040.0382.080410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2010 թվականի N 382-Ն
i
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 54-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք», «Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով», «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համաժողովները:
2. Հաստատել «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք», «Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով», «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համաժողովների կազմակերպման ծրագրերը և նախահաշիվները` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
N 382-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՎԱՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1960 թվականից սկսած` սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդներ կրթություն են ստացել Հայաստանի բուհերում: Այսօր Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է շուրջ 3500 սփյուռքահայ երիտասարդ:
Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտները քաջատեղյակ են սփյուռքում և Հայաստանում առկա հոգեբանական, սոցիալական, իրավական խնդիրներին, ուստի, նրանց փորձը կարող է օգտակար լինել դրանց լուծմանն առավելապես աջակցելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում:
Կարևոր է նաև սփյուռքահայ շրջանավարտների օրինակն արտերկրում բնակվող հայ երիտասարդներին դեպի Հայաստանի բուհերը գրավելու, հայրենիքի հետ նրանց կապերն ամրապնդելու և սփյուռքում ուծացման դեմ պայքարելու տեսանկյունից:
«Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք» համաժողովն անցկացվելու է Երևանում, 2010 թվականի սեպտեմբերի 20-22-ը:
II. ՀԱՎԱՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հավաքի հիմնախնդիրներն են`
1) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության և համայնքների հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերի ու մասնակցության քննարկումը.
2) Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողների սոցիալական, իրավական և այլ կարգի հիմնախնդիրների վերհանումը, դրանց լուծման մեխանիզմներն առաջարկելը.
3) սփյուռքահայ շրջանավարտների` իրենց բնակության երկրներում հետբուհական խնդիրների վերհանումը.
4) սփյուռքում պահանջարկ ունեցող բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ընդլայնման հնարավորությունների քննարկումը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական պատվերի շրջանակներում անվճար տեղերի հատկացման միջոցով.
5) Հայաստանի Հանրապետության բուհերում գործող մասնագիտական կրթական ծրագրերի մասին տեղեկատվության տարածման և գովազդման մեխանիզմների մշակումը.
6) Հայաստանում կրթություն ստացող սփյուռքահայ ուսանողների օգնության ֆոնդի ստեղծման և Երևանում «Սփյուռքահայ ուսանողի տուն» հանրակացարանի կառուցման հարցերի քննարկումը:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվող արդյունքներն են`
1) Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցության ստեղծումը.
2) սփյուռքահայ շրջանավարտների` գոյություն ունեցող միությունների գործունեության ակտիվացումը և համակարգումը.
3) հայկական սփյուռքի ներուժի համախմբումը, հայ համայնքներում հայապահպանական նոր ծրագրերի մշակումը, իրականացումը, մայր հայրենիքի հետ հայ համայնքների կապերի ամրապնդումը և խորացումը.
4) Հայաստանի Հանրապետության բուհերի կողմից առաջարկվող մասնագիտական կրթության ծրագրերի մասին տեղեկատվության տարածմանն ու գովազդմանն օժանդակելը.
5) Հայաստանի Հանրապետության բուհերում սովորող ուսանողներին սոցիալական, իրավաբանական և այլ կարգի օժանդակության ծրագրերի իրականացումը, դրանց ֆինանսական աջակցության կազմակերպումը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է հավաքի կազմակերպչական աշխատանքները:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
«Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք» ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է 6.600.000 դրամ:
ՆԱԽԱՀԱՇԻՎ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՎԱՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Բնութագիրը |Չափի |Միավորի|Քանա-|Ընդամենը|
| | |միա- |գինը |կը |(դրամ) |
| | |վորը |(դրամ) | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Նիստերի դահլիճ`|նախատեսված` 250-300 | հատ/| | | |
|1 օրվա համար |մարդու համար, աթոռների | օր | | | |
| |դասավորությունը` թատրոն,| | | | |
| |սուրճի և ճաշի ընդմիջման| | | | |
| |կազմակերպման | | | | |
| |հնարավորություն | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Նոթատետր (A5) |թուղթը` A5 ֆորմատի, | հատ | 600 | 300 | 180000|
| |80-90 գ, տպագրությունը` | | | | |
| |1+0, կազմը` A5 ֆորմատի, | | | | |
| |թուղթը` 250 գ, | | | | |
| |տպագրությունը` 4+0 | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Ծրագրի և |թուղթը` 90 գ, A5 | հատ | 1000 | 300 | 300000 |
|մասնակիցների |ֆորմատի, էջերի թիվը` 20,| | | | |
|ցանկի |տպագրությունը` 1+1, | | | | |
|համակարգչային |կազմի թուղթը` 260 գ, | | | | |
|ձևավորում և |տպագրությունը` 4+0 | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Հավաքի |թուղթը` A5 ֆորմատի, | օրի-| 2000 | 300 | 600000 |
|զեկույցները |80-90 գ, տպագրությունը` | նակ | | | |
|պարունակող գրքի|1+0, կազմը` A5 ֆորմատի, | | | | |
|տպագրություն |թուղթը` 260 գ, | | | | |
| |տպագրությունը` 4+0 | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Հրավիրատոմսի |թուղթը` 260 գ, A5 | հատ | 200 | 300 | 60000 |
|համակարգչային |ֆորմատի, տպագրությունը` | | | | |
|ձևավորում և |4+1, ծրարով | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտեր |չափը` 90 մմ x 60 մմ, | հատ | 200 | 300 | 60000 |
| |տպագրությունը` 4+0, | | | | |
| |թաղանթապատ, կախիչով | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Թղթապանակ |պլաստիկե, միջին չափի` | հատ | 800 | 250 | 200000 |
| |A 4 չափի նյութերի համար | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Գրիչ |հասարակ | հատ | 50 | 300 | 15000 |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտի |A3, գունավոր, լոգոյով, | հատ | 3000 | 50 | 150000 |
|համակարգչային |տպագրությունը` 4+0 | | | | |
|ձևավորում և | | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտի |1300 մմ x 2000 մմ, | հատ | 15000 | 3 | 45000 |
|համակարգչային |տպագրությունը` 4+0 | | | | |
|ձևավորում և | | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|CD-ի պատրաստում|հավաքի նյութերի | հատ | 400 | 300 | 120000 |
| |ձայնագրում և բազմացում | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Սուրճի |մեկ անգամ, թխվածք, |մարդ/| 1500 |300/3| 1350000|
|ընդմիջում |ըմպելիքներ, սուրճ, թեյ | օր | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Ճաշի ընդմիջում |օրական` մեկ անգամ, 2 օր,|մարդ/| 3600 |250/2| 1800000|
| |250 անձի համար | օր | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Պաշտոնական |հանդիսավոր ընթրիք` |մարդ | 4 400 | 250 | 1100000|
|ընդունելություն|հավաքի մասնակիցների | | | | |
| |պատվին | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Տրանսպորտային |Հաշվարկվել է ՀՀ |ու- | 100000| 5 | 500000 |
|ծախսեր |տրանսպորտի և կապի |ղերթ | | | |
|այցելություն |նախարարության կայքում | | | | |
|Սևան-Դիլիջան- |տեղադրված տրանսպորտի | | | | |
|Գոշավանք |ուղեվարձի հիման վրա, | | | | |
| |որտեղ Երևան-Դիլիջան | | | | |
| |ուղերթի գինը մեկ անձի | | | | |
| |համար սահմանված է 1000 | | | | |
| |դրամ: 250 մարդու համար | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Այլ ծախսեր |հուշակոթողներ | դրամ| 95000 | 1 | 95000 |
| |այցելության համար | | | | |
| |ծաղկեպսակներ` 250-300 | | | | |
| |մարդու հաշվարկով | | | | |
|______________________________________________________|_____|________|
|Ընդամենը | | 6600000|
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
N 382-Ն որոշման
i
ԾՐԱԳԻՐ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
I. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ
Համաժողովի նպատակն է աշխարհասփյուռ հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստան-սփյուռք համագործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծումը և դրա հիման վրա մասնագիտական ցանցի ձևավորումը:
II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Համաժողովի հիմնախնդիրներն են`
1) հայկական պետականության ամրապնդման և հայկական սփյուռքի զարգացման խնդիրների լուծմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության և սփյուռքի մտավոր, մասնագիտական կարողությունների ու ջանքերի համախմբումը.
2) Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, հայկական սփյուռքի հիմնախնդիրների լուծման աջակցության գործում հայազգի ֆինանսիստների և բանկիրների դերակատարության ավելացմանը նպաստելը.
3) սփյուռքի ֆինանսական, վարկային կազմակերպությունների, բանկային տարբեր համակարգերում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանն ու զարգացմանը նպաստելը.
4) Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգերում առկա իրավական, ռազմավարական և այլ կարգի հիմնախնդիրների վերհանումը, դրանց լուծման մեխանիզմների, նշված համակարգերում արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով մշակումը.
5) համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսատնտեսական ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վրա.
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.06.10 թիվ 784-Ն որոշում)
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.06.10 թիվ 784-Ն որոշում)
8) տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման խնդիրները բանկային ծառայությունների մատուցման ենթատեքստում.
9) Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրներն ու հեռանկարները:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվող արդյունքներն են`
1) համաժողովի անցկացումը.
2) ֆինանսիստների և բանկիրների մասնագիտական համահայկական ընկերակցության ստեղծումը, կանոնադրության հաստատումը, մասնագիտական համացանցի ստեղծումը.
3) Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը, Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի զարգացումը.
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.06.10 թիվ 784-Ն որոշում)
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ծրագրի իրականացման իրավական հիմքերն են`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագիրը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1049-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրական դրույթները.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշումը:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Ծրագիրն իրականացվում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն Հայաստան-սփյուռք գործակցության խթանմանն ու զարգացմանը:
2. Համաժողովը, որին մասնակցելու են աշխարհասփյուռ հայ ֆինանսիստները և բանկիրները, անցկացվում է 2010 թվականի աշնանը:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կազմակերպվում է ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսված համաժողովի անցկացումը` տպագրական նյութերի պատրաստումը, մասնակիցների` տրանսպորտային միջոցներով փոխադրումը, սննդի կազմակերպումը, համաժողովի ընթացքում քննարկումների և կլոր սեղանների անցկացումը:
VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
1. Համաժողովը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության բանկերի միության հետ համատեղ:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը հանդես է գալիս որպես սույն ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող պետական մարմին:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի անցկացման համար պահանջվող գումարը կազմում է 3.000.000 դրամ:
(ծրագիրը փոփ. 10.06.10 թիվ 784-Ն որոշում)
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Բնութագիրը |Չափի |Միավորի|Քանա-|Ընդամենը|
| | |միա- |գինը |կը |(դրամ) |
| | |վորը |(դրամ) | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Նիստերի դահլիճ`|նախատեսված` 100-130 | հատ/| 220000| 1/1 | 220000 |
|1 օրվա համար |մարդու համար, աթոռների | օր | | | |
| |դասավորությունը` թատրոն,| | | | |
| |սուրճի և ճաշի ընդմիջման| | | | |
| |կազմակերպման | | | | |
| |հնարավորություն | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Համաժամանակյա |անլար համաժամանակյա | լրա-| 210000| 1 | 210000 |
|թարգմանչական |թարգմանության | կազմ| | | |
|սարք |ռադիոալիքային | | | | |
| |ականջակալներ և | | | | |
| |խոսափողներ` 120 անձի | | | | |
| |համար | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Թարգմանիչներ, |մեկ լեզվով համաժամանակյա| դրամ| 640000| 1 | 640000 |
|համաժամանակյա |թարգմանության համար 1 | | | | |
|4 լեզվով |օրվա արժեքը` 160000 դրամ| | | | |
|թարգմանության |հաշվարկով | | | | |
|ապահովում | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Նոթատետր (A5) |թուղթը` A5 ֆորմատի, | հատ | 2000 | 120 | 240000 |
| |100-120 գ, | | | | |
| |տպագրությունը` 1+0, | | | | |
| |կազմը` A5 ֆորմատի, | | | | |
| |կաշվե, տպագրությունը` | | | | |
| |4+0 | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Համաժողովի |թուղթը` 120 գ, A5 | հատ | 900 | 120 | 108000 |
|ծրագիր (A5) |ֆորմատի, էջերի թիվը` 12,| | | | |
|12 էջ |տպագրությունը` 1+1, | | | | |
| |կազմի թուղթը` 250 գ, | | | | |
| |տպագրությունը` 4+0 | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Մասնակիցների |թուղթը` 90 գ, A5 | հատ | 300 | 100 | 30000 |
|ցուցակ (A5)` |ֆորմատի, էջերի թիվը` 12,| | | | |
|մինչև 12 էջ |տպագրությունը` 1+1, | | | | |
| |կազմի թուղթը` 250 գ, | | | | |
| |տպագրությունը` 4+0 | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Հրավիրատոմսի |թուղթը` 260 գ, A5 | հատ | 200 | 120 | 24000 |
|համակարգչային |ֆորմատի, տպագրությունը` | | | | |
|ձևավորում և |4+1, ծրարով | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտեր |չափը` 90 մմ x 60 մմ, | հատ | 300 | 120 | 36000 |
| |տպագրությունը` 4+0, | | | | |
| |թաղանթապատ, կախիչով | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Թղթապանակ |պլաստիկե, միջին չափի` A4| հատ | 800 | 120 | 96000 |
| |չափի նյութերի համար | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Գրիչ |գելային, 0.5-1.0 ծայրով | հատ | 150 | 120 | 18000 |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտի |A3, գունավոր, լոգոյով, | հատ | 3000 | 50 | 150000 |
|համակարգչային |տպագրությունը` 4+0 | | | | |
|ձևավորում և | | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտի |1500 մմ x 2500 մմ, | հատ | 25000 | 1 | 25000 |
|համակարգչային |տպագրությունը` 4+0 | | | | |
|ձևավորում և | | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտի |1300 մմ x 2000 մմ, | հատ | 20000 | 3 | 60000 |
|համակարգչային |տպագրությունը` 4+0 | | | | |
|ձևավորում և | | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Սուրճի |մեկ անգամ, թխվածք, |մարդ/| 1500 |130/1| 195000 |
|ընդմիջում |ըմպելիքներ, սուրճ, թեյ | օր | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Ճաշի ընդմիջում,|մեկ անգամ, 120 անձի |մարդ/| 6500 |120/1| 780000 |
|120 անձի համար |համար | օր | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Տրանսպորտային |Հուշակոթողներ |ու- | 100000| 1 | 100000 |
|ծախսեր |այցելության նպատակով |ղերթ | | | |
| |(Եռաբլուր, | | | | |
| |Ծիծեռնակաբերդ) 120 | | | | |
| |մարդու անհրաժեշտ է 2 | | | | |
| |բարձրակարգ ավտոբուս, | | | | |
| |որոնց ուղեվարձը և | | | | |
| |սպասելավարձը 1 անձի | | | | |
| |համար հաշվարկվել են | | | | |
| |833.33 դրամ: | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Այլ ծախսեր |հուշակոթողներ | դրամ| 68000 | 1 | 68000 |
| |այցելության համար | | | | |
| |ծաղկեպսակներ` 250-300 | | | | |
| |մարդու հաշվարկով | | | | |
|______________________________________________________|_____|________|
|Ընդամենը | | 3000000|
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
N 382-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ «ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայումս հայկական սփյուռքում մեծ թիվ են կազմում խառն ամուսնությունները, որոնց հետևանքով զգալի թվով հայեր և նրանց սերունդները հեռանում են ազգային արմատներից, կորցնում հայկական որակները: Այս ամենի հետևանքով լուրջ ծավալի է հասել ուծացման գործընթացը: Խառնամուսնական ընտանիքներում ազգային արժեքների տեղատվությունը, հայապահպանության մեխանիզմների և ձևերի բացակայությունն էլ ավելի են նպաստում ուծացման գործընթացին:
Միևնույն ժամանակ կան նաև խառնամուսնական ընտանիքներ, որոնցում բարձր մակարդակի վրա է հայկական ազգային ինքնությունը, պահպանվում և հարգվում են այնպիսի ազգային արժեքներ, ինչպիսիք են հայոց լեզուն և հայկական մշակույթը:
Համաժողովն անցկացվելու է Երևանում, 2010 թվականի ապրիլի 25-26-ը:
II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Համաժողովի հիմնախնդիրներն են`
1) հայկական և օտար միջավայրերում` խառնամուսնությունների հետ կապված հիմնահարցերի քննարկումը.
2) հայկական միջավայրում խառն ամուսնությունների թվի և հետևանքների հետ կապված հարցերի վերհանումը.
3) խառնամուսնական միջավայրում ապրող կամ այլազգիների հետ ամուսնացած հայերի հետ այն հիմնական խնդիրների քննարկումը, որոնք առնչվում են խառնամուսնական միջավայրում ազգային ինքնության պահպանմանը:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվող արդյունքներն են`
1) խառնամուսնական ընտանիքներում հայ ինքնության վրա ազդող այնպիսի գործոնների վերհանումը, ինչպիսիք են հայ եկեղեցու, բազմամշակութայնության և մշակութային երկվության, լեզվական գործոնները.
2) ազգային ինքնության ձևավորման գործընթացը սփյուռքում ներկայացնելը.
3) ընտանիքում` ազգային ավանդույթների, սովորույթների պահպանման, փոխանցման և դրսևորման առանձնահատկությունները ներկայացնելը.
4) ազգային ինքնության պահպանման և դրսևորման գործում հասարակության, կրթության և ընտանիքի փոխհարաբերությունների քննարկումը.
5) ազգային ինքնության փոխակերպման, երկմշակույթ ընտանիքներում երեխաների դաստիարակության, ինչպես նաև հայկական ինքնության դրսևորումների և շարունակականության հիմնախնդիրների քննարկումը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է համաժողովի կազմակերպչական աշխատանքները:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Համաժողովի կազմակերպման և անցկացման համար պահանջվող գումարը կազմում է 4100000 դրամ:
ՆԱԽԱՀԱՇԻՎ «ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԽԱՌՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Բնութագիրը |Չափի |Միավորի|Քանա-|Ընդամենը|
| | |միա- |գինը |կը |(դրամ) |
| | |վորը |(դրամ) | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Նիստերի դահլիճ`|նախատեսված` 50-70 | հատ/| 190000| 1/2 | 380000 |
|2 օրվա համար |մասնակցի և 50 | օր | | | |
| |հրավիրյալների համար, | | | | |
| |աթոռների | | | | |
| |դասավորությունը` թատրոն,| | | | |
| |սուրճի ընդմիջման | | | | |
| |կազմակերպման | | | | |
| |հնարավորություն | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Ծրագրի և |թուղթը` 90 գ, A5 | հատ | 1000 | 100 | 100000 |
|մասնակիցների |ֆորմատի, էջերի թիվը` 20,| | | | |
|ցանկի |տպագրությունը` 1+1, | | | | |
|համակարգչային |կազմի թուղթը` 260 գ, | | | | |
|ձևավորում և |տպագրությունը` 4+0 | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Համաժողովի |200 էջ, A5 ֆորմատի, | հատ | 3000 | 300 | 900000 |
|նյութերի |թուղթը` 90 գ, էջերի | | | | |
|տպագրություն |թիվը` 200, | | | | |
| |տպագրությունը` 1+1, | | | | |
| |կազմը փափուկ, | | | | |
| |տպագրությունը` 4+1 | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Հրավիրատոմսի |թուղթ` 260 գ, A5 | հատ | 200 | 100 | 20000 |
|համակարգչային |ֆորմատի, տպագրությունը` | | | | |
|ձևավորում և |4+1, ծրարով | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Ավիատոմս |սփյուռքահայ մասնակիցներ`| հատ | 250000| 5 | 1250000|
|(Վրաստանից |ըստ տարածաշրջանների | | | | |
|ժամանող հյուրի |(Եվրոպա` 2 մասնակից, | | | | |
|ավտոմեքենայի |ԱՊՀ` 1 մասնակից, | | | | |
|ուղեվարձ) |Մերձավոր և Միջին | | | | |
| |Արևելք` 1 մասնակից, | | | | |
| |Վրաստան` 1 մասնակից) | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Հյուրանոցային |4 օրվա համար` նախատեսված|մարդ/| 28000 | 5/4 | 560000 |
|ծառայություննե-|սփյուռքահայ մասնակիցների| օր | | | |
|րի մատուցում` |համար, մեկ տեղանոց | | | | |
|5 սփյուռքահայ |սենյակ` համաժողովի | | | | |
|մասնակիցների |դահլիճին մոտիկ | | | | |
|համար | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտեր |չափը` 90 մմ x 60 մմ, | հատ | 300 | 50 | 15000 |
| |տպագրությունը` 4+0, | | | | |
| |թաղանթապատ, կախիչով | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Թղթապանակ |պլաստիկե, միջին չափի` A4| հատ | 800 | 50 | 40000 |
| |չափի նյութերի համար | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Գրիչ |հասարակ | հատ | 100 | 50 | 5000 |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Նոթատետր |թուղթը` A5 ֆորմատի, | հատ | 1 000 | 50 | 50000 |
| |120 գ, թիվը` 25, | | | | |
| |տպագրությունը` 1+0, | | | | |
| |կազմը` A5 ֆորմատի, | | | | |
| |թուղթը` 260 գ, | | | | |
| |տպագրությունը` 4+0 | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտի |2000 մմ x 3000 մմ, | հատ | 25000 | 2 | 50000 |
|համակարգչային |տպագրությունը` 4+0 | | | | |
|ձևավորում և | | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Սուրճի |մեկ անգամ, թխվածք, |մարդ/| 1500 | 50/2| 150000 |
|ընդմիջում |ըմպելիքներ, սուրճ, թեյ | օր | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Ճաշ |օրական մեկ անգամ |մարդ/| 4000 | 50/2| 400000 |
| | | օր | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Տրանսպորտային |Երևան քաղաքի տարածքում | ու- | 80000 | 1 | 80000 |
|ծառայություն |(բարձրակարգ` 50 | ղերթ| | | |
| |նստելատեղով ավտոբուսով | | | | |
| |հուշակոթողներ | | | | |
| |այցելություն) | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Տրանսպորտային |դիմավորում և | ու- | 7000 | 5 | 35000 |
|ծառայություն |ճանապարհում` «Զվարթնոց» | ղերթ| | | |
| |միջազգային | | | | |
| |օդանավակայանից մինչև | | | | |
| |հյուրանոց` Երևանում | | | | |
| |(ներառյալ օդանավակայանի | | | | |
| |տարածքում կայանելու և | | | | |
| |վերադարձի գումարը` թեթև | | | | |
| |մարդատար ավտոմեքենայով) | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Այլ ծախսեր |ծաղկեպսակ, ծաղիկներ | դրամ| 65000 | 1 | 65000 |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Ընդամենը | | | | | 4100000|
._____________________________________________________________________.
Հավելված N 4
i
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
N 382-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ «ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայումս սփյուռքում առկա են արևմտահայերենի ուսուցման մի շարք խնդիրներ:
Առաջինը` արևմտահայերենի միասնական դասագրքի բացակայությունն է: Այնուհետև` գոյություն ունեն լուրջ հիմնախնդիրներ արևմտահայերենի ուսուցման գործում` կապված համապատասխան մեթոդաբանության բացակայության կամ թերի մեթոդաբանության առկայության հետ:
Շատ կարևոր խնդիր է նաև արևմտահայերենի ուսուցիչների պակասը և նրանց վերապատրաստման հետ կապված հիմնախնդիրների առկայությունը:
Համաժողովն անցկացվելու է Ծաղկաձորում, 2010 թվականի հուլիսի 3-5-ը:
II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Համաժողովի հիմնախնդիրներն են`
1) սփյուռքում` արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնահարցերի քննարկումը.
2) արևմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հետ կապված հիմնահարցերի վերհանումը.
3) սփյուռքում արևմտահայերենի ուսուցման մեթոդիկայի զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակումը:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվող արդյունքներն են`
1) սփյուռքում` արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրների բացահայտումը.
2) արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրների լուծման ուղիների ու միջոցների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
3) արևմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակումն ու իրականացումը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է համաժողովի կազմակերպչական աշխատանքները:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Համաժողովի կազմակերպման և անցկացման համար պահանջվող գումարը կազմում է 6300000 դրամ:
(4-րդ հավելվածը փոփ. 10.06.10 թիվ 784-Ն որոշում)
ՆԱԽԱՀԱՇԻՎ «ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Բնութագիրը |Չափի |Միավորի|Քանա-|Ընդամենը|
| | |միա- |գինը |կը |(դրամ) |
| | |վորը |(դրամ) | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Նիստերի դահլիճ`|նախատեսված` 30-50 մարդու| հատ/| 100000| 1/2 | 200000 |
|2 օրվա համար |համար, աթոռների | օր | | | |
| |դասավորությունը` թատրոն,| | | | |
| |սուրճի և ճաշի | | | | |
| |ընդմիջումների | | | | |
| |կազմակերպման | | | | |
| |հնարավորություն | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Համաժողովի |թուղթը` 90 գ, A5 | հատ | 1000 | 100 | 100000 |
|ծրագրի և |ֆորմատի, էջերի թիվը` 20,| | | | |
|մասնակիցների |տպագրությունը` 1+1, | | | | |
|ցանկի |կազմի թուղթը` 260 գ, | | | | |
|համակարգչային |տպագրությունը` 4+0 | | | | |
|ձևավորում և | | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Ավիատոմս |սփյուռքահայ մասնակիցներ`| հատ | 250000| 10 | 2500000|
| |ըստ տարածաշրջանների | | | | |
| |(Հյուսիսային և | | | | |
| |Հարավային Ամերիկաներ` | | | | |
| |2 մասնակից, Եվրոպա` | | | | |
| |2 մասնակից, ԱՊՀ` | | | | |
| |4 մասնակից, Մերձավոր և | | | | |
| |Միջին Արևելք` | | | | |
| |2 մասնակից) | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Հրավիրատոմսի |թուղթը` 260 գ, A5 | հատ | 200 | 100 | 20000 |
|համակարգչային |ֆորմատի, տպագրությունը` | | | | |
|ձևավորում և |4+1, ծրարով | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Հյուրանոցային |2 օրվա համար, համաժողովի|մարդ/| 23500 | 40/2| 1880000|
|ծառայություննե-|մասնակիցների համար, | օր | | | |
|րի մատուցում |մեկտեղանոց | | | | |
|Ծաղկաձորում` 40| | | | | |
|մարդու համար | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Հյուրանոցային |համաժողովի սփյուռքահայ |մարդ/| 25000 | 10/2| 500000 |
|ծառայություննե-|մասնակիցների համար, | օր | | | |
|րի մատուցում |մեկտեղանոց | | | | |
|Երևանում` 2 | | | | | |
|օրվա համար | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտեր |չափը` 90 մմ x 60 մմ, | հատ | 300 | 50 | 15000 |
| |տպագրությունը` 4+0, | | | | |
| |թաղանթապատ, կախիչով | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Թղթապանակ |պլաստիկե, միջին չափի` A4| հատ | 800 | 50 | 40000 |
| |չափի նյութերի համար | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Գրիչ |հասարակ | հատ | 100 | 50 | 5000 |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Նոթատետր |թուղթը` A5 ֆորմատի, | հատ | 1000 | 50 | 50000 |
| |120 գ, թիվը` 25, | | | | |
| |տպագրությունը` 1+0, | | | | |
| |կազմը` A5 ֆորմատի, | | | | |
| |թուղթը` 260 գ, | | | | |
| |տպագրությունը` 4+0 | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Անվանաքարտի |2000 մմ x 3000 մմ, | հատ | 25000 | 1 | 25000 |
|համակարգչային |տպագրությունը` 4+0 | | | | |
|ձևավորում և | | | | | |
|տպագրություն | | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Սուրճի |մեկ անգամ, թխվածք, |մարդ/| 1500 | 50/2| 150000 |
|ընդմիջում |ըմպելիքներ, սուրճ, թեյ | օր | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Սննդի |նախաճաշ, ճաշ, ընթրիք` 40|մարդ/| 4600 | 50/3| 690000 |
|սպասարկում |հոգու համար | օր | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Տրանսպորտային |Երևան-Ծաղկաձոր-Երևան | ու- | 70000 | 1 | 70000 |
|ծառայություն |(բարձրակարգ` 50 | ղերթ| | | |
| |նստելատեղով ավտոբուսով) | | | | |
|_______________|________________________|_____|_______|_____|________|
|Այլ ծախսեր |հուշակոթողներ | դրամ| 55000 | 1 | 55000 |
|(հուշակոթողներ |այցելության ժամանակ | | | | |
|այցելության |ծաղկեպսակներ ձեռք | | | | |
|ժամանակ |բերելու համար | | | | |
|ծաղիկներ ձեռք | | | | | |
|բերելու համար) | | | | | |
|______________________________________________________|_____|________|
|Ընդամենը | | 6300000|
._____________________________________________________________________.