041.0288.290410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2010 թվականի N 288-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից միջուկային բժշկության կենտրոնի կառուցման համար ներդրող ընկերության ընտրության մրցույթ հայտարարելու և անցկացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ներդրող ընկերության ընտրության չափանիշները և մրցույթի անցկացման կարգը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի ապրիլի 29-ի
N 288-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի
ղեկավար)
Ս. Դանիելյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Խ. Ավետիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
շինարարական քաղաքականության վարչության կապիտալ
շինարարության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Բաբայան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Չիլինգարյան - Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի
տնօրեն
Է. Սաֆարյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրի
ղեկավար
Հ. Մարգարյանց - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախագծի
ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար)