Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (19-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(19-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(19-րդ մաս)

 

Աղյուսակ 12.11. ՀՀ Լոռու մարզի գազաֆիկացման ոլորտի ռազմավարության

ֆինանսավորումը 2010-2013 թթ

 

/մլն դրամ/

._________________________________________________________________________.

|Հ/|Գազաֆիկացում |Ընդա-  |2009թ.|Ֆինանսավորման կանխատեսվող  |Ընդա-  |Ճեղք-|

|Հ |             |մենը   |      |պլանավորում                |մենը   |վածք |

|  |             |պահանջ-|      |                           |պլանա- |/3-8/|

|  |             |վող    |      |                           |վորված |     |

|  |             |ֆինանսա|      |___________________________|ֆինանսա|     |

|  |             |վորում |      |2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|վորում |     |

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

| 1|      2      |   3   |   4  |   5  |   6  |   7  |   8  |   9   |  10 |

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|1 |ք. Սպիտակ    |  27.00|      | 27.00|      |      |      |  27.00| 0.00|

|  |(4 թաղամաս`  |       |      |      |      |      |      |       |     |

|  |384          |       |      |      |      |      |      |       |     |

|  |տնտեսություն)|       |      |      |      |      |      |       |     |

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|2 |գ. Փամբակ    | 113.00|113.00|      |      |      |      | 113.00| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|3 |գ. Քարաբերդ  |  87.20|      |      |      | 87.20|      |  87.20| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|4 |գ. Ձորագյուղ |  99.00|      |      | 99.00|      |      |  99.00| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|5 |գ. Հալավար   |  97.10|      |      |      | 97.10|      |  97.10| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|6 |գ. Ազնվաձոր  | 133.80|      |      |      |133.80|      | 133.80| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|7 |գ. Անտառաշեն |  30.90|      | 30.90|      |      |      |  30.90| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|8 |գ. Արծնի     |  50.20|      |      | 50.20|      |      |  50.20| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|9 |գ. Ապավեն    |  36.10|      |      |      | 36.10|      |  36.10| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|10|գ.           | 135.70|      |      |      |      |135.70| 135.70| 0.00|

|  |Բլագոդարնոյե |       |      |      |      |      |      |       |     |

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|11|գ. Մեղվահովիտ|  75.90|      |      |      | 75.90|      |  75.90| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|12|գ. Նորամուտ  |  28.30|      | 28.30|      |      |      |  28.30| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|13|գ. Դաշտադեմ  |  55.40|      |      | 55.40|      |      |  55.40| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|14|գ. Ձյունաշող |  69.70|      |      | 69.70|      |      |  69.70| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|15|գ. Պաղաղբյուր|  80.30|      |      |      | 80.30|      |  80.30| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|16|գ. Ձորամուտ  | 137.00|      |      |      |      |137.00| 137.00| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|17|գ. Գոգավան   |  30.20|      | 30.20|      |      |      |  30.20| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|18|գ. Գետավան   |  29.50|      | 29.50|      |      |      |  29.50| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|19|գ.           |  56.80|      |      | 56.80|      |      |  56.80| 0.00|

|  |Նովոսելցովո  |       |      |      |      |      |      |       |     |

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|20|գ. Պետրովկա  |  18.30|      | 18.30|      |      |      |  18.30| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|21|ք. Շամլուղ   | 145.70|      |      |      |      |145.70| 145.70| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|22|գ. Ջիլիզա    | 311.30|      |      |      |      |311.30| 311.30| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|23|գ. Հաղպատ    |  41.76|      | 41.76|      |      |      |  41.76| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|24|գ. Ծաղկաշատ  |  73.40|      |      | 73.40|      |      |  73.40| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|25|գ. Շամուտ    |  72.90|      |      | 72.90|      |      |  72.90| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|26|գ. Աթան      |  67.40|      |      | 67.40|      |      |  67.40| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|27|գ. Նեղոց     |  43.00|      |      | 43.00|      |      |  43.00| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|28|գ. Մղարթ     |  47.00|      | 47.00|      |      |      |  47.00| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|29|գ. Քարկոփ    |  60.40|      | 60.40|      |      |      |  60.40| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|30|գ. Քարինջ    |  34.30| 34.30|      |      |      |      |  34.30| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|31|գ. Չկալով    |  18.70|      | 18.70|      |      |      |  18.70| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|32|գ. Կաճաճկուտ | 110.10|      |      |      |110.10|      | 110.10| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|33|գ. Ահնիձոր   |  88.40|      |      |      | 88.40|      |  88.40| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|34|գ. Ակներ     |  70.30|      |      | 70.30|      |      |  70.30| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|35|գ. Թեղուտ    |  88.30|      |      |      |88.30 |      |  88.30| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|36|գ. Մեծ Այրում|  18.30| 18.30|      |      |      |      |  18.30| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|37|գ. Փոքր      |  27.10|      | 27.10|      |      |      |  27.10| 0.00|

|  |Այրում       |       |      |      |      |      |      |       |     |

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|38|գ. Յաղդան    |  35.60|      | 35.60|      |      |      |  35.60| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|39|գ. Կողես     |  22.10|      | 22.10|      |      |      |  22.10| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|40|գ. Հովնանաձոր|  28.70|      | 28.70|      |      |      |  28.70| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|41|գ. Արմանիս   | 157.38|      |      |      |      |157.38| 157.38| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|42|գ. ՈՒրասար   |  66.10|      |      | 66.10|      |      |  66.10| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|43|գ.           | 116.55|      |116.55|      |      |      | 116.55| 0.00|

|  |Կաթնաղբյուր  |       |      |      |      |      |      |       |     |

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|44|գ. Լեռնանցք  | 109.40|109.40|      |      |      |      | 109.40| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|45|գ. Լեռնավան  |  76.60| 76.60|      |      |      |      |  76.60| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|46|գ.           |  62.20| 62.20|      |      |      |      |  62.20| 0.00|

|  |Նոր Խաչակապ  |       |      |      |      |      |      |       |     |

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|47|գ. Ղուրսալի  |  66.20| 66.20|      |      |      |      |  66.20| 0.00|

|__|_____________|_______|______|______|______|______|______|_______|_____|

|  |Ընդամենը`    |3450.59|480.00|562.11|724.20|797.20|887.08|3450.59| 0.00|

._________________________________________________________________________.

 

13. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

13.1. Սոցիալական ապահովության ոլորտի զարգացման ծրագրեր

 

Սոցիալական ապահովության գրեթե բոլոր ոլորտների զարգացման համար մշակվել են 10 ծրագրեր` ԾՐԱԳԻՐ թիվ 1, ԾՐԱԳԻՐ թիվ 2, ԾՐԱԳԻՐ թիվ 3, ԾՐԱԳԻՐ թիվ 4,

ԾՐԱԳԻՐ թիվ 5, ԾՐԱԳԻՐ թիվ 6, ԾՐԱԳԻՐ թիվ 7, ԾՐԱԳԻՐ թիվ 8,

ԾՐԱԳԻՐ թիվ 9 և ԾՐԱԳԻՐ թիվ 10:

 

ԾՐԱԳԻՐ թիվ 1

 

Լոռու մարզի յուրաքանչյուր համայնքի բնակչության սոցիալական վիճակի

հիմնավոր ուսումնասիրություն և ըստ դրա սոցիալական տարաբնույթ

ծառայությունների գործունեության կազմակերպում և համակարգում

 

Պետական քաղաքականությամբ նախատեսում է նաև ընտանեկան նպաստների հասցեականության և առավել արդյունավետության բարձրացում, սոցիալական ծառայությունների տրամադրման համայնքային համակարգի ներդրման նախադրյալների ստեղծում, սոցիալական աշխատողների` ՍԾՏՏՄ դիմած քաղաքացիների ընտանիքների տնային այցելություններ կատարելու և նրանց մասնագիտական որակների ու հմտությունների բարձրացման միջոցով:

Ընտանեկան նպաստներն ու միանվագ դրամական օգնությունները շարունակում են մնալ որպես բնակչության առավել անապահով խավերի գոյատևման հիմնական աղբյուր: ՀՀ կառավարության ԿԶԾ-ով նախատեսվում է առաջիկա տարիներին աղքատ ընտանիքների համար հատկացվող ընտանեկան նպաստների աստիճանական բարձրացում: Անապահովության սահմանային սանդղակի շեմի նվազումով առավել շատ երիտասարդ ընտանիքներ ընդգրկվեցին համակարգում: Այնուհանդերձ, որպես ընտանեկան նպաստի համակարգի անկատարության արտահայտություն, պետք է նշել, որ անչափահաս երեխաներ ունեցող շատ ընտանիքներ նպաստառու չեն` անապահովության միավորների հաշվարկման ոչ ռացիոնալ սկզբունքի հետևանքով: Փաստորեն դեռահասների սոցիալական պաշտպանվածությունը շարունակում է մնալ խոցելի:

2006 թ. և հետագա տարիներին համակարգում իրականացված և իրականացվելիք բարեփոխումների գործընթացում մեծ աջակցություն կարելի է ակնկալել մարզպետարանի աշխատակազմում Երեխաների իրավունքների պաշտպանության նորաստեղծ բաժնի արդյունավետ աշխատանքից: Հույսեր կան, որ տարաբնույթ մասնագետների (սոցիալական աշխատող, հոգեբան, բժիշկ և այլն) օժանդակությամբ նկատելիորեն կբարելավվի երեխաների շահերին աջակից գործունեությունը:

 

Հիմնախնդրի էությունը.

Լիարժեքորեն ուսումնասիրված չէ բնակչության սոցիալական իրական վիճակը, որն էլ ընտանեկան նպաստների, բարեգործական օգնությունների և այլ միջոցառումների իրականացման ժամանակ տեղիք է տալիս բնակչության արդարացի դժգոհությունը:

. Լիարժեքորեն ուսումնասիրել մարզի յուրաքանչյուր համայնքի բնակչության

սոցիալական իրական վիճակը:

 

Հիմնախնդրի լուծման գաղափարախոսությունը.

Անհրաժեշտ է հավուր պատշաճի կատարել մարզի յուրաքանչյուր համայնքի բնակչության սոցիալական իրական վիճակի ուսումնասիրություն, մշակել սոցիալական լարվածությանն ուղղված մարզային ծրագիր և ըստ դրա կազմակերպել մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների գործունեության կազմակերպումն ու համակարգումը:

 

Ծրագրի նպատակը.

Բնակչության սոցիալական վիճակի ուսումնասիրությունը և ըստ դրա սոցիալական տարաբնույթ ծառայությունների գործունեության կազմակերպումը և համակարգումը հնարավորություն կընձեռնի պետության կողմից և այլ աղբյուրներից տրամադրվող նպաստների, տարատեսակ ֆինանսական և նյութական օգնությունների հասցեականության բարձրացմանը: Արդյունքում` որոշակիորեն կբարելավվի առավել կարիքավոր ազգաբնակչության սոցիալական դրությունը, կմեղմանա սոցիալական լարվածությունը:

 

Խնդիրները

Պետության կողմից իրականացվող ընտանեկան նպաստների և միանվագ դրամական օգնությունների քաղաքականության շարունակելիություն, ծավալների ընդլայնում: Մասնավորապես` նկատի առնելով տնային տնտեսությունների բյուջեների ուսումնասիրության տվյալները, բնագավառում քաղաքականությունը կընթանա ամենաաղքատ ճանաչված ընտանիքների երեխաներին հասցեագրված նպաստների չափի մեծացման ճանապարհով:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Համայնքներն ունեն համակարգչային    | 1. Մասնագետ կադրերի          |

|   տեխնիկա                            |    առկայությունը             |

|2. Մարզի համայնքապետերի մոտ առկա է    | 2. Համայնքներում ի տես       |

|   օժանդակելու պատրաստակամություն, որը|    բնակչությանը համապատասխան |

|   ևս  իրեն դրական կդրսևորի           |    տեղեկատվության տեղակայում |

|   համայնքների խոշորացման արդյունքում |    և  դրա պարբերական         |

|3. Բարենպաստ օրենսդրական դաշտը        |    թարմացում                 |

|4. Սոցիալական ծառայությունների        | 3. Համապատասխան              |

|   մատուցող կազմակերպություններն ունեն|    տեղեկատվության զետեղում   |

|   համակարգված տեղեկատվական շտեմարան  |    «Ինտերնետ» համացանցում,   |

|                                      |    բազային տվյալների         |

|                                      |    պարբերաբար թարմացում      |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Մարզային բյուջեի բացակայությունը   |1. Մասնագետ կադրերի արտահոսքը |

|2. Լիարժեք տեղեկատվության             |2. Հատուկ տեղեկատվական        |

|   բացակայությունը                    |   թերթիկների հրապարակման     |

|3. Աշխատողների ցածր աշխատավարձ        |   համար ֆինանսների           |

|                                      |   բացակայությունը            |

._____________________________________________________________________.

 

Հիմնախնդրի լուծման ուղիները.

 

Քանի որ առաջիկայում համայնքների խոշորացման պետական քաղաքականության շնորհիվ առավել պետք է ուժեղացվեն ՏԻՄ-երը և մեծաթիվ են համակարգչային տեխնիկա ունեցող համայնքները (առաջիկայում խնդրի լուծմանն աջակից է նաև համայնքների խոշորացման ծրագիրը), այս հանգամանքով էլ պայմանավորված մարզպետարանը մարզի համայնքների հետ համակարգչային կապով, ինչպես նաև պետության սոցիալական քաղաքականության մաս կազմող սոցիալական ապահովության քարտերի կիրառումով հնարավորություն կունենա հասնել տեղեկատվության առավելագույն հավաստիության, որի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել առավել հասցեական մարտավարություն:

. Սոցիալական աջակցության ծրագրերի լայն հրապարակայնությունը նախատեսում է մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների (պետական, հասարակական, միջազգային) և նրանց կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածում:

. պետության կողմից և այլ աղբյուրներից տրամադրվող նպաստների, տարատեսակ ֆինանսական և նյութական օգնությունների հասցեականության բարձրացում և ծավալների մեծացում: Հիմնական ուշադրության կենտրոնում պահել անապահով ընտանիքներին, նրանց հիմնախնդիրների լուծումը:

. Մարզի ՍԾՏՏՄ-ների և համայնքների նյութատեխնիկական պայմանների բարելավում, որը կօգնի սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավմանը, որտեղ կարևորվում է` ՀԿ-ների, ՏԻՄ-երի, ՍԾՏՏՄ-ների միջև տեղեկատվության փոխանակմանը, մարզի մակարդակով իրականացվող սոցիալական ծրագրերի համակարգումը:

. Սոցիալական ծառայություններ մատուցող (ՍԾՏՏՄ, ՏԻՄ, ՀԿ) կադրերի պարբերական վերապատրաստում, որը մասնավորապես ներառում է սոցիալական ծառայություններ իրականացնող մասնագետների կողմից մարդկանց կարիքների գնահատման հմտությունների ուսուցանում:

. Սոցիալական տարաբնույթ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության համակարգում, որը միտված է տվյալ գործընթացի հասցեականության բարձրացմանը:

վերադարձ

 

ԾՐԱԳԻՐ թիվ 2

Սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների

շենքային պայմանների բարելավում և սոցիալական տարբեր

ծառայությունների գործունեության կազմակերպում և համակարգում

 

Ներկայիս պատկերը հետևյալն է.

.______________________________________________________________.

|Կազմակերպությունները|Սպիտակ   |Ստեփանավան |Թումանյան |Տաշիր   |

|____________________|_________|___________|__________|________|

|Սոցիալական          |տնակային |վարձակա-   |վարձակա-  |վարձակա-|

|ծառայությունների    |(վարձակա-|լությամբ   |լությամբ  |լությամբ|

|տարածքային          |լությամբ)|           |          |        |

|գործակալություն     |         |           |          |        |

|____________________|_________|___________|__________|________|

|Կենսաթոշակային      |վարձակա- |վարձակա-   |վարձակա-  |վարձակա-|

|ապահովության մարմին |լությամբ |լությամբ   |լությամբ  |լությամբ|

|____________________|_________|___________|__________|________|

|Զբաղվածության       |վարձակա- |տնակային   |վարձակա-  |վարձակա-|

|կենտրոն             |լությամբ |(վարձակա-  |լությամբ  |լությամբ|

|                    |         |լությամբ)  |          |        |

|____________________|_________________________________________|

|Բժշկա-սոցիալական    |գործում են բժշկական կենտրոնների          |

|փորձաքննության      |տարածքներում                             |

|հանձնաժողով         |                                         |

.______________________________________________________________.

 

Նպատակը.

. Բարելավել առավել անապահով ընտանիքների սոցիալական դրությունը,

մեղմացնել սոցիալական լարվածությունը:

. Սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցների շենքային պայմանների

բարելավում:

 

Հիմնախնդրի էությունը.

. Բնակչության կողմից դեռևս բավարար չէ մատուցվող սոցիալական

ծառայությունների մակարդակը

. Սոցիալական ծառայություններ մատուցող որոշ կազմակերպություններ

աշխատում են անբարենպաստ պայմաններում (տնակային, վարձակալությամբ),

ունեն շենքային պայմանների բարելավման կարիք:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Վանաձորում ստեղծվել է սոցիալական   |1. Մասնագետ կադրերի           |

|   ծառայությունների համալիր կենտրոն   |   առկայությունը              |

|2. Առկա է քաղաքապետերի կողմից         |2. Համապատասխան տեղեկատվության|

|   օժանդակություն ցուցաբերելու        |   զետեղում «Ինտերնետ»        |

|   պատրաստակամությունը` նման          |   համացանցում, բազային       |

|   կենտրոններ ստեղծելու հարցում       |   տվյալների պարբերաբար       |

|3. Համալիր կենտրոններում խմբավորվող   |   թարմացում,                 |

|   կազմակերպություններն ունեն բավարար |3. Հատուկ տեղեկատվաթերթիկների |

|   նյութատեխնիկական բազա              |   հրապարակում                |

|4. Ստեղծվելիք կենտրոնների հարմար      |4. Մեկ հարկի տակ համալիր      |

|   աշխարհագրական դիրքը                |   սոցիալական ծառայությունների|

|   (տարածաշրջանային կենտրոն)          |   մատուցում                  |

|5. Բարենպաստ օրենսդրական դաշտը        |                              |

|6. Սոցիալական ծառայությունների        |                              |

|   մատուցող կազմակերպությունների      |                              |

|   ընտանիքների, անձանց վերաբերյալ     |                              |

|   տեղեկատվական շտեմարանների          |                              |

|   գոյությունը                        |                              |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Մարզային բյուջեի բացակայությունը   |1. Շենքի համատեղ սպասարկման   |

|2. Լիարժեք տեղեկատվության             |   կարգի բացակայություն       |

|   բացակայությունը                    |2. Մասնագետ կադրերի արտահոսքը |

|3. Աշխատողների ցածր աշխատավարձ        |3. Հատուկ տեղեկատվական        |

|4. Սպասարկման ցածր արդյունավետությունը|   թերթիկների հրապարակման     |

|                                      |   համար ֆինանսների           |

|                                      |   բացակայությունը            |

._____________________________________________________________________.

 

Հիմնախնդրի լուծման ուղիները.

. Սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության

բարձրացումը կնվազեցնի բնակչության դժգոհությունը սոցիալական

ծառայություններ մատուցող կազմակերպությունների (պետական, հասարակական,

միջազգային) և նրանց կողմից իրականացվող ծրագրերի անիրազեկության

վերաբերյալ:

. պետության կողմից և այլ աղբյուրներից տրամադրվող նպաստների, տարատեսակ

ֆինանսական և նյութական օգնությունների հասցեականության բարձրացումը:

. Մարզի ՍԾՏՏՄ-ների նյութատեխնիկական պայմանների բարելավում, որը կօգնի

սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավմանը, որտեղ

կարևորվում է` ՀԿ-ների, ՏԻՄ-երի, ՍԾՏՏՄ-ների միջև տեղեկատվության

փոխանակմանը, մարզի մակարդակով իրականացվող սոցիալական ծրագրերի

համակարգման մեխանիզմների մշակմանը և ներդրմանը, պետական և ոչ

պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի խմբերի կարիքների

գնահատման միջոցառումների կանոնավոր իրականացմանը, կամավորական շարժման

(մարզային և համայնքային երիտասարդական կենտրոնների) զարգացմանը:

. Սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար

շենքային պայմանների ստեղծում:

. Սոցիալական ծառայություններ մատուցող կադրերի պարբերական

վերապատրաստում, որը մասնավորապես ներառում է սոցիալական

ծառայությունների մասնագետների կարիքների գնահատման հմտությունների

ուսուցանումը, դոնորներ, հովանավորներ որոնելու հմտությունների

զարգացումը, հաշմանդամներին, ծերերին խնամելու, այդ թվում տան

պայմաններում խնամք կազմակերպելու համար խնամողների վերապատրաստումը:

. Սոցիալական տարաբնույթ ծառայությունների գործունեության կազմակերպումը

և համակարգումը:

 

վերադարձ

 

ԾՐԱԳԻՐ թիվ 3

Ալավերդի քաղաքում տարեցների սոցիալական ծառայություններ մատուցող

ցերեկային կենտրոնի գործունեության կազմակերպում և համակարգում

 

Նպատակը.

. Նպաստել Ալավերդի քաղաքի տարեց բնակչության սոցիալական դրության և կյանքի որակը բարելավմանը, մեղմացնել սոցիալական լարվածությունը:

 

Հիմնախնդրի էությունը.

. Տարեցների, հատկապես` անզավակների, մեծ մասը խնդիր ունեն հասարակության ինտեգրման, քանի որ մեկուսացումը իր հասակակիցներից հանգում է կյանքի ու հասարակության նկատմամբ անտարբերության, նույնիսկ շատ անգամ դժվար է նման տարեցների հետ սոցիալական աշխատողի աշխատանքը: Տարեցների միմյանց հետ շփումները կարող են բացահայտել և հեշտացնել նրանց հետ աշխատանքը:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Վանաձորում գործում է տարեցների     | 1. Մասնագետ կադրերի          |

|   տուն:                              |    առկայությունը             |

|2. Վանաձորում և  Տաշիրում «Հայկական   | 2. Համապատասխան              |

|   Կարիտասը» իրականացրել է «Ծերերի    |    տեղեկատվության ապահովում  |

|   խնամք» ծրագիրը:                    |    զանգվածային լրատվական     |

|3. Տարեցների շրջանում նկատելի         |    միջոցներով                |

|   աշխատանքային հմտություններ և       | 3. Հատուկ տեղեկատվաթերթիկների|

|   կարողություններ ունի «Առաքելություն|    հրապարակում:              |

|   Հայաստան» ԲՀԿ-ն:                   |                              |

|4. Ալավերդիում առկա է քաղաքապետի      |                              |

|   կողմից օժանդակություն ցուցաբերելու |                              |

|   պատրաստակամությունը` նման կենտրոն  |                              |

|   ստեղծելու հարցում                  |                              |

|5. Կենտրոնի աշխատանքները կազմակերպելու|                              |

|   համար առկա են ՀԿ-ներ, որոնք        |                              |

|   պատրաստակամ են ներուժի հաշվին      |                              |

|   իրականացնել համակարգչային          |                              |

|   ծառայություններ:                   |                              |

|6. Ստեղծվելիք կենտրոնի հարմար         |                              |

|   աշխարհագրական դիրքը                |                              |

|   (տարածաշրջանային կենտրոն)          |                              |

|7. Բարենպաստ օրենսդրական դաշտը, որը   |                              |

|   կանոնակարգել է պետական արտոնագրման |                              |

|   ընթացակարգերը:                     |                              |

|8. Թումանյանի սոցիալական              |                              |

|   ծառայություններ մատուցող տարածքային|                              |

|   մարմնի ուժերով կարելի է կազմել     |                              |

|   շահառու անձանց վերաբերյալ          |                              |

|   տեղեկատվական շտեմարան:             |                              |

|9. Նմանատիպ կենտրոնի ստեղծման         |                              |

|   հասարակական տրամադրվածությունը,    |                              |

|   հատկապես` տարեցների շրջանում:      |                              |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Մարզային բյուջեի բացակայությունը   |1. Ֆինանսական միջոցների       |

|2. Սպասարկող անձնակազմի աշխատավարձի   |   բացակայությունը            |

|   խնդիրը                             |                              |

._____________________________________________________________________.

 

Հիմնախնդրի լուծման ուղիները.

. Տարեցների շրջանում իրազեկության բարձրացումը նախատեսում է Ալավերդիում զանգվածային լրատվական միջոցների («Թումանյանական աշխարհ» պարբերաթերթ, «Անկյուն գումարած 3» հեռուստատեսություն) և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով բացահայտել իրականացվող ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածում բնակչության լայն շերտերի մեջ:

. Պետության կողմից և այլ աղբյուրներից տրամադրվող տարատեսակ ֆինանսական և նյութական օգնությունների հասցեական տրամադրում:

. Ալավերդիում տարեցների սոցիալական ծառայություններ մատուցող ցերեկային կենտրոնի (8 աշխատող տարբեր մասնագիտություններով` 100 տարեցների սպասարկման հաշվարկով) համար տարածքի առանձնացում, որը կօգնի տարեցների շրջանում սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավմանը, որտեղ կարևորվում է` ՀԿ-ների, ՏԻՄ-ի, ՍԾՏՏՄ-ի միջև տեղեկատվության փոխանակմանը, մարզի մակարդակով իրականացվող սոցիալական ծրագրերի համակարգման մեխանիզմների մշակմանը և ներդրմանը, պետական և ոչ պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի խմբերի կարիքների գնահատման միջոցառումների կանոնավոր իրականացմանը, կամավորական շարժման (մարզային և համայնքային երիտասարդական կենտրոնների) զարգացմանը:

. Ալավերդու տարեցների սոցիալական ծառայություններ մատուցող ցերեկային կենտրոնի սոցիալական տարաբնույթ ծառայությունների գործունեության կազմակերպումը և համակարգումը:

. Ալավերդու տարեցների սոցիալական ծառայություններ մատուցող ցերեկային կենտրոնի մասնագետների պարբերական վերապատրաստում, որը մասնավորապես ներառում է սոցիալական ծառայություններ մատուցող մասնագետների կարիքների գնահատման հմտությունների ուսուցանումը:

Ալավերդու տարեցների ցերեկային կենտրոնին տրամադրված տարածքի վերապրոֆիլավորման և կոսմետիկ վերանորոգման համար կպահանջվի 5.0 մլն դրամ: Այնուհետև տարեցների կենտրոնի բնականոն գործունեության համար կպահանջվի տարեկան 6.25 մլն դրամ աշխատավարձի ֆոնդ:

 

վերադարձ

 

ԾՐԱԳԻՐ թիվ 4

Սպիտակ քաղաքում տարեցների սոցիալական ծառայություններ մատուցող

շուրջօրյա խնամքի կենտրոնի կառուցում և գործունեության կազմակերպում

և համակարգում

 

Նպատակը.

. Բարելավել Սպիտակի քաղաքի և Սպիտակի տարածաշրջանի տարեց բնակչության սոցիալական դրությունը և կյանքի որակը, մեղմացնել սոցիալական լարվածությունը:

 

Հիմնախնդրի էությունը.

. Անզավակ և լքված տարեցների մեծ մասը խնդիր ունեն հասարակության ինտեգրման և խնամքի, քանի որ մեկուսացումը իր հասակակիցներից հանգում է կյանքի ու հասարակության նկատմամբ անտարբերության և վաղաժամ մահվան:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Սպիտակում առկա է քաղաքապետի կողմից |1. Մասնագետ կադրերի           |

|   օժանդակություն ցուցաբերելու        |   առկայությունը              |

|   պատրաստակամությունը` խնամքի կենտրոն|2. Համապատասխան տեղեկատվության|

|   ստեղծելու հարցում                  |   ապահովում զանգվածային      |

|2. Վանաձորում և  Տաշիրում «Հայկական   |   լրատվական միջոցներով       |

|   Կարիտասը» իրականացնում է «Ծերերի   |3. Հատուկ տեղեկատվաթերթիկների |

|   խնամք» ծրագիրը                     |   հրապարակում:               |

|3. Տարեցների շրջանում նկատելի         |                              |

|   աշխատանքային հմտություններ և       |                              |

|   կարողություններ ունի «Առաքելություն|                              |

|   Հայաստան» ԲՀԿ-ն:                   |                              |

|4. Կենտրոնի աշխատանքները կազմակերպելու|                              |

|   համար կան ՀԿ-ներ, որոնք պատրաստակամ|                              |

|   են իրականացնել համակարգչային       |                              |

|   ծառայություններ:                   |                              |

|6. Ստեղծվելիք կենտրոնի հարմար         |                              |

|   աշխարհագրական դիրքը                |                              |

|   (տարածաշրջանային կենտրոն)          |                              |

|7. Բարենպաստ օրենսդրական դաշտը, որը   |                              |

|   կանոնակարգել է պետական արտոնագրման |                              |

|   ընթացակարգերը:                     |                              |

|8. Սպիտակի սոցիալական ծառայություններ |                              |

|   մատուցող տարածքային մարմնի ուժերով |                              |

|   կարելի է կազմել շահառու անձանց     |                              |

|   վերաբերյալ տեղեկատվական շտեմարան:  |                              |

|9. Նմանատիպ կենտրոնի ստեղծման         |                              |

|   հասարակական տրամադրվածությունը,    |                              |

|   հատկապես` տարեցների շրջանում:      |                              |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Մարզային բյուջեի բացակայությունը   |1. Ֆինանսական միջոցների       |

|2. Սպասարկող անձնակազմի աշխատավարձի   |   բացակայությունը            |

|   խնդիրը                             |                              |

._____________________________________________________________________.

 

Հիմնախնդրի լուծման ուղիները.

. Տարեցների շրջանում իրազեկության բարձրացումը նախատեսում է Սպիտակում զանգվածային լրատվական միջոցների («Լուսարձակ» պարբերաթերթ, «Սլավա մեդիա» հեռուստատեսություն) և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով բացահայտել իրականացվող ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածում բնակչության լայն շերտերի մեջ:

. Սպիտակում տարեցների խնամքի կենտրոնի (30 աշխատող տարբեր մասնագիտություններով` 80 տարեցների սպասարկման հաշվարկով) ստեղծումը կօգնի տարեցների շրջանում սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավմանը, որտեղ կարևորվում է` ՀԿ-ների, ՏԻՄ-ի, ՍԾՏՏՄ-ի միջև տեղեկատվության փոխանակմանը, մարզի մակարդակով իրականացվող սոցիալական ծրագրերի համակարգման մեխանիզմների մշակմանը և ներդրմանը, պետական և ոչ պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի խմբերի կարիքների գնահատման միջոցառումների կանոնավոր իրականացմանը, կամավորական շարժման (մարզային և համայնքային երիտասարդական կենտրոնների) զարգացմանը:

. Սպիտակ քաղաքում տարեցների սոցիալական ծառայություններ մատուցող շուրջօրյա խնամքի կենտրոնի համար Իտալական թաղամասում տարածքի առանձնացում և կառուցում:

. Սպիտակի տարեցների սոցիալական ծառայություններ մատուցող ցերեկային կենտրոնի սոցիալական տարաբնույթ ծառայությունների գործունեության կազմակերպում և համակարգումը:

. Սպիտակի տարեցների տան մասնագետների պարբերական վերապատրաստում, որը մասնավորապես ներառում է սոցիալական ծառայություններ մատուցող մասնագետների կարիքների գնահատման հմտությունների ուսուցանումը:

. Սպիտակի տարեցների տան կառուցման համար կպահանջվի 100 մլն դրամ: Այնուհետև տարեցների տան բնականոն գործունեության համար կպահանջվի տարեկան 23 մլն դրամ աշխատավարձի ֆոնդ և 35 մլն դրամ պահպանության և տարեցների սննդի գումար:

վերադարձ

 

ԾՐԱԳԻՐ թիվ 5

Աջակցություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վանաձորում իրականացվող

«Տնային խնամք միայնակ տարեցներին» ծրագրին

 

Նպատակը.

. Նպաստել միայնակ ծերերի կյանքի որակի բարձրացմանը, մեղմել սոցիալական լարվածությունը, ապահովել նրանց ճկուն, հետևողական, կարեկից և անհատական խնամք, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկությունը այն հիմնախնդիրների շուրջ, որոնք ծառացել են ծերերի առջև:

 

Հիմնախնդրի էությունը.

. Ըստ Վանաձորի ՍԾՏԲ-ի տվյալների` Վանաձորում ապրում են մոտ 950 միայնակ ծերեր, անժառանգ տարեցներ: Նրանք ինքնուրույն չեն կարողանում հոգալ իրենց տարրական հոգսերը (տուն մաքրել, ճաշ եփել, կարգի բերել բնակարանը, կատարել կոմունալ վճարումներ և այլն), օրեցօր վատթարացող սոցիալական վիճակը (անկարողություն, լքվածության զգացում, միայնություն, շրջապատի հետ թուլացող շփումներ) օտարացնում, մեկուսացնում է շրջապատից: «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Տնային խնամք միայնակ տարեցներին» ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում Վանաձորում բնակվող 100 շահառուների` ամսական մեկ անգամ չոր սննդի և հիգիենիկ պարագաների տարողունակ փաթեթների տրամադրմամբ, տարաբնույթ միջոցառումների (մշակութային, ճանաչողական տնայցեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, բարոյական, հոգեբանական, միջանձնային զրույցներ և այլն) կազմակերպմամբ: Զուգահեռաբար տարեցները նաև ստանում են առողջության առաջնային պահպանմանն ուղղված օգնություն:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Վանաձորում և  Տաշիրում «Հայկական   |1. Համապատասխան տեղեկատվության|

|   Կարիտասը» իրականացնում է «Ծերերի   |   ապահովում զանգվածային      |

|   խնամք» ծրագիրը:                    |   լրատվական միջոցներով       |

|2. Տարեցների շրջանում նկատելի         |2. Հաշվետվությունների և       |

|   աշխատանքային հմտություններ և       |   հատուկ տեղեկատվաթերթիկների |

|   կարողություններ ունի «Խաչվող       |   հրապարակում:               |

|   ուղիներ» ՍՀԿ-ն:                    |                              |

|3. Առկա է մարզային և  քաղաքային       |                              |

|   իշխանությունների                   |                              |

|   պատրաստակամությունը` ծրագրի        |                              |

|   իրականացման գործում:               |                              |

|4. Տարածքի խնդիր չի առաջանում,        |                              |

|   շահառուներն սպասարկվում են իրենց   |                              |

|   տներում:                           |                              |

|5. Բարենպաստ օրենսդրական դաշտը, որը   |                              |

|   կանոնակարգել է պետական արտոնագրման |                              |

|   ընթացակարգը:                       |                              |

|6. Սոցիալական ծառայություններ մատուցող|                              |

|   տարածքային մարմինների ուժերով      |                              |

|   կարելի է կազմել շահառու անձանց     |                              |

|   վերաբերյալ տեղեկատվական շտեմարան:  |                              |

|7. Առկա է ծրագրում աշխատելու պատրաստ  |                              |

|   կամավորների խումբ:                 |                              |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Մարզային բյուջեի բացակայությունը   |1. Ֆինանսական միջոցների       |

|2. Սպասարկող անձնակազմի աշխատավարձի   |   բացակայությունը            |

|   խնդիրը                             |                              |

._____________________________________________________________________.

 

Հիմնախնդրի լուծման ուղիները.

. Տարեցների շրջանում իրազեկության բարձրացումը նախատեսում է մարզում զանգվածային լրատվական միջոցների և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով բացահայտել իրականացվող ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածում բնակչության լայն շերտերի մեջ:

. Պետության կողմից տրամադրել ծրագրի արդյունավետ իրականացման և շարունակականության ապահովման համար նախատեսված գումարի 20 տոկոսը` որպես ներդրում: Եթե հաշվարկենք, որ յուրաքանչյուր շահառուի տնային խնամքի համար ամսական պահանջվում է 10.000 դրամ, ապա 20 տոկոս ներդրումը ծրագրի երեք տարվա իրականացման համար կազմում է 7.2 մլն դրամ: Պահանջվող գումարի մի մասը (ենթադրվում է 1.5 մլն դրամը` տարեկան 0.5 մլն դրամ կամ 20 տոկոսը կամ 5 շահառուի սննդի համար տրամադրվող գումարի փոխհատուցումը) կարելի է ձեռք բերել սոցիալական աջակցության տեսքով` ընտանեկան նպաստ չստացող տարեցներին ընդգրկելով Վանաձորի ՍԾՏԲ-ի սոցիալական աջակցության խորհրդի կողմից առաջարկվող հրատապ օգնության ցուցակներում: Նման ցուցանիշը նվազ չափով վերցվել է նկատի առնելով այն հանգամանքը, որ միայնակ, անժառանգ տարեցների համար ընտանեկան նպաստի համակարգում հաշվարկվում է բարձր անապահովության միավոր` պետության խնամակալությանը ապավինելով:

. Աշխատանքներում կարելի է ներգրավել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում սոցիալական աշխատանքի ուսուցում անցնող ուսանողներին` որպես կամավորներ, հասարակության տարբեր շերտերի անձանց` տարեցների և երիտասարդների միջև սերտ հարաբերություններ հաստատելու միջոցով: Նմանօրինակ աշխատաեղանակը կօգնի սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավմանը, կկարևորվի հասարակական կառույցների, կրթական հաստատության սերտ կապը, միմյանց միջև տեղեկատվության փոխանակմանը, պետական և ոչ պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի խմբերի կարիքների գնահատման միջոցառումների կանոնավոր իրականացմանը, կամավորական շարժման (մարզային և համայնքային երիտասարդական կենտրոնների) զարգացմանը:

. Տարեցների խնամք իրականացնող մասնագետների պարբերական վերապատրաստում, որը մասնավորապես ներառում է սոցիալական ծառայություններ մատուցող մասնագետների կարիքների գնահատման հմտությունների ուսուցանումը:

 

վերադարձ

 

ԾՐԱԳԻՐ թիվ 6

Վանաձորում հաշմանդամների վերականգնողական և պրոթեզաօրթոպեդիկ

պարագաների վերանորոգման ծառայության կազմակերպում և համակարգում

 

Նպատակը.

. Կանոնակարգել հաշմանդամների մատուցվող ծառայությունը, բարելավել և հեշտացնել հաշմանդամների սոցիալական դրությունը և նրանց կյանքի որակը, մեղմացնել սոցիալական լարվածությունը:

 

Հիմնախնդրի էությունը.

. Հաշմանդամների մեծ մասը խնդիր ունի հասարակության ինտեգրման, քանի որ մեկուսացումը հանգում է կյանքի ու հասարակության նկատմամբ անտարբերության: Նկատելիորեն դժվար է նաև նման շահառուների հետ սոցիալական աշխատողի աշխատանքը: Հաշմանդամների վերականգնողական և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերանորոգման ծառայության կազմակերպումը Լոռու մարզկենտրոնում նկատելիորեն կօժանդակի հարցի ամբողջական լուծմանը և կարագացնի նրանց սպասարկումը, կստեղծվեն աշխատատեղեր:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Վանաձորում գործում է հաշմանդամների |1. Մասնագետ կադրերի           |

|   «ԱՐԱՆ» հասարակական                 |   առկայությունը              |

|   կազմակերպությունը:                 |2. Համապատասխան տեղեկատվության|

|2. Սոցիալական ծառայություններ մատուցող|   ապահովում զանգվածային      |

|   տարածքային մարմիններն ունեն բավարար|   լրատվական միջոցներով       |

|   տեղեկատվական շտեմարան:             |3. Հատուկ տեղեկատվաթերթիկների |

|3. Հաշմանդամների շրջանում նկատելի     |   հրապարակում:               |

|   աշխատանքային հմտություններ և       |                              |

|   կարողություններ ունի «Առաքելություն|                              |

|   Հայաստան» ԲՀԿ-ն:                   |                              |

|4. Մարզի տարածաշրջանային կենտրոններում|                              |

|   առկա է քաղաքապետերի կողմից         |                              |

|   օժանդակություն ցուցաբերելու        |                              |

|   պատրաստակամությունը` նման          |                              |

|   կենտրոններ ստեղծելու հարցում       |                              |

|5. Համալիր կենտրոնների աշխատանքները   |                              |

|   կազմակերպելու համար առկա են ՀԿ-ներ,|                              |

|   որոնք պատրաստակամ են նուժի հաշվին  |                              |

|   իրականացնել համակարգչային          |                              |

|   ծառայություններ:                   |                              |

|6. Ստեղծվելիք կենտրոնի հարմար         |                              |

|   աշխարհագրական դիրքը (մարզային      |                              |

|   կենտրոն)                           |                              |

|7. Բարենպաստ օրենսդրական դաշտը, որը   |                              |

|   կանոնակարգել է պետական արտոնագրման |                              |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Մարզային բյուջեի բացակայությունը   |1. Ֆինանսական միջոցների       |

|2. Սպասարկող անձնակազմի աշխատավարձի   |   բացակայությունը            |

|   խնդիրը                             |                              |

._____________________________________________________________________.

 

Հիմնախնդրի լուծման ուղիները.

. Հաշմանդամների շրջանում իրազեկության բարձրացումը նախատեսում է մարզում զանգվածային լրատվական միջոցների և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով բացահայտել իրականացվող ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածում բնակչության լայն շերտերի մեջ:

. Վանաձորում ստեղծել պետության կողմից ֆինանսավորվող հաշմանդամներ վերականգնողական և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերանորոգման կենտրոն (6 աշխատող, որից` 3-ը հաշմանդամ) կամ մարզային մասնաճյուղ (ի դեպ, նմանատիպ կառույց գործում է Գյումրիում) և այլ աղբյուրներից տրամադրվող տարատեսակ ֆինանսական և նյութական օգնությունների նպատակաուղղվել կառույցի զարգացմանը:

. Մարզային կենտրոնում հաշմանդամների վերականգնողական և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերանորոգման ծառայության համար տարածքի առանձնացում, որը կօգնի հաշմանդամների շրջանում սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավմանը, որտեղ կարևորվում է` ՀԿ-ների, ՏԻՄ-երի, ՍԾՏՄՏ-ների միջև տեղեկատվության փոխանակմանը, մարզի մակարդակով իրականացվող սոցիալական ծրագրերի համակարգման մեխանիզմների մշակմանը և ներդրմանը, պետական և ոչ պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի խմբերի կարիքների գնահատման միջոցառումների կանոնավոր իրականացմանը, կամավորական շարժման (կենտրոնի) զարգացմանը:

. Հաշմանդամների գույքի վերանորոգման ծառայության սոցիալական ծառայություններ մատուցող կենտրոնի մասնագետների պարբերական վերապատրաստում, որը մասնավորապես ներառում է սոցիալական ծառայություններ մատուցող մասնագետների կարիքների գնահատման հմտությունների ուսուցանումը:

. Հաշմանդամների վերականգնողական և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերանորոգման ծառայության գործունեության կազմակերպումը և համակարգումը:

Վանաձորում հաշմանդամների վերականգնողական և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերանորոգման ծառայությանը տարածքի տրամադրման և վերապրոֆիլավորման համար կպահանջվի 4.2 մլն դրամ, իսկ ծառայության բնականոն գործունեության համար պետական բյուջեից կպահանջվի տարեկան 4.6 մլն դրամ աշխատավարձի ֆոնդ և 2.0 մլն դրամ պահպանության ծախս::

ԿԶԾ-ի համաձայն շարունակվելու է գերակա ուղղություն մնալ հաշմանդամ երեխաների որակյալ, այդ թվում` ներառական կրթության ապահովման, հաշմանդամներին տրամադրվող բժշկական և սոցիալական վերականգնման բնույթի ծրագրերի ընդլայնման, դրանց հասցեականության բարձրացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ինտեգրացված համայնքային վերականգնողական կենտրոնների ստեղծման խնդիրները:

Առաջիկայում գործելու են նաև սոցիալապես անապահով ընտանիքներին` միայնակ տարեցներին և հաշմանդամներին, ինչպես նաև այլ սոցիալական խմբերին պատկանող անձանց ինտեգրացված կացարանով ապահովելու ծրագրեր, որտեղ գործելու է ինքնօգնության և նրանց` հասարակություն ինտեգրման սկզբունքը: Շարունակվելու է սոցիալական ծառայությունների տրամադրման լիազորության պատվիրակման գործընթացը` աջակցելով ՀԿ-ներին` նրանց կողմից ստեղծված` հաշմանդամների և տարեցների ցերեկային կենտրոնների պահպանմանը և ընդլայնմանը:

 

վերադարձ

 

ԾՐԱԳԻՐ թիվ 7

«Ստեփանավանի հատուկ կարիքներով անձանց կրթության և զարգացման

համայնքային կենտրոնի» զարգացում

 

Նպատակը.

. «Ստեփանավանի հատուկ կարիքներով անձանց կրթության և զարգացման

համայնքային կենտրոնի» զարգացման միջոցով բարելավել հաշմանդամների

կրթության և այլ հմտությունների զարգացումը, մեղմացնել սոցիալական

լարվածությունը:

 

Հիմնախնդրի էությունը.

. Հաշմանդամները կարիք ունեն հասարակության ինտեգրման, քանի որ նրանց

մեկուսացումը հանգում է կյանքի ու հասարակության նկատմամբ

անտարբերության: Հաշմանդամների կրթության և այլ որակների զարգացման

հարցը այսօր առաջնային է և հրատապ:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Ստեփանավանում գործող կենտրոնը ունի |1. Մասնագետ կադրերի           |

|   մեծ հեղինակություն և  շահառուների  |   առկայությունը              |

|   մեծ բանակ:                         |2. Համապատասխան տեղեկատվության|

|2. Սոցիալական ծառայություններ մատուցող|   ապահովում զանգվածային      |

|   տարածքային մարմիններն ունեն բավարար|   լրատվական միջոցներով       |

|   տեղեկատվական շտեմարան:             |3. Հատուկ տեղեկատվաթերթիկների |

|3. Առկա է աշխատանքային փորձ           |   հրապարակում:               |

|   Ստեփանավանի և  Տաշիրի              |                              |

|   տարածաշրջաններում:                 |                              |

|4. «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ն պատրաստակամ  |                              |

|   են նուժի հաշվին իրականացնել        |                              |

|   համակարգչային ծառայություններ:     |                              |

|5. Կենտրոնի հարմար աշխարհագրական դիրքը|                              |

|   (մարզային կենտրոն):                |                              |

|6. Բարենպաստ օրենսդրական դաշտը:       |                              |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Համապատասխան բյուջեի               |1. Ֆինանսական միջոցների       |

|   բացակայությունը                    |   բացակայությունը            |

|2. Սպասարկող անձնակազմի աշխատավարձի   |                              |

|   խնդիրը                             |                              |

._____________________________________________________________________.

 

2007 թ. նոյեմբերից ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստան. սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի» ֆինանսավորմամբ և ՀՀ ԱՍՆ-ի հետ համագործակցությամբ գործում է Ստեփանավանի հատուկ կարիքներով անձանց կրթության և զարգացման համայնքային կենտրոնը, որն իր տեսակի մեջ եզակի է և սպասարկում Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքների, ինչպես նաև դրանց հարակից 11 գյուղական համայնքների թվով 95 հաշմանդամների: Այս ցերեկային կենտրոն է, որտեղ իրականացվում է հաշմանդամների նախամասնագիտական ուսուցում, հոգեբանական և սոցիալական աջակցություն:

Կենտրոնը մատուցում է միակ ծառայությունը, որը միտված է հատկապես գյուղական համայնքներում բնակվող հաշմանդամների ներգրավմանը հասարակություն: ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան. սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի» ֆինանսավորմամբ կենտրոնը կաշխատի մինչև 2009թ. դեկտեմբերը: Սակայն կայուն և շոշափելի արդյունքների համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք:

 

Հիմնախնդրի լուծման ուղիները.

. Հաշմանդամների շրջանում իրազեկության բարձրացումը նախատեսում է մարզում զանգվածային լրատվական միջոցների և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով ավելի շատ տեղեկատվության տարածել բնակչության շրջանում:

. պետության կողմից և այլ աղբյուրներից տրամադրվող տարատեսակ ֆինանսական և նյութական օգնության տրամադրում:

. Կենտրոնում հաշմանդամների նախամասնագիտական ուսուցման, հոգեբանական և սոցիալական աջակցության ծավալների մեծացում, որը կօգնի հաշմանդամների շրջանում մեծացնել հասցեականությունը, առավել շատ հաշմանդամների ներգրավվել աշխատանքներին, բարելավել սոցիալական սպասարկման համակարգի կառավարումը, առավել զարգացնել կամավորական շարժումը:

. Հաշմանդամների և նրանց հետ աշխատող մասնագետների պարբերական վերապատրաստում:

. Ստեփանավանի հատուկ կարիքներով անձանց կրթության և զարգացման համայնքային կենտրոնի գործունեության ակտիվացում:

 

վերադարձ

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում