարան շենքերի հուսալիության ցածր

աստիճանը

. Բազմաբնակարան ֆոնդի կառավարման, շահագործման և պահպանման հետ կապված

հարցերը

. Կենցաղային կոշտ թափոնների կուտակման, հեռացման և աղբավայրերի

կառուցման հարցերը

. Ոչ աղետի հետևանքով ժամանակավոր կացարաններում (տնակներում) բնակվող

ընտանիքների բնակարանային խնդիրները:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|. Շինարարական բոլոր մասնագետների      |. Երիտասարդ շինարար           |

|  և  ինժեներա-տեխնիկական կազմի        |  մասնագետների պատրաստում     |

|  առկայություն, աշխատողների           |. Շինարարության մեջ փոքր      |

|  հագեցվածություն, էժան աշխատուժ      |  մեխանիզացիայի լայնածավալ    |

|. Բնական քարերի (տուֆ, բազալտ, գրանիտ |  կիրառում                    |

|  և  այլն) և  լցանյութերի մեծ         |. Շինարարական մեքենաների      |

|  պաշարները                           |  վերանորոգման մասնագիտական   |

|                                      |  բազայի ստեղծում             |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|. Բնական քարերի հանքերի ոչ            |. Շինարարական ինդուստրիայի,   |

|  արդյունավետ և  նպատակային           |  չաշխատող ձեռնարկությունների |

|  շահագործումը                        |  թալան, հզորությունների      |

|. Շինարարական մասնագիտությունների     |  փոշիացում                   |

|  գծով երիտասարդ կադրերի պակասը       |. Մասնագետների արտահոսքը      |

|                                      |  հանրապետությունից           |

|                                      |. Շինարարական անավարտ         |

|                                      |  օբյեկտների ճակատագրերի      |

|                                      |  անորոշությունը, որը բերում է|

|                                      |  դրանց թալանի                |

._____________________________________________________________________.

 

7.2. Քաղաքաշինության ոլորտի զարգացման ռազմավարությունը

 

549. Լոռու մարզի քաղաքաշինության ոլորտի հիմնական առանձնահատկությունը աղետի գոտի լինելու հանգամանքն է, հետևաբար քաղաքաշինության զարգացման ռազմավարության հիմքում անհրաժեշտ է ընդունել հետևյալ սկզբունքները.

. Լիովին վերացնել երկրաշարժի հետևանքները,

. Շինարարության ոլորտի աստիճանական զարգացումը և դրանց աշխատանքի

համապատասխանեցումը միջազգային չափանիշներին,

. Գյուղական համայնքների անօթևան մնացած բնակիչներին բնակարանով

ապահովելու համար պետ.բյուջեով նախատեսել ֆինանսական միջոցներ,

. Ձևավորել Վանաձորի «Տարոն» թաղամասի, Սպիտակ, Ստեփանավան քաղաքների

նորակառույց թաղամասերի ենթակառուցվածքները,

. ՈՒժեղացնել պայքարը ապօրինաշինության դեմ,

. Բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծումը և հողօգտագործման

սխեմաների մշակումն իրականացնել համաֆինանսավորման սկզբունքով`

պետության մասնակցությամբ,

. Իրականացնել մինչ սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը

(1995 թվական) նախագծված և կառուցված բազմաբնակարան շենքերի

անձնագրավորում:

. Ոչ աղետի հետևանքով ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների

բնակարանային խնդիրների կարգավորում

. Բնակավայրերում կենցաղային կոշտ թափոնների կուտակման, հեռացման և

աղբավայրերի կառուցման հարցերի կարգավորում

. Բազմաբնակարան ֆոնդի կառավարման, շահագործման և պահպանման հետ կապված

հարցերի կարգավորում

 

Բազմաբնակարան շենքերի պահպանմանն ուղղված միջոցառումներ

 

550. Հաշվի առնելով, որ մարզում առկա են նաև 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 96 բազմաբնակարան շենքեր, դրանց ամրացման կամ վերաբնակեցման կամ վերաբնակեցման համար պահանջվող ներդրումների զգալի ծավալները և հանրապետության ներկայիս տնտեսական հնարավորությունները, ենթադրվում է, որ վերականգնման-ուժեղացման միջոցառումները պետք է իրականացվեն փուլ առ փուլ, ելնելով շենքերի առաջնահերթությունից:

551. Առաջնահերթությունը որոշելու համար կարևորվում է շենքերի տեխնիկական տվյալների բազայի առկայությունը, ինչը կարող է ապահովվել անձնագրավորման գործընթացի արդյունքում:

552. 2010-2012 թ.թ. մարզում նախատեսվում է իրականացնել շուրջ 1058 բազմաբնակարան շենքերի անձնագրավորում:

 

ՀՀ Լոռու մազում բազմաբնակարան շենքերի պահպանմանն ուղղված

2010-2012 թ.թ.միջոցառումներ

 

._____________________________________________________________________.

|Ծրագրերն իրականացնող|Ծրագրերի       |2009 թ.|Կանխատեսում /հազ. դրամ/ |

|պետական մարմնի      |անվանումը և    |բյուջե |________________________|

|անվանումը           |միջոցառումները |       |2010 թ.|2011 թ.|2012 թ. |

|____________________|_______________|_______|_______|_______|________|

|ՀՀ քաղաքաշինության  |Մարզում        |       |21900.0|44200.0|44200.0*|

|նախարարություն      |բազմաբնակարան  |       |       |       |        |

|                    |բնակելի շենքերի|       |       |       |        |

|                    |անձնագրավորում |       |       |       |        |

._____________________________________________________________________.

 

Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների ազդեցության նվազեցման

միջոցառումներ

 

553. Մարզի առավել վտանգավոր սողանքային տեղամասերում աշխատանքների իրականացման արդյունքում հնարավոր կլինի բացահայտել սողանքների առաջացման և ակտիվացման գործոնները, գնահատել սողանքային ռիսկը և վտանգը, բնակելի տների տեխնիկական վիճակը և ստեղծել մարզի սողանքային տեղամասերին վերաբերվող տեղեկատվական բանկ:

 

ՀՀ Լոռու մարզում սողանքային աղետի դեմ պայքարի միջոցառումների

ֆինանսավորումը 2010-2012 թվականներին

 

._____________________________________________________________________.

|հ/հ  |Ծրագրի անվանումը և                  |Կանխատեսում /հազ. դրամ/   |

|     |միջոցառումները                      |__________________________|

|     |                                    |2010 թ. |2011 թ. |2012 թ. |

|_____|____________________________________|________|________|________|

|1    |Սողանքային աղետի դեմ պայքար, որից   |38,443.0|33,721.0|23,641.0|

|_____|____________________________________|________|________|________|

|1.1  |Նախնական հետազննություններ և        |30,193.0|20,221.0| 9,141.0|

|     |ռեժիմային դիտարկումների             |        |        |        |

|     |(մոնիթորինգի) ցանցի ստեղծում        |        |        |        |

|_____|____________________________________|________|________|________|

|1.1.1|Սանահին գյուղի սողանքային տեղամաս   |        | 9,141.0|        |

|_____|____________________________________|________|________|________|

|1.1.2|Աքորի գյուղի սողանքային տեղամաս     |        |11,080.0|        |

|_____|____________________________________|________|________|________|

|1.1.3|Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի    |12,188.0|        |        |

|     |սողանքային տեղամաս                  |        |        |        |

|_____|____________________________________|________|________|________|

|1.1.4|Վանաձոր քաղաքի 3 սողանքային (Էնգելսի|18,005.0|        |        |

|     |փող., մարզադաշտ, քիմ. գործարան)     |        |        |        |

|     |տեղամասեր                           |        |        |        |

|_____|____________________________________|________|________|________|

|1.1.5|Վահագնի գյուղի սողանքային տեղամաս   |        |        | 9,141.0|

|_____|____________________________________|________|________|________|

|2    |Լոռու մարզի սողանքային տարածքների   | 5,250.0| 6,000.0| 4,000.0|

|     |բնակելի տների տեխնիկական վիճակի     |        |        |        |

|     |հետազննում                          |        |        |        |

|_____|____________________________________|________|________|________|

|2.1  |Ռեժիմային դիտարկումներ              | 3,000.0| 7,500.0| 4,000.0|

|     |(մոնիթորինգ), որից                  |        |        |        |

|_____|____________________________________|________|________|________|

|2.1.1|Օձուն գյուղի սողանքային տեղամաս     | 1,500.0| 1,500.0| 1,500.0|

|_____|____________________________________|________|________|________|

|2.1.2|Կաճաճկուտ գյուղի սողանքային տեղամաս | 1,500.0| 1,500.0| 1,500.0|

|_____|____________________________________|________|________|________|

|2.1.3|Սանահին գյուղի սողանքային տեղամաս   |        |        | 1,500.0|

|_____|____________________________________|________|________|________|

|2.1.4|Աքորի գյուղի սողանքային տեղամաս     |        |        | 1,500.0|

|_____|____________________________________|________|________|________|

|2.1.5|Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի    |        | 1,500.0| 1,500.0|

|     |սողանքային տեղամաս                  |        |        |        |

|_____|____________________________________|________|________|________|

|2.1.6|Վանաձոր քաղաքի 3 սողանքային (Էնգելսի|        | 3,000.0| 3,000.0|

|     |փող., մարզադաշտ, քիմ. գործարան)     |        |        |        |

|     |տեղամասեր                           |        |        |        |

._____________________________________________________________________.

 

554. ՀՀ Լոռու մարզի քաղաքաշինության (բնակարանաշինություն) ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2010-2013 թվականներին կազմում է 39317.5 մլն դրամ (տես հավելված 7.1.):

555. Կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման աշխատանքները նշված են համապատասխանաբար 5.1.1., 5.2.1., 5.2.2. և 5.3.1. հավելվածներում:

 

8. ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

8.1. Ենթակառուցվածքների ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

556. Մարզային և համայնքային ենթակառուցվածքների զարգացումը ինչպես ԿԶԾ, այնպես էլ Լոռու մարզի զարգացման ծրագրի կարևոր գերակայություններից է: Մարզում ենթակառուցվածքների զարգացման հիմնական խնդիրները կապված են անմխիթար վիճակում գտնվող մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների (հատկապես գյուղական բնակավայրերի), խմելու ջրի մատակարարման (ներառյալ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և որակի բարելավման), կոյուղիների (ներառյալ մաքրման կայանների վերակառուցման և կառուցման), ինչպես նաև գազամատակարարման խնդիրների հետ: Այս խնդիրները հատկապես գերակա են այն համայնքների համար, որոնք սահմանամերձ են և որոնց բնակչությունը հեռանում է հայրենի վայրերից, ինչպես նաև մեծ թվով բնակչություն ունեցող համայնքների համար:

 

8.2. Ճանապարհաշինություն

 

557. ԱՀՌԾ-ում աղքատությունը բնորոշվում է որպես կենսաբանական, սոցիալական, հոգևոր-մշակութային նվազագույն պահանջմունքները բավարարելու անհնարինություն: Աղքատության սահմանման մեջ նշված պահանջմունքների բոլոր երեք խմբերի բավարարման հնարավորությունների վրա, ի թիվս այլ գործոնների, անմիջականորեն ազդում է նաև մարդկանց ֆիզիկական մեկուսացվածությունը: ՈՒսումնասիրությունների համաձայն, որքան համայնքները հեռու են մարզկենտրոնից ու մայրաքաղաքից, այնքան այդ համայնքների բնակչությունն ավելի է հակված աղքատության: Սակայն ֆիզիկական մեկուսացվածությունը պայմանավորված է ոչ միայն վերը նշվածով, այլ առավելապես այդ հեռավորությունները կապող ճանապարհների անմխիթար վիճակով: Այս առումով աղքատության և ճանապարհային ցանցի միջև առկա կապն ուղղակի է: Առանց բարվոք ճանապարհային ցանցի առկայության հնարավոր չէ ապահովել հուսալի և բոլորի համար հասանելի տրանսպորտային ծառայություններ: Ճանապարհային ցանցն ազդում է աղքատության վրա որպես տնտեսական աճի, եկամուտների բաշխման և հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիության վրա ազդող գործոն:

558. Աղքատության հաղթահարման տեսանկյունից ճանապարհաշինության ոլորտում իրականացվելիք քաղաքականությունը պետք է ուղղված լինի ճանապարհային ցանցի վերականգնմանը և պահպանմանը:

559. Համայնքների ֆիզիկական մեկուսացվածությունը վերացնելու նպատակով անհրաժեշտ է ռեսուրսներն ուղղել համայնքային նշանակության ճանապարհների շինարարությանը` հաշվի առնելով աղքատության վրա վերջիններիս առավել մեծ ազդեցության աստիճանը:

 

Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները.

 

560. Մարզի ավտոմոբիլային ճանապարհների ցանցը կազմում է 932.9 կմ, այդ թվում

ըստ նշանակության`

. միջպետական ա/ճ - 218.9 կմ,

. հանրապետական ա/ճ - 490.9 կմ,

. մարզային (տեղական) ա/ճ - 223.1 կմ,

ըստ ենթակայության`

. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության - 457.5 կմ,

. մարզային ենթակայության - 370.7 կմ,

. համայնքային ենթակայության - 104.7 կմ,

ըստ ծածկույթի`

. ասֆալտբետոնյա - 606.9 կմ,

. կոպճային և խճային - 203.8 կմ,

. բնահողային - 122.2 կմ:

561. Մարզում կան

. կամուրջներ և կամրջային անցումներ - 175 հատ,

. ավտոմոբիլային թունելներ - 5 հատ:

562. Պետական բյուջեի կողմից` այն էլ ոչ ամեն տարի հատկացված միջոցները նպատակաուղղված են եղել պահպանության և շահագործման համար:

 

Համակարգի նպատակները, գերակայությունները և ծախսերի վրա ազդող

գործոնները

 

563. Մարզային ենթակայության ա/ճանապարհների ցանցը չբարելավելու դեպքում ճանապարհների վիճակն ավելի անմխիթար է դառնում, որի համար հետագայում կպահանջվի եռապատիկ ավելի միջոցներ:

564. Մարզային նշանակության ա/ճանապարհների ցանցը տարեկան պահպանման և շահագործման համար, այդ թվում ձմեռային պահպանման, պահանջվում է 250 մլն դրամ: Սակայն 2000 թ. մինչև 2008 թ. ներառյալ պետ. բյուջեից հատկացվել է ընդամենը 286.4 մլն դրամ, այդ թվում` 2002 թ.- 56.5 մլն, 2005 թ.- 103.9 մլն, 2006 թ.- 42.0 մլն, 2007 թ.- 42.0 մլն, 2008 թ.- 42.0 մլն դրամ:

565. 1988 թ. երկրաշարժից հետո Լոռու մարզում ճանապարհաշինության ոլորտում կատարվել են մոտ 21.0 մլրդ դրամ գումարի աշխատանքներ, այդ թվում սոցիալ-տնտեսական և ստրատեգիական առավել նշանակալից հետևյալ օբյեկտներում.

1. 1990-91 թթ. կառուցվել է Ստեփանավանի «Ձորագետ» կամուրջը - 1.0 մլրդ

դրամ գումարով:

2. 1990-91 թթ. վերակառուցվել է Ստեփանավանի օդանավակայանը:

3. 1993-97 թթ. Օձունի սողանքների վերացման համար կատարվել է 723.0 մլն

դրամ գումարի հողային աշխատանքներ:

4. 1996 թ. կառուցվել է Վանաձոր-Բազում ա/ճանապարհը 10 կմ երկարությամբ:

5. 1996-2004 թթ. հիմնանորոգվել է Տաշիր-Վանաձոր, Սպիտակ-Վանաձոր,

Վանաձոր-Ալավերդի-Այրում մայրուղիները: Համաշխարհային բանկի

միջոցներով կատարվել է մոտ 6 մլրդ գումարի ներդրումներ:

6. 1996-2004 թթ. նույն համաշխարհային բանկի միջոցներով մոտ 2.2 մլրդ

դրամ գումարի ներդրման շնորհիվ կապիտալ վերանորոգվել է Սպիտակ-Գյումրի

ավտոճանապարհը:

7. «Լինսի» հիմնադրամի հատկացրած 1.8 մլրդ դրամ գումարով հիմնորեն

վերակառուցվել է Վանաձոր-Դիլիջան միջպետական ճանապարհը:

8. 2000 թ. Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվել է 800.0 մլն դրամ`

Պուշկինյան լեռնանցքի թունելի հիմնանորոգման համար:

9. 2003 թ. վերակառուցվել է Սվերդլով գյուղի կամուրջը 32.0 մլն դրամով

/Պետբյուջե/:

10. 2003-2004 թթ. «Լինսի» հիմնադրամի կողմից 900.0 մլն դրամ է հատկացվել

Սպիտակ-Նալբանդ թունելի կառուցումն ավարտելու համար:

11. 2004 թ. Հանրապետական ճան.-Հոբարձի ա/ճ և նրա վրա գտնվող կամրջի

հիմնանորոգում` մոտ 50 մլն դրամ /Պետբյուջե/:

12. 2004 թ. կառուցվել են Վանաձոր-Ալավերդի ա/ճ 6-րդ կմ-ում 843 գծմ

ավտոճանապարհ և 2 կամուրջներ` 66 մ և 45 մ երկարությամբ` 467.0 մլն

դրամով /»Լինսի» հիմնադրամ/:

13. 2004-2005 թթ. վերակառուցվել է և Վանաձոր-Ալավերդի ա/ճ 18+700

կմ-ում կամուրջը 267.0 մլն դրամ արժողությամբ /Պետբյուջե/:

Վերակառուցվել է նույն մայրուղում գտնվող 200 գծմ հենապատը` 115.0

մլն դրամ գումարով:

14. 2004 թ. 130.0 մլն դրամ գումարի աշխատանքներ են կատարվել

Ալավերդի-Ջիլիզա ա/ճ վերակառուցման համար:

15. 2005 թ. վերանորոգվել է Պետ.խճ. -Դսեղ ա/ճանապարհը 160.0 մլն դրամ

գումարով /Պետբյուջե/:

16. 2005 թ. հիմնանորոգվել են Շնող-Թեղուտ, մոտեցում Մեծ Այրումին

ա/ճանապարհները, համապատասխանաբար 70.0 և 60.0 մլն դրամ գումարով

/Պետբյուջե/:

17. Վերանորոգվել է Դսեղ-Աթան ա/ճանապարհը 32.0 մլն դրամ գումարով

/Պետբյուջե/:

18. 2005 թ. կատարվել է Լորուտ-Ահնիձոր ա/ճանապարհի վերանորոգում

10.0 մլն դրամ գումարով /Պետբյուջե/:

19. 2005 թ. կատարվել է Սանահին-Սարահարթ ա/ճ-ի վերանորոգում 25.0 մլն

դրամ գումարով /Հունական հիմնադրամի միջոցով /:

20. 2005 թ. կատարվել է Սարահարթ-Միկոյանի տուն թանգարան ա/ճ-ի

վերանորոգում 12.0 մլն դրամ գումարով /Պետբյուջե/:

21. 2005 թ. Պետբյուջեի կողմից հատկացվել և իրականացվել է 440 մլն դրամ`

միջպետական նշանակության ա/ճանապարհների վերանորոգման համար:

22. 2006 թ. Պետբյուջեի կողմից հատկացվել և իրականացվել է 588.3 մլն

դրամ` միջպետական նշանակության ա/ճանապարհների վերանորոգման համար:

23. 2007 թ. Պետբյուջեի կողմից հատկացվել և իրականացվել է 3341 մլն

դրամ` միջպետական նշանակության ա/ճանապարհների վերանորոգման համար:

24. 2008 թ. Պետբյուջեի կողմից հատկացվել և իրականացվել է 2256.0 մլն

դրամ` միջպետական նշանակության ա/ճանապարհների վերանորոգման համար:

 

Մարզային նշանակության և ենթակայության ա/ճանապարհների

հիմնանորոգման աշխատանքներ

 

Աղյուսակ 8.2.1.

._____________________________________________________________________.

|Հ/Հ|կոդ   |օբյեկտի անվանումը           |հզորութ-|կապիտալ  |ժամկետ`   |

|   |      |                            |յուն    |ներդրում-|ըստ ՄԺԾԾ-ի|

|   |      |                            |(կմ)    |ներ (մլն.|          |

|   |      |                            |        |դրամ)    |          |

|___|______|____________________________|________|_________|__________|

| 1 |  2   |              3             |    4   |    5    |     6    |

|___|______|____________________________|________|_________|__________|

|1  |Հ-184 |Հ-184-Արծնի                 |     4.4|    210.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|2  |Հ-184 |Մ-3-Ձորամուտ                |     1.0|     48.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|3  |Հ-183 |Մոտեցում Ապավեն գյուղին     |     1.3|     62.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|4  |Տ-5-23|Տաշիր-Դաշտադեմ              |     9.8|    470.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|5  |Հ-183 |Մ-3-Միխայլովկա              |     2.9|    140.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|6  |Տ-5-25|Սարչապետ-Պիվոլնոյե          |     6.4|    300.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|7  |Հ-186 |Տաշիր-Պրիվոլնոյե            |    13.2|    635.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|8  |Հ-189 |Սարատովկա-Նովոսելցովո       |     5.0|    240.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|9  |Հ-187 |Կաթնառատ-Մեղվահովիտ-Նորամուտ|     6.0|    290.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|10 |Տ-5-26|Կրուգլայա Շիշկա-Հ-188       |     8.5|    400.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|11 |Հ-33  |Յաղդան-Հովնանաձոր           |     2.6|    125.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|12 |Տ-5-3 |Մ-7 Գեղասար-Կաթնաջուր       |     4.5|    216.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|13 |Տ-5-1 |Շենավան-Արևաշող             |     1.1|     53.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|14 |Հ-175 |Մ-3-Արջուտ                  |     2.0|     96.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|15 |Հ-171 |Մ-6-Վահագնի-Անտառամուտ      |     6.0|    288.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|16 |Հ-171 |Մ-6-Եղեգնուտ-Դեբետ          |     5.0|    240.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|17 |Հ-170 |Մ-6-Քարաբերդ                |     5.0|    240.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|18 |Հ-25  |Մ-6-Ծաղկաշատ                |     9.0|    430.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|19 |Տ-5-5 |Լուսաղբյուր - Մ-7           |     1.3|     62.0|      2010|

|___|______|____________________________|________|_________|__________|

|20 |Տ-5-7 |Շիրակամուտ-Լեռնավան         |     9.0|    432.0|      2011|

|___|______|____________________________|________|_________|__________|

|21 |Տ-5-10|Մ-8-Լերմոնտովո-Մարգահովիտ-  |     3.1|    149.0|      2011|

|   |      |Ֆիոլետովո-Մ-8               |        |         |          |

|___|______|____________________________|________|_________|__________|

|22 |Տ-5-21|Լեջան-Ագարակ                |     1.3|     62.0|      2011|

|___|______|____________________________|________|_________|__________|

|23 |Տ-5-28|Մ-3-Սարամեջ                 |     5.0|    240.0|      2011|

|___|______|____________________________|________|_________|__________|

|24 |Տ-5-30|Ստեփանավան-Կաթնաղբյուր      |    17.4|    835.0|      2011|

|___|______|____________________________|________|_________|__________|

|25 |Հ-160 |Մ-7-Շենավան                 |     1.7|     82.0|      2011|

|___|______|____________________________|________|_________|__________|

|26 |Տ-5-18|Ջիլիզա-Վրաստանի սահման      |     3.6|    173.0|      2011|

|___|______|____________________________|________|_________|__________|

|27 |Հ-184 |Մ-3-Սարչապետ                |     6.2|    300.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|28 |Հ-190 |Մ-3-Մեծավան-Ձյունաշող-      |    12.1|    580.0|      2012|

|   |      |Պաղաղբյուր                  |        |         |          |

|___|______|____________________________|________|_________|__________|

|29 |Հ-173 |Մ-3-Լեռնապատ-Քիլիսա         |     7.7|    370.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|30 |Հ-178 |Ախթալա-Մեծ Այրում           |     3.0|    145.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|31 |Հ-177 |Ալավերդի-Ակներ              |     1.0|     48.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|32 |Հ-161 |Արևաշող-Սպիտակ              |     3.4|    165.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|33 |Հ-167 |Սպիտակ-Լեռնանցք             |     4.5|    220.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|34 |Հ-22  |Հ-22-Ահնիձոր                |     3.5|    170.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|35 |Հ-35  |Հ-35-Կաճաճկուտ              |     5.7|    275.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|36 |Հ-35  |Հ-35-Հագվի                  |     2.9|    140.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|37 |Հ-35  |Հ-35-Ամոջ                   |     1.8|     85.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|38 |Հ-35  |Հ-35-Ծաթեր                  |     1.2|     60.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|39 |Հ-35  |Հ-35-Մղարթ                  |     2.7|    130.0|      2012|

|___|______|____________________________|________|_________|__________|

|   |      |Ընդամենը                    |   191.8|   9206.0|          |

._____________________________________________________________________.

 

Ինժեներական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ

 

Աղյուսակ 8.2.2.

._________________________________________________________________.

|Հ/հ|օբյեկտի անվանումը                      |մոտավոր   |կապիտալ   |

|   |                                       |արժեքը    |ներդրում  |

|   |                                       |(մլն դրամ)|(մլն դրամ)|

|___|_______________________________________|__________|__________|

|1  |Հոբարձի համայնքին միացնող կամրջի       |      45.0|      45.0|

|   |վերակառուցում                          |          |          |

|___|_______________________________________|__________|__________|

|2  |Գյուլագարակի կամրջի վերանորոգում       |      15.0|      15.0|

|___|_______________________________________|__________|__________|

|3  |Թումանյան-Մարց ա/ճ փլուզումների մաքրում|     100.0|     100.0|

|___|_______________________________________|__________|__________|

|4  |Վանաձոր-Ալավերդի 32 կմ-ում թունելի     |     400.0|     400.0|

|   |վերակառուցում                          |          |          |

|___________________________________________|__________|__________|

|Ընդամենը                                   |     560.0|     560.0|

._________________________________________________________________.

 

Մարզային նշանակության և ենթակայության ա/ճանապարհների պահպանման և

շահագործման աշխատանքներ` յուրաքանչյուր տարի

 

Աղյուսակ 8.2.3.

.________________________________________.

|Հ/հ|տարածաշրջան|հզորությունը|կապիտալ    |

|   |           |   (կմ)     |ներդրում   |

|   |           |            |(մլն. դրամ)|

|___|___________|____________|___________|

|1  |Սպիտակ     |        85.5|       60.0|

|___|___________|____________|___________|

|2  |Գուգարք    |        39.6|       28.0|

|___|___________|____________|___________|

|3  |Ստեփանավան |       103.1|       72.0|

|___|___________|____________|___________|

|4  |Ստեփանավան |        46.3|       30.0|

|___|___________|____________|___________|

|5  |Թումանյան  |        88.3|       60.0|

|_______________|____________|___________|

|Ընդամենը       |       362.8|      250.0|

.________________________________________.

 

ՀՀ նախագահի 2008 թ. նախընտրական հանդիպումների ընթացքում արծածված

խնդիրներ

(տես ՀՀ Նախագահի 2008 թ. հուլիսի 30-ի ՆԿ-128-Ն կարգադրության

հավելվածը):

 

._______________________________________________________________.

|Հ/հ|Օբյեկտի անվանումը                        |ներդրում  |ժամկետ|

|   |                                         |/մլն դրամ/|/տարի/|

|___|_________________________________________|__________|______|

|1  |Լոռի Բերդ տանող ճանապարհահատվածի նորոգում|     240.0|  2012|

|___|_________________________________________|__________|______|

|2  |Լեռնանցքի դպրոց տանող ճանապարհի կառուցում|      40.0|  2011|

|___|_________________________________________|__________|______|

|3  |Արևաշող  համայնքի կենտրոնական ճանապարհի  |     360.0|  2011|

|   |ասֆալտապատում                            |          |      |

|___|_________________________________________|__________|______|

|4  |Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային        |     520.0|  2010|

|   |ճանապարհի վերանորոգում                   |          |      |

|   |                                         |          |      |

._______________________________________________________________.

 

Հիմնախնդիրներ

. Ֆինանսավորման բացակայության պատճառով մարզային նշանակության ա/ճ

գտնվում են ոչ բարվոք վիճակում:

. Բացակայում են հակասողանքային ինժեներական կառույցները:

. Ինժեներական կառույցները (կամուրջները, հենապատերը) անմխիթար վիճակում

են:

566. Հիմնախնդիրները հաղթահարելու գրավականներից մեկը բարեկարգ ա/ճանապարհների առկայությունն է, ուստի յուրաքանչյուր տարի պահանջվում է կատարել անհրաժեշտ ծավալի վերանորոգման աշխատանքներ:

567. Տեղական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման համար առաջադրված ներդրումները կբարձրացնեն գյուղատնտեսական ապրանքների շուկաների սոցիալական ենթակառուցվածքների մատչելիությունը գյուղական համայնքների համար, ներդրումների արդյունքում կվերանորոգվի շուրջ 200 կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհներ:

 

Ճանապարհաշինության ոլորտի խնդիրները.

 

568. Մարզային ենթակայության ճանապարհների զգալի մասը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, տասնյակ տարիներ նորոգման չեն ենթարկվել, քանդվել ու դարձել են տրանսպորտային միջոցների երթևեկության համար դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում նույնիսկ անանցանելի: Առաջնահերթ վերանորոգման կարիք ունեցող 198.8 կմ մարզային ենթակայության ճանապարհների համար, ըստ նախնական կազմված նախահաշիվների 2010-2013 թթ ընթացքում անհրաժեշտ է 12796.0 մլն դրամի ընդհանուր կապիտալ ներդրումներ:

569. Առաջարկվող ծրագրերի իրականացումը կապահովի տարվա բոլոր եղանակներին տրանսպորտային միջոցների հուսալի և անխափան երթևեկությունը, մարզային նշանակության ճանապարհների երկարակեցությունը, շահագործումը և պահպանումը, համայնքների և մարզկենտրոնի միջև մշտական տրանսպորտային կապը, ինչպես նաև կկանխի հեռավոր գյուղական համայնքների բնակչության մոտ նկատվող արտահոսքի միտումը:

570. Մարզային նշանակության ճանապարհների հիմնական նորոգումների, շահագործման, պահպանման, ձմեռային պահպանության համար 2010-2013 թթ. անհրաժեշտ է 1000.0 մլն դրամ:

571. ճանապարհաշինական ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2010-2013 թթ աշխատանքները ներկայացված են Աղյուսակ 12.9-ում:

 

8.3. Ջրամատակարարում

 

572. Անվտանգ խմելու ջրի աղբյուրների մատչելիությունը ոչ միայն Հազարամյակի զարգացման նպատակների և ԿԶԾ-ի կարևոր թիրախներից մեկն է, այլև մարդկային աղքատությունը պայմանավորող գործոններից է: ԿԶԾ-ը կարևորում է խմելու ջրի մատչելիության և հասանելիության, ինչպես նաև ջրի որակի խնդիրները, որոնք էապես ազդում են բնակչության կենսամակարդակի վրա: Բացի այդ անհրաժեշտ է նաև նվազեցնել ջրի կորստի մակարդակը, որը հիմնականում ջրամատակարարման ցանցերի անմխիթար վիճակի հետևանքն է: Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում ՀՀ կառավարությունը առանձնացնում է մատակարարվող ջրի որակի բարելավումը, կայուն ջրամատակարարումը, ջրի կորուստների կրճատումը, ինչպես նաև շուրջօրյա ջրամատակարարման աստիճանական ապահովումը:

573. Ջրամատակարարումը մարզում իրականացվում է «Հայջրմուղկոյուղի» և «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունների միջոցով և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Խմելու ջուրը ռազմավարական ռեսուրս է, որը չի մատակարարվում շատ համայնքներում, չնայած որ մարզի շատ բնակավայրերում գոյություն ունեն ջրի բնական պաշարներ:

 

Ներկա իրավիճակը

 

574. Լոռու մարզի կարևոր հարստություններից են հանդիսանում խմելու համար պիտանի, բարձր որակի ջրի մեծ պաշարները, որը ներկա իրավիճակում գերազանցում են անհրաժեշտ պահանջարկը: Ջրամատակարարման համակարգը մարզի բնակչությանը և արդյունաբերությանը տարեկան տրամադրում է մոտ 17.1 մլն մ3 խմելու ջուր, որը սպառողին է հասցվում ինքնահոս եղանակով և պոմպակայանների միջոցով, որոնց նորմալ աշխատանքի պայմաններում էներգիայի տարեկան սպառումը կազմում է 16 մլն կվտ: Մարզի ջրային ցանցի երկարությունը 3395.23 կմ է, ջրի ծախսը` 1250 լիտր/վրկ, որից ճնշումային` 520 լիտր/վրկ: Մարզի 7 քաղաքների և 56 գյուղերի ջրամատակարարումն ու ջրահեռացումը (Ջ և Ջ) կատարվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս արևելյան» տարածքային մասնաճյուղի և «Լոռի ջրմուղկոյուղի «ՓԲԸ-ի միջոցով, որոնց սպասարկման համակարգերում հիմնականում ինժեներական կառույցների և հատկապես ներհամայնքային ջրագծերի և կոյուղու ցանցերի երկարատև շահագործումից (40 տարի և ավելի), ինչպես նաև երկրաշարժի ազդեցությունից, հուսալիության աստիճանը դարձել է անթույլատրելի` ջրի կորուստը ջրագծերում անցնում է 60%-ից, իսկ կոյուղու համակարգում հաճախակի են դարձել խցանումները, որի հետևանքով այդ բնակավայրերի սանհիգիենիկ վիճակը պարբերաբար դառնում է վտանգավոր: Մարզի մյուս բնակավայրերի, հատկապես գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերը հանդիսանում են համայնքային սեփականություն և գտնվում են խիստ անբարվոք ու մաշված վիճակում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում բնակչության ջրամատակարարման հարցում: Գլխամասային կառույցները չունեն սանիտարական պահպանման գոտիներ, բնակչությանը տրվող ջուրը հիմնականում չի վարակազերծվում:

575. Մարզի հիմնական ջրատարերի և ինժեներական կառույցների վիճակը հետևյալն է.

1. Մայմեխի ջրատար

Համակարգը շահագործման է հանձնվել 1936 թ., բաղկացած է 3 խումբ կապտաժներից, 200 մմ տրամաչափի 14.5 կմ. երկաթյա և թուջե խողովակաշարերից և քլորակայանից: Երկարատև շահագործումից (75 տարի), ինչպես նաև երկրաշարժի ազդեցությունից հիմնականում շարքից դուրս է եկել, իսկ վթարային վերանորոգումները դարձել են հաճախակի: Ջրատարը ամբողջությամբ ենթակա է վերակառուցման:

2. Ծովասարի ջրատար

Համակարգը շահագործման է հանձնվել 1950 թ., բաղկացած է 3 բնական ջրահավաք կառույցներից (չինգիլներ), 300 մմ տրամաչափի 24.3 կմ. խողովակաշարից և քլորակայանից: Ջրատարում և գլխամասային կառույցներում իրականացվել են միայն վերանորոգման աշխատանքներ, իսկ 1998 թ. 3.63 մլն. դրամ ֆինանսական ներդրումը ծախսվել է քլորատան և ջրահավաք կառույցների վրա: Համակարգի շահագործումն ավելի հուսալի դարձնելու նպատակով անհրաժեշտ է միջոցներ հատկացնել խողովակաշարի փոխարինման և գլխամասային կառույցների սանիտարական գոտիների վերականգնման համար:

3. Ազատաձորի ջրատար

Համակարգը շահագործման է հանձնվել 1995 թ., բաղկացած է 8 ջրահավաք կապտաժներից, 300 մմ տրամաչափի 2.4 կմ. երկաթյա խողովակաշարից, որը միանում է Վերին Վանքի ջրատարին: Ջրատարի վրա հիմնականում կատարվել են միայն ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

4. Վերին Վանքի ջրատար

Բաղկացած է երկաթբետոնյա 2 ջրընդունիչներից, մաքրման կայանից, 300 մմ տրամաչափի 14.1 կմ. ջրատարից: Նախագծով նախատեսված ջրատարի մի մասը, 3.2 հազար խ.մ. ծավալով ՕԿՋ-ն և համապատասխան քլորակայանը չեն կառուցվել ֆինանսավորման բացակայության պատճառով, որի պատճառով Տարոն և Տավրոս թաղամասերում 5.6 լ/վրկ հզորությամբ ջրի ավելացումը և պահանջվող որակ չի ապահովվում:

5. Լեռնապատի ջրատար

Համակարգը շահագործման է հանձնվել 1962 թ., բաղկացած է 17 հատ կապտաժներից, 300 մմ տրամաչափի 18.1 կմ. երկաթյա և թուջե խողովակաշարերից: Ջրատարը և կապտաժային կառույցները ենթակա են հիմնանորոգման, իսկ սանիտարական գոտին` վերականգնման:

6. Սպիտակ ջուր - Ջրի մաքրման կայան ջրատար

Համակարգը շահագործման է հանձնվել 1965 թ, բաղկացած է 2 գետային երկաթբետոնյա ջրընդունիչներից, 500 մմ տրամաչափի 5.0 կմ երկարությամբ խողովակաշարից: Ջրատարի վրա կատարվել են վերանորոգման տեղային աշխատանքներ: Խիստ անհրաժեշտ է վերանորոգման ենթարկել ջրընդունիչները, ջրատարի որոշ հատվածներ, տարածքի սանիտարական գոտիները:

7. Ղադրի ձոր - Ջրի մաքրման կայան ջրատար

Համակարգը շահագործման է հանձնվել 1974 թ, բաղկացած է 2 գետային երկաթբետոնյա ջրընդունիչներից, 300 մմ տրամաչափի 11.0 կմ երկարությամբ խողովակաշարից:

8. Նովոսելցովո - Վանաձոր ջրատար

Համակարգը շահագործման է հանձնվել 1966 թ և կապիտալ վերակառուցումից հետո վերաշահագործվել է 1993 թ-ին, ներկայումս ընդգրկում է կապտաժային համալիր, 6 խորքային հորեր, պոմպակայան, գլխամասային և օժանդակ կառուցվածքներ, քլորակայան, ջրհավաք սրահ, 1000 մմ տրամաչափի 54.0 կմ երկարությամբ խողովակաշար` իրենց համապատասխան էլեկտրական ու մեխանիկական սարքավորումներով: Համակարգը զբաղեցնում է 19 հա տարածք (ներառյալ սանիտարական օժանդակ գոտիները):

Պահանջվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ կատարել հատկապես կապտաժային երկաթբետոնյա կառուցվածքներում, սանիտարական գոտիներում, ինչպես նաև էլեկտրամեխանիկական սարքավորումներն ու ջրատարի որոշ հատվածների փականային հանգույցներում:

9. Ջրի մաքրման կայան

Շահագործման է հանձնվել 1966 թ, նախագծային հզորությունը` 280 լ/վրկ: Իրականացվել են մոտ 11 մլն. դրամի վերանորոգման աշխատանքներ, որը նորմալ շահագործման համար չի բավարարել, ներկայումս աշխատում է հզորության 50-60%-ի սահմաններում: Կայանի երկարատև շահագործումից, ինչպես նաև երկրաշարժի ազդեցությունից հիմնական սարքավորումներն ու կոմունիկացիաները քայքայվել և շարքից դուրս են եկել, ավտոմատ կառավարման համակարգը ընդհանրապես չի աշխատում, չեն պահպանվում անվտանգության նորմերի տարրական պահանջները: Կայանը ենթակա է հիմնանորոգման:

10. Կոյուղու մաքրման կայան

Շահագործման է հանձնվել 1967 թ, հզորությունը` 27 հազար խ.մ/օր: Մաքրման տեխնոլոգիան բաղկացած է 3 ցիկլից` մեխանիկական, կենսաբանական և քիմիական: Ներկայումս երկարատև շահագործումից և երկրաշարժի ազդեցությունից շարքից դուրս են եկել հիմնական տեխնոլոգիական սարքավորումները, որի հետևանքով կատարվում է միայն մեխանիկական մաքրում: Հաշվի առնելով արդյունաբերության զարգացումը և բնակչության աճը, կառուցվում էր նոր մաքրման կայան` 125 հազար խ.մ/օր հզորությամբ, որը ներկայումս թալանված է նպատակահարմար չէ վերականգնման:

Մարզի զարգացման հեռանկարին համապատասխան նախատեսվում է նույն տեղում նոր տեխնոլոգիայով կոյուղու նոր մաքրման կայանի կառուցում:

11. Գետավան - Ստեփանավան ջրատար

Համակարգը բաղկացած է կապտաժից, Գետավանի պոմպակայանից 9.46 կմ երկարությամբ խողովակաշարից:

12. Լոռի Բերդ - Ալավերդի ջրատար

Կառուցվել է 1943 թ, բաղկացած է կապտաժից, 600 մմ տրամաչափի 53 կմ երկարությամբ երկաթյա ու թուջե խողովակաշարից: Երկարատև շահագործումից խողովակաշարը ենթակա է հիմնանորոգման:

15 Լեռնաջուր ջրատար

Համակարգը կառուցվել է 2002 թ. և գտնվում է շահագործման համար բավարար վիճակում, ջրահավաք կառույցը դրենաժային է, որը պաշտպանության տեսանկյունից մյուս ջրատարերի համեմատությամբ ավելի ապահով է:

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

 

1 Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ինքնածախսածածկման

ցածր մակարդակը` ներկայումս սակագները ինքնածախսածածկող չեն (ՀՀ

կառավարության 30.10.2009 թ.-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված Կայուն

զարգացման ծրագրից):

2 Նոր ջրատարների կառուցման և եղածների վերանորոգման համար անհրաժեշտ

ֆինանսական միջոցների անբավարարությունը:

3 Ջրամատակարարման համակարգերի ֆիզիկական մաշվածությունը և անբավարար

հզորությունը

4 Բարձրահարկ շենքերի անբավարար ջրամատակարարումը:

5 Կենտրոնացված ջրամատակարարման համակարգից չօգտվող համայնքներում

ջրամատակարարման ծառայությունների տեխնիկական հագեցվածության անբավարար

վիճակը և մասնագետ աշխատողների պակասը:

6 Մարզի բնակավայրերին մատակարարվող խմելու ջրի որակի ապահովումը

հատկապես համայնքային ենթակայության ջրամատակարարման համակարգերում

խմելու ջրի վարակազերծման միջոցառումների ցածր մակարդակը

7 Ջրահավաք կառույցների շահագործման և պահպանման ցածր մակարդակը

8 Բազմաբնակարան շենքերում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման

համակարգերի հուսալիության ցածր մակարդակը

9 Տնտեսակենցաղային կեղտաջրերի մաքրման կայանների գրեթե բացակայությունը

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի արդյունավետությունն ու

հուսալիությունը բարձրացնելու նպատակով ֆինանսավորման աղբյուրների

ներգրավում:

2. Վերանայել ջրի սակագնային քաղաքականությունը:

3. Բարձրացնել ինքնահոս եղանակով ջրամատակարարման տեսակարար կշիռը

4. Մասնակիորեն ջրամատակարարումից զրկված համայնքներին ապահովել բավարար

ջրամատակարարում:

5. Նախատեսել ժամանակակից հզոր մաքրման կայանների կառուցում:

6. Հզոր արտադրական ձեռնարկությունների վերագործարկման հետ մեկտեղ

շահագործել նաև դրանց տեղական մաքրման կայանները:

7. Ավարտին հասցնել Կամենկա-Վանաձոր ջրատարի կառուցումը, որով

ջրամատակարարման քանակը կավելանա 400 լ/վրկ-ով:

8. Կառուցել 700 մմ տրամաչափի 17.6 կմ երկարությամբ Գետավան-Ագարակ

ինքնահոս ջրատարը: Արդյունքում կտնտեսվի 4.4 մլն կվտ/ժամ էլ. էներգիա

(տարեկան), 4 պոմպավարի աշխատավարձ և պոմպերի վերականգնման համար

կատարվող ծախսերը:

9. Վերանայել անբավարար ջրամատակարարում ունեցող բարձրահարկ շենքերի

ջրամատակարարման սխեմաները, անհրաժեշտության դեպքում տեղադրել պոմպեր:

10. Ապահովել մարզի բնակավայրերին մատակարարվող խմելու ջրի որակը

հատկապես համայնքային ենթակայության ջրամատակարարման համակարգերում

խմելու ջրի վարակազերծման անհրաժեշտ միջոցառումների մակարդակը

11. Ջրահավաք կառույցներում ապահովել շահագործման և պահպանման համար

նախատեսված նորմերը

12. Բարձրացնել բազմաբնակարան շենքերում խմելու ջրի մատակարարման և

ջրահեռացման համակարգերի հուսալիության մակարդակը

13. Կառուցել անհրաժեշտ հզորության տնտեսակենցաղային կեղտաջրերի մաքրման

կայաններ

 

ՈԼՈՐՏԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Խմելու ջրի ներկայիս պահանջարկը     |1. Ջրամատակարարման և          |

|   գերազանցող պաշարները               |   ջրահեռացման ցանցերի վիճակի |

|2. Ջրի բարձր որակը                    |   բարելավում և  ընդարձակում  |

|3. Ջրամատակարարման և  ջրահեռացման     |2. Ջրամատակարարման և          |

|   համակարգերի առկայությունը          |   ջրահեռացման համակարգում    |

|                                      |   նոր մաքրման տեխնոլոգիաների |

|                                      |   ներդրում                   |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Ջրամատակարարման և  ջրահեռացման     |1. Խմելու ջրի ապօրինի         |

|   ծառայությունների ինքնածախսածածկման |   օգտագործումը և  վերահսկման |

|   ցածր մակարդակը /ներկայումս         |   մեխանիզմների               |

|   սակագները ինքնածախսածածկող չեն/    |   անկատարությունը            |

|2. Ջրամատակարարման և  ջրահեռացման     |2. Գլխամասային ջրահավաք       |

|   համակարգում ջրատարերի և            |   կառույցներում սանիտարական  |

|   ինժեներական կառույցների ֆիզիկական  |   գոտիների բացակայությունը   |

|   մաշվածությունը                     |3. Քայքայված ներքին ցանցերի   |

|3. Խմելու ջրի և  կոյուղաջրերի         |   պատճառով համաճարակների     |

|   անբավարար մաքրումը                 |   բռնկման հնարավորությունը   |

|4. Անբավարար ջրամատակարարումը         |   և  ջրի մեծ կորուստները     |

|5. Ջրմուղ-կոյուղու համակարգի          |                              |

|   մասնագիտացված կադրերի պակասը       |                              |

|6. Մաքրման կայանների ցածր հզորությունը|                              |

._____________________________________________________________________.

 

Բարելավման միջոցառումներ

576. «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող Վանաձոր քաղաքի և 16 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավումը իրականացվում է գերմանական վերականգնման բանկի /KFW/ և ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորվող ծրագրի միջոցով: Ծրագրի առաջին փուլով ջրամատակարարման բարելավման համար նախատեսված է 11,5 մլն Եվրո, որի իրականացումը սկսվել է 2005 թ. և նախատեսված է այն ավարտել 2009 թ.: 2009 թ. աշխատանքային ծրագիրը բերված է աղյուսակ 8.3.1-ում: Ծրագրի երկրորդ փուլի (2010-2012 թթ.) նախապատրաստական բանակցային գործընթացը սկսված է (նախնական գնահատականներով երկրորդ փուլի ծավալը կկազմի 15 մլն եվրո):

577. Բանակցություններ են ընթանում Եվրոպական վերակառուցման և Զարգացման Բանկի հետ`նոր ներդրումային ծրագրի հաստատման համար (նախնական բաշխմամբ` ք. Ախթալա` 0.7 մլն Եվրոյի չափով, ք. Սպիտակ և գ Ջրաշեն` 1.5 մլն Եվրոյի չափով և ք. Տաշիր` 1.0 մլն Եվրոյի չափով): (ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ 01.07.2009 թ. N03-ԱԱ06/1224)

 

ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲ ընկերության կողմից 2009 թ. իրականացվելիք

աշխատանքների ծրագիրը

 

Աղյուսակ 8.3.1

._____________________________________________________________________.

|Հաշ. |Օբյեկտի անվանումը               |Պայմանագ-|2009 թ.-ի|Համայնք   |

|No   |                                |րային    |պլանայինը|          |

|     |                                |արժեքը   |(եվրո)   |          |

|     |                                |(եվրո)   |(եվրո)   |          |

|_____|________________________________|_________|_________|__________|

|  1  |              2                 |    3    |    4    |     5    |

|_____|________________________________|_________|_________|__________|

|1    |Նախապայմաններ                   |   632700|   238402|          |

|_____|________________________________|_________|_________|__________|

|2    |Գլխավոր ջրատարեր                |  2070517|  1643468|          |

|_____|________________________________|_________|_________|__________|

|2.1  |Նովոսելցովոյի ջրատար            |   856536|   856536|ԼՄ 15     |

|     |                                |         |         |համայնք   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|2.2  |Ծովասարի ջրատար                 |   201235|   201235|Շահումյան |

|_____|________________________________|_________|_________|__________|

|2.3  |Լեռ-Ազատ-լեռնապատ               |   410485|   211731|ԼՄ 4      |

|     |                                |         |         |համայնք   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|2.4  |Քիմիկների ջրատար                |   184289|    70950|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|2.5  |դիմացի ջրատար                   |    54442|    54442|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|2.6  |Բազումի ջրատար                  |    55753|    55753|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|2.7  |Տարոնի ջրատար                   |   158787|    43831|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|2.8  |Պահուստային պոմպակայան          |   136090|   136090|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|2.9  |գոյություն ունեցող պոմպեր       |    12900|    12900|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|  1  |              2                 |  3      |    4    |    5     |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3    |Ջրամբարներ                      |  2121289|  1873148|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.1  |Տարոն 1-ի ջրամբար (V=2*250 մ3)  |   163016|    59600|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.2  |Տարոն 2-ի ջրամբար (V=2*500 մ3)  |   209872|   111873|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.3.1|Նովոս-ի 2-րդ ջրամբար (V=500 մ3) |   242421|   242421|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.3.2|Նովս-ի 3-րդ ջրամբար (V=500 մ3)  |   242421|   242421|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.4  |Սարի թաղի ջրամբար (V=125 մ3)    |    63742|    63742|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.5.1|Մայմեխի 2-րդ ջրամբար (V=250 մ3) |  84714.8|  84714.8|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.5.2|Խնձորուտի ջրամբար (V=250 մ3)    |  84714.8|  84714.8|Շահումյան |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.5.3|Լեռնապատի ջրամբար (V=250 մ3)    |  84714.8|  84714.8|Լեռնապատ  |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.5.4|Կուրթանի ջրամբար (V=250 մ3)     |  84714.8|  84714.8|Կուրթան   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.5.5|Հոբարձու ջրամբար (V=250 մ3)     |  84714.8|  84714.8|Վարդաբլուր|

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.6.1|Գուգարքի ջրամբար (V=150 մ3)     |    67841|    67841|Գուգարք   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.6.2|Շահումյանի ջրամբար (V=150 մ3)   |    67841|    67841|Շահումյան |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.6.3|Վահագնու ջրամբար (V=150 մ3)     |    67841|    67841|Վահագնի   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.11 |Տարոն 4-ի ջրամբար (V=2000 մ3)   |    49969|    27241|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.12 |Առափնյայի ջրամբար (V=2000 մ3)   |    46794|    46794|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.13 |Քիմիկների ջրամբար (V=750 մ3)    |    40476|    25702|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.14 |Նովոս-ի 1-ին ջրամբար            |   141573|   141573|Վանաձոր   |

|     |(V=2*2000 մ3)                   |         |         |          |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.15 |ԽՋՄԿ ջրամբար (V=2*1250 մ3)      |    18154|    18154|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.16 |Դիմացի ջրամբար (V=1500 մ3)      |    47983|    47953|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.17 |Բազումի ջրամբար (V=1500 մ3)     |    28887|    58887|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.22 |Ձորագյուղի ջրամբար (V=500 մ3)   |    46653|    46653|Ձորագյուղ |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.23 |Գուգարքի ջրամբար (V=1000 մ3)    |    84569|    84569|Գուգարք   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|3.24 |Դարպասի ջրամբար (V=200 մ3)      |    37662|    28438|Դարպաս    |

|_____|________________________________|_________|_________|__________|

|4    |Ջրամատակարարման բաշխիչ ցանցեր   |  2503057|  1672437|          |

|_____|________________________________|_________|_________|__________|

|4.1  |Ճնշումային գոտի N1 (Տարոն-1)    |   274319|   116325|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|4.3  |Ճնշումային գոտի N3 (Տարոն-4)    |   154754|    55485|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|4.4  |Ճնշումային գոտի N4 (Առափնյա)    |   383054|   178755|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|4.5  |Ճնշումային գոտի N5 (Սարի Թաղ)   |    94384|    94384|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|4.1  |Ճնշումային գոտի N13 (Բազում)    |   356226|   356226|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|4.11 |Ճնշումային գոտի N14             |   332113|   332113|Վանաձոր   |

|     |(Խնձորուտ-Շահումյանավան)        |         |         |          |

|_____|________________________________|_________|_________|__________|

|4.12 |Ճնշումային գոտի N15 (Շահումյան) |   344505|   344505|Շահումյան |

|_____|________________________________|_________|_________|__________|

|4.13 |Դարպասի բաշխիչ ցանց             |   262972|    83677|Դարպաս    |

|_____|________________________________|_________|_________|__________|

|4.14 |Լեռնապատի բաշխիչ ցանց           |   300730|   110967|Լեռնապատ  |

|_____|________________________________|_________|_________|__________|

|5    |Ջրընդունիչներ                   |   287045|   178171|          |

|_____|________________________________|_________|_________|__________|

|5.2  |Ազատաձորի ջրընդունիչներ         |   112573|    16936|Հալլավար  |

|_____|________________________________|_________|_________|__________|

|5.3  |Լեռնապատի ջրընդունիչներ         |    78705|    78705| Լեռնապատ |

|_____|________________________________|_________|_________|__________|

|5.4  |Լեռնաջրի ինֆիլտրացիոն ջրասրահ   |    57919|    44682|Վերին Վանք|

|_____|________________________________|_________|_________|__________|

|5.5  |Ծովասարի ջրընդունիչներ          |    37848|    37848|Շահումյան |

|_____|________________________________|_________|_________|__________|

|6    |Քլորակայաններ                   |   350877|   208128|          |

|_____|________________________________|_________|_________|__________|

|6.1  |Ամրակիցի քլորակայան (Նով.-ցովո) |    39850|    39850|Ամրակից   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|6.2  |Ծովասարի քլորակայան             |    36272|    20316|Շահումյան |

|_____|________________________________|_________|_________|__________|

|6.3  |Մայմեխի քլորակայան              |    23045|    23045|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|6.4  |Քլորակայան, Վանաձոր             |    37430|    37430|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|6.5  |Քլորակայան, Լեռնապատ            |    37220|    23360|Լեռնապատ  |

|_____|________________________________|_________|_________|__________|

|6.6  |ԽՋՄԿ                            |   177060|    64127|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|7    |Կոյուղու Համակարգ               |   446505|   213213|Վանաձոր   |

|_____|________________________________|_________|_________|__________|

|     |Ընդամենը                        |  8611987|  6226967|          |

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում