Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (14-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(14-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(14-րդ մաս)

 

578. Լոռու մարզի կենտրոնացված ջրամատակարարման համակարգից չօգտվող մարզի 45 համայնքների խմելու ջրամատակարարման համակարգերի բարելավման առաջնահերթ միջոցառումները (ջրամատակարարման ցանցերի հիմնանորոգման և ՕԿՋ-ների կառուցման) ներկայացված են աղյուսակ 8.3.2.-ում:

 

Լոռու մարզում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի

առաջնահերթ բարելավման միջոցառումները

 

Աղյուսակ 8.3.2.

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Համայնքի   |Շահա-  |Աշխատանքների բովանդակությունը        |Պահանջ-|

|   |անվանումը  |ռուների|                                     |վող մոտ|

|   |           |թիվը   |                                     |գումարը|

|   |           |       |                                     |/մլն.  |

|   |           |       |                                     |դրամ/  |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|1  |Նովոսելցովո|    216|Ջրամատակարարման համակարգի կառուցում  |   25.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|2  |Սվերդլով   |   1032|Նոր ջրագծի կառուցում /երկարությունը  |   75.0|

|   |           |       |մոտ 8 կմ/                            |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|3  |Մեղվահովիտ |    207|Ջրամատակարարման համակարգի կառուցում  |   85.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|4  |Չկալով     |     45|Նոր ջրատարի կառուցում /մոտ 3.0 կմ,   |   45.0|

|   |           |       |Փ 100/                               |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|5  |Քարկոպ     |    420|Նոր ջրագծի կառուցում                 |   28.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|6  |Արևաշող    |   3100|Ջրամատակարարման համակարգի բարելավում |   70.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|7  |Լեռնանցք   |   1670|Ջրամատակարարման համակարգի բարելավում |   50.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|8  |Գոգարան    |   1263|ներքին ցանցի վերակառուցման           |    3.0|

|   |           |       |համաֆինանսավորում                    |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|9  |Ախթալա     |   2500|քաղաքի ներքին ջրամատակարարման ցանցի  |   35.0|

|   |           |       |նորոգում                             |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|10 |Սարչապետ   |   2503|Ջրամատակարարման համակարգի բարելավում |   90.0|

|___|___________|_______|                                     |       |

|11 |Մեծավան    |   5724|                                     |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|12 |Ստեփանավան |  16600|ներքին ջրամատակարարման ցանցի նորոգում|   21.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|13 |Բլագադարնո-|    254|Ջրամատակարարման համակարգի բարելավում |   15.0|

|   |յե         |       |                                     |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|14 |Ալավերդի   |  17000|ներքին ջրամատակարարման ցանցի նորոգում|   10.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|15 |Ձորամուտի  |    207|խմելու ջրի բարելավվում               |   15.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|16 |Պուշկինո   |    203|Ներքին ցանցի վերակառուցում /2.5 կմ/  |   10.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|17 |Ջիլիզա     |    135|Ջրամատակարարման համակարգի բարելավում |    9.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|18 |Դսեղ       |   2152|Ջրամատակարարման համակարգի բարելավում |    8.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|19 |Գեղասար    |    947|Նոր ջրատարի կառուցում                |   10.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|20 |Շամլուղ    |    800|Ներքին ցանցի հիմնանորոգում           |   35.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|21 |Շենավան    |    470|Ջրատարի հիմնանորոգում /L=6 կմ        |   17.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|22 |Լորուտ     |   1000|Ջրատարի վերակառուցում մոտ 16 կմ և    |    7.0|

|   |           |       |ներքին ցանցի վերանորոգում            |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|23 |Հարթագյուղ |   1271|Ջրամատակարարման համակարգի բարելավում |   44.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|24 |Ծաղկաբեր   |   1373|Ջրագծի վերանորոգում /L=2 կմ/         |    9.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|25 |Արծնի      |    296|Ներքին ցանցի կառուցում               |   15.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|26 |Կաթնաղբյուր|    863|Ջրատարի վերանորոգում /L=4 կմ/        |   12.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|27 |Ամոջ       |    180|Ջրամատակարարման համակարգի            |   35.0|

|   |/Օձուն/    |       |վերականգնում 4.5 կմ                  |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|28 |Բազում     |   1115|ՕԿՋ-ի և  ներքին ցանցի կառուցում      |   14.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|29 |Արդվի      |    242|Նոր ջրատարի կառուցում                |   15.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|30 |Կաթնառատ   |   1017|Ներքին ցանցի վերանորոգում            |    7.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|31 |Սարչապետ   |   2503|Ներքին ցանցի վերականգնում /3 կմ      |    7.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|32 |Լուսաղբյուր|   1190|Ներքին ցանցի վերանորոգում            |    9.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|33 |ՈՒրասար    |     31|Նոր ջրագծի կառուցում և  հնի          |   15.0|

|   |           |       |վերանորոգում                         |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|34 |Շամուտ     |    370|Ներքին ցանցի վերանորոգում և  ջրի     |    5.0|

|   |           |       |մաքրման համակարգի ստեղծում           |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|35 |Սանահին    |    115|Ջրամատակարարման համակարգի            |    6.5|

|   |           |       |վերականգնում                         |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|36 |Սարամեջ    |   1344|Ջրամատակարարման համակարգի            |   22.5|

|   |           |       |վերականգնում 4.5 կմ                  |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|37 |Արմանիս    |    140|Ջրամատակարարման համակարգի բարելավվում|   15.0|

|   |Ստեփանավան |       |/3 հատ կապտաժի կառուցում և  3.5 կմ   |       |

|   |           |       |ջրատարի վերանորոգում                 |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|38 |Ազնվաձոր   |    314|Ներքին ցանցի վերանորոգում            |    7.5|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|39 |Լեռնավան   |   1668|Ջրամատակարարման համակարգի            |    5.0|

|   |           |       |վերանորոգում                         |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|40 |Գյուլագարակ|   2000|Խմելու ջրի ներքին ցանցի վերականգնում |   10.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|41 |Խնկոյան    |    349|Ջրատարի հիմնանորոգում /L=1 կմ/       |    6.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|42 |Քարինջ     |    659|Ջրամատակարարման բարելավում           |   50.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|43 |Կարմիր     |    170|Ջրամատակարարման բարելավում           |   45.0|

|   |Աղեգի      |       |                                     |       |

|___|___________|_______|_____________________________________|_______|

|44 |Դեբեդ      |   1058|Ջրագծի կառուցում մոտ 7 կմ            |   35.0|

|___|___________|_______|_____________________________________|_______|

|45 |Եղեգնուտ   |   1040|Ներքին ցանցի վերակառուցում 5 կմ      |   25.0|

._____________________________________________________________________.

 

*» Խմելու ջրի մատակարարման բարելավումը» իր մեջ ներառում է` խմելու ջրի ջրաքանակի ավելացումը (հաշվի առնելով պահանջարկը), որակի ապահովում ըստ գործող նորմաների, ջրամատակարարման համակարգերի հուսալիության բարձրացում ը և պաշտպանության ապահովումը:

** Մարզի մի շարք համայնքների խմելու ջրի մատակարարման ներքին ցանցերի բարելավման աշխատանքները նշված են հավելված 13.5-ում:

 

579. Այսպիսով` Լոռու մարզում ջրամատակարարման ոլորտի խնդիրները կապված են ոչ թե ջրի պակասի, այլ`

. ջրամատակարարման համակարգերի հնամաշություն և քայքայվածություն,

պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսների

բացակայություն,

. արտահոսք և կորուստ (հատկապես ներքաղաքային ցանցերում),

. համայնքների կողմից ուշադրության պակաս (սեփականատիրոջ վերաբերմունքի

պակաս),

. որակի և անվտանգության խնդիրներ:

580. Աղքատության հաղթահարման տեսանկյունից ջրամատակարարման ոլորտում ներկայացրած առաջարկությունների հիմնական նպատակը հանդիսանում է բնակչությանը հասանելի, մատչելի և որակյալ ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացումը:

581. Ոլորտի քաղաքականությունը հիմնականում ուղղված է բնակչությանը հասանելի, մատչելի և որակյալ խմելու ջուր մատակարարելու խնդրին, որը ուղղակիորեն կնպաստի աղքատության կրճատմանը մարզում: Հետևաբար, ոլորտում անհրաժեշտ են զգալի ներդրումներ, ներառյալ ջրամատակարարման առկա համակարգերի պահպանման և վերականգնման, ոլորտում գործող ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը: Ջրամատակարարող ընկերությունների կառավարման համակարգի բարելավումը նույնպես կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այդ ընկերությունների ֆինանսական կենսունակությունը պայմանավորված է շահագործման ծախսերի արդյունավետությամբ և վճարների հավաքագրման մակարդակի բարելավմամբ:

582. Մարզի հիմնականում գյուղական բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի հիմնանորոգման համար կպահանջվի 909.0 մլն դրամ (տես հավելված 8.3.1.):

 

8.4. Գազամատակարարում

 

583. Գազաֆիկացումը մարզի զարգացման կարևոր նախապայմաններից մեկն է: Երկարատև ձմեռները և այլընտրանքային էներգիայի աղբյուրների բացակայությունը ընդգծում են բնական գազի մատակարարման հրատապությունը համայնքների համար: Համայնքներում գերակայություն է համարվում գազամատակարարման ցանցի կառուցումը: Այսօր «ՀայՌուսգազարդ»-ի ներդրումները բավարար չեն ապահովելու համար գազամատակարարումը նույնիսկ հիմնական գազատարին կից համայնքներում, քանի որ նման միացումները փոքր համայնքներին տնտեսապես ձեռնտու չեն:

 

Ներկա իրավիճակը

 

584. Լոռու ԳԳՄ սպասարկման տարածքում խորհրդային տարիներին ունեցել ենք 42220 բաժանորդ, որից Վանաձոր քաղաքում` 20708:

585. Առ 01.04.09 թ. դրությամբ Լոռու ԳԳ մասնաճյուղի սպասարկման տարածքի գազամատակարարումը վերականգնված և գազիֆիկացված բնակավայրերում վերականգնվել և գազիֆիկացվել են թվով 57256 առանձնատներ և բնակարաններ, որից թվով 28262-ը Վանաձոր քաղաքում:

586. 2009 թ. բաժանորդների թվաքանակը առաջին եռամսյակում աճել է 291-ով:

587. Լոռու ԳԳՄ սպասարկման տարածքում 2008 թ. գազիֆիկացվել են թվով 129 հիմնարկ-ձեռնարկություններ, որոնցից թվով 22 արտադրական և թվով 107 կոմունալ-կենցաղային օբյեկտներ:

588. Լոռու ԳԳՄ «Գազաբաշխման համակարգի գործող գազատարների վթարային հատվածների հիմնանորոգման» ծրագրով 2008 թ. Լոռու ԳԳՄ և կապալառու կազմակերպությունների ուժերով իրականացվել են 80,9 մլն դրամ գումարի աշխատանքներ, վերգետնյա կառուցման եղանակով վերատեղադրվել են Դ=159-20 մմ Լ=9800 գծմ ընդհանուր երկարությամբ միջին և ցածր ճնշման գազատարներ:

589. ԳՆ «Գյուղատնտեսական Տարածքների Տնտեսական Զարգացման» ծրագրերով Լոռու ԳԳՄ սպասարկման տարածքում իրականացվում են Անտառամուտ, Վահագնի, Վահագնաձոր և Եղեգնուտ գյուղական բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքները:

590. Նույն ծրագրի շրջանակներում գազաֆիկացվել են Սպիտակի տարածաշրջանի Սարահարթ, Լուսաղբյուր, Հարթագյուղ, Գոգարան, Շենավան, Գեղասար, Քարաձոր և Սարալանջ գյուղերը: Բացի այդ`

. 08.12.08 թ.-ին կայացած մրցույթի արդյունքում է հատկացվել է 376.7 մլն

դրամ` Շիրակամուտ, Լեռնանցք, Ղուրսալի, Նոր Խաչակապ և Փամբակ

համայնքների գազաֆիկացման համար:

. 20.04.09 թ. կայացած մրցույթի հաղթող ճանաչված «Առեքս» ՍՊ ընկերության

կողմից 21.04.09 թ.-ից սկսվել են Շիրակամուտ համայնքի գազաֆիկացման

աշխատանքները 26 մլն դրամ հատկացված գումարի սահմաններում:

591. ԳՆ «Գյուղատնտեսության Զարգացման Աջակցության» ծրագրերով ավարտվել են Գուգարքի տարածաշրջանի Արջուտ գյուղի և Թումանյանի տարածաշրջանի Մարց գյուղի գազիֆիկացման աշխատանքները:

592. Այսօրվա դրությամբ Լոռու ԳԳՄ սպասարկման տարածքում գազասպառող է հանդիսանում 67 համայնք:

593. Ըստ տարածաշրջանների գազաֆիկացված համայնքների պատկերը հետևյալն է.

    Վանաձոր և  Գուգարքի տարածաշրջան         - 12 համայնք

    Թումանյանի տարածաշրջան                  - 16 համայնք

    Ստեփանավանի տարածաշրջան                 - 14 համայնք

    Սպիտակի տարածաշրջան                     - 16 համայնք

    Տաշիրի տարածաշրջան                      - 9 համայնք

 

Հիմնախնդիրներ

. Մարզի գազամատակարարում չունեցող համայնքների գազաֆիկացումը

. Գազաջեռուցիչների տեղական արտադրության բացակայությունը

. Գյուղական համայնքների չգազաֆիկացման հիմնական պատճառներից մեկը

հանդիսանում է համայնքային բյուջեների սղությունը և մեկ բաժանորդի

հաշվով մոտ 1-ից 1.5 մլն դրամ գազաֆիկացման արժեքը:

. Գազաֆիկացման շատ բարձր գներ թե արտաքին, և թե ներտնային գազաֆիկացման

համակարգերում:

. Գազամատակարարման վերականգնման աշխատանքների իրականացման համար

ներդրողի կողմից մայր գազատարների և ներհամայնքային ցանցերի վրա

ծախսված ֆինանսական միջոցներն ավելի մեծ են, քան սպասվելիք

փոխհատուցումը, մասնավորապես փոքր համայնքներում փոքրաթիվ բաժանորդներ

ունենալու պատճառով, որը բիզնեսի առումով շահավետ չէ:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|. էներգակիրների մեջ գազի համեմատաբար  |. նոր կազմակերպվող            |

|  էժան գին                            |  արտադրություններում         |

|. արդյունաբերությունում և  կենցաղում  |  գազաֆիկացման տեխնիկական     |

|  կիրառելիության մեծ աստիճան          |  մատչելիություն              |

|                                      |. գազաֆիկացված համայնքների    |

|                                      |  ջերմամատակարարման           |

|                                      |  համակարգում գազի օգտագործման|

|                                      |  հնարավորություն (էներգիայի  |

|                                      |  էժան աղբյուր)               |

|                                      |. ոլորտի գրավչությունը        |

|                                      |  ներդրողների համար           |

|                                      |. գազօգտագործման              |

|                                      |  սարքավորումների             |

|                                      |  (գազա-հաշվիչներ,            |

|                                      |  գազաջեռուցիչներ, ծախսաչափեր |

|                                      |  և  այլն) արտադրության       |

|                                      |  կազմակերպում                |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|. գազամատակարարման վերականգնման համար |. գազի մատակարարման           |

|  պահանջվող մեծ ծախսեր                |  անկանխատեսելի դադարեցում    |

|. գազատարների ֆիզիկական մաշվածություն |. գազատարերի և  համակարգում   |

|                                      |  օգտագործվող սարքավորումների |

|                                      |  մաշվածության հետևանքով      |

|                                      |  հնարավոր պատահարների        |

|                                      |  առաջացումը                  |

|                                      |. համակարգի գործունեությունը  |

|                                      |  վերահսկող և  կանխարգելող    |

|                                      |  ժամանակակից ավտոմատ         |

|                                      |  համակարգի բացակայություն    |

._____________________________________________________________________.

 

Առաջարկություններ

 

. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2008 թ.-ից ներդնում չի կատարում, հետևաբար ներդրումների առյուծի բաժինն ընկնում է համայնքի բյուջեի վրա, ինչը սակայն առանց պետական աջակցության համայնքն ի վիճակի չէ կատարել իր միջոցներից:

. Շենքը գազաֆիկացված լինելու պայմաններում մարդիկ չեն կարողանում դառնալ բաժանորդ` ներքին և արտաքին համակարգերի մոնտաժման և այլ ծառայությունների թանկ լինելու պատճառով: Անհրաժեշտ է պակասեցնել մատուցվող ծառայությունների գները:

. Գազամատակարարման վերականգնման, շահագործման և վերազինման համար ներգրավել անհրաժեշտ ներդրումներ

. Հաշվի առնելով բնակչության ցածր վճարունակությունը, վերանայել գազամատակարարման վերականգնման կանխավճարման մեխանիզմը:

594. ՀՀ Լոռու մարզում 01.04.2009 թ.-ի դրությամբ գազասպառող են հանդիսանում 113 համայնքներից 67-ը: 2008 թ.-ին «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ-ն և «Գյուղական բարեփոխումների աջակցության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն ծրագրերով գազաֆիկացման բարելավման աշխատանքներն ընթացքի մեջ են գտնվում մարզի թվով 22 համայնքներում:

595. Գազամատակարարման բնագավառում առաջնահերթությունը մնում է չգազաֆիկացված համայնքների գազաֆիկացումը: Երկարատև ձմեռները և այլընտրանքային էներգիայի աղբյուրների բացակայությունը ընդգծում են բնական գազի մատակարարման հրատապությունը համայնքների համար: Հետևաբար համայնքներում գերակայություն է համարվում գազամատակարարման ցանցի կառուցումը, ինչը կնպաստի բազմաթիվ բնակարանների, առողջապահական, կրթական, մշակութային և այլ հաստատությունների առավել էժան և էկոլոգիապես մաքուր վառելիքի օգտագործմանը և ջեռուցմանը: Բացի այդ, գազի առկայությունը յուրաքանչյուր տնային տնտեսությունում նշանակում է շուրջ 10-12 մ3 վառելափայտի խնայողություն, որն իր հերթին կնպաստի անտառահատումների, էկոլոգիայի և դրանից բխող պրոբլեմների լուծմանը: Ավելի էժան վառելիքի առկայությունը կարող է նպաստել սահմանամերձ համայնքների զարգացմանը, ինչը հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն:

596. Անհրաժեշտ է «ՀայՌուսգազարդի» հետ նախապես և մանրակրկիտ ուսումնասիրել գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման հիմնախնդիրները, տալ լուծելի առաջարկություններ` նախապես որոշելով դրանց առաջնահերթությունը, առաջարկվող ծրագրերն առավել նպատակահարմար լուծելու համար:

597. Գազամատակարարման ոլորտում իրականացվելիք ներդրումային քաղաքականությունը պետք է ուղղված լինի գազամատակարարման հասանելիության աստիճանի բարձրացմանը:

598. ՄԶԾ-ով նախատեսվում է ավարտել մարզի բնակավայրերի գազիֆիկացումը, որի համար 2010-2013 թվականներին նախատեսվում է կատարել 2970.59 մլն դրամի ներդրումներ (տես` հավելված 8.4.1.):

599. Ամփոփելով ենթակառուցվածքների բաժինը` անհրաժեշտ է նշել, որ միջոցների անբավարարության պատճառով ենթակառուցվածքների վերականգնումն ու պահպանումը լայնածավալ չեն եղել, այնպես որ շահառուների պատկերացմամբ ներդրումների ազդեցությունը բավարար չի եղել ծառայությունների կենսունակությունն ապահովելու համար: Հետևաբար, հետագա ծրագրերով նախատեսվող միջոցառումները մանրակրկիտ կուսումնասիրվեն առավելագույնի հասցնելու համար իրականացվող միջոցառումների ազդեցությունը և մատուցվող ծառայությունների որակը:

600. Համայնքների մասնակցությունը մոնիտորինգի գործընթացներում, տեղական փորձի ու գիտելիքների օգտագործումն ու, որոշ դեպքերում, նրանց նպատակային մասնակցությունը կարող են շատ արժեքավոր լինել հատկապես այն դեպքերում, երբ խոսքը գնում է տվյալ համայնքի կողմից առաջադրված միջոցառման իրականացման աշխատանքներին:

 

9. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

9.1. Տարածքային կառավարում

 

9.1.1. Վարչատարածքային բաժանում

601. Հայաստանի տարածքային կառավարման ներկայիս համակարգը նախանշվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին, համաձայն որի ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերն ու համայնքները, և որով անցում կատարվեց վարչատարածքային բաժանման նոր երկաստիճան կառավարման համակարգին (հանրապետական և տեղական ինքնակառավարում):

602. Հիմնվելով Սահմանադրության վրա` ՀՀ Ազգային Ժողովը 1995 թ.-ի նոյեմբերին ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը: Լոռու մարզում ընդգրկվեցին նախկին Գուգարքի (կազմավորվել է 1930 թ.-ին), Թումանյանի (կազմավորվել է 1930 թ.-ին), Կալինինոյի (կազմավորվել է 1937 թ.-ին), Սպիտակի (կազմավորվել է 1937 թ.-ին) և Ստեփանավանի (կազմավորվել է 1930 թ.-ին) վարչական 5 շրջանները, ինչպես նաև հանրապետական ենթակայության Վանաձոր քաղաքը: Մարզկենտրոնը Վանաձոր քաղաքն է: Մարզն իր մեջ ներառում է 8 քաղաքային (Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Թումանյան, Ախթալա, Շամլուղ և Տաշիր) և 105 գյուղական համայնքներ (հավելված 9.1.1.):

603. Սահմանադրությունը վարչատարածքային բաժանման հիմքում դնում է իշխանության տարբերակման և տարանջատման գաղափարը: Մարզերում իրականացվում է պետական կառավարում: Տարածքային կառավարման համակարգի մեջ բացի մարզպետից և մարզպետարանից մտնում են նաև մարզային ենթակայության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, որոնք մի կողմից ուղղակիորեն ենթարկվում են համապատասխան վերադաս մարմիններին, սակայն, հանդիսանալով պետական կառավարման մարմիններ, միաժամանակ գտնվում են համապատասխան մարզպետների համակարգման ոլորտում (օրինակ` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գանձապետարանի, հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային ծառայությունները և այլն):

604. 2005 թ.-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում տարածքային կառավարման գործող համակարգը, ըստ էության, փոփոխությունների չենթարկվեց: Վերափոխված Սահմանադրության 88.1 հոդվածով սահմանվում է, որ ՀՀ կառավարության կողմից նշանակված մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը և, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

 

9.1.2. Գերակայություններ և հիմնախնդիրներ

 

605. Տարածքային կառավարման բնագավառում դեռևս չլուծված խնդիրներից կարևորագույնը մարզպետարանների իրավասությունների ոչ հստակ սահմանումն է: Ներկայումս մարզպետների գործունեությունը հիմնականում կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով, որի համաձայն մարզպետներին իրավասություններ են վերապահված տնտեսական և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, սակայն դրանց իրականացումը պարզաբանող դրույթների ձևակերպումը հստակ չէ:

606. Հաշվի առնելով խնդրի համապետական բնույթը` մարզպետների լիազորությունների հստակ սահմանումը 2010-2013 թթ.-ի պետք է դիտարկել ընդհանուր օրենսդրության վերափոխման համատեքստում:

607. Կարևոր հիմնախնդիրներից է նաև մարզային խորհրդի դերի ակտիվացումը, հաշվի առնելով, որ այն մարզպետարանի և ՏԻՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման, առկա հիմնախնդիրների քննարկման, գերակայությունների սահմանման, մարզի բնակչության բոլոր հատվածների հետ անմիջական կապ հաստատելու, ինչպես նաև զարգացման պլանավորման ու ծրագրերի իրականացման հետ կապված գործընթացները քննարկող ու հաստատող ամենակարևոր խորհրդակցական մարմինն է: Լոռու մարզային խորհուրդը ՀՏԶԾ-ի իրականացման ընթացքում ուղղակիորեն մասնակցել է ՄԶԾ-երի գերակայությունների վերջնական համաձայնեցման, հրապարակայնության ապահովման և իրազեկման գործընթացներին:

608. Տարածքային կառավարման բնագավառում 2010-2013 թթ.-ի գործունեության կարևորագույն ուղղություններն ըստ առաջնահերթությունների հետևյալներն են.

. Կանոնակարգել մարզպետարանի, ՏԻՄ-երի, ինչպես նաև ոչ-պետական հատվածի

փոխհարաբերությունները: Սա ենթադրում է մարզպետարանի աշխատակազմի

պաշտոնների անձնագրերի դրույթների հստակեցում, որը պետք է հաշվի առնի

երկրում և մարզում տեղի ունեցող հանրային ոլորտի վերափոխումները և

դրանց շրջանակներում տարածքային կառավարման մարմինների գործառույթների

արդյունավետ իրականացումը:

. Մասնագիտական հսկողության արդյունավետ կազմակերպման համար

կառավարության կողմից անհրաժեշտ է մշակել և սահմանել պետության կողմից

պատվիրակած լիազորությունների իրականացման կարգերն ու չափորոշիչները,

ինչը կնպաստի ինչպես այդ լիազորությունների արդյունավետ իրականացմանը,

այնպես էլ դրանց կատարման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացմանը:

. Վերահսկողության գործառույթի հստակեցմանը զուգահեռ` ավելի մեծ

կարևորություն տալ մարզպետարանի համակարգման գործառույթին` ելնելով

ԿԶԾ-ով ամրագրված զարգացման ու աղքատության հաղթահարման

գերակայությունների տրամաբանությունից:

. Վերանայել մարզային զարգացման պլանավորման բնագավառում մարզպետարանի

գործառույթները, պարտականություններն ու իրավասությունները` հաշվի

առնելով Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում մշակված

ու գործադրված ինստիտուցիոնալ համակարգը:

. Մշակել ոլորտային աշխատանքային խմբերի, մարզային զարգացման

հանձնաժողովների, մարզի ՓՄՁ ԶՄԽ-ի կազմավորման մեխանիզմները, մշակել և

հաստատել նրանց անդամների պարտականությունների և իրավասությունների

ցանկը:

. Մշակել մարզպետարանի և մարզում գործող պետական կառավարման մարմինների

միջև տեղեկատվական հոսքերի կարգավորման հայեցակարգ, որը թույլ կտա

միասնականացնել սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին վերաբերող

տվյալները, ստեղծել միասնական տվյալների բազա, որն ի վերջո կծառայի

որպես մարզային կյանքի բոլոր բնագավառների համար բոլորի կողմից

ընդունված պաշտոնական տեղեկատվության աղբյուր: Այս ուղղությամբ

հատկապես կարևորվում է ԱՎԾ-ի տարածքային ստորաբաժանումների հետ

փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացումը:

. Հստակեցնել, պարզեցնել և արդյունավետ դարձնել մարզպետարանի կողմից

ՏԻՄ-երին տրամադրվող մեթոդաբանական օգնությունը:

. Մարզային զարգացման գործընթացներում Լոռու մարզային խորհրդի դերը

բարձրացնելու անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր

ապահովելու նպատակով, ուսումնասիրել Լոռու մարզային խորհրդի գործող

իրավասությունների շրջանակը:

609. Հատկանշական է, որ «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագիրը, չնայած վերջին տարիներին իրականացված սահմանադրական և օրենսդրական բարեփոխումներին, էական փոփոխությունների չի ենթարկվել, ինչի հետևանքով հրամանագրում արտահայտված բազմաթիվ դրույթներ և փոխհարաբերություններ վերանայման և օրենքի մակարդակով ամրագրման կարիք ունեն:

610. Այնուամենայնիվ, հաշվի առնելով Լոռու մարզպետարանում և, ընդհանուր առմամբ, մարզում վերջին շրջանում ընթացող բարեփոխումները (2003-2008 թթ.-ին), տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներում ԿԶԾ-ի գերակայությունները, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ տարածքային կառավարման արդյունավետության բարձրացման, մարզային իշխանությունների գործունեության իրական հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման պլանավորման բնագավառում հանրային, մասնավոր ու հասարակական սեկտորների գործակցության ուղղությամբ կուտակվել է զգալի արդյունավետ փորձ, որը հիմք է դնում մարզպետարանի և մարզի հասարակության միջև համատեղ գործողությունների իսկապես արդյունավետ իրականացման և դրանց հետագա զարգացման համար:

 

9.1.3. Մարզպետարանի կառավարում

 

611. ՀՀ Լոռու մարզպետարանի կազմակերպական կառուցվածքը հաստատված է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1789-Ն որոշման (հետագա փոփոխություններով ու լրացումներով) որոշմամբ:

612. ՀՀ կառավարության 2009 թ. ապրիլի 2-ի թիվ 329-Ն «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում: Գծապատկեր 9.1.1. բերված է ՀՀ Լոռու մարզպետարանի կառուցվածքային սխեման:

613. Մարզպետարանի գոյություն ունեցող կառավարման կազմակերպական կառուցվածքը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ լուծելու առկա հիմնախնդիրները և արդյունավետ կերպով իրականացնելու մարզպետի լիազորությունները: Հասարակական հարաբերությունների անընդհատ փոփոխությունները և պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է անդրադառնան նաև մարզպետարանի կառավարման կազմակերպական կառուցվածքի վերափոխման վրա: Կառուցվածքային փոփոխությունները պետք է դիտարկել օպտիմալության, ընդհանուր մոտեցումների պահպանման և աշխատանքների ռացիոնալ կազմակերպման տեսանկյունից:

614. Ընդհանուր մոտեցումը պետք է լինի այսպես` հստակեցվում են մարզպետարանի նպատակներն ու խնդիրները, դրանցից բխող գործառույթները, այնուհետև իրականացվում է կառուցվածքի հստակեցում: Առանձին ստորաբաժանումներ կարող են վերակազմակերպվել: Առաջարկվում է վերանայել և հստակեցնել մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններն ու նրանց գործառույթները և համապատասխանաբար փոփոխություններ կատարել քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում: Գործառույթների սահմանների հստակեցումն առավել արդյունավետ կդարձնի քաղաքացիական ծառայողների աշխատանքի գնահատման չափորոշիչների ընտրության հարցը:

615. Բարձր տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ֆոնի վրա անհրաժեշտ է ունենալ նաև մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային սպասարկման բաժին:

616. Մարզի զարգացման ծրագրի իրականացումը դիտարկելու և հսկելու համար մարզպետարանում ձևավորվում է մոնիտորինգի և գնահատման համակարգ: ՄԳ համակարգը մանրամասնորեն ներկայացված է ՄԶԾ-ի «Մոնիտորինգի և գնահատման համակարգ» բաժնում:

 

Գծապատկեր 9.1.1 ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

.________________.

|ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ|

.________________.

._________________________________|__________________________.

._____. ._____. ._____. ._____. .___________. ._____. ._____. ._____.

|ՄԱՐԶ-| |ՄԱՐԶ-| |ՄԱՐԶ-| |ՄԱՐԶ-| |ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ| |ՄԱՐԶ-| |ՄԱՐԶ-| |ՄԱՐԶ-|

|ՊԵՏԻ | |ՊԵՏԻ | |ՊԵՏԻ | |ՊԵՏԻ | |ՂԵԿԱՎԱՐ    | |ՊԵՏԻ | |ՊԵՏԻ | |ՊԵՏԻ |

|ՏԵՂԱ-| |ՏԵՂԱ-| |ՏԵՂԱ-| |ԽՈՐՀՐ| .___________. |ԽՈՐՀՐ| |ՕԳՆԱ-| |ՕԳՆԱ-|

|ԿԱԼ  | |ԿԱԼ  | |ԿԱԼ  | |ԴԱԿԱՆ|   |   |   |   |ԴԱԿԱՆ| |ԿԱՆ  | |ԿԱՆ  |

._____. ._____. ._____. ._____.   |   |   |   ._____. ._____. ._____.

.________________.             |   |   |

|ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ     |             |   |   |

|ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ|_____________.   |   ._____________________________

.________________.                 |

.________________________________|________________________________.

._________.|._________..________.|.__________.._________.._______.._______.

|ՖԻՆԱՆՍԱ- |||ՔԱՂԱՔԱ-  ||ԳՅՈՒՂԱ- |||ԿՐԹՈՒԹՅԱՆ,||ԱՌՈՂՋԱՊԱ-||ՏԻ ԵՎ  ||ՔԱՐՏՈՒ-|

|ԿԱՆ ԵՎ   |||ՇԻՆՈՒԹՅԱՆ||ՏՆՏԵՍՈՒԹ|||ՄՇԱԿՈՒՅԹԻ ||ՀՈՒԹՅԱՆ  ||ՀԳՄ ՀԱՐ||ՂԱՐՈՒԹ-|

|ՍՈՑԻԱԼ   |||ՎԱՐՉՈՒԹ- ||ՅԱՆ ԵՎ  |||ԵՎ ՍՊՈՐՏԻ ||ԵՎ ՍՈՑԻԱ-||ՑԵՐՈՎ  ||ՅՈՒՆ   |

|ՏՆՏԵՍԱԿԱՆ|||ՅՈՒՆ     ||ԲՆԱՊԱՀ- |||ՎԱՐՉՈՒԹ-  ||ԼԱԿԱՆ ԱՊԱ||ՎԱՐՉՈՒԹ||       |

|ԶԱՐԳԱՑՄԱՆ|||         ||ՊԱՆՈՒԹ- |||ՅՈՒՆ      ||ՀՈՎՈՒԹՅԱՆ||ՅՈՒՆ   ||       |

|ՎԱՐՉՈՒԹ- |||         ||ՅԱՆ     |||          ||ՎԱՐՉՈՒԹ- ||       ||       |

|ՅՈՒՆ     |||         ||ՎԱՐՉՈՒԹ-|||          ||ՅՈՒՆ     ||       ||       |

|         |||         ||ՅՈՒՆ    |||          ||         ||       ||       |

._________.|._________..________.|.__________.._________.._______.._______.

.____.     |.____.     .____.    |.____.      .____.     .___.    .___.

|._______. ||.________.|._______.||._________.|.________.|.______.|.______.

||ՖԻՆԱՆՍԱ| |||ՃԱՐՏԱՐԱ-|||ԳՅՈՒՂԱ-||||ԿՐԹՈՒԹՅԱՆ|||ԱՌՈՂՋԱՊԱ|||ՏԻ ԵՎ |||ԸՆԴՀԱ-|

||ՏՆՏԵՍԱ-| |||ՊԵՏԱ-   |||ՏՆՏԵ-  ||||ԲԱԺԻՆ    |||ՀՈՒԹՅԱՆ |||ՀԾ ՀԱՐ|||ՆՈՒՐ  |

||ԿԱՆ    | |||ՇԻՆԱՐԱՐԱ|||ՍՈՒԹՅԱՆ|||._________.|.________.||ՑԵՐԻ  |||ԲԱԺԻՆ |

||ԲԱԺԻՆ  | |||ԿԱՆ     |||ԲԱԺԻՆ  |||._________.|.________.||ԲԱԺԻՆ ||.______.

|._______. |||ԲԱԺԻՆ   ||._______.|||ՄՇԱԿՈՒՅԹԻ|||ՍՈՑԻԱԼԱ-||.______.|.______.

|._______. ||.________.|._______.|.|ԵՎ ՍՊՈՐՏԻ|.|ԿԱՆ     ||.______.||ՎԱՐՉԱ-|

||ՀԱՇՎԱՊԱ| ||.________.||ԲՆԱՊԱՀ-|| |ԲԱԺԻՆ    | |ԱՊԱՀՈ-  |||ՀԳՄ ՏՍ|||ՏՆՏԵՍԱ|

||ՀԱԿԱՆ  | |||ԲՆԱԿԱՐԱ-|||ՊԱՆՈՒԹ-|| ._________. |ՎՈՒԹՅԱՆ |.|ԳՈՐԾՈՒ|.|ԿԱՆ   |

.|ՀԱՇՎԱՌ-| |||ՆԱՅԻՆ ԵՎ|.|ՅԱՆ    ||             .________. |ՆԵՈՒԹ-| |ԲԱԺԻՆ |

|ՄԱՆ    | |||ԵՆԹԱԿԱ- | |ԲԱԺԻՆ  ||                        |ՅԱՆ   | .______.

|ԲԱԺԻՆ  | |||ՌՈՒՑՎԱԾՔ| ._______.|                        .______.

._______. |||ՆԵՐԻ    |          |

|||ԳՈՐԾՈՒ- |          |

|||ՆԵՈՒԹՅԱՆ|          |                                .________

|||ԲԱԺԻՆ   |          |                                |.______.

||.________.          |                                ||ԹՈՒՄԱՆ|

||.________.          |                                ||ՅԱՆԻ  |

|||ՏՐԱՆՍ-  |          |                                ||ՍՈՑԻԱ-|

|||ՊՈՐՏԻ ԵՎ|          |                                ||ԼԱԿԱՆ |

|||ՃԱՆԱՊԱՐ-|          |                                ||ԾԱՌԱ- |

|.|ՀԱՇԻՆՈՒԹ|          |                                ||ՅՈՒԹ- |

| |ՅԱՆ     |          |                                ||ՅՈՒՆ- |

| |ԲԱԺԻՆ   |          |                                ||ՆԵՐԻ  |

.________. | .________. ._______.|._________.                     ||ՏԱՐԱԾ-|

|ԻՐԱՎԱԲԱ-| |            |ԵՐԵԽԱՆԵ|||ՏԵՂԵԿԱՏ- |                     ||ՔԱՅԻՆ |

|ՆԱԿԱՆ   |_|            |ՐԻ ԻՐԱ-|||ՎՈՒԹՅԱՆ  |                     ||ԳՈՐԾԱ-|

|ԲԱԺԻՆ   | |            |ՎՈՒՆՔՆԵ|||ԵՎ ՀԱՍԱՐԱ|                     ||ԿԱԼՈՒԹ|

.________. |            |ՐԻ ՊԱՇՏ|||ԿԱՅՆՈՒԹ- |                     ||ՅՈՒՆ  |

|            |ՊԱՆՈՒԹ-|||ՅԱՆ ՀԵՏ  |                     |.______.

|            |ՅԱՆ    |||ԿԱՊԵՐԻ   |                     |

|            |ԲԱԺԻՆ  |||ԲԱԺԻՆ    |                     |

|            ._______.|._________.                     |

.________. | .________. ._______.|                 .__________________.

|ԶԱՐԳԱՑ- | | |ՀՈՂԱՇԻ- | |ԱՆՁՆԱ- ||             .________. .______. .______.

|ՄԱՆ     | | |ՆՈՒԹՅԱՆ | |ԿԱԶՄԻ  ||             |ՍՏԵՓԱՆԱ-| |ՏԱՇԻՐԻ| |ՍՊԻՏԱ-|

|ԾՐԱԳՐԵՐԻ| | |ԵՎ      | |ԿԱՌԱՎԱՐ|.             |ՎԱՆԻ ՍՈ-| |ՍՈՑԻԱ-| |ԿԻ ՍՈ-|

|ԵՎ ՎԵՐ- |_| |ՀՈՂՕԳՏԱ | |ՄԱՆ    |              |ՑԻԱԼԱԿԱՆ| |ԼԱԿԱՆ | |ՑԻԱԼԱ-|

|ԼՈՒԾՈՒԹ-| | |ԳՈՐԾՄԱՆ | |ԲԱԺԻՆ  |              |ԾԱՌԱՅՈՒԹ| |ԾԱՌԱ- | |ԿԱՆ   |

|ՅԱՆ     | | |ԲԱԺԻՆ-  | ._______.              |ՅՈՒՆՆԵՐԻ| |ՅՈՒԹ- | |ԾԱՌԱ- |

|ԲԱԺԻՆ   | ._|ՄԱՐԶԱՅԻՆ|                        |ՏԱՐԱԾՔԱ-| |ՅՈՒՆ- | |ՅՈՒԹ- |

.________.   |ՀՈՂԱՅԻՆ |                        |ՅԻՆ ԳՈՐ-| |ՆԵՐԻ  | |ՅՈՒՆ- |

|ՊԵՏԱԿԱՆ |                        |ԾԱԿԱԼՈՒԹ| |ՏԱՐԱԾ-| |ՆԵՐԻ  |

|ՏԵՍՉՈՒԹ-|                        |ՅՈՒՆ    | |ՔԱՅԻՆ | |ՏԱՐԱԾ-|

.________.                        .________. |ԳՈՐԾԱ-| |ՔԱՅԻՆ |

|ԿԱԼՈՒԹ| |ԳՈՐԾԱ-|

|ՅՈՒՆ  | |ԿԱԼՈՒԹ|

.______. |ՅՈՒՆ  |

.______.

 

617. Համակարգի յուրահատկություններից է այն, որ հաշվետվությունները պատրաստելիս մարզպետարանի ՄԳ խումբը պարտադիր պետք է համագործակցի հասարակական կազմակերպությունների միջոցով ներկայացված քաղաքացիական հասարակության սուբյեկտների, ինչպես նաև տարբեր ոլորտների անկախ փորձագետների հետ, որոնք իրականացնում են տվյալ տարվա համար ընտրված ոլորտում իրականացվող` ազդեցության գնահատումներ: ՄԶԾ-ի գործողության ընթացքում անհրաժեշտ է պատրաստել տեղեկատվական բնույթի հեռուստահաղորդումներ, մարզային և կենտրոնական մամուլում հրապարակել հոդվածներ, նկարահանել ՄԶԾ-ի իրականացման փուլերը լուսաբանող ֆիլմ: Գործը պետք է շարունակական բնույթ կրի և դրա իրականացնողը պետք է լինի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Այս առումով կարևորվում է նշված ստորաբաժանման կարողությունների ուժեղացումը, կադրային, տեխնիկական ու ֆինանսական հագեցվածությունը:

618. Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կարևոր է նաև մարզպետարանի և նրանում յուրաքանչյուր աշխատատեղի համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին` հագեցնելով մարզպետարանը համապատասխան տեխնիկայով, համակարգչային ծրագրերով և տեղեկատվության ստացման ժամանակակից միջոցներով: Վերջինս ենթադրում է նաև նոր որակական պահանջներ մարզպետարանի աշխատակիցների նկատմամբ, ինչի համար միայն քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման շրջանակներում իրականացվող ուսուցումը բավարար չէ: Այս նպատակին կարելի է հասնել նաև լրացուցիչ ուսուցման շնորհիվ:

 

9.1.4. Քաղաքացիական ծառայություն

 

619. Տարածքային կառավարման համակարգի արդյունավետ գործունեության երաշխիքներից մեկը քաղաքացիական ծառայության համակարգն է: Ներկայումս կարելի է արձանագրել, որ այն հիմնականում կայացել է: 2001 թվականից տարածքային կառավարման համակարգում ներդրվեց քաղաքացիական ծառայությունը, որը հնարավորություն տվեց տարանջատելու քաղաքական, հայեցողական և սպասարկող պաշտոնները քաղաքացիական` մասնագիտական ծառայողներից, որպես բարձրագույն քաղաքացիական ծառայող ճանաչելով աշխատակազմի ղեկավարներին: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` դասակարգվեցին և նկարագրվեցին մարզպետարանի, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների` մարզում գործող տարածքային ծառայությունների քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնները: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և հարակից ենթաօրենսդրական ակտերի ընդունումը դեռևս առաջին քայլերն են մասնագիտական քաղաքացիական ծառայության կայացման ճանապարհին:

620. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգը վերջին հինգ տարիներին անցնում է զարգացման ակտիվ գործընթաց: Քաղաքացիական ծառայողների մասնագիտական ունակությունների և գիտելիքների աճին զուգընթաց, իրականացվում է առաջխաղացում` համապատասխան ատեստավորման համակարգի միջոցով, ինչպես նաև թափուր տեղերի համար հայտարարվող բաց մրցույթների միջոցով: Ըստ պաշտոնների խմբերի և ենթախմբերի հստակ են վարձատրության սկզբունքները. չնայած լրացուցիչ հստակեցման կարիք ունեն քաղաքացիական ծառայության ստաժին հավասարեցվող պետական կառավարման ոլորտի ստաժի հաշվարկման մեխանիզմները և դեռևս ամբողջականացված չեն քաղաքացիական ծառայողների սոցիալական պաշտպանվածության` կենսաթոշակային, կյանքի և բժշկական ապահովագրության և սոցիալական ապահովության մյուս խնդիրները:

621. Ծառայության մյուս տեսակների համար համապատասխան օրենսդրության ստեղծումը և այդ համակարգերի կայացումը խնդիր է առաջադրում վերանայելու քաղաքացիական, համայնքային և ընդհանրապես հանրային ծառայության հայեցակարգը: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել այդ ծառայությունների միջև ներդաշնակեցումը, ձևավորել կապ` ծառայության մեկ տեսակից մյուսին անցնելու համար: Այս իրավիճակը պահանջում է հանրային ծառայության մասին օրենսդրության ստեղծում` ապահովելով հանրային ծառայության միասնական սկզբունքներ: Այս ենթատեքստում անհրաժեշտ է ունենալ նաև պետական ծառայության համակարգի ամբողջական նկարագիրը, որտեղ նաև պետք է սահմանվեն քաղաքական և հայեցողական պաշտոնյաներին ներկայացվող պահանջները: Դրա հետ կապված` նախատեսվում է ընդունել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որն այս ոլորտում կամբողջականացնի իրավական դաշտը: Այս կարգավորումը հնարավորություն կտա նաև ունենալու հստակ դասակարգված պաշտոնյաների ցանկ` ըստ ծառայության տեսակների և խմբերի, համապատասխան պաշտոնների անվանումներով: Մասնագիտական պաշտոնները կկապվեն կատարվող աշխատանքի բովանդակության հետ, իսկ նրանց անվանումը կհամապատասխանեցվի կատարվող աշխատանքի բնույթին: Վարչական պաշտոնները կտարանջատվեն մասնագիտականից, որը հնարավորություն կտա մշակելու անձնակազմի կառավարման տարբերակված քաղաքականություն:

622. Պետական կառավարման համակարգի բարեփոխումների արդյունավետության, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարության հաջող իրագործման համատեքստում կարևորագույն դեր ունի պետական ծառայողների վարձատրության և խրախուսման համակարգը: Ներկայումս քաղաքացիական ծառայողների աշխատավարձը մասնավոր հատվածի համեմատ անմրցունակ է, որը հանգեցնում է բարձր որակավորման մասնագետների արտահոսքին դեպի մասնավոր ոլորտ: Քաղաքացիական ծառայողների աշխատավարձի համակարգն ու մակարդակը չեն նպաստում որակյալ աշխատակազմի պահպանմանը, չնայած աշխատավարձերի մակարդակի որոշակի բարձրացմանը: Հաշվի առնելով այս հանգամանքը` պետական ծառայողների պաշտոնական դրույքաչափերը անհրաժեշտ է բարձրացնել տնտեսության միջին աշխատավարձի աճի համեմատ ավելի առաջանցիկ տեմպերով:

623. Դրա հետ մեկտեղ, կարևոր նշանակություն ունի նաև պետական ծառայողների համար որոշակի սոցիալական երաշխիքների ապահովումը: Այդ նպատակով առաջիկա տարիներին անհրաժեշտ է ներդնել պետական ծառայողների բժշկական և կենսաթոշակային ապահովագրության մասին համապատասխան օրենքները:

624. Քաղաքացիական ծառայության համակարգի կայացման կարևոր ուղղություն է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համակարգի կատարելագործումը: Վերապատրաստման նոր հայեցակարգի ընդունումը, վերապատրաստման ազատականացումը, վարչական կանոնակարգումներից ձերբազատումը հնարավորություն կընձեռեն քաղաքացիական ծառայությունը հագեցնելու բանիմաց կադրերով և շահագրգռելու անձնակազմերին` ստանալու մասնագիտական վերապատրաստման հնարավորություն:

625. Քաղաքացիական ծառայության մեջ ատեստավորման համակարգը քիչ է տարբերվում համակարգ մուտք գործելու գործընթացից: Անհրաժեշտ է այն դարձնել ավելի արդյունավետ և համակարգում աշխատող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառել ավելի տարբերակված մոտեցում` հաշվի առնելով նրանց քաղաքացիական ծառայության ստաժը:

626. Տարածքային կառավարման համակարգի արդյունավետությունը պահանջում է բարելավել մարզպետի և գործադիր իշխանության մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Մասնավորապես, անհրաժեշտ է նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով, մեխանիզմներ մշակել, համաձայն որոնց գործադիր իշխանության մարմինների տարածքային ծառայությունները պետք է տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնեն մարզպետին իրենց գործունեության, ինչպես նաև տվյալ ոլորտը բնութագրող ցուցանիշների մասին: Միաժամանակ մարզպետը պետք է հնարավորություն ունենա հանձնարարականներ տալ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, ինչը պետք է ամրագրված լինի նրանց պաշտոնների անձնագրերում:

 

9.1.5. Էլեկտրոնային կառավարում

 

627. Էլեկտրոնային կառավարման բնագավառում Լոռու մարզպետարանում որոշակի քայլեր արդեն արվել են: Բոլոր ստորաբաժանումներն ապահովված են առնվազն մեկ ժամանակակից համակարգիչներով, որոնք միացված են մարզպետարանի համակարգչային ներքին ցանցին: 2000թ. Լոռու մարզպետարանում ներ է դրվել ներքին փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Լոտուս» համակարգը, որը բավականաչափ արդյունավետությամբ շահագործվում է մինչև հիմա: Առկա է տվյալների որոշակի բազա, որը սակայն կարիք ունի համակարգման, տվյալների թարմացման, ինչպես նաև դրանից օգտվելու մեխանիզմների մշակման: Հաշվի առնելով տվյալների բազայի կենսունակության, ինչպես նաև բազայում պարունակվող տվյալների արդիականության ապահովման անհրաժեշտությունը, պետք է կարգավորել նաև տվյալների բազայի համալրման խնդիրները:

628. Լոռու մարզպետարանում է իրականացվել նաև Հայաստանի տարածքային տարածքային էլեկտրոնային կառավարման համակարգի փորձնական ներդրման աշխատանքները: Քանի որ տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի կայքում ներկայացված Լոռու մարզպետարանի ինտերնետային պաշտոնական էջը` (http://lori.region.am) մշակվել է 2002 թ., ապա այն չի կարող լրիվությամբ բավարարել արդի պահանջներին և անհրաժեշտ է վերամշակել այն: Անհրաժեշտ է նաև մարզպետարաններում ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, համակարգիչների ու համակարգչային ցանցի սպասարկման, տեղեկատվության որոնման, վերամշակման և պահպանման արհեստավարժ թիմ:

629. Պետական կառավարման ոլորտում ներկայումս տեղեկատվությունը դարձել է հզոր ռեսուրս, որն անհրաժեշտ է ճիշտ կառավարել:

630. 2010-2013 թվականների ընթացքում անհրաժեշտ է.

. Բարելավել մարզպետարանի համակարգչային ցանցի արդյունավետ

գործունեությունը և էլեկտրոնային ներքին փաստաթղթաշրջանառության

արդյունավետ կազմակերպումը:

. Մարզպետարանի պաշտոնական տեղեկատվության շրջանառությունն առավելագույն

չափով իրականացնել էլեկտրոնային տարբերակով:

. ՈՒնենալ համապատասխան ծրագրային ապահովում, հատկապես լիցենզավորված

հակավիրուսային ծրագրեր, որոնք առավել անվտանգ կդարձնեն տվյալների

պահպանումն ու օգտագործումը, կնվազեցնեն դրանց հնարավոր վնասն ու

կորուստը:

. Մշակել պաշտոնական տեղեկատվության արխիվացման, պահպանման և դրանից

հետագայում օգտվելու հստակ մեխանիզմ:

. Քաղաքացիներից ստացվող նամակների գործընթացում կիրառել «Մեկ պատուհանի»

սկզբունքը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել

հատկապես բնակչության հետ մարզպետարանի փոխհարաբերությունները:

. Ստեղծել միասնական տեղեկատվական ցանց Լոռու մարզի համայնքների տեղական

ինքնակառավարման մարմինների և մարզպետարանի միջև:

 

631. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2009 թվականի գերակա խնդիրների ծրագրով գերակա խնդիր է համարվել նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, որի լուծման քայլ է հանդիսանում էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Մալբորի» համակարգի ներդրումը ՀՀ մարզպետարաններում, ծրագրերի և փաստաթղթերի կազմումը, համակարգողների և օգտվողների ուսուցումը, շահագործման ընթացքում խորհրդատվությունը, ինտերնետ կապով ապահովված ՀՀ համայնքների թվի մեծացումը, այդ համայնքների կայքերում ավագանիների որոշումների տեղադրման գործընթացի վերահսկողությունը:

 

9.2. Տեղական ինքնակառավարում

 

9.2.1. Համայնքային խնդիրներ

 

Իրավիճակի նկարագիրը, հիմնախնդիրները, համայնքային զարգացման ուժեղ,

թույլ կողմերը, հնարավորությունները և վտանգները

 

632. Անցումային խնդիրներ ունեցող մեր հասարակության համար կարևոր հաստատություն է տեղական ինքնակառավարման մարմինը` իր կողմից ինքնուրույն իրականացվող, բնակչության խոցելի ու աղքատ խմբերին հասցեագրված քաղաքականությամբ:

633. Մարզի զարգացման ծրագրի կարևոր գերակայություններից է մարզի զարգացման ծրագրի և համայնքային զարգացման ծրագրերի ներդաշնակության ապահովումը` առաջին հերթին մասնակցային գործընթացով, հատկապես տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

634. Տարածքային սկզբունքով (մեխանիկական մոտեցմամբ) մարզի զարգացման ծրագիրը կարելի է բնորոշել որպես մարզի կազմում ընդգրկված համայնքների զարգացման ծրագրերի հանրագումար: ՈՒստի մարզի և համայնքների ծրագրերի ներդաշնակությունը խիստ կարևոր գործոն է, ինչպես նաև մարզի զարգացման ծրագրի արդյունավետության և հաջողվածության երաշխիքը:

635. Մարզի զարգացման ծրագրերում համայնքները պետք է դիտարկվեն ոչ միայն որպես շահառուներ, այլև (հաշվի առնելով տեղական իշխանությունների կարևոր ռազմավարական դիրքը, քիչ, բայց կայուն և աճող ռեսուրսները) որպես ակտիվ դերակատարներ` ի թիվս ՀՀ կառավարության, տարածքային կառավարման մարմինների, դոնոր կազմակերպությունների: Այս առումով նպատակահարմար է հնարավորինս կոնկրետացնել համայնքների դերակատարությունը և պատասխանատվությունը մարզի զարգացման ծրագրերում:

636. Մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ներդաշնակության ու արդյունավետության ապահովման հաջորդ գրավականն այն է, որ առաջիկա տարիներին մարզի համայնքները, տեղական իշխանությունները համայնքային զարգացման ծրագրերի, ինչպես նաև ոլորտային ծրագրերի մշակման ընթացքում հիմք ընդունեն և կողմնորոշվեն մարզի զարգացման ծրագրով: Այս մոտեցումն ապահովելու համար մարզի զարգացման ծրագիրը պետք է նախատեսի համապատասխան բաղադրիչներ, մասնավորապես տեղական իշխանությունների ներկայացուցիչների ուսուցման և կարողությունների բարձրացման առումով:

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

. համայնքները դեռևս կայացած չեն

. համայնքի ինստիտուցիոնալ համակարգը ձևավորված չէ:

. իրավունքների և պարտականությունների գիտակցման պակաս

. պասիվություն

. անվստահություն իշխանությունների նկատմամբ, անտարբերություն

. իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացվածության պակաս

. գիտելիքների, նոր մեթոդների իմացության, վերապատրաստումների պակաս

. հեռանկարի տեսանելիության բացակայություն

. դեպրեսիվ վիճակ (առողջական պրոբլեմներ, պատերազմի վտանգ, ցածր

կենսամակարդակ)

. մարդիկ տեղեկացված չեն իրենց իրավունքների ու պարտականությունների

մասին

. իրավասու մարմինների մասնագիտական թուլություն

. օրենքներն անկատար են, մատչելի չեն և հաճախակի փոփոխվում են:

. իրավական ակտերը խրթին են, չկան համապատասխան մեկնաբանություններ

. քննարկումների մեխանիզմների պակաս

. տեղեկատվության տարածման միջոցների անկատարություն

. կոռուպցիայի առկայություն, անպատժելիություն

. զարգացման ռազմավարության բացակայություն կամ պակաս

. թափանցիկության պակաս

. օրենքների և դրանց կիրառման անկատարություն

. կադրային ոչ ճիշտ քաղաքականություն

. քաղաքական փոխհամագործակցության մշակույթի բացակայություն

ընտրությունների ժամանակ

. ավագանու ինստիտուտի անկատարություն

. միջհամայնքային համագործակցության պակաս

. մարզային, համայնքային և ոչ-պետական կառույցների միջև կապը թույլ է:

. ՏԻՄ-երի աշխատակիցների գիտելիքների ոչ բավարար մակարդակ:

. տեղական իշխանությունների և բնակչության կապը թույլ է:

. ՏԻՄ-երի լիազորությունները քիչ են:

 

Համայնքային զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները

 

637. Համայնքային զարգացման գաղափարը կարելի է ըստ էության կոնկրետացնել համայնքային զարգացման քաղաքականության մի քանի կարևորագույն ուղղություններով.

. Համայնքային ենթակառուցվածքներ. Այն վերաբերվում է համայնքների

բնակչությանն ամենօրյա մատուցվող ծառայությունների ենթակառուցվածքներին

(ճանապարհներ, ջրամատակարարում, ջեռուցում, գազամատակարարում, ինչպես

նաև սոցիալական և կրթական ենթակառուցվածքներ), դրանց որակին,

հասանելիությանը, որոնք և աղքատության վրա ազդող կարևոր

նախապայմանն են:

. Սոցիալական կապիտալը համայնքի բնակիչների ուշադրությունն է հրավիրում

սեփական հմտությունների և գիտելիքների, համատեղ ընդհանուր նպատակի և

պատկանելիության իրենց ընկալման, նաև ինքնաօժանդակության

հնարավորության վրա: Այն նպաստում է նաև ապահովության, վստահության,

փոխադարձ աջակցության և հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը:

. Քաղաքացիական հասարակություն և հանրային կազմակերպությունների ցանց:

Հենց սա է որոշում մարդկանց հավաքական կարողությունը` կազմակերպվելու

ընդհանուր կարիքների դեմ, նաև անհատների հնարավորությունները`

մասնակցություն ունենալու համայնքի գործերին: Այս ուղին կարող է

հանգեցնել նաև համայնքային ղեկավարներին կրթելու գաղափարին, իսկ ավելի

ընդհանուր` նոր, սոցիալական պատասխանատվություն կրող վերնախավի

նպատակաուղղված զարգացմանը:

. Լիազորություններ` համայնքի բոլոր բնակիչների շրջանում իրավունքների և

պարտականությունների մասին իրազեկության բարձրացում: Սա նպաստում է

թափանցիկության, հրապարակայնության և օրենքի գերակայության խնդիրների

լուծմանը:

. Համագործակցություն`նպատակաուղղված է համայնքի բոլոր դերակատարների

միջև կառուցողական համագործակցության հարաբերությունների հաստատմանը:

Այս գաղափարը հատկապես կարևորվում է այն պարագայում, երբ հասարակ

մարդկանց անհրաժեշտ է լինում գործ ունենալ կամ մրցակցել իշխանության

տարբեր մակարդակների, քաղաքացիական հասարակության հաստատությունների և

այլ համայնքների ներկայացուցիչների հետ:

 

._____________________________________________________________________.

| ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ      |

|                         ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ                              |

|_____________________________________________________________________|

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|. տարբեր ոլորտներում մասնագետների     |. առկա արտադրական             |

|  առկայությունը                       |  ձեռնարկությունների          |

|. բարձրագույն կրթությամբ մարդկանց մեծ |  վերագործարկում              |

|  տոկոսը                              |. նոր մասնագիտություններ ձեռք |

|. աշխատասիրություն, քաղաքացիական      |  բերելու, վերապատրաստվելու   |

|  ակտիվություն                        |  ձգտում                      |

|. ակտիվ գործող և  տարբեր ոլորտներում  |. մարզում ուսումնական բազայի  |

|  որոշակի ազդեցություն ունեցող ՀԿ-ների|  առկայությունը (հանրակրթական,|

|  առկայությունը մարզում               |  ԲՈՒՀ-ական)                  |

|. աշխատանքային փորձ ունեցող գործող    |. մարդկանց մոտ                |

|  ակտիվ խմբեր                         |  շահագրգռվածության և         |

|. բազմաթիվ հասարակական                |  մոտիվացիայի առկայություն    |

|  նախաձեռնություններ                  |. բիզնեսի կազմակերպման        |

|. պետական և  տեղական իշխանությունների |  հնարավորություններ          |

|  համագործակցության, գործընկերության  |. պետական ռազմավարական ծրագրեր|

|  միտում                              |. դրական փորձերի ստեղծում և   |

|. միջհամայնքային ակտիվ                |  տարածում                    |

|  համագործակցություն (համայնքների     |. ԶԼՄ-ների զարգացում          |

|  միությունները)                      |. մասնագիտական բավարար        |

|. միջազգային կազմակերպությունների     |  ռեսուրսները                 |

|  առկայություն մարզում                |. ճանապարհների, երկաթգծի      |

|. սահմանամերձ մարզային                |  օգտագործումը                |

|  համագործակցությունը Վրաստանի հետ    |. գործակցության զարգացման     |

|. սոցիալական խմբերի և  տեղական        |  դրական ավանդույթներ         |

|  իշխանությունների համագործակցության  |                              |

|  միտում                              |                              |

|. տուրիզմի զարգացման համար առկա       |                              |

|  պոտենցիալ                           |                              |

|. մարզում առկա բնական ռեսուրսները     |                              |

|  (հանքանյութեր, բերրի հող, անտառներ, |                              |

|  բարենպաստ կլիմա)                    |                              |

|. էժան աշխատուժ և  ներկա պայմաններում |                              |

|  արդյունաբերական որոշ ճյուղերի       |                              |

|  վերաբացման արդյունավետ փորձ         |                              |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|. սեփական ուժերի հնարավորությունների  |. արտագաղթը, աշխատուժի        |

|  թերագնահատում                       |  արտահոսք                    |

|. փոքր ու միջին բիզնեսի դանդաղ        |. վաղվա օրվա հանդեպ           |

|  զարգացումը                          |  վստահության կորուստը        |

|. արտագաղթելու միտումը, միգրացիան     |. դեմոգրաֆիական կազմի         |

|. գիտելիքներն ու ունակությունները չեն |  փոփոխություն                |

|  համապատասխանում ժամանակակից         |. պատերազմի վերսկսման վտանգը  |

|  պահանջներին                         |. աղքատության խորացումը       |

|. թույլ հարմարվածությունը նոր         |. երիտասարդ կադրերի և         |

|  պայմաններին                         |  երիտասարդության արտահոսք    |

|. իշխանությունների նկատմամբ նեգատիվ   |. քաղաքական ցնցումների վտանգը,|

|  վերաբերմունք                        |  կոռուպցիայի աճը,            |

|. գրանցված, բայց չգործող կառույցների  |  անպատժելիությունն ու        |

|  առկայություն                        |  անտարբերությունը            |

|. տեղեկացվածության և  գիտելիքների     |                              |

|  պակաս                               |                              |

|. համագործակցության պակաս             |                              |

|. տեղեկատվական ցանցի անկատարություն   |                              |

|. արտաքին աղբյուրներից կախվածություն  |                              |

|. համայնքի կառավարմանը մասնակցելուն   |                              |

|  շահագրգռվածության պակաս             |                              |

|. հասարակության բևեռվածություն        |                              |

|. մարզի հեռավորությունը Երևանից       |                              |

|. տեխնիկական միջոցների անկատարություն |                              |

|. անվստահությունը դատական համակարգի   |                              |

|  նկատմամբ                            |                              |

|. խորհրդային տարիների ժառանգություն   |                              |

|. ոչ-ֆորմալ կապերի գերակայություն     |                              |

|. պաշտոնյաները չարաշահում են          |                              |

|  բնակչության տեղեկացված չլինելու     |                              |

|  հանգամանքը                          |                              |

|. նախաձեռնության պատժելի լինելու      |                              |

|  հանգամանքը                          |                              |

|. ՏԻՄ օրենքի անկատարությունը (կիրառման|                              |

|  մեխանիզմների, լիազորությունների) և  |                              |

|  մարզի տարածքի կտրտվածությունը       |                              |

|. տեղական և  տարածքային               |                              |

|  իշխանությունների միջև  թույլ կապը   |                              |

|. դեռևս  անբավարար պետական            |                              |

|  աջակցությունը                       |                              |

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում