Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (16-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(16-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(16-րդ մաս)

 

677. Դսեղ գյուղի մոտ գտնվող «Տախտեր» կոչվող տեղանքում առկա սողանքային հատվածը, հարկավոր է ընդգրկել համալիր ծրագրում նախնական հետազննման և մոնիտորինգի իրականացման համար, հետագա հակասողանքային ինժեներապաշտպան միջոցառումների հիմնավորման և իրականացման նպատակով:

Համայնքի Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու 30-րդ կմ-ի հյուսիսային մասում` 300 մ հեռավորության վրա, Դսեղ համայնքի հարավային մասում գտնվում է 500 մ երկարությամբ և 50 մ լայնությամբ սողանքային գոտին, որը ունի մոտ 300 լանջի թեքություն և 3 մ խորություն: Սողանքա-վտանգ գոտուց 10 մ հեռավորությամբ դեպի արևելք` ձորակով հոսում են գյուղի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող չվերահսկվող բնական գրունտային և մակերեսային, ինչպես նաև գյուղի կենցաղային ջրերը, որոնց բարձրադիր սարահարթից վարնետքի տեղամասը գտնվում է մշտական ջրահագեցած վիճակում:

Հնարավոր աղետը կանխելու համար անհրաժեշտ է.

- գյուղի տարածքի կենցաղային և այլ հոսող ջրերի ներհոսքը դեպի վտանգավոր

տեղամաս կանխելու համար նախատեսել բետոնե ջրհորդաններ, կամ բետոնապատված

լանջառուներ,

- պատնեշել Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու և երկաթգծի աջակողմյան

հատվածը,

- սողանքավտանգ տարածքում արգելել բանջարաբոստանային կուլտուրաների

մշակումը, ինչպես նաև այդ տեղամասի օգտագործել որպես արոտավայր:

678. Վահագնի-Անտառամուտ ճանապարհի հատվածը` 40-50 մ երկարությամբ գտնվում է ակտիվ սողանքային մարմնի վրա, որի շարժման հետևանքով ճանապարհը գտնվում է վթարային վիճակում: Ասֆալտի շերտի վրա առկա են ճաքեր և նստվածքներ: Սողանքի առաջացմանը նպաստում են նրա տակ մտնող գրունտային ջրերը:

Առաջարկվում է կատարել հետևյալ միջոցառումները.

- փակել կամ սահմանափակել գրունտային ջրերի մուտքը սողանքային մարմին;

- բեռնաթափել սողանքային մարմնի ճանապարհին հարող սողանքածին բլրակը,

նրանից հատելով մինչև 3 մ հատված:

679. Մարզի Գուգարք, Ձորագետավան, Մարց, Մեծ Պարնի, Բլագոդարնոյե, Գյուլագարակ, Գարգառ, Սարատովկա, Կուրթան, Ջրաշեն, Անտառամուտ, Վահագնի, Հալլավար, Ձորագյուղ համայնքներում, ինչպես նաև Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Վահագնի, Արջուտ-Շիրակամուտ, Դեբեդ-Ձորագետ, Կուրթան-Մարց, Թումանյան-Մարց և Ձորագետ-Ձորագյուղ ավտոճանապարհների առանձին հատվածներում նույնպես նկատվել են սողանքային երևույթներ տարբեր ժամանակաշրջանում:

 

10.1.2. ՔԱՐԱԹԱՓՈՒՄՆԵՐԻ, ՓԼՈՒԶՈՒՄՆԵՐԻ, ՆՍՏՎԱԾՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

680. Օձուն-Ալավերդի ավտոճանապարհ ժայռաբեկորների ճեղքերը իրարից հեռացել են (ձնհալի և անձրևաջրերի պատճառով) և վտանգ են ներկայացնում ճանապարհի երթևեկությանը: Առավել վտանգավոր հատվածը գտնվում է Վանաձոր-Ալավերդի մայրուղուց դեպի գյուղ Օձուն բարձրացող ոլորապտույտ ճանապարհի վերջին հատվածը, 2,8 կմ հեռավորության վրա, որը անցնում է ժայռի տակով մոտ 260 մ երկարությամբ, ժայռից առավել վտանգավոր տեղամասը` 30 մ երկարությամբ, 15-22 մ բարձրությամբ հատված է, որում կան տարբեր չափսերի քարեր, որոնք ճեղքերի ձևով առանձնացված են հիմնական ժայռից, հենման մակերեսը խարխլված է: Լանջի բնութագրիչներն են` թեքությունը - 90o, բարձրությունը - 15-22 մ, երկարությունը - 260 մ. տեղաշարժված և ոչ կայուն քարաբեկորների ծավալը - 3500 մ3:

Ազդեցության գոտում գտնվող օբյեկտներն են`

- Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհ հեռավորությունը - 150 մ.

- երկաթուղի, հեռավորությունը - 250 մ.

681. Հետագա վտանգներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան մասնագիտացված ծառայությունների ուսումնասիրություններ կատարել:

682. Վանաձոր քաղաքի հյուսիսային կողմում, Բազում լեռնաշղթայի հարավային լանջին առկա են քարաթափման վտանգավոր տեղամասեր: Վտանգավոր հատվածում` Նարեկացի փողոցի երկայնքով մեկ կառուցված են բնակելի 1-2 հարկանի տներ: Քարքարոտ բարձունքի ակնադիտական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ երկար տարիների հողմահարումից ժայռը քայքայվել է, առկա է ամենօրյա վտանգ և ավելի մեծ քարակտորների գլորման հնարավորություն դեպի բնակզանգված:

Հնարավոր քարաթափումները կանխելու համար անհրաժեշտ է.

- խիստ ճեղքավորված ժայռային լանջի վնասազերծման նպատակով կառուցել

պողպատե ճոպաններով ամրացված մետաղյա ցանցային թիկնոցներ;

- վտանգավոր տեղամասերի նախապես զգուշացված բնակիչներին ժամանակավորապես

տեղափոխել այլ կացարաններ;

- լցոնափակել խոշոր քարաբեկորների ճաքերն ու արանքները:

683. Շահումյան գյուղի հարավ-արևմտյան մասում, 2-րդ փողոցի վերևում, Փամբակ լեռնաշղթայի հյուսիսային քարքարոտ լանջին առկա է քարաթափման վտանգավոր տեղամաս, որտեղ կառուցված են 1-2 հարկ անի բնակելի տներ:

Հնարավոր քարաթափումները կանխելու համար անհրաժեշտ է.

- պոտենցիալ վտանգ ներկայացնող, կախված մեծ ժայռաբեկորները հեռացնել

մասնատելով;

- լցոնափակել խոշոր քարաբեկորների ճաքերն ու արանքները;

- առավել վտանգավոր հատվածներում կառուցել պաշտպանիչ հենապատեր:

684. Փամբակ գյուղի Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու 6-րդ կմ-ի 50 գծմ հատվածն անցնում է մեծ եռանդի տակով, որը պարբերաբար սողանքների և սելավաջրերի հետևանքով քարաթափ է լինում` պայման ստեղծելով մայրուղու տակ գտնվող խոշոր քարաբեկորների շարժմանը, որոնք վտանգ են սպառնում ձորում գտնվող շինություններին և բնակչությանը: Լանջի թեքությունը մոտ 30o, լայնությունը մոտ 50 մ:

Հնարավոր քարաթափումները կանխելու համար անհրաժեշտ է.

1. կարգավորել ավտոմայրուղու վերևում գտնվող բնակչության կենցաղային և ոռոգման ջրերի համակարգը,

2. պատնեշել Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու ձախակողմյան հատվածը,

3. կառուցել ցամաքուրդներ` ճանապարհի տակից ջուրը հեռացնելու համար:

685. Նեղոց գյուղի հարավ-արևմտյան թաղամասի ճանապարհի աջ մասում գտնվող բնակելի տներից 2-4 մ հեռավորությամբ տնամերձ հողամասերում և տներից մինչև ժայռն ընկած են անկանոն տարբեր չափսերի ժայռաբեկորներ: Խոշոր քարաբեկորները թափվել են տներից մոտ 50-70 մ բարձրության գտնվող ժայռերից: Սակայն ժայռի վրա երևացող ինչպես նոր քարաթափված հատվածներում, այնպես էլ 150-170 մ երկարությամբ ձգվող լեռնաշղթայի հատվածում առկա է քարաթափման վտանգը, որը անկանխատեսելի հետևանքներով սպառնում է ժայռի ստորոտում տեղակայված 4 բնակելի տներին և նրանց բնակիչներին: Վտանգավոր գոտում գտնվում են նաև տասնվեց քարե տներ, բնակիչների թվաքանակը կազմում է մոտավորապես յոթանասուն մարդ:

Հնարավոր քարաթափումները կանխելու համար անհրաժեշտ է.

- նշված ընտանիքների տարահանումից հետո կատարել քարաթափման աշխատանքներ:

686. Թումանյան քաղաքի 3-րդ թաղամասում, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն, Վանաձոր-Դարպաս ավտոճանապարհների տարբեր հատվածներում և Պուշկինի լեռնանցքի առաջին շրջադարձի մոտ նույնպես նկատվել են քարաթափման երևույթներ տարբեր ժամանակներում:

Առաջարկված միջոցառումներ.

- կատարել քարաթափման աշխատանքներ:

 

10.1.3. ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ (ՍԵԼԱՎՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

687. Մարզի տարածքով հոսում են Փամբակ, Դեբեդ, Լոռի, Չիչկան, Տաշիր, ՈՒռուտ, Տանձուտ, Վանաձոր, Գյառգառ գետերը և գետակները: Գետերը և գետակները լեռնային են, քարքարոտ հունով, որոշ տեղեր անանցանելի են անվային տրանսպորտային միջոցների համար: Հորդացումները տեղի են ունենում առավելապես գարնանը և ամռան սկզբին ապրիլ - հունիս` կապված ձնհալքի և մթնոլորտային առատ տեղումների հետ: Մարզի գետերում գարնանային հորդառատությունը տևում է տարվա ընթացքում 30-35 օր: Աշնանը դիտվում է հորդացման երկրորդ փոքր փուլը:

Լոռու մարզում սելավային հոսքերն առաջանում են Բազումի և Փամբակի լեռնաշղթաների հարավային, Լալվարի ու Լեջան լեռների հարավային և արևմտյան լանջերի ձորակներում:

688. Դեբեդ գետի ավազանի գետերն աչքի են ընկնում իրենց սելավային ակտիվությամբ: Այստեղ տարածված են հիմնականում ցեխաքարային և ջրաքարային տիպի սելավները: Ցեխային սելավահոսքերով առանձնանում է Փամբակ գետի ավազանը: Այստեղ արձանագրված են բազմաթիվ սելավահոսքեր, որոնցից առավել ակտիվ են Արջուտի և Լերմոնտովոյի ցեխաքարային սելավները: Փամբակի ավազանում ջրաքարային սելավներ լինում են Վանաձոր գետակի հովտում, Քարաբերդ գյուղի շրջանում, ինչպես նաև Բազումթառ, Տանձուտ գետերի հովիտներում և աչքի են ընկնում իրենց ուժգնությամբ: Դեբեդ գետի ավազանում սելավներն առաջանում են այն վտակներում, որոնք սնվում են Լալվարի զանգվածից կամ Գուգարաց շղթայից: Դրանք առավել ինտենսիվ են Մարցիգետի հովտում: Սելավային վարարումների ժամանակ Դեբեդի մակարդակը բարձրանում է, գետը դուրս է գալիս ափերից` ավերելով տները, երկաթգիծը և խճուղին: Այդպիսի դեպքեր, գրեթե յուրաքանչյուր տարի տեղի են ունենում Ալավերդի քաղաքում և Սանահին կայարանում: Դեբեդի ավազանում սելավային ակտիվությամբ առանձնանում է Ալավերդի վտակը, որով հոսող ցեխաքարային զանգվածը հսկայական վնասներ է հասցնում Ալավերդի քաղաքին:

689. Ձորագետի ավազանում սելավները հիմնականում ցեխաքարային տիպի են, բացի ՈՒռուտ վտակից, որը ցեխային է: Առավել ակտիվությամբ առանձնանում են ՈՒռուտ, Ագարակ, Լեջան, Կողես սելավները: Միջին ակտիվություն ունի Գարգառ գետակը, որը սակայն աչքի է ընկնում սելավների մեծ տևողությամբ և ուժգնությամբ: Սելավների օջախը գտնվում է Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին` 2400-2500 մ բարձրությունների վրա:

 

Կանխարգելիչ միջոցառումներ

 

690. Գարնանային ջրհեղեղների, հեղեղումների և սելավների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է.

- ՈՒսումնասիրել և գնահատել գետերի հուների, հակահեղեղային կառույցների

և սելավատարների վիճակը:

- Նախապատրաստել համապատասխան տեխնիկա և շինարարական նյութեր` գետերի

հուների, հակահեղեղային կառույցների և սելավատարների անհրաժեշտ

հատվածները մաքրելու, վտանգավոր տեղամասերում ափապաշտպան թմբերը

ամրացնելու համար: Տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով և

օժանդակությամբ ներգրավել բնակչությանը գյուղի տարածքով հոսող գետերի

հուների, հակահեղեղային կառույցների և սելավատարների մաքրմանը

կենցաղային, շինարարական և այլ բերվածքային աղբակույտերից:

- Բնակչության հետ կատարել բացատրական աշխատանք` ջրածածկման, հեղեղավտանգ

և սելավավտանգ գոտիներում դաշտային աշխատանքները կարգավորելու համար:

- ՈՒժեղացնել հսկողությունը գետերի ջրի մակարդակի բարձրացման, օդի

ջերմաստիճանի և ճնշման փոփոխությունների նկատմամբ: Մարտ-սեպտեմբեր

ամիսներին հետևել «Հայհիդրոմետի» տեղեկագրի կանխատեսումներին և

լեռնային գյուղերում բնակիչների ուժերով սահմանել հերթապահություն`

ապահովելու տեղեկատվությունը` կազմավորվող վտանգների մասին:

- Իրազեկել վտանգավոր տարածքներում գտնվող բնակչությանը` իրենց սպառնացող

վտանգների, նկուղային հարկերից իրենց ունեցվածքի տեղափոխման

անհրաժեշտության, ինչպես նաև նման դեպքերում բնակչության վարվելակերպի

կանոնների մասին:

- Պատրաստ վիճակի բերել տարածքային և համայնքային համահավաք փրկարար

ջոկատները, դրանք հագեցնել համապատասխան անձնակազմով, տեխնիկայով և

սարքավորումներով:

- Նախապատրաստել միջոցներ` հարկ եղած դեպքում տուժածներին առաջին

բուժ. օգնություն և բժշկական օգնություն ցույց տալու, անհրաժեշտության

դեպքում ստացիոնար բուժում կատարելու համար:

 

Լոռու մարզի տարածքում հնարավոր գարնանային հեղեղումների վայրի և

կանխարգելիչ միջոցառումների ծավալների վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Համայնքի     |Աշխատանքների|Աշխատանքների     |Անհրաժեշտ           |

|   |անվանումը    |կատարման    |կատարման         |աշխատանքների բնույթը|

|   |             |օբյեկտը     |տեղամասը, հատվածը|/ծավալը             |

|___|_____________|____________|_________________|____________________|

| 1 |       2     |      3     |         4       |          5         |

|___|_____________|____________|_________________|____________________|

|1. |ք. Վանաձոր   |Վանաձոր գետ |Աբովյան փողոց    |Անհրաժեշտ է վերացնել|

|   |             |____________|_________________|գետերի դիմհարները,  |

|   |             |Տանձուտ գետ |Խնձորուտ         |առանձին հատվածների  |

|   |             |            |թաղամասից մինչև  |մաքրել բերվածքներից,|

|   |             |            |Փամբակ գետի      |շինարարական և       |

|   |             |            |միախառնման վայրը |կենցաղային աղբից,   |

|   |             |            |                 |կատարել ափապաշտպան  |

|   |             |            |                 |պատերի ամրացում և   |

|   |             |            |                 |կառուցում:          |

|___|_____________|____________|_________________|____________________|

|2. |գ. Շահումյան |Կարբի գետ   |Գյուղի տարածք    |Անհրաժեշտ է վերացնել|

|   |             |____________|_________________|Տանձուտ և  Կարբի    |

|   |             |Տանձուտ գետ |Հեղեղավտանգ      |գետերի դիմհարները,  |

|   |             |            |տարածքը ընկած է  |առանձին հատվածների  |

|   |             |            |դպրոցից մինչև    |մաքրել բերվածքներից,|

|   |             |            |Կարբի գետի       |շին. և  կենցաղային  |

|   |             |            |միախառնման վայր  |աղբից, ամրացնել     |

|   |             |            |                 |ափապաշտպան պատերը:  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|3. |ք. Ալավերդի  |Դեբեդ գետ   |Ալավերդու Սանահին|Գետի հունի նշված    |

|   |/Սանահին     |            |կայարանի թ.թ. 21 |հատվածի մաքրում և   |

|   |կայարան/     |            |և  22 շենքերի    |ափապաշտպան հենապատի |

|   |             |            |շահագործման      |կառուցում մոտ 80 մ  |

|   |             |            |հուսալիությունը  |երկարությամբ        |

|   |             |            |գարնանային       |                    |

|   |             |            |հեղեղումների     |                    |

|   |             |            |ժամանակ դառնում է|                    |

|   |             |            |խիստ վտանգավոր   |                    |

|___|_____________|____________|_________________|____________________|

|4. |Ախթալա       |Դեբեդ գետ   |Կայարանի         |Կառուցել մոտ 80 մ   |

|   |             |            |տարածքում գտնվող |ափապաշտպան          |

|   |             |            |շենքերի մոտով    |կառույցներ          |

|   |             |            |հոսող Դեբեդ գետի |                    |

|   |             |            |հունի            |                    |

|   |             |            |համապատասխան     |                    |

|   |             |            |հատված           |                    |

|___|_____________|____________|_________________|____________________|

|5. |գ. Լեռնավան  |գետ         |գյուղի վերևից    |Գետի հունի մաքրում, |

|   |             |Լեռնավանջուր|մինչև  Ջրաշեն    |դիմհարների վերացում,|

|   |             |            |                 |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում / 1500 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|6. |գ. Ջրաշեն    |գետ         |գյուղի տարածք,   |Գետի հունի մաքրում, |

|   |             |Փամփիջուր   |ղազախի չայ, փոշոտ|դիմհարների վերացում,|

|   |             |            |արտեր, ճալա,     |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |դանելանց ջաղաց,  |կառուցում / 2000 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|7. |ք. Սպիտակ    |գետ         |քաղաքի տարածք    |Գետի հունի մաքրում, |

|   |             |Փամփիջուր   |                 |առանձին հատվածների  |

|   |             |            |                 |մաքրում             |

|   |             |            |                 |բերվածքներից,       |

|   |             |            |                 |շինարարական և       |

|   |             |            |                 |կենցաղային աղբից /  |

|   |             |            |                 |3400 մ              |

|   |             |____________|_________________|____________________|

|   |             |գետ Փամբակ  |քաղաքի տարածք    |Գետի հունի մաքրում  |

|   |             |            |«Ատվոդ» կոչվող   |բերվածքներից,       |

|   |             |            |տեղամաս          |շինարարական և       |

|   |             |            |                 |կենցաղային աղբից,   |

|   |             |            |                 |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում / 5000 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|8  |գ. Շիրակամուտ|գետ Չիչխան  |Այգիների տարածք  |Գետի հունի մաքրում  |

|   |             |            |                 |բերվածքներից,       |

|   |             |            |                 |դիմհարների վերացում,|

|   |             |            |                 |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում / 3000 մ  |

|   |             |____________|_________________|____________________|

|   |             |գետ Փամբակ  |գյուղի սահմանով  |Գետի հունի մաքրում  |

|   |             |            |անցնող հատվածում |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում գետի ձախ  |

|   |             |            |                 |ափին / 2500 մ       |

|___|_____________|____________|_________________|____________________|

|9. |գ. Խնկոյան   |գետ Փամբակ  |գյուղի վերևից    |գետի հունի մաքրում, |

|   |             |            |մինչև  Հարթագյուղ|առանձին հատվածներում|

|   |             |            |ընկած տարածքը    |դիմհարների վերացում,|

|   |             |            |                 |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում / 1000 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|10.|գ. Հարթագյուղ|գետ Փամբակ  |գյուղի տարածքով  |գետի հունի մաքրում, |

|   |             |            |մինչև  Մեծ Պարնի |առանձին հատվածներում|

|   |             |            |                 |դիմհարների վերացում,|

|   |             |            |                 |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում / 2300 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|11.|գ. Մեծ Պարնի |գետ Փամբակ  |գյուղի տարածքով  |գետի հունի մաքրում, |

|   |             |            |մինչև  Կաթնաջուր |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում / 2200 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|12.|գ. Կաթնաջուր |գետ Փամբակ  |գյուղի տարածքով  |գետի հունի մաքրում, |

|   |             |            |մինչև            |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |Շիրակամուտի      |կառուցում գետի աջ   |

|   |             |            |սահմանը          |ափին / 1500 մ       |

|___|_____________|____________|_________________|____________________|

|13.|գ. Գեղասար   |գետ Փամբակ  |գյուղի սահմանով  |գետի հունի մաքրում, |

|   |             |            |անցնող հատվածում |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում գետի աջ   |

|   |             |            |                 |ափին / 600 մ        |

|___|_____________|____________|_________________|____________________|

|14.|գ. Սարահարթ  |գետ Փամբակ  |գյուղի վարչական  |գետի հունի մաքրում, |

|   |             |            |սահմանով անցնող  |առանձին հատվածներում|

|   |             |            |հատվածում        |դիմհարների վերացում,|

|   |             |            |                 |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում գետի ձախ  |

|   |             |            |                 |ափին / 1000 մ       |

|___|_____________|____________|_________________|____________________|

|15.|գ. Ղուրսալի  |գետ Փամբակ  |գյուղի վարչական  |հունի մաքրում       |

|   |             |            |սահմանով անցնող  |ջրաբերուկներից,     |

|   |             |            |հատվածում        |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում / 1000 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|16.|գ. Նոր       |գետ Փամբակ  |գյուղի վարչական  |հունի մաքրում       |

|   |Խաչակապ      |            |սահմանով անցնող  |ջրաբերուկներից,     |

|   |             |            |հատվածում        |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում / 1000 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|17.| գ. Արջուտ   |գետ Փամբակ  |գյուղի վարչական  |հունի մաքրում       |

|   |             |            |սահմանով անցնող  |ջրաբերուկներից,     |

|   |             |            |հատվածում        |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում / 1500 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|18.|գ. Պուշկինո  |գետ Գարգառ  |գյուղից մինչև    |հունի մաքրում,      |

|   |             |            |Գարգառ գյուղ     |առանձին հատվածներում|

|   |             |            |ընկած հատվածում  |դիմհարների վերացում |

|   |             |            |                 |/ 1300 մ            |

|___|_____________|____________|_________________|____________________|

|19.|գ.           |գետ Գարգառ  |գյուղի տարածքում |հունի մաքրում,      |

|   |Գյուլագարակ  |            |                 |առանձին հատվածներում|

|   |             |            |                 |դիմհարների վերացում |

|   |             |            |                 |/ 1400 մ            |

|___|_____________|____________|_________________|____________________|

|20.|գ. Վարդաբլուր|գետ Գարգառ  |գյուղի տարածքում |գետի հունի մաքրում, |

|   |             |            |                 |առանձին հատվածներում|

|   |             |            |                 |դիմհարների վերացում,|

|   |             |            |                 |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում / 2000 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|21.|գ. Կուրթան   |գետ Ձորագետ |«Հնեվանա ճալա»   |գետի հունի մաքրում, |

|   |             |            |տարածքում        |դիմհարների վերացում,|

|   |             |            |                 |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում           |

|   |             |            |                 |ջրաբերուկներից/     |

|   |             |            |                 |1200 մ              |

|___|_____________|____________|_________________|____________________|

|22.|գ. Ձորագյուղ |գետ Ձորագետ |«ՈՒռուտ» կոչվող  |գետի հունի մաքրում, |

|   |             |            |տարածքում        |ուղղում, ափապաշտպան |

|   |             |            |                 |դամբաների կառուցում |

|   |             |            |                 |ջրաբերուկներից/     |

|   |             |            |                 |2000 մ              |

|___|_____________|____________|_________________|____________________|

|23.|գ. Հովնանաձոր|գետ         |գյուղի վարչական  |գետի հունի մաքրում  |

|   |             |Հովնանաձոր  |սահմանում        |ջրաբերուկներից,     |

|   |             |            |                 |առանձին հատվածներում|

|   |             |            |                 |դիմհարների վերացում/|

|   |             |            |                 |1400 մ              |

|___|_____________|____________|_________________|____________________|

|24.|գ. ՈՒռուտ    |գետ ՈՒռուտ  |«Լոռու մայր      |գետի հունի մաքրում  |

|   |             |            |ջրանցք»-ի անցման |ջրաբերուկներից,     |

|   |             |            |հատվածում 500 մ  |շինարարական և       |

|   |             |            |վերևից  500 մ    |կենցաղային աղբից,   |

|   |             |            |ներքև            |հունի ուղղում և     |

|   |             |            |                 |դիմհարների վերացում/|

|   |             |            |                 |1000 մ              |

|___|_____________|____________|_________________|____________________|

|25.|գ. Թեղուտ    |գետ Շնող    |գյուղի տարածքում |Գետի հունի մաքրում  |

|   |             |            |և  վարչական      |բերվածքներից,       |

|   |             |            |սահմանում        |առանձին հատվածներում|

|   |             |            |                 |դիմհարների վերացում/|

|   |             |            |                 |1500 մ              |

|___|_____________|____________|_________________|____________________|

|26.|գ. Շնող      |գետ Շնող    |գյուղի տարածքում |Գետի հունի մաքրում  |

|   |             |            |և  վարչական      |բերվածքներից,       |

|   |             |            |սահմանում        |առանձին հատվածներում|

|   |             |            |                 |դիմհարների վերացում/|

|   |             |            |                 |2300 մ              |

|___|_____________|____________|_________________|____________________|

|27.|գ. Ճոճկան    |գ. Դեբեդ    |«Հարսի ճալա»     |հունի մաքրում       |

|   |             |            |կոչվող տարածք    |բերվածքներից,       |

|   |             |            |                 |շինարարական և       |

|   |             |            |                 |կենցաղային աղբից,   |

|   |             |            |                 |դիմհարների վերացում,|

|   |             |            |                 |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |                 |կառուցում/ 2000 մ   |

|___|_____________|____________|_________________|____________________|

|28.|գ. Լերմոնտովո|գետ Բոլշոյ  |գյուղի տարածքում |գետի հունի մաքրում, |

|   |             |կլյուչ      |և  վարչական      |ափապաշտպան դամբաների|

|   |             |            |սահմանում        |կառուցում / 1100 մ  |

|___|_____________|____________|_________________|____________________|

|29.|գ. Մարգահովիտ|գետ Աղստև   |գյուղի վարչական  |գետի հունի մաքրում  |

|   |             |            |սահմանում        |ջրաբերուկներից,     |

|   |             |            |                 |առանձին հատվածներում|

|   |             |            |                 |դիմհարների վերացում/|

|   |             |            |                 |800 մ               |

|___|_____________|____________|_________________|____________________|

|30.|գ. Ֆիոլետովո |գետ Աղստև   |գյուղի վարչական  |գետի հունի մաքրում  |

|   |             |            |սահմանում        |ջրաբերուկներից,     |

|   |             |            |                 |առանձին հատվածներում|

|   |             |            |                 |դիմհարների վերացում/|

|   |             |            |                 |1100 մ              |

|___|_____________|____________|_________________|____________________|

|31.|Լոռու ջրանցք |սելավատարնե-|ՆԿ ՆԿ 19+20;     |սելավատարների և     |

|   |             |րի և  հեղե- |33+83; 43+96;    |հեղեղատարների       |

|   |             |ղատարների   |55+26; 77+07;    |մաքրում             |

|   |             |մաքրում     |94+52; 128+28;   |ջրաբերուկներից/     |

|   |             |            |181+27; 224+49;  |2750 խ.մ            |

|   |             |            |265+85           |                    |

|___|_____________|____________|_________________|____________________|

|32.|Այրում-Ճոճկան|սելավատարնե-|ՆԿ 5+97; 11+54   |սելավատարների և     |

|   |մայր ջրանցք  |րի և  հեղե- |                 |հեղեղատարների       |

|   |             |ղատարների   |                 |մաքրում             |

|   |             |մաքրում     |                 |ջրաբերուկներից /    |

|   |             |            |                 |270 խ.մ             |

|___|_____________|____________|_________________|____________________|

|33.|Կիրովի ջրանցք|սելավատարնե-|ՆԿ ՆԿ 2+40; 4+16;|սելավատարների և     |

|   |             |րի և  հեղե- |6+03; 6+15; 7+40 |հեղեղատարների       |

|   |             |ղատարների   |                 |մաքրում             |

|   |             |մաքրում     |                 |ջրաբերուկներից/     |

|   |             |            |                 |480 խ.մ             |

|___|_____________|____________|_________________|____________________|

|34.|Նալբանդի     |սելավատարնե-|ՆԿ ՆԿ 1+30; 4+60;|սելավատարների և     |

|   |ջրանցք       |րի և  հեղե- |6+52; 11+72;     |հեղեղատարների       |

|   |             |ղատարների   |45+12; 144+70;   |մաքրում             |

|   |             |մաքրում     |172+95; 205+80   |ջրաբերուկներից/     |

|   |             |            |                 |1300 խ.մ            |

._____________________________________________________________________.

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈԼՈՐՏ

 

691. Լոռու մարզում առկա են 33 ապաստարաններ և 28 հակաճառագայթային թաքստոցներ, որոնք այսօր պատրաստ չեն մարդկանց ընդունելու համար: Անհրաժեշտ է կապիտալ շինարարական աշխատանքներ: Ապաստարանները և թաքստոցները անհրաժեշտ են կահավորել ինժեներատեխնիկական սարքավորումներով:

692. Մարզի պահեստային կառավարման կետը տեղաբաշխված է Վանաձորի քաղաքապետարանի նկուղային հարկում, գտնվում է ոչ բարվոք վիճակում և ենթակա է կապիտալ վերանորոգման:

693. Մարզում հարկավոր է տեղադրել մարզի ղեկավար կազմի ազդարարման ավտոմատ համակարգ: Բնակչության ազդարարման համար պահանջվում է 257 էլ. շչակներ, որից առկա են 33-ը, հարկավոր է տեղադրել 224-ը:

694. Նոր կառուցվող բոլոր տեսակի բազմաբնակարան բնակելի շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների նկուղային հարկերում նախատեսել և կառուցել ապաստարաններ և թաքստոցներ:

 

11. ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

695. ՄԶԾ առաջընթացի վերլուծության և համապատասխան բարեփոխումների իրականացման տեսանկյունից չափազանց կարևորվում է իրականացվող միջոցառումների մոնիտորինգը և գնահատումը, որն անհրաժեշտ է նաև նպատակային շահագրգիռ կողմերի հետ հետադարձ կապի պահպանման և նրանց տեսակետներն ու կարիքները հաշվի առնելու համար:

696. Ինչպես և ՄԶԾ-ը, այնպես էլ ՄԳ հայեցակարգի մշակումն ու իրականացումը ևս առաջին փորձն էր Հայաստանում` մարզային մակարդակում պլանավորված քաղաքականությունների առաջընթացի համակարգված գնահատման և վերլուծությունների առումով: Եվ այդ փորձը ցույց տվեց, որ համակարգը կենսունակ է և հուսալի, ինչը նշանակում է, որ այն թույլ է տալիս չափել իրականացվող միջոցառումների և ծրագրերի արդյունքները, բացահայտել դրանց իրականացման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտները և դժվարությունները ու կյանքի կոչել այն հանձնարարականները, որոնք թույլ կտան բարելավել քաղաքականությունների պլանավորման և իրականացման գործընթացները:

697. Լոռու ՄԶԾ-ի ինստիտուցիոնալ կառույցների թվում, մոնիտորինգի և գնահատման խմբի տեխնիկական առաջադրանքի մշակման, իսկ հետագայում նաև դրա իրականացման նպատակով, ՀՀ Լոռու մարզպետի 2009 թ. մարտի 4-ի թիվ 56-Ա որոշումով ստեղծվել է մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խումբ` մարզպետի տեղակալի ղեկավարությամբ: ՀՀ Լոռու մարզպետի 2009 թ. մարտի 28-ի թիվ 85-Ա որոշմամբ հաստատվել է մարզային զարգացման հանձնաժողովի կազմը` մարզպետի նախագահությամբ: Նույն որոշմամբ հաստատվել են նաև մարզային զարգացման ծրագրի ոլորտային աշխատանքային խմբերի կազմը և ՄԶԾ-ի մշակման ժամանակացույցը:

698. Ծրագրի կազմման համար ստեղծվել են 7 ոլորտային աշխատանքային խմբեր`

. մասնավոր հատված, փոքր և միջին ձեռնարկատիրություն,

. գյուղատնտեսություն, բնապահպանություն և ընդերքի օգտագործում,

. կրթություն, մշակույթ, սպորտ և երիտասարդության հարցեր,

. առողջապահություն և սոցիալական ապահովվածություն,

. քաղաքաշինություն,

. ենթակառուցվածքներ (ճանապարհաշինություն, ջրամատակարարում և

ջրահեռացում, տրանսպորտ և գազամատակարարում),

. տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և քաղաքացիական

հասարակություն:

699. Ոլորտային աշխատանքային խմբերի ղեկավարները մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն են:

700. Խմբերում ընդգրկվել են մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և համայնքների և համայնքների միությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

701. Ոլորտային աշխատանքային խմբերի աշխատանքները համակարգվում են Լոռու մարզպետի տեղակալի կողմից:

702. ՄԳ համակարգով նախատեսված խմբի գործունեության արդյունքները ամփոփվում են ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության կողմից:

703. ՄԶԾ-ի իրականացմանն աջակցելու, աշխատանքները համակարգելու, ինչպես նաև ՄԳ իրականացման համար պլանավորված միջոցառումները, արդյունքները և ֆինանսական ներդրումները ամփոփ ներկայացնող փաստաթղթի առկայության նպատակով մշակվում է Տարեկան աշխատանքային պլան (ՏԱՊ):

704. Ընդհանուր առմամբ ՏԱՊ-ում ներկայացվում են այն միջոցառումները, որոնց իրականացման համար պատասխանատու է մարզպետարանը, ինչպես նաև արձանագրվում են այն հիմքերը, որոնց վրա կառուցվելու են մոնիտորինգի աշխատանքները: Այս փաստաթղթում ներկայացվում է նաև ֆինանսական խնդիրների նկարագիրը, ինչպես նաև ֆինանսական միջոցներով դեռևս չապահովված միջոցառումների իրականացման համար ֆինանսական աղբյուրների բացահայտման ռազմավարությունը:

705. ՏԱՊ-ի բոլոր նախատեսվող միջոցառումները ամփոփված են Տրամաբանական հենքում: Տրամաբանական հենքը կառավարման հզոր գործիք է, որը պարզաբանում է առանձին ծրագրերի կամ միջոցառումների նախագծման պատճառահետևանքային կապերը և դրանց փոխկապակցվածությունը Ծրագրի խնդիրների, ինչպես նաև արտաքին միջավայրի հետ: Սա արդյունավետ ու ճկուն մեթոդ է ծրագրերի ու միջոցառումների պլանավորման, մոնիտորինգի ու գնահատման, ինչպես նաև հաշվետվականության հետ կապված խնդիրները լուծելու համար: Այսպիսով տրամաբանական հենքը օգնում է.

. նկարագրել այն խնդիրները, որոնց իրականացմանն ուղղված է տվյալ

միջոցառումը,

. բացահայտել այն կարևոր նկատառումները, որոնք պետք է հաշվի առնել

արտաքին գործոնների առումով, քանի որ դրանք կարող են ազդել դրված

գերակա նպատակների իրականացման վրա,

. սահմանել այն ցուցանիշները, որոնք կիրառվելու են տվյալ նպատակի

իրականացումը չափելու համար,

. բացահայտել, թե որ աղբյուրներից են ստացվելու յուրաքանչյուր ցուցանիշը

չափելու համար անհրաժեշտ տվյալները,

. հատկորոշել այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել, ինչպես

նաև սահմանել այն ժամկետները, որոնց սահմաններում պետք է իրականացվեն

տվյալ նպատակները,

. բացահայտել անհրաժեշտ միջոցները և ներդրումները:

706. ՄԶԾ-ն ունի մոնիտորինգի և գնահատման համապարփակ հայեցակարգ, որը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից.

1. քաղաքականության ուսումնասիրում,

2. ՄԶԾ ցուցանիշների և թիրախների վերանայում,

3. մասնակցային մոնիտորինգ և գնահատում,

4. ազդեցության գնահատում:

707. Քաղաքականության վերլուծության հիմքը ՏԱՊ-ի տրամաբանական հենքն է և մոնիտորինգի այս տեսակի ժամանակ ՄԳ խումբը քննության է առնում նախատեսված միջոցառումների առաջընթացը, բացահայտում է խոչընդոտները և հետազոտում անելիքները:

708. ՄԶԾ-ի ցուցանիշները և ոլորտները վերանայվում, խմբավորվում են ըստ ՄԶԾ-ի կարևորագույն թեմաների, այն է`

. տնտեսական զարգացում,

. կենսամակարդակ,

. ՓՄՁ զարգացում,

. շրջակա միջավայրի պաշտպանություն

. գյուղատնտեսության զարգացում,

. առողջապահություն,

. սոցիալական պաշտպանություն,

. կրթություն,

. համայնքային զարգացում,

709. Հաստատված ժամանակացույցի համաձայն ՀԿ-ների կողմից իրականացվում է մասնակցային մոնիտորինգի և գնահատման միջոցառում` մասնակցային որևէ մեթոդաբանության կիրառմամբ:

710. Մասնագիտական անկախ գնահատում իրականացնելու նպատակով, կազմակերպվում է ՄԶԾ որևէ ոլորտի միջոցառումների ազդեցության գնահատում: Այս հետազոտությունները թույլ են տալիս.

. անցկացնել քաղաքականության ուսումնասիրության ու ցուցանիշների

մոնիտորինգի եզրակացությունների համադրում,

. ստանալ ՄԶԾ-ի իրականացման ու արդյունքների խորացված պատկեր` ըստ

առանձին կարևորագույն ոլորտների և ունենալ մի մեխանիզմ, որի շնորհիվ

կարելի է տեղերից ստանալ ՄԶԾ-ի արդյունավետության վերաբերյալ կարծիքներ

(ինչպես, օրինակ, աղքատների համար առանձին ծառայությունների

մատչելիությունը):

711. ՄԳ համակարգի առաջին և երկրորդ տարրերն իրականացվում են մարզպետարանի ՄԳ խմբի կողմից: Այս երկու տարրերը կարելի է համարել ներքին մոնիտորինգ և գնահատում: Իսկ երրորդ և չորրորդ տարրերը համարվում են արտաքին ՄԳ տեսակ, քանի որ դրանք հիմնականում իրականացվում են քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անկախ մասնագետների կողմից` ապահովելով նաև ՄԳ համակարգի համապարփակությունը և չեզոքությունը: Բացի այդ այս տարրերի առկայությունը թույլ է տալիս հանրության լայն շրջանակներին մասնակցելու և վերահսկելու մարզային մակարդակում զարգացման նախաձեռնությունների պլանավորման, իրականացման և գնահատման գործընթացները: Կարևոր է նշել նաև, որ վերջին երկու տարրերը հնարավորություն են տալիս քանակական տվյալները համալրել որակական գնահատականներով, ինչն ամբողջական է դարձնում ՄԳ ընդհանուր պատկերը և օգնում բարձրացնել պլանավորման արդյունավետությունը:

712. ՄՄԳ և ազդեցության գնահատումը ևս համակարգվում է մարզպետարանի ՄԳ խմբի կողմից, քանի որ վերջինս պատասխանատու է ողջ համակարգի գործառնության համար: Սակայն, այս պարագայում մարզպետարանի ՄԳ խմբի մասնակցությունը սահմանափակվում է իրականացնողներին ցուցաբերվող տեխնիկական աջակցությամբ և տեղեկատվության տրամադրմամբ: Այսպիսով` ամրապնդվում է նաև կապը մարզային իշխանությունների և մարզի քաղաքացիական հասարակության խմբերի հետ:

713. Յուրաքանչյուր տարվա ընթացքում, սկսած հունվարից մոնիտորինգի տվյալները օգտագործվում են ՄԶԾ-ի ՏԱՊ-ի վերանայման և մշակման նպատակով: Ընդհանուր առմամբ, ՄԳ ցիկլը ենթադրում է.

. միջանկյալ (կիսամյակային) ընթացիկ հաշվետվություն, որը պատրաստվում է

հուլիս-օգոստոս ամիսներին և հիմնվում է քաղաքականությունների

ուսումնասիրության վրա,

. տարեկան հաշվետվություն, որը պատրաստվում է տարվա վերջում և հաջորդ

տարվա սկզբին: Այն կազմվում է ՄԳ համակարգի բոլոր տարրերի վերաբերյալ

առկա հաշվետվությունների ամփոփ վերլուծության արդյունքում,

. մոնիտորինգի սեմինար-խորհրդակցություն, որը անց է կացվում հաջորդ տարվա

մարտ ամսին, որի ընթացքում բոլոր ներգրավված կողմերի հետ միասին

քննության են առնվում մոնիտորինգի տարեկան ընթացիկ հաշվետվությունը և

սահմանվում են հաջորդ տարվա հիմնական խնդիրները:

714. Մոնիտորինգի միջանկյալ և տարեկան հաշվետվությունները պատրաստվում են մարզպետարանի ՄԳ խմբի կողմից:

715. Միջանկյալ հաշվետվությունը պատրաստվում է հուլիս-օգոստոս ամիսներին և ներառում է տրամաբանական հենքի հիման վրա կատարած քաղաքականությունների վերլուծության արդյունքները: Այն մշակվում է ՏԱՊ-ի տարվա առաջին կիսամյակում իրականացված և իրականացվելիք միջոցառումների առաջընթացի գնահատման արդյունքում:

716. Տարեկան հաշվետվությունը ամփոփում է տարվա ընթացքում ՏԱՊ-ով նախատեսված բոլոր միջոցառումների վերաբերյալ ՄԶԾ ՄԳ համակարգի չորս տարրերի իրականացումից ստացված արդյունքների ամփոփ վերլուծությունները: Այն պատրաստվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին և ներառում է հետևյալ բաժինները.

. ԿԶԾ-ի մոնիտորինգի պետական համակարգի ամփոփագիրը` շեշտը դնելով մարզին

հատուկ հիմնախնդիրների վրա:

. ՄԶԾ-ի շրջանակներում իրականացված միջոցառումները և դրանց գծով

կատարված ծախսերը:

. Տարվա ընթացքում իրականացված գնումները:

. ՄԶԾ-ով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքի ամփոփումը,

քաղաքականությունների ուսումնասիրության արդյունքները` տարվա կտրվածքով:

. Տարեկան առաջընթացը` ՄԶԾ-ի մոնիտորինգի ցուցանիշների նկատմամբ:

. Մասնակցային մոնիտորինգի և գնահատման ամփոփ արդյունքները:

. Ազդեցության գնահատման ամփոփ արդյունքները:

. Հաջորդ տարվա հիմնախնդիրներ, այդ թվում` քաղաքականությունների

ուրվագծում:

717. ՄԳ տարեկան հաշվետվությունը պատրաստելուց հետո կազմակերպվում է ՄԳ արդյունքները ամփոփող տարեկան սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցում են ինչպես մարզային խորհրդի, այնպես էլ քաղաքացիական հասարակության և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Տարեկան սեմինար-խորհրդակցությունը կազմակերպվում է մոնիտորինգային գործունեության վերաբերյալ եզրակացությունների քննարկման և տարածման համար:

718. Սեմինար-խորհրդակցությունը պետք է դիտվի նաև որպես կարևոր մի նախաձեռնություն քաղաքացիական հասարակությունը ՄԶԾ-ի մոնիտորինգի մեջ ընդգրկելու, ինչպես նաև ՄԶԾ-ի հաջողությունները ցուցադրելու և նոր դոնորներ ներգրավելու համար:

719. Մոնիտորինգի խմբի աշխատանքներին պարբերաբար պետք է հետևի Մարզային խորհրդի կազմում ընդգրկված մարզային զարգացման հանձնաժողովը: Նրա դերը վճռորոշ է մոնիտորինգի համակարգի կայացման և արդյունավետ գործառնության ապահովման գործում:

720. Չափազանց կարևոր է ՄԶԾ ՄԳ համակարգի ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերի իրականացումը: Խոսքը վերաբերում է հատկապես մասնակցային ՄԳ-ին և ազդեցության գնահատմանը:

721. Այս համակարգի կենսունակության և հետագա զարգացման երաշխիքը կլինի ՄԳ-ի որպես մարզային զարգացման ինստիտուցիոնալ համակարգի անբաժանելի մասի ամրագրումը ՄԶԾ մոդելի բաղադրիչների կազմում: Այս համակարգի արմատավորումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել ԿԶԾ-ի ՄԳ համակարգը մարզային մակարդակում, բարձրացնել տարբեր դոնորների կողմից այս բնագավառում իրականացվող միջոցառումների հասցեականությունը:

 

ՄԶԾ մոնիտորինգի և գնահատման ընթացակարգը

 

._____________________________________________________________________.

|Մոնիտորինգի|Իրականացման|Իրականացման ընթացակարգը|Արդյունքը|Իրականացնող|

|և          |նպատակը    |                       |         |կողմը      |

|գնահատման  |           |                       |         |           |

|բաղադրիչը  |           |                       |         |           |

|___________|___________|_______________________|_________|___________|

|Քաղաքակա-  |Տարին երկու|1. ՏԱՊ-ի տրամաբանական  |Կիսամյա- |Մարզպետարա-|

|նության    |անգամ`     |   հենքով նախատեսված   |կային    |նի ՄԳ խումբ|

|վերանայում |ՏԱՊ-ի      |   միջոցառումների,     |հաշվետ-  |           |

|           |նկատմամբ   |   դրանց արդյունքների  |վություն |           |

|           |առաջընթացը |   և  թիրախների        |         |           |

|           |չափելու    |   վերլուծություն:     |         |           |

|           |նպատակով:  |2. ՏԱՊ-ի իրականացման   |         |           |

|           |           |   ընթացքում ծագած     |         |           |

|           |           |   հիմնախնդիրների      |         |           |

|           |           |   վերծանում, և  դրանց |         |           |

|           |           |   լուծման համար       |         |           |

|           |           |   անհրաժեշտ նախագծերի |         |           |

|           |           |   պատրաստում:         |         |           |

|           |           |3. Հաջորդ հաշվետու     |         |           |

|           |           |   ժամանակաշրջանում    |         |           |

|           |           |   իրականացվելիք       |         |           |

|           |           |   միջոցառումների      |         |           |

|           |           |   արդյունավետության   |         |           |

|           |           |   բարձրացմանն ուղղված |         |           |

|           |           |   հանձնարարականների   |         |           |

|           |           |   մշակում:            |         |           |

|           |           |4. Արդյունքների        |         |           |

|           |           |   վերլուծություն և    |         |           |

|           |           |   հաշվետվության       |         |           |

|           |           |   պատրաստում:         |         |           |

|           |           |5. Շահագրգիռ կողմերի   |         |           |

|           |           |   իրազեկում:          |         |           |

|___________|___________|_______________________|_________|___________|

|ՄԶԾ ցուցա- |ՄԶԾ-ի ցուցա|1. ՄԶԾ և  մարզային     |Մոնիտորին|Մարզպետարա-|

|նիշների և  |նիշների    |   մակարդակում ԱՀՌԾ    |գի և     |նի ՄԳ խումբ|

|թիրախների  |վերլուծութ-|   առաջընթացը գնահատող |գնահատման|           |

|վերլուծութ-|յուն և     |   ելակետային          |տարեկան  |           |

|յուն       |ցուցակի    |   ցուցանիշների        |հաշվետ-  |           |

|           |թարմացում  |   հավաքագրում և  դրանց|վություն |           |

|           |           |   թարմացում:          |         |           |

|           |           |2. Ցուցանիշների        |         |           |

|           |           |   համեմատական         |         |           |

|           |           |   վերլուծություն` ՄԶԾ |         |           |

|           |           |   ազդեցությունը       |         |           |

|           |           |   գնահատելու նպատակով:|         |           |

|           |           |3. Արդյունքների        |         |           |

|           |           |   վերլուծություն և    |         |           |

|           |           |   հաշվետվության       |         |           |

|           |           |   պատրաստում          |         |           |

|           |           |4. Շահագրգիռ կողմերի և |         |           |

|           |           |   հանրության          |         |           |

|           |           |   իրազեկում:          |         |           |

|___________|___________|_______________________|_________|___________|

|Մասնակցային|ՄԶԾ-ի      |1. ՄԶԾ համապատասխան    |Մասնակցա-|Քաղաքացիա- |

|մոնիտորինգ |առաջընթացի |   ոլորտի/ների         |յին մոնի-|կան հասարա-|

|և          |վերաբերյալ |   ընտրություն         |տորինգի  |կության    |

|գնահատում  |հանրության |2. ՄՄԳ մեթոդաբանության |և        |խմբեր,     |

|           |կարծիքների |   ընտրություն         |գնահատման|տեղական    |

|           |և  արձա-   |3. Հետազոտական         |հաշվետ-  |ՀԿ-ներ     |

|           |գանքների   |   գործիքների մշակում, |վություն |           |

|           |վերլուծութ-|   մեթոդների և         |         |           |

|           |յուն       |   ընթացակարգերի       |         |           |

|           |           |   հստակեցում          |         |           |

|           |           |4. Հետազոտական խմբի    |         |           |

|           |           |   ձևավորում           |         |           |

|           |           |5. Դաշտային            |         |           |

|           |           |   աշխատանքների        |         |           |

|           |           |   իրականացում         |         |           |

|           |           |6. Արդյունքների        |         |           |

|           |           |   վերլուծություն և    |         |           |

|           |           |   հաշվետվության       |         |           |

|           |           |   պատրաստում          |         |           |

|           |           |7. Շահագրգիռ կողմերի և |         |           |

|           |           |   հանրության իրազեկում|         |           |

|___________|___________|_______________________|_________|___________|

|Ազդեցության|ՄԶԾ որևէ   |1. ՄԶԾ համապատասխան    |Ազդեցութ-|Անկախ      |

|գնահատում  |ոլորտում   |   ոլորտի/ների         |յան      |փորձագետներ|

|           |մասնագիտա- |   ընտրություն         |գնահատման|           |

|           |կան հետազո-|2. ՄՄԳ մեթոդաբանության |հաշվետ-  |           |

|           |տություն   |   ընտրություն         |վություն |           |

|           |           |3. Հետազոտական         |         |           |

|           |           |   գործիքների մշակում, |         |           |

|           |           |   մեթոդների և         |         |           |

|           |           |   ընթացակարգերի       |         |           |

|           |           |   հստակեցում          |         |           |

|           |           |4. Հետազոտական խմբի    |         |           |

|           |           |   ձևավորում           |         |           |

|           |           |5. Դաշտային            |         |           |

|           |           |   աշխատանքների        |         |           |

|           |           |   իրականացում         |         |           |

|           |           |6. Արդյունքների        |         |           |

|           |           |   վերլուծություն և    |         |           |

|           |           |   հաշվետվության       |         |           |

|           |           |   պատրաստում          |         |           |

|           |           |7. Շահագրգիռ կողմերի և |         |           |

|           |           |   հանրության իրազեկում|         |           |

._____________________________________________________________________.

 

12. ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

722. Լոռու մարզի 2009-2013 թթ. սոցիալ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ աշխատանքների ու միջոցառումների ցանկն ու նրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատականները` ըստ ոլորտների ու առաջնահերթությունների բերված են հավելվածների աղյուսակներում: Աղյուսակներում ընդգրկված են նաև միջազգային կազմակերպությունների, տեղական հիմնադրամների ու պետական ծրագրերով իրականացվող միջոցառումները, այդ թվում նաև ՀՀ նախագահի 2008 թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 17-ը մարզի համայնքներում նախընտրական հանդիպումների ընթացքում արծածված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները* (տես ՀՀ Նախագահի 2008 թ. հուլիսի 30-ի ՆԿ-128-Ն կարգադրության հավելվածը):

723. Հաշվի առնելով տնտեսության ներկա` ոչ բնական, դժվար կանխատեսվող զարգացումների ծավալումները, հավելվածներում բերված 2010-2013 թթ. նախատեսվող աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները կհստակեցվեն տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեն հաստատելուց հետո: Յուրաքանչյուր տարվա տարեկան աշխատանքային պլանները (ՏԱՊ) կազմելու ժամանակ, երբ հաստատված կլինեն տվյալ տարվա պետական բյուջեից մարզին հատկացված ֆինանսական միջոցները և հայտնի կլինեն միջազգային կազմակերպությունների ու տեղական հիմնադրամների կողմից մարզում կատարվելիք ծրագրերը, կվերանայվեն այդ տարվա իրականացվելիք միջոցառումների ցանկերը` ըստ ոլորտների (տես` համապատասխան հավելվածները) և նրանց ֆինանսավորման աղբյուրները:

724. Նույն նկատառումներից ելնելով` 12.1. հավելվածում բերված մարզի համայնքների 2009-2012 թթ. քառամյա ծրագրերում նախատեսված աշխատանքները և միջոցառումները գնահատված են, իսկ ֆինանսավորման աղբյուրները կհստակեցվեն այն ժամանակ, երբ հաստատված կլինեն տվյալ տարվա պետական բյուջեից մարզին հատկացված ֆինանսական միջոցները և համայնքային բյուջեները, ինչպես նաև հայտնի կլինեն միջազգային կազմակերպությունների ու տեղական հիմնադրամների կողմից մարզում կատարվելիք ծրագրերը:

 

(մլն դրամ)

.__________________________________________.

|ԸՆԴԱՄԵՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ,         |106607.10|

|________________________________|_________|

|այդ թվում`              Վանաձոր`| 57285.29|

|________________________________|_________|

|                 Տարածաշրջաններ`| 49321.81|

|________________________________|_________|

|այդ թվում` Գուգարքի տարածաշրջան`|  2327.12|

|________________________________|_________|

|            Սպիտակի տարածաշրջան`| 33832.42|

|________________________________|_________|

|             Տաշիրի տարածաշրջան`|  3463.80|

|________________________________|_________|

|         Թումանյանի տարածաշրջան`|  5392.11|

|________________________________|_________|

|        Ստեփանավանի տարածաշրջան`|  4306.36|

.__________________________________________.

 

725. Աղյուսակ 12.1.-ում բերված է ըստ ոլորտների ու առաջնահերթությունների միայն 2010-2013 թթ. նախատեսվող աշխատանքների ֆինանսական գնահատականները, որոնց ֆինանսավորման աղբյուրները կհստակեցվեն տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեն հաստատվելուց հետո:

 

Աղյուսակ 12.1. ՀՀ Լոռու մարզի ծրագրի ֆինանսավորումն ըստ

բնագավառների` 2010-2013 թվականներին

(հազ. դրամ)

 

._________________________________________________________________________.

|  |Ոլորտը     |Ընդամենը   |Ֆինանսավորման կանխատեսվող պլանավորում         |

|  |           |պահանջվող  |                                              |

|  |           |ֆինանսավո- |______________________________________________|

|  |           |րում       |2010 թ.    |2011 թ.    |2012 թ.    |2013 թ.   |

|__|___________|___________|___________|___________|___________|__________|

| 1|     2     |     3     |     4     |     5     |     6     |     7    |

|__|___________|___________|___________|___________|___________|__________|

|1.|Կրթություն | 4264180.00|  557000.00| 1245000.00| 1270000.00|1192180.00|

|__|___________|___________|___________|___________|___________|__________|

|2.|Մշակույթ   | 1057900.00|  450000.00|  327900.00|  150000.00| 130000.00|

|__|___________|___________|___________|___________|___________|__________|

|3.|Սպորտի     |  870000.00|  200000.00|  335000.00|  200000.00| 135000.00|

|__|___________|___________|___________|___________|___________|__________|

|4.|Առողջապա-  | 1163120.00|  175000.00|  380000.00|  298120.00| 310000.00|

|  |հություն   |           |           |           |           |          |

|__|___________|___________|___________|___________|___________|__________|

|5.|Սոցիալական | 2097975.00|  146000.00|  637725.00|  636789.00| 677461.00|

|  |պաշտպանութ-|           |           |           |           |          |

|  |յուն       |           |           |           |           |          |

|__|___________|___________|___________|___________|___________|__________|

|6.|Գյուղատնտե-|13552140.00| 3048100.00| 3294040.00| 3520000.00|3690000.00|

|  |սություն   |           |           |           |           |          |

|__|___________|___________|___________|___________|___________|__________|

|7.|Քաղաքաշի-  |32445000.00|11615000.00|10010000.00|10110000.00| 710000.00|

|  |նություն   |           |           |           |           |          |

|  |(Բնակարանա-|           |           |           |           |          |

|  |շինություն)|           |           |           |           |          |

|__|___________|___________|___________|___________|___________|__________|

|8.|Ենթակառուց-|16675590.00| 6025110.00| 3951200.00| 3630200.00|3069080.00|

|  |վածքներ,   |           |           |           |           |          |

|  |այդ թվում  |           |           |           |           |          |

|  |___________|___________|___________|___________|___________|__________|

|  |8.1        |12796000.00| 5313000.00| 2820000.00| 2628000.00|2035000.00|

|  |Ճանապարհներ|           |           |           |           |          |

|  |___________|___________|___________|___________|___________|__________|

|  |8.2 Ջրամա- |  909000.00|  150000.00|  407000.00|  205000.00| 147000.00|

|  |տակարարում |           |           |           |           |          |

|  |___________|___________|___________|___________|___________|__________|

|  |8.3 Գազիֆի-| 2970590.00|  562110.00|  724200.00|  797200.00| 887080.00|

|  |կացում     |           |           |           |           |          |

|__|___________|___________|___________|___________|___________|__________|

|  |Ընդամենը   |72125905.00|22216210.00|20180865.00|19815109.00|9913721.00|

._________________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում