Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (15-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(15-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(15-րդ մաս)

 

Համայնքային կարողություններ

 

638. Մարզային զարգացումը դժվար է պատկերացնել առանց տեղական ինքնակառավարման համակարգի և համայնքային զարգացման: Ավելին, մարզի զարգացումը պետք է դիտարկել համայնքների զարգացման տեսանկյունից: Այսինքն, մի դեպքում մարզում առկա հիմնախնդիրները պետք է լուծվեն պետության աջակցությամբ` պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն պետք է նկատի ունենալ, որ դրանք կրում են հատվածական բնույթ և կարող են պայմանավորված լինել կառավարության ծրագրերով, մյուս կողմից` համայնքային հիմնախնդիրների լուծման հիմնական և արդյունավետ համակարգը պետք է տեսնել համայնքային կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների արդյունավետ իրականացման համատեքստում:

639. Հարկ է նկատել, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 104 հոդվածի տեղական ինքնակառավարումը դա ոչ միայն համայնքի տեղական նշանակության հարցերը լուծելու իրավունքն է, այլև կարողությունը: Այսինքն, համայնքները պետք է բավարար կարողություն ունենան լուծելու տեղական ինքնակառավարման օրենսդրությամբ իրենց վերապահված հարցերը և իրականացնել լիազորությունները:

640. Հայաստանում ներկայիս ապակենտրոնացման քաղաքականությունը հիմնականում ուղղված է տարածքային և տեղական կառավարման մարմիններին լիազորությունների և իրավասությունների փոխանցմանը: Այս գործընթացը զգալիորեն դանդաղում է երկու հիմնական պատճառներով: Առաջինը, համայնքները շատ փոքր են և մասնատված: Ապակենտրոնացման քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է խոշորացնել համայնքները` կրճատելով դրանց թիվը և միավորելով մի քանի բնակավայր մեկ համայնքի մեջ: Համայնքների խոշորացման հարցը ներկայումս ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրում (հավանության է արժանացել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թ. ապրիլի 30-ին) և 18.12.2008 թ. N 51 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման հայեցակարգին: Հիմք ընդունելով հայեցակարգով սահմանված սկզբունքները, կարգը և չափորոշիչները մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության կողմից մշակվել է մարզի համայնքների խոշորացման տարբերակ (տես Հավելված 12.3.):

641. Միջհամայնքային միավորումներին աջակցելու նպատակը հայտարարագրված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում, որը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Այն նախատեսված է նաև ԿԶԾ-ում: Նոր կազմավորվելիք միջհամայնքային միավորումները պետք է ստանան պետության ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ է ներգրավել նաև միջազգային կազմակերպությունների ջանքերն ու կարողությունները:

642. Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի Լոռու մարզում կազմավորվել են 113 համայնքներ, որոնցից 8-ը քաղաքային, իսկ 105-ը գյուղական: Մարզում համայնքները հիմնականում կազմավորվել են «մեկ բնակավայր - մեկ համայնք» սկզբունքով: Երկու բնակավայրեր են ընդգրկում Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Ստեփանավան, Արջուտ, Ձորամուտ, Մեդովկա, Մեծ Այրում, Մեղվահովիտ, Սարատովկա, Փամբակ, Օձուն համայնքները, երեք բնակավայր` Շամլուղ համայնքը և չորս բնակավայր` Հալավար համայնքը: Մարզի համայնքները և նրանց մեջ մտնող բնակավայրերը ներկայացված են Հավելված 12.2.-ում:

643. Մարզի գյուղական համայնքների թիվն ըստ բնակչության թվաքանակի ներկայացված է Հավելված 12.4.-ում:

 

Աղյուսակ 9.2.1. Լոռու մարզի գյուղական համայնքներն ըստ բնակչության

թվի /ըստ 2001 թ. մարդահամարի/

 

._________________________________________________.

|Համայնքներ                         |Լոռի|Հայաստան|

|___________________________________|____|________|

|Մինչև  100 բնակիչ ունեցող          |   1|      27|

|___________________________________|____|________|

|101-ից մինչև  200 բնակիչ ունեցող   |   6|      79|

|___________________________________|____|________|

|201-ից մինչև  500 բնակիչ ունեցող   |  36|     181|

|___________________________________|____|________|

|501-ից մինչև  1000 բնակիչ ունեցող  |  21|     189|

|___________________________________|____|________|

|1001-ից մինչև  3000 բնակիչ ունեցող |  35|     309|

|___________________________________|____|________|

|3001-ից մինչև  5000 բնակիչ ունեցող |   3|      57|

|___________________________________|____|________|

|5001-ից մինչև  10000 բնակիչ ունեցող|   3|      29|

|___________________________________|____|________|

|Ընդամենը                           | 105|     871|

._________________________________________________.

 

644. ՀՀ տարածքային կառավարության պատվերով և Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ իրագործված «Համայնքների տիպաբանության զարգացում» ծրագրի շրջանակներում ՀՀ համայնքների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության և վերլուծությունների արդյունքում ծրագրի կողմից առաջարկվել է մարզում ձևավորել 6 միջհամայնքային միավորումներ և 4 ինքնուրույն համայնքներ: Համաձայն առաջարկի` ինքնուրույն համայնքներ են լինելու 15000 և ավելի բնակչություն ունեցող Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ և Ստեփանավան քաղաքները և կազմավորվելու են «Գուգարք», «Տաշիր», «Շիրակամուտ», «Գյուլագարակ», «Թումանյան» և «Ախթալա» միջհամայնքային միավորումները:

645. Չնայած ՀՀ կառավարությունը 18.12.2008 թ. N 51 արձանագրային որոշմամբ հավանություն է տվել միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման հայեցակարգին, սակայն անհրաժեշտ է հստակեցնել այդ երկու մոտեցումներից առաջնահերթության որոշումը:

646. Ապակենտրոնացմանը խոչընդոտող երկրորդ կարևոր հանգամանքը մարզային և համայնքային մակարդակներում բավարար կարողությունների բացակայությունն է, որը թույլ կտա ստանձնել նոր լիազորությունները և առավել արդյունավետ կառավարել տեղերում: Այդ իսկ պատճառով կարողությունների բարձրացումը ապակենտրոնացման ընթացքում կարևոր նախապայման է: Կարողությունների զարգացման տարբեր մեթոդներ կան: Նախ և առաջ դա ուսուցողական դասընթացներն են, որոնք կազմակերպվում են տեղական և կենտրոնական մակարդակով թե՛ կառավարության թե՛ դոնորների (օր.` ՄԱԶԾ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԲ ՄԶՆ, ՀԲ, ԵՄ, ԳՏՀ) կողմից: Դրանք հիմնականում ուղղված են կարողությունների զարգացմանը բյուջետավարման, համայնքային և մարզային զարգացման պլանավորման, մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև բնակչությանը որակյալ ծառայությունների մատուցման բնագավառներում: Կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, անշուշտ, պետք է շարունակվեն և ընդլայնվեն:

647. Համայնքների բյուջեների հավաքագրման կարևոր նախապայմաններից մեկը պլանավորվող բյուջեների իրատեսությունն է և բազաների հստակությունը: Պլանավորվող ժամանակաշրջանում անհրաժեշտ է շարունակել համայնքների բյուջեներում հատկապես գույքահարկի, հողի հարկի, տուրքերի բազաների ճշգրտման աշխատանքները:

648. Այս բնագավառում մարզպետարանի կարևորագույն խնդիրներից է պետական մակարդակում ընթացող նոր նախաձեռնությունների մասին ՏԻՄ-երին տեղեկացնելը և համապատասխան մեթոդաբանական օգնություն տրամադրելը: Օրինակ` Հայաստանի ֆինանսիստների միավորման կողմից շրջանառության մեջ է դրվել պետական բյուջեից դոտացիաների տրամադրման նոր հայեցակարգը, որը լայնորեն քննարկելուց հետո դրվելու է համապատասխան օրենսդրական ակտի հիմքում: Սա նշանակում է, որ մարզպետարանը պետք է նախաձեռնի շրջանառվող նախագծի վերաբերյալ լայնածավալ հանրային ու մասնագիտական քննարկումներ պատրաստելու համար ՏԻՄ-երի համապատասխան մասնագետներին դոտացիաների հաշվարկման նոր բանաձևերի ու մոտեցումների կիրառմանը:

649. Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման վարչատարածքային կարևոր խնդիրներից են համայնքների սահմանների նկարագրումն ու քարտեզագրման աշխատանքները, համայնքների գլխավոր հատակագծերի կազմումը կամ դրանք ժամանակակից պայմաններին հարմարեցումը, համայնքների բյուջետային կարողությունների ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև բյուջեների հավաքագրման մակարդակի բարձրացումը` այն հասցնելով պլանավորված մակարդակին:

 

Տեղական ինքնակառավարման բնագավառի 2010-2013 թթ.-ի գերակայություններն են.

. ամրապնդել ու զարգացնել համայնքների բյուջետային կարողությունները,

ինչպես նաև բարձրացնել բյուջեների հավաքագրման մակարդակը,

. ավարտել համայնքների սահմանների ճշգրտման և քարտեզագրման

աշխատանքները,

. նպաստել միջհամայնքային միավորումների ստեղծմանը,

. մեթոդաբանական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել համայնքներին

բյուջեների կազմման ու բազաների ճշգրտման աշխատանքներում,

. համայնքային ենթակառուցվածքների զարգացում (ճանապարհներ,

գազամատակարարում, ջրամատակարարում)

. տարածքային կառավարման բարելավում, տարածքային կառավարման մարմինների

գործառույթների, կարողությունների բարելավում, կառավարման ժամանակակից

տեխնոլոգիաների ներդրում, թափանցիկության բարձրացում,

. տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացում, ՏԻՄ-երի կողմից

մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, միջհամայնքային

համագործակցության խթանում, միջհամայնքային միավորումների ձևավորում,

. տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարման հմտությունների ու

ունակությունների բարձրացում,

. հանրային ծառայությունների տեղեկատվական կենտրոնների ստեղծում,

. սահմանամերձ, փախստաբնակ համայնքներում պիլոտային ծրագրերի

իրականացում,

. քաղաքացիների մասնակցության խթանմանն ուղղված փորձնական ծրագրերի

իրականացում:

 

9.2.2. Համայնքային ծառայություն

 

650. ՀՀ Աժ-ի կողմից ընդունվել է օրենք «Համայնքային ծառայության մասին», համաձայն որի ՀՀ կառավարության և ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատվել են օրենքից բխող բոլոր նորմատիվ-իրավական փաստաթղթերը: Համայնքների ղեկավարների կողմից հաստատվել են համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերն ու պաշտոնների անձնագրերը: 2007-2008 թթ. ընթացքում իրականացվել է 437 համայնքային ծառայողների առաջին վերապատրաստումը և 390 համայնքային ծառայողներ ատեստավորվել են:

651. Կազմակերպվել և անցկացվել են համայնքային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար 95 մրցույթներ:

652. Համակարգն առաջին անգամ է կազմակերպվում, բնականաբար առաջանում են որոշ դժվարություններ: Համակարգի կայացման համար դժվարություններ էր հարուցում «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի անկատարությունը և նկատի ունենալով այդ հանգամանքը ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ 2008 թ. օրենքում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ: Չնայած կատարված փոփոխություններին լուրջ խնդիր է առաջացնում համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի համար օրենքով սահմանված բարձրագույն կրթության, աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները: Օրենքի կիրառման արդյունքում 58 համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների պաշտոնները թափուր են:

653. Տեղական ինքնակառավարման համակարգի կենսագործունեությունը էապես պայմանավորված է համայնքային ծառայության համակարգի արդյունավետ իրականացմամբ: Նոր կազմավորվող համակարգը իր հետ առաջ է բերում խնդիրներ, որոնց լուծումը պետք է նախատեսել 2010-2013 թթ.-ին: Պլանավորվող ժամանակաշրջանում, համաձայն օրենսդրության պահանջների, պետք է կազմակերպվի բոլոր համայնքային ծառայողների վերապատրաստումը, որին կհետևի ատեստավորումը: Դրա համար անհրաժեշտ է համայնքային ատեստավորման և մրցութային հանձնաժողովներին ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Համայնքային ծառայության համակարգի սահուն ներդրման ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.

. կազմակերպել համայնքային մրցութային և ատեստավորման հանձնաժողովների

անդամների վերապատրաստումը,

. ապահովել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների

հետո ընդունվելիք ենթաօրենսդրական փաստաթղթերի և նոր կազմվելիք

հարցաշարերի տրամադրումը համապատասխան հանձնաժողովներին,

. մարզում ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը տեղեկություններ

կպարունակի այս կամ այն պաշտոնին համապատասխան կադրերի վերաբերյալ`

թափուր պաշտոնները հնարավորինս արագ համալրելու նպատակով,

. խորհրդատվական աջակցություն ցուցաբերել համայնքներին արդյունավետ

գործող և օպտիմալ կառուցվածքներ սահմանելու, ինչպես նաև դրանց

համապատասխան համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը

հաստատելու ուղղությամբ,

. համայնքներին ապահովել համապատասխան տեխնիկական միջոցներով և

համակարգչային ծրագրերով:

654. Հիշյալ աշխատանքների կատարմանը զուգահեռ, հաշվի առնելով գործնականում առաջացած խնդիրները, կմշակվեն օրենսդրական փոփոխություններին վերաբերվող առաջարկություններ և դրանք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:

 

9.2.3. Տեխնիկական ապահովվածություն

 

655. Տեղական ինքնակառավարման համակարգում կարևոր և դեռևս ամբողջությամբ չլուծված խնդիրներից մեկը շարունակում է մնալ համայնքների տեխնիկական զինվածության մակարդակի բարձրացումը, որը կակտիվացնի նաև ապակենտրոնացման գործընթացը: Սակայն, համայնքները ժամանակակից տեխնիկայով և հեռահաղորդակցության համակարգերով (ինտերնետային կապ, ցանցային ծրագրեր և այլն) ապահովելը բավարար չէ այդ գործընթացի արդյունավետ իրականացման համար: Հարկավոր է նաև բարձրացնել ՏԻՄ-երի կարողությունները` ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ: Տեխնիկական աջակցություն այս բնագավառում տրամադրվում է բազմաթիվ դոնոր կազմակերպությունների կողմից:

656. 2012 թ.-ին բոլոր համայնքները պետք է ապահովված լինեն ժամանակակից համակարգիչներով և իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերով: Չնայած համակարգչին տիրապետելու հմտությունները ներառված են համապատասխան համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերում, սակայն համակարգչային տեխնիկայի բացակայության պատճառով համայնքային ծառայողների գերակշիռ մեծամասնությունը չի տիրապետում ժամանակակից տեխնիկական միջոցներին: Այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ է կազմակերպել ծրագրերի ուսուցման և վերապատրաստման դասընթացներ: Ցավալի իրողություն է այն, որ համայնքների մեծ մասը պատշաճ կերպով տեղեկացված չէ օրենսդրական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում տեղական ինքնակառավարման օրենսդրության մեջ: Պաշտոնական տեղեկագրերի ոչ մատչելի գները հնարավորություն չեն տալիս համայնքներին կազմակերպել բաժանորդագրություն և տեղեկանալ իրականացվող զարգացումներին ու փոփոխություններին: Այս խնդրի լուծման նպատակով մարզային թերթերի միջոցով պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող իրավական ակտերի ոչ պաշտոնական հրապարակում:

 

9.2.4. Համայնքային զարգացման ծրագրեր

 

657. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային բյուջեները կրում են ծրագրային բնույթ, այսինքն` դրանք ընդունվում են նախապես հաստատված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիման վրա, 2010-2013 թթ.-ին անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել համայնքային զարգացման ծրագրերի մշակման և հաստատման գործընթացին: Ցավոք սրտի, տեղական ինքնակառավարման օրենսդրությունը համայնքային զարգացման ծրագրերի մշակման միասնական մոտեցումներ և պահանջներ չի սահմանում, ինչի հետևանքով շատ համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը չունեն իրատեսական հիմնավորումներ և չեն իրականացնում իրենց հիմնական ֆունկցիան: Նկատի ունենալով ներկա իրողությունը, ինչպես նաև մարզային և համայնքային զարգացման ծրագրերի ներդաշնակության ապահովման անհրաժեշտությունը, 2010-2013 թթ.-ին անհրաժեշտ է մշակել համայնքի զարգացման ծրագրերի միասնական մեթոդաբանական ուղեցույցներ, և դրանց հիման վրա համայնքային զարգացման ծրագրերը համապատասխանեցնել միասնական կառուցվածքային չափանիշներին: Սա կպահանջի վերապատրաստման դասընթացներ, որոնց պետք է մասնակցեն ՏԻՄ-երի համապատասխան ծառայողները: Կարևորն այն է, որ միասնականությունը թույլ կտա խուսափել կրկնողություններից և բարձրացնել սուղ միջոցների օգտագործման արդյունավետությունը:

658. Համայնքային զարգացման ծրագրերի որակը էապես պայմանավորված է դրանց առկա հիմնախնդիրների և համայնքի բնակչության ցանկությունների համապատասխանությունից: Հաշվի առնելով այն իրողությունը, որ դեռևս ձևավորված չէ բնակչության ակտիվ մասնակցությամբ ծրագրերի քննարկման և հաստատման ավանդույթ, նպատակահարմար է, որ մարզի տարածքում գոյություն ունեցող առավել ակտիվ հասարակական կազմակերպությունների և տեղեկատվական-վերլուծական կենտրոնների մասնակցությամբ, սկզբնական շրջանում պետության աջակցությամբ, սակայն հետագայում համայնքների և միջհամայնքային միավորումների միջոցներով, համայնքներում իրականացվեն հարցումներ և ուսումնասիրություններ` պարզելու համար բնակչության կարիքները, ցանկությունները, դժգոհությունները, ինչպես նաև սահմանելու համայնքային հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունները: Այս ուսումնասիրությունները պետք է հիմք հանդիսանան սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման համար: Այս առումով կարևոր դեր կարող են խաղալ Լոռու մարզի զարգացման ծրագրերը և նրանց մշակման և իրականացման ընթացքում ձեռքբերված փորձը, որը հիմք կհանդիսանա համայնքների կողմից ծրագրերի կազմման մեթոդաբանության համար և կօգնի խուսափել կրկնողություններից, հաշվի առնելով, որ այս խնդիրներին մարզում արդեն անդրադարձ է եղել 2006-2010 թթ.-ի ՄԶԾ-ի շրջանակներում, և մի շարք համայնքներ ուղղակիորեն մասնակցել են համապատասխան աշխատանքներին:

659. Մնացյալ բոլոր դեպքերի համար 2010-2013 թթ.-ին գործուն ջանքեր պետք է ներդրվեն միջհամայնքային համագործակցության ամրապնդման և խորացման ուղղությամբ: Հաշվի առնելով համայնքների միությունների արդեն իսկ կուտակած որոշ փորձն ու համագործակցության որոշ դրսևորումները, պետք է միջոցներ ձեռնարկվեն միջհամայնքային միավորումների ստեղծման ուղղությամբ:

660. Միջհամայնքային միավորումների կազմավորման համար էական են համարվում հետևյալ նախադրյալները`

661. Նոր վարչատարածքային բաժանման ժամանակ, որպես կանոն, հիմք է ընդունվել «մեկ բնակավայր մեկ համայնք» սկզբունքը: Արդյունքում գյուղական համայնքների զգալի մասը փոքր են, սեփական միջոցները չեն բավարարում նույնիսկ ՏԻՄ աշխատակազմի աշխատավարձի ապահովմանը:

662. Բնակչությանը մատուցվող ծառայությունների մի զգալի մասն իրականացվում է նախկին շրջանների տարածքներում, ապակենտրոնացում իրականացնելիս դրանք հնարավոր չէ տրոհել առանձին համայնքների միջև:

663. Համայնքների մասնագիտական և ֆինանսական ռեսուրսների սակավության պատճառով դժվարանում է համայնքներին նոր խնդիրներ վերագրելու գործընթացը, դանդաղում է կառավարման ապակենտրոնացման իրականացումը:

664. Միջհամայնքային միավորումների ձևավորումը կապահովի ռեսուրսների համակենտրոնացում, որը հնարավորություն կտա ոչ միայն բարելավել արդեն իսկ մատուցվող ծառայությունների որակը, այլև մատուցել նոր ծառայություններ և այլն:

665. Մարզի բոլոր համայնքների քառամյա զարգացման ծրագրերից կազմվել է հիմնախնդիրների տվյալների շտեմարան: Հավելված 12.5-ում բերված են բոլոր 113 համայնքների առնվազն երեքական կարևոր հիմնախնդիրները (առաջնահերթության կարգով) և ծրագրերը:

 

9.3. Քաղաքացիական հասարակություն

 

666. Ժամանակակից արդյունավետ կառավարման նախապայմաններից մեկն ակտիվ քաղաքացիական հասարակության կայացումն ու որոշումների ընդունման գործընթացում բնակչության և քաղաքացիական ակտիվ խմբերի մասնակցության ապահովումն է: Քաղաքացիական հասարակության տարբեր խավերի մասնակցությունը կառավարման գործընթացներում ոչ միայն ժողովրդավարության ամրապնդման երաշխիքն է, այլև կարողությունների զարգացման բնագավառում կարևորագույն ուղիներից մեկը: Համայնքային և մարզային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում մասնակցային մոտեցումը կնպաստի տեղական մարմինների կարողությունների բարձրացմանը` համայնքների զարգացմանն ուղղված այլընտրանքային կարծիքների հավաքագրման և համապարփակ ծրագրերի կազմման աշխատանքներում: Միևնույն ժամանակ, ՏԻՄ-երի ղեկավարները պետք է զարգացնեն իրենց կառավարչական հմտությունները` մասնակցային գործընթացները արդյունավետ համակարգելու նպատակով: Համայնքներում ՄԶԾ-ով նախատեսված միջոցառումներ իրականացնելիս, հատկապես դրանց պլանավորման, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման ժամանակ, մասնակցային մոտեցումը կապահովի թափանցիկություն և հրապարակայնություն, ինչպես նաև կբարձրացնի բնակչության վստահությունը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ: 2010-2013 թթ.-ի ընթացքում տարածքային կառավարման մարմինների առավել թափանցիկ գործունեությունն ապահովելու նպատակով, մարզպետարանի աշխատակազմի, մարզի հասարակական կազմակերպությունների ջանքերով, նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

. միջոցներ ձեռնարկել մարզային հեռուստատեսության հիմնադրման

ուղղությամբ:

. լոկալ հեռուստաընկերությունների միջոցով պարբերաբար հեռարձակել

հաղորդումներ` ներկայացնելով մարզպետի, մարզպետարանի և մարզային

ենթակայության կազմակերպությունների գործունեությունը` ներկայացնելով

գոյություն ունեցող հիմնախնդիրները և կատարվող ծրագրերը:

. մարզային թերթերում պարբերաբար հրապարակել առավել լայն կիրառություն

ունեցող օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը, դրանցում կատարվող

փոփոխությունները` տալով պարզաբանումներ և մեկնաբանություններ:

. պատրաստել և համայնքներին առաքել հանրամատչելի տեղեկատվական թերթիկներ

մարզի զարգացման ծրագրի, ինչպես նաև մարզի տարածքում պետական բյուջեի

և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող

ծրագրերի մասին:

. հասարակության հետ հարաբերությունները, այդ թվում տեղեկատվության

տարածումը, կազմակերպել ոչ միայն մարզպետարանի աշխատակազմի

համապատասխան ստորաբաժանումների, այլև մարզի տարածքում գոյություն

ունեցող հասարակական կազմակերպությունների ջանքերով:

. հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների

ներկայացուցիչներին մասնակից դարձնել մարզխորհրդի նիստերին, ինչպես

նաև մարզպետարանում ձևավորվող ժամանակավոր հանձնաժողովների

աշխատանքներին:

2010-2013 թթ.-ի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների

գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովման

ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

. ստեղծել քաղաքային համայնքների պաշտոնական ինտերնետային էջեր, որոնք

հետագայում նախատիպ կհանդիսանան գյուղական համայնքների համար:

. փորձնական ծրագրեր իրականացնել մի քանի համայնքներում` կազմակերպելու

համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի կամ գլխավոր հատակագծի

հրապարակային քննարկումներ:

. համայնքների հնարավորություններից ելնելով` հրապարակել համայնքի

սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և համայնքի բյուջեի հանրամատչելի

և վերլուծական ձեռնարկներ, և դրանք անվճար տարածել համայնքի

բնակչությանը:

. հասարակական կազմակերպությունների և համայնքի ակտիվ հասարակական

խմբերի ներկայացուցիչներին հրավիրել համայնքի ավագանու նիստերին:

. համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու որոշումների մեկական օրինակ

տեղադրել համայնքի ղեկավարի նստավայրի հանրության համար մատչելի

վայրերում:

. հասարակական կազմակերպությունների ջանքերով կազմակերպել բնակչության

իրազեկման ծրագրեր, որոնց արդյունքում բնակչությանը իրավական

տեղեկատվություն և խորհրդատվություն կտրամադրվի գույքային

իրավունքների գրանցման, պայմանագրային հարաբերությունների հաստատման և

բանկային վարկերի ստացման վերաբերյալ:

. նախաձեռնել և իրականացնել համայնքային հանրաքվե` ստեղծելով դրա

նախադեպը, և համայնքային հետաքրքրություն ունեցող հարցի քննարկում

հանրաքվեի միջոցով:

667. Քաղաքացիական հասարակության ակտիվության ապահովման համար անհրաժեշտ է հանրային կառավարման հարաբերություններում մշտական մասնակցային դեր վերապահել գոյություն ունեցող տարաբնույթ կազմակերպություններին և հասարակական խմբերին (օրինակ` համայնքների միություններ, Լոռու մարզի ՀԿ ցանց, ՓՄՁ զարգացման մարզային խորհուրդ, դպրոցական խորհուրդներ, Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատ և այլն):

 

9.4.Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի

տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Ամփոփ նկարագիր        |Արդյունքային ցուցանիշ   |Կարևոր  նախապայմաններ|

|_____________________________________________________________________|

|                     Տարածքային կառավարում                           |

|_____________________________________________________________________|

|Ոլորտային նպատակ`     |1. Տեղական              |Ֆինանսական միջոցներն |

|Տեղական               |   ինքնակառավարման      |ավելանում են:        |

|ինքնակառավարման       |   մարմինների կողմից    |ՀՀ կառավարությունը   |

|մարմինների            |   մատուցվող            |շարունակում է        |

|արդյունավետության     |   ծառայությունների     |ապակենտրոնացման      |

|բարձրացում            |   որակից բնակչության   |քաղաքականությունը:   |

|                      |   բավարարվածության     |                     |

|                      |   աստիճանը             |                     |

|                      |2. Համայնքային          |                     |

|                      |   մակարդակում          |                     |

|                      |   հավաքագրվող հարկեր և |                     |

|                      |   տուրքեր, % նախորդ    |                     |

|                      |   տարվա նկատմամբ       |                     |

|______________________|________________________|_____________________|

|Արդյունք 1.           |1.1. Համայնքային        |- Գոյություն ունի    |

|Համայնքների բյուջեների|     բյուջեների         |բյուջետային ոլորտը   |

|հավաքագրման մակարդակի |     հավաքագրման        |հստակ կերպով         |

|բարձրացում            |     մակարդակ, %        |կարգավորող           |

|                      |     պլանավորված        |օրենսդրություն:      |

|                      |     եկամուտների        |- Համայնքային        |

|                      |     նկատմամբ           |բյուջեների հարկային  |

|                      |                        |եկամուտների          |

|                      |                        |հավաքագրման          |

|                      |                        |իրավասությունը       |

|                      |                        |փոխանցվել է ՏԻՄ-երին:|

|                      |                        |- Յուրաքանչյուր տարի |

|                      |                        |ավելանում են պետական |

|                      |                        |բյուջեից համայնքային |

|                      |                        |բյուջեներին          |

|                      |                        |տրամադրվող           |

|                      |                        |դոտացիաների          |

|                      |                        |ծավալները:           |

|______________________|________________________|_____________________|

|Միջոցառումներ         |                        |                     |

|1.1. Հստակեցնել հողի  |                        |                     |

|     հարկի,           |                        |                     |

|     գույքահարկի և    |                        |                     |

|     տուրքերի բազաները|                        |                     |

|1.2. Կազմել նախորդ    |                        |                     |

|     տարիներից        |                        |                     |

|     կուտակված        |                        |                     |

|     ապառքների մարման |                        |                     |

|     ժամանակացույց և  |                        |                     |

|     հետևողականորեն   |                        |                     |

|     միջոցներ         |                        |                     |

|     ձեռնարկել դրանց  |                        |                     |

|     մարման           |                        |                     |

|     ուղղությամբ      |                        |                     |

|______________________|________________________|_____________________|

|Արդյունք 2.           |2.1. Համայնքներին       |Գործող օրենսդրական   |

|Համայնքների վարչական  |     փոխանցված պետական  |դաշտը նպաստավոր է:   |

|սահմաններից դուրս     |     սեփականության      |Մյուս մարզերում ևս   |

|գտնվող պետական        |     հողերը             |աշխատանքներն ընթացքի |

|սեփականության հողերի  |2.2. Հողերի գոտիավորման |մեջ են:              |

|փոխանցում համայնքներին|     և  օգտագործման     |                     |

|                      |     սխեմաներ ունեցող   |                     |

|                      |     համայնքների թիվը   |                     |

|                      |2.3. Մշակված գլխավոր    |                     |

|                      |     հատակագծեր ունեցող |                     |

|                      |     համայնքների թիվը   |                     |

|______________________|________________________|_____________________|

|Միջոցառումներ         |                        |                     |

|2.1. Համայնքների      |                        |                     |

|     վարչական         |                        |                     |

|     սահմաններից դուրս|                        |                     |

|     գտնվող պետական   |                        |                     |

|     սեփականության    |                        |                     |

|     հողերը փոխանցել  |                        |                     |

|     համայնքներին     |                        |                     |

|2.2. Կազմել հողերի    |                        |                     |

|     գոտիավորման և    |                        |                     |

|     օգտագործման      |                        |                     |

|     սխեմաներ         |                        |                     |

|2.3. Կազմել           |                        |                     |

|     բնակավայրերի     |                        |                     |

|     գլխավոր          |                        |                     |

|     հատակագծեր       |                        |                     |

|______________________|________________________|_____________________|

|Արդյունք 3.           |3.1. ՏԻՄ աշխատակազմի    |Համապատասխան         |

|Տեղական               |     տեխնիկապես հագեցած |մարդկային և          |

|ինքնակառավարման       |     աշխատատեղերի թիվը  |ֆինանսական           |

|մարմինների տեխնիկական |3.2. Սեմինար-           |ռեսուրսների          |

|և  մասնագիտական       |     պարապմունքների     |առկայություն         |

|կարողությունների      |     մասնակցած ՏԻՄ      |Նոր ընտրված տեղական  |

|բարձրացում            |     աշխատակազմի,       |իշխանությունները     |

|                      |     ավագանու անդամների |շարունակում են       |

|                      |     թիվը               |համայնքային          |

|                      |3.3. Համայնքային        |կարողությունների     |

|                      |     ուսումնական        |զարգացման համար      |

|                      |     կենտրոնի           |մշակված մոտեցումների |

|                      |     մասնագիտական,      |կիրառումը:           |

|                      |     տեխնիկական և       |                     |

|                      |     տեղեկատվական       |                     |

|                      |     ծառայություններից  |                     |

|                      |     օգտվող             |                     |

|                      |     համայնքապետարանների|                     |

|                      |     աշխատակիցների թիվը |                     |

|                      |3.4. Համայնքային        |                     |

|                      |     ծառայողների        |                     |

|                      |     վերաբերյալ         |                     |

|                      |     ամբողջական         |                     |

|                      |     տեղեկատվության     |                     |

|                      |     առկայություն       |                     |

|                      |3.5. Համայնքային        |                     |

|                      |     ծառայության մասին  |                     |

|                      |     ձեռքբերված         |                     |

|                      |     գրականություն`     |                     |

|                      |     օրենքներ,          |                     |

|                      |     հրամանագրեր,       |                     |

|                      |     որոշումներ,        |                     |

|                      |     պարզաբանումներ     |                     |

|______________________|________________________|_____________________|

|Միջոցառումներ         |Ներդրում                |                     |

|3.1. ՏԻՄ աշխատակազմի  |                        |                     |

|     աշխատատեղերի     |- միլիոն դրամ (դոնոր    |                     |

|     վերազինում       |կազմակերպություններ)    |                     |

|     ժամանակակից      |- միլիոն դրամ (դոնոր    |                     |

|     տեխնիկայի և  կապի|կազմակերպություններ)    |                     |

|     միջոցներով       |                        |                     |

|3.2. Համայնքային      |                        |                     |

|     ուսումնական      |                        |                     |

|     կենտրոնի         |                        |                     |

|     վերազինում       |                        |                     |

|3.3. Սեմինար-         |                        |                     |

|     պարապմունքների   |                        |                     |

|     կազմակերպում ՏԻՄ |                        |                     |

|     աշխատակազմի,     |                        |                     |

|     ավագանու         |                        |                     |

|     անդամների համար  |                        |                     |

|3.4. Համայնքային      |                        |                     |

|     ծառայողների      |                        |                     |

|     վերաբերյալ       |                        |                     |

|     տվյալների        |                        |                     |

|     մուտքագրում      |                        |                     |

|     միասնական        |                        |                     |

|     հանրապետական     |                        |                     |

|     շտեմարանում      |                        |                     |

|3.5. Համայնքային      |                        |                     |

|     ծառայության մասին|                        |                     |

|     գրականության     |                        |                     |

|     ձեռքբերում       |                        |                     |

|______________________|________________________|_____________________|

|Արդյունք 4.           |4.1. Կազմավորված        |Կողմերի փոխըմբռնում, |

|Մարզում միջհամայնքային|     միջհամայնքային     |միավորվելու,         |

|համագործակցության     |     միավորումների թիվը |համագործակցելու      |

|բարելավում            |4.2. Միջհամայնքային     |պատրաստակամություն   |

|                      |     միավորումներում    |Գործող օրենսդրական   |

|                      |     ընդգրկված          |դաշտը նպաստավոր է:   |

|                      |     համայնքների        |                     |

|                      |     համամասնությունը   |                     |

|                      |4.3. Տեխնիկական և       |                     |

|                      |     ֆինանսական         |                     |

|                      |     աջակցություն ստացած|                     |

|                      |     միջհամայնքային     |                     |

|                      |     միավորումների թիվը |                     |

|______________________|________________________|_____________________|

|Միջոցառումներ         |                        |Համայնքները սատարում |

|4.1. Միջհամայնքային   |                        |են միջհամայնքային    |

|     միավորումների    |                        |միավորումների        |

|     ձևավորում        |                        |ստեղծման գաղափարին:  |

|4.2. Միջհամայնքային   |                        |                     |

|     միավորումներին   |                        |                     |

|     տեխնիկական       |                        |                     |

|     աջակցության      |                        |                     |

|     տրամադրում       |                        |                     |

|4.3. Միավորումների    |                        |                     |

|     իրավական հիմքերի |                        |                     |

|     ամրապնդում       |                        |                     |

|______________________|________________________|_____________________|

|Արդյունք 5.           |5.1. ՄԶԾ-ի և            |Արդյունավետ          |

|Համայնքների զարգացման |     համայնքների        |համագործակցություն   |

|ծրագրերի մշակման որակի|     զարգացման ծրագրերի |տարածքային և  տեղական|

|բարձրացում և          |     ներդաշնակեցման     |կառավարման մարմինների|

|համապատասխանեցում     |     նպատակային սեմինար-|միջև                 |

|մարզային զարգացման    |     պարապմունքների     |                     |

|ծրագրին               |     մասնակցած          |                     |

|                      |     համայնքապետարանների|                     |

|                      |     աշխատակիցների թիվը |                     |

|                      |5.2. ՄԶԾ-ին             |                     |

|                      |     համապատասխանեցված  |                     |

|                      |     համայնքային        |                     |

|                      |     զարգացման ծրագրերի |                     |

|                      |     թիվը               |                     |

|______________________|________________________|_____________________|

|Միջոցառումներ         |                        |Ֆինանսական և         |

|5.1. ՄԶԾ-ի և          |                        |մարդկային ռեսուրսների|

|     համայնքների      |                        |առկայություն         |

|     զարգացման        |                        |                     |

|     ծրագրերի         |                        |                     |

|     համապատասխանեցում|                        |                     |

|______________________|________________________|_____________________|

|Արդյունք 6.           |6.1. Տարբեր թեմատիկ     |Ֆինանսական և         |

|Համայնքային           |     հաղորդումների      |մարդկային ռեսուրսների|

|մակարդակում ՀԿ-ների և |     միջոցով իրազեկված  |առկայություն         |

|ԶԼՄ-ների դերի         |     բնակչության թիվը   |                     |

|բարձրացում            |6.2. Բնակչության        |                     |

|                      |     ուսուցում անցկացնող|                     |

|                      |     ՀԿ-ների թիվը,      |                     |

|                      |     յուրաքանչյուր      |                     |

|                      |     համայնքում տարեկան |                     |

|                      |     2 անգամ            |                     |

|                      |6.3. Բուկլետների,       |                     |

|                      |     տեղեկատվական       |                     |

|                      |     թերթիկների թիվը,   |                     |

|                      |     յուրաքանչյուր      |                     |

|                      |     հանդիպման համար    |                     |

|                      |     20-25 բուկլետ կամ  |                     |

|                      |     տեղեկատվական թերթիկ|                     |

|                      |6.4. Հրապարակված`       |                     |

|                      |     մարզում գործող կազ-|                     |

|                      |     մակերպությունների  |                     |

|                      |     տեղեկատուների թիվը |                     |

|                      |6.6. Դրամահավաքի մասին  |                     |

|                      |     իրազեկում          |                     |

|                      |     ԶԼՄ-ներով, թիվը    |                     |

|                      |6.7. Կազմակերպված       |                     |

|                      |     փորձնական          |                     |

|                      |     դրամահավաքների թիվը|                     |

|______________________|________________________|_____________________|

|Միջոցառումներ         |                        |                     |

|6.1. Տարբեր թեմատիկ   |                        |                     |

|     հաղորդումների    |                        |                     |

|     միջոցով          |                        |                     |

|     հանրության       |                        |                     |

|     իրազեկում        |                        |                     |

|6.2. ՀԿ-ների միջոցով  |                        |                     |

|     համայնքների      |                        |                     |

|     բնակչության      |                        |                     |

|     իրազեկության     |                        |                     |

|     բարձրացում`      |                        |                     |

|     ՏԻՄ-երի, որպես   |                        |                     |

|     համայնքի բնակչի  |                        |                     |

|     իրենց            |                        |                     |

|     իրավունքների և   |                        |                     |

|     պարտականություն- |                        |                     |

|     ների մասին       |                        |                     |

|6.3. Բուկլետների,     |                        |                     |

|     տեղեկատվական     |                        |                     |

|     թերթիկների       |                        |                     |

|     տարածում /       |                        |                     |

|     բացատրում        |                        |                     |

|     բնակչության      |                        |                     |

|     շրջանում         |                        |                     |

|6.4. Ավագանու և       |                        |                     |

|     բնակչության կապի |                        |                     |

|     ամրապնդում       |                        |                     |

|     ՀԿ-ների          |                        |                     |

|     նախաձեռնությամբ  |                        |                     |

|6.5. Համայնքներում    |                        |                     |

|     դրամահավաքի      |                        |                     |

|     ուսուցանում,     |                        |                     |

|     որպես մշակույթի  |                        |                     |

|     ձևավորում        |                        |                     |

|     հասարակության    |                        |                     |

|     մեջ, փորձնական   |                        |                     |

|     դրամահավաքների   |                        |                     |

|     կազմակերպում     |                        |                     |

|______________________|________________________|_____________________|

|Արդյունք 7.           |                        |                     |

|ՄԶԾ-երի ինստիտուցիոնալ|                        |                     |

|և  ՄԳ համակարգերի     |                        |                     |

|արմատավորում          |                        |                     |

|______________________|________________________|_____________________|

|Միջոցառումներ         |7.1. Մարզպետի որոշում / |Կառավարությունն      |

|7.1. Ինստիտուցիոնալ   |     կարգադրություն     |ընդունում է Լոռու    |

|     համակարգի        |7.2. Հաստատված          |մարզում փորձարկված   |

|     պաշտոնական       |     տեխնիկական         |մարզային զարգացման   |

|     ընդունում        |     առաջադրանքներ      |պլանավորման ու       |

|     մարզպետարանի     |7.3. ՄԶՀ-ի համապատասխան |իրականացման          |

|     կողմից           |     որոշում` հաստատված |ինստիտուցիոնալ       |

|7.2. ՄԶՀ-ների և       |     մարզպետի կողմից    |համակարգը:           |

|     ՈԱԽ-երի          |7.4. Կնքված փոխըմբռնման |Անհրաժեշտ ֆինանսական |

|     տեխնիկական       |     հուշագիր           |միջոցների            |

|     առաջադրանքների   |7.5. Պատրաստված         |առկայություն         |

|     հաստատում        |     կիսամյակային և     |                     |

|7.3. Առաջնահերթ       |     տարեկան            |                     |

|     ծրագրերի         |     հաշվետվություններ  |                     |

|     ընտրության հստակ |7.5.1. Պետական բյուջեից |                     |

|     չափանիշների      |       և  դոնորներից    |                     |

|     մշակում և        |       մասնակցային      |                     |

|     ընդունում        |       մոնիտորինգի      |                     |

|7.4. ՈԱԽ-երում և      |       միջոցառման       |                     |

|     ՄԶՀ-ում ՀԿ-ների  |       ամենամյա         |                     |

|     ներկայացուցիչների|       անցկացման համար  |                     |

|     անդամակցությունը |       հատկացված        |                     |

|     կարգավորող       |       միջոցներ         |                     |

|     փոխըմբռնման      |       (աղբյուր, դրամ)  |                     |

|     հուշագրի կնքում  |7.5.2. Ազդեցության      |                     |

|     ՀԿ ցանցի հետ     |       գնահատման        |                     |

|7.5. ՄԳ համակարգի     |       ամենամյա         |                     |

|     շարունակականութ- |       անցկացման համար  |                     |

|     յան ապահովում    |       հատկացված        |                     |

|7.6. Իրազեկման        |       միջոցներ         |                     |

|     միջոցառումների   |       (աղբյուր, դրամ)  |                     |

|     իրականացում      |7.6. 2008-2011 թթ.-ի    |                     |

|                      |     ՄԶԾ-ի ընթացքի մասին|                     |

|                      |     իրազեկման          |                     |

|                      |     միջոցառումների     |                     |

|                      |     քանակը և  տեսակը   |                     |

._____________________________________________________________________.

 

10. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

10.1. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ

 

ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

668. Լոռու մարզի համար բնորոշ են հետևյալ բնական աղետները` երկրաշարժեր, սողանքներ, քարաթափումներ, սելավներ, ջրհեղեղներ, անտառային հրդեհներ, ինչպես նաև կարկուտ, ուժեղ քամիներ և ձնաբուք: Մարզի տարածքը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, որտեղ հնարավոր երկրաշարժի հզորությունը կազմում է 8 - 9-ը բալ:

669. Սելավների առաջացման դեպքում փողոցների և բնակելի տների մի մասը կլցվեն սելավաջրերով, հնարավոր է փլուզումների առաջացում, ինչպես նաև ավտոճանապարհների և Ալավերդի-Սպիտակ երկաթուղու Սանահին - Քոբեր հատվածի մի քանի տասնյակ մետր երկաթգծի շարքից դուրս գալը:

670. Սողանքները վիթխարի զանգվածով փլվում են ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների վրա, ավերում են բնակավայրեր, ոչնչացնում են անտառներ և փափուկ գետերի հունը` փոխելով այն, իրենց տակ թաղում են մարդկանց ու անասուններին: Սողանքների հնարավոր հետևանքները կլինեն Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու Փամբակի և Սանահինի հատվածների, ինչպես նաև Այրում-Վանաձոր երկաթուղու Քոբերի հատվածի մի քանի օրով շարքից դուրս գալը:

671. Քարաթափումների, փլուզումների, նստվածքային երևույթների առաջացումը հիմնականում կապված են երկրաբանական էկզոգեն պրոցեսների հետ` մթնոլորտային երևույթների ազդեցությունը, երկրակեղևի տեկտոնիկ շարժումը անտրոպոգեն գործունեությունը և այլ գործոնները, որոնք նպաստում են ապարների քայքայմանը, ջրակալմանը ու լվացմանը և բերում է երկրի մակերեսի և վերին շերտերի անկանխատեսելի փոփոխությունների:

 

10.1.1. ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

672. Լոռու մարզում սողանքային երևույթների ազդեցության տակ է գտնվում շուրջ 1900 հա տարածք: Մարզի մոտ 18 բնակավայրերում դիտարկվում է սողանքային երևույթների ակտիվացում, ստեղծելով աղետավտանգ պայմաններ բնակչության համար: Սողանքները մարզի այն վայրերում են, որտեղ կան զառիկող 19 աստիճան և ավելի թեքության լանջեր, որտեղ խախտված են ապարազանգվածի հավասարակշռությունը: Դրա պատճառներն են` հոսող ջրերը, ապարների հողմնահարումը կամ տեղումներից և գետնաջրերից գերխոնավացումը, ինչպես նաև երկրաշարժը, մարդու տնտեսական գործունեությունը, երբ հաշվի չի առնվել տեղանքի երկրաբանական պայմանները, անտառահատումը:

673. Վանաձոր քաղաքի հարավային կողմում, Փամբակ լեռնաշղթայի հյուսիսային լանջին առկա են սողանքավտանգ տեղամասեր, որոնք ձգվում են քաղաքի ամբողջ երկայնքով մեկ, Բարեկամություն, Հակոբյան, Բուսաբանական և Ֆիդայիների փողոցների վերևում: Քաղաքից «Մայմեխ» սար տանող ճանապարհի 9-րդ կմ-ին հարակից արևմտյան կողմում գտնվող 50-600 թեքություն ունեցող լանջի վրա նույնպես առկա է սողանքավտանգ հատված` 80 x 30 մ չափերով: Վանաձորը շրջապատված է մոտ 450 հա անտառապատ լանջերով, որոնց անտառային ծածկույթը վերջին տարիներին խիստ տուժել է անօրինական ծառահատումներից` առաջացնելով սողանքի նախապայման: Լանջերը բանջարանոցների վերածելու պատճառով սողանքավտանգ տեղամասերը ցույց են տալիս ակտիվության նշաններ: Ակնադիտական ուսումնասիրությամբ նկատվել են հողի ուռչում լանջերի հիմքերի մոտ, սողամասերում առաջացել են փոսեր, թեքվել են ցանկապատերն ու ծառերը: Վտանգավոր ստորոտին տեղաբաշխված են 1-2 հարկանի սեփական տներով կառուցապատված ամբողջ թաղամասեր:

2007 թ. ապրիլի 22-ին Վանաձոր-Մայմեխ սար տանող ճանապարհի մոտավորապես 5-րդ կմ-ին հարակից լանջից տեղի է ունեցել սողանք: Սողանքային մարմինը` 40x80x30 մ չափերով և 25.600 մ3 ծավալով պոկվել է ավտոճանապարհի արևմտյան կողմի սարի 50-60o թեքությամբ լանջից և փակել ավտոճանապարհի մոտ 40 մ հատվածը, վնասել 200 մմ տրամագծով Մայմեխ-Վանաձոր ջրատարի մոտ 100 մ երկարությամբ խողովակաշարը:

Սողանքների ակտիվացումը կանխելու համար անհրաժեշտ է.

. կատարել մասնագիտական խորը գործիքային ուսումնասիրություն;

. սողանքավտանգ լանջերին տնկել արագ աճող և շատ ջուր կլանող

ծառատեսակներ;

. արգելել նոր հողակտորները բանջարանոցների վերածելու գործընթացը;

. կարգավորել ոռոգման աշխատանքները օգտագործվող բանջարանոցներում:

674. Շահումյան գյուղի հարավ-արևելյան մասում, Փամբակ լեռնաշղթայի հյուսիսային լանջին առկա է սողանքային տեղամաս` 100x80 մ, մոտ 0,8 հա մակերեսով: Վտանգավոր հատվածում գտնվում է «Ալթայ» կոչվող թաղամասը 1-2 հարկանի 20 սեփական տներով: Սողանքային մարմինը լեզվի մասում տեղաշարժվել է 6-7 մ, երևում են լայնական ճեղքեր: Թաղամասը ունի նորմալ գործող կոյուղագիծ: Սողանքի առաջացմանը նպաստում են գրունտային ջրերը, որոնք ակտիվանում են ձնհալից և տեղումներից:

Հնարավոր աղետը կանխելու համար անհրաժեշտ է.

- սողանքի մարմնի վրա տեղադրել «մայակներ» և կատարել պարբերաբար

դիտարկումներ;

- ուշադիր լինել շենք-շինություններում առաջացող ճաքերի նկատմամբ,

հետևել դրանց չափերի փոփոխությանը և ուղղվածությանը;

- ուժեղացնել հսկողությունը սողանքավտանգ տարածքի նկատմամբ և երևույթի

ակտիվացման նշաններ հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել Լոռու

մարզային փրկարարական վարչություն;

- ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ, նշված տարածքում ջրահեռացման

ռեժիմը կարգավորելու համար` առաջին հերթին արագ աճող և շատ ջուր

կլանող ծառատնկումների միջոցով:

675. Կաճաճկուտ գյուղի սողանքավտանգ տարածքը ներկայացված է երկու սողանքային լեզվակներով ու զբաղեցնում է մոտ 450 հա մակերես: Այստեղ առանձնացվում են մոտ երկու տասնյակ խոշոր և փոքր սողանքային մարմիններ, որոնցից մեծ մասը ներկայումս ակտիվ են ու անընդհատ շարունակում են զարգանալ: Գյուղի վտանգավոր երկրաբանական երևույթների զարգացման տարածքը ունի մոտ 1800 մ երկարություն, 350-1200 մ լայնություն և զբաղեցնում է մոտ 160 հա մակերես, ընդ որում մեծ մասը ընդգրկում է անմիջականորեն գյուղի տարածքը: Ներկայումս նույնպես նկատվում են սողանքի ակտիվության նշաններ, ըստ տեղի բնակիչների` մեծանում են շենք-շինություններում նկատված ճեղքերը:

Գյուղի տարածքում կատարված հետազոտություններից ստացված տվյալների վերլուծությունը և ամփոփման արդյունքները ցույց են տալիս.

- Կաճաճկուտ գյուղի սողանքային տարածքը հանդիսանում է ֆիզիկաերկրաբանական

երևույթների համակարգ, որը ներկայացված է տարատեսակ վտանգներով

(սողանքներ, նստեցումներ, փլուզումներ, մակերեսային ճեղքեր);

- Նշված համալիրը, որոնցից առավել տարածված են ու ակտիվ են սողանքները և

մակերեսային սողանքային ճեղքերը, ձևավորվել են երկու շլեյֆերի

(լեզվակների) միացման հանգույցում` Կաճաճկուտ գյուղի տեղամասում և նրա

շրջակայքում;

- Գյուղի սողանքային տեղամասը զբաղեցնում է մոտ 140 հա տարածք, որտեղ

առանձնացված են մոտ 2 տասնյակ սողանքային մարմիններ` 0,015 հա մինչև

1,5-1,8 հա և տասնյակից ավել սողանքային ճեղքեր, այդ թվում խոշոր

ռեգիոնալ ճեղք` մոտ 1400 մ երկարությամբ ու 0,4-5 մ լայնությամբ;

- Սողանքային մարմիններից 15-ը և մակերևութային ճեղքերի մեծ մասը

ներկայումս շարունակում են զարգանալ, չափազանց ակտիվ են ու լուրջ

սպառնալիք են ներկայացնում գյուղի նորմալ կենսագործունեությանը, կարող

են առաջացնել մարդկային և սոցիալ-տնտեսական կորուստներ;

- ՈՒսումնասիրված տարածքում սողանքային պրոցեսների անբարենպաստ

պատճառներն են բնական և անտրոպոգեն գործոնները;

- Սողանքային գոտում գտնվում են թվով 16 բնակելի մենատներ, որոնք

ենթարկվում են ձևափոխումների և քայքայման: Առավել անբարենպաստ են

գյուղի հյուսիսային, արևմտյան և հարավ-արևելյան ծայրամասերը, որոնք

գտնվում են դանդաղ սահող կավային գրունտների տիրույթում:

Հակասողանքային միջոցառումների շարքում առավել արդյունավետ են համարվում.

- Ստորգետնյա ցամաքուրդային ստորասրահների կառուցումը գյուղի հյուսիսային

և հարավային մասերում;

- Հատակային և կողային էռոզիայի և դրա հետևանքների կանխարգելման

նպատակով հարկավոր է նախատեսել Կաճաճկուտ գետի և նրա վտակների ջրերի

տարանցումը գյուղի տարածքում բետոնե ջրհորդանների, կամ բետոնապատված

լանջառուների միջոցով;

- Անհրաժեշտ է կարգավորել ոռոգման ջրերի օգտագործումը անմիջապես գյուղի

տարածքի սահմաններում;

- Անհրաժեշտ է աղբյուրակապել տվյալ տարածքի առավել մեծ ջրի ծախս ունեցող

բնական աղբյուրները:

676. Օձուն գյուղի սողանքային տեղամասը գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին` Օձուն գյուղի սարահարթի արևելյան եզրից մինչև գետի ողողահունը ընկած լանջի հատվածում: Սողանքային մարմնի երկրաչափական բնութագրիչներն են` երկարությունը 300 մ, լայնությունը 250 մ, մակերեսը մոտ 70 հա, սողանքային մակերեսի միջին թեքությունը մոտ 30-35o: Ներկայումս սողանքը շարունակում է դրսևորել անընդհատ աճող ակտիվության ակնառու նախանշաններ և բնութագրվում է սողանքային վտանգի բարձր աստիճանով: Այդ զանգվածում նկատվում են նոր տեղաշարժեր, որը կարող է ավիրել սողանքի ճակատային մասով անցնող ավտոմայրուղին և երկաթգիծը:

 

Օձունի տեղամասում ներկայումս ընթացող պրոցեսների մեղմացման և

կայունացման համար անհրաժեշտ է.

- Օձուն գյուղից կենցաղային և ոռոգման ջրթողման ամբողջական արգելում;

- սողանքին կից տարածքների մասնավոր հողակտորների ոռոգման խիստ

հսկողություն;

- ավտոճանապարհի երկայնքով ձգվող ստորին սկարպի չորացում, այստեղ

բեռնաթափվող ստորգետնյա ջրերի դեպի ԴԵբեդ հեռացում;

- հին և քայքայված ցամաքուրդային ցանցի ցինկապատ խողովակների փոխարինում

նորով և նրա պահպանման և գործառականության մշտական վերահսկում;

- սողանքի գրունտների մեջ մթնոլորտային տեղումների ինտենսիվ

ներթափանցումը կանխելու նպատակով խոշոր ճեղքերի լցափակում և տոփանում;

- ստորին սկարպի հիմքում ավտոճանապարհի պաստառի երկայնքով բետոնյա խոշոր

բլոկների տեղադրում:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում