Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (20-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1130.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(20-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(20-րդ մաս)

 

ԾՐԱԳԻՐ թիվ 8

Գործազրկության մակարդակի նվազեցում

 

ՀՀ ԱՍՆ-ի կողմից մշակված «Գործ» համակարգի ծրագիրը սոցիալական ապահովության քարտերի համակարգի մեջ դիտվեց որպես ենթածրագիր: 2006-2008 թթ. պետական բյուջեի միջոցներով սնվող ծրագիրը մեծ ազդեցություն ու արդյունավետություն ապահովեց գործազուրկների տեղեկատվական բազաների ճշգրտման գործում, առաջիկայում գործընթացը կշարունակվի:

ԿԶԾ-ն կարևորելու է սոցիալական ձեռնարկությունների ինստիտուտի ներդրումը` հաշվի առնելով Եվրամիության երկրների փորձը: Սոցիալական ձեռնարկությունների (աշխատողների առնվազն 50 տոկոսը հաշմանդամներ են) ստեղծման նպատակը հաշմանդամների աշխատանքի տեղավորման ճանապարհով նրանց` հասարակությանն ինտեգրումն է: Այս գործընթացը մաս կկազմի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված հաշմանդամների վերականգնման համալիր միջոցառումների և ուղղված կլինի, մի կողմից, հաշմանդամ անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը, մյուս կողմից` նրանց աշխատանքային ներուժը հասարակությանը ի շահ ներդնելուն:

Աղքատության հաղթահարման վրա էական ազդեցություն կունենա նաև տարբեր կենսական նշանակության ծառայությունների հասանելիությունը և մատչելիության ապահովումը մարզերում: Այդ առումով, մասնավորապես, կարևորվելու է աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը` ուղղված աշխատաշուկաների անհամամասնական զարգացման հաղթահարմանը:3

 

Նպատակը.

Զբաղվածության ոլորտում լարվածության թուլացում, նոր աշխատատեղերի ստեղծում:

 

Հիմնախնդրի էությունը.

Զբաղվածության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումով կարելի է հասնել գործազրկության մակարդակի իջեցման:

Դեռևս լիարժեքորեն ուսումնասիրված չէ աշխատաշուկան, առկա է թաքնված զբաղվածություն: Դեռևս նվազ արդյունավետ է ոլորտի առողջացմանն ուղղված պետության կողմից իրականացվող քաղաքականությունը: Աշխատաշուկայում կա առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն, մի կողմից առկա է բարձր գործազրկության մակարդակ և քիչ թվով թափուր աշխատատեղեր, մյուս կողմից կան թափուր աշխատատեղեր որոնց պահանջներին համապատասխան աշխատանք փնտրողներ չկան: Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների մասնագիտությունների ցանկը և առարկայական ծրագրերը դեռևս չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին:

 

Հիմնախնդրի լուծման ուղիները.

. Ներկայիս աշխատաշուկայի պարբերական և լիարժեք ուսումնասիրություններ:

. Վերապատրաստման դասընթացների կազմակերպում և այդ դասընթացները ավարտածների աշխատանքով ապահովվածություն:

. Զբաղվածության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում

. Ծառայություններ մատուցող կադրերի պարբերական վերապատրաստում:

. Պետության կողմից և այլ աղբյուրներից տրամադրվող տարատեսակ ֆինանսական և նյութական օգնությունների հասցեականության բարձրացում:

. Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների մասնագիտությունների ցանկի և առարկայական ծրագրերի համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Անհրաժեշտ և  էժան աշխատուժ` բարձր  |1. Աշխատուժի առկայությունը    |

|   կրթական մակարդակով                 |2. Մասնագետ կադրերի           |

|2. Մարզում մեծ է միջին և  փոքր        |   առկայությունը              |

|   բիզնեսով զբաղվելու ցանկություն     |3. Համապատասխան տեղեկատվության|

|   ունեցող մարդկանց թիվը              |    տարածումը                 |

|3. Առկա բանկային ցանցը թույլ է տալիս  |4. Նոր աշխատատեղերի ստեղծումը |

|   ծավալելու բանկային նորմալ          |5. Մեղմացված հարկային         |

|   գործունեություն                    |   քաղաքականություն և  խթանիչ |

|4. Ձեռներեցների փոքր ու միջին         |   օրենսդրական դաշտը          |

|   ձեռնարկները հիմնականում բավարարում |                              |

|   են իրենց և  նպաստում ընտանիքի      |                              |

|   նվազագույն պահանջների բավարարմանը  |                              |

|5. Սոցիալական ապահովության քարտային   |                              |

|   համակարգի գոյությունը              |                              |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Բիզնես ծրագրերի, երկարաժամկետ և    |1. Առկա է պետական բյուջեից    |

|   ցածր տոկոսադրույքներով պահանջվող   |   մարզին հատկացվող վարձատրվող|

|   թվով վարկերի բացակայությունը       |   հասարակական աշխատանքների   |

|2. Չկա փոքր ձեռնարկությունների և      |   կատարման համար             |

|   ինքնազբաղվածության համար բարենպաստ |   ֆինանսավորման ծավալների    |

|   պայմաններ և  հավասար               |   կրճատում                   |

|   հնարավորություններ                 |2. Բարենպաստ աշխատանքային     |

|3. Տեղեկատվության բացակայությունը     |   պայմանների բացակայությունը |

|4. Բնակչության ֆինանսական անբավարար   |   և  մարզում գործազրկության  |

|   հնարավորությունները                |   բարձր տոկոսը նպաստում են   |

|5. Անհրաժեշտ գովազդի բացակայությունը  |   որակյալ աշխատուժի          |

|6. Մատուցվող ծառայությունների         |   արտահոսքին                 |

|   (էլ. էներգիա, կապ, գազ) բարձր      |3. Բանկերի նկատմամբ           |

|   սակագները                          |   բնակչության անվստահությունը|

|                                      |4. Ստվերային տնտեսության մեծ  |

|                                      |   տեսակարար կշիռը            |

|                                      |5. Փոքր և  միջին              |

|                                      |   ձեռներեցության զարգացման   |

|                                      |   հստակ քաղաքականության      |

|                                      |   բացակայությունը            |

._____________________________________________________________________.

 

Սպասվելիք արդյունքները.

 

Նոր աշխատատեղերի ստեղծում, զբաղվածության լարվածության թուլացում, աջակցություն ակտիվ աշխատաշուկայի ստեղծմանը և զբաղվածության խթանման քաղաքականությանը:

«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով 2006 թ. ամրագրվեց բնակչության զբաղվածության կողմնորոշման «նպատակային խմբերի» քաղաքականությունը (օրենքով ամրագրված) աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկների (թվով 7 խմբերի) շրջանում, որպիսիք են`

. պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք` առնվազն մեկ տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում,

. ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած և վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում զբաղվածության պետական ծառայություն դիմած անձինք,

. աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և այն անձինք, առնվազն մեկ տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում,

. առնվազն 35 տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելուն մնացել է մինչև 5 տարի,

. հաշմանդամները,

. երեք տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,

. փախստականները:

վերադարձ

 

ԾՐԱԳԻՐ թիվ 9

Փախստականների ընտանիքների բնակարանային ապահովում

 

Փախստականների համար ամենահրատապը բնակարանային հիմնահարցն է, քանի որ այսօր հարյուրավոր փախստական ընտանիքներ բնակվում են անբարեկարգ ժամանակավոր կացարաններում, հանրակացարաններում: Նախորդած ժամանակաշրջանում մարզում նկատելի են փախստականների ընտանիքների բնակարանային ապահովության խնդրի մեղմացմանն ուղղված աշխատանքները: Ամբողջական պատկերը հետևյալն է. ա) Փախստականների նորվեգական խորհրդի, ՄԱԿ-ի և ՀՀ պետբյուջեի միջոցներով (16` Տաշիր, 54` Վանաձոր, 52` Սպիտակ, 56` Ստեփանավան քաղաքային, 20` Արջուտ, 52` Նոր Խաչակապ, Ղուրսալի, Ջրաշեն, Սարամեջ գյուղական համայնքներում): բ) ՀՀ 2005-2006թթ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրով ընդգրկված մարզի տարբեր տարածաշրջանների 46 ընտանիքներից 34-ը ստացել են վկայագրեր, որոնցից 27-ը ձեռք են բերել բնակարաններ (9` Վանաձոր, 3` Սպիտակ, 9` Ստեփանավան, 3` Ախթալա քաղաքային, 1` Պետրովկա (շահառուն` Նովոսելցովոյից է), 1` Միխայլովկա, 1` Մեծ Այրում գյուղական համայնքներում): Իսկ ՄԱԿ-ի փախստականների Հայաստանյան գրասենյակի ֆինանսական միջոցներով «Օթևան» ծրագրով մեկական բնակարաններ են գնվել Սպիտակ, քաղաքում, Մարգահովիտ և Շահումյան գյուղերում, իսկ մեկական բնակարաններ կառուցվել` Լեռնապատ, Ազնվաձոր, Բովաձոր, Ամրակից և Սարամեջ (եղել է կիսակառույց) գյուղերում:

1999-2006 թթ. բնակարանով ապահովվել են փախստականների 286 ընտանիքներ: Նախորդ երեք տարիներին փախստականների բնակարանային հարցին անդրադարձ չի կատարվել:

Ընդգրկուն ուսումնասիրություններ են կատարվել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագրով Լոռու մարզում բնակվող բնակարանի կարիքավոր փախստական ընտանիքների շրջանում և տվյալները ներկայացրել ՀՀ ՏԿՆ:

 

Հիմնախնդրի էությունը.

 

Փախստականները բնակարանային ապահովվածության կարիք ունեն: Մարզի ՍԾՏՏՄ-ների կողմից ուսումնասիրված է այս խավի սոցիալական և բնակարանային ապահովվածության վիճակը: Մարզում նկատելի են փախստականների ընտանիքների բնակարանային ապահովության խնդրի մեղմացմանն ուղղված աշխատանքները: Որպես բնակարանի կարիքավոր մարզում հաշվառված է 195 ընտանիք: Բնակարանային գների օրավուր բարձրացման փաստը հաշվառելով կարելի է փաստել, որ 01.01.2009թ. դրությամբ գումարային պահանջը կլինի ավելի քան 1.0 մլրդ դրամ:

 

Հիմնախնդրի լուծման ուղիները.

. Պետության կողմից նպատակային միջոցների ծավալների մեծացում

. Դոնոր կազմակերպությունների հնարավորությունների ուղղորդում

. Համայնքների հնարավորությունների ուսումնասիրություն:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Լիարժեք տեղեկատվության             |1. Պետության նպատակային       |

|   առկայությունը                      |   միջոցների տրամադրում       |

|2. Բնակարանի կարիքավոր փախստականների  |2. Դոնոր կազմակերպությունների |

|   հաշվառման գործող մեխանիզմներ       |   կողմից դրամական ներդրումներ|

|3. Միջազգային դոնոր                   |                              |

|   կազմակերպությունների               |                              |

|   նախատրամադրվածություն հարցի        |                              |

|   կարգավորմանը                       |                              |

|4. Քաջատեղյակություն փախստականների    |                              |

|   բնակարանային ապահովվածության խնդրին|                              |

|5. ՀՀ կառավարությանն առընթեր          |                              |

|   միգրացիայի և  փախստականների        |                              |

|   վարչության աջակցությունը           |                              |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Մարզային բյուջեի բացակայությունը   |1. Տրամադրվող գումարների      |

|2. Համայնքային բյուջեների նվազ լինելը |   անբավարար չափ              |

._____________________________________________________________________.

 

Հիմնախնդրի լուծումը.

. Պետության կողմից տրամադրող նպատակային միջոցների ծավալների մեծացում

. Միջազգային դոնոր կազմակերպությունների նպատակային ներդրումներ:

 

Նպատակին հասնելու ուղիները.

 

. Բնակարանային ապահովվածության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում. համայնքապետերի միջոցով իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածում և ԶԼՄ-ներով պարզաբանումներ իրավասու անձանց կողմից:

. Նպատակային գումարների հայթայթում

. Փախստականների անձնական խնայողությունների համատեղում հարցի կարգավորման համար:

195 փախստական ընտանիքների բնակարանային ապահովվածության համար պահանջվում է 1.015 մլրդ դրամ, որն ըստ 2010-2013 թթ. կարելի է կանոնակարգել բնակարանների գնման վկայականների տրամադրմամբ, նաև որոշ մասը դոնարային ներդրումային` կառուցումների միջոցով:

վերադարձ

 

ԾՐԱԳԻՐ թիվ 10

Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների

բնակարանային ապահովում

 

Լոռու մարզում պետական բյուջեով, համայնքների և «Հովարդ Կարագյոզյան» ՄԲԲԿ-ի կողմից (2005 թ. բնակարանով ապահովվեցին 28 հաշմանդամներ): 1999-2008 թթ. աջակցություն են ստացել 174 ընտանիքներ: Վանաձորում մի քանի տասնյակ ընտանիքների բնակարանային հիմնահարց լուծվել է ՀՀ ՊՆ-ի բնակֆոնդը համայնքին տրամադրման հաշվին` համայնքային միջոցներով բնակարանները վերանորոգելով և դրանք շահառուներին հատկացնելով:

Լոռու մարզում առանձնատների կառուցման նպատակով 2008 թ. դեկտեմբերին նախապատրաստվել են գյուղական վայրերում բնակվող 10 ընտանիքների բնակարանային փաստաթղթերը և տրամադրվել «Առաջ Հայաստան» հիմնադրամի տնօրինությանը և «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությանը` համապատասխան աշխատանքներ իրականացնելով գյուղապետերի հետ:

 

Հիմնախնդրի էությունը.

 

Զոհված կամ հաշմանդամ զինծառայողների 79 ընտանիքներ բնակարանային ապահովվածության կարիք ունեն, որից` 41-ը առաջնահերթ (որպես` անօթևան): Հաշվի առնելով բնակարանների գների բարձրացման փաստը (յուրաքանչյուր եռամսյակ` նախորդ եռամսյակի գնի 5 տոկոսի չափով ավելացում) կարելի է փաստել, որ 01.01.2009 թ. դրությամբ գումարային պահանջը կլինի ավելի քան 400 մլն դրամ:

 

Հիմնախնդրի լուծման ուղիները.

 

Պետության կողմից նպատակային միջոցների ծավալների մեծացում, դոնոր կազմակերպությունների հնարավորությունների ուղղորդում, համայնքների հնարավորությունների ուսումնասիրություն:

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|        ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ                  |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |

|1. Լիարժեք տեղեկատվության             |1. Պետության նպատակային       |

|   առկայությունը                      |   միջոցների տրամադրում       |

|2. Միջազգային դոնոր                   |2. Դոնոր կազմակերպությունների |

|   կազմակերպությունների               |   կողմից դրամական ներդրումներ|

|   նախատրամադրվածություն հարցի        |                              |

|   կարգավորմանը                       |                              |

|3. Զոհված և  հաշմանդամ զինծառայողների |                              |

|   ընտանիքների նախկինում կատարված     |                              |

|   բնակարանային ուսումնասիրությունները|                              |

|4. ՀՀ պաշտպանության նախարարության     |                              |

|   հատուկ հանձնախմբի հետ համատեղ      |                              |

|   այցելություններ                    |                              |

|______________________________________|______________________________|

|        ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ                  |      ՎՏԱՆԳՆԵՐ                |

|1. Մարզային բյուջեի բացակայությունը   |1. Տրամադրվող գումարների      |

|2. Համայնքային բյուջեների նվազ լինելը |   անբավարար չափ              |

._____________________________________________________________________.

 

Հիմնախնդրի լուծումը.

 

. Պետության կողմից նպատակային միջոցների տրամադրում

. Համայնքների ունեցած բնակարանային ֆոնդի հաշվին հատկացումներ` վերանորոգումներ կատարելուց հետո:

 

Նպատակին հասնելու ուղիները.

 

. Բնակարանային ապահովվածության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում. համայնքապետերի միջոցով իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածում և ԶԼՄ-ներով պարզաբանումներ իրավասու անձանց կողմից:

. Նպատակային ֆինանսավորում.

. Գյուղական համայնքներում առանձնատների կառուցում` «Առաջ Հայաստան» հիմնադրամի միջոցներով (ընտրված են 10 շահառու ընտանիքներ):

79 զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովվածության համար պետական բյուջեից պահանջվում է 410 մլն դրամ, որն ըստ 2010-2013 թթ. կարելի է բաշխել հետևյալ կերպ` 2010 թ.` 80 մլն, 2011 թ.` 100 մլն, 2012 թ.` 110 մլն և 2013 թ.` 120 մլն:

Սոցիալական ապահովության բնագավառում զարգացման ուղղությունները երկարաժամկետ հեռանկարում պետք է երաշխավորեն բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների բարձր որակ, մատչելիություն, առավել հասցեականություն: Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը կուղղորդվեն նաև բոլոր ձեռնարկումները:

 

վերադարձ

 

Հավելված 13.2.

 

ՑՈՒՑԱԿ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

._____________________________________________________________.

|Համայնքի անվանումը              |Բնակավայրի անվանումը        |

|________________________________|____________________________|

|1. Վանաձոր                      |Վանաձոր քաղաք               |

|________________________________|____________________________|

|2. Ալավերդի                     |. Ալավերդի քաղաք            |

|                                |____________________________|

|                                |. Ակներ գյուղ               |

|________________________________|____________________________|

|3. Ախթալա                       |. Ախթալա քաղաք              |

|                                |____________________________|

|                                |. Առողջարանին կից գյուղ     |

|________________________________|____________________________|

|4. Թումանյան                    |. Թումանյան քաղաք           |

|                                |____________________________|

|                                |. Քոբեր կայարանի գյուղ      |

|________________________________|____________________________|

|5. Շամլուղ                      |. Շամլուղ քաղաք             |

|                                |____________________________|

|                                |. Ախթալա գյուղ              |

|                                |____________________________|

|                                |. Բենդիկ գյուղ              |

|________________________________|____________________________|

|6. Սպիտակ                       |Սպիտակ քաղաք                |

|________________________________|____________________________|

|7. Ստեփանավան                   |. Ստեփանավան քաղաք          |

|                                |____________________________|

|                                |. Արմանիս գյուղ             |

|________________________________|____________________________|

|8. Տաշիր                        |Տաշիր քաղաք                 |

|________________________________|____________________________|

|9. Ագարակ                       |Ագարակ գյուղ                |

|________________________________|____________________________|

|10. Ազնվաձոր                    |Ազնվաձոր գյուղ              |

|________________________________|____________________________|

|11. Աթան                        |Աթան գյուղ                  |

|________________________________|____________________________|

|12. Ահնիձոր                     |Ահնիձոր գյուղ               |

|________________________________|____________________________|

|13. Ամրակից                     |Ամրակից գյուղ               |

|________________________________|____________________________|

|14. Այգեհատ                     |Այգեհատ գյուղ               |

|________________________________|____________________________|

|15. Անտառամուտ                  |Անտառամուտ գյուղ            |

|________________________________|____________________________|

|16. Ապավեն                      |Ապավեն գյուղ                |

|________________________________|____________________________|

|17. Արդվի                       |Արդվի գյուղ                 |

|________________________________|____________________________|

|18. Արծնի                       |Արծնի գյուղ                 |

|________________________________|____________________________|

|19. Արջուտ                      |. Արջուտ գյուղ              |

|                                |____________________________|

|                                |. Արջուտ կայարանին կից գյուղ|

|________________________________|____________________________|

|20. Արևածագ                     |Արևածագ  գյուղ              |

|________________________________|____________________________|

|21. Արևաշող                     |Արևաշող  գյուղ              |

|________________________________|____________________________|

|22. Աքորի                       |Աքորի գյուղ                 |

|________________________________|____________________________|

|23. Բազում                      |Բազում գյուղ                |

|________________________________|____________________________|

|24. Բլագոդարնոյե                |Բլագոդարնոյե գյուղ          |

|________________________________|____________________________|

|25. Բովաձոր                     |Բովաձոր գյուղ               |

|________________________________|____________________________|

|26. Անտառաշեն                   |Անտառաշեն գյուղ             |

|________________________________|____________________________|

|27. Գարգառ                      |Գարգառ գյուղ                |

|________________________________|____________________________|

|28. Գեղասար                     |Գեղասար գյուղ               |

|________________________________|____________________________|

|29. Գյուլագարակ                 |Գյուլագարակ գյուղ           |

|________________________________|____________________________|

|30. Գոգարան                     |Գոգարան գյուղ               |

|________________________________|____________________________|

|31. Գուգարք                     |Գուգարք գյուղ               |

|________________________________|____________________________|

|32. Դաշտադեմ                    |Դաշտադեմ գյուղ              |

|________________________________|____________________________|

|33. Դարպաս                      |Դարպաս գյուղ                |

|________________________________|____________________________|

|34. Դեբետ                       |Դեբետ գյուղ                 |

|________________________________|____________________________|

|35. Դսեղ                        |Դսեղ գյուղ                  |

|________________________________|____________________________|

|36. Եղեգնուտ                    |Եղեգնուտ գյուղ              |

|________________________________|____________________________|

|37. Թեղուտ                      |Թեղուտ գյուղ                |

|________________________________|____________________________|

|38. Լեջան                       |Լեջան գյուղ                 |

|________________________________|____________________________|

|39. Լեռնահովիտ                  |Լեռնահովիտ գյուղ            |

|________________________________|____________________________|

|40. Լեռնանցք                    |Լեռնանցք գյուղ              |

|________________________________|____________________________|

|41. Լեռնապատ                    |Լեռնապատ գյուղ              |

|________________________________|____________________________|

|42. Լեռնավան                    |Լեռնավան գյուղ              |

|________________________________|____________________________|

|43. Լերմոնտով                   |Լերմոնտով գյուղ             |

|________________________________|____________________________|

|44. Լոռի Բերդ                   |Լոռի Բերդ գյուղ             |

|________________________________|____________________________|

|45. Լորուտ                      |Լորուտ գյուղ                |

|________________________________|____________________________|

|46. Լուսաղբյուր                 |Լուսաղբյուր գյուղ           |

|________________________________|____________________________|

|47. Խնկոյան                     |Խնկոյան գյուղ               |

|________________________________|____________________________|

|48. Ծաթեր                       |Ծաթեր գյուղ                 |

|________________________________|____________________________|

|49. Ծաղկաբեր                    |Ծաղկաբեր գյուղ              |

|________________________________|____________________________|

|50. Ծաղկաշատ                    |Ծաղկաշատ գյուղ              |

|________________________________|____________________________|

|51. Կաթնաղբյուր                 |Կաթնաղբյուր գյուղ           |

|________________________________|____________________________|

|52. Կաթնաջուր                   |Կաթնաջուր գյուղ             |

|________________________________|____________________________|

|53. Կաթնառատ                    |Կաթնառատ գյուղ              |

|________________________________|____________________________|

|54. Կաճաճկուտ                   |Կաճաճկուտ գյուղ             |

|________________________________|____________________________|

|55. Կարմիր Աղեկ                 |Կարմիր Աղեկ գյուղ           |

|________________________________|____________________________|

|56. Կողես                       |Կողես գյուղ                 |

|________________________________|____________________________|

|57. Կուրթան                     |Կուրթան գյուղ               |

|________________________________|____________________________|

|58. Հագվի                       |Հագվի գյուղ                 |

|________________________________|____________________________|

|59. Հալավար                     |. Հալավար գյուղ             |

|                                |____________________________|

|                                |. Գյուլլուդարա գյուղ        |

|                                |____________________________|

|                                |. Հայդարլի գյուղ            |

|                                |____________________________|

|                                |. Քիլիսա գյուղ              |

|________________________________|____________________________|

|60. Հաղպատ                      |Հաղպատ գյուղ                |

|________________________________|____________________________|

|61. Հարթագյուղ                  |Հարթագյուղ գյուղ            |

|________________________________|____________________________|

|62. Հոբարձ                      |Հոբարձ գյուղ                |

|________________________________|____________________________|

|63. Հովնանաձոր                  |Հովնանաձոր գյուղ            |

|________________________________|____________________________|

|64. Ձյունաշող                   |Ձյունաշող գյուղ             |

|________________________________|____________________________|

|65. Ձորագետ                     |Ձորագետ գյուղ               |

|________________________________|____________________________|

|66. Ձորագյուղ                   |Ձորագյուղ գյուղ             |

|________________________________|____________________________|

|67. Ձորամուտ                    |. Ձորամուտ գյուղ            |

|                                |____________________________|

|                                |. Գոգավան գյուղ             |

|________________________________|____________________________|

|68. Ղուրսալ                     |Ղուրսալ գյուղ               |

|________________________________|____________________________|

|69. Ճոճկան                      |Ճոճկան գյուղ                |

|________________________________|____________________________|

|70. Մարգահովիտ                  |Մարգահովիտ գյուղ            |

|________________________________|____________________________|

|71. Մարց                        |Մարց գյուղ                  |

|________________________________|____________________________|

|72. Մեդովկա                     |. Մեդովկա գյուղ             |

|                                |____________________________|

|                                |. Կրուգլայա շիշկա գյուղ     |

|________________________________|____________________________|

|73. Մեծ Այրում                  |. Մեծ Այրում գյուղ          |

|                                |____________________________|

|                                |. Փոքր Այրում գյուղ         |

|________________________________|____________________________|

|74. Մեծավան                     |Մեծավան գյուղ               |

|________________________________|____________________________|

|75. Մեծ Պառնի                   |Մեծ Պառնի գյուղ             |

|________________________________|____________________________|

|76. Մեղվահովիտ                  |. Մեղվահովիտ գյուղ          |

|                                |____________________________|

|                                |. Նորամուտ գյուղ            |

|________________________________|____________________________|

|77. Միխայելովկա                 |Միխայելովկա գյուղ           |

|________________________________|____________________________|

|78. Մղարթ                       |Մղարթ գյուղ                 |

|________________________________|____________________________|

|79. Յաղդան                      |Յաղդան գյուղ                |

|________________________________|____________________________|

|80. Նեղոց                       |Նեղոց գյուղ                 |

|________________________________|____________________________|

|81. Նովոսելցովո                 |Նովոսելցովո գյուղ           |

|________________________________|____________________________|

|82. Նորաշեն                     |Նորաշեն գյուղ               |

|________________________________|____________________________|

|83. Նոր Խաչակապ                 |Նոր Խաչակապ գյուղ           |

|________________________________|____________________________|

|84. Շահումյան                   |Շահումյան գյուղ             |

|________________________________|____________________________|

|85. Շամուտ                      |Շամուտ գյուղ                |

|________________________________|____________________________|

|86. Շենավան                     |Շենավան գյուղ               |

|________________________________|____________________________|

|87. Շիրակամուտ                  |Շիրակամուտ գյուղ            |

|________________________________|____________________________|

|88. Շնող                        |Շնող գյուղ                  |

|________________________________|____________________________|

|89. Չկալով                      |Չկալով գյուղ                |

|________________________________|____________________________|

|90. Պաղաղբյուր                  |Պաղաղբյուր գյուղ            |

|________________________________|____________________________|

|91. Պետրովկա                    |Պետրովկա գյուղ              |

|________________________________|____________________________|

|92. Պրիվոլնոյե                  |Պրիվոլնոյե գյուղ            |

|________________________________|____________________________|

|93. Պուշկինո                    |Պուշկինո գյուղ              |

|________________________________|____________________________|

|94. Ջիլիզա                      |Ջիլիզա գյուղ                |

|________________________________|____________________________|

|95. Ջրաշեն                      |Ջրաշեն գյուղ                |

|________________________________|____________________________|

|96. Սարալանջ                    |Սարալանջ գյուղ              |

|________________________________|____________________________|

|97. Սարահարթ                    |Սարահարթ գյուղ              |

|________________________________|____________________________|

|98. Սարամեջ                     |Սարամեջ գյուղ               |

|________________________________|____________________________|

|99. Սարատովկա                   |. Սարատովկա գյուղ           |

|                                |____________________________|

|                                |. Գետավան գյուղ             |

|________________________________|____________________________|

|100. Սարչապետ                   |Սարչապետ գյուղ              |

|________________________________|____________________________|

|101. Սվերդլով                   |Սվերդլով գյուղ              |

|________________________________|____________________________|

|102. Վահագնաձոր                 |Վահագնաձոր գյուղ            |

|________________________________|____________________________|

|103. Վահագնի                    |Վահագնի գյուղ               |

|________________________________|____________________________|

|104. Վարդաբլուր                 |Վարդաբլուր գյուղ            |

|________________________________|____________________________|

|105. ՈՒռուտ                     |ՈՒռուտ գյուղ                |

|________________________________|____________________________|

|106. ՈՒրասար                    |ՈՒրասար գյուղ               |

|________________________________|____________________________|

|107. Փամբակ                     |. Փամբակ գյուղ              |

|                                |____________________________|

|                                |. Փամբակ կայարանին կից գյուղ|

|________________________________|____________________________|

|108. Քարաբերդ                   |Քարաբերդ գյուղ              |

|________________________________|____________________________|

|109. Քարաձոր                    |Քարաձոր գյուղ               |

|________________________________|____________________________|

|110. Քարինջ                     |Քարինջ գյուղ                |

|________________________________|____________________________|

|111. Քարկոփ                     |Քարկոփ գյուղ                |

|________________________________|____________________________|

|112. Օձուն                      |. Օձուն գյուղ               |

|                                |____________________________|

|                                |. Ամոջ գյուղ                |

|________________________________|____________________________|

|113. Ֆիոլետովո                  |Ֆիոլետովո գյուղ             |

._____________________________________________________________.

 

վերադարձ

 

Հավելված 13.3.

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

 

.______________________________________________________________________

|ՀՀ|Նոր          |Նոր          |Նոր           |Խոշորացման չափորոշիչներ

|  |ձևավորվող    |ձևավորվող    |ձևավորվող     |________________________

|  |համայնքի     |համայնքի     |համայնքի կազմի|Միաց-|Նոր ձևա- |Նոր    |

|  |անվանումը    |կազմի մեջ    |մեջ մտնող     |վող  |վորվող   |ձևավոր |

|  |             |մտնող նախկին |բնակավայրերը  |հա-  |համայնքի |վող    |

|  |             |համայնքները  |              |մայնք|կենտրոնը |համայն-|

|  |             |և  նոր       |              |ների |պետք է   |քի բնա-|

|  |             |ձևավորվող    |              |ընդհա|ունենա   |կավայ- |

|  |             |համայնքի     |              |նուր |միացվող  |րերի   |

|  |             |կենտրոնը     |              |վարչա|համայնք- |հեռավո-|

|  |             |             |              |կան  |ների     |րութ-  |

|  |             |             |              |սահ- |նկատմամբ |յունը  |

|  |             |             |              |մանի |կենտրոնա-|համայն |

|  |             |             |              |առկա |կան դիրք,|քի     |

|  |             |             |              |յութ-|առնվազն  |կենտրո-|

|  |             |             |              |յուն |500      |նից    |

|  |             |             |              |     |բնակիչ   |չպետք է|

|  |             |             |              |     |և  ենթա- |գերազան|

|  |             |             |              |     |կառուց-  |ցի 5 կմ|

|  |             |             |              |     |վածքներ  |       |

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|1 |    2        |     3       |    4         |   5 |    6    |   7   |

|______________________________________________________________________

|Ստեփանավանի տարածաշրջան

|______________________________________________________________________

|1 |Գարգառ       |Գարգառ       |գ. Գարգառ     |  +  |     1355|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Պուշկինո     |գ. Պուշկինո   |  +  |      257|      2|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|2 |Կողես        |Յաղդան       |գ. Յաղդան     |  +  |      100|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Կողես        |գ. Կողես      |  +  |      368|      2|

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Հովնանաձոր   |գ. Հովնանաձոր |  +  |       80|      2|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|4 |Վարդաբլուր   |Վարդաբլուր   |գ. Վարդաբլուր |  +  |     1327|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Հոբարձ       |գ. Հոբարձի    |  +  |      815|      1|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|5 |Լեջան        |Լեջան        |գ. Լեջան      |  +  |      957|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Բովաձոր      |գ. Բովաձոր    |  +  |      280|      3|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|6 |ք. Ստեփանավան|ք. Ստեփանավան|ք. Ստեփանավան |  +  |    16290|       |

|  |             |             |______________|     |         |       |

|  |             |             |գ. Արմանիս    |     |         |       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Լոռի Բերդ    |գ. Լոռի Բերդ  |  +  |      439|      2|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|7 |Կաթնաղբյուր  |Կաթնաղբյուր  |գ. Կաթնաղբյուր|  +  |      962|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |ՈՒրասար      |գ. ՈՒրասար    |  +  |      388|      8|

|______________________________________________________________________

|Սպիտակի տարածաշրջան

|______________________________________________________________________

|8 |Լուսաղբյուր  |Լուսաղբյուր  |գ. Լուսաղբյուր|  +  |     1211|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Խնկոյան      |գ. Խնկոյան    |  +  |      315|      2|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|9 |Մեծ Պառնի    |Մեծ Պառնի    |գ. Մեծ Պառնի  |  +  |     2450|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Սարալանջ     |գ. Սարալանջ   |  +  |      217|     3 |

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|10|ք. Սպիտակ    |ք. Սպիտակ    |ք. Սպիտակ     |  +  |    14495|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Արևաշող      |գ. Արևաշող    |  +  |     3137|      2|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|11|Սարահարթ     |Սարահարթ     |գ. Սարահարթ   |  +  |     1546|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Գոգարան      |գ. Գոգարան    |  +  |     1434|      2|

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Շենավան      |գ. Շենավան    |  +  |      532|      4|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|12|Ղուրսալ      |Ղուրսալ      |գ. Ղուրսալ    |  +  |      608|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Նոր Խաչակապ  |գ. Նոր Խաչակապ|  +  |      689|      2|

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Քարաձոր      |գ. Քարաձոր    |  +  |      494|      2|

|__|___________________________|______________|_____|_________|_______|

|13|Շիրակամուտ    Շիրակամուտ   |գ. Շիրակամուտ |  +  |     2557|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |              Գեղասար      |գ. Գեղասար    |  +  |      905|      3|

|______________________________________________________________________

|Թումանյանի տարածաշրջան

|______________________________________________________________________

|14|Ախթալա       |Ախթալա       |գ. Ախթալա     |  +  |     3050|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Նեղոց        |գ. Նեղոց      |  +  |      293|      7|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|15|Ճոճկան       |Ճոճկան       |գ. Ճոճկան     |  +  |     2060|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Քարկոփ       |գ. Քարկոփ     |  +  |      448|      4|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|16|Աքորի        |Աքորի        |գ. Աքորի      |  +  |     3086|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Կաճաճկուտ    |գ. Կաճաճկուտ  |  +  |      570|      5|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|17|Հաղպատ       |Հաղպատ       |գ. Հաղպատ     |  +  |      840|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Ծաղկաշատ     |գ. Ծաղկաշատ   |  +  |      265|     13|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|18|Դսեղ         |Դսեղ         |գ. Դսեղ       |  +  |     2610|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Չկալով       |գ. Չկալով     |  +  |      212|      3|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|19|Լորուտ       |Լորուտ       |գ. Լորուտ     |  +  |     1000|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Աթան         |գ. Աթան       |  +  |      440|      8|

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Շամուտ       |գ. Շամուտ     |  +  |      353|      3|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|20|Մարց         |Մարց         |գ. Մարց       |  +  |      764|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Քարինջ       |գ. Քարինջ     |  +  |      695|      8|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|21|Օձուն        |Օձուն        |գ. Օձուն      |  +  |     5800|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Հագվի        |գ. Հագվի      |  +  |      601|      7|

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Այգեհատ      |գ. Այգեհատ    |  +  |      350|      3|

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Արդվի        |գ. Արդվի      |  +  |      270|      5|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|22|Արևածագ      |Արևածագ      |գ. Արևածագ    |  +  |      803|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Աղեգի        |գ. Աղեգի      |  +  |      183|      3|

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Ծաթեր        |գ. Ծաթեր      |  +  |      354|      2|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|23|Շնող         |Շնող         |գ. Շնող       |  +  |     3410|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Թեղուտ       |գ. Թեղուտ     |  +  |      957|      5|

|______________________________________________________________________

|Տաշիրի տարածաշրջան

|______________________________________________________________________

|24|Սարատովկա    |Սարատովկա    |գ. Սարատովկա  |     |      557|       |

|  |             |_____________|______________|     |_________|_______|

|  |             |Նովոսելցովո  |գ. Գետավան    |  +  |         |      2|

|  |             |             |______________|     |      189|_______|

|  |             |             |գ. Նովոսելցովո|     |         |      3|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|25|Ձյունաշող    |Ձյունաշող    |գ. Ձյունաշող  |     |      226|       |

|  |             |_____________|______________|  +  |_________|_______|

|  |             |Պաղաղբյուր   |գ. Պաղաղբյուր |     |      164|      5|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|26|Մեղվահովիտ   |Մեղվահովիտ   |գ. Մեղվահովիտ |     |      254|       |

|  |             |             |______________|     |         |_______|

|  |             |             |գ. Նորամուտ   |     |         |       |

|  |             |_____________|______________|  +  |_________|_______|

|  |             |Բլագոդարնոյե |գ.            |     |      258|    1.5|

|  |             |             |Բլագոդարնոյե  |     |         |       |

|  |             |_____________|______________|     |_________|_______|

|  |             |Դաշտադեմ     |գ. Դաշտադեմ   |     |      129|      5|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|27|Միխայելովկա  |Միխայելովկա  |գ. Միխայելովկա|     |      623|       |

|  |             |_____________|______________|     |_________|_______|

|  |             |Պետրովկա     |գ. Պետրովկա   |     |      226|    2.5|

|  |             |_____________|______________|  +  |_________|_______|

|  |             |Ձորամուտ     |գ. Ձորամուտ   |     |         |      3|

|  |             |             |______________|     |      366|_______|

|  |             |             |գ. Գոգավան    |     |         |      5|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|28|Նորաշեն      |Նորաշեն      |գ. Նորաշեն    |     |     1420|       |

|  |             |_____________|______________|     |_________|_______|

|  |             |Արծնի        |գ. Արծնի      |  +  |      299|      3|

|  |             |_____________|______________|     |_________|_______|

|  |             |Ապավեն       |գ. Ապավեն     |     |      137|      4|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|29|Լեռնահովիտ   |Լեռնահովիտ   |գ. Լեռնահովիտ |     |     1444|       |

|  |             |_____________|______________|     |_________|_______|

|  |             |Մեդովկա      |գ. Մեդովկա    |  +  |      409|      5|

|  |             |             |______________|     |         |_______|

|  |             |             |գ. Կրուգլայա  |     |         |      3|

|  |             |             |Շիշկա         |     |         |       |

|______________________________________________________________________

|Գուգարքի տարածաշրջան

|______________________________________________________________________

|30|Բազում       |Բազում       |գ. Բազում     |  +  |     1559|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Ազնվաձոր     |գ. Ազնվաձոր   |  +  |      651|      1|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|31|Փամբակ       |Փամբակ       |գ. Փամբակ     |  +  |      410|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Քարաբերդ     |գ. Քարաբերդ   |  +  |      143|      6|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|32|Լերմոնտովո   |Լերմոնտովո   |գ. Լերմոնտովո |  +  |     1080|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Անտառաշեն    |գ. Անտառաշեն  |  +  |      290|      1|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|33|Վահագնի      |Վահագնի      |գ. Վահագնի    |  +  |      995|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Վահագնաձոր   |գ. Վահագնաձոր |  +  |      315|      4|

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Անտառամուտ   |գ. Անտառամուտ |  +  |      415|      6|

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|34|Լեռնապատ     |Լեռնապատ     |գ. Լեռնապատ   |  +  |     2703|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Հալավար      |գ. Հալավար    |  +  |      210|      8|

|  |             |             |______________|_____|         |       |

|  |             |             |գ. Քիլիսա     |  +  |         |       |

|  |             |             |______________|_____|         |       |

|  |             |             |գ. Հայդարլի   |  +  |         |       |

|  |             |             |______________|_____|         |       |

|  |             |             |գ.            |  +  |         |       |

|  |             |             |Գյուլլուդարա  |     |         |       |

|__|_____________|_____________|______________|_____|_________|_______|

|35|Ձորագյուղ    |Ձորագյուղ    |գ. Ձորագյուղ  |  +  |      375|       |

|  |             |_____________|______________|_____|_________|_______|

|  |             |Ձորագետ      |գ. Ձորագետ    |  +  |      323|      7|

.______________________________________________________________________

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1130-Ն
Որոշում